«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10002415
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 դեկտեմբերի 2002 թ. |
N 857 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ)» N 2.III.1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով նախադպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման սկզբունքներից՝ նախադպրոցական կազմակերպություններում (հիմնարկներում) սանիտարական նորմեր ու կանոններ սահմանելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները (կցվում է):
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին՝
սահմանել հսկողություն «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների կատարման նկատմամբ:
Նախարար՝ |
Ա. Մկրտչյան |
Հաստատված է |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(մանկամսուր, մանկապարտեզ, մսուր-մանկապարտեզ)
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ N 2.III-1
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) սույն սանիտարական կանոնները տարածվում են քաղաքներում, գյուղական բնակավայրերում գործող բոլոր մանկամսուրների, մանկապարտեզների և մսուր-մանկապարտեզների վրա, անկախ սեփականության ձևից:
1.2. Կառուցվող և վերակառուցվող մանկական նախադպրոցական օբյեկտների կառուցվածքի, գույքով ու սարքավորումներով ապահովման վերաբերյալ նորմատիվային դրույթները պետք է համապատասխանեն սույն կանոնների պահանջներին:
1.3. Մանկական նախադպրոցական օբյեկտները կազմակերպվում են 2 ամսականից մինչև 6 տարեկան երեխաների համար, կազմելով տարիքային խմբեր 1-ին աղյուսակի համաձայն.
Աղյուսակ 1
Խմբերը | Տարիքը | Տեղերի քանակը խմբերում |
1. Մսուրային Վաղ տարիքի առաջին խումբ |
2 ամսականից մինչև 1 տարեկան |
15 |
Վաղ տարիքի երկրորդ խումբ | 1 տարեկանից մինչև 2 տարեկան | 20 |
Կրտսեր տարիքի առաջին խումբ | 2 տարեկանից մինչև 3 տարեկան | 20 |
2. Նախադպրոցական Կրտսեր երկրորդ խումբ |
3 տարեկանից մինչև 4 տարեկան |
25 |
Միջին խումբ | 4 տարեկանից մինչև 5 տարեկան | 25 |
Ավագ խումբ | 5 տարեկանից մինչև 6 տարեկան | 25 |
1.4. Մսուր-մանկապարտեզները նախագծվում են մեկ, երկու, չորս, վեց, ութ, տասներկու և տասնչորս խմբերի համար 25, 50, 95, 140, 190, 280 և 330 տեղից ոչ ավելի: Կառուցվող մանկական օբյեկտների խմբերը և համապատասխանաբար երեխաների քանակը որոշվում է համաձայն նախագծմանը տրվող խնդրի: Մսուր-մանկապարտեզների շենքերի տիպերը, դրանցում տեղերի քանակը պետք է ընդունել (ըստ «Հանրային շենքեր և կառույցներ» Շնուկ 2.08.02-89), 2-րդ աղյուսակի համաձայն՝
Աղյուսակ 2
Մանկական մսուր-մանկապարտեզների շինությունների կառուցվածքը, կազմն ու մակերեսները
Տեղի անվանումը | ըստ խմբերի քանակի տեղերի մակերեսները (մ2) | |||||
2 (50) |
4 (95) |
6 (140) |
7 (190) |
12 (280) |
14 (330) | |
1. Մսուրային խմբեր ընդունարան |
18 |
18 |
36/18x2 |
36/18x2 |
72/18x4 |
72/18x4 |
խաղասենյակ | 50 | 50 | 100/50x2 | 100/50x2 | 200/50x4 | 200/50x4 |
ննջասենյակ | 50 | 36 | 72/36x2 | 72/36x2 | 144/36x4 | 144/36x4 |
զուգարան | 16 | 12 | 24/12x2 | 24/12x2 | 48/12x4 | 48/12x4 |
բուֆետային մաս | 3 | 3 | 6/3x2 | 6/3x2 | 12/3x4 | 12/3x4 |
ընդամենը | 137 | 119 | 238 | 238 | 476 | 476 |
2. Նախադպրոցական խմբեր | ||||||
հանդերձարան | 18 | 54/18x3 | 72/18x4 | 108/18x6 | 144/18x8 | 180/18x10 |
խմբասենյակ | 50 | 150/50x3 | 200/50x4 | 300/50x6 | 400/50x8 | 500/50x10 |
ննջասենյակ | 50 | 150/50x3 | 200/50x4 | 300/50x6 | 400/50x8 | 500/50x10 |
զուգարան | 16 | 48/16x3 | 64/16x4 | 96/16x6 | 128/16x8 | 160/16x10 |
բուֆետային մաս | 3 | 9/3x3 | 12/3x4 | 18/3x6 | 24/3x8 | 30/3x10 |
ընդամենը | 137 | 411 | 548 | 822 | 1096 | 1370 |
ա) Գյուղական բնակավայրերի մսուր-մանկապարտեզներում, ամռան շրջանում թույլատրվում է ավելացնել տեղերի քանակը՝ ի հաշիվ կառուցվող ամառային տաղավարների: Ամառային տաղավարներում տեղերի ընդհանուր քանակը պետք է կազմի հիմնական շենքի տեղերի 50 %-ը և չգերազանցի 100-ից:
2. ՏԵՂԱՄԱՍ
2.1. Հողամասերի տարածությունը պետք է բավարարի մանկական նախադպրոցական կազմակերպության բոլոր շենքերի ու կառույցների տեղադրմանը և ընդունվի (ըստ «Քաղաքների և գյուղական բնակավայրերի կառուցապատում և հատակագծում» ՇՆուԿ 2.07.01-89 հավելված 7) մեկ տեղի հաշվարկով.
-մսուր- մանկապարտեզներում, որոնցում ամռան
ժամանակաշրջանում տեղերի քանակը ավելանում է 25-ից մինչև 50,
50-ից մինչև 95 և 95-ից մինչև 180, ելնելով 1 տեղի հաշվարկից՝ 45 քմ
-մինչև 95 տեղով մսուր-մանկապարտեզի համար՝ 40 մ2,
-140-320 տեղով մսուր-մանկապարտեզի համար՝ 35 մ2,
-իսկ մսուր-մանկապարտեզի համալիրների 560-660 տեղի համար՝ 30 մ2:
Խմբային սենյակների մակերեսները ևս որոշվում են, ելնելով 1 երեխայի հաշվարկից, վաղ հասակի I և II խմբերում՝ 5 մ2, փոքրերի խմբում՝ 7,5 մ2, նախադպրոցականների համար՝ 7,2 մ2:
2.2. Յուրաքանչուր խմբի համար պետք է առանձնացնել մանկական խմբային հրապարակներ, դրանք ցանկապատել մացառուտով, մեկուսացնելով մեկը մյուսից և ընդհանուր հրապարակից:
Մանկական հրապարակները պետք է հարմար կապ ունենան շենքում համապատասխան խմբային սենյակների հետ:
ա) Մսուրային տարիքի երեխաների համար հրապարակները պետք է տեղակայվեն այդ խմբերի սենյակների ելքերին մոտ ընկած տարածության վրա: Խմբերի հրապարակները, բացի բաց արևահարող մասից, պետք է ունենան ստվերածածկ մաս:
բ) Նախադպրոցական հասակի երեխաների համար խմբային հրապարակները բաժանվում են խաղային և մարմնամարզային տեսակների: 1-1,5 մ օղակային շավիղը (հեծանվով երթևեկելու, դահուկներով սահելու համար) չպետք է հատեն (տրամախաչեն) խմբային հրապարակները:
գ) Յուրաքանչուր խումբ հրապարակի վրա պետք է ունենա 40 մ2 ստվերածածկ՝ արևից և տեղումներից պաշտպանվելու համար: Շվաքարանները ցանկապատվում են երկու կողմից: Շվաքարաններին (ստվերածածկերին) կից, որպես կանոն, տեղադրվում են պահեստարանները (ներկառուցված պահարաններ, ստելաժներ, դարակներ, նստարաններ՝ արկղներով) խաղալիքներ և գույք պահելու համար: Շենքերին մոտ կառուցվող շվաքարանները չպետք է ստվեր գցեն խմբային և խաղային սեղանատների վրա:
դ) Խաղահրապարակների գույքը պետք է լինի տարիքային հասակին համապատասխան: Գույքի մակերեսը չպետք է ունենա սուր ծայրեր, անհարթություններ և դուրս եկած հեղույսներ (բոլտեր): Գույքի հումքը պետք է ունենա բարձր որակ, լինի դիմացկուն, երեխաների պատահական կոտրվածքներից և վնասվածքներից խուսափելու համար: Կոնստրուկցիաների (կառույցների) ծածկույթները պետք է լինեն ջրադիմացկուն:
2.3. Կենդանիների և թռչունների համար հրապարակները տեղաբաշխվում են տնտեսական հրապարակի մոտ:
2.4. Տնտեսական հրապարակը պետք է մեկուսացված լինի մյուս հրապարակներից, տեղակայված լինի ճաշարանի և լվացքատան կողմից՝ տարածքի խորությամբ (սահմանագծի վրա) և ունենա ամուր ծածկույթ և առանձին մուտք:
ա) Քաղաքներում և քաղաքատիպ ավաններում մանկական նախադպրոցական կազմակերպությունների հողամասում չի թույլատրվում տեղադրել մառաններ, բանջարեղենի պահեստարաններ և այլ տնտեսական կառույցներ:
2.5. Աղբահավաքատեղերը պետք է տեղաբաշխվեն միայն տնտեսական հրապարակի վրա՝ աղբարկղները պետք է ունենան կափարիչ և տեղադրվեն բետոնապատ կամ ասֆալտապատ հիմքի վրա, հիմնական մասնաշենքից 25 մետրից ոչ պակաս հեռավորությամբ:
2.6. Մանկական նախադպրոցական կազմակերպության հողամասը պետք է ունենա 1,6 մետրից ոչ ավելի բարձրությամբ ցանկապատ:
3. ՇԵՆՔ
3.1. Շենքերը, կախված հզորությունից կարող են ունենալ միաձույլ, սեկցիոն (բաժանմունքային) կամ տաղավարային կառուցվածք՝ բաղկացած մի քանի առանձին կանգնած մասնաշենքերից կամ միմյանց միացված տաքացվող միջանցքներով: Չտաքացվող միջանցք կամ պատշգամբասրահ կառուցել թույլատրվում է միայն 3-րդ և 4-րդ կլիմայական ենթաշրջաններում:
3.2. Շենքի ներսում և հողամասում պետք է ապահովվի խմբերի, հատկապես մսուրային, առավել մեկուսացումը մեկը մյուսից և վարչատնտեսական մասից: 90 և ավելի տեղանոց մսուր-մանկապարտեզների շենքերի սննդի բլոկը, մեկուսարանը և լվացքատունը պետք է ունենան առանձին ելքեր դեպի հողամաս:
3.3. Կախված կլիմայական պայմաններից, շենքի արտաքին մուտքերը պետք է լինեն կրկնակի կամ մեկ նախամուտքերով: Մուտքերից մեկի դուռը պետք է բացվի դեպի ներս: Նախամուտքի խորությունը չպետք է լինի 1,6 մ-ից ավելի:
Ներքին դռները, որոնք ունեն մասնակի ապակեպատում երկու երեսից, երեխայի հասակի բարձրությամբ, պետք է ծածկված լինեն պաշտպանիչ ցանցավոր էկրանով:
3.4. Մսուրային հասակի երեխաների համար խմբային հատվածները պետք է տեղակայվեն առավելապես առաջին հարկում և առանձին ելք ունենան դեպի յուրաքանչյուր հատված:
ա) Մսուրային հասակի երեխաների խմբի կազմում պետք է լինեն ընդունարան, խաղաճաշարան, ննջարան, զուգարան և բուֆետային մաս, բոլոր սենյակները պետք է հարմար կապ ունենան իրար հետ:
բ) Վաղ տարիքի 1 խմբի ընդունարանում պետք է տեղ առանձնացվի մայրերի կողմից կրծքի երեխաներին կերակրելու համար:
3.5. Նախադպրոցական հասակի երեխաների համար խմբերը կարող են տեղակայվել ինչպես առաջին, այնպես էլ 2-րդ հարկում: Նախադպրոցական հասակի 4 խմբերի համար թույլատրվում է ունենալ 1 ընդհանուր մուտք:
ա) Նախադպրոցական հասակի երեխաների համար խմբային հատվածի կազմում մտնում են հանդերձարանը, խմբասենյակը, ննջարանը (կամ ննջարան-պատշգամբը), զուգարանը և բուֆետային մասը, որը տեղակայվում է խմբասենյակի տարածքում:
բ) Խմբասենյակի և ննջարան-պատշգամբի միջև թույլատրվում է կառուցել շարժական միջնորմ:
3.6. Խմբային սենյակների կառուցվածքը և տարածությունները պետք է ընդունել 3 և 4-րդ աղյուսակների համաձայն.
Աղյուսակ 3 և 4
Տեղերը | 6 (140) | 8 (190) | 12 (280) | 14 (330) |
1. Մսուրային խմբերի տեղերը ընդունարան |
40/20x2 | 40/20x2 | 80/20x4 | 80/20x4 |
խաղասենյակ | 100/50x2 | 200/50x4 | 100/50x2 | 200/50x4 |
ննջասենյակ | 80/40x2 | 80/40x2 | 160/40x4 | 160/40x4 |
զուգարան | 24/12x2 | 24/12x2 | 48/12x4 | 48/12x4 |
բուֆետ | 6/3x2 | 6/3x2 | 12/3x4 | 12/3x4 |
Ընդամենը | 250 | 250 | 500 | 500 |
2. Նախադպրոցական խմբերի տեղեր | ||||
հանդերձարան | 80/20x4 | 120/20x6 | 160/20x8 | 200/20x10 |
խմբասենյակ | 200/50x4 | 300/50x6 | 400/50x8 | 500/50x10 |
ննջարան | 216/54x4 | 324/54x6 | 432/54x8 | 540/54x10 |
զուգարան | 64/16x4 | 96/16x6 | 128/16x8 | 160/16x10 |
բուֆետ | 12/3x4 | 18/3x6 | 24/3x8 | 30/3x10 |
ընդամենը | 572 | 858 | 1144 | 1430 |
3.7. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների շենքերում հորիզոնի կողմերով սենյակների պատուհանների կողմնորոշումը պետք է ընդունել 5-րդ աղյուսակի համաձայն:
Աղյուսակ 5
Սենյակներ | Աշխարհագրական գոտիների հաշվարկ հ. լ. | ||
հյուսիսային 600 | 60-450 | հարավային 450 | |
լավագույն թույլատրելի ազիմուտ | լավագույն թույլատրելի ազիմուտ | լավագույն թույլատրելի ազիմուտ | |
1.Խմբասենյակ | 10-70 մինչև 2900 | 10-85 մինչև 2750 | 10-25 մինչև 3350 |
2.Ննջարան | Արևելք-ցանկացած | Արևելք-ցանկացած | Հյուսիս-ցանկացած |
3.Երաժշտա-ն և մարմնամարզ. պարապմունքների դահլիճ և մեկուսարանի հիվանդասենյակներ | Հարավային-ցանկացած | Հարավային-ցանկացած | Հարավային-ցանկացած |
4.Խոհանոց, մշակման բաժիններ | Հյուսիս-ցանկացած | Հյուսիս-ցանկացած | Հյուսիս-ցանկացած |
5. Զբոսանքի համար ապակեպատ պատշգամբ | Արևելք-ցանկացած | Արևելք-ցանկացած | Արևելք-ցանկացած |
Շենքի գերտաքացումը սահմանափակելու նպատակով անհրաժեշտ է նախատեսել խմբասենյակների, ննջարանների, դահլիճների, մեկուսարանի, մշակման կամ նախամշակման բաժինների պատուհանների արևապաշտպանիչներ, այն դեպքում, երբ պատուհանների օրիենտացիան, 60-450 հյուսիսային լայնության շրջաններում ուղղված է դեպի 200-2750-ի ազիմուտը և 90-2900-ի ազիմուտը, հյուսիսային լայնության 450-ից հարավ շրջանների համար: Որպես արևապաշտպանիչ սարք խորհուրդ է տրվում շերտավոր վարագույր (ժալյուզի), տեղավորված պատուհանների շրջանակների միջև, վարագույրներ և այլն: Թույլատրվում է բամբակյա կտորից վարագույրներ, որոնք ունեն բավարար աստիճանի լուսաթափանցման և լուսացրման հատկություն՝ պապլին, շտապելային քաթան և ռեպս: Վարագույրները պետք է բաղկացած լինեն շարժվող 2 մասից:
3.8. Միջին և ավագ մսուրային խմբերի համար զուգարաններում դրվում են 2 մանկական լվացարան, 1 մեծահասակի և 1 մանկական զուգարանակոնք (հիգիենիկ վրադիրով), ջրհոս հարմարանք, ջրացնցուղային տակնոց, ցածր մսուրային խմբի զուգարանում՝ 1 սրբիչ: Իսկ ընդունարանում և խաղասենյակում տեղադրվում է լվացարան արմնկաձև խառնիչով:
Կրտսեր 2-րդ և միջին խմբերում տեղադրվում են 4 մանկական լվացարան, 3 մանկական զուգարանակոնք, միջնապատով առանձնացված խցիկներում ցնցուղի տակդիր, ճկուն փողրակով (շլանգ) ցնցուղ և 1 սրբիչ:
Մեծերի և նախապատրաստական խմբերը պետք է ունենան առանձին զուգարաններ աղջիկների ու տղաների համար, 4 զուգարանակոնք, 4 լվացարան, 1 ջրացնցուղային տակնոց, 1 սրբիչ:
3.9. 95 և ավելի տեղ ունեցող մանկական հիմնարկները պետք է ունենան դահլիճ երաժշտական և մարմնամարզական պարապմունքների համար: Դահլիճի մակերեսը նախադպրոցական հիմնարկների 140 տեղի դեպքում, պետք է ունենա 75 մ2, 140-190 տեղի դեպքում՝ 100 մ2 մակերես: 280-330 տեղ ունեցող նախադպրոցական հիմնարկում նախատեսվում է 2 դահլիճ՝ 100 և 50 մ2 կամ յուրաքանչյուրը՝ 75 մ2 մակերեսով:
Դահլիճների հատակները պետք է ունենան ցածր ջերմահաղորդականությամբ ծածկ (մանրահատակ, տախտակ, տաք հենքով լինոլեում):
Դահլիճները պետք է լինեն անանցանելի: Թույլատրվում է երկու դահլիճները միացնել շարժվող միջնապատով: Դահլիճներին կից անհրաժեշտ է ունենալ պահեստամաս 6 մ2 մակերեսով, մարմնամարզական գույքը պահելու համար:
Նախադպրոցական կազմակերպությունների շենքերում և մսուր-մանկապարտեզների համալիրներում թույլատրվում է նախագծել լողավազան՝ 21 մ2 մակերեսով և 0,6-0,8 մ փոփոխական խորությամբ: Լողավազանի եզրը շրջագծով պետք է ունենա 0,15 մ բարձրություն և 0,3 մ լայնություն, ինչպես նաև շրջանցիկ ուղիներ՝ 0,75 մ լայնությամբ:
3.10. Նախադպրոցական կազմակերպությունում հիվանդացած երեխաների համար պետք է լինի մեկուսարան իր հիվանդասենյակով (ոչ միջանցիկ), որը պետք է տեղավորված լինի առաջին հարկում և ունենա առանձին ելք դեպի դուրս:
Բոլոր մանկական նախադպրոցական կազմակերպություններում, անկախ հզորությունից նախատեսվում է բժշկական սենյակ՝ տեղակայված մեկուսարանի հիվանդասենյակներից մեկին կից և իրարից բաժանված 1-1,2 մ բարձրությամբ միջնորմով:
Բուժական սենյակների կազմը և մակերեսները նշված են 6-րդ աղյուսակում.
Աղյուսակ 6
Բուժ. կետ | Տեղերի մակերեսները մ2 խմբերի դեպքում | |||||
2 (50) |
4 (95) |
6 (140) |
7 (190) |
12 (280) |
14 (330) | |
Բժշկական սենյակ | 6 | 8 | 8 | 8 | 10 | 10 |
բուժագործության սենյակ | - | 8 | 8 | 8 | ||
Մեկուսարան ընդունարան |
2 | 2 | 2 | 4 | 6 | 6 |
հիվանդասենյակ | 6 | 6 | 6 | 6 | 12/6x12 | 12/6x12 |
զուգարան | 2 | 2 | 2 | 2 | 4 | 4 |
ախտահանիչ միջոցների պատրաստման տեղ | - | 2 | 2 | 2 | 2 | 2 |
Ընդամենը | 16 | 20 | 20 | 30 | 42 | 42 |
3.11. Նախադպրոցական կազմակերպությունների ծառայողական-կենցաղային շինության կառուցվածքը և մակերեսը նշված են 7-րդ աղյուսակում.
Աղյուսակ 7
Ծառայողատնտեսական տեղերի կազմը և մակերեսները
Ծառայողատնտեսական տեղեր | Տեղերի մակերեսները մ2 ըստ խմբերի | |||||
2 |
4 (95) |
6 (140) |
7 (190) |
12 (280) |
14 (330) | |
Սրահ | - | - | 12 | 12 | 18 | 18 |
Վարիչի առանձնասենյակ | 10 | 10 | 10 | 9 | 9 | 9 |
Տնտեսվարի առանձնասենյակ | - | - | - | 6 | 6 | 6 |
Անձնակազմի սենյակ (հանդերձարան) | - | 8 | 8 | 10 | 12 | 12 |
Տնտեսական պահեստ | 4 | 5 | 5 | 8 | 12 | 12 |
Մաքուր սպիտակեղենի պահեստ | 4 | 6 | 6 | 8 | 10 | 10 |
Ցնցուղարան | - | 2 | 2 | 2 | 2 | 2 |
Անձնակազմի զուգարան | 3 | 3 | 3 | 3 | 6/3x2 | 6/3x2 |
Ընդամենը | 21 | 34 | 46 | 58 | 81 | 81 |
Շենքում պետք է նախատեսել ծառայողական մուտք և նախասրահ, 90-240 տեղով նախադպրոցական հիմնարկի դեպքում 12 մ2 մակերեսով և 18 մ2 մակերեսով 240 և ավելի հզորության դեպքում:
3.12. Սննդային բաժինը պետք է տեղավորել 1-ին հարկում, դեպի դուրս ելքով: Բանջարեղենը և չոր մթերքը պահելու մառանները պետք է լինեն խոհանոցից մեկուսացված: Չի թույլատրվում նախատեսել միջանցիկ պահեստներ՝ մուտքը խոհանոցից:
Խոհանոցում պետք է նախատեսել էլեկտրական սարքավորումներ: Սննդի բաժնի կառուցվածքը և մակերեսները նշված են 8-րդ աղյուսակում.
Աղյուսակ 8
Սննդի բլոկի կազմը և մակերեսները (հումքով աշխատելու դեպքում)
Սննդի բլոկ (հումքի դեպքում) | Տեղերի մակերեսները մ2 խմբերի դեպքում | |||||
2 (50) |
4 (95) |
6 (140) |
7 (190) |
12 (280) |
14 (330) | |
խոհանոց և բաշխասենյակ | 15 | 23 | 23 | 28 | 30 | 30 |
նախապատրաստման արտադրամաս | 6 | 8 | 8 | 12 | 14 | 14 |
խոհանոցի ամանեղենի լվացարան | 4 | 4 | 4 | 5 | 6 | 6 |
սառեցման խցիկ | - | - | - | - | 9 | 9 |
չոր մթերքի պահեստ | 7 | 8 | 8 | 11 | 6 | 6 |
բանջարեղենի պահեստ | 4 | 4 | 4 | 5 | 8 | 8 |
մթերքի բեռնման մաս | - | 4 | 4 | 5 | 6 | 6 |
Ընդամենը | 36 | 51 | 51 | 66 | 79 | 79 |
3.13. Սպիտակեղենի լվացման և արդուկի սենյակները պետք է լինեն միջանցիկ: Կեղտոտ սպիտակեղենի հանձնումը և մաքուրի ստացման մուտքերը (պատուհանները) պետք է լինեն առանձին: Չի թույլատրվում լվացման սենյակի մուտքը նախատեսել խմբասենյակների և սննդի բլոկի մուտքի դիմաց: Լվացքատան կառուցվածքը և մակերեսը նշված է 9-րդ աղյուսակում.
