Գլխավոր տեղեկություն
Номер
N 35
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (15.06.1998-11.09.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1998.06.10/7(13)
Принят
Բնապահպանության նախարարություն
Дата принятия
19.03.1998
Подписан
Բնապահպանության նախարար
Дата подписания
19.03.1998
Дата вступления в силу
15.06.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2008

105.0035.19.03.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

19.03.1998 թ.

 N 35

 

ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թ. հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 և ՀՀ վարչապետի 1998 թ. մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի առանձին եկամտատեսակների կատարումն ապահովելու առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 133 որոշումների

 

Հրամայում եմ`

 

1. Ջրային ռեսուրսների պահպանության վարչությանը (պրն. Հ. Կիրակոսյան)` երեք ամսվա ընթացքում.

1.1. Մշակել`

ա) «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական հաշվետվության.

 

- լրացման հրահանգը,

 

- որակի հսկողության և ընդունման կարգը:

 

բ) Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտահոսք ունեցող ձեռնարկությունների հաշվառման կարգը:

 1.2. Հանրապետական բնապահպանական պետական տեսչության հետ համատեղ.

ա) հաշվառման վերցնել ջրօգտագործող, ջրսպառող և հոսքաջրերի միջոցով վնասակար նյութեր շրջակա միջավայր բաց թողնող ձեռնարկությունները:

 

բ) Կազմակերպել հիդրոէներգետիկ և ձկնաբուծական նպատակով օգտագործվող և սպառվող ջրերի հաշվառումը:
2. Մթնոլորտի պահպանության վարչությանը (պրն. Ա. Գաբրիելյան)` երեք ամսվա ժամկետում.

2.1. Մշակել`

 

ա) մթնոլորտ վնասակար նյութեր արտանետող ձեռնարկությունների հաշվառման կարգը,

բ) «Ամրակայված աղբյուրներից մթնոլորտ արտանետվող նյութերի մասին» 2-տա (օդ) վիճակագրական հաշվետվության որակի հսկողության և ընդունման կարգը:

2.2. Հանրապետական բնապահպանական պետական տեսչության հետ համատեղ հաշվառման վերցնել մթնոլորտ վնասակար նյութեր արտանետող ձեռնարկությունները:

3. Վտանգավոր նյութերի հաշվառման և կառավարման վարչությանը (տ-ն Ա. Ալեքսանդրյան)` երեք ամսվա ընթացքում.

3.1. Մշակել`

 

ա) աղբյուսներում թափոններ տեղադրող ձեռնարկությունների հաշվառման կարգը,

բ) «Թափոնների առաջացման, օգտագործման և վնասազերծման մասին» 1-թափոններ վիճակագրական հաշվետվության որակի հսկողության և ընդունման կարգը:
3.2. Հանրապետական բնապահպանական պետական տեսչության հետ համատեղ հաշվառման վերցնել աղբյուսներում արտադրական ու կենցաղային թափոններ տեղադրող ձեռնարկությունները:

4. Ընդերքի պահպանության վարչությանը (պրն. Հ. Ավետիսյան) և Հանրապետական երկրաբանական ֆոնդին (պրն. Ռ. Ծատուրյան)` երեք ամսվա ընթացքում.

4.1. Մշակել`

ա) 5-ԳՌ վիճակագրական հաշվետվության ձևի հայերեն տարբերակը և դրա լրացման հրահանգը,

բ) 5-ԳՌ վիճակագրական հաշվետվության որակի հսկողության և ընդունման կարգը,

գ) օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունների հաշվառման կարգը:

4.2. Հաշվառման վերցնել օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունները:

4.3. Բացահայտել վճարումից խուսափող, առանց ընդերքօգտագործման պայմանագրի հանքավայրեր շահագործող և օգտակար հանածոների մարված պաշարների քանակը թաքցնող կամ պակաս ցույց տվող ձեռնարկությունները և դրանց ցանկը ներկայացնել ընդերքի տրամադրման և օգտագործման պայմանագրերի կնքման հանձնաժողովին:

5. Հանրապետական բնապահպանական պետական տեսչությանը (պրն. Ա. Կզարթմյան)`

 

ա) կազմակերպել բնապահպան հաշվետվությունների ընդունումը,

բ) ձեռնարկություններից ընդունված 70-տա հաշվետվությունների ամփոփ տեղեկությունը ներկայացնել երկրաբանամարկշեյդերական վերահսկողության ծառայությանը` ոչ ուշ, քան եռամսյակին հաջորդող ամսվա 30-ը,

գ) բացահայտել վճարումից խուսափող, վճարման ենթակա բնօգտագործման ծավալները թաքցրած կամ պակաս ցույց տված ձեռնարկությունների օգտագործած բնական պաշարների ծավալների ու վնասակար նյութերի արտանետումների, արտահոսքերի, աղբյուսներում տեղադրված թափոնների քանակները և դրանք ներկայացնել ՀՀ հարկային տեսչությանը:

6. Տնտեսագիտական վարչությանը (պրն. Ա. Հարությունյան)` մեկ ամսվա ընթացքում ՀՀ հարկային տեսչության հետ համատեղ մշակել «Բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարումների վերահսկողության կարգը»:

7. Հաստատել «Օգտակար հանածոների մարվող (արդյունահանվող) պաշարների համար վճարի գումարի հաշվարկման մեթոդական ցուցումները»(կցվում է):

8. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի վրա:

 

Նախարար Ս. Շահազիզյան

 

Ուղարկել - նախարարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին, համապատասխան

վարչությունների պետերին, ՀԲՊՏ պետին, երկրաբանական ֆոնդի պետին և կցել գործին:

 

 

 

Հաստատված է
ՀՀ բնապահպանության նախարարի
1998 թ. մարտի 19-ի թիվ 35 հրամանով

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՄԱՐՎՈՂ (ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎՈՂ) ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Սույն մեթոդական ցուցումները մշակվել են ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թ. հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 որոշման (այսուհետև` որոշում) 3-րդ կետի:

Օգտակար հանածոների մարվող (արդյունահանվող) պաշարների վճարի գումարը հաշվարկվում է մարվող պաշարների ծավալը բազմապատկելով որոշման հավելված 2-ում նշված վճարաչափերի նվազագույն և առավելագույն արժեքների տարբեր համակցություններով:

1. Միևնույն հանքավայրը շահագործող տարբեր կազմակերպությունները օգտակար հանածոների մարման (արդյունահանման) համար միավորի վճարները կատարում են միևնույն չափով:

2. Մետաղական օգտակար հանածոների մարվող (արդյունահանվող) պաշարների միավորի համար վճարների չափը հաշվարկվում է որպես որոշման հավելված 2-ում նշված վճարաչափերի նվազագույն և առավելագույն արժեքների միջին թվաբանական:

3. Ոչ մետաղական օգտակար հանածոների մարվող (արդյունահանվող) պաշարների միավորի վճարի չափը հաշվարկվում է հիմք ընդունելով նախկին ԽՍՀՄ պաշարների պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության պաշարների պետական հանձնաժողովի կողմից ընդունված տվյալ հանքավայրի շահագործման շահութաբերության մակարդակը`

ա) մինչև 6% շահութաբեր հանքավայրերում` որոշման հավելված 2-ում նշված նվազագույն վճարաչափով,

բ) 18% և ավելի շահութաբեր հանքավայրերում` որոշման հավելված 2-ում նշված առավելագույն վճարաչափով,

գ) 6-12% շահութաբեր հանքավայրերում` միավորի վճարաչափը հաշվարկվում է հետևյալ բանաձեւով.

 

Վ = Վmin + 

Վmax  - Վmin

 (K-6)

12

 

որտեղ` Վ-ն տվյալ հանքավայրի համար միավորի հաշվարկային վճարաչափն է,

Վ min-ը որոշման հավելված 2-ում նշված տվյալ հանքատեսակի վճարաչափի նվազագույն արժեքն է,

Վ max-ը որոշման հավելված 2-ում նշված տվյալ հանքատեսակի վճարաչափի առավելագույն արժեքն է,

K-ն տվյալ հանքավայրի շահութաբերության մակարդակն է,

6-ը նվազագույն շահութաբերության մակարդակն է,

12-ը հանքավայրի նորմատիվային շահութաբերության մակարդակն է

 

Այն հանքավայրերը, որոնց համար հաշվարկված չէ շահագործման շահութաբերության մակարդակը, մարվող (արդյունահանվող) պաշարների միավորի վճարաչափը հաշվարկվում է որոշման հավելված 2-ում նշված նվազագույն և առավելագույն վճարաչափերի միջին թվաբանականով: