Գլխավոր տեղեկություն
Номер
N 212
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (14.06.1996-11.04.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Ֆինանսների նախարարություն
Дата принятия
05.06.1996
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
05.06.1996
Дата вступления в силу
14.06.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2008

Հաստատված է
ՀՀ ֆինանասների նախարարության
05 հունիսի 1996 թ. N 212 հրամանով

 

 

 

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ելնելով ՀՀ կառավարության 1993 թ. հունիսի 3-ի` N 292 որոշմամբ հաստատված «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրության երրորդ կետից, ՀՀ ֆինանսների նախարարությունը հաստատում է.

Բ Ա Ժ Ի Ն  I

 

Սեփականաշնորհման նպատակով պետական ձեռնարկության գույքի եվ պասիվների գնահատման արդյունքների արտացոլումը հաշվապահական հաշվառման մեջ

 

Սեփականաշնորհման նպատակով պետական ձեռնարկության ակտիվների գնահատման * արդյունքները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են.

 

1. Հիմնական միջոցներ` այդ թվում շենքեր և շինություններ:

 

1.1. Մինչև 70 տոկոս մաշվածություն ունեցող հիմնական միջոցների, (բացառությամբ շենքերի և շինությունների) և մինչև 80 տոկոս մաշվածություն ունեցող շենքերի և շինությունների գնահատված արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

Դեբետ 01 «Հիմնական միջոցներ» հաշիվ

Կրեդիտ 88 «Հատուկ նշանակության հիմնադրամներ» ենթահաշիվ

Մինչև 70 տոկոս մաշվածություն ունեցող հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) և մինչև 80 տոկոս մաշվածություն ունեցող շենքերի և շինությունների մաշվածության գնահատված արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

Դ-տ 88 հաշիվ

Կ-տ 02 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվ

1.2. 70 տոկոս և ավելի մաշվածություն ունեցող հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) և 80 ու ավելի տոկոս մաշվածություն ունեցող շենքերի և շինությունների գնահատված արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

Դ-տ 01 հաշիվ

Կ-տ 88 հաշիվ

70 տոկոս և ավելի մաշվածություն ունեցող հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) և 80 և ավելի տոկոս մաշվածություն ունեցող շենքերի և շինությունների մաշվածության գնահատված արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

Դ-տ 88 հաշիվ

Կ-տ 02 հաշիվ

Հիմնական միջոցների գնահատված արժեքի 30 տոկոսի (բացառությամբ շենքերի և շինությունների) և հիմնական միջոցների գնահատված մնացորդային արժեքի (հիմնական միջոցների գնահատված արժեքի և մաշվածության գնահատված արժեքի տարբերություն) տարբերության չափով, ինչպես նաև շենքերի և շինությունների գնահատված արժեքի 20 տոկոսի ու շենքերի և շինությունների գնահատված մնացորդային արժեքի տարբերության չափով տրվում է.

Դ-տ 02 հաշիվ

Կ-տ 88 հաշիվ

 

2. Կապիտալ ներդրումներ և տեղակայման ենթակա սարքավորումներ

 

2.1. Տեղակայման ենթակա սարքավորումների գնահատված արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

Դ-տ 07 «Տեղակայման ենթակա սարքավորումներ» հաշիվ

Կ-տ 88 հաշիվ

2.2. Կապիտալ ներդրումների գնահատված արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

Դ-տ 08 «Կապիտալ ներդրումներ» հաշիվ

Կ-տ 88 հաշիվ

Այն դեպքում, երբ անավարտ շինարարության օբյեկտի գնահատված արժեքը, կախված շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետից իջեցվել է, իջեցված գումարի չափով լրացուցիչ տրվում է.

Դ-տ 88 հաշիվ

Կ-տ 08 հաշիվ

 

3. Պաշարներ և ծախսեր

 

3.1. Նյութերի գնահատված և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

Դ-տ 10 «Նյութեր»

Կ-տ 88 հաշիվ

3.2. Փոքրարժեք և արագամաշ առարկաների հաշվեկշռային արժեքի և գնահատված արժեքի տարբերության չափով տրվում է.

Դ-տ 12 «Փոքրարժեք և արագամաշ առարկաներ» հաշիվ

Կ-տ 88 հաշիվ

Փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածության գնահատված արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

Դ-տ 88 հաշիվ

Կ-տ 13 «Փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածություն» հաշիվ

3.3. Պատրաստի արտադրանքի գնահատված արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

Դ-տ 40 «Պատրաստի արտադրանք» հաշիվ

Կ-տ 88 հաշիվ Այն դեպքում, երբ պատրաստի արտադրանքի գնահատված արժեքը փոքր է հաշվեկշռային արժեքից, այդ տարբերության չափով տրվում է.

Դ-տ 88 հաշիվ

Կ-տ 40 հաշիվ

 

4. Ձեռնարկության մնացած գույքը և պասիվները գնահատված են ըստ հաշվեկշռային արժեքի, որոնց համար լրացուցիչ հաշվապահական ձևակերպումներ չեն տրվում:

 

Ընդ որում, արտարժույթով արտահայտված ակտիվները և փոխառու պասիվները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ՀՀ ֆինանսների նախարարության 1992 թ. նոյեմբերի 2-ի «Ձեռնարկությունների տարադրամային հաշիվների և հաշվապահական հաշվառման տարադրամային հոդվածների վերագնահատման» N 18-06 կարգով վերագնահատված արժեքով:

 

5. Սեփականաշնորհվող ձեռնարկության գինը (մեկնարկային գինը) որոշվում է գնահատված ակտիվների հանրագումարը պակասեցնելով գնահատված փոխառու պասիվների գումարի չափով:

 

Բ Ա Ժ Ի Ն  II

 

Պետական ձեռնարկության սեփականաշնորհումը նոր ձեռնարկության վերակազմավորման միջոցով

 

Սեփականաշնորհված պետական ձեռնարկությունը պետական ռեգիստրում գրանցում ստանալու ամսվա վերջին օրվա դրությամբ կազմում է եզրափակիչ հաշվետվություններ ** ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված «Ձեռնարկության հաշվեկշիռ» ձև 1, «Հաշվետվություն ֆինանսական արդյունքների մասին» ձև 2, «Հաշվապահական հաշվեկշռին կից հավելված» N 5:

Վերակազմավորված նոր ձեռնարկության համար վերը նշված եզրափակիչ հաշվետվությունները հանդիսանում են մուտքի հաշվետվություններ: Սեփականաշնորհված ձեռնարկության համար հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ է հանդիսանում պետական գրանցմանը հաջորդող ամսվա 1-ը:

 

Ե Ն Թ Ա Բ Ա Ժ Ի Ն  1

 

Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը բաց բաժնետիրական ընկերությունների ձեվով

 

 Պետական ձեռնարկության` բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհման արտացոլումը հաշվապահական հաշվառման մեջ կատարվում է պետական գրանցման հաջորդ ամսվա մեջ.

1. Կատարվում են 1-ին բաժնում նշված ձևակերպումները:

Նշված ձևակերպումները իրականացնելուց հետո 88 «Հատուկ նշանակության հիմնադրամներ» հաշվի «Գույքի գնահատում» ենթահաշվի մնացորդը (գույքի գնահատման արդյունքները) հաշվեգրվում է 85 «Կանոնադրական ֆոնդ» հաշվին.

Դ-տ 88 «Հատուկ նշանակության հիմնադրամներ» հաշիվ («Գույքի գնահատում» ենթահաշիվ)

Կ-տ 85 «Կանոնադրական ֆոնդ» հաշիվ

2. Սեփականաշնորհման նպատակով պետական ձեռնարկության գույքի գնահատման պահի դրությամբ առկա սեփական պասսիվների մնացորդները ձևակերպվում են.

2.1. Սեփականաշնորհվող պետական ձեռնարկության կանոնադրական ֆոնդի մնացորդը.

Դ-տ 85 հաշիվ

Կ-տ 85 հաշիվ

2.2. Պահուստաֆոնդի մնացորդը.

Դ-տ 86 «Պահուստաֆոնդ» հաշիվ

Կ-տ 85 հաշիվ

2.3. Նախորդ տարիների չբաշխված շահույթի մնացորդը.

Դ-տ 87 «Չբաշխված շահույթ» («Նախորդ տարիների չբաշխված շահույթ» ենթահաշիվ)

Կ-տ 85 հաշիվ

2.4. Հաշվետու տարվա չբաշխված շահույթի մնացորդը.

Դ-տ 87 հաշիվ («Հաշվետու տարվա չբաշխված շահույթ» ենթահաշիվ)

Կ-տ 85 հաշիվ

2.5. Հատուկ նշանակության հիմնադրամների մնացորդը.

Դ-տ 88 «Հատուկ նշանակության հիմնադրամներ» հաշիվ

Կ-տ 85 հաշիվ

2.6. Նպատակային ֆինանսավորման և մուտքերի մնացորդը.

Դ-տ 96 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր» հաշիվ

Կ-տ 85 հաշիվ

Այս թղթակցություններից հետո 85 հաշվի մնացորդը պետք է հավասար լինի վերակազմավորված բաց բաժնետիրական ընկերության նախնական (մեկնարկային) գնին:

3. Եթե 1-ին կետի ձևակերպումները կատարելիս այդ ակտիվների փաստացի մնացորդները գույքի գնահատման պահի նկատմամբ պակասել են, ապա այդ տարբերության չափով տրվում է.

Դ-տ 04 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվ

Կ-տ Նվազած համապատասխան ակտիվներ

Ընդ որում շրջանառու միջոցների նվազման մասով գումարները կուտակվում են 04 հաշվի առանձին ենթահաշվում:

4. Եթե բաժանորդագրության արդյունքներով բաժնետիրական ընկերության կանոնադրական ֆոնդի մեծությունը գերազանցում է ձեռնարկության նախնական (մեկնարկային) գնին, տրվում է հետևյալ ձևակերպումը.

Դ-տ 04 հաշիվ

Կ-տ 85 հաշիվ

իսկ եթե նվազում է`

Դ-տ 85 հաշիվ

Կ-տ 88 հաշիվ

1-ին ենթաբաժնում բերված ձևակերպումները կատարելուց հետո 85 հաշվի մնացորդը պետք է հավասար լինի բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ գրանցված կանոնադրական ֆոնդի մեծությանը:

 

 Ե Ն Թ Ա Բ Ա Ժ Ի Ն  2

 

Պետական ձեռնարկության սեփականաշնորհումը, որի հետեվանքով այն վերակազմավորվում է սեփականաշնորհման սուբյեկտի (գնորդ ձեռնարկության) դուստր ձեռնարկության

 

Պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելուց հետո կարող է վերակազմավորվել սեփականաշնորհման սուբյեկտի (գնորդ ձեռնարկության) դուստր ձեռնարկության: Որպես սեփականաշնորհման սուբյեկտ կարող է հանդես գալ ինչպես աշխատավորական կոլեկտիվի կողմից հիմնադրված ձեռնարկությունը, այնպես էլ այլ անձանց պատկանող ձեռնարկությունը:

Պետական ձեռնարկության սեփականաշնորհումը և նրա վերակազմավորումը սեփականաշնորհման սուբյեկտի (գնորդ ձեռնարկության) դուստր ձեռնարկության հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում է.

1. Կատարվում են 1-ին ենթաբաժնում նշված ձևակերպումները, բացի 4-րդ կետում նշված ձևակերպումների

2. Եթե պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվել է աճուրդի (մրցույթի) միջոցով, որի հետևանքով ձեռնարկության վաճառքի գինը մեկնարկային գնի նկատմամբ փոփոխվել է, տրվում են հետևյալ ձևակերպումները.

2.1. Մեկնարկային գնի նկատմամբ վաճառքի գնի գերազանցման չափով.

Դ-տ 04 հաշիվ

Կ-տ 85 հաշիվ

2.2. Վաճառքի գնի նկատմամբ մեկնարկային գնի գերազանցման չափով.

Դ-տ 85 հաշիվ

Կ-տ 88 հաշիվ

Նշված ձևակերպումները կատարելուց հետո 85 հաշվի մնացորդը պետք է հավասար լինի դուստր ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում գրանցված կանոնադրական ֆոնդի մեծությանը:

3. Գնորդ ձեռնարկության հաշվապահական հաշվառման մեջ պետական ձեռնարկության գնումը, որպես դուստր ձեռնարկություն, արտացոլվում է.

3.1. Գնված պետական ձեռնարկության գնի չափով.

Դ-տ 06 «Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ» հաշիվ

Կ-տ 67 «Հաշվարկներ արտաբյուջետային վճարումների գծով» հաշիվ

Այս ձևակերպումների ժամանակ սույն կետի 06 հաշվի մնացորդը պետք է հավասար լինի 2-րդ կետի 85 հաշվի մնացորդին, եթե ուրիշ ներդրում չունի:

3.2. Գնված պետական ձեռնարկության դիմաց վճարված գումարի չափով.

Դ-տ 67 հաշիվ

Կ-տ 50, 51, 52, 55, 58 հաշիվներ

67 Հաշվի մնացորդը ցույց է տալիս գնված ձեռնարկության դիմաց պետական բյուջեին առկա պարտքի մնացորդը:

 

 Բ Ա Ժ Ի Ն  III

 

Պետական ձեռնարկության սեփականաշնորհումը, որի հետեվանքով նրա գույքը եվ պարտավորությունները մուտքագրվում են սեփականաշնորհման սուբյեկտի (գնորդ ձեռնարկության) հաշվեկշիռ

 

Պետական ձեռնարկությունը կարող է սեփականաշնորհվել մրցույթով կամ աճուրդով` գույքը և պարտավորությունները այլ ձեռնարկությանը վաճառելու միջոցով: Որպես գնորդ կարող են հանդես գալ ինչպես աշխատանքային կոլեկտիվի կողմից հիմնադրված ձեռնարկությունը, այնպես էլ այլ անձանց պատկանող ձեռնարկությունը:

Սեփականաշնորհվող ձեռնարկության գնումից հետո (ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օբյեկտը վաճառող մարմնի և գնորդի միջև կնքվում է պայմանագիր) սեփականաշնորհվող ձեռնարկությունը սահմանված կարգով լուծարվում է:

Գնորդ ձեռնարկության սեփականաշնորհումը` գույքը և պարտավորություններն այլ ձեռնարկությանը վաճառելու միջոցով գնորդ ձեռնարկության հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում է.

1. Սեփականաշնորհված ձեռնարկության ակտիվների (ըստ գնահատման ակտի տվյալների) մուտքագրումը

Դ-տ Համապատասխան ակտիվների հաշվառման հաշիվներ

Կ-տ 67 հաշիվ

2. Սեփականաշնորհված ձեռնարկության պարտավորությունների մուտքագրումը

Դ-տ 67 հաշիվ

Կ-տ Համապատասխան ակտիվների հաշվառման հաշիվներ

3. Աճուրդով (մրցույթով) վաճառքի դեպքում վաճառքի գինը գերազանցել է մեկնարկային գնին

Դ-տ 04 հաշիվ

Կ-տ 67 հաշիվ

4. Աճուրդով (մրցույթով) վաճառքի դեպքում վաճառքի գինը պակաս է եղել մեկնարկային գնից

Դ-տ 67 հաշիվ

Կ-տ 88 հաշիվ

Այս ձևակերպումները կատարելուց հետո 67 հաշվի մնացորդը պետք է հավասար լինի սեփականաշնորհված ձեռնարկության գնման գնին:

5. Սեփականաշնորհվող ձեռնարկության դիմաց կատարվող վճարումները

Դ-տ 67 հաշիվ

Կ-տ Դրամական միջոցների հաշիվ

Գնորդ ձեռնարկությունը սեփականաշնորհվող ձեռնարկության դիմաց պարտքի վճարումը կարող է իրականացնել սեփականաշնորհման սերտիֆիկատներով: Այն հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում է.

6. Սեփականաշնորհման սերտիֆիկատների ձեռք բերման գումարները` ներառյալ միջնորդներին վճարված կոմիսիոն վճարները

Դ-տ 58 «Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ» հաշիվ

Կ-տ 50, 51 հաշիվ

Սեփականաշնորհման սերտիֆիկատների ձեռք բերման գնի և համարների նշումով ցուցակը սեփականաշնորհման սերտիֆիկատների հետ պահվում է ձեռնարկության դրամարկղում:

7. Սեփականաշնորհվող ձեռնարկության դիմաց առկա պարտքի մարումը սեփականաշնորհման սերտիֆիկատներով` անվանական արժեքով.

7.1. Սեփականաշնորհման սերտիֆիկատների ձեռք բերման (հաշվեկշռային) արժեքով.

Դ-տ 67 հաշիվ

Կ-տ 58 հաշիվ

Դ-տ 67 հաշիվ

Կ-տ 58 հաշիվ

7.2. Սեփականաշնորհման սերտիֆիկատների անվանական արժեքի և ձեռք բերման (հաշվեկշռային) արժեքի տարբերության չափով

Դ-տ 67 հաշիվ

Կ-տ 80 «Շահույթ և վնաս» հաշիվ

 

Ծանոթություն

Տեքստում նշված «մինչև 70 տոկոս», «70 տոկոս և ավելի» և «30 տոկոս» արտահայտությունները վերաբերվում են ՀՀ կառավարության 1996 թ. փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թ. ապրիլի 21-ի N 183 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 34 որոշման կիրարկումից հետո գնահատված հիմնական միջոցներին: Մինչ այդ գնահատված հիմնական միջոցների համար պետք է հասկանալ համապատասխանաբար` «մինչև 80 տոկոս», «80 տոկոս և ավելի» և «20 տոկոս»:
______________________

* __ Սեփականաշնորհվող ձեռնարկության ակտիվները և պասիվները գնահատվում են ՀՀ կառավարության 1994 թ. ապրիլի 21-ի N 183 «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման մասին» որոշմամբ հաստատված կարգով և նրա հետագա փոփոխություններով:

**__ Եզրափակիչ հաշվետվությունների կազմման ժամանակ 80 հաշվի շահույթի չբաշխված գումարները դուրս են գրվում 80 հաշվից և կրեդիտագրվում 87 «Չբաշխված շահույթ» հաշվի «Հաշվետու տարվա չբաշխված շահույթ» ենթահաշվին: 80 «Շահույթ և վնաս» հաշիվը ռեֆորմացվում է:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության կողմից 14.06.1996 թ.
պետական գրանցման N 20960028