Գլխավոր տեղեկություն
Номер
ԳՕՍՏ 12.3.009-76
Տիպ
Միջպետական ստանդարտ
Тип
Ինկորպորացիա (01.07.1977-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 25.10.2023
Принят
ԽՍՀՄ ԳԽ նախագահություն
Дата принятия
23.03.1976
Дата вступления в силу
01.07.1977

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

 

ԲԵՌՆՄԱՆ-ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Պաշտոնական հրատարակություն

 

Մոսկվա

 

Ստանդարտինֆորմ

 

2008

 

ՈԻՏԴ 658.382.3:006.354

Խումբ Տ58

 

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ

 

Աշխատանքի անվտանգության

ստանդարտների համակարգ

 

ԲԵՌՆՄԱՆ-ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Անվտանգության ընդհանուր պահանջներ

 

Occupational safety standards system.

 

Loading and unloading works.

 

General safety requirements

 

 

 

 

 

 

ԳՕՍՏ

12.3.009-76

 

ՍՄԴ 13.100

   53.020

 

ԽՍՀՄ նախարարների խորհրդի ստանդարտների պետական կոմիտեի 1976 թվականի մարտի 23-ի թիվ 670 որոշմամբ սահմանման ամսաթիվը սահմանվել է

 

01.07.77

 

Սույն ստանդարտը սահմանում է անվտանգության ընդհանուր պահանջները ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերում բեռնման-բեռնաթափման աշխատանքներ կատարելիս։

Ստանդարտն ամբողջությամբ համապատասխանում է ՍՏ ՏՓԽ 3518-81-ին։

(Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Բեռնման-բեռնաթափման աշխատանքները հարկավոր է կատարել աշխատանքների կատարման առանձնահատկությունները հաշվի առնող՝ ԳՕՍՏ 12.3.002-75-ի, սույն ստանդարտի և արտադրական գործընթացների առանձին տեսակներին առնչվող պետական ստանդարտների պահանջներին համապատասխան։

(Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

1.2. (Հանվել է, Փոփ. թիվ 1)

1.3. Բեռնման-բեռնաթափման աշխատանքները հարկավոր է կատարել մեքենայացված եղանակով ամբարձիչ-տրանսպորտային սարքավորումների և փոքր մեքենայացման միջոցների օգնությամբ։ Բեռներն անհրաժեշտ է բարձրացնել և տեղափոխել ձեռքով՝ գործող օրենսդրությամբ սահմանված նորմերի պահպանմամբ։

1.4. Բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման անվտանգությունը պետք է ապահովվի՝

աշխատանքների կատարման եղանակների, ամբարձիչ-տրանսպորտային սարքավորումների և տեխնոլոգիական հանդերձանքի ընտրությամբ.

աշխատանքների կատարման վայրերի նախապատրաստմամբ և կազմակերպմամբ.

աշխատողների պաշտպանության միջոցների կիրառմամբ.

աշխատանքի թույլատրված անձանց բժշկական զննության անցկացմամբ և նրանց ուսուցմամբ։

1.4. (Սահմանվել է լրացուցիչ, Փոփ. թիվ 1)

 

2. ԲԵՌՆՄԱՆ-ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

2.1. Աշխատանքների կատարման եղանակների ընտրությունը պետք է նախատեսի աշխատողների վրա վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների ազդեցության կանխարգելում կամ նվազեցում մինչև թույլատրելի նորմերի մակարդակը՝ հետևյալի միջոցով.

բեռնման-բեռնաթափման աշխատանքների մեքենայացում և ավտոմատացում.

անվտանգության պահանջներին համապատասխանող սարքվածքների և հարմարանքների կիրառում.

արտադրական սարքավորումների շահագործում՝ գործող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին և շահագործման փաստաթղթերին համապատասխան.

ազդանշանների և ազդանշանման այլ տեսակների կիրառում ամբարձիչ-տրանսպորտային սարքավորումներով բեռներ տեղափոխելիս.

աշխատանքի կատարման վայրերում և տրանսպորտային միջոցներում բեռների ճիշտ տեղադրում և դարսում.

էլեկտրահաղորդման անվտանգության գոտիներին, ինժեներական հաղորդակցություններին և էներգամատակարարման հանգույցներին ներկայացվող պահանջների պահպանում։

(Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

2.2-2.4. (Հանվել են, Փոփ. թիվ 1)

2.5. Ամբարձիչ-տրանսպորտային սարքավորումներով բեռ տեղափոխելիս աշխատողներին չի թույլատրվում գտնվել բեռի վրա և դրա հնարավոր անկման գոտում:

Աշխատանքի ավարտից հետո և աշխատանքների միջև ընդմիջման ժամանակ բեռը, բեռնակալիչ հարմարանքները և մեխանիզմները (շերեփ, ճանկաշերեփ, շրջանակ, էլեկտրամագնիս և այլն) չպետք է մնան բարձրացված դիրքում:

 

Պաշտոնական հրատարակություն

Վերատպումն արգելված է

 

Հրատարակություն (հունվար2008 թ.)՝ 1982 թվականի օգոստոսին հաստատված թիվ 1 փոփոխությամբ (ՍՏՏ 11-82).

 

© Ստանդարտների հրատարակչություն 1976

 

 © Ստանդարտինֆորմ, 2008

 

Սենքերի և տրանսպորտային միջոցների վրայով, որտեղ գտնվում են մարդիկ, բեռ տեղափոխել չի թույլատրվում։

(Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

2.6. Երկաթուղային գծերի և ամբարձիչների ռելսային ուղիների մոտակայքում տեղադրվող բեռները պետք է տեղակայվեն ԳՕՍՏ 9238-83-ի և «ԽՍՀՄ Պետական հանքատեխնիկական հսկողության» կողմից հաստատված նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

2.7. Մինչև 1,2 մ կուտակման բարձրություն ունեցող բեռները (բացի գծային աշխատանքներ կատարելու համար բեռնաթափվող վերնալիրից), հաշված ռելսի գլխիկից, պետք է գտնվեն առնվազն 2,0 մ հեռավորության վրա՝ երկաթուղու կամ կռունկի վազքուղու ռելսի գլխիկի արտաքին եզրից, որն ամենամոտ է բեռին, իսկ ավելի մեծ բարձրության դեպքում՝ առնվազն 2,5 մ։

(Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

2․8. Բեռները պետք է ճոպանվեն «ԽՍՀՄ Պետական հանքատեխնիկական հսկողության» կողմից հաստատված՝ Բեռնամբարձիչների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոններին համապատասխան։

Խոշորաեզրաչափ բեռների (մետաղական, երկաթբետոնե կոնստրուկցիաների և այլն) ճոպանումն անհրաժեշտ է կատարել հատուկ սարքվածքներից, ճոպանասարքերից կամ նշված տեղերից՝ պայմանավորված բեռի ծանրության կենտրոնի դիրքով և զանգվածով։

Ճոպանման տեղերը, բեռի ծանրության կենտրոնի դիրքը և զանգվածը պետք է նշված լինեն արտադրանքն արտադրող ձեռնարկության կամ բեռնառաքողի կողմից։

2.9. Բեռների ամբարձումից և տեղափոխումից առաջ պետք է ստուգել բեռների կայունությունը և դրանց ճոպանման ճշտությունը։

2.10. Բեռների տեղադրման և ամրացման եղանակները տրանսպորտային փոխադրման և պահեստավորման, տրանսպորտային միջոցների բեռնաթափման և դարսակների քանդման ժամանակ պետք է ապահովեն դրանց կայունությունը, ինչպես նաև մեքենայացված բեռնման և բեռնաթափման հնարավորությունը։ Բեռների ամրակապումը հանելուց հետո չի թույլատրվում բեռներով բեռնված տրանսպորտային միջոցների մանևրումը։

(Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

2.11. Սորուն բեռների դարսակները պետք է ունենան տվյալ տեսակի բեռների համար բնական թեքության անկյանը համապատասխանող անկյունով թեքություններ կամ պետք է պաշտպանված լինեն ամուր հենապատերով։

2.12. (Հանվել են, Փոփ. թիվ 1)

2.13. Անընդհատ գործողության մեքենաների կիրառմամբ բեռնման-բեռնաթափման աշխատանքներ կատարելու ժամանակ՝

բեռների տեղադրումը պետք է ապահովի աշխատանքային օրգանի հավասարաչափ բեռնումը և բեռի կայուն դիրքը.

բեռի մատուցումը և հանումը մեքենայի աշխատանքային օրգանից պետք է իրականացնել մատուցիչ և ընդունիչ հատուկ սարքերի օգնությամբ։

2.14. (Հանվել է, Փոփ. թիվ 1)

2.15. Տարային-հատավոր բեռներով աշխատանքներ կատարելիս պետք է օգտագործել բեռնարկղեր, փաթեթավորման միջոցներ, ինչպես նաև մասնագիտացված բեռնակալիչ հարմարանքներ, որոնք բացառում են բեռների անկումը։

2.16. Բեռնարկղերի տանիքները, տրանսպորտային միջոցներին դրանց ճոպանման և ամրակապման սարքվածքները պետք է մաքրվեն կողմնակի առարկաներից, սառույցից և ձյունից:

2.15, 2.16. (Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

2.17. (Հանվել է, Փոփ. թիվ 1)

2.18. Մետաղներն էլեկտրամագնիսական և ճանկաշերեփային բռնիչներով բեռնելիս (բեռնաթափելիս) բեռներն ամբարձելու և տեղափոխելու գոտին պետք է պարսպապատված լինի:

(Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

2.19. (Հանվել է, Փոփ. թիվ 1)

2.20. Փայտանյութերի բեռնման և բեռնաթափման վայրերում պետք է նախատեսվեն փայտանյութերի փլուզումը բացառող հարմարանքներ:

2.21. Սորուն բեռների բեռնումը և բեռնաթափումը հարկավոր է իրականացնել մեքենայացված եղանակով՝ բացառելով աշխատանքային գոտու օդի աղտոտումը:

(Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

2.22. Կիսավագոններից սորուն բեռները բեռնաթափելիս մտոցները հարկավոր է բացել հատուկ հարմարանքներով, որոնք թույլ են տալիս աշխատողներին գտնվել անվտանգ հեռավորության վրա:

2,5 մ-ից ավելի բարձրության վրա գտնվող բարձր գծերի վրա կիսավագոններից սորուն բեռներ բեռնաթափելիս մտոցները հարկավոր է բացել հատուկ կամրջակներից:

2.23. Տարողություններում սորուն բեռների կախումը կանխելիս դրանցում աշխատողների ներկայությունը չի թույլատրվում:

(Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

2.24. (Հանվել է, Փոփ. թիվ 1)

2.25. Լիրաթմբերի վրա կանգնած ինքնաթափ ավտոմոբիլներից սորուն բեռներ բեռնաթափելիս, ինչպես նաև փոսորակներն ու խրամները հողով լցնելիս ինքնաթափ ավտոմոբիլներն անհրաժեշտ է տեղակայել բնական թեքության եզերքից առնվազն 1 մ հեռավորության վրա:

(Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

2.26. Վտանգավոր (ըստ ԳՕՍՏ 19433-88-ի) բեռների բեռնման-բեռնաթափման աշխատանքները և փոխադրումը պետք է անցկացնել՝

սահմանված կարգով հաստատված փաստաթղթերում պարունակվող՝ աշխատանքի անվտանգության պահանջներին համապատասխան.

հատուկ նախատեսված վայրերում, եթե կան տվյալներ՝ ԳՕՍՏ 19433-88-ի համաձայն վտանգի դասի մասին, և անվտանգության միջոցառումների պահպանման վերաբերյալ բեռն ուղարկողի ցուցումները:

2.27. Չի թույլատրվում իրականացնել վտանգավոր բեռներով բեռնման-բեռնաթափման աշխատանքներ, եթե պարզվել է, որ տարան չի համապատասխանում սահմանված կարգով հաստատված նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին, տարան անսարք է, ինչպես նաև դրա վրա մակնշումը և նախազգուշական գրառումները բացակայում են:

Վտանգավոր բեռներով աշխատանքների ավարտից հետո աշխատանքների կատարման վայրերը, ամբարձիչ-տրանսպորտային սարքավորումները, բեռնակալիչ հարմարանքները և անհատական պաշտպանության միջոցները պետք է ենթարկվեն սանիտարական մշակման՝ պայմանավորված բեռի հատկություններով:

2.28. Բեռի ֆիզիկաքիմիական վիճակի վրա օդերևութաբանական պայմանների ազդեցության պատճառով վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների առաջացման դեպքում բեռնման-բեռնաթափման աշխատանքները պետք է դադարեցվեն, կամ միջոցներ ձեռնարկվեն անվտանգ աշխատանքային պայմաններ ստեղծելու համար:

2.27, 2.28. (Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

2.29. (Հանվել է, Փոփ. թիվ 1)

2.30. Կենդանիների, հումքի և կենդանական ծագման մթերքի բեռնումը և բեռնաթափումը հարկավոր է կատարել միայն բեռի բնույթի մասին և ԳՕՍՏ 12.1.008-76-ի պահանջներին համապատասխան տվյալների առկայության դեպքում: Նախքան աշխատանքներն սկսելը բեռը պետք է ստուգվի անասնաբուժական հսկողություն իրականացնող մարմինների կողմից:

2.31. Կարանտինային մշակում պահանջող բեռների բեռնումը, բեռնաթափումը և տեղափոխումը պետք է կատարվի հատուկ առանձնացված հարթակներում, որոնք համապատասխանում են դրանց ներկայացվող՝ ԽՍՀՄ առողջապահության նախարարության սանիտարական պահանջներին:

2.32. Կենդանիներով, հումքով և կենդանական ծագման մթերքով բեռնման-բեռնաթափման աշխատանքներ կատարելուց հետո աշխատանքների կատարման վայրերը, տրանսպորտային միջոցները, բեռնակալիչ հարմարանքները, գույքը և անհատական պաշտպանության միջոցները պետք է ենթարկվեն ախտահանման:

(Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

2.33. Նախքան բեռնման-բեռնաթափման աշխատանքների մեկնարկը պետք է սահմանվի ազդանշանորդի (ճոպանողի) և ամբարձիչ-տրանսպորտային սարքավորումների մեքենավարի միջև պայմանական ազդանշանների փոխանակման կարգը:

(Սահմանվել է լրացուցիչ, Փոփ. թիվ 1)

 

3. ԲԵՌՆՄԱՆ-ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3.1. Բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման վայրերը պետք է ունենան հիմնատակ, որն ապահովում է ամբարձիչ-տրանսպորտային սարքավորումների, պահեստավորվող նյութերի և տրանսպորտային միջոցների կայունությունը։

3.2. Բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման վայրի ընտրությունը, դրանց վրա շենքերի (կառույցների) տեղադրումը և բնակելի կառուցապատումից դրանց՝ սանիտարապաշտպանիչ գոտիներով առանձնացումը պետք է համապատասխանեն ԽՍՀՄ Պետշինության կողմից հաստատված շինարարական նորմերի և կանոնների, ԽՍՀՄ առողջապահության նախարարության կողմից հաստատված սանիտարական նորմերի և այլ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին։

3.3. Բեռների տեղադրման համար նախատեսված հարթակներում պետք է նշված լինեն դարսակների, դրանց միջև անցումների և երթանցերի սահմանները։ Չի թույլատրվում բեռներ տեղադրել անցումներում և երթանցերում։

Երթանցերի լայնությունը պետք է ապահովի տրանսպորտային միջոցների և ամբարձիչ-տրանսպորտային սարքավորումների երթևեկության անվտանգությունը։

3.4. Բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման վայրերը, ներառյալ՝ անցումները և երթանցերը, պետք է ունենան բավարար բնական և արհեստական լուսավորություն՝ ԽՍՀՄ Պետշինության կողմից հաստատված շինարարական նորմերին և կանոններին համապատասխան։

Լուսավորությունը պետք է լինի հավասարաչափ՝ առանց աշխատողի վրա լուսավորիչ սարքերի կուրացնող ազդեցության։ Լուսավորիչ սարքերի տեսակները հարկավոր է ընտրել ըստ միջավայրի պայմանների, վերամշակվող բեռների հատկությունների և բնույթի։

3.1-3.4. (Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

3.5. (Հանվել է, Փոփ. թիվ 1)

3.6. Բեռնման-բեռնաթափման աշխատանքներ կատարող բանվորները պետք է ապահովվեն սանիտարակենցաղային սենքերով և լավորակ խմելու ջրով։

3.7. Բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման հարթակները պետք է համապատասխանեն հրդեհային անվտանգության պահանջներին՝ ըստ ԳՕՍՏ 12.1.004-91-ի, ինչպես նաև ԽՍՀՄ Պետշինության կողմից հաստատված շինարարական նորմերին և կանոններին, և ԽՍՀՄ ՆԳՆ ՀՊԳՎ-ի կողմից հաստատված կամ նրա հետ համաձայնեցված հրդեհային անվտանգության կանոններին։

3.8. Տվյալ կլիմայական շրջանում արտաքին օդի ջերմաստիճանը և քամու ուժգնացումը, որի դեպքում հարկավոր է դադարեցնել բացօթյա աշխատանքները, կամ բանվորների տաքանալու համար պետք է ընդմիջումներ կատարել, սահմանում է ձեռնարկության վարչակազմը՝ գործող օրենսդրությանը համապատասխան։

3.9. Բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման վայրերը ԳՕՍՏ 12.4.026-761*-ի համաձայն պետք է սարքավորված լինեն կոլեկտիվ պաշտպանության միջոցներով և անվտանգության նշաններով։

3.10. Բեռնման-բեռնաթափման վայրերում տրանսպորտային միջոցների երթևեկությունը պետք է կազմակերպվի ըստ տրանսպորտատեխնոլոգիական սխեմայի՝ տեղադրելով համապատասխան ճանապարհային նշաններն ըստ ԳՕՍՏ 10807-78**-ի, ինչպես նաև երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտում ընդունված նշանները։

3.11. Արտադրական սենքերի աշխատանքային գոտում օդի ջերմաստիճանը, խոնավությունը, հոսքի արագությունը, ինչպես նաև բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման վայրերում վնասակար նյութերի պարունակությունն ըստ ԳՕՍՏ 12.1.005-88-ի է, աշխատանքի վայրում աղմուկի և թրթռման մակարդակները՝ ըստ ԳՕՍՏ 12.1.003-83-ի և ԳՕՍՏ 12.1.012-2004-ի։

3.12. Սորուն բեռների վրա աշխատողների տեղափոխման համար, որն ունի բարձր հոսունություն և ներծծման ունակություն, հարկավոր է տեղաշարժի ամբողջ երկայնքով տեղադրել վանդակապատերով սանդուղքներ կամ տախտակամածներ:

3.13. Ամբարձիչ սեղանները, թեքահարթակները, էստակադները և այլ կառույցներ պետք է սարքավորվեն մշտական և հանովի հետահար սարքերով։

3.14. Անցումները և աշխատանքի վայրերը պետք է հավասարեցվեն և չունենան փոսեր, ողողափոսեր։ Ձմռանը անցումները պետք է մաքրվեն ձյունից, իսկ սառցակալման դեպքում դրանց վրա պետք է շաղ տալ ավազ, խարամ կամ այլ հակասահքային նյութեր։

3.15. Աշխատանքի վայր անցնելու (բարձրացման) համար պետք է նախատեսվեն մայթեր, աստիճաններ, կամուրջներ, սանդուղքներ, որոնք համապատասխանում են անվտանգության պահանջներին:

3.9-3.15. (Սահմանվել են լրացուցիչ, Փոփ. թիվ 1)

 

4. ԱՄԲԱՐՁԻՉ-ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4.1. Բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման ժամանակ կիրառվող ամբարձիչ-տրանսպորտային սարքավորումները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 12.2.003-91-ի պահանջներին, «ԽՍՀՄ Պետական հանքատեխնիկական հսկողության» կողմից հաստատված՝ Բեռնամբարձիչների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոններին, ինչպես նաև կոնկրետ տեսակի սարքավորումների ստանդարտներում և տեխնիկական պայմաններում շարադրված անվտանգության պահանջներին։

(Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

4.2. Ամբարձիչ-տրանսպորտային սարքավորումների և բեռնակալիչ հարմարանքների տեղադրումը, գրանցումը, փորձարկումը և տեխնիկական զննությունը պետք է կատարվեն «ԽՍՀՄ Պետական հանքատեխնիկական հսկողության» կողմից հաստատված՝ Բեռնամբարձիչների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոններին ու սահմանված կարգով հաստատված այլ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին համապատասխան։

4.3. Չի թույլատրվում կատարել աշխատանքներ բեռնամբարձիչ մեքենայով (ամբարձիչ, ամբաձիչային տեսակի վերաբեռնիչ) մեքենայի անձնագրում նշված արժեքը գերազանցող՝ քամու ուժգնացման ժամանակ, ինչպես նաև ձյան տեղումների, մառախուղի, անձրևի ժամանակ, որոնք նվազեցնում են աշխատանքային գոտու սահմաններում տեսանելիությունը։

Չի թույլատրվում կատարել աշխատանքներ բեռնամբարձիչ մեքենայով, եթե շրջակա միջավայրի օդի ջերմաստիճանը մեքենայի անձնագրում նշված արժեքից ցածր է։

(Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

4.4. Ամբարձիչ-տրանսպորտային սարքավորումները, տրանսպորտային միջոցները բեռնման-բեռնաթափման աշխատանքներ կատարելիս պետք է լինեն դրանց ինքնաբերական տեղաշարժը բացառող վիճակում։

4.5. Հանովի բեռնակալիչ հարմարանքները (ճոպանները, լայնակահեծանները և այլն) նախքան աշխատանքի մեջ գործարկումը պետք է ենթարկվեն ամբողջական տեխնիկական զննության։

4.6. Ամբարձիչ-տրանսպորտային սարքավորումներով թույլատրվում է բարձրացնել բեռ, որի զանգվածը բեռնակալիչ հարմարանքների հետ միասին չի գերազանցում տվյալ սարքավորումների թույլատրելի բեռնամբարձությունը։

Չի թույլատրվում բարձրացնել անհայտ զանգված ունեցող բեռ, ինչպես նաև ճզմված, սառնակպչած կամ կառչված բեռը։

4.5, 4.6. (Սահմանվել են լրացուցիչ, Փոփ. թիվ 1)

 

5. ԲԵՌՆՄԱՆ-ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5.1. Ամբարձիչ-տրանսպորտային սարքավորումները թույլատրվում է կառավարել 18 տարեկանից ոչ ցածր անձանց, որոնք ԽՍՀՄ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով անցել են բժշկական զննում, ԳՕՍՏ 12.0.004-90-ին համապատասխան անցել են աշխատանքի անվտանգության ուսուցում և նշված սարքավորումները կառավարելու իրավունք ունեն։

(Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

5.2. ԽՍՀՄ առողջապահության նախարարության պահանջներին համապատասխան՝ բեռնման-բեռնաթափման աշխատանքներ կատարող բանվորները պետք է անցնեն նախնական և պարբերական զննումներ։

ԽՍՀՄ առողջապահության նախարարության պահանջներին համապատասխան՝ կենդանիների և կենդանական ծագման հումքի բեռնման և բեռնաթափման աշխատանքներ կատարող բանվորները պետք է ստանան կանխարգելիչ պատվաստումներ։

5.3. Բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման համար պատասխանատու ինժեներատեխնիկական աշխատողներն իրենց պաշտոնեական պարտականություններին համապատասխան և պետական հսկողության մարմինների սահմանած կարգով պետք է տեխնոլոգիական գործընթացի առանձնահատկությունների, աշխատանքի անվտանգության պահանջների, ամբարձիչ-տրանսպորտային սարքավորումների կառուցվածքի և անվտանգ շահագործման, հրդեհային անվտանգության և արտադրական առողջապահության վերաբերյալ գիտելիքների ստուգում անցնեն։

5.4. Բեռնման-բեռնաթափման աշխատանքները թույլատրվում է կատարել այն անձանց, որոնք ԳՕՍՏ 12.0.004-90-ին համապատասխան անցել են աշխատանքի անվտանգության, ինչպես նաև առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ուսուցման դասընթաց և գիտելիքների ստուգում։

Վտանգավոր և առանձնապես վտանգավոր բեռների բեռնման (բեռնաթափման) համար թույլատրված աշխատողները պետք է անցնեն աշխատանքի անվտանգության հատուկ ուսուցում՝ հետագա ատեստավորմամբ։

Վտանգավոր բեռների բեռնման-բեռնաթափման աշխատանքներ կատարելիս ընթացիկ հրահանգավորումը հարկավոր է անցկացնել նախքան աշխատանքներն սկսելը։

Հրահանգավորման ծրագրում պետք է ներառվեն վտանգավոր բեռների հատկությունների մասին տեղեկությունները, դրանց հետ աշխատելու կանոնները, առաջնային նախաբժշկական օգնություն ցուցաբերելու միջոցները։

(Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

 

6. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6.1. Արտահագուստը, հատուկ կոշիկները և անհատական պաշտպանության այլ միջոցներ պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 12.4.011-89-ի պահանջներին։

(Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

6.2. Պայմանավորված վերամշակվող բեռների կատեգորիայով՝ արտահագուստը հարկավոր է ենթարկել լվացման, քիմմաքրման, վնասազերծման և սանիտարական մշակման այլ տեսակների՝ սահմանված կարգով հաստատված՝ գործող նորմերին համապատասխան։

6.3. Արտահագուստ, հատուկ կոշիկներ և անհատական պաշտպանության այլ միջոցներ ստանալիս բանվորները պետք է հրահանգավորվեն այդ միջոցներով օգտվելու կարգի մասին և ծանոթանան դրանց խնամքի պահանջներին։

(Փոփոխված խմբագրություն, Փոփ. թիվ 1)

6.4. Վերևից առարկաների անկման վտանգի առկայության դեպքում բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման վայրերում աշխատողները պետք է սահմանված նմուշների պաշտպանիչ սաղավարտներ կրեն։

6.5. (Հանվել է, Փոփ. թիվ 1)

6.6. Բեռնման-բեռնաթափման աշխատանքներ կատարելիս անհատական պաշտպանության միջոցները հարկավոր է օգտագործել՝ բեռի տեսակով և աշխատանքների կատարման պայմաններով պայմանավորված։

6.7. Անհատական պաշտպանության միջոցները պետք է համապատասխանեն ՍՏ ՏՓԽ 1086-78-ի և կոնկրետ տեսակների պաշտպանության միջոցների վերաբերյալ ՏՓԽ ստանդարտների պահանջներին։

6.6, 6.7. (Սահմանվել են լրացուցիչ, Փոփ. թիվ 1)

 

_________________________

* Ռուսաստանի Դաշնության տարածքում գործում է ԳՕՍՏ Ռ 12.4.026-2001-ը։

** Ռուսաստանի Դաշնության տարածքում գործում է ԳՕՍՏ Ռ 52290-2004-ը։

 

Խմբագիր՝ Ռ. Գ. Գովերդովսկայա

Տեխնիկական խմբագիր՝ Ն. Ս. Գրիշանովա

Սրբագրիչ՝ Վ. Յե. Նեստերովա

Համակարգչային ձեւավորումը՝ Ի. Ա. Նալեյկինայի

Ստորագրվել է տպագրության 07.02.2008։ Չափսը 60 х 841/8։ Թուղթը՝ օֆսեթ։

Տեսակաշար Թայմս։ Տպագրությունը՝ օֆսեթ։ 0,93 պայմանական տպագիր թերթ։

0,75 հաշվառման հրատարակչային թերթ։ Տպաքանակը՝ 133 օրինակ։ Պատվ. 105։

_________________________________________________________________

«ՍՏԱՆԴԱՐՏԻՆՖՈՐՄ» ԴՊՈՒՁ, 123995 Մոսկվա, Գրանատնի նրբ., 4։

www.gostinfo.ru, info@gostinfo.ru

Կազմվել է «ՍՏԱՆԴԱՐՏԻՆՖՈՐՄ» ԴՊՈՒՁ-ում ԱԷՀՎ-ի վրա։

Տպագրվել է «ՍՏԱՆԴԱՐՏԻՆՖՈՐՄ» ԴՊՈՒՁ-ի մասնաճյուղում՝ տպ.

«Մոսկովսկի պեչատնիկ», 105062 Մոսկվա, Լյալինի նրբ., 6։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան