Գլխավոր տեղեկություն
Номер
N 40
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (17.04.1999-14.07.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.05.12/11.1
Принят
Արդյունաբերության և առևտրի նախարարություն
Дата принятия
09.03.1999
Подписан
Արդյունաբերության և առևտրի նախարար
Дата подписания
09.03.1999
Дата вступления в силу
17.04.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2003

103.0040.09.03.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ք. Երևան

09.03.99 N 40

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999թ. մարտի 8-ի N 6 որոշումը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկում ի լրումն մտցվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը (կցվում է):

2. Առևտրի կարգավորման վարչությանը (Գ. Հարությունյան)`

2.1. Հաստատված ցանկը ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ հարկային տեսչություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:

2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:

 

Նախարար

Հ. Գևորգյան

 

Հաստատված է
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարության
1999 թ. մարտի 9-ի
N 40 հրամանով

 

Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների
և էկոնոմիկայի
նախարարություն
25 մարտի 1999 թ.
Համաձայնեցված է`
ՀՀ հարկային
տեսչություն
23 մարտի 1999 թ.
Համաձայնեցված է`
ՀՀ փոստի և
հեռահաղորդակցության
նախարարություն
30 մարտի 1999 թ.

 

Համաձայնեցված է`
ՀՀ կենտրոնական բանկ
26 մարտի 1999 թ.
Համաձայնեցված է`
ՀՀ կառավարությանն առընթեր
ստանդարտացման, չափագիտության
և սերտիֆիկացման վարչություն
24 մարտի 1999 թ. 

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների հաստատման մասին թիվ 525 հրամանով հաստատված ցանկը լրացնել նոր 37 և 38 տողերով հետևյալ բովանդակությամբ`

 

հ/հ ՀԴՄ-ի մոդելների անվանումը Խումբը Առևտուր Սպասար-
կումներ
Նավթա-
մթերքի վաճառք
Հյուրանոցներ
և հանրային սննդի ձեռնար-
կություններ
37 ШТРИХ-M850Ф Պասիվ +      
38 AMC 100Ф Ինքնավար + +    

Ցանկի 22, 24 և 25 տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

հ/հ ՀԴՄ-ի մոդելների անվանումը Խումբը Առևտուր Սպասար-
կումներ
Նավթա-
մթերքի վաճառք
Հյուրանոցներ
և հանրային սննդի ձեռնար-
կություններ
22 SAMSUNGER-4615RF Ինքնավար +      +
24 ЭЛАН-2000Ф Ինքնավար + + + +
25 ЭЛАН-МИНИФ Ինքնավար + + + +

 

** Կիրառման համար թույլատրելի են` «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների հաստատված և գրանցված» ցանկում ընդգրկված «МЕРКУРИЙ» մակնիշի տարբեր մոդելների այն ՀԴՄ-ը, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող ՀԴՄ-ին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջներին, արտադրված են Հայաստանի Հանրապետության համար և այդ մասին անձնագրերում առկա են` «Արտադրված է Հայաստանի համար» գրառումը:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2 ապրիլի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 0599045