Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ ՔՀ-45-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.10.2005-11.10.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.10.03/24(201) Հոդ.341
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
08.09.2005
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
08.09.2005
Дата вступления в силу
13.10.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.06.2019

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

12 սեպտեմբերի 2005 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10205363

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 սեպտեմբերի 2005 թ.
ք. Երևան

թիվ ՔՀ-45-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Քրեակատարողական ծառայողի վկայականի ձևը և տրամադրելու կարգը» (հավելվածներ 1, 1/1 և 1/2) կցվում են:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Դ. Հարությունյան

  

Հավելված 1

 

  

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի
2005 թվականի սեպտեմբերի 8-ի
թիվ ՔՀ-45-Ն հրամանով

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

Կ Ա Ր Գ Ը

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


     1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողի (այսուհետ` քրեակատարողական ծառայող) վկայականի ձևը և տրամադրելու կարգը:

2. Քրեակատարողական ծառայողի վկայականը (այսուհետ` վկայական) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գործառույթներ իրականացնող միասնական համակարգում ծառայության մեջ գտնվելը, զբաղեցրած պաշտոնը, շնորհված կոչումը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողին հաշվեցուցակային զենք պահելու և կրելու թույլտվությունը հավաստող 6,5 x 20 սմ չափեր ունեցող պաշտոնական փաստաթուղթ է:

3. Քրեակատարողական ծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, կարող է ներկայացնել վկայականը իր լիազորությունները հավաստելու և անձը հաստատելու համար:

4. Առանց համապատասխան ձևակերպման, ջնջումներով և ուղղումներով վկայականը համարվում է անվավեր:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ

 

5. Վկայականի կազմը պատրաստվում է բաց կարմիր գույնի կաշվից կամ կաշվին փոխարինող նյութից:

6. Վկայականի կազմի աջ կողմի արտաքին միջնամասում ոսկեգույնով պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ զինանշանից ներքև` ոսկեգույն հայերեն մեծատառերով, երեք տողով տպագրվում են` «Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարություն» բառերը (հավելված 1/1):

7. Վկայականի կազմի ձախ կողմի արտաքին միջնամասում ոսկեգույն ռուսերեն մեծատառերով, երեք տողով, տպագրվում են` «Республика Армения министерство юстиции» բառերը (հավելված 1/1):

8. Վկայականի ներսի աջ և ձախ կողմերում փակցվում են բաց վարդագույն ցանցկեն մեկական ներդիր: Վկայականի ներդիրների հետին պլանում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը` 5 սմ բարձրությամբ (հավելված 1/2):

9. Վկայականի ձախ ներդիրի (հավելված 1/2) վերին միջնամասում հայերեն մեծատառերով երեք տողով տպագրվում են «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն քրեակատարողական ծառայություն» բառերը, որոնք ձախ ներդիրի մնացած մասից անջատվում են հորիզոնական գծով: Հորիզոնական գծից ներքև հայերեն մեծատառերով տպագրվում է «վկայական N ...» բառերը` բազմակետի փոխարեն լրացնելով տվյալ վկայականի հերթական համարը:

Վկայականի ձախ ներդիրի ներքևի ձախ եզրային մասում, հորիզոնական գծի եզրին կից փակցվում է քրեակատարողական ծառայողի 3,5 x 4,5 սմ չափերի գունավոր դիմահայաց լուսանկարը` համազգեստով, պարզորոշ երևացող ուսադիրներով:

Քրեակատարողական ծառայողի լուսանկարի համար նախատեսված հատվածից աջ տպագրվում են քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը:

Ձախ ներդիրի ստորին մասում` լուսանկարի համար նախատեսված հատվածից աջ տպագրվում են «Հաշվեցուցակային զենք կրելու իրավունքով» բառերը, եթե տվյալ քրեակատարողական ծառայողն օգտվում է նման իրավունքից: Այնուհետ, առանձին տողով տպագրվում են «Ուժի մեջ է մինչև ...» բառերը` բազմակետի փոխարեն լրացնելով համապատասխան ամսաթիվը և տարեթիվը: Այդ տողից ներքև հայերեն մեծատառերով տպագրվում է «նախարար`» բառը, որի կողքին դրվում է նախարարի ստորագրությունը, կամ համապատասխանաբար` վկայականը ստորագրելու իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնը և ստորագրությունը:

10. Վկայականի աջ ներդիրը տպագրվում է ռուսերեն և հանդիսանում է ձախ ներդիրի բառացի թարգմանությունը (հավելված 1/2): Վկայականի աջ ներդիրի վրա լուսանկար չի փակցվում:

11. Վկայականի ներդիրները կնքվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան կնիքով: Ձախ ներդիրը կնքվում է այնպես, որ դրա մի մասը լինի լուսանկարի ստորին մասում, իսկ մյուս մասը` ներդիրի վրա:

12. Վկայականը տրամադրվում է մինչև հինգ տարի ժամկետով:

13. Վկայականի ներդիրները կարող են պատվել թափանցիկ շերտով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

14. Վկայական տրամադրվում է պաշտոնի նշանակման, փոխադրման, կոչման շնորհման, պաշտոնի կամ կոչման իջեցման, ինչպես նաև վկայականի վավերականության ժամկետը լրանալու կապակցությամբ: Նշված դեպքերում ծառայողները հնգօրյա ժամկետում քրեակատարողական վարչության կադրերի բաժին են ներկայացնում դիմահայաց, գունավոր և երկու համապատասխան լուսանկար:

Նոր վկայական տրամադրվում է լուսանկարը հանձնելուց հետո` տասնօրյա ժամկետում: Նոր վկայական տրամադրվում է նախկին վկայականը հանձնելուց հետո:

15. Վկայականը տրամադրում է, ինչպես նաև վկայականի ձևաթղթերը պատրաստելու հետ կապված աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և հատուկ աշխատանքների բաժինը (այսուհետ` քրեակատարողական վարչության կադրերի բաժին):

16. Վկայականը կարող է փոխարինվել նոր վկայականով, եթե դրանում պարունակվող տեղեկությունները փոփոխվել են, կատարված գրառումներում հայտնաբերվել են անճշտություններ կամ այն որևէ այլ պատճառով դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

17. Վկայականը փոխարինելու համար քրեակատարողական վարչության կադրերի բաժին են ներկայացվում փոխարինման ենթակա վկայականը և երկու համապատասխան լուսանկար:

Եթե փոխարինման համար հիմք է հանդիսացել վկայականում որևէ տեղեկության փոփոխումը կամ գրառումներում անճշտությունների հայտնաբերումը, ապա ներկայացվում են նաև համապատասխան փոփոխությունները և անճշտությունները հաստատող փաստաթղթեր:

18. Վկայականը կորցնելու դեպքում քրեակատարողական ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է քրեակատարողական վարչության կադրերի բաժնին` դրա վերաբերյալ տալով գրավոր բացատրություն:

Կորած վկայականի փոխարեն քրեակատարողական ծառայողին նոր վկայական տրամադրվում է վկայականի կորցնելու հանգամանքները պարզելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Նոր վկայական տրամադրելու դեպքում կորած վկայականը ճանաչվում է անվավեր:

 

 

Հավելված 1/1

 

Ներմուծեք նկարագրությունը_651

 

Հավելված 1/2

 

Ներմուծեք նկարագրությունը_652