Աղյուսակ 9
Լվացքատան կազմը և մակերեսները
Լվացքատուն | Տեղերի մակերեսները մ2 խմբերի դեպքում | |||||
2 (50) |
4 (95) |
6 (140) |
7 (190) |
12 (280) |
14 (330) | |
լվացարան | 12 | 14 | 14 | 16 | 18 | 18 |
հարդուկի սենյակ | - | 10 | 10 | 12 | 12 | 12 |
Ընդամենը | 12 | 24 | 24 | 28 | 30 | 30 |
3.14. Չի թույլատրվում խոհանոցի, լվացքատան և զուգարանների պատուհանները տեղադրել խմբասենյակների ու ննջարանների պատուհանների տակ:
Սննդային բաժնի (ճաշարանի), լվացքատան, արդուկի սենյակի և զուգարանների հատակները պետք է ծածկվեն կերամիկական խճանկարային սալիկներով:
4. ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ
4.1. Նախադպրոցական կազմակերպությունների հիմնական շինությունները պետք է ունենան անմիջական բնական լուսավորում: Խմբասենյակներում, ննջարաններում, բժշկական սենյակում, մեկուսարանում, հիվանդասենյակում, մարմնամարզական և երաժշտական պարապմունքների դահլիճներում բնական լուսավորության գործակիցը (ԲԼԳ) պետք է լինի 1,5%-ից ոչ պակաս: Երկրորդ լույսով լուսավորումը թույլատրվում է միայն սանհանգույցում, ընդունարանում, հանդերձարանում: Պահեստամասերը, սպասարկող անձնակազմի սանհանգույցները և բուֆետային մասերը թույլատրվում է նախագծել առանց բնական լուսավորման:
4.2. Միակողմանի լուսավորման դեպքում, պատուհաններից խմբասենյակների երկարությունը չպետք է լինի 6 մ-ից ավելի:
4.3. Արհեստական լուսավորության աղբյուրները բոլոր շինություններում, պետք է ապահովեն բավարար և հավասարաչափ լուսավորում: Լուսամփոփների ընտրությունը և տեղադրումը կատարվում է համաձայն թիվ 10 աղյուսակի: Շինությունում ընդհանուր էլեկտրահզորությունը պետք է կազմի 900 վտ, իսկ տեսակարարը՝ 15-18 վտ/ մ2:
Աղյուսակ 10
Նախադպրոցական հիմնարկների սենյակների առաջարկվող արհեստական լուսավորությունը
Տարածք | Լուսավորության համակարգ | Լուսավորման տեսակը և հզորությունը | Լուսամփոփի տեղադրումը |
1. խմբասենյակ | Ընդհանուր-հավասարաչափ | ԼԵ-40/ ԼԲ 40 | Գծային, սեղանիկների շարքերի ուղղությամբ |
2. ննջարան | Ընդհանուր-հավասարաչափ +հերթապահ (գիշերային) | ԼԵ-40 պլյուս Մ036-25 ԼԲ220, շիկացման լամպ |
Տեսադաշտի գերակշռող մասի ուղղությամբ |
3. ընդունարան | Կոմբինացված-տեղային (ընդունման տեղում) +ընդհանուր | ԼԵ-40 պլ. Մ036 40 |
Սենյակի երկարությամբ, տեղային լուսավորություն, երեխաների ընդունման տեղում, պատի վրա |
4. հանդերձարան | Ընդհանուր-հավասարաչափ | ԼԲ 40 | Հանդերձարանի պահարանների երկարությամբ |
5. մարմնամարզության և երաժշտական պարապ. դահլիճ | Ընդհանուր-հավասարաչափ | ԼԵ-40/ԼԲ 40/ | Ցանկացած ձևի |
Շիկացման լամպերի օգտագործման դեպքում լուսավորության մակարդակը պետք է լինի 100 լյուքս: Ընդհանուր էլեկտրահզորությունը պետք է կազմի 1800 վտ/մ2, իսկ տեսակարարը՝ 30-36 վտ/մք:
5. ՍԱՆԻՏԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
5.1. Նախադպրոցական կազմակերպությունների շենքերը պետք է ապահովված լինեն ջրամատակարարման ներքին ցանցով, ունենան տաք ջրամատակարարում և կոյուղու համակարգ:
Ավանային և քաղաքային կենտրոնացված ջրամատակարարման և կոյուղու համակարգերի բացակայության դեպքում, տեղային ջրամատակարարման և կոյուղու համակարգի ապահովման հարցը պետք է լուծել ելնելով տեղական պայմաններից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ոչ կոյուղացված շրջաններում նախադպրոցական կազմակերպությունները պետք է ապահովվեն ներքին կոյուղու համակարգով՝ տեղային մաքրման սարքավորումների կառուցման միջոցով:
Տաք ջրամատակարարումն անհրաժեշտ է ապահովել խոհանոցում, լվացքատանը, վաղ հասակի երեխաների (1-ին խումբ) խաղասենյակներում, բոլոր խմբերի բուֆետային մասում և սանհանգույցներում՝ ծորակ-խառնիչների առկայությամբ:
Ցնցուղներին և լվացարաններին միացվող տաք ջուրը պետք է լինի 370-ից ոչ բարձր: Տաք ջրամատակարարման համակարգին պետք է միանա արտահագուստի չորացման պահարանների տաքացնող սարքերը (ընդունարանում և հանդերձարանում), ինչպես նաև չորացնող սրբիչները - սան. հանգույցներում:
Ոչ տիպային նախագծով կառուցվող շենքերի համար պետք է նախատեսել կենտրոնացված ջրամատակարարման սարքավորումներ, որոնց միջոցով ցնցուղներն ու լվացարանները կմատակարարեն 370-ի ջուր:
5.2. Նախադպրոցական կազմակերպությունների շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացված ջեռուցման և օդափոխության համակարգերով:
Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով, տեղադրվում է միջանցքում և ոչ թե այն տարածքում, որտեղ երեխաներն են: Վառարանները վառվում են երեխաների բացակայությամբ և մարվում են երեխաների գալուց 1,5-2 ժամ առաջ:
Որպես ջեռուցիչ սարքեր կարող են օգտագործվել խողովակային տաքացուցիչները, տեղադրված բետոնե պանելների մեջ, ջեռուցիչներ, ինչպես նաև ծածկոցներով (տաք օդ մղող) կոնվեկտորներ: Այրվածքներից ու վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է ջեռուցման սարքերը արտաքինից ծածկել փայտյա ցանցաճաղով: Չի թույլատրվում ծածկել ԳՍՊ-ով (ՓՏՍ):
5.3. Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել, կախված տարածքի օգտագործման նպատակներից երեխաների տարիքից՝ համաձայն աղյուսակ 11-ի:
Աղյուսակ 11
Տարածքներ | Օդի ջերմաստիճանը 0 | ||
1Ա,1Բ,1Գ կլիմ. ենթաշրջանում | 2-րդ, 3-րդ կլիմ. շրջ. և 1Վ , 1Դ ենթաշրջ. | 4-րդ կլիմայական շրջանում | |
1. Վաղ հասակի 1-ին խմբի խաղասենյակ, ընդունարան | 24 | 3 | 22 |
2. Վաղ հասակի 2-րդ խմբի, փոքրերի 1-ին խմբի ընդունարան, խաղասենյակ | 23 | 22 | 21 |
3. Նախադպրոցական խմբերի, 2-րդ փոքրերի, միջին և ավագ նախադպրոցական խմբերի հանդերձարան, խմբասենյակ | 22 21 |
21 20 |
20 19 |
4. Ննջասենյակներ՝ մսուրային խումբ, նախադպրոցական խումբ | 22 20 |
21 19 |
20 18 |
5. Սանհանգույց՝ մսուրային խումբ, նախադպրոցական խումբ | 23 21 |
22 20 |
21 19 |
6. Մարմնամարզ. և երաժշտական պարապմունքների դահլիճ | 20 | 19 | 18 |
7. Բուֆետային մասեր | 16 | 16 | 16 |
8. Զբոսանքի պատշգամբ | - | - | - |
9. Լողավազանի շինություն | 29 | 29 | 29 |
10. Բժշկի սենյակ | 23 | 22 | 21 |
11. Ծառայողակենցաղային շինություն | 20 | 18 | 17 |
12. Խոհանոց | 15 | 15 | 15 |
13. Լվացքատուն | 18 | 18 | 18 |
14. Արդուկի սենյակ | 16 | 16 | 16 |
15. Ջեռուցվող անցումներ | 15 | 15 | 15 |
5.4. Փակ տարածքում երեխաների հագուստը, չափավոր շարժման ակտիվության դեպքում, կախված օդի ջերմաստիճանից, պետք է լինի համաձայն աղյուսակ 12-ի:
Աղյուսակ 12
Օդի ջերմաստիճանը | Հագուստ | Մարմնի շրջանում թույլատրվող հագուստի շերտերը |
16-170 | Բամբակյա սպիտակեղեն, բրդյա կամ բամբակյա խիտ գործվածքից զգեստ, տրիկոտաժից վերնազգեստ, զուգագուլպաներ (ոտքերին կոշիկներ կամ տաք հողաթափեր) | 3-4 |
18-200 | Բամբակյա սպիտակեղեն, հաստ բամբակյա կամ կիսաբրդյա գործվածքից զգեստ, զուգագուլպաներ, ավագ նախադպրոցական երեխաներին կիսագուլպաներ (ոտքերին կոշիկներ) | 2-3 |
21-220 | Բամբակյա սպիտակեղեն, գործվածքից զգեստ, կարճ թևերով (ոտքերին թեթև կոշիկներ կամ բոկոտիկներ) | 2 |
230 և բարձր | Բարակ բամբակյա սպիտակեղեն կամ առանց սպիտակեղենի, թեթև զգեստ՝ ամառային, առանց թևերի, նասկի (ոտքերին բոկոտիկներ) | 1-2 |
5.5. 1-ին հարկում տեղակայված խաղասենյակներում և խմբասենյակներում հատակի մակերեսին ջերմաստիճանը ձմռան ընթացքում պետք է 220-ից պակաս չլինի:
5.6. Հարաբերական խոնավությունը երեխաների սենյակներում թույլատրվում է 40-55%, իսկ խոհանոցում և լվացքատանը՝ 60-70%:
5.7. Երեխաների անընդհատ գտնվելու սենյակները (խմբասենյակ, խաղասենյակ, ննջասենյակ, երաժշտական և մարմնամարզական պարապմունքների սենյակ և այլն) պետք է ապահովված լինեն թարմ մաքուր օդով, 1,5 օդափոխանակության հաճախականությամբ:
6. Շինության սարքավորումներ
6.1. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների սարքավորումները պետք է համապատասխանեն երեխայի տարիքային և հասակային առանձնահատկություններին, հաշվի առնելով հիգիենիկ պահանջները:
6.2. Խմբասենյակներում և խաղասենյակներում պետք է տեղադրվեն տվյալ խմբի երեխաների քանակության համապատասխան սեղաններ և աթոռներ.
- վաղ տարիքի 2-րդ խմբում և փոքրերի 1-ին խմբում, փոքրերի 2-րդ խմբում և միջին խմբերում 4 տեղանի սեղաններ և (լրացուցիչ) 2 տեղանի նստարան-սեղան,
- մեծերի և նախադպրոցական խմբերում երկտեղանի սեղաններ, մակերեսի փոխվող թեքությամբ:
6.3. Մսուրային հասակի երեխաների համար սեղանների և աթոռների չափսերը պետք է համապատասխանեն աղյուսակ 13-ում նշված չափանիշներին:
Աղյուսակ 13
Կահույքի խումբը |
Մակնշող գույնը | Երեխաների հասակային խումբը | Սեղանի բարձրու- թյունը սմ |
Աթոռի հենակի բարձրությունը սմ | Երեխաների հասակը (տարիքը) հասակային խմբերով |
Ա | սպիտակ | մինչև 80 | 34 | 17 | 7ամս.-1տ. 8ամս. |
Բ | կանաչ | 80-90 | 38 | 20 | 1տ.5ամս.-2տ.8ամս. |
Ծ | երկնագույն | 90-100 | 43 | 24 | 2-4տ. |
Գ | նարնջագույն | 100-115 | 48 | 28 | 3-6տ. |
Դ | դեղին | 115-130 | 54 | 32 | 5-7տ. |
Ժ | կարմիր | 130-ից բարձր | 60 | 36 | 6-7տ. |
6.4. Աթոռները պետք է լինեն սեղանի հետ խմբավորված և մակնիշավորված: Սեղանների կողմնորոշիչ քանակը (համարիչ) և աթոռների (հայտարար) չափսերը տարբեր հասակային խմբերի համար բերված են աղյուսակ 14-ում:
Աղյուսակ 14
Կահույքի խումբը |
Տարիքային խմբեր | ||||||
|
Մսուրային |
Նախադպրոցական | |||||
վաղ հասակի |
վաղ հասակի |
փոքրերի |
փոքրերի |
միջին խումբ |
ավագ խումբ |
նախապատ- | |
|
սեղաններ 4 տեղանի |
|
|
|
երկտեղանի | ||
Ա |
1/4 |
1/4 |
|
|
|
|
|
Բ |
|
1/16 |
2/8 |
|
|
|
|
Ծ |
|
|
3/12 |
3/12 |
|
|
|
Գ |
|
|
|
4/16 |
1/2*//4 |
9/18 |
2/4 |
Դ |
|
|
|
|
6/11*//22 |
4/18 |
10/20 |
Ժ |
|
|
|
|
|
|
1/2 |
* Երկտեղանի սեղանների քանակը
6.5. Պարապմունքների համար սեղանների դասավորվածությունը պետք է համապատասխանի հետևյալ հիգիենիկ պահանջներին.
- սեղանները դրվում են լուսավորվող պատի մոտ, պարտադիր է ձախակողմյան լուսավորությունը,
- 4 տեղանի սեղանները տեղադրվում են 2 շարքից ոչ ավելի,
- 2 տեղանի սեղանները՝ ոչ ավելի, քան 3 շարք,
- սեղանների շարքերի միջև հեռավորությունը պետք է լինի 0,5 մ-ից ոչ պակաս,
- 1-ին շարքի սեղանի հեռավորությունը լուսավորված պատից՝ 1 մ,
- 1-ին սեղանի և գրատախտակի միջև հեռավորությունը՝ 3-2,5 մ,
- գրատախտակի ներքևի եզրի բարձրությունը՝ 0,7-0,8 մ,
- գրատախտակի չափսերը պետք է լինեն՝ 0,75-1 մ:
Երեխաների նստեցումը սեղան աթոռներին պետք է կատարել հաշվի առնելով նրանց առողջական վիճակը, տեսողությունը և լսողությունը:
Ճաշասենյակ-խաղասենյակում քայլասայլակը և արգելքը պետք է տեղադրվեն պատուհանից 1 մ հեռավորությամբ, դրան զուգահեռ երկար կողմով: Վաղ հասակի 1-ին խմբում լվացարանի մոտ տեղադրվում է բարուրի սեղան, սրբիչների կախիչներով և կեղտոտ սպիտակեղենի տարողությամբ: Երեխաներին կերակրելու համար տեղադրվում են 2 տեղանի սեղաններ:
6.6. Մանկական խմբերի զուգարաններում տեղադրվում են պատի կամ կախովի կախիչներ անձնական բաժիններով, անձնական հիգիենայի առարկաների և սրբիչների համար. տնտեսական պահարաններ, մսուրային խմբերում՝ առանձին խցիկներով պահարաններ գիշերանոցների համար: Բոլոր մանկական անշարժ սարքավորումները պետք է լինեն ամրացված՝ վնասվածքից (տրավմայից) խուսափելու համար:
6.7. 1-ին շարքի հեռուստադիտողից մինչև էկրանը և էկրանից դեպի դիապրոյեկտորը եղած հեռավորության հարաբերությունը ընդունվում է համաձայն աղյուսակ 15-ի:
Աղյուսակ 15
Դիապրոյեկտորից մինչև էկրանը եղած հեռավորությունը |
Էկրանի պատկերի լայնությունը (մետր) |
1-ին շարքի հեռավո- |
Շարքերում երեխաների մաքսիմալ քանակը | ||
|
|
|
1 շարք |
2 շարք |
3 շարք |
4.0 |
1.2 |
2.4 |
8 |
10 |
13 |
3.5 |
1.0 |
2.1 |
7 |
9 |
11 |
3.0 |
0.9 |
1.8 |
6 |
8 |
10 |
2.5 |
0.75 |
1.5 |
6 |
7 |
9 |
2.0 |
0.6 |
1.2 |
4 |
6 |
8 |
7. ՏԵՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
7.1. Բոլոր տարածքները պետք է պահպանվեն մաքուր վիճակում: Տարածքի մաքրումը պետք է կատարվի ամեն օր պարտադիր խոնավ եղանակով, պատուհանները բաց: Հատակը պետք է լվանալ օրը 2 անգամից ոչ պակաս, 1 անգամը պարտադիր կահույքի տեղաշարժով: Կահույքը, պատուհանի գոգերը, ջեռուցիչները սրբել խոնավ շորով, մանկական զգեստապահարանները պետք է սրբել ամեն օր, իսկ շաբաթը 1 անգամ լվանալ: Երաժշտական և մարմնամարզական պարապմունքների սենյակները պետք է մաքրել յուրաքանչյուր պարապմունքից հետո: Խոնավ մաքրումը կատարվում է լվացող նյութերով (օճառ, կալցինացված սոդա, սինթետիկ լվացող փոշիներ)՝ պատուհանները և օդանցքները բաց: Տարածքների լիարժեք մաքրումը պետք է կատարվի ամեն ամիս և համաճարակային ցուցումով՝ հատակի լվացում, լուսատուների, պատուհանների, դռների, պատուհանների լվացում մաքրող և վարակազերծող նյութերով:
Արտաձիգ օդափոխիչ համակարգի երկաթյա վարագույրները պետք է բաց լինեն, մշտապես մաքրվեն փոշուց, փակվեն շինության ներքին ջերմաստիճանի և դրսի ջերմաստիճանի կտրուկ անկման ժամանակ:
Արտաձիգ օդափոխիչ համակարգի հորատանցքերի մաքրումը պետք է կատարվի տարին 2 անգամ: Պատուհանների լվացումը՝ ապակիների լվացումը ներսից և դրսից, տարին 2 անգամ (գարուն, աշուն): Խմբերի գործունեության ընթացքում կտրականապես արգելվում է անցկացնել ընթացիկ ու կապիտալ վերանորոգումներ՝ պատերի և առաստաղի սպիտակեցում, պատուհանների վերանորոգում և այլն:
7.2. Բոլոր ձեռք բերված խաղալիքները (բացառությամբ փափուկ խաղալիքների) մինչև խմբերին հանձնելն անհրաժեշտ է 15 րոպե լվանալ հոսող ջրի տակ (370 C) օճառով, իսկ հետո չորացնել բացօթյա: Ռետինե, փրփրալատեքսային և այլ նմանատիպ խաղալիքները լվացման ընթացքում պետք է ամուր քամել:
Հետագայում վաղ հասակի 1-ին խմբի խաղալիքներն անհրաժեշտ է լվանալ օրը 2 անգամ տաք ջրով, խոզանակով, օճառով կամ 2%-ոց սննդային սոդայի լուծույթով, մակնշված թասերում, որից հետո լվանալ հոսող ջրի տակ (370 C) և չորացնել: Ավելի մեծահասակ երեխաների խաղալիքները՝ ամեն օր, օրվա վերջում: Տիկնիկների շորերը լվանալ, արդուկել ըստ անհրաժեշտության:
Կազմակերպված մանկական կոլեկտիվներում, մինչև 3 տ. երեխաներին և մեկուսարանների համար արգելվում է փափուկ և փրփրալատեքսային մազմզոտ խաղալիքների օգտագործումը: Նմանատիպ խաղալիքները խորհուրդ է տրվում օգտագործել միայն մեծերին, որպես դիդակտիկ միջոց:
Փափուկ խաղալիքներն ամեն օր օրվա վերջում վարակազերծվում են բակտերիոցիդ լամպերով, 40 րոպե, որը տեղակայվում է լամպից 25 սմ հեռավորության վրա:
7.3. Ողջ սպիտակեղենը պետք է լինի մակնշված: Անկողնային սպիտակեղենը, մակնշել ստորին անկյունում: Անհրաժեշտ է սպիտակեղենի 3 կոմպլեկտ և ներքնակների 2 փոխնորդ:
7.4. Սպիտակեղենի և սրբիչների փոխարինումը կատարվում է ելնելով աղտոտվածությունից, բայց ոչ ուշ, քան շաբաթը 1 անգամ: Մաքուր սպիտակեղենը տեղ է հասցվում պարկերով ու պահվում է պահարաններում: Լաթերը և սպիտակեղենը օգտագործումից հետո դրվում են հատուկ տարողություններում կամ մոմլաթե պարկերում: Օրվա վերջում կեղտոտ սպիտակեղենը տեղափոխվում է լվացքատուն կամ հատուկ սենյակ: Սովորական պարկերը տրվում են լվացման, իսկ մոմլաթեն՝ մշակվում է տաք օճառաջրով կամ սոդայի լուծույթով: Անկողնային պարագաները՝ ներքնակներ, բարձեր, վերմակներ, քնապարկեր, պետք է ենթարկել օդափոխության անմիջապես ննջարաններում, բաց պատուհանների պայմաններում, լիարժեք մաքրման ժամանակ՝ պարբերաբար դուրս հանելով: Տարին 1 անգամ անկողնային պարագաները ենթարկվում են քիմ. մաքրման:
7.5. Գորգերը պետք է ամեն օր մաքրել փոշեկուլով, պարբերաբար թափահարել և սրբել խոնավ խոզանակով, իսկ տարին 1 անգամ ենթարկել քիմ. մաքրման: Երեխաների բարուրման սեղանները, մանկական տակդիր մոմլաթները, արենաների ծածկոցը, բլուրները, անհրաժեշտ է լվանալ ջրով և օճառով՝ օրը 2 անգամ (ճաշից հետո և օրվա վերջում), արտաթորանքներով աղտոտվելու դեպքում՝ թրջել 1%-ոց քլորամինի լուծույթով, օգտագործած իրերը վարակազերծվում են 1%-ոց քլորամինի լուծույթով՝ 4 ժամ տևողությամբ, հատուկ առանձնացված ամաններում:
7.6. Զուգարանների հատակը, նստակոնքերը պետք է լվանալ օրը 2 անգամ հոսող տաք ջրով, օգտագործելով լվացող նյութեր: Նստակոնքը միզաթթվային աղերից ազատելու համար անհրաժեշտ է ամիսը 2 անգամ լվանալ Սանիտարական նյութով, դրա բացակայության դեպքում՝ աղաթթվի 2 %-ոց լուծույթով: Նշված մշակումից հետո նստակոնքերը լվացվում են առատ ջրով: Մսուրային խմբերում հատակը լվացվում է երեխաների յուրաքանչյուր գիշերանոթին նստելուց հետո:
7.7. Խմբասենյակների սեղանները նախքան սնունդ ընդունելը և հետո լվացվում են տաք ջրով, օճառով, հատուկ լաթերով, որոնք լվացվում, չորացվում և պահվում են չոր վիճակում կափարիչով փակվող հատուկ ամանների մեջ: Աթոռներն ամեն օր սրբվում են տաք ջրով և օճառով:
Համաճարակային իրավիճակի բարդացման դեպքում ամենօրյա խոնավ մաքրումը կատարվում է վարակազերծող նյութերի օգտագործմամբ (1%-ոց քլորամինի, 1 %-ոց քլորակրի լուծույթով): Սեղանները և աթոռները լվացվում են քլորակրի 1 %-ոց լուծույթով, հետո տաք ջրով և չորացվում:
Խաղալիքներն ախտահանվում են 0.5%-ոց քլորամինի և 0.5%-ոց քլորակրի լուծույթով՝ 30 րոպե տևողությամբ, հետո լվացվում և չորացվում:
7.8. Նստակոնքերի նստատեղերն ամեն օր լվացվում են տաք օճառաջրով: Գիշերանոթները յուրաքանչյուր օգտագործումից հետո լվացվում են հոսող ջրով, իսկ համաճարակային իրավիճակի բարձրացման դեպքում, 30 րոպեի ընթացքում մշակվում են 1 %-ոց քլորամինի կամ 1%-ոց քլորակրի լուծույթով: Կոյուղու բացակայության դեպքում անհրաժեշտ է ունենալ արտաթորանքների համար կափարիչով դույլ քլորակրի պարզեցված լուծույթի համար կամ ուրիշ ախտահանիչ լուծույթի համար տարողություն՝ գիշերանոթներն ախտահանումից հետո լվանալու համար, մաքուր ջրով դույլ:
7.9. Զուգարանների մաքրող պարագաները (լաթեր, դույլ, խոզանակ) պետք է ունենան վառ գույներով համապատասխան մակնշումներ և պահպանվեն զուգարաններում տեղադրված հատուկ պահարաններում: Ողջ մաքրող պարագաները օգտագործումից հետո անհրաժեշտ է լվանալ տաք ջրով և լվացող նյութերով: Ախտահանող լուծույթները պետք է պահվեն մուգ անոթներում, երեխաներին անհասանելի տեղերում:
7.10. Ճանճերի մուտքը մանկական հիմնարկ կանխելու համար սննդի բլոկի, լվացքատան, զուգարանների և այլ պատուհանները, տաք եղանակին պետք է պատել մետաղյա ցանցերով:
7.11. Կոյուղու բացակայության դեպքում, հորատիպ զուգարանների և աղբամանների 2/3 լցվելու դեպքում անհրաժեշտ է մաքրել և ամեն օր մշակել 10%-ոց քլորակրի լուծույթով, իսկ շաբաթը 1 անգամ՝ ծածկել քլորակրով (ելնելով 1 կգ 1 մ2 մակերեսի հաշվարկից) կամ լավրիցիտով:
Բակային զուգարանների ներքին մակերեսը և դռների բռնակները ամեն օր պետք է լվանալ քլորամինի 1 %-ոց կամ քլորակրի պարզեցված 1%-ոց լուծույթներով:
8. ՕԴԱՅԻՆ ՌԵԺԻՄ
8.1. Օդային բարվոք միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է ամեն օր օդափոխել ողջ շինությունը: Առավել արդյունավետ է միջանցիկ և անկյունային օդափոխությունը: Այն պետք է անցկացնել միայն երեխաների բացակայության ժամանակ, մինչև նրանց գալը, դահլիճում պարապմունքների, զբոսնելու ժամանակ: Օդափոխության տևողությունը կախված է արտաքին օդի ջերմաստիճանից, քամու ուղղությունից, ջերմամատակարարման համակարգի արդյունավետությունից և դադարեցվում է երեխաների խմբասենյակ վերադառնալուց 30 րոպե առաջ:
Օդափոխությունը զուգարանների միջով չի թույլատրվում: Միակողմանի օդափոխությունը կատարվում է երեխաների ներկայությամբ: Տաք եղանակներին խորհուրդ է տրվում կատարել տարածքների անընդհատ աերացիա, ցուրտ եղանակին թույլատրվում է կարճատև ջերմաստիճանի իջեցում, մինչև 180 ավագ և 190 կրտսեր նախադպրոցական խմբերի համար:
8.2. Ննջասենյակներում միջանցիկ օդափոխությունը պետք է կատարել երեխաների բացակայության ժամանակ, պատուհանները և օդանցքները պետք է փակել երեխաների քնելուց 30 րոպե առաջ, քնի ընթացքում անհրաժեշտ է միակողմանի բացել և փակել վերկացից 30 րոպե առաջ: Տաք եղանակին քունն անցկացվում է (ցերեկային ու գիշերային) բաց պատուհանների առկայությամբ (խուսափելով հոսանքից):
Ննջասենյակները և պատշգամբները պետք է ունենան արևապաշտպան հարմարանքներ (վարագույրներ, ժալյուզներ և այլն):
8.3. Հսկողությունը կատարվում է կենցաղային ջերմաչափերի միջոցով, որոնք պետք է ամրացվեն սենյակների ներքին պատին, հատակից 0,8-1,2 մ բարձրության վրա, կախված երեխաների հասակից:
8.4. Երեխաների զբոսանքը մաքուր օդում պետք է կատարվի ոչ պակաս, քան օրը երկու անգամ՝ մանկապարտեզի ուսուցման և դաստիարակման ծրագրին համապատասխան: Առողջարարական բարձր արդյունավետությունը ապահովելու համար.
8.4.1. Թույլատրվում է երեխաների մաքուր օդում գտնվելու նախատեսված ժամանակը կրճատել:
8.4.2. Անհրաժեշտ է զբոսանքի ժամանակ ապահովել երեխաների շարժման ակտիվությունը, ռացիոնալ հագուստի պայմաններում (աղյուսակ 16):
Աղյուսակ 16
Եղանակ | Գործունեության տեսակ | Արտաքին հագուստ | Շերտերի ընդհանուր քանակ |
-3-30 քամին մինչև 2 մ/վ | շարժուն խաղեր | Դահուկային զգեստ | 3 |
քամին մինչև 3-7 մ/վ |
-;;- | Դահուկային զգեստ, քամիապաշտպան բաճկոն | 4 |
-3-30 քամին մինչև 2 մ/վ | միջին շարժունակության խաղ | Տաք բաճկոն անդրավարտիքով | 4 |
քամին մինչև 3-7 մ/վ |
-;;- | -;;- | 4 |
-4-100 քամին մինչև 2 մ/վ | -;;- | Ձմեռային վերարկու, մուշտակ | 3 |
քամին մինչև 3-7 մ/վ |
-;;- | -;;- | 5 4 |
-11-150 քամին մինչև 2 մ/վ | -;;- | -;;- | 5 4 |
քամին մինչև 3-7 մ/վ |
շարժուն խաղեր արագ քայլ |
ձմեռային վերարկու, մուշտակ |
5 4 |
-16-200 քամին մինչև 2 մ/վ | -;;- | -;;- | 5 4 |
քամին մինչև 3-7 մ/վ | -;;- | մուշտակ | 5 |
Մինուսային ջերմաստիճանի ժամանակ երեխաները պետք է հագած լինեն տաք երկարաճիտք կոշիկներ: 100 ցածր ջերմության դեպքում մորթով երկարաճիտք կոշիկներ կամ թաղիքավոր կոշիկներ:
Խիստ ցուրտ պայմաններում մանկական ձմեռային հագուստը պետք է ունենա փակ կառուցվածք (կամբինիզոն, կիսակամբինիզոն) սառը օդից պահպանող հարմարանքներով: Վերարկուի հաստությունը պետք է ավելացվի ստանդարտի համեմատ, լրացուցիչ տաքացնող շերտի հաշվին վերարկուի մեջ մինչև 16-18 մմ և անդրավարտիքի մեջ 8-10 մմ: Ցուցումները շինություններում հագուստի վերաբերյալ (աղյուսակ 12) և տարվա սառը եղանակին զբոսանքի վերաբերյալ (աղյուսակ 16) պետք է կախված լինեն ցուցանակներին՝ ի գիտություն ծնողներին և մանկավարժներին:
9. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍՆՆԴԱՅԻՆ ԲԼՈԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
9.1. Սննդային բլոկի կազմի մեջ են մտնում խոհանոցը՝ նախապատրաստման և լվացման սենյակներով, մառանները՝ սառնարանային սարքավորումներով ու բանջարեղենի պահպանման պահեստներով: Լվացման, նախապատրաստման սենյակները պետք է առանձնացվեն խոհանոցից՝ կամ որևէ սարքավորումներով, կամ 1,2 մ բարձրությամբ թափանցիկ միջնապատով: Լվացման և նախապատրաստման սենյակները պետք է ունենան ջրահոսքի հարմարանքներ (տրապ), որոնք ունեն թեքություն ջրի հոսքի համար ու կոյուղի:
9.2. Մանկական նախադպրոցական հիմնարկներում շուտ փչացող մթերքի պահպանման համար պետք է լինեն ջերմաչափով սառնարանային սարքավորումներ: Շուտ փչացող մթերքի պահպանման ջերմաստիճանը պետք է լինի +2 -+60: Սառնարաններում ջերմաստիճանը պետք է լինի +2 -+ 60: Սառնարաններում և սառնարանային սարքավորումներում հարկավոր է առանձնացնել մսի և ձկան պահպանման տեղեր՝ մակնշելով Միս, Ձուկ:
9.3. Մինչև 1 տարեկան երեխաների սննդամթերքը և կերային խառնուրդը պետք է պահել առանձին սառնարաններում: Բանջարեղենը պետք է պահել հատուկ մառաններում, չոր մթերքը՝ պահեստներում, որտեղ պետք է լինեն հատուկ շարահարկեր և պահարաններ: Սառնարանները պետք է լինեն չոր և լավ օդափոխվող: Սեղանները կարող են լինել ամբողջովին թիթեղապատված, չժանգոտվող մետաղից կամ դյուրալյումինից: Թույլատրվում է օգտագործել սեղաններ ծածկված ալյումինով կամ էլ ցինկապատված երկաթով, ծայրերը կլորացված: Սեղանները, որոնք ծածկված են ցինկապատ երկաթով, թույլատրվում է կիրառել հում մսի և ձկան մշակման համար: Խմորի մշակման համար սեղանները պետք է ունենան ամուր փայտե ծածկեր, լավ հարթեցված մակերեսով:
9.4. Մսի, ձկան և բանջարեղենի մշակման համար հարկավոր է ունենալ հատուկ դանակներ, մշակման տախտակներ (հացենի, կեչի, կաղնի)՝ հարթ մակերեսով, 9 հատից ոչ պակաս: Տախտակները և դանակները պետք է լինեն պիտակավորված. ՀՄ - հում միս, ԵՄ - եփած միս, ՀՁ - հում ձուկ, ԵՁ - եփած ձուկ, ԵԲ - եփված բանջարեղեն, ՀԲ - հում բանջարեղեն, նպարեղեն, Հ - հաց: Տախտակները պետք է պահել կողքի, հատուկ մետաղյա կասետների մեջ կամ անմիջապես աշխատատեղերում:
9.5. Թափոնները և մնացորդները հավաքվում են մետաղյա կափարիչով դույլերում կամ էլ աղբամաններում, որոնց մաքրումը կատարվում է 2/3-ից ոչ ավելի լցվելուց հետո: Ամեն օրվա վերջում, անկախ լցվելուց, աղբամանները պետք է մաքրվեն, լվացվեն սոդայի 2%-ոց լուծույթով, այնուհետև ողողվեն տաք ջրով և չորացվեն:
9.6. Խոհանոցային սպասքի լվացման համար պետք է տեղադրված լինեն չժանգոտվող մետաղից, ալյումինից, դյուրալյումինից պատրաստված վաննաներ, հոսող տաք և սառը ջրի ծորակներով: Վաննայի և կոյուղու միացման տեղում պետք է լինի օդային կտրվածք:
Խորհուրդ է տրվում օգտագործել՝ ՎՄ-1, ՎՄ-2, ՎՄ-1ա, ՎՄ-2ա տիպի լվացման վաննաներ:
9.7. Մանր փայտե գույքը-տախտակներ, խառնիչներ և այլն, տաք ջրով (500) լվանալուց հետո (ավելացնելով կալցինացված սոդա, եռնատրիֆոսֆատ և այլն) անհրաժեշտ է մշակել 650-ից ոչ պակաս տաք ջրով, այնուհետև չորացնել ցանցավոր մետաղյա շարահարկերի վրա:
Խոհանոցային ամանեղենը լվացվում է (45-500) տաք ջրով, ավելացնելով թույլատրված լվացող միջոցներ (հավելված 8), մաքրաջրվում են 650 ոչ պակաս տաք ջրով և չորացվում ցանցավոր շարահարկերի վրա: Մետաղյա գույքը լվանալուց հետո անհրաժեշտ է շիկացնել չորացնող պահարաններում, մսաղացները օգտագործելուց հետո անհրաժեշտ է քանդել, լվանալ, մշակել եռացող ջրով և լավ չորացնել: Սննդային բլոկերը պետք է ապահովված լինեն հյութաքամիչներով, խառնիչներով (միքսեր), ճզմող և այլ մեքենաներով: Ամանների լվացման սպունգները, լաթի կտորները ամանների լվացումից հետո պետք է եռացնել 15 րոպե, չորացնել և պահել հատուկ հատկացված տեղերում, փակ տարաներում: Խոզանակները և նմանատիպ գույքը լվացվում է, չորացվում և պահվում հատուկ հատկացված տեղերում:
9.8. Խոհանոցային և մառանային շինություններում լայնորեն պետք է օգտագործվեն ճանճերի դեմ պայքարի միջոցներ: Կրծողների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ապահովել մթերքի և սննդային մնացորդների ճիշտ պահպանումը, այնուհետև կատարել մեխանիկական ոչնչացում: Խստիվ արգելվում է քիմիա-մանրէաբանական միջոցների օգտագործումը:
9.9. Ամբողջ սննդամթերքը, որ ստացվում է մանկական օբյեկտում պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված որակի և անվտանգության պարտադիր պահանջներին:
Հում մթերքը և մթերքը, որը օգտագործում են առանց թերմիկ մշակման, անհրաժեշտ է պահել առանձին: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել շուտ փչացող սննդամթերքի վրա՝ միս, ձուկ, կիսաֆաբրիկատներ, կաթ, կաթնամթերք: Դրանք պետք է պահել սառնարանային խցիկներում, սառնարաններում 2-60-ում, սահմանափակ ժամկետով (հավելված 9): Սառնարանի ջերմաստիճանը ստուգվում է ջերմաչափով: Եթե սառնարանային խցիկը 1 հատ է, մսի, ձկան, կաթնամթերքի պահպանումը պետք է կատարվի առանձին շարահարկերում, որոնք հեշտ լվացվում և մշակվում են: Մթերքը (հատկապես կաթնամթերքը, ձկնեղենը) պետք է պահել փակ տարաներում: Կարագը պետք է պահել շարահարկի վրա տարաների մեջ կամ էլ փաթեթավորված: Չի կարելի կարագը պահել հոտավետ սննդամթերքի և պանրի հետ: Պանիրները պետք է պահել սառցախցիկներում, պանրի խոշոր կտորները՝ առանց տարաների մաքուր, փայտից շարահարկերի վրա: Պանրի գլուխները մեկը մյուսի վրա դնելու ժամանակ, արանքներում պետք է դնել ստվարաթուղթ կամ դիկտ: Մանր պանրիկները պետք է պահել փայտե շարահարկերի վրա տարաների մեջ կամ առանց դրանց: Պանիրն անհրաժեշտ է դասավորել այնպես, որ գլուխները չհպվեն իրար: Նույնիսկ կարճատև պահպանման ժամանակ պանրի կեղևը խոնավանում և ծածկվում է բորբոսով, առաջացած բորբոսը և լորձը անհրաժեշտ է հեռացնել չոր անձեռոցիկով, որը պետք է թրջել 3%-ոց կերակրի աղի լուծույթով:
Ձուն պահվում է տարաներում կամ առանձին սկուտեղների վրա: Չի կարելի պահել ուժեղ հոտավետ մթերքի հետ: Թթվասերը, կաթնաշոռը պետք է պահել մետաղյա տարաներում կամ տակառներում: Բացելուց հետո դրանք պետք է ծածկել կափարիչներով, որոնք պիտի պատրաստված լինեն նրբատախտակից, թանզիֆով: Կաթ հարկավոր է պահել ստացված ամաններում: Կաթը ստանալուց անմիջապես հետո, եթե չի օգտագործվում, պետք է պահել 2-60-ում: Չպաստերիլիզացված, բաց վիճակում ստացված կաթն անհրաժեշտ է մինչև օգտագործելը եռացնել և պահել փակ կափարիչով:
Բանջարեղենը և մրգերը պետք է պահել չոր, լավ օդափոխվող շինություններում շարահարկերի վրա, ոչ բարձր, քան 80-ում: Բանջարեղենը պետք է պաշարվի 20, իսկ սորուն մթերքը (աղ, ալյուր, շաքարավազ և այլն) 30 օրից ոչ ավելի՝ չոր լավ օդափոխվող շինություններում, մաքուր տարաներում, լավ փակված կափարիչներով կամ պարկերի մեջ, հատակից առնվազն 15 սմ բարձրության վրա: Մթերքի և պատի միջև պետք է լինի 20 սմ հեռավորություն:
Հացը պետք է պահվի պահարաններում շարահարկերի վրա, սպիտակ և սև տեսակները՝ առանձին: Ներքևի շարահարկը գետնից պետք է 35 սմ բարձր լինի: Պահարանների դռները պետք է ունենան անցքեր օդափոխության համար: Հացի պահպանման տեղի մաքրման ժամանակ փշրանքները պետք է հավաքել հատուկ խոզանակների և լավ մաքրել 1 %-ոց սեղանի քացախով թրջված լաթով:
9.10. Սննդի պատրաստման ժամանակ պետք է օգտվել հետևյալ կանոններից.
- հում և եփած մթերքի մշակումը պետք է կատարել առանձին սեղանների վրա, մակնշված տախտակներին, մակնշված դանակներով,
- սալաթների հում լավ մշակված բանջարեղենից պատրաստումը պետք է կատարվի առանձին սեղանների վրա ԵԲ եփած բանջարեղեն մակնշված տախտակին,
- մթերքը մանրելու համար պետք է ունենալ 2-ից ոչ պակաս մսաղաց (1-ը սորուն, մյուսը եփածի համար),
- մսի և ձկան ֆարշից պատրաստված կոտլետները, բիտկիները պետք է տապակվեն 2 կողմից 10 ր. ոչ պակաս, որից հետո անհրաժեշտ է պահել ջեռոցում 5-8 ր., մինչև պատրաստվելը,
- եփած մսից ճաշատեսակ պատրաստելու ժամանակ կամ առաջին ճաշատեսակի հետ մատուցելու համար, մանրեցված կամ բաժին միսն անպայման պետք է ենթարկել կրկնակի թերմիկ մշակման (արգանակի, սոուսի մեջ եփել, տապակել ջեռոցում) 220-2500 10 ր. ընթացքում,
- թխվածքների և ձվածեղի պատրաստման ժամանակ անհրաժեշտ է եփելը ավարտել ջեռոցում, 5-8 ր. 2500 պայմաններում,
- մինչև 1-ին և 2-րդ ճաշատեսակների մատուցումը, այն կարող է մնալ տաք սալիկի վրա՝ ոչ ավելի, քան 2-3 ժ,
- թթված կաթը կարելի է օգտագործել միայն խմորի համար:
9.10.1. Արգելվում է մածունի, կաթնաշոռի, ինչպես նաև մսով բլիթների (բլինչիկ), թխվածքաճաշի, մսա-մակարոնների, կրեմների, օշարակների, տապակած սննդամթերքի, դոնդողի, պաշտետների պատրաստումը: Կտրականապես արգելվում է սնկերի, բաքերով կաթի օգտագործումը առանց եռացնելու, ինչպես նաև կաթնաշոռի, թթվասերի օգտագործումը առանց թերմիկ մշակման, ձվի և մսի, ջրային թռչնի մսի օգտագործումը առանց անասնաբույժի կողմից ստուգման: Արգելվում է տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումը:
9.11. Մթերքի խոհանոցային մշակման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ պահանջները: Բանջարեղենի կեղևը հեռացնել բարակ շերտով, չի կարելի մաքրել գիշերը և թողնել ջրում 1,5 ժ-ից ավելի, առաջին ճաշատեսակների պատրաստման ժամանակ բանջարեղենը պետք է դնել միայն եռացող ջրում:
Մանկական կերն անհրաժեշտ է վիտամինիզացնել ասկորբինաթթվով (վիտամին C):
9.12. Սնունդ փոխադրող տրանսպորտով միաժամանակ այլ տեսակի բեռներ տեղափոխել չի թույլատրվում: Սննդամթերք տեղափոխող մեքենայի թափքը ներսից պետք է ցինկապատված լինի: Այն տարաները, որոնցով տեղափոխվում է մթերք, պետք է լինի մակնշված:
Մոմլաթե և այլ պարկերը, մետաղյա և փայտե արկղերը, բիդոնները և այլ տարաները օգտագործելուց հետո պետք է մաքրել տաք, 2%-ոց սոդայաջրով, շոգեխաշել եռման ջրով ու չորացնել:
9.13. Թույլատրվում է օգտագործել ճաշի, թեյի հախճապակյա (ափսեներ, պնակներ, գավաթներ), չժանգոտվող մետաղից (գդալներ, պատառաքաղներ) սպասք, որը պետք է լինի յուրաքանչուր խմբի համար անձնական օգտագործման և պահվի բուֆետում:
9.14. Սպասքի լվանալու համար, բուֆետներում տեղադրվում են երկբնանի մակնշված լվացարաններ, որոնք պետք է ունենան օդային ընդհատումներ: Առաջնահերթ լվացվում է թեյի սպասքը՝ 2 ջրում 50-600, 1-ին բնիկում ավելացնելով լվացող միջոցներ: Այնուհետև լվացարանը մաքրվում է, ապա լվանում են ճաշի սպասքը: Լվանալու ժամանակ անհրաժեշտ է ամանեղենը լավ մաքրել սննդի մնացորդներից, լվանալ 1-ին բնիկում 50-600 տաք ջրով, որի մեջ ավելացվում է լվացող միջոց (հավելված 8), 2-րդ բնիկում պետք է մաքրաջրել հոսող՝ ոչ պակաս, քան 650 տաք ջրով և չորացնել վանդակավոր շարահարկերի վրա: Գդալները, պատառաքաղները անհրաժեշտ է լվանալ լվացող միջոցներով, ապա մաքրաջրել հոսող տաք ջրով՝ ոչ պակաս, քան 650-ում:
Ծծակները օգտագործելուց հետո եռացնել 15 ր. և պահել ապակյա փակ ամաններում: Կաթնամթերքի օգտագործումից հետո շշերը պետք է լվանալ հոսող տաք ջրով, խոզանակի և ճարպազրկող (մանանեխ, կերակրի սոդա) միջոցների օգնությամբ: Այնուհետև, եռացնել 15 ր. և պահել մակնշված էմալապատ, փակ ամաններում: Լաթերը ամանեղենը լվանալուց հետո լվացվում, չորացվում և պահվում են մակնշված տարաներում:
Ամեն խմբում պետք է լինի չորացման պահարան, որտեղ ամանեղենը ախտահանվում է, կամ էլ կափարիչով աման, որտեղ սպասքը ախտահանիչ լուծույթներում թրջվում է, ինֆեկցիաների ժամանակ: Սննդի մնացորդը պետք է հավաքել առանձնացված ոտնակներով տարաներում, որոնք աշխատանքից հետո մաքրել և լավ լվանալ սոդայի 2%-ոց լուծույթով, մաքրաջրել տաք ջրով և լավ չորացնել:
10. ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՆ
10.1. Մանկական նախադպրոցական օբյեկտների անձնակազմը պետք է հաճախի մաքուր և կոկիկ հագուստով ու կոշիկներով: Աշխատանքից առաջ պետք է լավ լվանալ ձեռքերը, հագնել մաքուր խալաթ կամ հատուկ զգեստ, ունենան հատուկ փոխնորդ կոշիկներ, մազերը կոկիկ հավաքել գլխաշորի տակ: Տեխնիկական անձնակազմը պետք է ունենա առանձին խալաթներ, տարածքները մաքրելու համար, ինչպես նաև մաքուր գոգնոցներ կերակուրը բաժանելու համար: Զուգարան մտնելուց առաջ պետք է հանել խալաթը, իսկ դուրս գալուց հետո ձեռքերը լավ լվանալ օճառով: Սպասարկող անձնակազմին արգելվում է օգտվել մանկական զուգարաններից: Մանկական նախադպրոցական հիմնարկից դուրս գալուց առաջ խալաթը պետք է հանել և կախել պահարանում:
10.2. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների անձնակազմը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է անցնել բժշկական զննություն: Նոր ընդունվող անձինք առանց բժշկական հետազոտության արդյունքների աշխատանքի չեն թույլատրվում: Մանկական օբյեկտների աշխատողների անձնական բժշկական գրքույկները պետք է գտնվեն հիմնարկի վարիչի մոտ:
Մանկական օբյեկտների բոլոր աշխատողները, որոնք գործ ունեն երեխաների սպասարկման ու սննդի պատրաստման հետ պարտադիր պետք է անցնեն հիգիենիկ ուսուցման դասընթացներ, հանձնեն քննություն և աշխատանքի ընթացքում պահպանեն անձնական հիգիենայի կանոնները, իսկ սննդի բլոկի աշխատողները պետք է պահպանեն նաև սննդի պատրաստման տեխնոլոգիայի սանիտարական պահանջները:
Սննդի բլոկի բոլոր աշխատողները ամեն օր պետք է զննվեն բուժքրոջ կողմից, թարախային հիվանդությունների առկայության նկատմամբ, իսկ արդյունքները գրանցվեն հատուկ մատյանում: Հիվանդներն ու կասկածելի համախտանիշներով անձինք չեն թույլատրվում անցնել աշխատանքի:
11. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
11.1. Մինչև մանկական նախադպրոցական կազմակերպություն երեխայի ընդունվելը առողջական վիճակի շեղումներ հայտնաբերելու նպատակով կատարվում են երեխայի բերանի խոռոչի, քիթ-ըմպանի, տեսողության խանգարման, ակնոցի ընտրության և այլ բուժական, ինչպես նաև առողջարարական միջոցառումներ:
Մանկական նախադպրոցական այլ հիմնարկներից երեխաների տեղափոխման ժամանակ, զարգացման պատմության քաղվածք է կազմվում մանկական կազմակերպություն հաճախող բժշկի կամ տեղամասային մանկաբույժի կողմից:
11.2. Մանկական նախադպրոցական կազմակերպություն երեխայի ընդունվելիս բժիշկը, որը կատարում է տվյալ հիմնարկի հսկողությունը, ծնողներից հավաքում է լրացուցիչ տվյալներ երեխայի զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ, տալիս է առողջության վիճակի գնահատում ֆիզիկական և նյարդահոգեկան զարգացման վիճակի վերաբերյալ և մանկավարժի հետ համատեղ կատարում է անհատական ռեժիմի, ինչպես նաև սնուցման և առողջարարական միջոցառումների վերաբերյալ նշանակումներ: Երեխայի ընդունման ժամանակ հավաքած բոլոր տվյալները անցկացվում են երեխայի զարգացման պատմության մեջ՝ մսուրային հասակի երեխաների համար՝ հաշվառման քարտ կամ երեխայի բժշկական քարտ, նախադպրոցական հասակի երեխաների համար-հաշվառման քարտ, և հասցվում է ի գիտություն խմբերի դաստիարակներին:
11.3. Երեխաների առավոտյան ամենօրյա ընդունումը պետք է կատարվի դաստիարակի կողմից, որը ծնողներին հարցնում է երեխայի առողջական վիճակի մասին, զննում է բկանցքը և մաշկը, չափում է մսուրային խմբի բոլոր երեխաների ջերմությունը, իսկ նախադպրոցական խմբում՝ ելնելով բժշկական ցուցումից:
Առավոտյան զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և կասկածելի երեխաները չեն ընդունվում, օրվա ընթացքում հայտնաբերված վատառողջ երեխաները մեկուսացվում են մեկուսարաններում կամ հիվանդացած երեխաների մեկուսացման սենյակում: Ելնելով առողջական վիճակից երեխան մնում է մեկուսարանում մինչև ծնողի գալը, կամ հոսպիտալացվում է: Մանկական նախադպրոցական օբյեկտում, համաձայն գործող հրահանգների, անցկացվում են սանիտարահակահամաճարակային միջոցառումներ, որոնք ուղղված են ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելմանը խմբերում կամ խմբերից դուրս կախված ինֆեկցիայի բնույթից, տարածման ձևից, կարանտին, ախտահանում, պատվաստումներ և այլն, համաձայն համաճարակաբանի ցուցման:
11.4. Կրած հիվանդություններից հետո մանկական նախադպրոցական հիմնարկ ընդունվում են միայն տեղամասային մանկաբույժի տեղեկանքով, որտեղ նշվում է ախտորոշումը, հիվանդության տևողությունը, անցկացված բուժումը, ինֆեկցիոն հիվանդների հետ ունեցած շփման բացառման, ինչպես նաև երեխայի անհատական ռեժիմի վերաբերյալ առաջարկություններ՝ առաջին 10-14 օրվա ռեկոնվալեսցենտներ:
11.5. Երեխաները պետք է ապահովված լինեն անհատական անկողնային պարագաներով, սրբիչներով, անձնական հիգիենայի պարագաներով (ատամի խոզանակ, սանր, սպունգ և այլն), որոնք պետք է մակնշված լինեն:
12. ՕՐՎԱ ՌԵԺԻՄԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
12.1. Օրվա ռեժիմը պետք է համապատասխանի քնի տևողության, տարբեր խմբային հասակի երեխաների առույգության հիգիենիկ նորմերին, նախատեսվում է մաքուր օդում գտնվելու բավարար տևողություն, որի ժամանակ իրականացվում են առողջարարական և կանխարգելիչ միջոցառումներ, կազմակերպվում պարապմունքներ, որոնք ընդգրկեն մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածության ռացիոնալ համակցությունը: Բոլոր տեսակի գործողությունները կազմակերպվում և երեխաների հանգիստը օրվա ընթացքում կառուցվում է, հիմք ընդունելով մանկապարտեզներում ուսուցման և դաստիարակության տիպային ծրագրերը:
Շաբաթվա ընթացքում ուսումնական պարապմունքների քանակությունը պետք է փոքր և միջին խմբերում - 10, ավագ խմբերում - 151, նախապատրաստականում - 19: Մեկ պարապմունքի տևողությունը փոքրերի խմբերում պետք է լինի ոչ ավելի, քան 10-15 րոպե, միջին խմբերում՝ մինչև 20 րոպե, ավագ խմբերում՝ 20-25 րոպե, նախապատրաստականում՝ 25-30 րոպե: Բոլոր խմբերում պարապմունքների ընթացքում անհրաժեշտ է անցկացնել մարմնամարզական վարժություն՝ 1.5-2 րոպե տևողությամբ: Պարապմունքների միջև եղած ընդմիջումները պետք է լինեն 10-12 րոպե: Ընդմիջումների ընթացքում անհրաժեշտ է անցկացնել չափավոր ակտիվությամբ աշխույժ խաղեր:
12.2. Պարապմունքների դասացուցակը կազմելիս առաջարկվում է.
- պլանավորել ուսումնական ծանրաբեռնվածության հավասարաչափ բաժանում՝ ողջ օրվա, շաբաթվա և տարվա ընթացքում,
- ուսումնական շաբաթվա սկզբում և վերջում նախասիրությունը տալ ավելի թեթև՝ բովանդակությամբ և բարդությամբ պարապմունքներին,
- միջին խմբի երեխաներից սկսած ընձեռել արձակուրդներ, համաձայն մանկապարտեզներում ուսուցման և դաստիարակման տիպային ծրագրերի:
12.3. Ուսումնական տարվա սկզբին նախապատրաստական խմբում անհրաժեշտ է որոշել ուսուցմանը երեխաների ֆունկցիոնալ պատրաստականությունը: Այն երեխաների համար, որոնք ուսուցմանը ֆունկցիոնալ պատրաստ չեն և ունեն ձայնային արտահայտության թերություններ մանկապարտեզի ռեժիմում, անհրաժեշտ է նախատեսել հատուկ պարապմունքներ լոգոպեդի հետ, դաստակի փոքր մկանների թույլ զարգացում ունեցող երեխաների համար՝ մկանների զարգացման հատուկ վարժություններ, առողջական վիճակի շեղումներ ունեցող երեխաներին՝ անհրաժեշտ բուժական և առողջարարական միջոցառումներ:
13. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Երեխաների սնունդը պետք է լինի լիարժեք, մթերքի տեսակետից բազմազան և պետք է լրիվ բավարարի զարգացող օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներին: Երեխաների սնուցումը պետք է իրականացվի համաձայն առաջարկվող 7 կամ 10 օրվա մենյուով: Բուժանձնակազմը պետք է ունենա կերակրատեսակների քարտադարան և անհրաժեշտության դեպքում առաջարկվող ճաշացանկում մտցնի փոփոխություններ: Ամեն օր յուրաքանչյուր խմբում ծնողների համար պետք է փակցվի երեխաների սնուցման համար նախատեսվող սննդամթերքի ցուցակը:
13.1. Բուժաշխատողները պետք է մասնակցեն յուրաքանչյուր ճաշացանկի կազմմանը և հետևեն խոհարարական ճիշտ մշակմանը և կոտլետներում մթերքների ճիշտ լցմանը, կերակրատեսակների համային հատկություններին, անցկացնեն 3-րդ կերակրատեսակի Ց վիտամինիզացիա, անմիջապես բաժանումից առաջ, պետք է հսկողություն սահմանի մթերքի պահպանման, դրանց իրացման ժամկետների նկատմամբ, հետևի սննդային բլոկի սանիտարական վիճակին:
Երեխաների պատրաստի սննդամթերքը պետք է մատուցել միայն բուժաշխատողի կողմից համտեսելուց և խոտանիչ մատյանի մեջ գրանցելուց հետո, ճաշատեսակի որակի գնահատումից ու բաժանելու թույլատվություն տալուց հետո: Մատյանի մեջ անհրաժեշտ է նշել յուրաքանչյուր ճաշատեսակի համը, այլ ոչ թե ամբողջ ռացիոնինը, և ցույց տալ կերակրատեսակի համապատասխան քաշը՝ ճաշատեսակում նշված: Ճաշատեսակի ելքի ստուգման համար կշռում են 10 բաժին: Յուրաքանչյուր օր պետք է վերցվի օրական պատրաստի արտադրանքի նմուշները: Նմուշի ընտրությունը և պահպանումը իրականացվում է բուժաշխատողի կողմից, նմուշը պետք է վերցնել ապակյա ամանի մեջ՝ մանրէազերծված կափարիչով (ճաշալրացները (գարնիր) վերցվում են առանձին ամանի մեջ) և պահել սառնարանի մեջ 2-60 ջերմաստիճանի պայմաններում:
Սննդի կալորիականության և բաղադրամասերի հաշվարկը իրականացվում է բուժաշխատողի կողմից ամիսը մեկ անգամ, հաշվապահական ցուցակներով:
14. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
14.1. Նախադպրոցական հիմնարկներում ֆիզիկական դաստիարակությունը պետք է իրականացնել օրինակելի ծրագրին համապատասխան:
Ծրագիրը կազմված է կյանքի յուրաքանչյուր տարում երեխաների հասակային առանձնահատկությունների հաշվարկով և ուղղված է մանկական օրգանիզմի ֆունկցիոնալ կատարելագործմանը և առողջության ամրացմանը:
Նախադպրոցական հիմնարկներում շարժունակության ռեժիմը պետք է ապահովի ֆիզիկական դաստիարակության հիմնական խնդիրները: Դրա հիմքը կազմում են ամենօրյա ֆիզիկական վարժությունների պարապմունքները և տարբեր տիպի խաղերը (դաստիարակի ղեկավարությամբ) և երեխաների ինքնուրույն շարժուն գործունեությունը:
Յուրաքանչյուր հասակային խմբում ֆիզկուլտուրայի ծրագրով նախատեսվում են աշխատանքի հետևյալ ձևերը (աղյուսակ 17): Ֆիզ. դաստիարակության բոլոր աշխատանքները պետք է իրականացնեն դաստիարակները, վարիչի և բուժաշխատողի հսկողությամբ:
Աղյուսակ 17
Ֆիզիկական դաստիարակության պարապմունքների տեսակները և աշխատանքների ձևերը
Պարապմունքի տեսակը և աշխատանքի ձևերը | Հասակային խմբերը, կազմակերպման առանձնահատկությունները և պարապմունքների երկարատևությունը | |||||||||||
Վաղ հասակի 1-ին խումբ | Վաղ հասակի 2-րդ խումբ |
1-ին փոքր խումբ | 2-րդ փոքր խումբ | միջին խումբ | ավագների խումբ | դպրոցի նախապատ- րաստական խումբ | ||||||
1. | 2. | 3. | 4. | 5. | 6. | 7. | 8. | 9. | ||||
1 | Ուսուցողական աշխատանք (ֆիզկուլտուրայի պարապմունքներ) | Ամեն օր անհատական կամ փոքր խմբերով խաղապարապմունքներ շարժումների զարգացման ուղղությամբ, մերսում, մարմնամարզություն 6-10 րոպե՝ հաշվի առնելով տարիքը, ֆիզիկական վիճակը, երեխայի զարգացման առանձնահատ- կությունները |
շաբաթը 2 անգամ, ենթախմբերով (1տ. 6 ամս.1տ. 8ամս., 2-4 երեխա, մինչև 2 տ.՝ 5-7 երեխա) Տևողությունը 10-15 րոպե | շաբաթը 2 անգամ, ենթախմբերով, տարեվերջին՝ խմբի ողջ կազմով, 15-20 րոպե | Բոլոր երեխաների հետ շաբաթը 3 անգամ, այդ թվում՝ 2-ը պարապմունքների համար նախատեսված ժամով, իսկ 1-ը՝ զբոսանքների ժամանակ: 15-20 րոպե, 20-25 րոպե, 25-30 րոպե, 30-35 րոպե | |||||||
2 | Օրվա վերջում ֆիզ. առողջարարական աշխատանք |
- |
- | ամեն օր | ամեն օր | ամեն օր | ամեն օր | ամեն օր | ||||
ա) առավոտյան մարմնամարզություն | 4-5 րոպե | 4-5 րոպե | 6-8 րոպե | 8-10 րոպե | 10-12 րոպե | |||||||
բ) աշխույժ խաղեր և ֆիզ. վարժություններ զբոս. ժամանակ | անհատական | Ամեն օր 2 անգամ (առավոտյան և երեկոյան զբոսանքի ժ-կ) | ||||||||||
8-10րոպե | 10-15 րոպե | 15-20 րոպե | 20-25 րոպե | 25-30 րոպե | 30-40 րոպե | |||||||
Ֆիզկուլտ պարապմունքների անցկացման ժամանակ | ||||||||||||
- | 6-8 րոպե | 6-8 րոպե | 8-10 րոպե | 10-12 րոպե | 12-15 րոպե | |||||||
- | 5-10 րոպե | 5-10 րոպե | 8-12 րոպե | 10-15 րոպե | 10-15 րոպե | |||||||
գ) մարմնամ. րոպե | - | - | - | - | Ամեն օր անհրաժեշտության դեպքում 1-3 րոպե, կախված պարապմունքի ձևից ու բովանդակութ-ից | |||||||
3 | Ակտիվ հանգիստ ա) ֆիզ. ժամ. անց. |
Ամիսը 1-2 անգամ 20-30 րոպե, 20-30 րոպե, 30-45 րոպե, 45-50 րոպե, | ||||||||||
բ) ֆիզ. կոն |
- |
- |
- |
ոչ քիչ տարին 2 անգամ մինչև 60 րոպե | Տարին 2-3 անգամ 1 ժամ 30 րոպե | |||||||
գ) առողջության օր |
- |
- |
- |
Եռամսյակը մեկ անգամից ոչ քիչ | ||||||||
4 | Երեխաների ինքնուրույն շարժող. գործունեություն |
- |
- |
- |
Ամեն օր: Բնույթը և տևողությունը կախված է երեխայի անհատական տվյալներից ու պահանջներից: Առավոտյան մարմնամարզությունը և ֆիզ. վարժությունները կատարվում են ծնող. հսկողությամբ և նրանց հետ: | |||||||
5 | Տնային հանձնարարություն | Առաջադրանքները որոշում է դաստիարակը |
14.2. Մանկական նախադպրոցական հիմնարկներում անհրաժեշտ է ֆիզիկական դաստիարակության նկատմամբ ապահովել բժշկական և մանկավարժական հսկողություն:
14.2.1. Դինամիկ դիտում են երեխաների ֆիզիկական զարգացումը և գնահատում ֆիզիկական դաստիարակության միջոցների ազդեցության արդյունավետությունը, որը բժշկի կողմից իրականացվում է մանկական հիմնարկներում կամ պոլիկլինիկաներում:
14.2.2. Բուժամանկավարժական հսկողության շարժման ռեժիմի կազմակերպման, ֆիզիկական վարժությունների անցկացման մեթոդիկայի և երեխայի օրգանիզմի վրա դրանց ազդեցության նկատմամբ միջոցառումների հսկողությունն իրականացնում են բժիշկը, բուժքույրը, մանկապարտեզի վարիչը:
14.2.3. Հիգիենիկ գիտելիքների քարոզչության աշխատանքները և ուսուցումը, մանկական հիմնարկներում ֆիզիկական դաստիարակության վերաբերյալ, երեխաների և ծնողների հետ անցկացնում են բուժքույրը, բժիշկը, վարիչը և դաստիարակները:
14.3. Երեխաների կոփումը պետք է բաղկացած լինի միջոցառումների համակարգից՝ ներառյալ ամենօրյա կյանքում կոփման էլեմենտները և հատուկ միջոցառումները, օդային վաննաներ, ջրային պրոցեդուրաներ, ճիշտ կազմակերպված զբոսանք, ֆիզիկական վարժություններ, որոնք անցկացվում են թեթև սպորտային հագուստով և բաց օդում: Կոփման միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է դրանք անցկացնել երեխաների օրգանիզմի ջերմաստիճանի ջերմային կոմֆորտի վիճակում՝ հագուստի ջերմապահպանության հատկության ռացիոնալ համակցությունը շինության ջերմաստիճանի հետ և բացօթյա:
Արտաքին միջավայրի ազդակները (արև, օդ և ջուր) կոփման համակարգում օգտագործվում են տարբերակելով՝ կախված երեխայի տարիքից, առողջական վիճակից նկատի ունենալով հիմնարկության նյութական բազան և անձնակազմի պատրաստվածությունը: Կոփման մեթոդները ու միջոցները փոփոխվում են, հաշվի առնելով տարվա եղանակը, շինության ջերմաստիճանը, խմբում համաճարակային իրավիճակը:
Կոփման միջոցառումների անցկացման ժամանակ պետք է ապահովված լինեն բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները և ունենան թեթև պոլիէթիլենային մակնշված բաքեր (2 հատ), 0.5 լ տարողությամբ պոչամաններ, ջրով նախակոփման համար, 2-2.5 լ տարողությամբ սափոր կամ ցնցուղ ջրով ընդհանուր նախակոփման համար, փայտյա կամրջակներ, անհատական մակնշված սրբիչներ, բաց օդում և ֆիզկուլտ դահլիճում պարապմունքների համար հագուստ:
14.4. Մանկական նախադպրոցական կազմակերպություններում, համաձայն ծրագրի և սանիտարահիգիենիկ պահանջների, անհրաժեշտ է՝ ստեղծել պայմաններ, յուրաքանչյուր տարիքային խմբի երեխաների ֆիզիկական դաստիարակությունը իրականացնելու համար:
15. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
15.1. Նախադպրոցական հասակի երեխաների հիգիենիկ ուսուցումն ու դաստիարակությունը պետք է իրականացվի սիստեմատիկ, հաշվի առնելով հոգեկան և ֆիզիկական զարգացման շարժը, զարգացող օրգանիզմի հիմնական ֆունկցիաների կարգավորումը:
- Նախադպրոցականների հիգիենիկ դաստիարակության և ուսուցման հիմնական ձևը պրակտիկ գործունեությունը որպես դաստիարակության գործընթացի օրգանական մաս, այդ թվում հետևյալ բաժիններով՝ ֆիզիկական (առողջության ամրապնդում, ընդգրկելով վարժությունների կատարման նորույթները, ակտիվ շարժողական ռեժիմ), հոգևոր (վարվելակերպի կուլտուրայի դաստիարակություն, իր և ընկերոջ առողջության նկատմամբ գիտակցական մոտեցում), աշխատանքային և էսթետիկական դաստիարակություն (աշխատանքային գիտելիքների ընդունում, ինքնասպասարկման սովորում, հիգիենիկ հրահանգների կատարման պահանջի ձևավորում, այդ թվում մտավոր և ֆիզիկական աշխատանքի հիգիենայի հրահանգների):
- Մանկավարժական բժշկական անձնակազմը մանկական հիմնարկում երեխայի գտնվելու բոլոր տարիներին պարտավոր է իրականացնել հիգիենիկ դաստիարակության շարունակական աշխատանք, ընդգրկելով այդ հարցերը ծրագրային դաստիարակության աշխատանքի բոլոր բաժիններում:
- Հիգիենիկ դաստիարակության մեջ պետք է լայնորեն ներգրավել ծնողներին, որոնց անհրաժեշտ է տեղեկացնել մանկական հիմնարկում, նաև տանը աշխատանքների կազմակերպմանը և բնույթին, վարքի նորույթների ամրապնդման վերաբերյալ:
- Նախադպրոցական հասակի երեխաների հիգիենիկ ուսուցման և դաստիարակության հարցերը պետք է արտացոլվեն հիմնարկության և մանկավարժ դաստիարակների աշխատանքային պլաններում:
- Անհրաժեշտ է երեխաներին շարունակ սովորեցնել լվացվել և ոտքերը լվանալ: Ատամների մաքրման կայուն սովորության ձևավորման նպատակով առաջարկվում է յուրաքանչյուր օր շուրջօրյա խմբերում իրականացնել առավոտյան լվացման արարողակարգը, իսկ ցերեկային խմբերում՝ ճաշից հետո: 2 տարեկան երեխաներից սկսած, ատամները մաքրում են խոնավացրած խոզանակով, իսկ 3 տարեկանից սկսած՝ օգտագործելով ատամի փոշի կամ մածուկ: Ատամի խոզանակները պահվում են անհատական բաժակներում: Անհրաժեշտ է երեխաներին սովորեցնել օգտվել անհատական իրերից հիգիենիկ պրոցեդուրաները իրականացնելու համար (խոզանակներ, սանրեր):
Սպունգները (երեխաների քանակին համապատասխան) օգտագործելուց հետո թրջվում է 1 %-ոց քլորամինի լուծույթում 15 րոպե, լվացվում է հոսող ջրով, չորացվում և պահվում կտորե մաքուր պարկերում: