ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
Ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից
1 հուլիսի 1998 թ.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:
Այլ օրենքներում պարունակվող քրեական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին:
2. Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության և դատախազության մարմինների, ինչպես նաև դատավարության մասնակիցների համար:
(1-ին հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-211-Ն)
Հոդված 2. | ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
1. Քրեական դատավարությունն իրականացվում է` ապահովելու համար`
1) անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից.
2) անձի և հասարակության պաշտպանությունը պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից` կապված իրական կամ ենթադրվող հանցավոր արարքի հետ:
2. Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում`
1) քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի.
2) ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի.
3) ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման:
(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 3. | ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ հանցանքի կատարման վայրից, քրեական գործերով վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:
2. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս` Հայաստանի Հանրապետության դրոշի տակ օրինական կարգով գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող, Հայաստանի Հանրապետության օդանավակայանում կամ նավահանգստում գրանցված օդային, ծովային կամ գետային նավի վրա կատարված հանցանքների վարույթը տարվում է սույն օրենսգրքի նորմերով:
3. Այլ պետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների միջնորդությամբ առանձին քննչական կամ դատական գործողություններ կատարելիս կարող է կիրառվել օտարերկրյա պետության քրեական դատավարական օրենսդրությունը, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 4. | ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ |
1. Քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարական այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ:
2. Դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեական դատավարական օրենքը հետադարձ ուժ չունի և չի տարածվում մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելն սկսված վարույթի վրա:
3. Ապացույցների թույլատրելիությունը որոշվում է դրանց ստացման պահին գործող օրենքին համապատասխան:
Հոդված 5. |
Քրեական դատավարության օրենքի կիրառման սահմանափակումները |
1. Սույն օրենսգրքի և քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դիվանագիտական արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին կամ սույն օրենսգրքի 445-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական ընդդատությունից ազատված այլ անձանց վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի։
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ սույն օրենսգրքի և քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների կիրառման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքի 51-րդ գլխի նորմերով և այլ օրենքներով:
(5-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 6. | ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`
1) դեպք` հանցագործության հատկանիշներ պարունակող իրադարձություն, որի կապակցությամբ իրականացվում է քրեական դատավարություն.
2) քրեական գործ` քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից իրականացվող առանձին վարույթ` քրեական օրենսգրքով չթույլատրված մեկ կամ մի քանի ենթադրաբար կատարված արարքների կապակցությամբ.
3) նյութեր` փաստաթղթեր և այլ առարկաներ, որոնք գործի բաղկացուցիչ մասն են կամ ներկայացված են գործին կցվելու համար, հաղորդումներ, ինչպես նաև փաստաթղթեր և այլ առարկաներ, որոնք կարող են նպաստել գործով վարույթի ընթացքում նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելուն.
4) գործով վարույթ` քրեական դատավարական ընթացակարգ, որն սկսվում է քրեական գործի հարուցման հարցը լուծելիս և իր մեջ ներառում է գործով իրականացվող և ընդունվող դատավարական որոշումները և գործողությունները.
5) քրեական գործով մինչդատական վարույթ` քրեական գործով վարույթը քրեական գործ հարուցելու հարցի լուծման պահից մինչև գործն ըստ էության քննելու համար դատարան ուղարկելը.
6) դատավարական գործողություններ` գործով վարույթի ընթացքում սույն օրենսգրքով նախատեսված գործողություններ.
7) դատավարական որոշումներ` քրեական դատավարության ընթացքում իրավասու մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ընդունվող` սույն օրենսգրքով նախատեսված որոշումներ` դատավճիռներ, որոշումներ.
8) դատավճիռ` դատական նիստում կայացված առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի որոշումները ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության, նրա նկատմամբ պատիժ կիրառելու կամ չկիրառելու և այլ հարցերով.
9) որոշում` քրեական գործով դատարանի որոշումները, բացի դատավճռից, ինչպես նաև մինչդատական վարույթի ընթացքում հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կայացրած որոշումները.
10) վերջնական որոշում` քրեական վարույթ իրականացնող մարմնի յուրաքանչյուր որոշում, որը բացառում է գործով վարույթն սկսելը կամ շարունակելը, ինչպես նաև լուծում է գործն ըստ էության.
101 ) գործն ըստ էության լուծող դատական ակտեր՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռ, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշում, ինչպես նաև այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտեր, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը.
11) դատարան` օրենքով սահմանված կարգով կազմավորված դատարան, որը գործերը քննում է կոլեգիալ կազմով կամ միանձնյա. առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան.
12) ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ առաջին ատյանի դատարան)՝ դատարան, որն իրավասու է քննելու բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն իրականացնելու քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ.
13) վերաքննիչ դատարան` դատարան, որը վերաքննության կարգով գործը քննում է վերաքննիչ բողոքի հիման վրա.
14) վճռաբեկ դատարան` դատարան, որը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյան է և կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:
Վճռաբեկ դատարանը օրենքով նախատեսված դեպքերում գործը քննում է վճռաբեկ բողոքի հիման վրա.
15) դատավոր` դատարանի նախագահ, դատարանի պալատի նախագահ, պալատի դատավոր, դատարանի այլ դատավոր.
16) կողմ` մարմինները և անձինք, որոնք քրեական դատավարությունում մրցակցային հիմունքներով իրականացնում են քրեական հետապնդում կամ պաշտպանություն.
17) քրեական հետապնդում` այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը` նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը.
18) քրեական հետապնդման հարուցում` քրեական հետապնդման մարմնի որոշումն անձին որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև մինչև այդ նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին.
19) քրեական հետապնդման դադարեցում` քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշումը` առաջադրված մեղադրանքը վերացնելու կամ մեղադրանքից հրաժարվելու մասին.
20) մեղադրանք` սույն օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորում` որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման մասին.
21) մեղադրանքի կողմ` քրեական հետապնդման մարմինները, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը և նրանց օրինական ներկայացուցիչներն ու ներկայացուցիչները.
22) քրեական հետապնդման մարմիններ` դատախազը (մեղադրողը), քննիչը, հետաքննության մարմինը.
23) դատախազ` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրան ենթակա դատախազները, նրանց տեղակալները և օգնականները.
24) մեղադրող` դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը.
25) քննիչ` քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձ, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով կատարում է նախաքննություն.
26) քննչական բաժնի պետ` քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, հատուկ քննչական ծառայության պետը և նրա տեղակալները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային մարմինների քննչական վարչության, բաժնի, բաժանմունքի պետը և նրա տեղակալները, որոնք գործում են իրենց իրավասության սահմաններում.
26.1) բարձրաստիճան պաշտոնատար անձ` Հանրապետության նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, պատգամավորները, Սահմանադրական դատարանի դատավորները, դատարանների դատավորները, Բարձրագույն դատական խորհրդի` Ազգային ժողովի կողմից ընտրված անդամները, նախարարները, նրանց տեղակալները, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, մարզպետները, նրանց տեղակալները, Երևանի քաղաքապետը, նրա տեղակալները, Հաշվեքննիչ պալատի նախագահը և խորհրդի անդամները, Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, ինքնավար մարմինների անդամները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, վիճակագրական կոմիտեի ղեկավարը և անդամները, դատախազները, քննչական կոմիտեում, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև ոստիկանության, ազգային անվտանգության, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարար ծառայությունների, պետական եկամուտների կոմիտեի ղեկավարները և նրանց տեղակալները, դրանց կառուցվածքային ստորաբաժանումների, կառուցվածքային ստորաբաժանումներում ներառված կառուցվածքային միավորների ղեկավարները.
26.2) պետական ծառայություն իրականացնող անձ` ոստիկանության (բացառությամբ ոստիկանության զորքերի), ազգային անվտանգության (բացառությամբ սահմանապահ զորքերի և զինված ստորաբաժանումների), հարկային, մաքսային մարմինների, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարար ծառայությունների պաշտոնատար անձինք, բացառությամբ սույն հոդվածի 26.1-ին կետում նշված պաշտոնատար անձանց.
27) հետաքննության մարմին` սույն օրենսգրքով հետաքննության իրավասություն ունեցող պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման պետը (այսուհետ` հետաքննության մարմնի պետ) և աշխատակիցները.
28) պաշտպանություն` դատավարական գործունեություն, որն իրականացնում է պաշտպանության կողմը` նպատակ ունենալով հերքել մեղադրանքը կամ մեղմացնել պատասխանատվությունը, պաշտպանել այն անձանց իրավունքները և շահերը, որոնց վերագրվում է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարումը, ինչպես նաև նպաստել ապօրինաբար քրեական հետապնդման ենթարկված անձանց իրավունքների վերականգնմանը.
29) պաշտպանության կողմ` կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը և նրա ներկայացուցիչը.
30) քրեական վարույթն իրականացնող մարմին` դատարանը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթում` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը.
31) դատավարության մասնակիցներ` դատախազը (մեղադրողը), քննիչը, հետաքննության մարմինը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները և ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը և նրա ներկայացուցիչը.
32) քրեական դատավարությանը մասնակցող անձինք` դատավարության մասնակիցները, ընթերական, դատական նիստի քարտուղարը, թարգմանիչը, մասնագետը, փորձագետը, վկան.
33) դիմող` յուրաքանչյուր անձ, որը դիմել է դատարան, քրեական հետապնդման մարմնին` քրեական դատավարության կարգով խախտված իրավունքի պաշտպանության համար.
34) միջնորդություն` կողմի կամ դիմողի խնդրանքը` ուղղված քրեական վարույթն իրականացնող մարմնին.
35) բացատրություն` բանավոր կամ գրավոր փաստարկումներ, որոնք բերում են դատավարության մասնակիցները և դիմողները` հիմնավորելու համար իրենց կամ ներկայացվող անձի պահանջները, ինչպես նաև այլ անձանց բանավոր կամ գրավոր հաղորդումները, որոնք տրվում են մինչև քրեական գործ հարուցելը.
36) արգելանքի վերցնել` գործողություն, որն սկսվում է անձին ազատությունից փաստացի հարկադրական զրկելու պահից` ձերբակալելիս, կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս, ազատազրկման ձևով դատավճիռն ի կատար ածելիս.
37) կալանավորում` որպես խափանման միջոց կալանքն ընտրելը.
38) անազատության մեջ պահել` անձին ազատությունից հարկադրաբար զրկելը, ինչ պատճառներով էլ որ դա իրականացված լինի.
38.1) ժամանակավոր կալանավորում՝ անձին անազատության մեջ պահել հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով.
38.2) հանձնելու համար կալանավորում՝ անձին անազատության մեջ պահել նրա հանձնումն ապահովելու նպատակով.
39) ազգականներ` ազգակցական կապի մեջ գտնվող և մինչև նախապապը կամ նախատատն ընդհանուր նախնիներ ունեցող անձինք.
40) մերձավոր ազգականներ` ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը և ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան և հարսը.
41) պաշտպանյալ` կասկածյալը կամ մեղադրյալը` իրենց պաշտպանի համար.
42) արդարացված` այն անձը, որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ, կամ որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է անմեղության հիմքով.
43) լիազորող` տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողն իրենց ներկայացուցչի համար.
44) Հայաստանի Հանրապետության փաստաբանների միություն` փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպություն.
45) վնաս` դրամական չափման ենթակա բարոյական, ֆիզիկական, գույքային վնասը.
46) բնակարան` շենք կամ շինություն, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության համար, այդ թվում` սեփական կամ վարձակալած բնակարանը, այգետնակը, հյուրանոցային համարը, նավախցիկը, գնացքի ճամփորդախցիկը, համապատասխանաբար նրանց անմիջական հարող ծածկապատշգամբները, սանդղավանդակները, վերնասրահները, պատշգամբները, ընդհանուր օգտագործման տարածքը, ինչպես նաև դրանց այլ բաղկացուցիչ մասերը, որոնք օգտագործվում են հանգստի, գույքը պահելու, ինչպես նաև որոշակի անձի կամ անձանց այլ պահանջմունքները բավարարելու համար, բնակելի շինության նկուղը և ձեղնահարկը: «Բնակարան» հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաև ծառայողական անձնական աշխատասենյակը և ավտոմեքենան, արվեստանոցը.
47) այլ տեղանք` տեղանք որը գտնվում է համապատասխան դատարանի, հետաքննության մարմնի, նախաքննության մարմնի, դատախազության իրավասության և գտնվելու վայրի սահմաններից դուրս կամ քրեական դատավարությանը մասնակցող անձի բնակության վայրի սահմաններից դուրս.
48) գիշերային ժամանակ` ժամը 22.00-ից մինչև 7.00-ը:
(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-108-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ., փոփ. 22.02.07 ՀՕ-129-Ն, 02.11.07 ՀՕ-248-Ն, լրաց., խմբ., փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն, 26.12.08 ՀՕ-237-Ն, խմբ. 05.02.09 ՀՕ-45-Ն, լրաց. 19.03.12 ՀՕ-42-Ն, խմբ., փոփ. 19.05.14 ՀՕ-28-Ն, փոփ. 16.01.18 ՀՕ-68-Ն, 17.01.18 ՀՕ-48-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-278-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-71-Ն, խմբ. 18.06.20 ՀՕ-337-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 7. | Օրինականությունը |
1. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները:
2. Ոչ ոք չի կարող քրեական գործով ձերբակալվել, խուզարկվել, կալանավորվել, դատապարտվել, ենթարկվել բերման և դատավարական հարկադրանքի այլ միջոցների, ինչպես նաև իրավունքների ու ազատությունների այլ սահմանափակումների այլ կերպ, քան օրենքով սահմանված հիմքերով և կարգով:
Հոդված 8. | Հավասարությունը օրենքի և դատարանի առջև |
1. Բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև:
2. Իրավունքների, ազատությունների և պարտականությունների խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
3. Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ, որպես իրավական փաստարկ, իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
4. Նույնանման փաստերով այլ գործով վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի՝ վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը:
(8-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, 23.03.18 ՀՕ-211-Ն)
Հոդված 9. | Անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելը |
1. Անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելը պարտադիր է քրեական դատավարությանը մասնակցող բոլոր մարմինների և անձանց համար:
2. Դատարանը թույլատրում է անձանց իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակում: Նրանց նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառվում են միայն այն դեպքում, երբ այդպիսի որոշման անհրաժեշտությունը հիմնավորված է պատշաճ իրավական ընթացակարգով:
3. Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, պահվի ստորացուցիչ պայմաններում:
4. Անձին չի կարելի հարկադրել մասնակցելու իր արժանապատվությունը նվաստացնող դատավարական գործողությունների:
5. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իր իրավունքները և ազատությունները:
Հոդված 10. | Իրավաբանական օգնության իրավունքի ապահովումը |
1. Յուրաքանչյուր ոք սույն օրենսգրքով նախատեսված կարգով իրավունք ունի ստանալ իրավաբանական օգնություն:
2. Կասկածյալի, մեղադրյալի կողմից ցանկություն հայտնելու կամ այն դեպքում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, ինչպես նաև սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պարտադիր համարվող դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել նրանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։
3. Քաղաքացիական հայցվորը կամ նրա օրինական ներկայացուցիչը, կասկածյալի և մեղադրյալի օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքացիական պատասխանողը քրեական դատավարության ընթացքում իրավունք ունեն օգտվել իրենց հրավիրած ներկայացուցիչների իրավաբանական օգնությունից:
4. Քրեական հետապնդման մարմինը տուժողի հարցաքննության ժամանակ իրավունք չունի արգելել նրա կողմից որպես ներկայացուցիչ հրավիրված փաստաբանի մասնակցությունը:
5. Քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է որոշում կայացնել կասկածյալին կամ մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին` ելնելով նրա գույքային դրությունից:
(10-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 11. | Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և անձնական ազատությունը |
(վերնագիրը խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:
3. Կալանավորելը, կալանքի տակ պահելը, բժշկական կամ դաստիարակչական հաստատությունում անձին հարկադրաբար տեղավորելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ: Եթե անձն անձնական ազատությունից զրկվել է իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով, և անձին ազատությունից զրկելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:
4. Յուրաքանչյուր ձերբակալվածի և կալանավորվածի անհապաղ հաղորդվում են ձերբակալության կամ կալանավորման հիմքերը, ինչպես նաև այն հանցագործության փաստական հանգամանքները և իրավաբանական որակումը, որի կատարման մեջ նա կասկածվում կամ մեղադրվում է:
5. Դատարանը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը պարտավոր են անհապաղ ազատ արձակել անազատության մեջ ապօրինի պահվող յուրաքանչյուր անձի: Կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի ղեկավարն իրավունք չունի կալանքը կրելու համար անձին ընդունել առանց համապատասխան դատական որոշման և պարտավոր է անհապաղ ազատ արձակել կալանքի տակ պահելու ժամկետը լրացած յուրաքանչյուր անձի:
6. Անձի խուզարկությունը և քննումը, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը կամ անձնական ազատությունը սահմանափակող այլ դատավարական գործողություններ կատարվում են սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
7. Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի: Արգելվում է կասկածյալից, մեղադրյալից, ամբաստանյալից, տուժողից, վկայից և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանցից ցուցմունքներ կորզել բռնության, սպառնալիքի, խաբեության, նրանց իրավունքների ոտնահարման, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների միջոցով:
8. Արգելվում է անձին ներգրավել երկարաժամկետ կամ ֆիզիկական տանջանքներ պատճառող, նրա կամ շրջապատողների առողջության համար վտանգ ներկայացնող քննչական փորձարարությունների, դատավարական այլ գործողություններ կատարելուն:
9. Քրեական դատավարության ընթացքում արգելվում է մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վտանգ ներկայացնող միջոցներ կիրառելը:
(11-րդ հոդվածը փոփ. 04.12.01 ՀՕ-263, խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 12. | Բնակարանի անձեռնմխելիությունը |
1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ` մուտք գործել նրա բնակարանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` սույն օրենսգրքով սահմանված կարգով: Բնակարանի զննումը, այնտեղ դատավարական այլ գործողություններ կատարելը, ինչպես նաև տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք գործելը այն զբաղեցնող անձանց կամքին հակառակ` քրեական դատավարության ընթացքում կարող են կատարվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի որոշմամբ:
Հոդված 13. | Գույքի անձեռնմխելիությունը |
1. Քրեական դատավարության ընթացքում անձանց բանկային ավանդների և այլ գույքի վրա կալանք կարող է դրվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի որոշմամբ:
2. Դատավարական գործողությունների կատարման ընթացքում առգրավվող գույքը պետք է նշվի և մանրամասն նկարագրվի համապատասխան դատավարական գործողության արձանագրության մեջ, որի երկրորդ օրինակը տրվում է գույքը տիրապետողին:
3. Դատավարության ընթացքում դրամական տույժեր նշանակելը, ինչպես նաև գույքը հարկադրաբար օտարելը կարող են կատարվել միայն դատարանի որոշմամբ:
Հոդված 14. | Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը |
1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք: Քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին նշված իրավունքներից ապօրինի զրկելը կամ այդ իրավունքները սահմանափակելը:
2. Քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 15. | Քրեական դատավարության լեզուն |
1.Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության լեզուն հայերենն է:
2. Քրեական դատավարությանը մասնակցող անձինք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Քրեական դատավարությանը մասնակցող մեղադրյալին, եթե նա չի տիրապետում հայերենին, դատարանը պարտավոր է պետական միջոցների հաշվին ապահովել թարգմանչի ծառայություններով, բացառությամբ երբ մեղադրյալը ցանկանում է իր հաշվին ապահովել թարգմանությունը:
3. Քրեական դատավարության մասնակցին (բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի) նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին, նրա միջնորդությամբ հրավիրված մասնագետին կամ վկային դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, և անձն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
4. Քրեական դատավարությանը մասնակցող անձինք (բացառությամբ վկայի) դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը քրեական վարույթն իրականացնող մարմինը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
5. Լսողական կամ խոսակցական սահմանափակումներ ունեցող անձինք, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, ապահովվում են գործի նյութերին ծանոթանալու, սույն օրենսգրքով սահմանված այլ իրավունքներից օգտվելու և պարտականություններ կրելու հնարավորությամբ` սուրդոթարգմանչի միջոցով:
6. Քրեական դատավարությանը մասնակցող` տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի համար դատավարական փաստաթղթերի և դատական ակտերի հասանելիությունն ապահովվում է օգնականի միջոցով` պետական միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն առաջանալիս սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա թարգմանիչ, սուրդոթարգմանիչ կամ օգնական նշանակելու կարգը, թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ օգնականի վարձատրության չափը և կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:
(15-րդ հոդվածը լրաց., փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-211-Ն)
Հոդված 16. |
Դատական վարույթի հրապարակայնությունը |
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-211-Ն)
1. Դատարանում գործը քննվում է դռնբաց դատական նիստում:
2. Քրեական դատավարությանը մասնակցող անձանց մասնավոր կյանքի, պատվի և արժանապատվության, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության, վարույթի մասնակիցների կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության նպատակով դատարանը դատավարության մասնակիցների միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում: Դատարանը դռնփակ դատական նիստում քննություն իրականացնում է նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում։
3. Եթե դատարանի որոշմամբ լրատվական գործունեություն իրականացնողին կամ լրագրողին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը, ապա լրատվական գործունեություն իրականացնողի կամ լրագրողի միջնորդությամբ դատական քննությունն իրականացվում է դռնփակ:
4. Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու հարցը լուծվում է դռնփակ:
5. Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու մասին դատարանը կայացնում է որոշում:
6. Դռնփակ դատական նիստում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ: Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական նիստին իրավունք ունեն ներկա լինելու դատական նիստերի քարտուղարը, դատական կարգադրիչները, դատավարության մասնակիցները, իսկ անհրաժեշտության դեպքում` ընթերական, թարգմանիչը, մասնագետը, փորձագետը և վկան: Նշված անձինք դատարանի կողմից ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները հրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:
7. Գործը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու դեպքում հրապարակվում է դատական ակտի եզրափակիչ մասը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք։ Դատական ակտի` օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող մասերը, ինչպես նաև այն մասերը, որոնք հիմք են հանդիսացել դռնփակ դատական քննություն անցկացնելու համար, հրապարակվում են դռնփակ նիստում:
8. Գործը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ դռնփակ նիստում քննելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է դռնփակ։
(16-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 17.03.10 ՀՕ-33-Ն, փոփ., լրաց. 16.01.18 ՀՕ-69-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-211-Ն)
Հոդված 17. | Գործի արդարացի քննությունը |
1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
2. Դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը չեն կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե նրանք ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են գործի ելքով:
3. Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
4. Կասկածյալի, մեղադրյալի և նրանց պաշտպանի հայտարարություններն իրենց անմեղության, կասկածյալին կամ մեղադրյալին արդարացնող, իրենց պատասխանատվությունը մեղմացնող ապացույցների առկայության մասին, ինչպես նաև քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը:
(17-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 18. | Անմեղության կանխավարկածը |
1. Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
2. Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Նրանց անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել պաշտպանության կողմի վրա: Մեղադրանքի ապացուցման և կասկածյալին կամ մեղադրյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը:
3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:
5. Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր:
Հոդված 19. | Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը և դրա ապահովումը |
1. Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք:
2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը:
3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է համապատասխան դեպքերում գործին մասնակից դարձնել կասկածյալի և մեղադրյալի օրինական ներկայացուցչին:
4. Կասկածյալը և մեղադրյալն իրավունք ունեն մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի և օրինական ներկայացուցչի միջոցով: Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանի և օրինական ներկայացուցչի մասնակցությունը քրեական դատավարությանը չի սահմանափակում կասկածյալի և մեղադրյալի իրավունքները:
5. Կասկածյալին և մեղադրյալին չի կարելի հարկադրել ցուցմունքներ տալ, նյութեր ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնին կամ նրան որևէ աջակցություն ցույց տալ:
Հոդված 20. | Ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելը |
1. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:
2. Անձը, որի վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել տեղեկություններ կամ տրամադրել նյութեր, իրավունք ունի հրաժարվելու նման տեղեկություններ հայտնելուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ:
3. Սույն օրենսգրքով կարող են նախատեսվել վկայություններ տալու և տեղեկություններ հայտնելու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:
(20-րդ հոդվածը խմբ. 15.11.06 ՀՕ-181-Ն, լրաց., խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
⚖ |
Հոդված 21. | Կրկին անգամ դատվելու անթույլատրելիությունը |
1. Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար:
2. Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում:
3. Քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերի:
4. Դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում:
5. Սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերի կանոնները չեն գործում սույն օրենսգրքի 121 բաժնով նախատեսված դեպքերում:
6. Սույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
(21-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, 21.02.07 ՀՕ-93-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 22. | Դատական սխալներից տուժածների իրավունքների վերականգնումը |
1. Արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի:
2. Պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի նաև յուրաքանչյուր անձ, ով քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից անօրինական ենթարկվել է հարկադրանքի միջոցների:
3. Քրեական վարույթն իրականացնող մարմինները պարտավոր են իրականացնել սույն օրենսգրքով նախատեսված` արդարացվածի իրավունքների վերականգնմանն ուղղված բոլոր միջոցառումները:
Հոդված 23. | Մրցակցությունը քրեական դատավարության ընթացքում |
1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:
2. Քրեական հետապնդումը, պաշտպանությունը և գործի լուծումը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր մարմիններ և անձինք:
3. Դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը:
4. Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ: Դատարանը կաշկանդված չէ կողմերի կարծիքներով և իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել քրեական գործով ճշմարտությունը բացահայտելու համար:
5. Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով: Դատարանը դատավճիռը հիմնավորում է միայն այն ապացույցներով, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ:
6. Քրեական դատավարության ընթացքում կողմերն իրենց դիրքորոշումը, այն պաշտպանելու եղանակները և միջոցներն օրենքի շրջանակներում ընտրում են ինքնուրույն` անկախ դատարանից, այլ մարմիններից և անձանցից: Դատարանը, կողմի միջնորդությամբ, սույն օրենսգրքով սահմանված կարգով, աջակցում է նրան ձեռք բերելու անհրաժեշտ նյութեր:
7. Դատարանն ապահովում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը: Վճռաբեկ դատարանում գործի քննությանը ներկա գտնվելու իրավունք ունի բողոք բերած անձը:
8. Դատարանում քրեական գործի քննությանը կողմերի մասնակցությունը պարտադիր է: Դատարանում քրեական գործի քննությանը մեղադրանքի կողմը ներկայացնում է մեղադրողը:
Հոդված 24. | Արդարադատության իրականացումը միայն դատարանի կողմից |
1. Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները: Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:
2. Ոչ ոք չի կարող հանցագործության համար մեղավոր ճանաչվել, ինչպես նաև ենթարկվել քրեական պատժի այլ կերպ, քան դատարանի դատավճռով և օրենքին համապատասխան:
3. Դատարանի լիազորությունների յուրացումը պատժվում է քրեական օրենքով:
4. Դատարանի իրավասությունը, նրա կողմից քրեական դատավարության իրականացման կարգը չեն կարող կամայականորեն փոփոխվել առանձին գործերի կամ անձանց կամ որոշակի իրավիճակի համար կամ որևէ ժամանակահատվածով:
5. Ոչ ոքի չի կարելի զրկել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննելու իրավունքից, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով:
6. Քրեական գործով դատարանի դատավճիռը և այլ որոշումներ կարող են վերանայել միայն համապատասխան վերադաս դատարանները` սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 25. | Ապացույցների ազատ գնահատումը |
1. Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ:
2. Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում:
Գ Լ ՈՒ Խ 3
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 26. | Քրեական գործի վարույթը |
Քրեական գործի վարույթը, այն է` քրեական գործի հարուցման նախապատրաստումը, հարուցումը, քրեական հետապնդումը, ինչպես նաև հարուցված գործի և իրականացվող քրեական հետապնդման հետ կապված բոլոր դատավարական գործողությունները և որոշումների ընդունումը կատարում են սույն օրենսգրքով սահմանված մարմինները և պաշտոնատար անձինք` իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:
Հոդված 27. | Քրեական գործ հարուցելու և հանցագործությունը բացահայտելու պարտականությունը |
Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:
Նույն քրեական գործի նախաքննության ընթացքում նույն անձի կողմից այլ հանցագործություններ կատարելու փաստերի հայտնաբերման դեպքում կարող է նոր քրեական գործ չհարուցվել, եթե արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է գործի նախաքննությունն իրականացնել ամբողջ ծավալով։
(27-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 28. | Քրեական գործերի միացումը և անջատումը |
1. Քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից մեկ վարույթում կարող են միացվել մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը կամ մի անձի կողմից կատարված մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերը, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործեր, եթե, դրանց փաստական հանգամանքներով պայմանավորված, առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն:
2. Մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակից անձանց նկատմամբ գործն անջատվում է քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքներից ելնելով և չի կարող անդրադառնալ գործի վարույթի լրիվության և օբյեկտիվության վրա:
(28-րդ հոդվածը լրաց. 06.12.16 ՀՕ-214-Ն)
Հոդված 29. | Քրեական գործի ընթացքի արձանագրման պարտադիր լինելը |
1. Դատավարական գործողությունների ընթացքը և արդյունքները արտացոլվում են արձանագրությունում (բացառությամբ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերի), որը կազմվել է դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո:
2. Արձանագրությունը գրվում է ձեռքով կամ պատրաստվում տեխնիկական միջոցների օգնությամբ: Դատավարական գործողություններ իրականացնելիս կարող են կատարվել սղագրում, լուսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրում և տեսագրում:
Լուսանկարչական նեգատիվները և լուսանկարները, կինոժապավենները, դիապոզիտիվները, հարցաքննության ձայնագրությունը, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կրիչները, գծագրերը, պլանները, ծեփապատճենները, հետքերի դրոշմները, որոնք կազմվել կամ պատրաստվել են դատավարական գործողության ընթացքում, կցվում են քրեական գործին:
Հետաքննության մարմինը կամ քննիչը տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ ստուգում է դրանց սարքինությունը: Տեսաձայնագրառումը պետք է իրականացվի քննչական գործողություն սկսելու պահից, առանց ընդհատման, բացառությամբ անկանխատեսելի տեխնիկական անսարքության կամ այլ օբյեկտիվ պատճառների առկայության դեպքերի: Տեսաձայնագրառման ընդհատման դեպքում քննչական գործողությունն ընդհատվում է, որի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն, որտեղ նշվում են ընդհատման պատճառների մասին: Քննչական գործողության կատարումը շարունակվում է տեսաձայնագրառումը վերսկսելու պահից: Մինչ այդ հետաքննության մարմինը կամ քննիչը միջոցներ է ձեռնարկում քննչական գործողության կատարման վայրը, հետքերը և առարկաները պահպանելու ուղղությամբ: Տեսաձայնագրառման դեպքում ապահովվում են քննչական գործողության ընթացքի ամբողջականությունը, տեսանելիությունը (ընդգրկվածությունը, լուսավորությունը և այլն) և լսելիությունը: Տեսաձայնագրառման նյութերը ենթակա չեն մոնտաժման կամ այլ կերպ փոփոխության:
3. Արձանագրությունում նշվում են՝
1) դատավարական գործողության իրականացման վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, սկսելու և ավարտելու ժամանակը՝ րոպեի ճշտությամբ.
2) արձանագրությունը կազմողի պաշտոնը և ազգանունը.
3) դատավարական գործողությանը մասնակցող յուրաքանչյուր անձի ազգանունը, անունը, հայրանունը, անհրաժեշտության դեպքում՝ հասցեն և անձնական այլ տվյալներ:
4. Դատավարական գործողությունները արձանագրություններում նկարագրվում են այն հաջորդականությամբ, որով իրականում տեղի են ունեցել: Արձանագրությունում նշվում են դրանց կատարման ընթացքում ձեռք բերված և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները (բացառությամբ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերի), շարադրվում են դատավարական գործողության մասնակիցների հայտարարությունները:
5. Արձանագրությունում նշվում են տեղեկություններ դատավարական գործողության ընթացքում կիրառված տեխնիկական միջոցների, դրանց օգտագործման կարգի և պայմանների, այն օբյեկտների, որոնց նկատմամբ տեխնիկական միջոցները կիրառվել են, և ստացված արդյունքների, ինչպես նաև մասնակիցներին տեխնիկական միջոցների կիրառման մասին նախազգուշացնելու վերաբերյալ:
Դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Արձանագրությունը ներկայացվում է դատավարական գործողությանը մասնակցած անձանց՝ ծանոթացման համար: Ընդ որում, նշված անձանց բացատրվում է արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու իրենց իրավունքը: Արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ բոլոր հայտարարություններն ստորագրում են դատավարական գործողությանը մասնակցած անձինք:
7. Արձանագրությունը ստորագրում են քննիչը և դատավարական գործողությանը մասնակցող անձինք:
Կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի կամ դատավարական գործողությանը մասնակցած այլ անձի՝ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում քննիչն արձանագրությունում այդ մասին կատարում է համապատասխան գրառում, որը հավաստվում է քննիչի, պաշտպանի, ներկայացուցչի, օրինական ներկայացուցչի, իրավահաջորդի կամ ընթերակայի ստորագրություններով, եթե նրանք մասնակցում են դատավարական գործողությանը:
Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվող անձին պետք է հնարավորություն տրվի բացատրելու հրաժարման պատճառները կամ պատճառները բացատրելուց հրաժարվելը, ինչը նույնպես արձանագրվում է:
Եթե կասկածյալը, մեղադրյալը, տուժողը կամ վկան ֆիզիկական թերությունների կամ առողջական վիճակի կամ անգրագիտության հետևանքով զրկված են արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա արձանագրությունը տվյալ անձին ծանոթության է ներկայացվում պաշտպանի, օրինական ներկայացուցչի, ներկայացուցչի կամ ընթերակայի ներկայությամբ, որոնք իրենց ստորագրությամբ հաստատում են արձանագրության բովանդակության համապատասխանությունն իրականությանը և կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի կողմից այն ստորագրելու անհնարինությունը:
8. Արձանագրությունը պետք է պարունակի նաև գրառումներ դատավարական գործողության մասնակիցներին իրենց իրավունքներն ու պարտականությունները բացատրելու, պարտականությունները չկատարելու հետևանքները պարզաբանելու, դատավարական գործողության իրականացման ընդհանուր կարգը բացատրելու մասին, ինչը հավաստվում է դատավարական գործողության մասնակիցների ստորագրությամբ:
(29-րդ հոդվածը խմբ. 23.05.06 ՀՕ-104-Ն, լրաց. 21.03.18 ՀՕ-181-Ն, 15.04.20 ՀՕ-214-Ն)
⚖ |
Հոդված 30. | Քրեական գործի նյութերը |
1. Քրեական գործում պահվում են քրեական գործի նյութերը:
2. Գործում եղած յուրաքանչյուր փաստաթուղթ գործին կցվելով` անմիջապես պետք է ըստ էջերի համարակալվի: Քրեական վարույթն իրականացնող մարմիններն իրականացնում են գործի էջերի հերթական համարակալումը` դրանց կցման ժամանակագրական կարգով:
3. Բոլոր դատավարական որոշումները և դատական նիստի արձանագրությունները շարադրվում են համարակալված ձևաթղթերի վրա, որոնք համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:
4. Քրեական գործի փաստաթղթերը կազմվում են մեկ կամ մի քանի թղթապանակներում` յուրաքանչյուրի կազմի վրա համապատասխան գրառումներով և նրանցում պարունակվող նյութերի ցուցակով:
5. Այլ առարկաները և փաստաթղթերը, որոնք իրենց մեծածավալության կամ իրենց բնույթով չեն կարող պահվել քրեական գործում, պահվում են գործից առանձին` որպես նրա անբաժան մաս: Քրեական գործից առանձին պահվող առարկաների և փաստաթղթերի ցուցակը կցվում է քրեական գործին:
6. Քրեական գործի փաստաթղթերը կարող են պատճենահանվել թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից, որը հավաստում է պատճենի ճշտությունը:
Հոդված 31. | Քրեական գործով վարույթի կասեցման հիմքերը |
1. Քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե`
1) հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ.
2) մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ.
3) մեղադրյալը կամ այն անձը, որին գործով որպես մեղադրյալ ներգրավելու բավարար հիմքեր կան, օգտվում է քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից.
4) մեղադրյալը ծանր հիվանդ է կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, որոնց պատճառով չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առանց նրա մասնակցության քրեական գործով հետագա վարույթն անհնար է.
5) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին:
2. Քրեական գործով վարույթը դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
3. Այս հիմքով գործի վարույթը կասեցնելու` դատավարության մասնակիցների միջնորդությունները բավարարվում կամ մերժվում են դատարանի որոշմամբ, որը կայացման պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս դատարան:
4. Քրեական գործով վարույթը կարող է կասեցվել անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո:
5. Քրեական գործով վարույթը կասեցվում է` մինչև այն կասեցնելու հիմք ծառայած հանգամանքները վերացնելը: Դրանց վերացումից հետո այն վերսկսվում է դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ:
6. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացվելուց հետո:
(31-րդ հոդվածը փոփ., խմբ. 10.06.14 ՀՕ-48-Ն)
Հոդված 32. | Քրեական գործով վարույթն ավարտելը |
Քրեական գործով վարույթն ավարտվում է`
1) քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով.
2) գործով դատավճիռը կամ այլ վերջնական որոշումն ուժի մեջ մտնելով, եթե այն չի պահանջում դրա կատարման համար հատուկ միջոցների ձեռնարկում.
3) գործով դատավճիռը կամ այլ վերջնական որոշումն ի կատար ածելու մասին հաստատում ստանալով, եթե այն պահանջում է դրա կատարման համար հատուկ միջոցների ձեռնարկում:
Գ Լ ՈՒ Խ 4
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 33. | Քրեական հետապնդումը հանրային և մասնավոր մեղադրանքի գործերով |
1. Կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով` քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով:
2. Մասնավոր հետապնդման գործեր են համարվում սույն օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը:
3. Մնացած բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերը համարվում են հանրային հետապնդման գործեր:
4. Քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն հարուցված քրեական գործով:
Հոդված 34. | Քրեական հետապնդում իրականացնելու հիմքերը |
1. Քրեական հետապնդման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում հանցագործության մեջ կասկածվող անձին կարող են ձերբակալել, հարցաքննել, նրա նկատմամբ կիրառել դատավարական հարկադրանքի միջոցներ, ինչպես նաև որպես մեղադրյալ ներգրավել և մեղադրանք առաջադրել` սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:
2. Դատախազը պարտավոր է դատարանում պաշտպանել մեղադրանքը, քանի դեռ չեն հայտնաբերվել քրեական հետապնդումը կամ քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ:
(34-րդ հոդվածը փոփ. 14.11.19 ՀՕ-217-Ն)
⚖ | ⚖ | ⚖ | ⚖ | ⚖ | ⚖ | ⚖ | ⚖ | ⚖ |
Հոդված 35. | Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ |
1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
1) բացակայում է հանցագործության դեպքը.
2) արարքի մեջ հանցակազմ չկա.
3) վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ.
4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը.
5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ.
6) անցել են վաղեմության ժամկետները.
7) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում, որը հաստատում է քրեական հետապնդման անհնարինությունը.
8) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում.
9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.
10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար.
11) անձը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, եթե նրա փաստորեն կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում.
12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.
13) ընդունվել է համաներման մասին օրենք:
11. Սույն հոդվածի առաջին մասի 10-րդ կետը չի տարածվում քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին մահացած ճանաչելու դեպքերի վրա: Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին մահացած ճանաչելը հիմք է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու համար միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի որոշմամբ:
2. Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:
3. Դատախազը, քննիչը, հայտնաբերելով քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ, քրեական գործով մինչդատական վարույթի յուրաքանչյուր փուլում որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Դատախազն իրավասու է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել նաև գործը դատարան ուղարկելուց հետո, բայց մինչև դատական նիստում գործի քննությունն սկսվելը:
4. Մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին: Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարությունը դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է:
5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:
6. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:
Սույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: Սույն պարբերությամբ նախատեսված կարգավորումը գործում է, եթե համաներման մասին օրենքով այլ բան նախատեսված չէ:
(35-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 22.02.07 ՀՕ-129-Ն, 23.05.11 ՀՕ-145-Ն, փոփ., լրաց. 01.11.18 ՀՕ-415-Ն)
(35-րդ հոդվածի 2-րդ մասի «...իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու առնչությամբ, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի (1-ին մաս) և 21-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր 30.03.2010 ՍԴՈ-871 որոշմամբ)
(35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչվել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր 04.09.19 ՍԴՈ-1476 որոշմամբ:)
Հոդված 36. | Քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելն այն դեպքերում, երբ տուժողը հաշտվում է կասկածյալի կամ մեղադրյալի հետ |
Սույն օրենսգրքի 33 հոդվածի երկրորդ մասում նշված հանցագործությունների վերաբերյալ գործերով վարույթը կարճվում է և փաստվում է քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարում, երբ տուժողը հաշտվում է մեղադրյալի հետ:
Հոդված 37. |
Հանգամանքներ, որոնք թույլ են տալիս չիրականացնել քրեական հետապնդում, կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը |
1. Դատարանը, դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող են հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 72-րդ, 73-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում։
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող են քրեական գործ չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել։
3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 72-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է այն անձը, ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդումը։
(37-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 2
ԴԱՏԱՐԱՆ
Գ Լ ՈՒ Խ 5
ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 38. | Քրեական գործերով արդարադատություն իրականացնող դատարանները |
Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով արդարադատություն իրականացնում են առաջին ատյանի դատարանները, քրեական վերաքննիչ դատարանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը:
(38-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)
Հոդված 39. | Դատարանի կազմը |
1. Քրեական գործերի և նյութերի քննությունը դատարանն իրականացնում է կոլեգիալ կամ մեկ դատավորի կազմով:
2. Առաջին ատյանի դատարանում գործերը և նյութերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա:
3. (մասն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-45-Ն)
4. Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա:
5. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննվում է վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների մեծամասնությունը: Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների մեծամասնությամբ:
(39-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, 26.12.08 ՀՕ-237-Ն, փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-211-Ն)
Հոդված 40. | Դատավորների անկախությունը |
1. Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:
2. Դատավորները քրեական գործերը և նյութերը լուծում են իրենց ներքին համոզմամբ` ներկայացված ապացույցների պատշաճ հետազոտման հիման վրա: Դատավորները կաշկանդված չեն գործի մինչդատական վարույթում արված եզրահանգումներով:
3. Արդարադատությունն իրականացվում է դատավորների նկատմամբ կողմնակի ներգործությունը բացառող պայմաններում:
4. Դատավորների նկատմամբ ապօրինի ներգործություն դրսևորելու, ինչպես նաև դատարանի կողմից քրեական դատավարության իրականացմանը այլ միջամտության համար մեղավոր անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Հոդված 41. | Դատարանի լիազորությունները |
1. Դատարանը լիազորված է իր նիստերում քննել և լուծել ստացված գործերը և նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է:
2. Դատարանի լիազորություններն են, մասնավորապես`
1) որոշումներ կայացնել կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու, նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին, օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները.
2) գործը դատական քննության նախապատրաստելու հետ կապված որոշումների ընդունումը.
3) քրեական գործերի քննությունն առաջին ատյանի, վերաքննության և վճռաբեկության կարգով.
4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելը.
5) դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը.
6) դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելը.
7) դատվածությունը հանելու հետ կապված հարցեր լուծելը.
8) օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը:
3. Գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
(41-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 42. | Դատավորը և նրա լիազորությունները |
1. Իրենց իրավասության սահմաններում գործը միանձնյա քննող, դատական նիստի նախապատրաստման, դատավճռի կամ այլ որոշման կատարման ապահովման ուղղությամբ կարգադրիչ գործողություններ իրականացնող դատավորներն օժտված են դատարանի լիազորություններով:
2. Կոլեգիալ կազմով գործը քննելիս բոլոր դատավորներն օգտվում են հավասար իրավունքներից:
Հոդված 43. | Նախագահողը և նրա լիազորությունները |
1. Քրեական գործը կամ նյութը դատավորների կոլեգիալ կազմով քննելիս նախագահում է դատարանի նախագահը կամ պալատի նախագահը կամ օրենքով նախատեսված կարգով` լիազորված դատավորը:
2. Նախագահողը նախապատրաստում և ղեկավարում է դատարանի նիստը, միջոցներ է ձեռնարկում ապահովելու քրեական գործի արդարացի քննությունը և պահպանելու սույն օրենսգրքի այլ պահանջներ, ինչպես նաև դատարանի նիստին ներկա գտնվող անձանց պատշաճ վարքագիծը:
3. Դատավորների կոլեգիալ կազմով գործը քննելիս նախագահողը գործի քննության և լուծման հետ կապված բոլոր հարցերը ներկայացնում է բոլոր դատավորների լուծմանը: Ընդունված է համարվում դատավորների մեծամասնության պաշտպանած որոշումը, իսկ եթե ձայները կիսվել են, ապա այն որոշումը, որն առավել բարենպաստ է մեղադրյալի համար:
Գ Լ ՈՒ Խ 6
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 44. | Առաջին ատյանի դատարաններին ընդդատյա գործերը |
Առաջին ատյանի դատարանները քննում են բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն են իրականացնում քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ։
(44-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, 05.02.09 ՀՕ-45-Ն)
Հոդված 45. | Վերաքննիչ դատարանին ընդդատյա գործերը |
(վերնագիրը փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)
Քրեական վերաքննիչ դատարանին ընդդատյա են առաջին ատյանի դատարանների՝ օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը:
(45-րդ հոդվածը փոփ. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)
Հոդված 46. | Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին ընդդատյա գործերը |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատին ընդդատյա են վերաքննիչ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերի վերաբերյալ գործերը, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում` նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը:
(46-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, խմբ. 05.02.09 ՀՕ-45-Ն)
Հոդված 47. | Քրեական գործերի տարածքային ընդդատությունը |
1. Առաջին ատյանի դատարանին ընդդատյա են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք կատարվել են համապատասխան առաջին ատյանի դատարանի դատական տարածքում:
2. Տևող հանցագործությունը համարվում է կատարված այն տարածքում, որտեղ այն ավարտվել է: Շարունակվող հանցագործությունը համարվում է կատարված այն տարածքում, որտեղ կատարվել է քրեական օրենսգրքով չթույլատրված վերջին արարքը:
3. Այլ պետության տարածքում կատարված հանցանքի վերաբերյալ գործն ընդդատյա է այն դատարանին, որի դատական տարածքում է գտնվում մեղադրյալի բնակության վերջին վայրը, իսկ եթե չի հաջողվել պարզել այն, ապա այն դատարանին, որի դատական տարածքում ավարտվել է քրեական գործով մինչդատական վարույթը:
(47-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, 05.02.09 ՀՕ-45-Ն)
Հոդված 48. | Ընդդատության որոշումը քրեական գործերը միացնելիս |
1. (մասն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-45-Ն)
2. Երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա լինելու դեպքում դրանք միացնելիս գործը քննում է այն դատարանը, որի դատական տարածքում ավարտվել է տվյալ գործով մինչդատական վարույթը:
(48-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)
Հոդված 49. | Գործն իր վարույթն ընդունած դատարանի կողմից քրեական գործի հանձնումն ըստ ընդդատության |
1. Դատարանը, պարզելով, որ ստացված գործն ընդդատյա չէ իրեն, այն ուղարկում է ըստ ընդդատության:
2. Եթե սույն օրենսգրքի 44, 47 կամ 48 հոդվածով նախատեսված ընդդատության կարգի խախտումը հայտնաբերվում է դատական քննության ժամանակ, ապա կողմերի համաձայնությամբ դատարանն իրավասու է գործը թողնել իր վարույթում: Կողմերից մեկի առարկության դեպքում գործի կատարված դատական քննությունը չեղյալ է համարվում, և գործն ուղարկվում է ըստ ընդդատության:
3. (մասն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-45-Ն)
(49-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)
Հոդված 50. | Քրեական գործի տարածքային ընդդատությունը փոխելը |
(վերնագիրը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)
1. Քրեական գործի տարածքային ընդդատությունը կարող է փոխվել բոլոր մեղադրյալների համաձայնությամբ, եթե տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցող անձանցից շատերը բնակվում են տվյալ առաջին ատյանի դատարանի դատական տարածքից դուրս:
2. Ընդդատությունը փոխելու որոշումը համապատասխան դեպքերում ընդունում է գործը քննող դատարանը:
(50-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 51. | Ընդդատության մասին վեճերը լուծելը |
Առաջին ատյանի դատարանների միջև ընդդատության մասին վեճերը լուծում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Գ Լ ՈՒ Խ 7
ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿՈՂՄԸ
Հոդված 52. | Դատախազը |
1. Դատախազն օրենքով սահմանված կարգով նշանակված պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, մասնակցում է դատարանի կողմից դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերի քննարկմանը, բողոքարկում է դատարանի դատավճիռները և այլ վերջնական որոշումները: Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը կոչվում է մեղադրող:
2. Դատախազը պարտավոր է մեղադրյալի կամ վերջինիս գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի դեմ հայց հարուցել ի պաշտպանություն պետության գույքային շահերի:
Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե դատապարտյալը եռամսյա ժամկետում չի դիմում դատարան դատական ակտի վերանայման նպատակով, ապա դատախազը եռամսյա ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում, համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան:
Նախկինում մահապատժի դատապարտված անձանց վերաբերյալ դատական կարգով չվերանայված դատական ակտերը վերանայելու նպատակով դատախազը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը:
3. Քրեական գործի վարույթով իր լիազորություններն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է որոշումներ ընդունում` հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա, և պատասխանատու է իր ընդունած որոշումների համար:
4. Ստորադաս դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի բոլոր գրավոր ցուցումները, բացառությամբ սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքի, ինչպես նաև այն դեպքի, երբ դատախազը համարում է, որ ցուցումն անօրինական է: Վերադաս դատախազի կողմից տրված ցուցումը անօրինական համարելու դեպքում դատախազը պարտավոր է, իսկ ցուցումը անհիմն համարելու դեպքում կարող է այն բողոքարկել ցուցում տված դատախազի վերադասին:
5. Հետաքննության կամ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի գրավոր ցուցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ համարում է, որ նման ցուցումն անհիմն կամ անօրինական է: Նման դեպքերում հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է հրաժարվել այն կատարելուց` անհապաղ գրավոր իրազեկելով ցուցում տված վերադաս դատախազին, որն իրավունք ունի անձամբ ստանձնելու հսկողությունը կամ դրա իրականացումը հանձնարարելու մեկ այլ դատախազի:
(52-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-121-Ն, 13.06.06 ՀՕ-67-Ն, խմբ., լրաց. 22.02.07 ՀՕ-129-Ն)
Հոդված 53. |
Դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում |
1. Դատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված է`
1) հարուցել և իրականացնել քրեական հետապնդում, վերացնել քննիչի կայացրած որոշումը քրեական գործը կարճելու մասին, դատարանի միջնորդության հիման վրա հարուցել քրեական գործ, վերացնել հետաքննության մարմնի և քննիչի որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին և հարուցել քրեական գործ, ինչպես նաև իր նախաձեռնությամբ հարուցել քրեական գործ.
2) (կետն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-129-Ն).
3) հանցագործության դեպքով հետաքննության մարմնին և քննիչին հանձնարարել նախապատրաստել նյութեր քրեական գործ հարուցելու համար.
4) հետաքննության մարմնին և քննիչին հանձնարարել կատարելու անհետաձգելի քննչական գործողություններ.
5) (կետն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
6) հետաքննության և նախաքննության նկատմամբ իրականացնել դատավարական ղեկավարում:
2. Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է`
1) ստուգել կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների, այլ դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և լուծման մասին օրենքի պահանջների կատարումը հետաքննության մարմնի կողմից.
2) ստուգման համար հետաքննության մարմնից, քննիչից պահանջել նյութեր, փաստաթղթեր, քրեական գործեր և քննության ընթացքի մասին տեղեկություններ, ինչպես նաև ծանոթանալ դրանց կամ դրանք ստուգել նրանց գտնվելու վայրում.
3) ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից և հանձնել նախաքննության մարմնին, քրեական գործը սույն օրենսգրքի 190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով.
4) անհրաժեշտության դեպքում քննչական բաժնի պետին գրավոր ցուցում տալ գործի քննությունը քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ, ինչպես նաև ցուցում տալ նախաքննություն իրականացնող տարբեր մարմինների քննչական բաժինների պետերին` այդ մարմինների քննիչներից ստեղծված քննչական խմբում ներառելու վերաբերյալ:
Հատուկ քննչական ծառայության քննիչները կարող են ներգրավվել միայն տվյալ ծառայությանը ենթակա քրեական գործերի քննության համար ստեղծված քննչական խմբերում.
5) լուծել հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին, ստորադաս դատախազին հայտնված բացարկի, ինչպես նաև վերջիններիս ինքնաբացարկի հարցերը.
6) հետաքննության մարմնին, քննիչին գրավոր ցուցումներ տալ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու, որոշումներ ընդունելու վերաբերյալ.
7) հսկող դատախազի որոշումների և ցուցումների վերաբերյալ քննիչի գրավոր առարկությունները ստանալու պահից յոթօրյա ժամկետում որոշմամբ մերժել այդ առարկությունները՝ հսկող դատախազի որոշումը կամ ցուցումը թողնելով ուժի մեջ, կամ վերացնել հսկող դատախազի որոշումը կամ ցուցումը՝ առարկությունը ճանաչելով հիմնավորված.
8) գործի քննության օրինականությունն ապահովելու նպատակով հսկողություն իրականացնող դատախազին տալ գրավոր ցուցումներ.
9) լուծել հետաքննության մարմնի, քննիչի որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքները, բացառությամբ այն բողոքների, որոնց լուծումն օրենքով վերապահված է դատարանին.
10) հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին հեռացնել տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցելուց, եթե գործի քննության ընթացքում նրանք թույլ են տվել օրենքի խախտում.
11) դիմել համապատասխան մարմիններ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձանց կալանավորման հարցը լուծելու, քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններով, եթե այդ անձինք քրեական գործով պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ.
12) վերադարձնել քրեական գործերը քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու համար պարտադիր ցուցումներով.
13) վերացնել հետաքննության մարմնի կամ քննիչի անօրինական կամ անհիմն որոշումները.
14) հաստատել մեղադրական եզրակացությունը, իսկ այն անձանց նկատմամբ քրեական գործերով, որոնք քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարել են անմեղսունակ վիճակում կամ անմեղսունակ են դարձել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարելուց հետո` եզրափակիչ որոշումը.
15) գործն ուղարկել դատարան` ըստ էության քննելու համար:
3. Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազն իրավասու է նաև`
1) (կետն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
2) իր իրավասության շրջանակներում հետաքննության մարմնից տեղեկություններ ստանալ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման և հանցագործությունների բացահայտման, անհայտ կորած անձանց և կորած գույքի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին.
3) պահանջել փաստաթղթեր, նյութեր և գործեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքերի և դրանց առնչվող անձանց մասին.
4) հետաքննության մարմնին պարտադիր գրավոր ցուցումներ տալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին` կապված քրեական գործով վարույթի հետ.
5) դիմել դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով.
6) հրաժարվել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց, կարճել քրեական գործով վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը.
7) հետաքննության մարմնին հանձնարարել իրականացնել ձերբակալման, բերման ենթարկելու, կալանավորման, այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ որոշումները.
8) միջոցներ ձեռնարկել տուժողի, վկայի և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանց պաշտպանության համար.
9) դիմել դատարան` սույն օրենսգրքով նախատեսված միջնորդություններով.
10) ազատել առանց օրինական հիմքերի կամ առանց անհրաժեշտության ձերբակալված կամ կալանավորված անձանց.
11) անհրաժեշտությունը վերանալու դեպքում վերացնել նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակումները:
4. Քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում դատախազն իրականացնում է նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
(53-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ., խմբ. 22.02.07 ՀՕ-129-Ն, փոփ., խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, խմբ. 06.12.16 ՀՕ-214-Ն)
⚖ |
Հոդված 54. | Դատախազի լիազորությունները քրեական գործը կամ նյութը դատարանում քննելիս |
1. Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`
1) հայտնել բացարկներ.
2) հարուցել միջնորդություններ.
3) կարծիք հայտնել դատավարության մյուս մասնակիցների հարուցած միջնորդությունների վերաբերյալ.
4) ներկայացնել ապացույցներ, հետաքննության մարմնին նրա համար պարտադիր հանձնարարություններ տալ ապահովելու դատարանին ապացույցներ ներկայացնելը.
5) մասնակցել գործի նյութերի հետազոտմանը.
6) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.
7) առարկել նախագահողի անօրինական գործողությունների դեմ.
8) պահանջել դատական նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարելու իր նշած հանգամանքների մասին.
9) հրաժարվել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց.
10) դատարանում հրապարակել մեղադրական եզրակացությունը, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանում հանդես գալ ճառով և ռեպլիկայով, իսկ վճռաբեկ դատարանում` ներկա գտնվել նիստին.
11) բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներ.
12) օգտվել սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններից:
2. Դատարանի նիստին մասնակցող դատախազը պարտավոր է`
1) ենթարկվել դատարանի նիստում սահմանված կարգ ու կանոնին և նախագահողի իրավաչափ կարգադրություններին.
2) կատարել սույն օրենսգրքով նախատեսված այլ պարտականություններ:
3. Դատարանի կողմից քրեական գործեր և դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցեր քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է:
(54-րդ հոդվածը լրաց. 13.06.06 ՀՕ-67-Ն, փոփ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 55. | Քննիչը |
1. Քննիչը պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն:
2. Քննիչը լիազորված է հանցագործության դեպքով նախապատրաստել նյութեր և հարուցել քրեական գործ և սույն օրենսգրքով սահմանված ենթակայության կանոններին համապատասխան գործն ընդունել իր վարույթ կամ քննության համար ուղարկել այլ քննիչի, իր վարույթում եղած գործի քննության ընթացքում հարուցել քրեական գործ, եթե հայտնաբերվել է նոր հանցագործության դեպք, որը կատարել է այլ անձ: Քննիչը նաև իրավասու է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան մերժել քրեական գործ հարուցելը: Քննիչը քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին` որոշման օրինականությունը ստուգելու նպատակով:
3. Քրեական գործն իր վարույթն ընդունելուց հետո քննիչը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան իրականացնել քննչական և այլ դատավարական գործողություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական դատավարական օրենքով նախատեսվում է դատարանից ստանալ թույլտվություն: Քննիչը պատասխանատվություն է կրում քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական ու ժամանակին կատարելու համար:
4. Քննիչը, մասնավորապես, լիազորված է`
1) մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարել դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնել նմուշներ և նշանակել փորձաքննություն.
2) հարցաքննել կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկային, նշանակել փորձաքննություն, կատարել զննություններ, խուզարկություններ, առգրավումներ և այլ քննչական գործողություններ.
3) միջոցներ ձեռնարկել վնասը տուժած անձին հատուցելու համար.
4) պահանջել փաստաթղթեր և նյութեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին.
5) ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ կատարելու որոշում ընդունել, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ (հանգամանք) կարող են (է) հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Կայացված որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին, որի օրինականությունը ենթակա է ստուգման յոթօրյա ժամկետում.
6) իր իրավասության սահմաններում նախապատրաստվող նյութերով և քրեական գործով հետաքննության մարմնից տեղեկություններ ստանալ օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացման և հանցագործությունների բացահայտման, անհայտ կորած անձանց և կորած գույքի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին.
7) իր կողմից նախապատրաստվող նյութերով և քրեական գործով հետաքննության մարմնին նրա համար պարտադիր գրավոր հանձնարարություններ տալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին.
8) հետաքննության մարմնին հանձնարարել իրագործելու ձերբակալման, բերման ենթարկելու, կալանավորման, այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ որոշումները, ինչպես նաև հետաքննության մարմնից անհապաղ աջակցություն ստանալ քննչական և այլ դատավարական գործողություններ իրականացնելիս.
9) կատարված հանցագործության մասին հետաքննության մարմնից հաղորդում ստանալիս մեկնել դեպքի վայր և ներգրավվել գործի քննությանը` քրեական գործ հարուցելու կամ հարուցված գործն իր վարույթ վերցնելու միջոցով.
10) առանձին քննչական գործողությունների կատարումը հանձնարարել հետաքննության մարմնին.
11) կանչել անձանց որպես վկա.
12) գործին մասնակից դարձնել ընթերականեր, թարգմանիչներ, մասնագետներ, փորձագետներ.
13) ձերբակալել հանցագործության համար կասկածվող անձին և որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին.
14) որոշում կայացնել անձին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, մեղադրանք առաջադրել, այդ մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ պահել դատախազին.
15) ճանաչել տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող.
16) ապահովել փաստաբանների նշանակումը քրեական գործով որպես պաշտպաններ և թույլ տալ անձանց քրեական գործով վարույթին մասնակցել որպես ներկայացուցիչներ.
17) պաշտպաններին և ներկայացուցիչներին հեռացնել քրեական գործով վարույթին մասնակցելուց, եթե կհայտնաբերվեն քրեական դատավարությանը նրանց մասնակցությունը բացառող` սույն օրենսգրքի 93 հոդվածում նշված հանգամանքները.
18) համապատասխան անձանց ազատել իրավաբանական օգնություն ստանալու համար սահմանված վճարումներից.
19) լուծել ընթերակային, թարգմանչին, մասնագետին, փորձագետին հայտնած բացարկները.
20) լուծել քրեական դատավարությանը մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև այլ անձանց հայտարարությունները և դիմումները.
21) իր իրավասության սահմաններում լուծել քրեական դատավարությանը մասնակցող անձանց բողոքները.
22) որոշում ընդունել խափանման միջոցներ ընտրելու, փոխելու, վերացնելու և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին, բացառությամբ կալանքի, իր որոշմամբ ազատել կալանքի տակ պահվող այն մեղադրյալին, որի կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է.
23) որոշում ընդունել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին.
24) դիմել դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով.
25) անհրաժեշտությունը վերանալու դեպքում վերացնել նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա դրված կալանքը, հեռախոսային խոսակցությունները լսելը.
26) հսկող դատախազի գրավոր ցուցումների կամ որոշումների վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին՝ չկասեցնելով դրանց կատարումը.
27) որպես մեղադրյալ ներգրավելու, հանցագործությունը որակելու և մեղադրանքի ծավալի, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու կամ նախաքննությունն ավարտելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի ցուցումներին համաձայն չլինելու դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում դրանց վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին՝ առանց այդ ցուցումները կատարելու.
28) ընդունել որոշում քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին որոշման օրինականությունը ստուգելու նպատակով.
29) կազմել և դատախազի հաստատմանը ներկայացնել մեղադրական եզրակացություն, իսկ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքն անմեղսունակ վիճակում կատարած կամ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարելուց հետո անմեղսունակ դարձած անձանց նկատմամբ քրեական գործերով` եզրափակիչ որոշում.
30) քրեական գործի քննության ընթացքում գույքի ապօրինի ձեռքբերման ենթադրյալ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում առաջարկ ներկայացնել դատախազին՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնասիրություն սկսելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:
5. Քննիչը պարտավոր է կատարել դատախազի օրինական ցուցումները:
51. Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում քննիչի կողմից իր լիազորությունների սահմաններում քրեական գործով կայացված որոշումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից:
6. Քննիչն իրականացնում է նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
(55-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ., փոփ. 06.12.16 ՀՕ-214-Ն, լրաց. 16.04.20 ՀՕ-254-Ն, խմբ. 01.06.20 ՀՕ-299-Ն)
Հոդված 56. | Հետաքննության մարմինները |
Հետաքննության մարմիններն են`
1) ոստիկանությունը.
2) զորամասերի, զորամիավորումների հրամանատարները և զինվորական հիմնարկների պետերը` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին.
21) ռազմական ոստիկանությունը` օրենքով նրա իրավասությանը հանձնված գործերով.
3) Հայաստանի փրկարար ծառայության մարմինները` փրկարարական ծառայության հետ կապված գործերով.
31) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը` հրդեհներին և տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով.
4) հարկային մարմինները` հարկային հանցագործությունների գործերով.
5) մաքսային մարմինները` մաքսանենգության և, օրենքով նախատեսված դեպքերում, մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով.
6) ազգային անվտանգության մարմինները` օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով.
7) քրեակատարողական հիմնարկները՝ այդ հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով.
8) օդանավի հրամանատարը՝ օդանավում թռիչքի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ:
(56-րդ հոդվածը լրաց. 07.03.00 ՀՕ-39, 25.05.06 ՀՕ-91-Ն, 21.12.06 ՀՕ-15-Ն, 22.02.07 ՀՕ-86-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-144-Ն, լրաց. 08.12.11 ՀՕ-307-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-278-Ն)
Հոդված 57. | Հետաքննության մարմնի լիազորությունները |
1. Հետաքննության մարմնի պետն ապահովում է հետաքննության մարմնի լիազորությունների կատարումն անձամբ և հետաքննության մարմնի աշխատակիցների միջոցով:
2. Հետաքննության մարմինը`
1) հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու, հանցագործությունը կանխելու և խափանելու նպատակով ձեռնարկում է համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ.
2) մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարում է դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնում է նմուշներ և նշանակում փորձաքննություն.
3) հարուցում է քրեական գործ, գործն ընդունում է իր վարույթ կամ ուղարկում է ըստ ենթակայության, ինչպես նաև սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան մերժում է քրեական գործ հարուցելը, քրեական գործ հարուցելու կամ գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին` որոշման օրինականությունը ստուգելու նպատակով.
4) հայտնաբերված հանցագործության և գործով սկսված հետաքննության մասին անհապաղ տեղյակ է պահում դատախազին և քննիչին.
5) քրեական գործ հարուցելուց հետո հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, հանցագործության հետքերը հայտնաբերելու և ամրապնդելու ուղղությամբ կատարում է քննչական անհետաձգելի գործողություններ` զննություն, խուզարկություն, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների լսում, առգրավում, քննում, կասկածյալի ձերբակալում ու հարցաքննություն, տուժողների և վկաների հարցաքննություն, առերեսում, նշանակում է փորձաքննություն.
5.1) սույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված դեպքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու որոշման կատարման արդյունքներն ուղարկում է անմիջականորեն նախաքննության մարմին` այդ մասին անհապաղ տեղյակ պահելով դատախազին.
6) քրեական գործ հարուցելու պահից տասն օրվա ընթացքում, իսկ հանցանք կատարողին ի հայտ բերելու կամ քննչական անհետաձգելի գործողությունները ավարտելու, ինչպես նաև քննիչի ներգրավման պահից անհապաղ գործը հանձնում է քննիչին.
7) քննիչի վարույթում գտնվող հանցագործությունների գործերով կատարում է քննիչի, դատախազի հանձնարարությունները, դատախազի ցուցումները.
8) գրանցում է հանցագործությունների մասին հաղորդումները.
9) բերման է ենթարկում հանցանքի կատարման մեջ կասկածվող անձանց, զննում և խուզարկում է նրանց, ինչպես նաև ազատում է առանց բավարար հիմքերի բերման ենթարկված անձանց.
10) հնարավորություն է ապահովում դատախազին` իր լիազորությունների շրջանակում ստուգելու հետաքննության մարմնի գործունեությունը.
11) դատախազին և քննիչին տրամադրում է իրենց լիազորությունների շրջանակում նրանց պահանջած անհրաժեշտ տեղեկությունները.
12) միջոցներ է ձեռնարկում հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ.
13) հարցման է ենթարկում դեպքի ականատեսներին, ծանոթանում դեպքի իրադրությանը, ինչպես նաև այն փաստաթղթերին, գործերին և նյութերին, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին.
14) պահանջում է փաստաթղթեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին.
15) ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ կատարելու որոշում է ընդունում, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ (հանգամանք) կարող են (է) հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Կայացված որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին, որի օրինականությունը ենթակա է ստուգման յոթօրյա ժամկետում.
16) (կետն ուժը կորցրել է 25.05.06 ՀՕ-91-Ն)
17) կազմակերպում է դատարանի օրինական հանձնարարությունների կատարումը.
18) իրականացնում է սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:
3. Քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու, կասկածյալին ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու, այն վերացնելու կամ փոփոխելու, համապատասխան քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար դատարանին միջնորդությամբ դիմելու, գործը քննիչին հանձնելու մասին հետաքննություն կատարող անձի կողմից կայացված որոշումները հաստատվում են հետաքննության մարմնի պետի կողմից:
4. Հետաքննության մարմնի պետն իրավունք ունի հետաքննության մարմնի աշխատակցին հանձնարարել հանցագործության դեպքով կատարել հետաքննություն, նրան տալ պարտադիր գրավոր ցուցումներ առանձին քննչական գործողություններ կատարելու մասին, գործը մի աշխատակցից հանձնել մյուսին, գործի քննությունը հանձնարարել մի քանի աշխատակիցների, մասնակցել հետաքննության կատարմանը և անձամբ կատարել հետաքննություն:
5. Դատախազի ցուցումները, որոնք տրված են սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, պարտադիր են հետաքննության մարմնի պետի համար:
6. Հետաքննության մարմինն իրականացնում է նաև սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
(57-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, 14.11.19 ՀՕ-217-Ն, խմբ. 01.06.20 ՀՕ-299-Ն)
Հոդված 58. | Տուժողը |
1. Տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը:
2. Տուժող ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը:
(58-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 59. | Տուժողի իրավունքները և պարտականությունները |
1. Տուժողը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`
1) ծանոթանալ առաջադրված մեղադրանքին.
2) տալ ցուցմունքներ.
3) տալ բացատրություններ.
4) ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու և հետազոտելու համար.
5) հայտնել բացարկներ.
6) հարուցել միջնորդություններ.
7) առարկել քրեական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
8) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել է և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.
9) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ.
10) մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին.
11) իր խնդրանքով անվճար ստանալ քրեական գործը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների պատճենները, մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման պատճենը.
12) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը.
13) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում հաշտվել կասկածյալի և մեղադրյալի հետ.
14) առարկություններ ներկայացնել դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման դեմ բերված դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.
15) օրենքով սահմանված կարգով ստանալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցումը.
16) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցումը.
17) հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով վերցված գույքը, իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները.
18) ունենալ ներկայացուցիչ և դադարեցնել ներկայացուցչի լիազորությունները:
2. Տուժողը պարտավոր է`
1) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
2) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով տալ ցուցմունքներ.
3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաև նմուշները` համեմատական հետազոտման համար.
4) իր նկատմամբ ենթադրաբար կատարված հանցագործության մասին քրեական գործով քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման.
5) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության` ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա մոտ այդպիսի ունակության առկայությունը.
6) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի իրավաչափ կարգադրություններին.
7) դատարանի նիստում պահպանել կարգուկանոն:
3. Տուժողն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
4. Տուժողն իրեն պատկանող իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե դա համապատասխանում է համապատասխան իրավունքների և պարտականությունների բնույթին: Անչափահաս կամ անգործունակ տուժողի իրավունքները սույն օրենսգրքով սահմանված կարգով նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:
5. Տուժող կարող է ճանաչվել իրավաբանական անձը, որին հանցագործությամբ պատճառվել է բարոյական կամ նյութական վնաս: Տվյալ դեպքում տուժողի իրավունքները և պարտականություններն իրականացնում է իրավաբանական անձի ներկայացուցիչը:
(59-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-34-Ն, 25.05.06 ՀՕ-91-Ն, 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 60. | Քաղաքացիական հայցվորը |
1. Քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս:
2. Քաղաքացիական հայցվոր ճանաչելու մասին որոշումն ընդունում են հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը:
(60-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 61. | Քաղաքացիական հայցվորի իրավունքները և պարտականությունները |
1. Քաղաքացիական հայցվորն իր ներկայացրած հայցը պաշտպանելու նպատակով իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով`
1) ծանոթանալ առաջադրված մեղադրանքին.
2) տալ բացատրություններ` իր ներկայացրած հայցի առիթով.
3) ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու և հետազոտելու համար.
4) հայտնել բացարկներ.
5) հարուցել միջնորդություններ.
6) առարկել քրեական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
7) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել է, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.
8) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ.
9) մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին.
10) դատարանում հանդես գալ ճառով և ռեպլիկով.
11) իր խնդրանքով անվճար ստանալ մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման պատճենը.
12) իր ներկայացրած հայցի մասով բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները.
13) հետ վերցնել իր կամ իր ներկայացուցչի ներկայացրած ցանկացած բողոք.
14) իր ներկայացրած հայցի մասով առարկություններ ներկայացնել դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման դեմ բերված դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.
15) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների և առաջարկությունների առիթով.
16) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.
17) առարկել նախագահողի գործողությունների դեմ.
18) ունենալ ներկայացուցիչ և դադարեցնել ներկայացուցչի լիազորությունները:
2. Քաղաքացիական հայցվորը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի նաև`
1) քրեական գործով վարույթի ցանկացած պահին հրաժարվել հայցից.
2) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցումը.
3) հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, ինչպես նաև իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները:
3. Քաղաքացիական հայցվորը պարտավոր է`
1) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
2) ապահովել քաղաքացիական պատասխանողների քանակով հայցի պատճեններ դատարան ներկայացնելը.
3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաև նմուշներ` համեմատական հետազոտման համար.
4) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի իրավաչափ կարգադրություններին.
5) դատարանի նիստում պահպանել կարգուկանոն:
4. Քաղաքացիական հայցվորը կարող է կանչվել որպես վկա:
5. Քաղաքացիական հայցվորն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
6. Քաղաքացիական հայցվորն իրեն պատկանող իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե դա համապատասխանում է համապատասխան իրավունքների և պարտականությունների բնույթին: Անչափահաս կամ անգործունակ քաղաքացիական հայցվորի իրավունքները նրա փոխարեն, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:
(61-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԸ
Հոդված 62. | Կասկածյալը |
1. Կասկածյալ է այն անձը`
1) որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով.
2) որի նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացված:
2. Քրեական հետապնդման մարմինն իրավունք չունի կասկածյալի վիճակում ձերբակալվածին պահել 72 ժամից ավելի, իսկ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելիս ոչ ավելի, քան 7 օր խափանման միջոց ընտրելու մասին որոշումը նրան հայտարարելու պահից:
3. Սույն հոդվածի երկրորդ մասում սահմանված ժամկետները լրանալիս քրեական հետապնդման մարմինը պարտավոր է կասկածյալին ազատել արգելանքից, կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կամ որոշում ընդունել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
4. Կասկածը համարելով չհիմնավորված` քրեական հետապնդման մարմինը և դատարանը պարտավոր են կասկածյալին ազատել արգելանքից կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` նախքան սույն հոդվածի երկրորդ մասում սահմանված ժամկետների լրանալը:
5. Անձը դադարում է կասկածյալ լինելուց նրան արգելանքից ազատելու, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմնի կողմից որոշում ընդունելու պահից:
(62-րդ հոդվածը փոփ. 04.12.01 ՀՕ-263, 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 63. | Կասկածյալի իրավունքները և պարտականությունները |
1. Կասկածյալն ունի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնելու պաշտպանության իր իրավունքը:
2. Կասկածյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`
1) իմանալ` ինչում է կասկածվում, տեղեկացվել կասկածանքի բովանդակությանը, նրան վերագրվող արարքի փաստական կողմին և իրավաբանական որակմանը.
2) ձերբակալվելուց հետո իրեն հասկանալի լեզվով հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անհապաղ ստանալու իր իրավունքների, ինչպես նաև իրեն ազատությունից զրկելու պատճառների և հիմքերի մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
3) ձերբակալվելուց կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն իրեն հայտարարվելուց հետո քրեական հետապնդման մարմնից անմիջապես անվճար ստանալ ձերբակալելու կամ խափանման միջոց ընտրելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշման պատճենը, իսկ ձերբակալման արձանագրություն կազմելուց հետո` դրա պատճենը.
4) ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն իրեն հայտարարելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն.
5) առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցվել իր պաշտպանի հետ` առանց դրանց թվի և տևողության սահմանափակման, բացառությամբ սույն օրենսգրքի 211-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.
6) հարցաքննվել պաշտպանի ներկայությամբ.
7) տալ ցուցմունքներ կամ հրաժարվել ցուցմունքներ տալուց.
8) տալ բացատրություններ կամ հրաժարվել բացատրություններ տալուց.
9) որ իր ընտրած անձը, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաև զինվորական մասի հրամանատարությունը արգելանքի վերցնելուց հետո անհապաղ, բացառությամբ սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի, հեռախոսակապի կամ հնարավոր այլ միջոցով տեղեկացվելու իրեն արգելանքի տակ պահելու տեղի և հիմքերի մասին։
Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի արգելանքի վերցնելու դեպքում նրան պահելու տեղի և հիմքերի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է արգելանքի վերցված անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի՝ նրա մշտական բնակության պետությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև շահագրգիռ այլ պետությանը։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով արգելանքի վերցված օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին իրավունք է վերապահված կապվելու համապատասխանորեն իր քաղաքացիության պետության կամ իր մշտական բնակության պետության համապատասխան ներկայացուցչի կամ այդպիսի կապ հաստատելու իրավասություն ունեցող այլ ներկայացուցչի հետ կամ այդ ներկայացուցչի կողմից իրեն այցելության, ապա արգելանքի վերցված անձի կողմից այդ իրավունքի իրականացման խնդրանքի դեպքում պետք է այն բավարարել.
10) ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու համար.
11) հայտնել բացարկներ.
12) հարուցել միջնորդություններ.
13) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
14) իր միջնորդությամբ, հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի թույլտվությամբ անձամբ կամ պաշտպանի միջոցով մասնակցել քննչական և այլ դատավարական գործողություններին կամ հրաժարվել դրանց մասնակցելուց, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ.
15) ծանոթանալ այն քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու դեպքում պահանջել նշված գործողության արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն.
16) քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների վերաբերյալ ընդունված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների պատճենները.
17) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները.
18) հետ վերցնել իր կամ իր պաշտպանի ներկայացրած բողոքը.
19) ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով անօրինական պատճառված վնասի հատուցումը:
3. Կասկածը չհաստատվելու դեպքում կասկածյալը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ:
4. Կասկածյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք: Կասկածյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար, բացի այն դեպքերից, երբ նա հայտարարել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին:
5. Կասկածյալը պարտավոր է`
1) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
2) լինելով ձերբակալված` քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել զննման, ինչպես նաև անձնական խուզարկության.
3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման, մատնադրոշմման, լուսանկարվել և հնարավորություն ընձեռել վերցնելու արյան, մարմնի արտաթորությունների նմուշներ.
4) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման և փորձաքննության.
5) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատավորի իրավաչափ կարգադրություններին:
6. Կասկածյալն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ:
7. Անչափահաս կամ անգործունակ կասկածյալի իրավունքները նրա փոխարեն, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:
(63-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց., փոփ. 23.05.06 ՀՕ-104-Ն, փոփ., խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 64. | Մեղադրյալը |
1. Մեղադրյալ է այն անձը, որի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
2. Մեղադրյալը, որի վերաբերյալ գործը նշանակված է դատական քննության, կոչվում է ամբաստանյալ:
3. Մեղադրյալը, որի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճիռ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն մեղադրական է, կոչվում է դատապարտյալ, իսկ եթե դատավճիռն ամբողջությամբ արդարացման է՝ արդարացված։
(64-րդ հոդվածը խմբ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 65. | Մեղադրյալի իրավունքները և պարտականությունները |
1. Մեղադրյալն ունի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել պաշտպանության իր իրավունքը:
2. Մեղադրյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`
1) իմանալ` ինչում է մեղադրվում, որի համար մեղադրանք առաջադրելուց, արգելանքի վերցվելուց կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը հայտարարելուց հետո քրեական հետապնդման մարմնից անհապաղ անվճար ստանալ որպես մեղադրյալ ներգրավման մասին որոշման պատճենը.
2) արգելանքի վերցվելուց հետո հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անհապաղ անվճար ստանալ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
3) մեղադրանք առաջադրելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն.
4) առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցել իր պաշտպանի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման.
5) հարցաքննվել պաշտպանի ներկայությամբ.
6) տալ ցուցմունքներ կամ հրաժարվել ցուցմունքներ տալուց, առերես հարցաքննվել իր դեմ վկայած անձանց հետ.
7) տալ բացատրություններ կամ հրաժարվել բացատրություններ տալուց.
8) իր միջնորդությամբ, հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի թույլտվությամբ անձամբ կամ պաշտպանի միջոցով մասնակցել քննչական և այլ դատավարական գործողություններին կամ հրաժարվել դրանց մասնակցելուց, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ.
9) արգելանքի վերցնելուց հետո անհապաղ, բացառությամբ սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով իր ընտրած անձին, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաև զինվորական մասի հրամանատարությանը տեղյակ պահել արգելանքի տակ պահելու իր տեղի և հիմքերի մասին։
Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձին արգելանքի վերցնելու դեպքում նրան պահելու տեղի և հիմքերի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է արգելանքի վերցված անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի՝ նրա մշտական բնակության պետությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև շահագրգիռ այլ պետությանը:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով արգելանքի վերցված օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին իրավունք է վերապահված կապվելու համապատասխանորեն իր քաղաքացիության պետության կամ իր մշտական բնակության պետության համապատասխան ներկայացուցչի կամ այդպիսի կապ հաստատելու իրավասություն ունեցող այլ ներկայացուցչի հետ կամ այդ ներկայացուցչի կողմից իրեն այցելության, ապա արգելանքի վերցված անձի կողմից այդ իրավունքի իրականացման խնդրանքի դեպքում պետք է այն բավարարել.
10) քրեական գործին կցելու և հետազոտելու համար ներկայացնել նյութեր.
11) հայտնել բացարկներ.
12) հարուցել միջնորդություններ.
13) հայտարարել իր մեղավորության կամ անմեղության մասին.
14) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
15) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել, և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.
16) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից անվճար պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն.
161) մինչև գործի դատաքննությունն սկսելը հանդես գալ դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությամբ.
17) մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին և գործի նյութերի հետազոտմանը, հանդես գալ ճառերով և ռեպլիկով.
18) դատական քննության ընթացքում հանդես գալ վերջին խոսքով.
19) քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների նշանակման, իր նկատմամբ խափանման միջոց և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին կայացված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների և մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման, հայցադիմումի պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման պատճենը.
20) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը.
21) հետ վերցնել իր կամ իր պաշտպանի ներկայացրած բողոքը.
22) առարկություններ ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն տեղեկացված կամ այլ հանգամանքների արդյունքում իրեն հայտնի դարձած դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.
23) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների և առաջարկությունների առիթով.
24) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.
25) առարկել նախագահողի գործողությունների դեմ.
26) ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով անօրինական պատճառված վնասի հատուցումը:
3. Մեղադրյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք: Մեղադրյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար, բացի այն դեպքերից, երբ նա հայտարարել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին:
4. Մեղադրյալը պարտավոր է`
1) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
2) լինելով կալանավորված` քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել անձնական խուզարկության.
3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման, մատնադրոշմման, լուսանկարվել և հնարավորություն ընձեռել վերցնելու արյան, մարմնի արտաթորությունների նմուշներ.
4) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման և փորձաքննության.
5) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատավորի իրավաչափ կարգադրություններին.
6) մինչև ընդմիջում հայտարարելն առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը.
7) դատարանի նիստում պահպանել կարգուկանոն:
5. Մեղադրյալն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ:
6. Անչափահաս կամ անգործունակ մեղադրյալի իրավունքները սույն օրենսգրքով սահմանված կարգով նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:
(65-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 23.05.06 ՀՕ-104-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, փոփ., խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 66. | Արդարացվածը |
1. Արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:
2. Արդարացվածն իրավունք ունի բողոքարկել իր նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը կամ արդարացման դատավճիռը:
3. Արդարացվածն իրավունք ունի նաև պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները:
4. Արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալ`
1) աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է.
2) գույքի բռնագրավմամբ` այն պետության եկամուտ դարձնելու, քննություն իրականացնող մարմինների կողմից առգրավվելու, գույքի վրա կալանք դնելու հետևանքով պատճառված վնասը.
3) վճարված դատական ծախսերը.
4) փաստաբանին վճարված գումարները.
5) դատավճիռն ի կատար ածելիս վճարված կամ առգրավված տուգանքը:
5. Գումարները, որոնք ծախսվել են անձին անազատության մեջ պահելու համար, դատական ծախսերը, ինչպես նաև անազատության մեջ պարտադիր աշխատանքներ կատարելու համար այդ անձի աշխատավարձը չեն կարող հանվել այն գումարից, որը ենթակա է վճարման քրեական վարույթն իրականացնող մարմնի սխալի հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար:
6. Այն դեպքում, երբ քրեական գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է կամ արդարացման դատավճիռ է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով, սույն հոդվածով նախատեսված վնասի հատուցումը կատարվում է միայն քաղաքացիական դատավարության կարգով` քաղաքացիական հայցի լուծումից հետո:
7. Այն դեպքում, երբ արդարացման դատավճիռը կամ քրեական գործը կարճելու կամ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, որի հիման վրա կատարվել է վնասի հատուցում, վերացվել է և համապատասխան անձի նկատմամբ նույն գործով կայացվել է մեղադրական դատավճիռ, գումարները, որոնք վճարվել են որպես վնասի հատուցում, կարող է առգրավել դատարանը` որոշման կատարման շրջադարձման կարգով:
8. Արդարացվածն իրավունք ունի նաև`
1) վերականգնվել նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում), իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ համարժեք աշխատանք (պաշտոն) կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցում.
2) ազատազրկման, կալանքի կամ ազատության սահմանափակման ձևով պատիժը կրել, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահվելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցել.
3) հետ ստանալ նախկինում զբաղեցրած բնակելի տարածքը, իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ բնակմակերեսով և գտնվելու վայրով համարժեք բնակելի տարածք.
4) զինվորական և այլ կոչումների վերականգնման` հաշվի առնելով երկարամյա ծառայությունը:
9. Արդարացվածի պահանջով`
1) դատարանը կամ քննություն իրականացնող մարմինները պարտավոր են այդ մասին երկշաբաթյա ժամկետում հայտնել անձի նախկին և ներկա աշխատանքի, ուսման, բնակության վայր.
2) լրատվության միջոցը, որը հրապարակել է քրեական գործի վարույթով կասկածյալին կամ մեղադրյալին նշավակող տեղեկություններ, պարտավոր է մեկ ամսվա ընթացքում հայտնել գործով կայացված վերջնական որոշման մասին:
10. Քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից:
11. Արդարացվածի մահվան կամ անգործունակության դեպքում պահանջի իրավունքը սույն հոդվածի չորրորդ, հինգերորդ և իններորդ մասերով անցնում է նրա մոտակա հերթի ժառանգներին:
(66-րդ հոդվածը լրաց. 25.10.11 ՀՕ-266-Ն)
Հոդված 67. | Արդարացվածին պատճառված վնասի հատուցման իրավունքի պարզաբանումը և վնասի հատուցման կարգը |
1. Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պարտավոր են արդարացվածին պարզաբանել վնասի հատուցում ստանալու իրավունքը:
2. Դատարանի արդարացման դատավճռի կամ համապատասխան որոշման պատճենը, ինչպես նաև վնասի հատուցման կարգը պարզաբանող ծանուցումը դատավճիռը կամ որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում հանձնվում կամ ուղարկվում է արդարացվածին: Ծանուցման մեջ նշվում է, թե օրենքին համապատասխան ինչպիսի վնաս կարող է հատուցվել, ինչ ժամկետում, որ մարմնին պետք է դիմել վնասը հատուցելու պահանջով:
3. Արդարացվածին պատճառված վնասը հատուցվում է քաղաքացիական դատավարության կարգով:
4. Արդարացվածին պատճառված վնասը հատուցելու իրավունքը պարզաբանելու մասին իրականացվող դատավարական գործողության արձանագրության մեջ կատարվում է գրառում կամ կազմվում է առանձին արձանագրություն:
Հոդված 68. | Պաշտպանը |
1. Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով:
2. Անձը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում կասկածյալի կամ մեղադրյալի համաձայնությամբ` նրա պաշտպանությունն ստանձնելու պահից: Պաշտպանը պարտավոր է պաշտպանությունն ստանձնելուց հետո այդ մասին անմիջապես տեղյակ պահել քրեական վարույթն իրականացնող մարմնին:
3. Պաշտպանը դադարում է որպես այդպիսին մասնակցել քրեական գործով վարույթին, եթե`
1) կասկածյալը կամ մեղադրյալը լուծել են նրա հետ ունեցած համաձայնությունը.
2) նա լիազորված չէ մասնակցելու համապատասխան գործով հետագա վարույթին.
3) քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին ազատել է քրեական գործով վարույթին մասնակցելուց` հաշվի առնելով քրեական դատավարությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանքների հայտնաբերումը.
4) քրեական վարույթն իրականացնող մարմինը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, ընդունել է կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը պաշտպանից:
Հոդված 69. | Պաշտպանի պարտադիր մասնակցությունը |
1. Քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ`
1) այդպիսի ցանկություն հայտնել է կասկածյալը կամ մեղադրյալը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն իրականացնել պաշտպանության իր իրավունքը` համր, կույր, խուլ լինելու, խոսքի, լսողության, տեսողության ֆունկցիաների այլ էական խանգարման, երկարատև ծանր հիվանդության, ինչպես նաև տկարամտության, բացահայտ մտավոր անզարգացածության, այլ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով.
3) կասկածյալի կամ մեղադրյալի մոտ առկա է հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում.
4) կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին.
5) հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է.
6) մեղադրյալը ժամկետային ծառայության զինծառայող է.
7) կասկածյալների կամ մեղադրյալների շահերի միջև կան հակասություններ, և նրանցից մեկը պաշտպան ունի.
8) քրեական հետապնդումն իրականացվում է այն անձի նկատմամբ, որին վերագրվում է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարում անմեղսունակության վիճակում.
9) կասկածյալը կամ մեղադրյալն անգործունակ է.
10) դատական քննության արագացված կարգի կիրառման դեպքում.
11) դատարանը կիրառում է սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան։
2. Քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է`
1) կասկածյալի կամ մեղադրյալի կողմից պաշտպան ունենալու ցանկություն հայտնելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում.
2) համապատասխանաբար` կասկածյալին ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը հայտարարելու կամ մեղադրանք առաջադրելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերով նախատեսված դեպքերում.
3) հիվանդությունը հայտնաբերելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում.
4) մեղադրանք առաջադրելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.
5) այդպիսի հանգամանքներ հայտնաբերելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում.
6) այդպիսի հանգամանքներ հայտնաբերելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսված դեպքում.
7) միջնորդություն ներկայացնելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 10-րդ կետով նախատեսված դեպքում.
8) սանկցիան կիրառելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում:
3. Պաշտպան ունենալու` կասկածյալի կամ մեղադրյալի արտահայտած ցանկությունը քրեական գործով վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցությունը կանխորոշող հանգամանք չէ, եթե նրանք ունեցել են նշանակված պաշտպան, սակայն հայտարարել են պաշտպանից հրաժարվելու մասին, որն ընդունել է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
4. Քրեական գործով վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցությունն ապահովում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
5. Սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում դատարանը չի ընդունում պաշտպանից ամբաստանյալի հրաժարումը և սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակում է պաշտպան կամ պահպանում է նշանակված պաշտպանի լիազորությունները:
(69-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ, լրաց. 05.02.09 ՀՕ-45-Ն)
Հոդված 70. |
Պաշտպան հրավիրելը, նշանակելը, փոխարինելը և վարույթին` նրա մասնակցելու այլ հիմքերը |
1. Փաստաբանները քրեական գործով վարույթին որպես պաշտպան մասնակցում են`
1) կասկածյալի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, ազգականի, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով.
2) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից նշանակվելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջի հիման վրա:
2. Քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք չունի որևէ մեկին երաշխավորել հրավիրելու որևէ պաշտպանի:
3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջում է փաստաբանին նշանակել պաշտպան`
1) կասկածյալի կամ մեղադրյալի միջնորդությամբ.
2) այն դեպքում, երբ քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, իսկ կասկածյալը կամ մեղադրյալը պաշտպան չունի:
4. Սույն հոդվածի երրորդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կասկածյալին և մեղադրյալին առաջարկել, որ իրենք հրավիրեն այլ պաշտպան:
5. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանն իրավունք ունեն կասկածյալին կամ մեղադրյալին առաջարկել հրավիրելու այլ պաշտպան կամ պաշտպան նշանակել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի միջոցով, եթե`
1) պաշտպանի իրավավիճակ ձեռք բերելու պահից 24 ժամվա ընթացքում պաշտպանը հնարավորություն չունի ներկայանալու կամ չի ներկայանում կասկածյալի կամ արգելանքի վերցված մեղադրյալի առաջին հարցաքննությանը.
2) պաշտպանը հնարավորություն չունի մասնակցելու քրեական գործով վարույթին 3 օրից ավելի ժամանակով:
6. Կասկածյալը և մեղադրյալը կարող են ունենալ մի քանի պաշտպաններ: Դատավարական գործողությունը, որին պաշտպանի մասնակցությունն անհրաժեշտ է, չի կարող անօրինական ճանաչվել, եթե համապատասխան կասկածյալի կամ մեղադրյալի ոչ բոլոր պաշտպաններն են մասնակցել տվյալ գործողությանը:
7. Միևնույն քրեական գործով մեկից ավելի կասկածյալները կամ մեղադրյալները կարող են ունենալ մեկ պաշտպան, բացառությամբ պաշտպանյալների շահերի միջև հակասության առկայության, ինչպես նաև այն դեպքերի, երբ վտանգ կա, որ նրանց միջև պաշտպանի շփումները կարող են խոչընդոտել արդարադատության իրականացմանը։
(70-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 71. | Պաշտպանի կողմից իր իրավավիճակի հաստատումը |
Իր իրավավիճակը հաստատելու համար պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանների պալատի կողմից տրված` իր փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև որպես պաշտպան հանդես գալու՝ կասկածյալի կամ մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ սույն օրենսգրքով իրավասու մարմնի որոշումը:
(71-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 72. | Պաշտպանից հրաժարվելը |
1. Պաշտպանից հրաժարվելը նշանակում է կասկածյալի կամ մեղադրյալի մտադրությունը` իր պաշտպանությունն իրականացնել առանց որևէ պաշտպանի իրավաբանական օգնության: Պաշտպանից հրաժարվելու մասին կասկածյալի կամ մեղադրյալի հայտարարությունն արտացոլվում է արձանագրության մեջ:
2. Պաշտպանից հրաժարվելը քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդունում է միայն այն դեպքում, եթե կասկածյալի կամ մեղադրյալի կողմից այդ մասին հայտարարվել է սեփական նախաձեռնությամբ, կամավոր և այն պաշտպանի ներկայությամբ, որը կարող էր նշանակվել կամ նշանակված է պաշտպան: Չի ընդունվում պաշտպանից հրաժարումը, եթե այն հարկադրված է իրավաբանական օգնության վճարման համար միջոցների բացակայությամբ: Սույն օրենսգրքի 69 հոդվածի առաջին մասի 2-5-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի չընդունել պաշտպանից կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարվելը և նշանակել պաշտպան կամ պահպանել նշանակված պաշտպանի լիազորությունները:
3. Պաշտպանից հրաժարվելու պահից կասկածյալը և մեղադրյալը համարվում են իրենց պաշտպանությունն ինքնուրույն իրականացնող, որը տվյալ դեպքում իրավունքներից չի զրկում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից հետագայում նշանակված կամ քրեական գործով վարույթին մասնակցելուց չազատված պաշտպանին թույլատրել մասնակցելու վարույթին:
4. Պաշտպանից հրաժարված կասկածյալը կամ մեղադրյալն իրավունք ունի քրեական գործով վարույթի ցանկացած պահի փոխել իր դիրքորոշումն այդ առիթով: Տվյալ դեպքում, նոր պաշտպանի մասնակցությունը հիմք չէ գործի վարույթը վերսկսելու համար:
(72-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 73. | Պաշտպանի իրավունքները և պարտականությունները |
1. Պաշտպանը, նպատակ ունենալով պարզելու մեղադրանքը հերքող, կասկածյալի կամ մեղադրյալի պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները, նրա օրինական շահերը պաշտպանելու, կասկածյալին և մեղադրյալին իրավաբանական օգնություն ցույց տալու համար, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`
1) ծանոթանալ առաջադրված մեղադրանքին կամ իմանալ` ինչում է կասկածվում պաշտպանյալը, մասնակցել նրա հարցաքննություններին.
2) առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցել իր պաշտպանյալի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման.
3) քրեական հետապնդման մարմնի առաջարկով մասնակցել իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին, քրեական հետապնդման մարմնի թույլտվությամբ մասնակցել քրեական հետապնդման մարմնի կողմից իր միջնորդությամբ իրականացվող բոլոր քննչական և այլ դատավարական գործողություններին, մասնակցել իր պաշտպանյալի մասնակցությամբ իրականացվող ցանկացած քննչական կամ այլ դատավարական գործողությանը, եթե դա պահանջում է կասկածյալը կամ մեղադրյալը, կամ գործողությունը սկսելիս դրա մասին միջնորդում է ինքը` պաշտպանը.
4) կասկածյալին և մեղադրյալին հիշեցնել իրենց իրավունքները, և քննչական կամ այլ դատավարական գործողություն իրականացնող անձի ուշադրությունը հրավիրել նրա կողմից թույլ տրված օրենքի խախտման վրա.
5) քրեական գործով ձեռք բերել նյութեր, դրանք ներկայացնել քրեական գործին կցելու և հետազոտելու համար.
6) հարցման ենթարկել մասնավոր անձանց, ինչպես նաև տարբեր կազմակերպություններից պահանջել տեղեկանքներ, բնութագրեր և այլ փաստաթղթեր, եթե դրանք չեն պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք: Վերջիններս պարտավոր են սահմանված կարգով տրամադրել այդ փաստաթղթերը կամ դրանց պատճենները.
7) պաշտպանյալի համաձայնությամբ հարցնել մասնագետների կարծիքը` պարզաբանելու համար իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված այն հարցերը, որոնք պահանջում են հատուկ գիտելիքներ.
8) հայտնել բացարկներ.
9) հարուցել միջնորդություններ.
10) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
11) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա կամ իր պաշտպանյալը մասնակցել կամ ներկա է գտնվել, դիտողություններ ներկայացնել այն քննչական կամ դատավարական գործողության արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, որին նա մասնակցել է, քննչական և այլ դատավարական գործողությանը, ինչպես նաև դատարանի նիստին մասնակցելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.
12) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն.
13) մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերի և գործի նյութերի հետազոտմանը, հանդես գալ ճառով և ռեպլիկով.
14) իր խնդրանքով ստանալ այն որոշումների պատճենները, որոնք իր պաշտպանյալը սույն օրենսգրքով ստանալու իրավունք ունի.
15) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը.
16) հետ վերցնել իր ներկայացրած ցանկացած բողոք, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի.
17) տուժողի հետ կասկածյալի և մեղադրյալի հաշտվելիս պաշտպանյալի հանձնարարությամբ հանդես գալ նրա անունից.
18) առարկություններ ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն տեղեկացված կամ այլ հանգամանքների արդյունքում իրեն հայտնի դարձած դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.
19) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների և առաջարկությունների առիթով.
20) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.
21) առարկել նախագահողի անօրինական գործողությունների դեմ.
22) պաշտպանյալի հաշվին, իսկ կասկածյալին կամ մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու դեպքում` Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին ստանալ վարձատրություն:
2. Պաշտպանն իրավունք չունի կատարել պաշտպանյալի շահերին հակասող որևէ գործողություն: Պաշտպանը չի կարող հակառակ պաշտպանյալի դիրքորոշման` ընդունել դեպքի հետ նրա առնչությունը և մեղավորությունը դրա կատարման մեջ: Պաշտպանն իրավունք չունի հրապարակել այն տեղեկությունները, որոնք իրեն հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու ընթացքում, եթե դրանք կարող են օգտագործվել պաշտպանյալի շահերի դեմ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Պաշտպանն իրավունք չունի ինքնակամ դադարեցնել իր լիազորությունները որպես այդպիսին, խոչընդոտել այլ պաշտպան հրավիրելուն կամ քրեական գործով վարույթին վերջինիս մասնակցելուն: Պաշտպանն իրավունք չունի քրեական գործով վարույթին մասնակցելու իր լիազորությունները վերավստահել այլ անձի:
4. Պաշտպանն իրավունք չունի առանց պաշտպանյալի հանձնարարության`
1) հայտարարել հանցանքի կատարման մեջ նրա մեղավորության մասին.
2) հայտարարել տուժողի հետ պաշտպանյալի հաշտվելու մասին.
3) ընդունել քաղաքացիական հայցը.
4) հետ վերցնել պաշտպանյալի ներկայացրած բողոքը:
5. Պաշտպանը պարտավոր է`
1) կասկածյալին և մեղադրյալին իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
2) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի իրավաչափ կարգադրություններին.
3) մինչև ընդմիջում հայտարարելը առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը.
4) դատական նիստում պահպանել կարգուկանոն:
6. Պաշտպանն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ:
(73-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 23.05.06 ՀՕ-104-Ն, 16.01.18 ՀՕ-69-Ն)
(73-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` դրանում ամրագրված` «քրեական հետապնդման մարմնի թույլտվությամբ» և «եթե դա պահանջում է կասկածյալը կամ մեղադրյալը, կամ գործողությունը սկսելիս դրա մասին միջնորդում է ինքը` պաշտպանը» ձևակերպումների մասով ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված դրույթին և 43-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին հակասող և անվավեր 08.10.2013 ՍԴՈ-1119 որոշմամբ)
Հոդված 74. | Քաղաքացիական պատասխանողը |
1. Քաղաքացիական պատասխանող է ճանաչվում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի վրա օրենքով, քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացված հայցի հիման վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար:
2. Քաղաքացիական պատասխանող ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը:
(74-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 75. | Քաղաքացիական պատասխանողի իրավունքները և պարտականությունները |
1. Քաղաքացիական պատասխանողը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`
1) ծանոթանալ առաջադրված մեղադրանքին.
2) տալ բացատրություններ իր դեմ ներկայացված հայցի վերաբերյալ.
3) ներկայացնել նյութեր` քրեական գործին կցելու և հետազոտելու համար.
4) հայտնել բացարկներ.
5) հարուցել միջնորդություններ.
6) իրեն ներկայացված հայցն ապահովելու նպատակով դատարանի դեպոզիտ մուծել դրամական միջոցներ.
7) առարկել քրեական գործով վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
8) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել է, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.
9) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն.
10) մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին.
11) դատարանի նիստում հանդես գալ ճառով և ռեպլիկով.
12) իր խնդրանքով անվճար ստանալ մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման պատճենը.
13) իրեն ներկայացված հայցի մասով բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները.
14) հետ վերցնել իր կամ իր ներկայացուցչի ներկայացրած բողոքը.
15) իրեն ներկայացված հայցի մասով առարկություններ ներկայացնել դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման դեմ բերված դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.
16) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների և առաջարկությունների առիթով.
17) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.
18) առարկել նախագահողի անօրինական գործողությունների դեմ.
19) ունենալ ներկայացուցիչ և դադարեցնել ներկայացուցչի լիազորությունները:
2. Քաղաքացիական պատասխանողը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, նաև իրավունք ունի`
1) քրեական գործով վարույթի ցանկացած պահի ընդունել հայցը.
2) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում.
3) հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, ինչպես նաև իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները:
3. Քաղաքացիական պատասխանողը պարտավոր է`
1) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
2) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաև նմուշներ` համեմատական հետազոտման համար.
3) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի իրավաչափ կարգադրություններին.
4) դատարանի նիստում պահպանել կարգուկանոն:
4. Քաղաքացիական պատասխանողը կարող է կանչվել որպես վկա:
5. Քաղաքացիական պատասխանողն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
6. Քաղաքացիական պատասխանողն իրեն պատկանող իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե դա համապատասխանում է համապատասխան իրավունքների և պարտականությունների բնույթին:
(75-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԵՎ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐ
Հոդված 76. | Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչները |
1. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչներ են համարվում նրանց ծնողները, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում են դատավարության համապատասխան անչափահաս կամ անգործունակ մասնակցի օրինական շահերը: Օրինական ներկայացուցիչ չունենալու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը տուժողի, կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցիչ է նշանակում խնամակալության և հոգաբարձության մարմնին:
2. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանն իրենց որոշմամբ թույլատրում են քրեական գործով վարույթին որպես համապատասխան տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչներ մասնակցել նրանցից յուրաքանչյուրի ծնողներից, որդեգրողներից, խնամակալներից կամ հոգաբարձուներից մեկին: Ընդ որում, որպես օրինական ներկայացուցիչ պետք է թույլատրվի մասնակցել այն ծնողին, որդեգրողին, խնամակալին կամ հոգաբարձուին, որի թեկնածությունն իր համաձայնության առկայության դեպքում պաշտպանում են մյուս բոլոր օրինական ներկայացուցիչները: Հակառակ դեպքում քրեական գործով վարույթին որպես օրինական ներկայացուցիչ մասնակցող անձին ընտրում է դատախազը կամ դատարանը:
Հոդված 77. | Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցչի իրավունքները և պարտականությունները |
1. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչը, սույն օրենսգրքով, սահմանված կարգով, իրավունք ունի`
1) ծանոթանալ առաջադրված մեղադրանքին, իսկ կասկածյալի օրինական ներկայացուցիչը` նաև իմանալ` ինչում է կասկածվում ներկայացվող անձը.
2) իմանալ դատավարությանը ներկայացվող մասնակցին քրեական վարույթն իրականացնող մարմին կանչելու մասին և ուղեկցել նրան.
3) առանձին, կոնֆիդենցիալ, անարգել տեսակցել դատավարության ներկայացվող մասնակցի հետ` քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ.
4) քրեական հետապնդման մարմնի առաջարկով մասնակցել իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին.
5) տալ բացատրություններ.
6) ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու և հետազոտելու համար.
7) հայտնել բացարկներ.
8) հարուցել միջնորդություններ.
9) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
10) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա կամ դատավարությանը` իր կողմից ներկայացվող մասնակիցը մասնակցել կամ ներկա է գտնվել, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.
11) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն.
12) ստանալ մեղադրական եզրակացության պատճենը.
13) մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին և գործի նյութերի հետազոտմանը, իր կողմից ներկայացվող քաղաքացիական հայցվորի և մեղադրյալի համապատասխանաբար ներկայացուցչի կամ պաշտպանի բացակայության դեպքում` հանդես գալ ճառով և ռեպլիկով.
14) իր խնդրանքով անվճար ստանալ այն որոշումների պատճենները, որոնք դատավարությանը` իր կողմից ներկայացվող մասնակիցը սույն օրենսգրքով ստանալու իրավունք ունի.
15) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը.
16) հետ վերցնել իր ներկայացրած բողոքը.
17) դատավարության` իր կողմից ներկայացվող մասնակցի շահերին առնչվող մասով առարկություններ ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն տեղեկացված կամ այլ հանգամանքների արդյունքում իրեն հայտնի դարձած դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.
18) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների և առաջարկությունների առիթով.
19) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.
20) առարկել նախագահողի գործողությունների դեմ.
21) իր կողմից ներկայացվող անձի համար հրավիրել համապատասխանաբար պաշտպան և ներկայացուցիչ, դադարեցնել իր կողմից հրավիրված պաշտպանի և ներկայացուցչի լիազորությունները.
22) հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, ինչպես նաև իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները:
2. Անգործունակ տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչը քրեական գործով վարույթի ընթացքում իրականացնում է նրանց իրավունքները, բացի այն իրավունքներից, որոնք անբաժանելի են նրանց անձից:
3. Սահմանափակ գործունակ տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի`
1) դատավարությանը` իր կողմից ներկայացվող սահմանափակ գործունակ մասնակցի համաձայնությամբ դադարեցնել պաշտպանի լիազորությունները.
2) իմանալ իր կողմից ներկայացվող սահմանափակ գործունակ մասնակցի մտադրության մասին`
հետ վերցնելու նրա նկատմամբ քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ բերված բողոքը.
հաշտվելու տուժողի, կասկածյալի, մեղադրյալի հետ.
հրաժարվելու իր ներկայացրած քաղաքացիական հայցից կամ ընդունելու իրեն ներկայացված քաղաքացիական հայցը.
հետ վերցնելու նրա շահերի պաշտպանության համար ներկայացված բողոքը.
3) համաձայնվել կամ չհամաձայնվել իր կողմից ներկայացվող անձի` սույն հոդվածի երրորդ մասի 2-րդ կետում թվարկված որոշումներին:
4. Անգործունակ տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իրավունք չունի դատավարությանը` իր կողմից ներկայացվող սահմանափակ գործունակ մասնակցի անունից`
1) հետ վերցնել նրա նկատմամբ քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ բերված բողոքը.
2) հայտարարել հանցանքի կատարման մեջ իր կողմից ներկայացվող մեղադրյալի մեղավորության մասին.
3) հաշտվել տուժողի, կասկածյալի, մեղադրյալի հետ.
4) ընդունել մեղադրյալին ներկայացված հայցը և հրաժարվել քաղաքացիական հայցվորի ներկայացրած հայցից.
5) հետ վերցնել դատավարությանը` իր կողմից ներկայացվող մասնակցի ներկայացրած բողոքը:
5. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իրավունք չունի կատարել դատավարությանը` իր կողմից ներկայացվող մասնակցի շահերին հակասող որևէ գործողություն, մասնավորապես` մեղադրյալի անունից հրաժարվել պաշտպանից:
6. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչը պարտավոր է`
1) քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել օրինական ներկայացուցչի իր լիազորությունները հաստատող փաստաթղթերը.
2) իր կողմից ներկայացվող անձի շահերը պաշտպանելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել իր մոտ եղած առարկաները և փաստաթղթերը.
4) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի իրավաչափ կարգադրություններին.
5) դատարանի նիստում պահպանել կարգուկանոն:
7. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչը կարող է կանչվել որպես վկա:
8. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
9. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իր իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ:
(77-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-34-Ն, 25.05.06 ՀՕ-91-Ն, 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 78. | Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչները |
1. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչներ են հանդիսանում այն անձինք, որոնք դատավարության նշված մասնակիցների կողմից լիազորված են քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնելու նրանց օրինական շահերը:
2. Քրեական դատավարությունում որպես տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչներ կարող են մասնակցել փաստաբանները և դատավարությանը համապատասխան մասնակցի կողմից տրված լիազորագիր ունեցող այլ անձինք: Քրեական գործով վարույթին որպես քաղաքացիական հայցվոր կամ քաղաքացիական պատասխանող մասնակցող իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան իրավաբանական անձի ղեկավարը` վկայական ներկայացնելու դեպքում:
3. Այն դեպքում, երբ անձին` տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչ ճանաչելուց հետո հայտնաբերվում է, որ բացակայում են ներկայացուցչի վիճակում անձի գտնվելու հիմքերը, քրեական վարույթն իրականացնող մարմինն իր պատճառաբանված որոշմամբ դադարեցնում է անձի մասնակցությունը վարույթին որպես ներկայացուցիչ: Ներկայացուցչի մասնակցությունը քրեական գործով վարույթին դադարում է նաև այն դեպքերում, եթե նրանց լիազորությունները դադարեցվում են համապատասխանաբար տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կողմից, կամ որպես այդպիսին նշանակված փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչը հրաժարվել է քրեական գործով վարույթին հետագա մասնակցությունից:
4. Տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կարող են ունենալ մի քանի ներկայացուցիչ, սակայն քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի թույլատրել քննչական կամ այլ դատավարական գործողությանը, ինչպես նաև դատարանի նիստին միաժամանակ մասնակցելու միայն մեկ ներկայացուցչի:
Հոդված 79. | Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցչի իրավունքները և պարտականությունները |
1. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը քրեական գործով վարույթի ընթացքում իրականացնում է նրանց իրավունքները, բացառությամբ վերջիններիս անձից անբաժանելի իրավունքների: Լիազորողի շահերի պաշտպանության համար տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`
1) ծանոթանալ առաջադրված մեղադրանքին.
2) քրեական հետապնդման մարմնի առաջարկով մասնակցել իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին, գործողությունն սկսելու պահին ներկայանալիս` մասնակցել իր լիազորողի մասնակցությամբ իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողությանը.
3) տալ բացատրություններ.
4) ներկայացնել նյութեր` քրեական գործին կցելու և հետազոտելու համար.
5) հայտնել բացարկներ.
6) հարուցել միջնորդություններ.
7) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
8) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա կամ դատավարությանը` իր կողմից ներկայացվող մասնակիցը մասնակցել կամ ներկա է գտնվել, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.
9) ստանալ մեղադրական եզրակացության պատճենը.
10) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն.
11) մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին, հանդես գալ եզրափակիչ ճառով և ռեպլիկով.
12) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը.
13) լիազորողի համաձայնությամբ հետ վերցնել իր ներկայացրած բողոքը.
14) լիազորողի շահերին առնչվող մասով առարկություններ ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն տեղեկացրած կամ այլ հանգամանքների արդյունքում իրեն հայտնի դարձած դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.
15) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների և առաջարկությունների առիթով, ինչպես նաև դատարանի կողմից լուծվող այլ հարցերի կապակցությամբ.
16) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.
17) առարկել նախագահողի գործողությունների դեմ.
18) լիազորողի համաձայնությամբ նրա համար հրավիրել այլ ներկայացուցիչ և վերավստահել ներկայացուցչությունը:
2. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը` իրեն տրված լիազորագրում այդ մասին հատուկ նշված դեպքերում, ինչպես նաև քաղաքացիական հայցվորի կամ քաղաքացիական պատասխանողի շահերն ի պաշտոնե ներկայացնող, իր իրավասության սահմաններում գործող համապատասխան իրավաբանական անձի ղեկավարն իր լիազորողի անունից, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`
1) հետ վերցնել իր լիազորողի նկատմամբ քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ ներկայացված բողոքը.
2) հաշտվել կասկածյալի, մեղադրյալի հետ.
3) հրաժարվել իր լիազորողի ներկայացրած քաղաքացիական հայցից.
4) ընդունել իր լիազորողին ներկայացրած քաղաքացիական հայցը.
5) ստանալ լիազորողին հատկացված գույքը:
3. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, նաև իրավունք ունի իր խնդրանքով անվճար ստանալ այն որոշումների պատճենները, որոնք դատավարությանը` իր կողմից ներկայացվող մասնակիցը սույն օրենսգրքով ստանալու իրավունք ունի:
4. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչն իրավունք չունի կատարել լիազորողի շահերին հակասող որևէ գործողություն:
5. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը պարտավոր է`
1) հետևել իր լիազորողի ցուցումներին.
2) քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել ներկայացուցչի` իր լիազորությունները հաստատող փաստաթղթերը.
3) ներկայացվող անձի շահերը պաշտպանելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
4) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել իր մոտ եղած առարկաները և փաստաթղթերը.
5) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի իրավաչափ կարգադրություններին.
6) դատարանի նիստում պահպանել կարգուկանոն:
6. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
(79-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-34-Ն, 25.05.06 ՀՕ-91-Ն, 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 80. | Տուժողի իրավահաջորդը |
1. Տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի իրավունքները և պարտականությունները:
2. Տուժողի մերձավոր ազգականին նրա իրավահաջորդ ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը` նրա խնդրանքով: Համապատասխան խնդրանքով դիմած մի քանի մերձավոր ազգականներից տուժողի իրավահաջորդի ընտրությունն իրականացնում է դատախազը կամ դատարանը:
3. Տուժողի իրավահաջորդ ճանաչված անձն իրավունք ունի քրեական գործով վարույթի ցանկացած պահին դադարեցնել իր լիազորությունները:
4. Տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները և պարտականությունները, բացի ցուցմունքներ տալու և տուժողի անձից անբաժանելի այլ իրավունքներից և պարտականություններից: Տուժողի իրավահաջորդն իրավունք չունի հաշտվել կասկածյալի և մեղադրյալի հետ ու հետ վերցնել տուժողի ներկայացրած բողոքը:
5. Տուժողի իրավահաջորդը կարող է կանչվել որպես վկա:
6. Տուժողի իրավահաջորդն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
Գ Լ ՈՒ Խ 10
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՅԼ ԱՆՁԻՆՔ
Հոդված 81. | Ընթերական |
1. Ընթերական քրեական գործով չշահագրգռված՝ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որ վարույթն իրականացնող մարմնի հրավերով մասնակցում է քննչական գործողության կատարմանը՝ դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները հաստատելու համար:
Ընթերակա չեն կարող հրավիրվել հետաքննության և նախաքննության մարմինների աշխատակիցներից:
2. Ընթերական պետք է ունակ լինի լրիվ և ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները:
3. Ընթերական պարտավոր է`
1) ներկայանալ քննչական գործողություն կատարող քրեական հետապնդման մարմնի կանչով.
2) քրեական վարույթն իրականացնող մարմնի և քննչական գործողություն կատարող անձի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ իր հարաբերությունների մասին.
3) ենթարկվել քննչական գործողություն կատարող անձի իրավաչափ կարգադրություններին.
4) չլքել համապատասխան քննչական գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության.
5) ստորագրել համապատասխան քննչական գործողության արձանագրությունը` վերջինիս մասին դիտողություններ անելով կամ առանց դրանց.
6) առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված քննչական գործողության ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները:
4. Ընթերակայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:
5. Ընթերական իրավունք ունի`
1) սկզբից մինչև վերջ մասնակցել համապատասխան քննչական գործողության կատարմանը.
2) ծանոթանալ համապատասխան քննչական գործողության արձանագրությանը.
3) քննչական գործողության կատարման ընթացքում, ինչպես նաև արձանագրությանը ծանոթանալիս անել դիտողություններ, որոնք մտցվում են քննչական գործողության արձանագրության մեջ.
4) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում:
6. Ընթերական ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
(81-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-69-Ն, խմբ. 21.03.18 ՀՕ-181-Ն)
Հոդված 82. | Դատական նիստի քարտուղարը |
1. Դատական նիստի քարտուղարը քրեական գործով չշահագրգռված, դատական նիստի արձանագրությունը վարող դատարանի ծառայողն է:
2. Դատական նիստի քարտուղարը պարտավոր է`
1) դատարանի կամ կողմի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ իր հարաբերությունների մասին.
2) արձանագրության մեջ լրիվ և ճշտորեն շարադրել դատարանի գործողությունները և որոշումները, միջնորդությունները, առարկությունները, ցուցմունքները, դատարանի նիստին մասնակցող բոլոր անձանց բացատրությունները, ինչպես նաև դատական նիստի արձանագրության մեջ արտացոլման ենթակա այլ հանգամանքներ.
3) սույն օրենսգրքով նախատեսված ժամկետում պատրաստել դատական նիստի արձանագրությունը.
4) ենթարկվել նախագահողի իրավաչափ կարգադրություններին.
5) չհրապարակել դռնփակ դատական նիստի տվյալները:
3. Դատական նիստի քարտուղարը պատասխանատվություն է կրում դատական նիստի արձանագրության լրիվության և ճշտության համար: Արձանագրությունը կազմելիս կաշկանդված չէ որևէ մեկի ցուցումներով` կապված արձանագրության մեջ ընդգրկվող գրառումների բովանդակության հետ:
4. Դատական նիստի քարտուղարի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:
5. Դատական նիստի քարտուղարն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
(82-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 83. | Թարգմանիչը |
1. Թարգմանիչը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմինը հրավիրում է թարգմանություն իրականացնելու համար:
2. Թարգմանիչը պետք է ազատորեն տիրապետի քրեական դատավարության լեզվին և այն լեզվին, որից կատարվում է թարգմանությունը: Դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը, պաշտպանը, ներկայացուցիչը, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցները, ընթերական, դատական նիստի քարտուղարը, փորձագետը, վկան իրավունք չունեն թարգմանիչ լինելու:
3. Թարգմանիչ է համարվում նաև ժեստերի լեզվի թարգմանիչը:
4. Թարգմանիչը պարտավոր է`
1) թարգմանություն կատարելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
2) քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել թարգմանչի` իր որակավորումը հաստատող փաստաթղթերը.
3) քրեական վարույթն իրականացնող մարմնի, ինչպես նաև կողմերի պահանջով դատական նիստի ընթացքում տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի և համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ հարաբերությունների մասին.
4) թարգմանությունն ապահովելու համար անհրաժեշտ ամբողջ ժամանակահատվածում գտնվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման վայրում, դատական նիստերի դահլիճում և չլքել նշված գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության, իսկ դատական նիստերի դահլիճը` առանց նախագահողի թույլտվության.
5) թարգմանել լրիվ, ճշտորեն և ժամանակին.
6) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի իրավաչափ կարգադրություններին.
7) դատական նիստի ընթացքում պահպանել կարգուկանոն.
8) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությունում թարգմանության գրառումների լրիվությունը և ճշտությունը, ինչպես նաև քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հանձնվող փաստաթղթերում թարգմանության ճշտությունը.
9) առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության ժամանակ, ինչպես նաև դռնփակ դատական նիստում իրեն հայտնի դարձած տեղեկությունները:
5. Թարգմանչի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:
6. Թարգմանիչն իրավունք ունի`
1) թարգմանությունը ճշգրտելու համար հարցեր տալ թարգմանության ընթացքում ներկա գտնվող անձանց.
2) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով` դատական նիստի արձանագրությանը և թարգմանության գրառումների լրիվության և ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.
3) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում:
7. Թարգմանիչն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
(83-րդ հոդվածը խմբ. 28.04.14 ՀՕ-10-Ն, փոփ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 84. | Մասնագետը |
1. Մասնագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմինը նշանակում է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ` գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառներում իր մասնագիտական հմտությունները և գիտելիքներն օգտագործելով աջակցելու քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելիս: Մասնագետը կարող է նշանակվել դատավարության մասնակցի առաջարկած անձանցից:
2. Մասնագետը պետք է տիրապետի բավարար մասնագիտական հմտությունների և գիտելիքների:
3. Քրեական գործով վարույթում իրավաբանական հարցերով մասնագետ չի ներգրավվում: Մասնագետի հայտնած կարծիքը չի փոխարինում փորձագետի եզրակացությանը:
4. Մասնագետը պարտավոր է`
1) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով անհրաժեշտ աջակցություն ցույց տալու համար.
2) քրեական վարույթն իրականացնող մարմնին և քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձին ներկայացնել իր հատուկ որակավորումը հաստատող փաստաթղթերը.
3) քրեական վարույթն իրականացնող մարմնի, ինչպես նաև կողմերի պահանջով դատական նիստի ժամանակ տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի և համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ հարաբերությունների մասին.
4) աջակցություն ցույց տալու համար անհրաժեշտ ամբողջ ժամանակահատվածում գտնվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման վայրում, դատական նիստերի դահլիճում և չլքել նշված գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության, իսկ դատական նիստերի դահլիճը` առանց նախագահողի թույլտվության.
5) օգտագործել իր մասնագիտական հմտություններն ու գիտելիքներն առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու և վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու, փորձագետին հարցեր առաջադրելու գործում քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձին օգնություն ցույց տալու, ինչպես նաև նշված անձին, քրեական վարույթն իրականացնող մարմնին և դատարանի նիստին ներկա գտնվող կողմերին իր մասնագիտական իրավասության մեջ մտնող հարցեր պարզաբանելու համար, բացատրել իր գործողությունները.
6) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի իրավաչափ կարգադրություններին.
7) դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն.
8) արձանագրությունում ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության ընթացքի, բովանդակության և արդյունքների գրառումների լրիվությունը և ճշտությունը.
9) առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության ժամանակ, ինչպես նաև դռնփակ դատական նիստի ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները:
5. Մասնագետի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:
6. Մասնագետն իրավունք ունի`
1) քրեական վարույթն իրականացնող մարմնի կամ քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձի թույլտվությամբ ծանոթանալ գործի նյութերին և հարցեր տալ ներկաներին.
2) ներկաների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքների վրա, որոնք կապված են առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու և վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու, փորձագետին հարցեր առաջադրելու, ինչպես նաև իր մասնագիտական իրավասության մեջ մտնող հարցերի բովանդակության հետ.
3) առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու և վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու, փորձագետին հարցեր առաջադրելու հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.
4) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով` դատական նիստի արձանագրությանը և իր մասնակցությամբ իրականացվող քննչական գործողության ընթացքի, բովանդակության և արդյունքների գրառումների լրիվության և ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.
5) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում:
7. Մասնագետն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
(84-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 85. | Փորձագետը |
1. Փորձագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կամ փորձաքննություն նշանակելու մասին որոշման համապատասխան` նշանակում է փորձագիտական հաստատության ղեկավարը` գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում իր հատուկ գիտելիքներն օգտագործելով գործի նյութերը հետազոտելու և դրա հիման վրա եզրակացություն տալու համար: Փորձագետը կարող է նշանակվել դատավարության մասնակցի առաջարկած անձանցից:
2. Փորձագետը պետք է տիրապետի գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառի բավարար հատուկ գիտելիքների:
3. Քրեական գործով վարույթին իրավաբանական հարցերով փորձագետ չի ներգրավվում:
4. Փորձագետը պարտավոր է`
1) քրեական վարույթն իրականացնող մարմնին և իրեն հրավիրած անձին ներկայացնել իր հատուկ որակավորումը հաստատող փաստաթղթերը.
2) իրեն առաջադրված հարցերին տալ հիմնավորված և օբյեկտիվ եզրակացություն.
3) հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե առաջադրված հարցերը դուրս են գալիս իր հատուկ գիտելիքների շրջանակներից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար` այդ մասին կազմելով եզրակացություն.
4) եզրակացություն տալ ոչ միայն առաջադրված հարցերով, այլ նաև իր իրավասության շրջանակների մեջ մտնող և փորձաքննության կատարման ընթացքում ի հայտ եկած հանգամանքներով.
5) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել փորձաքննության կատարման ծախսերի նախահաշիվ և կատարված ծախսերի մասին հաշվետվություն.
6) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով` դատավարության մասնակիցների հարցերին պատասխանելու, ինչպես նաև եզրակացության բովանդակությունը պարզաբանելու համար.
7) քրեական վարույթն իրականացնող մարմնի, ինչպես նաև կողմերի պահանջով դատական նիստի ժամանակ, տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի և համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ հարաբերությունների մասին.
8) քննչական կամ այլ դատավարական գործողությանը մասնակցելու դեպքում չլքել նշված գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության, իսկ դատական նիստերի դահլիճը` առանց նախագահողի թույլտվության.
9) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի իրավաչափ կարգադրություններին.
10) դատարանի նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն.
11) առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության ժամանակ, ինչպես նաև դռնփակ դատական նիստի ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները:
5. Փորձագետի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:
6. Փորձագետն իրավունք ունի`
1) քրեական վարույթն իրականացնող մարմնից եզրակացություն տալու համար պահանջել անհրաժեշտ օբյեկտներ, նմուշներ և այլ նյութեր` համեմատական հետազոտման համար.
2) քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ ծանոթանալ եզրակացություն տալու համար անհրաժեշտ նյութերին և գործի նյութերից դուրս գրել անհրաժեշտ տեղեկություններ, իր պարտականությունները պատշաճ կատարելու համար հարցեր տալ կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկաներին, ծանոթանալ փորձաքննության առարկային վերաբերող նյութերին, դրանցից դուրս գրել անհրաժեշտ տեղեկություններ.
3) մասնակցել քննչական և այլ դատավարական գործողություններին, որքանով դրանք վերաբերում են փորձաքննության առարկային և անհրաժեշտ են եզրակացություն տալու համար.
4) դատարանի և դատավարության մասնակիցների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքների վրա, որոնք կապված են փորձաքննության առարկայի և փորձագետին առաջադրվող հարցերի ձևակերպման հետ.
5) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով` դատական նիստի արձանագրությանը և արձանագրության մեջ իր գործողությունների և բանավոր եզրակացության գրառումների լրիվության և ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.
6) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում:
7. Փորձագետն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
(85-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 86. | Վկան |
1. Վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք:
2. Որպես վկա չեն կարող կանչվել և հարցաքննվել`
1) անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները.
2) փաստաբանները` պարզելու համար տեղեկություններ, որոնք նրանց կարող են հայտնի լինել կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ.
3) անձինք, որոնց տվյալ քրեական գործին վերաբերող տեղեկությունները հայտնի են դարձել քրեական գործով որպես պաշտպան, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչ մասնակցելու կապակցությամբ.
4) դատավորը, այդ թվում նաև՝ լիազորությունները դադարեցված, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը և դատական նիստի քարտուղարը` կապված այն քրեական գործի հետ, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները, բացառությամբ տվյալ գործի վարույթի ընթացքում թույլ տրված սխալների և չարաշահումների քննության, նոր ի հայտ եկած հանգամանքներով տվյալ գործի նորոգման կամ կորցրած վարույթի վերականգնման դեպքերի.
5) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` խոստովանանքից իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին.
6) մարդու իրավունքների պաշտպանը` իր պարտականությունները կատարելու կապակցությամբ իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին:
3. Վկան պարտավոր է`
1) ցուցմունքներ տալու, քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
2) տալ ճշմարտացի ցուցմունքներ` հայտնել գործով իրեն ամբողջ հայտնի դարձածը և պատասխանել առաջադրված հարցերին, ստորագրությամբ հաստատել քննչական կամ այլ դատավարական գործողության, արձանագրության մեջ իր տված ցուցմունքների գրառումների ճշտությունը.
3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով տրամադրել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաև նմուշներ` համեմատական հետազոտման համար.
4) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման.
5) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության` ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա այդպիսի ունակությունը.
6) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի իրավաչափ կարգադրություններին.
7) չմեկնել այլ վայր` առանց դատարանի թույլտվության կամ առանց քրեական հետապնդման մարմնին իր գտնվելու նոր վայրի մասին նախապես տեղեկացնելու.
8) առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը կամ դատարանի շենքը.
9) դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն:
4. Վկայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:
5. Վկան իրավունք ունի`
1) իմանալ, թե որ քրեական գործով է կանչվում.
2) հրաժարվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ.
3) հրաժարվել նյութեր և տեղեկություններ ներկայացնելուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել ի վնաս իրեն, իր ամուսնու կամ մերձավոր ազգականների.
4) ցուցմունքներ տալիս քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ օգտվել փաստաթղթերից և իր գրավոր նշումներից.
5) ցուցմունքներ տալիս կազմել պլաններ, սխեմաներ և գծանկարներ.
6) անձամբ շարադրել մինչդատական վարույթի ընթացքում տրվող իր ցուցմունքները.
7) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով` դատական նիստի արձանագրությանը և իր ցուցմունքների գրառումների լրիվության և ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.
8) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում.
9) հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները:
10) քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալ փաստաբանի հետ:
(86-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-113-Ն, փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 23.05.06 ՀՕ-104-Ն, խմբ. 15.11.06 ՀՕ-181-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց, խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 87. | Վկայի օրինական ներկայացուցչի մասնակցությունը քննչական և այլ դատավարական գործողություններին |
1. 14 տարին չլրացած վկայի օրինական ներկայացուցիչը, իսկ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ` նաև առավել բարձր տարիքի անչափահասի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի իմանալ ներկայացվող անձին քրեական վարույթն իրականացնող մարմին կանչելու մասին և մասնակցել քննչական կամ այլ դատավարական գործողությանը` ուղեկցելով նրան:
2. Մասնակցելով քննչական կամ այլ դատավարական գործողությանը` վկայի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի`
1) հարուցել միջնորդություններ.
2) առարկել քրեական գործով վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
3) առարկել դատական նիստը նախագահողի գործողությունների դեմ.
4) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել է մինչդատական վարույթի ընթացքում և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն:
3. Քննչական կամ այլ դատավարական գործողությանը մասնակցելիս վկայի օրինական ներկայացուցիչը պարտավոր է`
1) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի իրավաչափ կարգադրություններին.
2) դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն:
(87-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Գ Լ ՈՒ Խ 11
ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱՐԿԵԼԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԱԶԱՏԵԼԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ
Հոդված 88. | Բացարկները, ինքնաբացարկները և գործով վարույթից հեռացնելու մասին միջնորդությունները |
1. Բացարկները, ինքնաբացարկները և գործով վարույթից հեռացնելու մասին միջնորդությունները հայտարարվում են քրեական դատավարությանը համապատասխան անձանց մասնակցությունը բացառող հանգամանքների հիման վրա:
2. Դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը, պաշտպանը, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը, ընթերական, դատական նիստի քարտուղարը, թարգմանիչը, մասնագետը, փորձագետը, որոնց հայտնի են քրեական դատավարությանն իրենց մասնակցությունը բացառող հանգամանքներ, պարտավոր են դրանց մասին հայտնել դատավարության շահագրգռված մասնակիցներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, իսկ այն դեպքում, երբ նրանք կասկածում են իրենց մասնակցությամբ գործի նորմալ քննության հնարավորությանը` հայտարարել ինքնաբացարկ կամ գործով վարույթից իրենց հեռացնելու մասին միջնորդություն:
3. Դատավարության մասնակիցն իրավունք ունի դատախազին, քննիչին, հետաքննության մարմնի աշխատակցին քրեական գործով վարույթի ցանկացած պահի բացարկ հայտնելու: Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կարող է ներկայացվել միայն մինչև դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ միջնորդություն ներկայացնողը կապացուցի, որ ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել:
4. Քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի իր իրավասության սահմաններում լուծել հայտնված բացարկների, ինքնաբացարկների և գործով վարույթից հեռացնելու մասին միջնորդությունների հարցը կամ քրեական դատավարությանը համապատասխան անձի մասնակցությունը բացառող հանգամանքներ հայտնաբերելու դեպքում` սեփական նախաձեռնությամբ հեռացնել նրան քրեական գործով վարույթին մասնակցելուց: Այլ անձանց հայտնված բացարկները լուծելու համար իրավասու անձին հայտնված բացարկը պետք է լուծվի առաջնահերթության կարգով:
5. Այն դեպքում, երբ գործով վարույթին, մի քանի անձանց միաժամանակյա մասնակցությունը բացառվում է, ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների պատճառով, քրեական գործով վարույթից պետք է հեռացվեն այն անձինք, որոնք մյուսներից ուշ են ձեռք բերել դատավորի կամ դատավարության մասնակցի իրավավիճակ: Եթե ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերություններով կապված անձինք հայտնվել են դատարանի կազմում, քրեական գործով վարույթից հեռացվելու ենթակա անձին ընտրում է նախագահողը:
(88-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 89. | Քրեական դատավարությանը մասնակցելուց ազատելը |
Դատական նիստի քարտուղարը, թարգմանիչը, մասնագետը, որոնց մասնակցությունը քրեական գործով վարույթին չի բացառվում որևէ հանգամանքով, կարող են վարույթն իրականացնող մարմնի կողմից, իրենց խնդրանքով, ազատվել դրան մասնակցելուց`
1) հաշվի առնելով իրենց պարտքը կատարելուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայությունը.
2) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
Հոդված 90. | Դատավորի ինքնաբացարկը |
1. Դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով:
2. Դատավորի կողմից գործը դատական քննության նախապատրաստելն առաջին ատյանի դատարանի կազմում համապատասխան գործի հետագա քննությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանք չէ: Վճռաբեկ դատարանի դատավորի մասնակցությունը գործի քննությանը, վճռաբեկ դատարանում նույն գործի քննությանը նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չեն:
3. Դատավարության մասնակիցները սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունեն դատավորին, իսկ եթե գործը քննվում է կամ պետք է քննվի կոլեգիալ՝ դատավորներին կամ դատարանի ամբողջ կազմին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու:
Միջնորդությունը պետք է լինի պատճառաբանված և նույն հիմքով կարող է ներկայացվել մեկ անգամ:
4. Դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության հարցը լուծում է այն դատավորը, որին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացվել: Դատավորների կոլեգիալ կազմով գործը քննելու ժամանակ, եթե ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել մեկից ավելի դատավորների կամ դատարանի ամբողջ կազմին, ապա յուրաքանչյուր դատավոր լուծում է իր ինքնաբացարկի հարցը:
5. Ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքում կայացվում է որոշում, որում նշվում են այն բավարարելու կամ մերժելու հիմքերը:
6. Դատավորը, որը ինքնաբացարկ է հայտնել, պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը ենթակա է բառացի արձանագրման: Ինքնաբացարկ հայտնած դատավորը, եթե համարում է, որ ինքը կարող է տվյալ գործով լինել անկողմնակալ, կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկը անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի դատաքննությունը:
7. Ինքնաբացարկի մասին որոշումն անհապաղ ուղարկվում է դատավարության կողմերին:
8. Դատավորը պարտավոր չէ կայացնել ինքնաբացարկն ընդունելու մասին որոշում, եթե դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին, կամ գործի լուծման հրատապության առումով անգործությունը կարող է հանգեցնել ծանր հետևանքների:
(90-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, 23.03.18 ՀՕ-211-Ն)
Հոդված 91. | Դատախազին բացարկելը |
1. Դատախազը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե`
1) առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը.
2) համապատասխան քրեական գործը կամ նյութը քննող դատավորի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ:
2. Դատախազի մասնակցությունը քրեական գործի քննությանը, ինչպես նաև դատական նիստում նրա կողմից մեղադրանքը պաշտպանելը համապատասխան քրեական գործով վարույթին որպես դատախազ նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ:
3. Դատախազին հայտնված բացարկը լուծում է վերադաս դատախազը, իսկ դատական նիստին մասնակցելիս` համապատասխան դատարանը:
Հոդված 92. | Քննիչին կամ հետաքննության մարմնի աշխատակցին բացարկելը |
1. Քննիչը կամ հետաքննության մարմնի աշխատակիցը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը:
2. Համապատասխան քրեական գործով նախկինում կատարված քննությանը որպես քննիչ, հետաքննության մարմնի աշխատակից, ինչպես նաև դատախազ մասնակցելը տվյալ գործով վարույթին նրանց հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ, բացի այն դեպքերից, երբ բացահայտվել են գործով` նրանց կողմից թույլ տրված օրենքի էական խախտումներ:
3. Քննիչին կամ հետաքննության մարմնի աշխատակցին հայտնված բացարկը լուծում է քննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը կամ վերադաս դատախազը:
Հոդված 93. | Պաշտպանին և ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելը |
1. Պաշտպանը կամ տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե`
1) գտնվում է ազգակցական կամ անձնական, ծառայողական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցում կամ մասնակցել է քրեական գործի քննությանը.
2) գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատակից, մասնագետ, փորձագետ կամ վկա.
3) օրենքով կամ դատարանի դատավճռով իրավունք չունի լինելու փաստաբան կամ ներկայացուցիչ:
2. Պաշտպանը, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի և քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը չի կարող պաշտպանյալի կամ վստահորդի կողմից մասնակցել քրեական գործով վարույթին, եթե նա տվյալ գործով իրավաբանական օգնություն է ցույց տալիս կամ ցույց տվել այն անձին, որի շահերը հակասում են պաշտպանյալի կամ վստահորդի շահերին, ինչպես նաև այդ անձի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերով պաշտպանին հեռացնելը թույլատրվում է միայն պաշտպանյալի համաձայնությամբ:
4. Պաշտպանին և ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելու հարցը լուծում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
Հոդված 93.1. | Օրինական ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելը |
(93.1-ին հոդվածը 03.06.20 ՀՕ-300-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2021 թվականին:)
Հոդված 94. | Ընթերակային բացարկելը |
1. Ընթերական չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը, ինչպես նաև, եթե նա օրենքով իրավունք չունի լինելու ընթերակա:
2. Ընթերական չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե գտնվում է քրեական վարույթն իրականացնող մարմնից անձնական կամ ծառայողական կախվածության մեջ:
3. Ընթերակայի նախկին մասնակցությունը քննչական գործողությանը տվյալ քրեական գործով այլ քննչական գործողությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանք չէ, բացի այն դեպքերից, երբ որևէ ընթերակայի մասնակցությունը կրում է պարբերական բնույթ:
3.1. Միևնույն անձը մեկ ամսվա ընթացքում միևնույն գործով կարող է ներգրավվել որպես ընթերակա ոչ ավելի, քան երկու անգամ։
4. Ընթերակային հայտնված բացարկի հարցը լուծում է քննչական գործողություն կատարող անձը:
(94-րդ հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-181-Ն)
Հոդված 95. | Դատական նիստի քարտուղարին բացարկելը |
1. Դատական նիստի քարտուղարը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե`
1) առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը.
2) օրենքով կամ դատարանի դատավճռով իրավունք չունի լինելու դատական նիստի քարտուղար.
3) դատավորի հետ գտնվում է ազգակցական հարաբերությունների մեջ.
4) հայտնաբերվում է նրա անձեռնհասությունը:
2. Որպես դատական նիստի քարտուղար` անձի նախորդ մասնակցությունը դատական քննությանը դատական նիստերին որպես այդպիսին նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ:
3. Դատական նիստի քարտուղարին հայտնված բացարկը լուծում է դատարանը:
Հոդված 96. | Թարգմանչին կամ մասնագետին բացարկելը |
1. Թարգմանիչը կամ մասնագետը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե`
1) առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը.
2) օրենքով կամ դատարանի դատավճռով իրավունք չունի լինելու թարգմանիչ կամ մասնագետ.
3) դատավորի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ.
4) գտնվում է կողմից, նրա օրինական ներկայացուցչից կամ ներկայացուցչից ծառայողական կախվածության մեջ.
5) հայտնաբերվում է նրա անձեռնհասությունը:
2. Որպես թարգմանիչ կամ մասնագետ` անձի նախորդ մասնակցությունը գործին, քրեական գործով վարույթին որպես այդպիսին նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ:
3. Թարգմանչին կամ մասնագետին հայտնված բացարկը լուծում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
Հոդված 97. | Փորձագետին բացարկելը |
1. Փորձագետը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե`
1) առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը.
2) օրենքով կամ դատարանի դատավճռով իրավունք չունի լինելու փորձագետ.
3) դատավորի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական, ծառայողական կամ այլ կախվածության հարաբերությունների մեջ.
4) գտնվում է կողմից, նրա օրինական ներկայացուցչից կամ ներկայացուցչից ծառայողական կախվածության մեջ.
5) անցկացրել է ստուգումներ կամ կատարել այլ ստուգողական գործողություններ, որոնց արդյունքները հիմք են ծառայել քրեական գործ հարուցելու համար.
6) հայտնաբերվում է նրա անձեռնհասությունը:
2. Որպես փորձագետ` անձի նախորդ մասնակցությունը գործին քրեական գործով վարույթին որպես այդպիսին նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ, բացի այն դեպքերից, երբ նրա եզրակացության ճշտության վերաբերյալ ծագած կասկածի հիման վրա կատարվում է կրկնակի փորձաքննություն:
3. Փորձագետին հայտնված բացարկը լուծում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
Գ Լ ՈՒ Խ 12
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ կամ հանցագործության մասին հաղորդում տվող ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(գլուխը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
(վերնագիրը լրաց. 09.06.17 ՀՕ-101-Ն)
Հոդված 98. | Քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձանց պաշտպանությունը |
(վերնագիրը լրաց. 09.06.17 ՀՕ-101-Ն)
1. Քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք:
Սույն գլխում «մերձավոր» է համարվում այն անձը, որի պաշտպանության նպատակով քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձը գրավոր դիմում է ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմին:
2. Քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի (սույն գլխում այսուհետ` պաշտպանվող անձ) պաշտպանությունն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերելով, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին, որը ենթակա է անհապաղ կատարման:
4. Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին պաշտպանվող անձի դիմումը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից քննարկվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան դա ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Կայացված որոշման մասին անմիջապես հայտնվում է դիմողին, և նրան է ուղարկվում համապատասխան որոշման պատճենը:
5. Եթե պաշտպանվող անձի դիմումի վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումը մերժելու մասին, ապա դիմում ներկայացրած անձն իրավունք ունի որոշման պատճենն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, այն բողոքարկելու սույն օրենսգրքով սահմանված կարգով։
6. Պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումի մերժումը արգելք չէ պաշտպանվող անձի կողմից այդպիսի միջոցներ ձեռնարկելու մասին նոր դիմում ներկայացնելու համար, եթե նա ենթարկվել է սպառնալիքի կամ հարձակման կամ ի հայտ են եկել նախորդ դիմումում չնշված այլ հանգամանքներ:
7. Ձերբակալվածներին պահելու վայրի, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ղեկավարը համապատասխանաբար ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման ձևով պատիժը կրող անձի պաշտպանության համար կարող է դիմել քրեական վարույթն իրականացնող մարմին՝ իր նախաձեռնությամբ կամ այդ անձի դիմումի հիման վրա:
(98-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 09.06.17 ՀՕ-101-Ն)
Հոդված 981. | Պաշտպանության միջոցները |
Պաշտպանության միջոցներն են՝
1) անձին պաշտոնապես նախազգուշացնելը, ումից սպասվում է պաշտպանվող անձի նկատմամբ բռնության վտանգ կամ այլ հանցանքի կատարում.
2) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը.
3) պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը.
4) պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը և վտանգի մասին հայտնելը.
5) վերահսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելը և հեռախոսային ու այլ հաղորդումները գաղտնալսելը.
6) պաշտպանվող անձի` քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը.
7) կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ այնպիսի խափանման միջոց ընտրելը, որը կբացառի նրանց կողմից պաշտպանվող անձի հանդեպ բռնության կամ այլ հանցանքի կատարման հնարավորությունը.
8) պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելը.
9) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ արտաքինը փոխելը.
10) պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը փոփոխելը.
11) դատական նիստերի դահլիճից առանձին անձանց հեռացնելը կամ դռնփակ դատական քննություն անցկացնելը.
12) դատարանում պաշտպանվող անձին հարցաքննելը` առանց նրա ինքնության մասին տեղեկությունների հրապարակման:
Անհրաժեշտության դեպքում կարող են իրականացվել մեկից ավելի պաշտպանության միջոցներ:
Պաշտպանության միջոցների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններով պաշտպանության ենթակա անձի պաշտպանությունը կարող է իրականացվել նաև օտարերկրյա պետության տարածքում։
(981 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 982. |
Քրեական պատասխանատվության ենթարկելու հավանականության մասին նախազգուշացնելը |
Պաշտպանվող անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգի մասին վկայող փաստերի առկայության դեպքում, որոնք բավարար չեն այն անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար, որից սպասվում է բռնության կամ այլ հանցանքի կատարման վտանգ, քրեական վարույթն իրականացնող մարմինը նրան պաշտոնապես նախազգուշացնում է քրեական պատասխանատվության ենթարկելու հավանականության մասին: Նախազգուշացումը կատարվում է անձից ստորագրություն վերցնելով:
(982 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 983. |
Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը |
Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների պաշտպանությունն իրականացվում է`
1) քրեական գործի նյութերում և այլ փաստաթղթերում կամ տեղեկություններ պարունակող կրիչներում, ինչպես նաև քննչական գործողությունների կամ դատական նիստերի արձանագրություններում անձի մասին տեղեկությունների սահմանափակումով՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական գործում առկա արձանագրային տվյալներում պաշտպանվող անձի ազգանունը, անունը, հայրանունը կեղծանուններով փոխարինելու միջոցով:
Տեղեկությունները սահմանափակելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը և դրան առնչվող նյութերն առանձնացվում են քրեական գործի մյուս նյութերից և պահվում վարույթն իրականացնող մարմնի մոտ:
Հիմնական վարույթից առանձնացված որոշմանը և դրան առնչվող նյութերին ծանոթանալը մատչելի է միայն դատարանին և քրեական հետապնդումն իրականացնող մարմնին, իսկ դատավարության մյուս մասնակիցները դրան կարող են ծանոթանալ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, եթե դա անհրաժեշտ է կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպանությունն իրականացնելու կամ քրեական գործի քննության համար էական նշանակություն ունեցող որևէ հանգամանք պարզելու համար.
2) պաշտպանվող անձի մասին տեղեկություններ տրամադրելու վրա ժամանակավոր արգելք դնելով:
(983 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 984 .
Անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը
1. Քրեական վարույթն իրականացնող մարմինը, համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ, իրականացնում է պաշտպանվող անձի անձնական պահպանությունը, նրա բնակարանի կամ այլ գույքի պահպանությունը:
2. Պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը սարքավորվում են հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով, փոխվում են նրա բնակարանի կամ անձնական այլ հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի (միջոցների) պետական համարանիշերը:
(984 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 985 .
Անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը և վտանգի մասին հայտնելը
Պաշտպանվող անձի անձնական անվտանգության ապահովման համար օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրամադրվում են անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաև նրան հայտնվում է սպասվող վտանգի մասին:
(985 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 986 .
Վերահսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելը և հեռախոսային կամ այլ հաղորդումները գաղտնալսելը
Քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանվող անձի գրավոր դիմումի հիման վրա կամ նրա գրավոր համաձայնությամբ և սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնում է նրա հեռախոսային կամ այլ խոսակցությունների գաղտնալսում: Խոսակցությունների գաղտնալսման ընթացքում կարող է կիրառվել ձայնագրառում:
(986 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 987 . | Պաշտպանվող անձի` քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը |
Քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու համար անհրաժեշտության դեպքում պաշտպանվող անձի փոխադրման անվտանգությունն ապահովում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
(987 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 988 .
Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելը
Քրեական վարույթն իրականացնող մարմինը օրենքով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ընտրում է խափանման այնպիսի միջոց, որը կբացառի բռնության կամ այլ հանցանքի կատարման հնարավորությունը, ինչի մասին կայացվում է պատճառաբանված որոշում: Որոշման մասին տեղեկացվում է նաև պաշտպանվող անձը:
(988 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 989 .
Բնակության այլ վայր փոխադրելը
1. Պաշտպանվող անձը ժամանակավոր կամ մշտապես փոխադրվում է բնակության այլ վայր:
2. Բնակության այլ վայր փոխադրելն իրականացվում է պաշտպանվող անձի գրավոր համաձայնությամբ, եթե առկա է այնպիսի իրադրություն, երբ պաշտպանվող անձի անձնական անվտանգությունը չի կարող ապահովվել այլ միջոցներով:
(989 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 9810 . Ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ պաշտպանվող անձի արտաքինը փոխելը
1. Անհրաժեշտության դեպքում կարող են փոխարինվել պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև կարող է փոխվել նրա արտաքինը:
2. Փաստաթղթերի փոխարինումը, արտաքինը փոխելը, այդ թվում՝ պլաստիկ վիրահատությունը, իրականացվում են պաշտպանվող անձի գրավոր համաձայնությամբ, եթե առկա է այնպիսի իրադրություն, երբ պաշտպանվող անձի անձնական անվտանգությունը չի կարող ապահովվել այլ միջոցներով:
(9810 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 98 11 . Աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը փոփոխելը
1. Եթե պաշտպանվող անձին ուղղված վտանգի վերացման համար պահանջվում է, որ նա թողնի նախկին աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը, ապա քրեական վարույթ իրականացնող մարմինն այդ անձի միջնորդությամբ կամ համաձայնությամբ օգնում է տեղավորվել նոր աշխատանքի կամ ուսման վայր:
2. Պաշտպանվող անձի հարկադիր պարապուրդի ժամկետը հաշվակցվում է որպես աշխատանքային ստաժ, և այդ ժամկետի համար վճարվում է փոխհատուցում, որը չի կարող նախկին աշխատանքի կամ ծառայության համար տրված աշխատավարձից ցածր լինել: Նոր աշխատանքի կամ ծառայության վայրում ցածր աշխատավարձի դեպքում աշխատավարձերի տարբերությունը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Պաշտպանվող անձին ուսման այլ վայր տեղավորելիս պետք է հաշվի առնվեն նրա նախկին ուսման վայրում առկա պայմանները:
(9811 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 9812. Դատական նիստերի դահլիճից առանձին անձանց հեռացնելը կամ դռնփակ դատական քննություն անցկացնելը
1. Պաշտպանվող անձի անվտանգության շահերից ելնելով՝ դատական նիստի նախագահողն իրավասու է առանձին անձանց հեռացնելու դատական նիստերի դահլիճից:
2. Պաշտպանվող անձի անվտանգությունն ապահովելու համար դատական նիստի նախագահողն անցկացնում է դռնփակ դատական քննություն, ինչի մասին կայացվում է պատճառաբանված որոշում:
(9812 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 9813. Պաշտպանվող անձի հարցաքննությունը դատարանի կողմից
1. Դատարանի կողմից պաշտպանվող անձի հարցաքննությունը, առանց նրա ինքնության մասին տվյալների հրապարակման, կարող է կատարվել կեղծանվան օգտագործմամբ: Պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել դատական նիստերի դահլիճից ամբաստանյալի և պաշտպանության կողմի ներկայացուցչին հեռացնելուց հետո:
2. Անհրաժեշտության դեպքում պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել այնպիսի պայմաններում, որոնք բացառում են անձի ինքնության ճանաչումը: Այդ նպատակով կարող են օգտագործվել դիմակ, շպար, պաշտպանվող անձի ձայնը փոփոխող սարք և օրենքին չհակասող պաշտպանության այլ միջոցներ:
3. Պաշտպանվող անձի հարցաքննությունը, առանց դատավարության մյուս մասնակիցների ակներև տեսանելիության, կարող է կատարվել տեսաձայնային և տեխնիկական այլ միջոցների (շղարշ, պաշտպանիչ էկրան, թաղանթ) օգնությամբ՝ դատավարության սահմանափակ շրջանակով մասնակիցների մասնակցությամբ՝ գաղտնիության պահպանման մասին նախազգուշացումով:
4. Բացառիկ դեպքերում դատարանը կարող է պաշտպանվող անձին ազատել դատական նիստին մասնակցելու պարտականությունից՝ նրա կողմից նախկինում տրված ցուցմունքի գրավոր հաստատման առկայության դեպքում:
5. Անհրաժեշտության դեպքում դատական նիստի նախագահողը կարող է դատաքննության ընթացքում արգելել տեսաձայնային և այլ միջոցներով հարցաքննության տեսաձայնագրառումը:
(9813 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 99. Պաշտպանվող անձի իրավունքները և պարտականությունները
1. Պաշտպանվող անձն իրավունք ունի`
1) ներկայացնելու միջնորդություն պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կամ դրանք դադարեցնելու մասին.
2) իմանալու իր նկատմամբ իրականացվող պաշտպանության միջոցի կամ միջոցների, դրանց տեսակի, իրականացման, ժամկետի և դադարեցման մասին.
3) դատական կարգով բողոքարկելու քրեական վարույթն իրականացնող մարմնի, նրա պաշտոնատար անձի որոշումները, գործողությունները կամ անգործությունը.
4) հրաժարվելու պաշտպանության միջոցներից։
2. Պաշտպանվող անձը պարտավոր է`
1) կատարել քրեական վարույթն իրականացնող մարմնի պաշտոնատար անձի օրինական պահանջները.
2) քրեական վարույթն իրականացնող մարմնին անհապաղ տեղյակ պահել իրեն սպառնացող վտանգի կամ հակաիրավական գործողության յուրաքանչյուր դեպքի, իր մասնավոր կյանքում և գործունեության մեջ տեղի ունեցած և պաշտպանվող անձի պաշտպանությանն առնչվող ցանկացած փոփոխության մասին.
3) խուսափել որևէ գործունեությունից, որը կարող է խոչընդոտել պաշտպանության միջոցի արդյունավետ կիրառմանը.
4) պահպանել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ժամանակավոր օգտագործման համար իրեն հանձնված գույքը և փաստաթղթերը:
3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշում կայացնելուց հետո պարտավոր է պաշտպանվող անձին անհապաղ բացատրել նրա իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև աջակցել պաշտպանվող անձին այդ իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման գործում:
(99-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 991.
Պաշտպանության միջոցների դադարեցման հիմքերը և կարգը
1. Պաշտպանության միջոցների իրականացումը կարող է դադարեցվել, եթե պաշտպանվող անձը՝
1) այդ մասին ներկայացրել է գրավոր դիմում.
2) տվել է կեղծ ցուցմունք, որը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով.
3) չի կատարել սույն օրենսգրքի 99-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված պարտականությունները.
4) այլևս պաշտպանության կարիք չունի՝ իր կյանքին կամ անվտանգությանը սպառնացող իրական վտանգի վերացման պատճառով.
5) մահացել է:
2. Պաշտպանության միջոցների իրականացման դադարեցումը կատարվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, որի պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է պաշտպանվող անձին, որը կարող է այն բողոքարկել դատական կարգով:
(991 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Գ Լ ՈՒ Խ 13
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ
Հոդված 100. | Դատավարության մասնակից ճանաչելու պահանջի իրավունքը |
1. Դատավարության մասնակից չհանդիսացող ցանկացած անձ, սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, իրավունք ունի պահանջելու իրեն ճանաչել տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, նրանց օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ:
2. Տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, նրանց օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ ճանաչելու մասին անձի պահանջը պետք է անհապաղ քննության առնվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից` այն ստանալու պահից 3 օրվա ընթացքում: Պահանջի վերաբերյալ ընդունված որոշման մասին անմիջապես ծանուցվում է դիմողը` նրան ուղարկելով համապատասխան որոշման պատճենը:
3. Դիմողն իրավունք ունի իրեն դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում համապատասխան մերժումը բողոքարկել դատարան կամ, եթե քրեական վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման պատճենը չի ստացվել բողոք տալու պահից մեկ ամսվա ընթացքում դիմել դատարան` իրեն դատավարության մասնակից ճանաչելու մասին պահանջով:
4. Մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած անձի մերձավոր ազգականը կարող է պահանջել նշված անձին ճանաչելու տուժող, եթե դիմողը ցանկանում է լինել նրա իրավահաջորդը: Նշված պահանջը` քննության է առնվում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից` սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով սահմանված կարգով:
Հոդված 101. | Դատավարությանը մասնակցող անձանց իրավունքների և պարտականությունների պարզաբանումը, դրանց իրականացման հնարավորության ապահովումը |
1. Դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իմանալ իր իրավունքները և պարտականությունները, իր ընտրած դիրքորոշման իրավական հետևանքները, իր մասնակցությամբ կատարվող դատավարական գործողությունների նշանակությունը:
2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ապահովել սույն օրենսգրքով սահմանված կարգով դրանց իրականացման հնարավորությունը:
3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարության մասնակիցներին հայտնել այն անձանց անունները, ազգանունները և նրանց մասին այլ անհրաժեշտ տվյալներ, որոնց կարող է բացարկ հայտնվել:
4. Դատավարության մասնակցի կարգավիճակ ձեռք բերած անձին նրա իրավունքները և պարտականությունները պարտադիր պարզաբանվում են նախքան նրա մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողություններն սկսվելը և նրա կողմից` որպես դատավարության մասնակից որևէ դիրքորոշում արտահայտելը: Դատարանը պարտավոր է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակցին պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները` անկախ դրանց քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում պարզաբանումից:
5. Քրեական վարույթն իրականացնող մարմինը և քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձը պարտավոր են ընթերակային, թարգմանչին, մասնագետին, փորձագետին, վկային նրանց մասնակցությամբ կատարվող յուրաքանչյուր քննչական կամ այլ դատավարական գործողություն սկսվելուց առաջ պարզաբանել նրանց իրավունքները և պարտականությունները: Վկային նրա իրավունքները և պարտականությունները կարող է մեկ անգամ պարզաբանվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից` նրա առաջին հարցաքննությունից առաջ, և կրկին` դատական նիստում:
Հոդված 102. | ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՊԱՀԱՆՋՆԵՐԻ` ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ |
1. Կողմերի միջնորդությունները, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց պահանջները պետք է մտցվեն դատական նիստի կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ, իսկ գրավոր միջնորդությունները և պահանջները` կցվեն քրեական գործի նյութերին:
2. Միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո, եթե սույն օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ: Միջնորդության լուծումը կարող է հետաձգվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ոչ ժամանակին հարուցված միջնորդությունը թողնվում է առանց քննության:
3. Միջնորդության և պահանջի վերաբերյալ ընդունված որոշումները պետք է լինեն պատճառաբանված: Միջնորդության կամ պահանջի վերաբերյալ ընդունված որոշման մասին քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես տեղյակ է պահում դիմողին:
4. Միջնորդության կամ պահանջի մերժումը չի խոչընդոտում դրա կրկին ներկայացնելուն քրեական դատավարության հետագա փուլերում կամ քրեական վարույթն իրականացնող այլ մարմնին: Քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը:
Հոդված 103. | ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ |
1. Քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները կարող են սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել դատավարության մասնակիցների կողմից: Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին, դատարանինը` վերադաս դատարան: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան:
2. Բողոքները կարող են լինել գրավոր, իսկ նրանց գրավոր ձևը սույն օրենսգրքով հատուկ նախատեսված չլինելու դեպքում` նաև բանավոր: Քրեական վարույթն իրականացնող մարմինը բանավոր բողոքը մտցնում է տվյալ պահին կատարվող դատավարական գործողության արձանագրության մեջ կամ կազմում առանձին արձանագրություն:
3. Բողոքները քրեական դատավարությանը մասնակցող անձինք տալիս են անձամբ կամ քրեական վարույթն իրականացնող այն մարմնի միջոցով, որի գործողությունները կամ որոշումները բողոքարկվում են: Իր կամ այլ անձանց գործողությունների կամ որոշումների դեմ բողոքն ընդունող դատարանը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են անմիջապես, ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ, բողոքն ուղարկել ըստ ենթակայության:
4. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոք տալը կասեցնում է բողոքարկվող որոշումն ի կատար ածելը:
5. Դատավարության մասնակցի բողոքը պետք է անհապաղ քննության առնվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից, բայց ոչ ուշ, քան այն ստանալու պահից 3 օրվա ընթացքում: Սույն օրենսգրքով կարող են նախատեսվել բողոքների քննության նաև այլ ժամկետներ:
6. Բողոքը կարող է թողնվել առանց քննության և վերադարձվել դատավարության մասնակցին, եթե այն ստորագրված չէ նրա կամ նրա ներկայացուցչի կողմից կամ չի պարունակում նշում բողոքարկվող գործողության կամ որոշման մասին:
7. Յուրաքանչյուր դատապարտյալ ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից դատավճռի և որոշման վերանայման իրավունք:
8. Յուրաքանչյուր դատապարտյալ իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, դիմել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջպետական մարմիններին, եթե սպառված են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված իրավական պաշտպանության բոլոր միջոցները:
9. Բողոք տված անձն իրավունք ունի հետ վերցնել այն: Կասկածյալը և մեղադրյալն իրավունք ունեն հետ վերցնել իր պաշտպանի բողոքը, քաղաքացիական հայցվորը, տուժողը կամ քաղաքացիական պատասխանողն իրավունք ունի հետ վերցնել իր ներկայացուցչի բողոքը, բացի օրինական ներկայացուցչի բողոքից: Կասկածյալի կամ մեղադրյալի շահերի պաշտպանության համար ներկայացված բողոքը կարող է հետ վերցվել միայն նրա համաձայնությամբ: Բողոքը հետ վերցնելը չի խոչընդոտում նախքան սահմանված ժամկետները լրանալը դրա կրկին ներկայացնելուն, բացի սույն օրենսգրքով նախատեսված դեպքերից:
10. Քրեական վարույթն իրականացնող մարմինը բողոքի վերաբերյալ ընդունում է պատճառաբանված որոշում, որի մասին տեղյակ է պահվում բողոք տված անձին:
Բ Ա Ժ Ի Ն 4
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 14
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 104. | ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
1. Քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
2. Քրեական դատավարությունում որպես ապացույցներ թույլատրվում են`
1) կասկածյալի ցուցմունքները.
2) մեղադրյալի ցուցմունքները.
3) տուժողի ցուցմունքները.
4) վկայի ցուցմունքները.
41) տվյալ գործի մեղադրանքի հետ առնչվող` մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները.
5) դատապարտյալի ցուցմունքները.
6) փորձագետի եզրակացությունը.
7) իրեղեն ապացույցները.
8) քննչական և դատական գործողությունների արձանագրությունները.
9) այլ փաստաթղթերը:
3. Քրեական դատավարության ընթացքում թույլատրվում է օգտագործել միայն այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել սույն օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ:
(104-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 105. | ՈՐՊԵՍ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ |
1. Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել`
1) բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաև այլ անօրինական գործողություններով.
2) կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի, դատավարության լեզվին չտիրապետող անձանց իրավունքների` սույն օրենսգրքով նախատեսված լրացուցիչ երաշխիքների էական խախտմամբ.
21) վկայի՝ սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված իրավունքների խախտմամբ.
3) տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից.
4) բացարկման ենթակա անձի մասնակցությամբ, եթե նա իմացել է կամ պետք է իմանար քրեական գործով վարույթին իր մասնակցությունը բացառող հանգամանքների առկայության մասին.
5) քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ.
6) այն անձից, որն ունակ չէ ճանաչել փաստաթուղթը կամ այլ առարկան, հաստատել դրա իսկությունը, հայտնել դրա առաջացման և ստացման հանգամանքների մասին.
7) անհայտ կամ դատական նիստում չբացահայտվող աղբյուրից.
8) ժամանակակից գիտական պատկերացումներին հակասող մեթոդների կիրառման արդյունքում:
2. Ապացույցներ ձեռք բերելիս էական են քննչական կամ դատավարական գործողությունների կատարման կարգի այն խախտումները, որոնք դրսևորվել են քրեական դատավարության մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների կամ քրեական դատավարության սկզբունքների խախտմամբ:
3. Մեղադրանքի կողմի թույլ տված քրեադատավարական օրենքի պահանջների խախտման հետևանքով ապացուցողական նշանակությունը կորցնելու ենթակա նյութը պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրվել որպես ապացույց: Այդպիսի ապացույցը թույլատրվում է միայն համապատասխան կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ:
(105-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-104-Ն, խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 106. | ԱՊԱՑՈՒՅՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ |
1. Փաստական տվյալների` որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը, ինչպես նաև վարույթում դրանց սահմանափակ օգտագործման հնարավորությունը հաստատում է վարույթն իրականացնող մարմինը` սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ:
2. Ապացույցի թույլատրելիությունը հիմնավորելու պարտականությունն ընկած է այն ձեռք բերող կողմի վրա: Եթե ապացույցը ձեռք բերելիս պահպանվել են սույն օրենսգրքի բոլոր պահանջները, ապացույցի անթույլատրելիությունը հիմնավորելու պարտականությունը կրում է դրա թույլատրելիությունը վիճարկող կողմը:
Հոդված 107. | ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ |
Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`
1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).
2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.
3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.
4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ.
5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները.
6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով.
7) այն հանգամանքները, որոնք հիմնավորում են, որ գույքը ստացվել է հանցագործության կատարման արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից կամ օգտագործվել է կամ նախատեսվել է օգտագործել որպես հանցագործության գործիք կամ միջոց կամ ուղղվել է ահաբեկչության ֆինանսավորմանը կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված մաքսանենգության առարկա:
(107-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-115-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-84-Ն)
Հոդված 108. | ՈՐՈՇԱԿԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏՎՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ |
Քրեական գործով վարույթում ստորև նշված հանգամանքները կարող են հաստատվել միայն հետևյալ ապացույցները նախապես ստանալով և հետազոտելով`
1) մահվան պատճառը և առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը` դատաբժշկական փորձագետի եզրակացությունը.
2) հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության հետևանքով մեղադրյալի ունակ չլինելը դեպքի պահին գիտակցելու իր գործողությունների (անգործության) բնույթը և նշանակությունը, դրանց վնասակարությունը կամ ղեկավարելու դրանք` դատահոգեբուժական կամ դատահոգեբանական փորձագետի եզրակացությունը.
3) վկայի կամ տուժողի ունակ չլինելը ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները` դատահոգեբուժական փորձագետի եզրակացությունը.
4) գործի համար նշանակություն ունենալու դեպքում` տուժողի, կասկածյալի, մեղադրյալի որոշակի տարիքի հասնելը` տարիքի մասին փաստաթուղթը, իսկ դրա բացակայության դեպքում` դատաբժշկական և դատահոգեբանական բնագավառների փորձագետների եզրակացությունները.
5) կասկածյալի և մեղադրյալի մոտ նախկին դատվածության առկայությունը և նրան որոշակի պատիժ նշանակելը` համապատասխան տեղեկանքը, իսկ հնարավորության դեպքում` նաև դատարանի դատավճռի պատճենը:
(108-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Գ Լ ՈՒ Խ 15
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 109. | ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ |
1. Կասկածյալի ցուցմունքները` մինչդատական վարույթում սույն օրենսգրքով սահմանված կարգով կատարված հարցաքննության ժամանակ գրավոր կամ բանավոր ձևով նրա հաղորդած տվյալներն են:
2. Կասկածյալն իրավունք ունի ցուցմունքներ տալ կասկածանքի առիթով, ինչպես նաև ապացույցների, գործի համար նշանակություն ունեցող իրեն հայտնի այլ հանգամանքների մասին:
Հոդված 110. | ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ |
1. Մեղադրյալի ցուցմունքները` մինչդատական վարույթում, ինչպես նաև դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով կատարված հարցաքննության ժամանակ գրավոր կամ բանավոր ձևով նրա հաղորդած տվյալներն են:
2. Մեղադրյալն իրավունք ունի ցուցմունքներ տալ իրեն առաջադրված մեղադրանքի առիթով, ինչպես նաև ապացույցների, գործի համար նշանակություն ունեցող իրեն հայտնի այլ հանգամանքների մասին:
Հոդված 111. | ՏՈՒԺՈՂԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ |
1. Տուժողի ցուցմունքները` մինչդատական վարույթում, ինչպես նաև դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով կատարված հարցաքննության ժամանակ գրավոր կամ բանավոր ձևով նրա հաղորդած տվյալներն են:
2. Տուժողը կարող է հարցաքննվել գործով ապացուցման ենթակա ցանկացած հանգամանքի, ինչպես նաև կասկածյալի, մեղադրյալի հետ իր հարաբերությունների մասին: Տուժողի հաղորդած տվյալները չեն կարող ծառայել որպես ապացույց, եթե նա չի նշում դրանց ստացման աղբյուրը:
Հոդված 112. | ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ |
1. Վկայի ցուցմունքները` մինչդատական վարույթում, ինչպես նաև դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով կատարված հարցաքննության ժամանակ գրավոր կամ բանավոր ձևով նրա հաղորդած տվյալներն են:
2. Վկան կարող է հարցաքննվել գործին վերաբերող ցանկացած հանգամանքի, այդ թվում` մեղադրյալի, տուժողի, այլ վկաների հետ իր հարաբերությունների մասին: Վկայի հաղորդած տվյալները չեն կարող ծառայել որպես ապացույց, եթե նա չի նշում դրանց ստացման աղբյուրը:
Հոդված 113. | ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ |
1. Դատապարտյալի ցուցմունքները` մինչդատական վարույթում, ինչպես նաև դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով կատարված հարցաքննության ժամանակ գրավոր կամ բանավոր ձևով նրա հաղորդած տվյալներն են:
2. Դատապարտյալն իրավունք ունի ցուցմունքներ տալ գործի այն հանգամանքների մասին, որոնք ապացուցված են իր նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոդված 1131 . |
Մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները |
1. Տվյալ գործի մեղադրանքի հետ առնչվող` մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները մինչդատական վարույթում և դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով նրա հաղորդած գրավոր կամ բանավոր տվյալներն են կատարված հանցագործության մասին։
2. Մեկ այլ քրեական գործով կասկածյալը կամ մեղադրյալը կամ ամբաստանյալը կարող է հարցաքննվել ինչպես այդ գործով, այնպես էլ այն գործով իր մեղադրանքի շրջանակներում ցանկացած հանգամանքի շուրջ, որի առնչությամբ ինքը ներգրավվել է հարցաքննվելու համար։
3. Մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հարցաքննությունը կատարվում է կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հարցաքննության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով։
(1131 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 114. | ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
1. Փորձագետի եզրակացությունը գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի որևէ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործմամբ գրավոր հիմնավորված հետևություններն են իրեն առաջադրած հարցերի, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող այն հանգամանքների վերաբերյալ, որոնց նա հանգել է` գործի համապատասխան նյութերը հետազոտելով:
2. Փորձագետը կարող է հարցաքննվել իր տված եզրակացության պարզաբանման կապակցությամբ:
3. Փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը:
Հոդված 115. | ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ |
1. Իրեղեն ապացույցներ են այն առարկաները, որոնք հանցագործության գործիք են ծառայել կամ իրենց վրա հանցագործության հետքեր են պահպանել, կամ հանցավոր գործողությունների օբյեկտներ են եղել, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեքները և մյուս բոլոր առարկաները, որոնք կարող են հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու, մեղադրանքը հերքելու կամ պատասխանատվությունը մեղմացնելու միջոցներ ծառայել:
2. Առարկան իրեղեն ապացույց է ճանաչվում քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:
3. Դատարանն առարկային իրեղեն ապացույցի նշանակություն է տալիս միայն այն դեպքում, եթե դրա մանրամասն նկարագրությամբ, կնքելով և այն ձեռք բերելուց անմիջապես հետո կատարված այլ մանրամասն գործողություններով բացառվել է առարկան փոխելու, առանձնահատկությունները, հատկանիշները, պարունակող հետքերն էապես փոփոխելու հնարավորությունը, կամ եթե դատարանում հետազոտվելուց անմիջապես առաջ այն ճանաչել են կասկածյալը, մեղադրյալը, տուժողը կամ վկան:
Հոդված 116. | ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ և ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
1. Իրեղեն ապացույցները պահվում են քրեական գործի հետ, իսկ մեծածավալության դեպքում` կարող են հանձնվել հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և առանձին անձանց պատասխանատու պահպանմանը:
2. Քննչական գործողություններ կատարելիս առգրավված թանկարժեք մետաղները և քարերը, օտարերկրյա արժույթները, դրամը, չեկերը և արժեթղթերը, որոնք համապատասխան քրեական գործով վարույթում կարող են ճանաչվել իրեղեն ապացույց, զննվելուց անմիջապես հետո, իրենց անհատական հատկանիշներով գործի համար նշանակություն չունենալու դեպքում, պետք է պահպանության համար հանձնվեն պետական բանկի հիմնարկներին:
3. Իրեղեն ապացույցները և առգրավված այլ առարկաները, բացառությամբ շուտ փչացող առարկաների, քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից պահվում են այնքան, քանի դեռ նրանց տնօրինման հարցը չի լուծվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իրեղեն ապացույցների տնօրինման մասին որոշումը կարող է ընդունվել նախքան քրեական գործով վարույթի ավարտը:
4. Եթե գործին որպես իրեղեն ապացույց կցված առարկայի նկատմամբ իրավունքի մասին վեճը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով, տվյալ առարկան պահվում է մինչև քաղաքացիական գործով վճիռն ուժի մեջ մտնելը:
Հոդված 117. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
1. Առարկաները պահելիս և փոխադրելիս պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի դրանք զերծ մնան կորստից, վնասվելուց, փչանալուց, այլ առարկաների հետ շփվելուց կամ խառնվելուց:
2. Գործն ուղարկելիս ուղեկցող նամակում և մեղադրական եզրակացությանը կից տեղեկանքում թվարկվում են քրեական գործին կցված և նրա հետ ուղարկվող բոլոր առարկաները, ինչպես նաև նշվում են գործին չկցված իրեղեն ապացույցների գտնվելու տեղերը: Իրեղեն ապացույցները դատարան են ուղարկվում փաթեթավորված և կնքված վիճակում:
3. Առարկաներն ստանալիս դրանք համեմատվում են ուղեկցող նամակում կամ մեղադրական եզրակացությանը կից տեղեկանքում առկա տվյալների հետ: Անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում դրա մասին կազմվում է արձանագրություն: Փաթեթավորված և կնքված իրեղեն ապացույցները բացվում և հետազոտվում են միայն դատաքննության ընթացքում:
Հոդված 118. | ՆԱԽՔԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՎԱՐՏՆ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ |
1. Նախքան քրեական գործով վարույթի ավարտը քրեական վարույթն իրականացնող մարմինը սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին հետ է վերադարձնում`
1) շուտ փչացող առարկաները.
2) առօրյա կենցաղում օգտագործելու համար անհրաժեշտ այն առարկաները, որոնց վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել.
3) թռչունները և տնային կենդանիները, ավտոմեքենան կամ տրանսպորտային այլ միջոցը, եթե դրանց վրա քաղաքացիական հայցը, դատական ծախսերը կամ հնարավոր գույքային բռնագանձումն ապահովելու համար կալանք դրված չէ:
1.1. Գրավի առարկա իրեղեն ապացույցները և գրավի առարկա առգրավված այլ առարկաները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ հետ են վերադարձվում դրա օրինական տիրապետողին բոլոր քննչական գործողությունները կատարելուց հետո, եթե դա չի վնասում պատշաճ ապացուցմանը:
1.2. Կալանքի տակ գտնվող իրեղեն ապացույցների՝ կալանքից ազատելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 238 հոդվածի 1.1-ին մասով:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված առարկաների սեփականատերը կամ օրինական տիրապետողը հայտնի չլինելու կամ վերոհիշյալ իրեղեն ապացույցները վերադարձնելն այլ պատճառներով անհնարին լինելու դեպքում դրանք հանձնվում են համապատասխան կազմակերպություններին` պահելու, խնամելու կամ իրացնելու համար:
(118-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-111-Ն)
Հոդված 119. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹՆ ԱՎԱՐՏԵԼԻՍ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ |
1. Դատարանի դատավճռում, ինչպես նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ իրեղեն ապացույցների հարցի լուծումը կատարվում է հետևյալ կանոնների պահպանմամբ`
1) հանցագործության գործիքները, ինչպես նաև շրջանառությունից հանված առարկաները բռնագրավվում և հանձնվում են համապատասխան պետական հիմնարկներին, իսկ արժեք չներկայացնելու դեպքում` ոչնչացվում են.
2) արժեք չներկայացնող իրերը ոչնչացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ շահագրգռված անձանց միջնորդության դեպքում` կարող են հանձնվել նրանց.
3) դրամը, այլ արժեքները և մյուս առարկաները, որոնք օրինական տիրապետումից դուրս են եկել հանցագործության կամ օրենքով չթույլատրված այլ գործողությունների հետևանքով, հանձնվում են տիրապետողին, սեփականատիրոջը կամ նրանց իրավահաջորդներին.
4) հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեքները և մյուս առարկաները դատարանի դատավճռով ուղղվում են դատական ծախսերի հատուցմանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը, իսկ եթե հայտնի չէ վնաս կրած անձը, որպես եկամուտ` հանձնվում են պետությանը.
5) իրեղեն ապացույց հանդիսացող փաստաթղթերը պահվում են գործի հետ միասին` վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում, կամ հանձնվում են շահագրգիռ կազմակերպություններին և քաղաքացիներին:
(119-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 120. | ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՓՉԱՑՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ԿՈՐՍՏԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
1. Փորձաքննության կամ այլ օրինաչափ գործողությունների արդյունքում փչացած, ոչնչացած կամ կորած իրերի արժեքը մտնում է դատական ծախսերի մեջ:
2. Արդարացման դատավճիռ կայացնելիս, ինչպես նաև քրեական գործի վարույթը սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերում և երկրորդ մասում նշված հիմքերով կարճելիս փորձաքննության կամ այլ օրինաչափ գործողությունների հետևանքով փչացած կամ կորած իրերի արժեքը սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին հետ է վերադարձվում պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 121. | ՔՆՆՉԱԿԱՆ և ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Քննչական և դատական գործողությունների արձանագրությունները սույն օրենսգրքով նախատեսված գրավոր կազմված փաստաթղթեր են, որոնք հաստատում են քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից անմիջականորեն ընկալված, քրեական գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները:
2. Որպես ապացույց կարող են օգտագործվել սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ կատարված հետևյալ քննչական և դատական գործողությունների արձանագրությունները.
1) զննության.
2) քննման.
3) ճանաչման ներկայացնելու.
4) արտաշիրիմման.
5) առգրավման.
6) խուզարկության.
7) գույքի վրա կալանք դնելու.
8) նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելու.
9) հեռախոսային խոսակցությունները լսելու.
10) նմուշներ ստանալու.
11) քննչական փորձարարության:
3. Որպես ապացույց կարող են օգտագործվել նաև կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների վերաբերյալ ընդունված բանավոր հայտարարությունների, մեղայականով ներկայանալու, ձերբակալման, անձանց իրավունքների և պարտականությունների պարզաբանման առիթով կազմված արձանագրությունները:
4. Քննչական գործողության արձանագրության ոչ լրիվությունը չի կարող մեղադրանքի նպատակներով լրացվել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, ինչպես նաև ընթերակայի և այլ անձանց ցուցմունքներով:
Հոդված 122. | ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ |
1. Փաստաթուղթ է թղթային, մագնիսական, էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա բառային, թվային, գծագրական կամ այլ նշանային ձևով արված ցանկացած գրառում, որով կարող են հաստատվել քրեական գործի համար նշանակություն ունեցող տվյալները:
2. Սույն օրենսգրքի 115 հոդվածի առաջին մասում նշված հատկանիշներ պարունակող փաստաթղթերը կարող են ծառայել նաև որպես իրեղեն ապացույցներ:
3. Այլ փաստաթղթերն ապացույց են ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:
Հոդված 123. | ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԿՑԵԼԸ, ՊԱՀՊԱՆԵԼԸ և ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ |
1. Փաստաթուղթը քրեական գործի նյութերին կցվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից և պահվում է գործի հետ` վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում:
2. Այն դեպքում, երբ առգրավված և գործին կցված փաստաթղթերն օրինական տիրապետողին անհրաժեշտ են ընթացիկ հաշվառման, հաշվետվության և այլ օրինաչափ նպատակների համար, նրան հնարավորություն է ընձեռվում ժամանակավոր օգտագործման համար ստանալ այդ փաստաթղթերը կամ դրանցից պատճեններ հանել:
3. Դատարանի դատավճիռը կամ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս հետո գործում առկա փաստաթղթերի բնօրինակները` դրանց օրինական տիրապետողների խնդրանքով, վերադարձվում են նրանց: Այս դեպքում գործում պետք է մնա փաստաթղթի պատճենը, որի ճշտությունը հաստատում է քննիչը, դատախազը կամ դատարանը:
Գ Լ ՈՒ Խ 16
ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ
Հոդված 124. | ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ |
1. Ապացուցումը` գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելն է:
2. Մեղադրյալի մեղքի և պատասխանատվությունը խստացնող հանգամանքների առկայության ապացուցման պարտականությունը կրում են քրեական հետապնդման մարմինները:
Հոդված 125. | ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՀԱՎԱՔԵԼԸ |
Ապացույցները հավաքվում են հետաքննության, նախաքննության և դատական քննության ընթացքում` սույն օրենսգրքով նախատեսված քննչական և դատական գործողությունների կատարման ճանապարհով:
Հոդված 126. | ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ |
Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով:
Հոդված 127. | ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ |
1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ:
Բ Ա Ժ Ի Ն 5
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 17
ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ
Հոդված 128. | ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
1. Ձերբակալումը անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը՝ օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար:
2. Ձերբակալել կարելի է միայն`
1) անձին, որը հիմնավոր կերպով կասկածվում է այնպիսի հանցագործության մեջ, որի կատարման համար կարող է նշանակվել պատիժ` կարգապահական գումարտակում պահելու, կալանքի, որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով.
2) կիրառված խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալին:
3. Ձերբակալումը կատարվում է`
1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա.
2) քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա:
(128-րդ հոդվածը խմբ. 23.05.06 ՀՕ-104-Ն, լրաց. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 129. | ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՀԱՆՑԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԾԱԳԱԾ ԿԱՍԿԱԾԱՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ |
1. Հանցանք կատարելու մեջ կասկածվող անձը կարող է ձերբակալվել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի կողմից հետևյալ հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում, եթե`
1) նա բռնվել է քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.
2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարողի.
3) տվյալ անձի կամ նրա հագուստի վրա, նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում կամ տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են քրեական օրենքով չթույլատրված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր.
4) կան այլ հիմքեր հանցանքի կատարման մեջ կասկածելու անձին, որը դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր կամ բնակվում է այլ տեղանքում, կամ որի անձնավորությունը պարզված չէ:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով ձերբակալումը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով ձերբակալվածին արգելանքի վերցնելու պահից 72 ժամվա ընթացքում պետք է մեղադրանք առաջադրվի: Կասկածյալին նշված ժամկետում կարող է մեղադրանք չառաջադրվել, եթե նա արգելանքի վերցվելու պահից 72 ժամվա ընթացքում իր նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու կամ խափանման միջոց չընտրելու հետևանքով ազատվել է արգելանքից:
3. Մինչև ձերբակալման արձանագրությունը նրան հայտարարելն արգելանքի վերցված անձն իրավունք ունի`
1) իմանալու իրեն ազատությունից զրկելու պատճառը.
2) պահպանելու լռություն.
3) ստանալու իր իրավունքների մասին բանավոր պարզաբանում.
4) ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
5) իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին.
6) հրավիրելու փաստաբան.
7) իր պահանջով ենթարկվելու բժշկական հետազոտման:
Անկախ ձերբակալման արձանագրությունը անձին հայտարարելու հանգամանքից՝ փաստացի արգելանքի վերցվելուց չորս ժամ հետո անձը ձեռք է բերում կասկածյալի վերաբերելի իրավունքները և պարտականությունները:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-7-րդ կետերով սահմանված իրավունքները ծագում են հետաքննության մարմին կամ քննիչի մոտ բերելու պահից:
5. Մինչև ձերբակալվածի կարգավիճակ ստանալն արգելանքի վերցված անձը պարտավոր է`
1) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի իրավաչափ կարգադրություններին.
2) չխոչընդոտել անձնական խուզարկությանը.
3) ենթարկվել բժշկական ստուգման և մատնադրոշմման, ինչպես նաև լուսանկարվել և փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ:
6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավունքների իրականացումն ապահովելու նպատակով`
1) արգելանքի վերցնող անձը պարտավոր է արգելանքի վերցնելուց հետո անհապաղ արգելանքի վերցված անձին բանավոր պարզաբանել նրան ազատությունից զրկելու պատճառները, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները.
2) վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է արգելանքի վերցված անձին վարույթն իրականացնող մարմին բերելուց հետո անհապաղ նրան տրամադրել նրա ստորագրությամբ իր իրավունքների և պարտականությունների ցանկը, ազատությունից զրկելու պատճառների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում, ապահովել արգելանքի վերցված անձի գտնվելու վայրի մասին նրա ընտրած անձին տեղեկացնելը և փաստաբան հրավիրելը, արգելանքի վերցված անձի պահանջի դեպքում ապահովել նրա բժշկական հետազոտումը, չարգելել փաստաբանի տեսակցությունը արգելանքի վերցված անձի հետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
7. Վարույթն իրականացնող մարմինն անմիջական վերադասի գրավոր համաձայնությամբ կարող է հետաձգել սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված նվազագույն իրավունքի իրականացումն անձին արգելանքի վերցնելու պահից առավելագույնը 12 ժամով, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել հանցագործության կանխմանը կամ խափանմանը կամ հանգեցնել ապացույցների ոչնչացման կամ վնասման:
8. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված իրավունքի իրականացման հետաձգման մասին անհապաղ կազմվում է արձանագրություն` դրանում շարադրելով այդ իրավունքի իրականացումը հետաձգելու պատճառները: Արձանագրությունն ստորագրվում է վարույթն իրականացնող մարմնի և արգելանքի վերցված անձի կողմից: Վերջինս իրավունք ունի պահանջելու դրա մեջ մտցնելու իր դիտողությունները:
(129-րդ հոդվածը փոփ. 04.12.01 ՀՕ-263, 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 130. | ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ |
1. Եթե քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք, ընդ որում, նա գտնվում է այլ տեղանքում կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, քրեական հետապնդման մարմինն իրավունք ունի որոշում կայացնել այդ անձին ձերբակալելու մասին:
2. Ձերբակալելու մասին որոշումն ի կատար ածելիս հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազն անմիջապես տեղյակ են պահում համապատասխան որոշումը կայացրած քրեական հետապնդման մարմնին:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով` ձերբակալումը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով` ձերբակալվածին արգելանքի վերցնելու պահից 72 ժամվա ընթացքում, պետք է մեղադրանք առաջադրվի: Կասկածյալին նշված ժամկետում կարող է մեղադրանք չառաջադրվել, եթե նա արգելանքի վերցվելու պահից 72 ժամվա ընթացքում իր նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու կամ խափանման միջոց չընտրելու հետևանքով ազատվել է արգելանքից:
4. Մինչև կասկածյալի կարգավիճակ ստանալն արգելանքի վերցված անձի նկատմամբ տարածվում են սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-8-րդ մասերի դրույթները:
(130-րդ հոդվածը փոփ. 04.12.01 ՀՕ-263, 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 131. | ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼԸ ՄԻՆՉև ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ |
1. Եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի որոշում ընդունել տվյալ անձին ձերբակալելու մասին` միաժամանակ նրա կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելով դատարան:
2. Մեղադրյալին սույն հոդվածով սահմանված կարգով ձերբակալում թույլատրվում է միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքի դրույթները թույլ են տալիս նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով ձերբակալումը չի կարող տևել մեղադրյալին արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի:
(131-րդ հոդվածը փոփ. 04.12.01 ՀՕ-263)
Հոդված 1311. | Կասկածյալի ձերբակալման կարգը |
1. Հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին հետաքննության մարմին, քննիչի կամ դատախազի մոտ բերելուց հետո` երեք ժամվա ընթացքում, կազմվում է կասկածյալին ձերբակալելու մասին արձանագրություն, որի պատճենը այն կազմելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում ստորագրությամբ տրվում է ձերբակալված անձին: Ձերբակալման մասին արձանագրությունում նշվում է կասկածյալի պաշտպանության, ինչպես նաև սույն օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու մասին:
2. Արձանագրությունում նշվում են կազմելու ժամանակը (օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն), ձերբակալման ժամանակը, վայրը, հիմքը (հիմքերը) և նպատակը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված հանցանքի կատարման մեջ կասկածվում է ձերբակալվածը, նրա անձնական խուզարկության արդյունքները և այլ հանգամանքներ, ինչպես նաև ձերբակալվածի հայտարարություններն ու միջնորդությունները:
3. Ձերբակալման արձանագրությունը կազմելուց հետո` 12 ժամվա ընթացքում, հետաքննության մարմինը կամ քննիչը գրավոր իրազեկում է դատախազին:
(1311 -րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-104-Ն, խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 132. | ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻՆ ԱԶԱՏԵԼԸ |
1. Ձերբակալվածը, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, ենթակա է անհապաղ ազատման, եթե`
1) չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին կասկածը.
2) բացակայում է անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը.
3) լրացել է ձերբակալման` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, և դատարանը մեղադրյալին կալանավորելու մասին որոշում չի կայացրել.
4) սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված են:
2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում կասկածյալին կարող է ազատել նաև հետաքննության մարմնի ղեկավարը: Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում կասկածյալին ազատում է ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը:
3. Ձերբակալումից ազատված անձը չի կարող կրկին ձերբակալվել նույն կասկածանքով:
(132-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 16.01.18 ՀՕ-69-Ն, 14.04.20 ՀՕ-196-Ն)
Հոդված 133. | ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
Ձերբակալված անձինք պահվում են ձերբակալվածներին պահելու վայրերում: Ձերբակալվածներին պահելու կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Գ Լ ՈՒ Խ 18
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 134. | ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ՏԵՍԱԿՆԵՐԸ |
1. Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:
2. Խափանման միջոցներն են`
1) կալանավորումը.
2) գրավը.
3) ստորագրություն` չհեռանալու մասին.
4) անձնական երաշխավորությունը.
5) կազմակերպության երաշխավորությունը.
6) հսկողության հանձնելը.
7) հրամանատարության հսկողության հանձնելը:
3. Կալանավորումը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Հսկողության հանձնելը կարող է կիրառվել միայն անչափահասի նկատմամբ: Հրամանատարության հսկողությանը հանձնելը կարող է կիրառվել միայն զինծառայողի կամ զինապարտի նկատմամբ` զորահավաքներ անցնելու ժամանակահատվածում:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված, բացառությամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի, որը կարող է կիրառվել սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների հետ կապակցված:
(134-րդ հոդվածը խմբ. 14.04.20 ՀՕ-196-Ն)
⚖ | ⚖ | ⚖ | ⚖ | ⚖ | ⚖ | ⚖ |
Հոդված 135. | ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ |
1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
2. Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:
3. Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`
1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.
3) տարիքը և առողջական վիճակը.
4) սեռը.
5) զբաղմունքի տեսակը.
6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.
7) գույքային դրությունը.
8) բնակության մշտական վայրի առկայությունը.
9) այլ էական հանգամանքներ:
(135-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն, 23.03.18 ՀՕ-211-Ն)
Հոդված 136. | ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Խափանման միջոցը կիրառվում է դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ: Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում: Գրավը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշման մեջ նշում է գրավի գումարի չափը կամ գրավի առարկան:
2. Կալանավորումը կիրառվում է միայն դատարանի որոշմամբ` մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի միջնորդությամբ, իսկ դատարանում քրեական գործը քննելիս՝ մեղադրանքի կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ:
Քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի առկայության դեպքում դատախազը համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմում է համապատասխան մարմիններին:
3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին կամ մեղադրյալին հայտարարում է խափանման միջոց կիրառելու մասին իր որոշումը և անմիջապես նրան է հանձնում որոշման պատճենը:
(136-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց., խմբ. 14.04.20 ՀՕ-196-Ն)
Հոդված 137. | ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ |
1. Կալանավորումն օրենքով նախատեսված տեղերում և պայմաններում անձին կալանքի տակ պահելն է:
2. Կալանավորված անձը չի կարող 3 օրվանից ավելի պահվել ձերբակալվածներին պահելու վայրերում, բացի այն դեպքերից, երբ ձերբակալվածներին պահելու վայրից քննչական մեկուսարան կամ, օրենքի պահանջներին համապատասխան, կալանավորվածներին պահելու այլ վայրեր նրա տեղափոխումը հնարավոր չէ տրանսպորտային հաղորդակցության բացակայության պատճառով:
3. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանն իրավասու են քննչական մեկուսարանի վարչակազմին տալ ցուցումներ` մեկ քրեական գործով, ինչպես նաև իրար հետ կապված մի քանի քրեական գործերով մեղադրյալներին միմյանցից անջատ պահելու, կալանավորված այլ անձանց հետ մեղադրյալի հաղորդակցվելը կանխելու վերաբերյալ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ցուցումներ, որոնք չեն հակասում կալանավորվածներին պահելու` օրենքով սահմանված ռեժիմին: Տրված ցուցումները պարտադիր են քննչական մեկուսարանի վարչակազմի համար:
4. Դատարանն անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժում է, եթե սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ` այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:
Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել:
5. Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:
(137-րդ հոդվածը խմբ. 14.04.20 ՀՕ-196-Ն)
Հոդված 138. | ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ |
1. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ եթե նա չի ձերբակալվել, ապա այդ խափանման միջոցն ընտրելու մասին դատարանի որոշումը կատարելու պահից:
2. Կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվում է այն ժամանակը, երբ անձը գտնվել է`
1) արգելանքի տակ` նրան ձերբակալելիս և կալանավորելիս.
2) բժշկական հաստատությունում` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հիվանդանոցային փորձաքննություն, ինչպես նաև քրեական գործով վարույթի ընթացքում հայտնաբերված ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարումից բուժում անցնելու ընթացքում, այդ թվում` կասկածյալի և մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելիս:
3. Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Ընդ որում, գումարվում են կալանքի տակ և բժշկական հաստատությունում անձի գտնվելու, մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվող բոլոր ժամկետները: Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ կալանավորումը` որպես խափանման միջոց վերացվում է:
4. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մինչև 12 ամիս։ Կալանքի տակ պահելու ժամկետի հետագա երկարացումն արգելվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի։
Միևնույն քրեական գործով, ինչպես նաև դրան միացված կամ դրանից անջատված քրեական գործով մեղադրյալին կրկին կալանքի տակ վերցնելու դեպքում կալանքի տակ մնալու ժամկետը հաշվվում է` այն ժամանակը հաշվի առնելով, որը մեղադրյալը ավելի վաղ անցկացրել է կալանքի տակ:
5. (մասն ուժը կորցրել է 14.04.20 ՀՕ-196-Ն)
6. Դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում:
(138-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 14.04.20 ՀՕ-196-Ն)
Հոդված 139. | ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՈՒՄԸ |
1. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն: Դատարանը, համաձայնվելով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությանը, ոչ ուշ, քան դատարանի կալանքի տակ պահելու որոշած ժամկետը լրանալուց 5 օր առաջ, համապատասխան որոշում է կայացնում: Այն դեպքում, երբ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը կապված է նրա կամ նրա պաշտպանի կողմից գործի նյութերին ծանոթանալու հետ, ապա համապատասխան միջնորդությունը դատախազը կամ դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող է դատարան ներկայացնել կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 5 օր առաջ:
Կալանքի տակ գտնվող մեղադրյալին և նրա պաշտպանին քրեական գործի նյութերը ծանոթանալու համար ներկայացվում են կալանքի տակ պահելու սույն օրենսգրքի 138-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված առավելագույն ժամկետները լրանալուց ոչ ուշ, քան 30 օր առաջ, և եթե մեղադրյալն ու նրա պաշտպանը չեն հասցնում նշված ժամկետում ծանոթանալ գործի նյութերին, ապա մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը սույն օրենսգրքով սահմանված կարգով և 138-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված ժամկետների շրջանակներում կարող է երկարաձգվել մինչև գործի նյութերին մեղադրյալի ու նրա պաշտպանի ծանոթանալը և դատախազի կողմից գործը դատարան ուղարկելը։ Գործով մի քանի մեղադրյալի առկայության դեպքում կալանքի ժամկետը կարող է երկարացվել նաև մնացած մեղադրյալների մասով, եթե չեն վերացել նրանց կալանքի տակ պահելու հիմքերը։
2. Դատարանը մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժում է, եթե սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ` այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:
Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել:
3. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելիս դատարանը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում` յուրաքանչյուր դեպքում 2 ամսից ոչ ավելի ժամանակով:
4. (մասն ուժը կորցրել է 14.04.20 ՀՕ-196-Ն)
(139-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ., փոփ. 14.04.20 ՀՕ-196-Ն)
Հոդված 140. | ԳՈՒՅՔԻ ԽՆԱՄՔԻ և ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
1. Անչափահասները, ինչպես նաև անաշխատունակ անձինք, որոնք ծնողին կամ կերակրողին արգելանքի վերցնելու, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով մնացել են առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների, ունեն խնամքի իրավունք, որը նշված մարմինը պարտավոր է նրանց ապահովել պետական բյուջեի միջոցների հաշվին: Քրեական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունները` կազմակերպելու վերոհիշյալ անձանց հսկողությունը, խնամքը և սոցիալական օգնության պետական կազմակերպությունում կամ բժշկական հաստատությունում անաշխատունակ անձանց ժամանակավոր տեղավորումը պարտադիր են խնամակալության և հոգաբարձության մարմնի, ինչպես նաև նշված կազմակերպությունների և հաստատությունների ղեկավարների համար: Քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի նաև անչափահաս և անաշխատունակ անձանց հանձնել նրանց ազգականների խնամակալությանը` վերջիններիս համաձայնությամբ:
2. Անձը, որի գույքն իրեն արգելանքի վերցնելու, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով մնացել է առանց հսկողության, իր գույքի հսկողության, այդ թվում` տնային կենդանիների կերակրման իրավունք ունի, որը նշված մարմինը պարտավոր է ապահովել նրա խնդրանքով և նրա հաշվին: Քրեական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունները` կազմակերպելու անձի գույքի հսկողությունը և կերակրելու նրան պատկանող կենդանիներին պարտադիր են համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, կազմակերպությունների և ձեռնարկությունների համար:
3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը կալանքի տակ գտնվող անձին կամ այլ շահագրգիռ անձին անմիջապես հայտնում է սույն հոդվածին համապատասխան ձեռնարկված միջոցառումների մասին:
Հոդված 141. | Կալանավորվածներին պահելու վայրԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
(վերնագիրը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է`
1) ապահովել կալանավորված անձանց անվտանգությունը և նրանց ցույց տալ անհրաժեշտ պաշտպանություն և օգնություն.
2) կալանավորված անձանց հանձնել նրանց համար ստացվող դատավարական փաստաթղթերի պատճենները` դրանց ստացման օրը, իսկ եթե դրանք ստացվել են գիշերային ժամանակ` մինչև ժամը 12.00-ն.
3) իրականացնել կալանավորված անձանց բողոքների և այլ հայտարարությունների գրանցումը.
4) կալանավորված անձանց` դատարանին, դատախազին, քննիչին կամ հետաքննության մարմնին հասցեագրված բողոքները և այլ հայտարարություններն ստանալիս անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, դրանք ուղարկել ըստ պատկանելության` առանց դրանք ստուգելու կամ գրաքննության ենթարկելու.
5) պաշտպանին և օրինական ներկայացուցչին անարգել թույլատրել ներկայանալ կալանավորված անձին, ապահովել նրանց առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) տեսակցելու հնարավորությունը` առանց դրանց թվի և տևողության սահմանափակման.
6) ապահովել կալանավորված անձի` ժամանակին ներկայանալը քրեական վարույթն իրականացնող մարմնին.
7) քննիչի կամ դատախազի պահանջով կամ դատարանի հանձնարարությամբ ապահովել կալանավորված անձի մասնակցությամբ քննչական և այլ դատավարական գործողության կատարման հնարավորությունը` կալանավորվածներին պահելու վայրում.
8) քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա կալանավորված անձին տեղափոխել մեկ այլ քննչական մեկուսարան, կատարել քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ ցուցումները, որոնք չեն հակասում կալանավորվածներին պահելու` օրենքով սահմանված կարգին.
9) անձին կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 7 օր առաջ այդ մասին տեղյակ պահել համապատասխան քրեական հետապնդման մարմնին.
10) անհապաղ ազատ արձակել առանց դատարանի համապատասխան որոշման կալանավորված, ինչպես նաև դատարանի որոշմամբ կալանքի տակ պահելու սահմանված ժամկետը լրացած անձանց.
11) ապահովել այն անձանց ծանոթացումը կալանավորման և սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցներ նշանակելու մասին որոշումներին, որոնք ցանկություն են հայտնել, գրավը կամ երաշխավորության գումարը մուծելով, մեղադրյալին ազատել կալանքից.
12) կալանքից անմիջապես ազատել անձին, եթե սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված են:
(141-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, 23.05.06 ՀՕ-104-Ն, խմբ. 14.04.20 ՀՕ-196-Ն)
Հոդված 142. | ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼԸ |
1. Մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնի որոշման հիման վրա կալանքից ենթակա է ազատման, եթե`
1) կարճվել է համապատասխան քրեական գործի վարույթը, կամ նրա նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը.
2) դատարանը դատապարտյալին նշանակել է պատիժ, որը կապված չէ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու կամ կալանքի հետ.
3) քրեական վարույթն իրականացնող մարմինը պարզել է անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը.
4) լրացել և չի երկարացվել կալանավորման մասին որոշում կայացնելիս կալանքի տակ պահելու` դատարանի կողմից սահմանված ժամկետը.
5) լրացել է անձին կալանքի տակ պահելու սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը.
6) անձին կալանքից ազատելու համար սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված են:
2. Սույն հոդվածի առաջին մասի 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում անձին կալանքից ազատելու որոշում կարող է ընդունել նաև կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը:
3. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում համապատասխանաբար` արդարացվածը կամ դատապարտյալը դատարանի կողմից կալանքից ազատվում է անմիջապես դատական նիստի դահլիճում: Սույն հոդվածի առաջին մասի 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև կալանավորումը` որպես խափանման միջոց վերացնելու կամ փոխելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման պատճենը ստանալիս մեղադրյալին անմիջապես ազատում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը:
4. Կալանքից ազատված անձը չի կարող նորից կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին:
(142-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 14.04.20 ՀՕ-196-Ն)
Հոդված 143. | ԳՐԱՎԸ |
1. Գրավը դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի կամ դատախազության դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:
2. Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն:
3. Գրավի չափը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափից: Գրավը ենթակա է մուծման վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից երկօրյա ժամկետում:
4. Մինչև գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը վարույթն իրականացնող մարմինն ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
5. Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից և այդ մասին ծանուցում իրավասու մարմնին` կասկածյալի կամ մեղադրյալի` Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով:
6. Սույն օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` որպես խափանման միջոց ընտրված գրավը չմուծելու հետևանքով վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալին կալանավորման միջնորդություն դատարան ներկայացվելու դեպքում դատարանն իրավասու է նաև նվազեցնելու գրավի չափը:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում դատարանի կողմից գրավի չափը նվազեցնելու և այն փոփոխելու վերաբերյալ որոշում կայացվելուց հետո մեղադրյալը երկօրյա ժամկետում պարտավոր է մուծել դատարանի սահմանած գրավը, իսկ չմուծելու դեպքում քրեական հետապնդման մարմնի միջնորդության հիման վրա կարող է կալանավորվել:
8. Եթե կասկածյալը կամ մեղադրյալը կատարել է սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, ապա գրավը պետության եկամուտ է դարձվում դատարանի որոշմամբ` դատախազի միջնորդության հիման վրա, իսկ քրեական գործը դատարանում քննելիս` նաև դատարանի նախաձեռնությամբ: Գրավը պետության եկամուտ դարձնելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:
9. Գրավը վերադարձվում է գրավատուին այն դեպքերում, երբ չի ապացուցվել սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու հանգամանքը, կամ գրավը` որպես խափանման միջոց, վերացվել կամ փոխվել է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:
(143-րդ հոդվածը խմբ. 14.04.20 ՀՕ-196-Ն)
Հոդված 144. | ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
1. Չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը: Նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով և նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին:
2. Կասկածյալից կամ մեղադրյալից չհեռանալու մասին ստորագրությունը վերցնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
Հոդված 145. | ԱՆՁՆԱԿԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Անձնական երաշխավորությունը վստահություն վայելող անձանց գրավոր պարտավորությունն է այն մասին, որ նրանք իրենց խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում են կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:
2. Երաշխավորող կարող է լինել չափահաս ֆիզիկական անձը: Ընդ որում, անձը պետք է մուծի դրամական գումար` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
3. Երաշխավորողների թիվը երկուսից պակաս չի կարող լինել: Բացառիկ դեպքերում անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կարող է կիրառվել առանձնակի վստահություն վայելող մեկ երաշխավորողի առկայությամբ:
Հոդված 146. | ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Կազմակերպության երաշխավորությունը վստահություն վայելող իրավաբանական անձի գրավոր պարտավորությունն է այն մասին, որ նա իր հեղինակությամբ և մուծվող դրամական գումարով երաշխավորում է կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:
2. Նման պարտավորություն վերցնելիս իրավաբանական անձը պետք է մուծի դրամական գումար` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Հոդված 147. | ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ |
1. Գտնելով, որ երաշխավորողը վայելում է վստահություն, և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կարող է կիրառվել անձնական երաշխավորությունը կամ կազմակերպության երաշխավորությունը, քրեական վարույթն իրականացնող մարմինը դիմողին, այդ թվում` իրավաբանական անձի ներկայացուցչին, ծանոթացնում է կասկածանքի կամ մեղադրանքի բովանդակությանը, նրան բացատրում է երաշխավորողի իրավունքները և պարտականություններն ու նախազգուշացնում է երաշխավորողի պատասխանատվության մասին: Դրանից հետո դիմողն իրավունք ունի հաստատել իր խնդրանքը կամ հրաժարվել դրանից:
2. Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված դատավարական գործողությունների կատարումն արտացոլվում է արձանագրությունում: Որպես խափանման միջոց անձնական կամ կազմակերպության երաշխավորություն ընտրելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման մեջ նշվում է երաշխավորողը: Համապատասխան որոշման պատճենն անմիջապես հանձնվում է երաշխավորողին:
2.1. Երաշխավորողի կողմից դրամական գումարը ենթակա է մուծման վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից երկօրյա ժամկետում դատարանի կամ դատախազության դեպոզիտ:
2.2. Մինչև երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը վարույթն իրականացնող մարմինն ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց: Երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից և այդ մասին ծանուցում իրավասու մարմնին` կասկածյալի կամ մեղադրյալի` Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով:
3. Երաշխավորողի կողմից մուծված դրամական գումարը դատարանի որոշմամբ` մինչդատական վարույթում դատախազի միջնորդության հիման վրա, իսկ քրեական գործը դատարանում քննելիս` նաև դատարանի նախաձեռնությամբ, վերածվում է պետության եկամտի, եթե երաշխավորողը`
1) չի կատարել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու իր պարտավորությունը.
2) ինքնակամ հրաժարվել է երաշխավորությունից:
4. Բացի սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքերից, մյուս բոլոր դեպքերում դրամական գումարը վերադարձվում է երաշխավորողին:
5. Երաշխավորողի մուծած դրամական գումարը պետության եկամուտ դարձնելու կամ միջնորդությունը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:
(147-րդ հոդվածը լրաց., խմբ. 14.04.20 ՀՕ-196-Ն)
Հոդված 148. | ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼԸ |
1. Հսկողության հանձնելն այն է, երբ անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի ծնողների, խնամակալների, հոգաբարձուների կամ փակ մանկական հիմնարկների վարչակազմի վրա, որտեղ նա պահվում է, պարտականություն է դրվում ապահովել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:
2. Անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց հսկողության հանձնելը կիրառելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը նրա ծնողներին, խնամակալներին, հոգաբարձուներին, փակ մանկական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին ծանոթացնում է կայացված որոշմանը և նրանց հանձնում որոշման պատճենը, ծանոթացնում է կասկածանքի կամ մեղադրանքի բովանդակությանը, նրանց բացատրում է իրենց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, ինչն արտացոլվում է արձանագրությունում:
3. Ծնողները, խնամակալները, հոգաբարձուներն իրավունք ունեն հրաժարվել անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ հսկողություն իրականացնելուց:
4. Իրենց պարտականությունները չկատարելու համար հսկողություն իրականացնելու պարտավորություն ստանձնած անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Հոդված 149. | ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼԸ |
1. Հրամանատարության հսկողությանը հանձնելն այն է, երբ զորամասի, զորամիավորման հրամանատարի, զինվորական հիմնարկի պետի վրա, որտեղ ծառայում կամ զորահավաքներ կամ վարժահավաքներ է անցնում կասկածյալը կամ մեղադրյալը, պարտականություն է դրվում ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:
2. Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց հրամանատարության հսկողությանը հանձնելը կիրառելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը հրամանատարության ներկայացուցչին ծանոթացնում է հրամանատարության հսկողությանը հանձնելու մասին կայացված որոշմանը և նրան հանձնում որոշման պատճենը, ծանոթացնում է կասկածանքի կամ մեղադրանքի բովանդակությանը, նրան բացատրում է իր իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, ինչն արտացոլվում է արձանագրությունում:
3. Ենթակայի նկատմամբ հսկողություն իրականացնելիս հրամանատարությունը գործում է զինվորական կանոնադրություններին համապատասխան:
4. Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ վերոհիշյալ խափանման միջոցի կիրառման ընթացքում նա չի նշանակվում պահակության և մարտական հերթապահության, զրկվում է խաղաղ ժամանակ զենք կրելու իրավունքից, սպա կամ ենթասպա չհանդիսացող զինծառայողը միայնակ չի ուղարկվում զորամասի տարածքից դուրս:
5. Իրենց պարտականությունները չկատարելու համար հսկողություն իրականացնելու պարտավորություն ստանձնած անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:
(149-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 150. |
Խափանման միջոցների բողոքարկումը |
1. Խափանման միջոց կիրառելու, փոփոխելու մասին քննիչի և հետաքննության մարմնի որոշումը կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, դատավարության այլ շահագրգիռ մասնակիցները կարող են բողոքարկել համապատասխան դատախազին, իսկ դատախազի որոշումը՝ վերադաս դատախազին։
2. Մինչդատական վարույթում խափանման միջոց կիրառելու կամ այն մերժելու կամ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու ժամկետը երկարացնելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:
(150-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 151. | ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈՓՈԽԵԼԸ և ՎԵՐԱՑՆԵԼԸ |
1. Անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցը կարող է փոխվել:
Սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կամ սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները չկատարելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կիրառելու սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակներն ապահովելու համար անհրաժեշտ և պիտանի խափանման միջոց, իսկ անհրաժեշտության դեպքում քրեական հետապնդման մարմինները կարող են դիմել դատարան` անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ:
2. Խափանման միջոցը վերացվում է, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:
3.Կալանավորման ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխել և վերացնել դատարանը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև դատախազը:
Դատարանի կողմից ընտրված՝ սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները քրեական գործով մինչդատական վարույթում կարող է վերացնել դատախազը:
3.1. Դատարանը կամ դատախազը կարող է փոփոխել կամ վերացնել որպես խափանման միջոց ընտրված կալանքը, եթե առկա է կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն: Ծանր հիվանդությամբ տառապող անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի հարցը լուծելիս դատարանը կամ դատախազը հաշվի է առնում վերագրվող հանցագործության ծանրությունը, մեղադրյալի անձնավորությունը և այլ հանգամանքներ:
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքում, երբ առկա է կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն, դատարանը կամ դատախազը, կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, իրավունք ունի փոփոխելու կամ վերացնելու որպես խափանման միջոց ընտրված կալանքը: Դատարանը կամ դատախազը միջնորդագիրը քննում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը: Միջնորդագրի քննումն ավարտելուց հետո դատարանը կամ դատախազը որոշում է կայացնում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:
3.3. Դատախազի՝ միջնորդագիրը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով, իսկ դատարանի՝ միջնորդագիրը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան: Դատարանը բողոքը քննում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը: Բողոքի քննումն ավարտելուց հետո դատարանը որոշում է կայացնում բողոքը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:
4. Կալանավորումը` որպես խափանման միջոց վերացնող կամ փոփոխող մարմինը այդ մասին նույն օրը տեղեկացնում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին և նրան է ուղարկում իր համապատասխան որոշման պատճենը:
(151-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց., խմբ. 14.04.20 ՀՕ-196-Ն, լրաց. 08.07.20 ՀՕ-357-Ն)
Գ Լ ՈՒ Խ 19
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 152. | ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ |
1. Դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:
2. Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշումն ուղարկվում է նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին, որն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, պարտավոր է կատարել այն և դրա մասին տեղյակ պահել համապատասխան որոշումը կայացրած մարմնին կամ անձին:
3. Պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացվում է դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:
(152-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 153. | ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ |
1. Բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, վկային և տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ:
2. Բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, դատապարտյալը, ինչպես նաև վկան և տուժողը պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին:
3. Բերման ենթարկելու մասին որոշումը կատարում է հետաքննության մարմինը` օրենքով սահմանված կարգով:
4. Չի թույլատրվում բերման ենթարկել մինչև 14 տարեկան անչափահասներին, հղի կանանց և ծանր հիվանդությամբ տառապող անձանց, բացառությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվելու դեպքերի։
Բերման չեն կարող ենթարկվել նաև օրենքով նախատեսված այլ անձինք։
(153-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 15.11.06 ՀՕ-181-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 6
ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 20
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 154. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով:
2. Քաղաքացիական դատավարական օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին, և քաղաքացիական հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով:
3. Քաղաքացիական հայցով որոշումն ընդունվում է քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան:
4. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի վրա չեն տարածվում քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները:
Հոդված 155. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՈՎ ԴԱՏԱՐԱՆԻ` ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ |
1. Նույն քաղաքացիական հայցով դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը, հայցից քաղաքացիական հայցվորի հրաժարումն ընդունելու կամ հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը, որով հայցը մերժվել կամ լրիվ կամ մասնակի բավարարվել է, բացառում է քաղաքացիական հայցի հարուցումը:
2. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց չհարուցելու դեպքում անձն իրավունք ունի քաղաքացիական հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով:
3. Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով:
Հոդված 156. | ԴԱՏԱԽԱԶԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼԸ և ՊԱՇՏՊԱՆԵԼԸ |
Դատախազը հարուցում և պաշտպանում է հարուցված քաղաքացիական հայցը, եթե խախտվել են պետության գույքային շահերը:
Հոդված 157. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐԵԼՈՒՑ ԱԶԱՏԵԼԸ |
Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցն ազատվում է պետական տուրքի գանձումից:
Հոդված 158. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ |
1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ:
2. Քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար:
3. Հայցադիմումում նշվում է, թե որ քրեական գործով, ով, ում, ինչի հիման վրա և ինչ չափով է հարուցում քաղաքացիական հայց, ինչպես նաև պետք է բովանդակի խնդրանք` վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի և գույքի բռնագանձման մասին:
Հոդված 159. | ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ |
Քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է հրաժարվել հայցադիմումն ընդունելուց, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին:
Հոդված 160. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարտավոր են քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի կամ սեփական նախաձեռնությամբ միջոցներ ձեռնարկել` ապահովելու քաղաքացիական հայցը:
Հոդված 161. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ |
1. Քաղաքացիական հայց ներկայացրած անձն իրավունք ունի հրաժարվել հայցից քրեական գործով վարույթի ցանկացած պահի, եթե դրանով չեն խախտվում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Նման իրավունքներից օգտվում է նաև այն անձը, որի շահերի պաշտպանության համար դատախազը քաղաքացիական հայց է հարուցել:
2. Քաղաքացիական հայցից հրաժարվելն ընդունելը հանգեցնում է քրեական դատավարությունում քաղաքացիական հայցով վարույթի կարճման և համապատասխան անձին զրկում է տվյալ քաղաքացիական հայցը քրեական դատավարության կարգով կրկին հարուցելուց:
Հոդված 162. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ |
Քաղաքացիական հայցը քննվում է քրեական գործի հետ միասին` ըստ վերջինիս ընդդատության:
Հոդված 163. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ |
Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծվում է դատավճռով:
Հոդված 164. | ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ |
Բացառիկ դեպքերում, երբ քաղաքացին զրկված է իր գույքային շահերն անձամբ պաշտպանելու հնարավորությունից, դատարանն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ որոշում կայացնել հանցագործության հետևանքով պատճառված վնասը հատուցելու մասին:
Գ Լ ՈՒ Խ 21
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Հոդված 165. | ՊԱՇՏՊԱՆԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Պաշտպանի կողմից կասկածյալին և մեղադրյալին ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է վստահորդի միջոցների հաշվին` պաշտպանի և վստահորդի միջև փոխհամաձայնեցված պայմաններով կամ պաշտպանի համաձայնությամբ ցույց է տրվում անվճար:
2. Նշանակված պաշտպանի կողմից կասկածյալին և մեղադրյալին ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է պետական բյուջեի հաշվին, եթե վստահորդը պաշտպանի հետ չի կնքել համաձայնություն և պաշտպանը չի հայտարարել անվճար օգնություն ցույց տալու մասին: Նշանակված պաշտպանին վճարվելիք գումարների չափը որոշվում է պաշտպանի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնին հաշիվ ներկայացնելուց հետո` մեկ ժամվա աշխատանքի համար` դատախազի մեկ ժամվա աշխատավարձի չափով: Դատարանն իրավունք ունի դատապարտյալի վրա դնել նրան ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կրած ծախսերի հատուցումը, բացի այն դեպքերից, երբ կասկածյալին և մեղադրյալին իրավաբանական օգնությունը պետք է ցույց տրվի անվճար` սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան:
3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին և մեղադրյալին իրավաբանական օգնության վճարից լրիվ կամ մասնակի ազատելու մասին կայացնում է պատճառաբանված որոշում:
4. Քրեական գործով վարույթին որպես նշանակված պաշտպան մասնակցող փաստաբանի իրավաբանական օգնությունը պաշտպանությունից հրաժարված կասկածյալին և մեղադրյալին ցույց է տրվում անվճար, եթե պաշտպանությունից նրանց հրաժարվելը չի ընդունվել վարույթն իրականացնող մարմնի կողմից:
5. Կասկածյալի կամ մեղադրյալի համար անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող պաշտպանի վարձատրությունը կատարվում է սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված կարգով:
Հոդված 166. | ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՄԱՍՆԱԳԵՏԻ, ՓՈՐՁԱԳԵՏԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Քրեական գործով վարույթում թարգմանիչը, մասնագետը, փորձագետը ստանում են`
1) աշխատանքի վայրից աշխատավարձ, եթե աշխատանքը կատարել են ծառայության առաջադրանքի կարգով.
2) քրեական վարույթն իրականացնող մարմնի հետ պայմանավորված չափով վարձատրություն` պետական բյուջեի հաշվին, եթե աշխատանքը կատարել են քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով.
3) համապատասխան կողմի հետ պայմանավորված չափով վարձատրություն, եթե աշխատանքը կատարել են տվյալ կողմի հետ ունեցած պայմանավորվածությամբ:
2. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում վարձատրությունը տրվում է թարգմանչի, մասնագետի, փորձագետի կողմից հաշիվ ներկայացնելուց հետո` քրեական վարույթն իրականացնող մարմնի կայացրած որոշման հիման վրա:
(166-րդ հոդվածը 03.06.20 ՀՕ-300-Ն օրենքի 2-րդ հոդվածի լրացումներով ուժի մեջ կմտնի 01.01.2021 թվականին:)
Հոդված 167. | ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ |
1. Քրեական դատավարության կարգով պետական բյուջեի հաշվին ենթակա են հատուցման տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի, կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցչի, պաշտպանյալի համար անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող պաշտպանի, ընթերակայի, մասնագետի, թարգմանչի, փորձագետի, վկայի կրած հետևյալ ծախսերը`
1) քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու` երկաթուղային, ջրային, ավտոմոբիլային, բացառությամբ տաքսիից, և տրանսպորտի այլ տեսակներով երթևեկության արժեքը, իսկ քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ` նաև օդային տրանսպորտով երթևեկության արժեքը.
2) բնակտարածության վարձակալության արժեքը` ծառայողական գործուղումների վճարման համար ընդունված նորմերով, եթե այդ ծախսերն այլ կերպ չեն հատուցվել.
3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով մշտական բնակության վայրից դուրս տվյալ անձանց բնակվելու համար անհրաժեշտ օրապահիկը, եթե այն այլ կերպ չի հատուցվել.
4) միջին աշխատավարձն այն ամբողջ ժամանակի համար, որը նա ծախսել է քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով քրեական դատավարությանը մասնակցելու համար, բացի այն դեպքերից, երբ միջին աշխատավարձը նրա համար պահպանվում է հիմնարկում, ձեռնարկությունում, կազմակերպությունում, գործատուի կողմից.
5) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով քննչական կամ այլ դատավարական գործողությանը մասնակցելու հետևանքով աղտոտված, փչացած կամ կորած գույքի մաքրման, նորոգման, վերականգնման կամ ձեռքբերման ծախսերը:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, հաստատությունները պարտավոր են տուժողի, կասկածյալի, մեղադրյալի, նրանց օրինական ներկայացուցիչների, ընթերակայի, թարգմանչի, մասնագետի, փորձագետի, վկայի համար պահպանել նրանց միջին աշխատավարձն ամբողջ ժամանակի համար, որը նրանք ծախսել են քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով քրեական դատավարությանը մասնակցելու համար:
3. Մասնագետին և փորձագետին հատուցվում է նաև նրանց պատկանող օգտագործված նյութերի արժեքը, որոնք նրանց կողմից ծախսվել են հանձնարարված աշխատանքը կատարելիս, ինչպես նաև աշխատանքի կատարման համար սարքավորումներն օգտագործելու, կոմունալ և այլ ծառայությունների համար նրանց մուծած վճարը:
4. Քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերը դատարանի որոշման հիման վրա ենթակա են հատուցման սույն հոդվածի առաջին մասում թվարկված անձանց դիմումի համաձայն` օրենսդրությամբ սահմանված չափով: Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված ծախսերը կարող են օրենսդրությանը համապատասխան հատուցվել վարույթն իրականացնող մարմնի կողմից` սեփական նախաձեռնությամբ:
(167-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-181-Ն)
Գ Լ ՈՒ Խ 22
ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Հոդված 168. | ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ |
1. Դատական ծախսերը բաղկացած են`
1) տուժողին հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներից.
2) տուժողին, մասնագետին, փորձագետին, վկային ներկայանալու և օրապահիկի ծախսերի հատուցման գումարներից.
3) մասնագետի, փորձագետի, թարգմանչի վարձատրության գումարներից.
4) նշանակված պաշտպանին վճարվելիք գումարներից.
5) իրեղեն ապացույցների պահպանման, առաքման և հետազոտման համար ծախսված գումարներից.
6) հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի կողմից ծախսված գումարներից.
7) փորձաքննություն, քննչական փորձարարություն կատարելիս փչացած կամ ոչնչացած իրերի արժեքի և տվյալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած նման այլ ծախսերի հատուցման համար ծախսված գումարներից.
8) քրեական գործով վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների համար ծախսված գումարներից:
2. Դատական ծախսերը վճարվում են պետական բյուջեից, եթե սույն օրենսգրքով այլ կարգ սահմանված չէ:
(168-րդ հոդվածը 03.06.20 ՀՕ-300-Ն օրենքի 3-րդ հոդվածի լրացումներով ուժի մեջ կմտնի 01.01.2021 թվականին:)
Հոդված 169. | ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԳԱՆՁՈՒՄԸ |
1. Սույն օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասի 1-6-րդ կետերում թվարկված դատական ծախսերը կարող են դատարանի կողմից դրվել դատապարտյալի վրա:
2. Դատարանն իրավունք ունի դատապարտյալին լրիվ կամ մասնակի ազատել որպես պետության եկամուտ գանձվելիք դատական ծախսերը վճարելուց, եթե դատապարտյալն անվճարունակ է, կամ գումարի գանձումը կարող է էապես ազդել դատապարտյալի խնամքի տակ գտնվող անձանց նյութական վիճակի վրա:
3. Քրեական գործով մի քանի անձ դատապարտվելիս դատական ծախսերը գանձվում է նրանցից յուրաքանչյուրից` ըստ դատարանի կողմից որոշված բաժնի` հաշվի առնելով այդ անձանց մեղավորության, նրանց նշանակված պատժի խստության աստիճանը և յուրաքանչյուրի գույքային դրությունը:
4. Անչափահասին դատապարտելու դեպքում դատական ծախսերը կարող են դրվել նրա օրինական ներկայացուցչի վրա:
5. Եթե մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն ամբաստանյալը մահացել է, ապա նրա ժառանգները պատասխանատու չեն դատական ծախսերի հետ կապված նրա պարտավորությունների համար:
Բ Ա Ժ Ի Ն 7
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 23
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Հոդված 170. | Մասնավոր և ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ |
(վերնագիրը փոփ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքն անօրինական միջամտությունից, իր պատիվը և բարի համբավը ոտնձգությունից պաշտպանելու իրավունք:
2. Դատավարական գործողություններ կատարելիս առանց անհրաժեշտության չպետք է հավաքվեն, պահվեն, օգտագործվեն և տարածվեն անձի մասնավոր կամ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, ինչպես նաև մասնավոր բնույթի այլ տվյալներ: Դատարանի, ինչպես նաև հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով քննչական և դատական գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն:
3. Մասնավոր կամ ընտանեկան կյանքի ինտիմ կողմերին վերաբերող ապացույցները քրեական դատավարությանը մասնակցող այն անձանց պահանջով, որոնց սպառնում է մասնավոր կամ ընտանեկան գաղտնիքի հրապարակումը, հետազոտվում են դռնփակ դատական նիստում:
4. Մասնավոր կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության խախտումն առաջ է բերում օրենքով սահմանված պատասխանատվություն, իսկ դրա հետևանքով անձին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով:
(170-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 171. | ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
1. Քրեական դատավարության ընթացքում ձեռնարկվում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման` օրենքով նախատեսված միջոցներ:
2. Անձինք, որոնց քրեական հետապնդման մարմինն առաջարկում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել կամ ներկայացնել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, չեն կարող, վկայակոչելով պետական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, հրաժարվել այդ պահանջը կատարելուց, սակայն իրավունք ունեն դատախազից, քննիչից, հետաքննության մարմնից նախապես ստանալ քրեական հետապնդման մարմնի կողմից նշված տեղեկությունների ստացման անհրաժեշտությունը հաստատող, հարցաքննության կամ այլ համապատասխան քննչական գործողության արձանագրության մեջ արտացոլման ենթակա պարզաբանում:
3. Պետական գաղտնիք պարունակող, իրեն վստահված տեղեկությունների վերաբերյալ ցուցմունքներ տվող պետական ծառայողն այդ մասին գրավոր հաղորդում է համապատասխան պետական մարմնի ղեկավարին, եթե դա նրան ուղղակիորեն չի արգելում վարույթն իրականացնող մարմինը:
4. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված քրեական գործերով վարույթը հանձնարարվում է այդպիսի տեղեկությունները չհրապարակելու մասին ստորագրություն տված դատավորներին, դատախազներին, քննիչներին, հետաքննության մարմնի աշխատակիցներին:
5. Պաշտպանները և մյուս ներկայացուցիչները, ինչպես նաև այլ անձինք, որոնց ծանոթացման համար ներկայացվում կամ այլ կերպ հաղորդվում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, պետք է նախապես ստորագրություն տան այդպիսի տվյալների չհրապարակման մասին: Ստորագրություն տալուց հրաժարվելու դեպքում պաշտպանը և մյուս ներկայացուցիչը, բացի օրինական ներկայացուցչից, զրկվում են քրեական դատավարությանը մասնակցելու իրավունքից, իսկ մյուս անձինք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չեն ստանում: Չհրապարակելու մասին դատավարության մասնակցի տված պարտավորությունը նրան չի խոչընդոտում միջնորդելու պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հետազոտել դռնփակ դատական նիստում:
Հոդված 172. | ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ և ԱՌևՏՐԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ստացումը և ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
(վերնագիրը լրաց. 14.12.04 ՀՕ-28-Ն)
1. Քրեական դատավարության ընթացքում ձեռնարկվում են ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման` օրենքով նախատեսված միջոցներ:
2. Դատավարական գործողություններ կատարելիս առանց անհրաժեշտության չպետք է հավաքվեն, պահվեն, օգտագործվեն և տարածվեն ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դատարանի, ինչպես նաև հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով քննչական և դատական գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն:
3. Անձինք, որոնց քրեական վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել կամ ներկայացնել օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ, չեն կարող վկայակոչելով ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, հրաժարվել այդ պահանջը կատարելուց, սակայն իրավունք ունեն դատարանից, դատախազից, քննիչից, հետաքննության մարմնից նախապես ստանալ նրանց կողմից նշված տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունը հաստատող, համապատասխան քննչական կամ դատավարական գործողության արձանագրության մեջ արտացոլման ենթակա պարզաբանում:
3.1. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են ստանալ դատարանի որոշման հիման վրա:
3.2. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունները, ինչպես նաև ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա:
3.3. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները վարկային բյուրոյից վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն կարող են ստանալ միայն դատարանի որոշման հիման վրա:
3.4. Սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանված կանոնները չեն գործում Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի և կարգավիճակի վերաբերյալ ծառայողական տեղեկությունների, ինչպես նաև բաժնետոմսերի և բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրման առնչությամբ։ Սույն մասով նախատեսված տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններն ստանում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված կարգով:
4. Ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող, իրեն վստահված տեղեկությունների վերաբերյալ ցուցմունքներ տվող պետական ծառայողը և անկախ սեփականության ձևից` ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության աշխատողն այդ մասին գրավոր հաղորդում է համապատասխան ղեկավարին, եթե դա նրան ուղղակիորեն չի արգելում վարույթն իրականացնող մարմինը:
5. Ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցներն այն անձանց պահանջով, որոնց սպառնում է նշված տեղեկությունների հրապարակումը, կարող են հետազոտվել դռնփակ դատական նիստում:
(172-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-28-Ն, փոփ., լրաց. 27.02.07 ՀՕ-114-Ն, 22.10.08 ՀՕ-196-Ն, 24.06.10 ՀՕ-103-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-115-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-308-Ն)
Գ Լ ՈՒ Խ 24
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 173. | ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՇՎՈՒՄԸ |
1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:
2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:
3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը չունի համապատասխան թիվ, ժամկետը վերջանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Ձերբակալման տակ պահելու ժամկետն սկսվում է արգելանքի վերցնելու պահից:
4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, իսկ կալանքի տակ գտնվող կամ բժշկական հաստատությունում տեղավորված անձանց համար, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնված է մինչև ժամկետը լրանալը: Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով, իսկ կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնելու ժամանակը` այդ հաստատությունների գրասենյակների կամ պաշտոնատար անձանց կատարած նշումով:
5. Պաշտոնատար անձանց կողմից սահմանված ժամկետը պահպանելը հաստատվում է դատավարական փաստաթղթերում` համապատասխան նշումով: Քրեական դատավարությանը մասնակցող անձանց հանձնման ենթակա փաստաթղթերի ստացման փաստը հաստատվում է գործին կցված նրանց ստորագրությամբ:
(173-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, 23.05.06 ՀՕ-104-Ն)
Հոդված 174. | ԺԱՄԿԵՏԸ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ և ԴՐԱ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ |
1. Ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, եթե ժամկետը չի վերականգնվում:
2. Իր կողմից բաց թողնված ժամկետի վերականգնման համար դիմողը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները կամ ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում են վարույթն իրականացնող մարմնին: Այն որոշման կատարումը, որը բողոքարկված է սահմանված ժամկետի բացթողումով, նշված անձի միջնորդությամբ կարող է կասեցվել մինչև բաց թողնված ժամկետի վերականգնման հարցի լուծումը:
3. Հարգելի պատճառով բաց թողնված ժամկետը պետք է վերականգնվի վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ: Ընդ որում, ժամկետը վերականգնվում է այն բաց թողած անձի համար, այլ ոչ ուրիշ անձանց, եթե վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
4. Բաց թողնված ժամկետը վերականգնելուց հետաքննության մարմնի կամ քննիչի հրաժարումը կարող է բողոքարկվել հսկող դատախազին: Բաց թողնված ժամկետը վերականգնելուց հսկող դատախազի հրաժարումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին: Բաց թողնված ժամկետը վերականգնելուց դատարանի հրաժարումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:
(174-րդ հոդվածը փոփ., խմբ. 06.12.16 ՀՕ-214-Ն)
ՀԱՏՈՒԿ ՄԱՍ
Բ Ա Ժ Ի Ն 8
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ
Գ Լ ՈՒ Խ 25
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼԸ
Հոդված 175. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
Քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել:
Հոդված 176. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐԸ |
Քրեական գործ հարուցելու առիթներն են`
1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.
2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.
3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:
Հոդված 177. | ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ |
1. Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր:
2. Քննչական գործողություն կատարելիս կամ դատական քննության ընթացքում հանցագործության մասին արված բանավոր հաղորդումը մտցվում է համապատասխանաբար` քննչական գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ: Այլ դեպքերում կազմվում է առանձին արձանագրություն: Արձանագրության մեջ պետք է նշվեն դիմողի ազգանունը, անունը, ծննդյան թիվը, բնակարանի և ծառայողական հասցեն, նրա առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը, ինչպես նաև տեղեկություններ նրա կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթղթերի մասին: Եթե դիմողը չի ներկայացրել անձը հաստատող փաստաթղթեր, պետք է ձեռնարկվեն այլ միջոցառումներ` նրա անձի մասին տեղեկություններն ստուգելու համար:
3. Եթե լրացել է դիմողի 16 տարին, նա նախազգուշացվում է սուտ մատնության համար պատասխանատվության մասին, ինչը հաստատում է իր ստորագրությամբ:
4. Հաղորդումն արձանագրության մեջ շարադրվում է առաջին դեմքով:
5. Արձանագրությունն ստորագրում են դիմողը և հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը:
6. Սույն հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերում շարադրված կանոնները տարածվում են նաև դիմողի կատարած հանցանքի մասին հաղորդման վրա` մեղայականով ներկայանալու դեպքում:
7. Չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չէ:
(177-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 178. | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ |
Իրավաբանական անձի հաղորդումը պետք է ունենա ծառայողական նամակի կամ վավերացված հեռագրի, հեռախոսագրի, ռադիոգրի, էլեկտրոնային փոստի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Հաղորդմանը կարող են կցվել հանցանքի կատարումը հաստատող փաստաթղթեր:
Հոդված 179. | ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ |
1. Լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինչպես նաև լրատվության միջոցներին հասցեագրված և չհրապարակված հաղորդակցություններում:
2. Հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելության ուղարկած լրատվության միջոցները, ինչպես նաև այդ հաղորդումների հեղինակները պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող` իրենց մոտ եղած նյութերը:
Հոդված 180. | ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ |
1. Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
2. Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն։
3. Այն դեպքում, երբ անհրաժեշտ է ստանալ նշանակված փորձաքննության եզրակացությունը և առանց այդ փորձաքննության եզրակացությունը ստանալու հնարավոր չէ լուծել հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու հարցը, ապա հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված միջնորդության հիման վրա սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը հսկող դատախազի որոշմամբ կարող է երկարացվել ևս մինչև 20 օր ժամկետով: Երկարացված ժամկետի ընթացքում այլ դատավարական գործողություններ կատարվել չեն կարող, բացառությամբ այնպիսի գործողությունների, որոնք ուղղված են փորձագետի գրավոր միջնորդության բավարարմանը, առանց որոնց հնարավոր չէ փորձաքննություն կատարելը կամ պատշաճ փորձաքննություն իրականացնելը:
4. Հետաքննության մարմինը կամ քննիչը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը, ինչպես նաև նյութերը հսկող դատախազին ներկայացնել այդ ժամկետը լրանալու օրվանից առնվազն երկու օր առաջ: Միջնորդությունը մերժելու կամ մասնակի բավարարելու դեպքում դատախազը կայացնում է պատճառաբանված որոշում: Ընդ որում, միջնորդությունը մերժելու մասին որոշման հետ միաժամանակ դատախազը հետաքննության մարմնին կամ քննիչին գրավոր ցուցում է տալիս քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
5. Եթե հետաքննության մարմնի կամ քննիչի միջնորդությունը ստանալու պահից երկօրյա ժամկետում հսկող դատախազն այդ միջնորդության կապակցությամբ որևէ որոշում չի կայացնում, ապա այն համարվում է բավարարված:
(180-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 06.12.16 ՀՕ-214-Ն)
Հոդված 181. | ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ |
Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`
1) քրեական գործ հարուցելու մասին.
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.
3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:
Հոդված 182. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին:
2. Որոշման մեջ պետք է նշվեն գործ հարուցելու առիթն ու հիմքը, քրեական օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է գործը, հարուցելուց հետո գործի հետագա ընթացքը:
3. Եթե այդ պահին հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է տուժող, իսկ եթե հանցագործության մասին հաղորդման հետ միաժամանակ ներկայացված է քաղաքացիական հայց, այդ անձը նույն որոշմամբ ճանաչվում է նաև քաղաքացիական հայցվոր:
4. Քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենն ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:
5. Քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ պետք է միջոցառումներ ձեռնարկվեն հանցագործությունը խափանելու և կանխելու, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն առարկաները և փաստաթղթերը պահելու և պահպանելու ուղղությամբ, որոնք գործի համար կարող են նշանակություն ունենալ:
Հոդված 183. | ՏՈՒԺՈՂԻ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ |
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, 114-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 124-րդ հոդվածի 1-ին մասով, 128-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 158-րդ հոդվածի 1-ին մասով, 174-րդ հոդվածով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 1-ին մասով, 181-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 186-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 197-րդ հոդվածով, 213-րդ հոդվածի 1-ին մասով, 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը։
2. (մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-93-Ն)
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգից շեղումներ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
4. Անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց` դատախազն իրավասու է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններով հարուցելու քրեական գործ ընտանիքում բռնության դեպքերում, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Այս դեպքում քրեական գործը հարուցվում և քննվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով, և տուժողի ու մեղադրյալի հաշտության դեպքում քրեական հետապնդումը չի դադարեցվում:
(183-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն, խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-93-Ն, փոփ. 18.05.10 ՀՕ-99-Ն, 23.05.11 ՀՕ-145-Ն, 09.06.15 ՀՕ-70-Ն, լրաց. 13.12.17 ՀՕ-325-Ն)
Հոդված 184. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՆՈՐ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ |
1. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը իրենց վարույթում գտնվող քրեական գործի նյութերով կայացնում են որոշում նոր գործ հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին, իսկ դատարանը նման որոշում կայացնելու միջնորդությամբ դիմում է դատախազին, եթե մեղադրյալին վերագրվող հանցագործություններից բացի բացահայտված է առաջինի հետ չկապված այլ հանցագործություն, որը կատարել է այլ անձ` առանց մեղադրյալի մասնակցության:
2. Որոշման մեջ պետք է նշվեն` գործի հարուցման և անջատման հիմքերը, դրվագները և անձինք, քրեական օրենքի այն հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որի հատկանիշներով գործ է հարուցված և անջատված է առանձին վարույթում, անջատված գործը նախաքննության ուղարկելու կամ գործն իր վարույթն ընդունելու մասին որոշումը:
3. Որոշման մեջ ընդգրկվում կամ պատճեններով կամ բնօրինակներով նրան կցվում է անջատվող նյութերի` որոշումների, արձանագրությունների, փաստաթղթերի, իրեղեն ապացույցների ցանկը:
4. Որոշման և անջատվող նյութերի` նրան կցվող ցանկի առաջին օրինակն ընդգրկվում է սկզբնական գործի, իսկ երկրորդ օրինակը` անջատվող գործի մեջ:
5. Նոր գործի անջատման և հետագա ընթացքի մասին տեղյակ է պահվում մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին և պաշտպանին, ինչպես նաև տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են սկզբնական գործի վարույթին:
(184-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 185. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ |
1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է համապատասխան դատախազին։
2. Որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:
3. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում:
4. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը:
5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը:
(185-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, փոփ. 22.02.07 ՀՕ-129-Ն)
Հոդված 186. |
Հանցագործության մասին հաղորդումն ըստ ենթակայության հանձնելը |
Քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է հանցագործության մասին հաղորդումն առանց գործ հարուցելու հանձնել ըստ ենթակայության, երբ քրեական գործի հարուցման հարցի լուծման համար հանցանքի կատարման վայրում անհրաժեշտ է կատարել դեպքին առնչվող նախնական գործողություններ:
(186-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 187. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԸՆԹԱՑՔԸ ԴՐԱ ՀԱՐՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ |
Քրեական գործ հարուցելուց հետո`
1) դատախազը նախաքննություն կատարելու համար գործն ուղարկում է քննիչին.
2) քննիչը ձեռնամուխ է լինում գործով նախաքննության կատարմանը` այդ մասին անհապաղ տեղյակ պահելով դատախազին.
3) հետաքննության մարմնի պետը հետաքննության մարմնի աշխատակցին հանձնարարում է կատարել քննչական անհետաձգելի գործողություններ կամ դրանք կատարում է անձամբ` քրեական գործ հարուցելու մասին անհապաղ տեղյակ պահելով դատախազին:
(187-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-129-Ն)
Գ Լ ՈՒ Խ 26
ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
(վերնագիրը փոփ. 23.05.06 ՀՕ-104-Ն)
Հոդված 188. | ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ |
1. Նախաքննությունը պարտադիր է բոլոր քրեական գործերով:
2. Հետաքննությունը կարող է լինել քննության սկզբնական փուլ` քրեական գործ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում:
(188-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 1881. | Նախնական քննության ընդհանուր պայմանները |
1. Քննչական գործողությունների իրականացումը գիշերային ժամերին չի թույլատրվում, բացառությամբ անհետաձգելի դեպքերի:
2. Քննչական գործողություններ իրականացնելիս անթույլատրելի են նախնական քննության մասնակիցների նկատմամբ բռնության, սպառնալիքի և անօրինական այլ գործողությունների գործադրումը, ինչպես նաև նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր պայմանների ստեղծումը:
3. Քննիչը, քննչական գործողությունների իրականացմանը ներգրավելով կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին կամ իրավահաջորդներին, ինչպես նաև սույն օրենսգրքի 81-րդ, 83-86-րդ հոդվածներում նշված անձանց, ճշտում է նրանց ինքնությունը, բացատրում իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև քննչական գործողության իրականացման ընդհանուր կարգը: Եթե քննչական գործողության իրականացմանը մասնակցում են տուժողը, վկան, փորձագետը կամ թարգմանիչը, ապա քննիչը նրանց համապատասխանաբար նախազգուշացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 338-րդ, 339-րդ հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
4. Քննիչն իրավունք ունի քննչական գործողության իրականացմանը ներգրավելու օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց, ինչի մասին նշում է կատարվում համապատասխան քննչական գործողության արձանագրությունում:
5. Քննիչը, հետաքննության մարմինը ընթերականեր է հրավիրում միայն քննչական փորձարարության, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելու, խուզարկության, առգրավման, զննման կատարմանը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի և սույն օրենսգրքի 240-րդ հոդվածով նախատեսված նամակագրության առգրավման ու զննման:
6. Զննմանն ընթերականեր չեն հրավիրվում, եթե՝
1) փաստաթուղթը կամ առարկան զննվում է այն ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, և փաստաթուղթը (կամ դրա պատճենը) կամ առարկան կցված է քրեական գործին.
2) կապի օպերատորներից օրենքով սահմանված կարգով ստացված մուտքային և (կամ) ելքային հեռախոսազանգերի, կարճ հաղորդագրությունների (sms) վերծանումների, բաժանորդների տվյալների, հեռախոսազանգերն սպասարկած ալեհավաք կայանների հասցեների մասին փաստաթղթերը կամ դրանց պատճենները կցված են քրեական գործին.
3) սույն օրենսգրքի 241-րդ հոդվածով, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները կցված են քրեական գործին։
(1881 -ին հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-104-Ն, 21.03.18 ՀՕ-181-Ն)
Հոդված 189. | ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ |
Քրեական գործերով նախաքննություն կատարում են քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության հարկային և մաքսային մարմինների քննիչները:
(189-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ., փոփ. 22.02.07 ՀՕ-129-Ն, փոփ. 02.11.07 ՀՕ-248-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, 19.05.14 ՀՕ-28-Ն)
Հոդված 190. |
Քննչական ենթակայությունը |
1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-164, 166-187, 190.1, 190.2, 191, 192, 195-201, 204, 212-214, 218, 222, 223, 223.1, 223.2, 223.3, 223.4, 225, 2251, 226.2, 227-232, 235-249 (բացառությամբ 235.1 հոդվածի), 251-298 (բացառությամբ 267.1 հոդվածի), 300, 300.1, 300.2, 301, 301.1, 307.1, 307.2, 307.3, 307.4, 308-328 (բացառությամբ 310.1 հոդվածի), 331-332.5, 336, 341, 341.1, 341.2, 343-3451 , 347-355 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:
2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 188, 189, 189.1, 193, 194, 202, 203, 205 (բացառությամբ մաքսային իրավահարաբերություններին վերաբերող հանցագործության), 207-211 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի կամ հարկային մարմինների քննիչները: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված՝ մաքսային իրավահարաբերություններին վերաբերող հանցագործության վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները:
3. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 189.1, 190, 217, 2171 , 219-221, 224, 226, 226.1-ին, 233, 234, 250, 299, 302-307, 329, 329.1, 330, 384-3971 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:
4. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215.1, 215.2, 235.1 և 267.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները:
5. Նախաքննությունը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում և կազմակերպություններում (որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հանձնված է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին) ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:
6. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154․1-ին, 154․2-րդ, 154․9-րդ, 310.1-ին, 314.2-րդ, 314.3-րդ հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք չեն առնչվում պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին, կամ որոնցով սույն մասի առաջին պարբերությունում թվարկված անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե նախաքննական այլ մարմնում դրա քննության ընթացքում թույլ են տրվել խախտումներ, կամ առկա են այլ հիմքեր, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության բազմակողմանիության, լրիվության ու օբյեկտիվության պահպանման հնարավորությունը:
6.1. Նախաքննությունը հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:
7. Սույն հոդվածի երկրորդ և չորրորդ մասերով նախատեսված գործերով նախաքննություն կատարում է այն մարմինը, որը հարուցել է տվյալ քրեական գործը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:
8. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 128, 165, 200, 208, 209, 216, 308-310, 314, 315, 333-335, 337-340, 342, 345 և 346 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 6.1-ին մասերում նշված անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի:
9. Ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները 188, 189, 205, 206, 235, 263, 266, 268, 271, 272, 275 և 325 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են նախաքննություն, եթե այդ հանցագործությունները բացահայտվել են իրենց վարույթում գտնվող գործի քննության ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:
10. Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա և սույն հոդվածի ութերորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը: Այս կարգը չի տարածվում սույն հոդվածի 6-րդ և 6.1-ին մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնցից 6-րդ մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները, իսկ 6.1-ին մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննիչները:
(պարբերությունն ուժը կորցրել է 19.05.14 ՀՕ-28-Ն)
11. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 54.1-ին գլուխներին համապատասխան ձևակերպված` քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով նախատեսված քննչական ենթակայությանը համապատասխան:
Սույն հոդվածով չսահմանված քննչական ենթակայության դեպքում հարցման կատարման ենթակայության հարցը որոշում է դատախազը:
(190-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-287, լրաց. 11.09.01 ՀՕ-215, փոփ. 01.06.06 ՀՕ-61-Ն, խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ., փոփ. 22.02.07 ՀՕ-129-Ն, փոփ. 02.11.07 ՀՕ-248-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց., փոփ. 18.03.09 ՀՕ-54-Ն, փոփ. 09.02.11 ՀՕ-36-Ն, փոփ., լրաց. 19.05.14 ՀՕ-28-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-85-Ն, լրաց., խմբ., փոփ. 16.05.16 ՀՕ-84-Ն, լրաց. 06.12.16 ՀՕ-211-Ն, փոփ., լրաց. 06.12.16 ՀՕ-214-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-217-Ն, 16.12.16 ՀՕ-231-Ն, 09.06.17 ՀՕ-101-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-278-Ն, լրաց. 07.09.18 ՀՕ-375-Ն, 09.07.19 ՀՕ-139-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-71-Ն, լրաց. 22.01.20 ՀՕ-88-Ն, 15.04.20 ՀՕ-232-Ն, խմբ. 18.06.20 ՀՕ-337-Ն, լրաց. 09.10.20 ՀՕ-459-Ն)
Հոդված 191. | ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՅՐԸ |
1. Նախաքննությունը տարվում է այն վայրում, որտեղ կատարվել է հանցանքը:
2. Արագության և լրիվության նպատակով նախաքննությունը կարող է կատարվել հանցագործության բացման վայրում, ինչպես նաև կասկածյալի, մեղադրյալի կամ վկաների մեծամասնության գտնվելու վայրում:
3. Այլ վայրում քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավունք ունի այդ գործողությունները կատարել անձամբ կամ դրանց կատարումը հանձնարարել տվյալ վայրի քննիչին կամ հետաքննության մարմնին:
Հոդված 192. | ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՍԿԻԶԲԸ |
1. Նախաքննությունը կատարվում է միայն քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելուց հետո:
2. Քրեական գործի հարուցումից հետո քննիչը և հետաքննության մարմնի աշխատակիցն անմիջապես ձեռնամուխ են լինում գործի քննությանը:
3. Եթե քրեական գործ հարուցել է քննիչը կամ հետաքննության մարմինը, և նրանց կողմից ընդունվել է իրենց վարույթ, ապա քրեական գործ հարուցելու և այն իրենց վարույթն ընդունելու մասին կազմվում է միասնական որոշում: Այս դատավարական փաստաթղթի պատճենն անմիջապես, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, ուղարկվում է դատախազին:
Հոդված 193. | ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Քննչական բաժնի պետը`
1) նախաքննության կատարումը հանձնարարում է իրեն ենթակա քննիչին, գործը իրեն ենթակա մի քննիչից հանձնում է մյուսին.
2) հետևում է իրեն անմիջականորեն ենթակա քննիչների կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերով քննչական գործողությունները ժամանակին կատարելու, նախաքննության և կալանքի տակ պահելու ժամկետները պահպանելու, դատախազի ցուցումները և այլ քննիչների հանձնարարությունները կատարելու նկատմամբ.
3) իրեն անմիջականորեն ենթակա քննիչներին ցուցումներ է տալիս իրենց վարույթում գտնվող քրեական գործերով առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ.
4) նախաքննության կատարումը հանձնարարում է իրեն ենթակա մի քանի քննիչի:
2. Քննչական բաժնի պետն իրավունք ունի մասնակցել իրեն անմիջականորեն ենթակա քննիչի վարույթում գտնվող քրեական գործով նախաքննության կատարմանը, անձամբ կատարել նախաքննությունը` օգտվելով քննիչի լիազորություններից:
3. Քննչական բաժնի պետի ցուցումները քննիչին տրվում են գրավոր և պարտադիր են կատարման համար, սակայն կարող են բողոքարկվել դատախազին: Ստացած ցուցումները դատախազին բողոքարկելը չի կասեցնում դրանց կատարումը` բացառությամբ սույն օրենսգրքի 55 հոդվածի չորրորդ մասի 27-րդ կետով նախատեսված դեպքերի:
4. Դատախազի ցուցումները տրվում են գրավոր և պարտադիր են քննչական բաժնի պետի համար, որոնք կարող են բողոքարկվել վերադաս դատախազին՝ չկասեցնելով դրանց կատարումը, բացառությամբ սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասի 27-րդ կետով նախատեսված դեպքերի։
Անհետաձգելի դեպքում դատախազի ցուցումները կարող են տրվել բանավոր, սակայն դրանք ենթակա են գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:
(193-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 19.05.14 ՀՕ-28-Ն)
Հոդված 193.1.
Քրեադատավարական վերադասությունը նախաքննության մարմնում
1. Քննչական բաժնի պետը իրեն անմիջականորեն ենթակա քննիչի անմիջական վերադասն է:
2. Նախաքննության մարմնի ղեկավարի տեղակալի անմիջական վերադասը նախաքննության տվյալ մարմնի ղեկավարն է:
3. Նախաքննության մարմնի որևէ ստորաբաժանման կազմում չգտնվող ստորաբաժանման պետի անմիջական վերադասը նախաքննության մարմնի ղեկավարն է կամ նրա այն տեղակալը, որի համակարգման ներքո է տվյալ ստորաբաժանումը:
4. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի տեղակալի անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:
5. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի որևէ տեղակալի համակարգման ներքո չգտնվող ենթաստորաբաժանման պետի անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:
6. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի տեղակալի համակարգման ներքո գտնվող ենթաստորաբաժանման պետի անմիջական վերադասը ստորաբաժանման պետի տվյալ տեղակալն է:
7. Նախաքննության մարմնի` ենթաստորաբաժանում չունեցող ստորաբաժանման պետի տեղակալի համակարգման ներքո գտնվող քննիչների անմիջական վերադասը տվյալ տեղակալն է, իսկ այդ ստորաբաժանման մյուս քննիչների անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:
8. Նախաքննության մարմնի ղեկավարին կամ դրա որևէ ստորաբաժանման պետին առընթեր քննիչների անմիջական վերադասը նախաքննության տվյալ մարմնի ղեկավարն է կամ դրա համապատասխան ստորաբաժանման պետը:
9. Քննիչը տվյալ վարույթի շրջանակներում ունի մեկ անմիջական վերադաս:
(193.1-ին հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-28-Ն)
Հոդված 194. | ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔՆՆՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ |
Գործի բարդության կամ նրա ծավալի մեծ լինելու դեպքում նախաքննության կատարումը կարող է հանձնարարվել մի քանի քննիչի, որի մասին նշվում է գործի հարուցման վերաբերյալ որոշման մեջ կամ կայացվում է առանձին որոշում: Այդ մասին իրավունք ունի որոշում կայացնել քննչական բաժնի պետը: Որոշման մեջ պետք է նշվեն բոլոր քննիչները, որոնց հանձնարարվում է նախաքննության կատարումը, այդ թվում` խմբի ղեկավար քննիչը, որը գործն ընդունում է իր վարույթ և ղեկավարում է մյուս քննիչների գործողությունները: Կասկածյալը, մեղադրյալը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և նրանց ներկայացուցիչները պետք է ծանոթացվեն քննիչների խմբի կողմից քննությունը կատարելու մասին որոշմանը, և նրանց պարզաբանվում է ցանկացած քննիչին բացարկ հայտնելու նրանց իրավունքը:
(194-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-129-Ն)
Հոդված 195. | ՔՆՆՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Քննչական խմբի ղեկավարը քրեական գործն ընդունում է իր վարույթ, կազմակերպում է քննչական խմբի աշխատանքը, ղեկավարում է մյուս քննիչների գործողությունները:
2. Գործերը միացնելու կամ անջատելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, գործով վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին որոշումները, ինչպես նաև նախաքննության ժամկետը երկարացնելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և դրանց ժամկետը երկարացնելու միջնորդություններ հարուցելու մասին որոշումներն ընդունում է միայն քննչական խմբի ղեկավարը:
3. Մեղադրական եզրակացությունը կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը քննելու համար գործը դատարան ուղարկելու մասին որոշումը կազմում է քննչական խմբի ղեկավարը:
4. Քննչական խմբի ղեկավարն իրավունք ունի մասնակցել այլ քննիչների կողմից կատարվող քննչական գործողություններին, գործով անձամբ կատարել քննչական գործողություններ և կայացնել որոշումներ:
(195-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 196. | ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ |
1. Նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն, բժշկական բնույթի միջոցների կիրառման համար քրեական գործը դատարան ուղարկելու մասին կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կազմելով:
2. Հետաքննությունն ավարտելուց հետո հետաքննության մարմնի պետը գործն ուղարկում է քննիչին, որի մասին կայացվում է համապատասխան որոշում: Հետաքննությունն ավարտվում է, երբ`
1) ավարտվում է հետաքննության ժամկետը.
2) մինչև հետաքննության ժամկետը լրանալն ի հայտ է գալիս հանցանք կատարած անձը.
3) դատախազը հետաքննության մարմնի վարույթում գտնվող գործը հանձնում է քննիչին` նախաքննություն կատարելու համար, կամ քննիչը ներգրավվում է գործի քննությանը:
Հոդված 197. | ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
1. Հետաքննությունն ավարտվում է քրեական գործ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում:
2. Քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Այդ ժամկետը հաշվվում է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու օրվանից և ավարտվում է գործը դատարան ուղարկելու մասին կամ գործով վարույթի կարճման մասին որոշման կայացման օրը:
3. Քրեական գործի նյութերին մեղադրյալի կամ նրա պաշտպանի ծանոթանալու ժամկետը չի մտնում գործի քննության ժամկետի մեջ: Եթե մեղադրյալը կամ նրա պաշտպանն առանց հարգելի պատճառների ձգձգում են քրեական գործին ծանոթանալը, քննիչի որոշմամբ կարող է սահմանափակվել ծանոթանալու ժամկետը:
4. Նախաքննության ժամկետի մեջ չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում նախաքննությունը սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով եղել է կասեցված:
5. Նախաքննության ժամկետը քննիչի պատճառաբանված միջնորդության հիման վրա երկարացնում է հսկող դատախազը՝ միջնորդությունը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու վերաբերյալ որոշում կայացնելով: Նախաքննության ժամկետի մասնակի երկարացումը ենթակա է պատճառաբանման: Նախաքննության ժամկետը յուրաքանչյուր դեպքում կարող է երկարացվել մինչև երկու ամիս ժամանակով:
5.1. Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը մասնակիորեն բավարարելու դեպքում հսկող դատախազն իրավասու է ցուցում տալու քննիչին քրեական գործով վարույթը կասեցնելու կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար քրեական գործը դատարան ուղարկելու կամ քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ՝ քննիչին տրամադրելով մինչև 15-օրյա ժամկետ, իսկ մեղադրական եզրակացություն կազմելու ցուցում տալու դեպքում քննիչին կարող է տրամադրվել մինչև երկու ամիս ժամկետ:
Այդ դեպքում դատախազի կողմից սահմանված ժամկետի ընթացքում քննչական գործողությունների կատարումն արգելվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 267-րդ հոդվածի հիման վրա կատարվող քննչական գործողությունների:
6. Քննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված միջնորդությունը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին` քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 4 օր առաջ:
7. Քրեական գործի նախաքննությունը վերսկսելու, քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու, ինչպես նաև կարճված գործի վարույթը նորոգելու դեպքերում նախաքննությունը պետք է ավարտվի մեկամսյա ժամկետում՝ համապատասխանաբար գործի նախաքննությունը վերսկսելու մասին որոշում կայացնելու, լրացուցիչ քննության վերադարձված քրեական գործը քննիչի կողմից ստանալու, գործի վարույթը նորոգելու մասին որոշում կայացնելու օրվանից սկսած։ Այդ ժամկետի հետագա երկարացումը կարող է կատարվել սույն հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով։
(197-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ., լրաց., փոփ. 06.12.16 ՀՕ-214-Ն)
Հոդված 198. | ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ և ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ |
Դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը պարտավոր են կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին, քննչական գործողություններին մասնակցող այլ անձանց պարզաբանել նրանց իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև պարտականությունները չկատարելու հետևանքները:
Հոդված 199. | ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ և ԼՈՒԾՈՒՄԸ |
1. Դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պարտավոր են քննարկել նախնական քննության մասնակիցների հարուցած բոլոր միջնորդությունները:
2. Գրավոր և բանավոր միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում: Միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում:
Հոդված 200. | ՀԱՆՑԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒ և ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը նախնական քննության ընթացքում պարտավոր են պարզել հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները և անհրաժեշտության դեպքում համապատասխան իրավաբանական անձին կամ պաշտոնատար անձին միջնորդագիր ներկայացնել այդ հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին:
2. Միջնորդագրերը ենթակա են պարտադիր քննարկման, որի արդյունքների մասին մեկամսյա ժամկետում գրավոր հաղորդվում է այն ուղարկած մարմնին կամ պաշտոնատար անձին:
Հոդված 201. | ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ |
1. Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:
2. Անհրաժեշտ դեպքերում քննիչը, հետաքննության մարմինը վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին և քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին և գործին մասնակցող այլ անձանց գրավոր նախազգուշացնում են` նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին:
Գ Լ ՈՒ Խ 27
ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼԸ
Հոդված 202. | ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՀԻՄՔԸ և ԿԱՐԳԸ |
1. Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է:
2. Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված հիմքերի առկայության դեպքում քննիչը, դատախազը պատճառաբանված որոշում են կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
3. Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են մեղադրյալի անունը, ազգանունը և նրա անձի մասին այլ տվյալներ, մեղադրանքի ձևակերպումը` նշելով հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են գործի նյութերով: Եզրափակիչ մասում շարադրվում է անձին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և քրեական օրենսգրքի հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված է կատարված հանցանքի համար պատասխանատվությունը:
4. Եթե անձը որպես մեղադրյալ ներգրավվում է քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, հոդվածի տարբեր մասերով կամ կետերով որակվող մի քանի հանցագործությունների համար, որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում է կոնկրետ ինչ հանցանքներ են կատարվել, իսկ եզրափակիչ մասում` այդ հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածները, հոդվածի մասերը կամ կետերը:
5. Որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է դատախազին:
Հոդված 203. | ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Մեղադրանքը պետք է առաջադրվի տվյալ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի կողմից որոշումն ընդունելու պահից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, սակայն բոլոր դեպքերում ոչ ուշ, քան մեղադրյալի ներկայանալու կամ նրան բերման ենթարկելու օրը: Մեղադրանք առաջադրելու` սույն հոդվածով սահմանված ժամկետն ընդհատվում է, եթե մեղադրյալը թաքնվում է քննությունից:
2. Քննիչը, հավաստիանալով մեղադրյալի ինքնության մեջ, նրան հայտարարում է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և բացատրում առաջադրված մեղադրանքի էությունը: Այդ գործողությունների կատարումը մեղադրյալի և քննիչի ստորագրությամբ հաստատվում է` որոշման մեջ նշելով մեղադրանքի առաջադրման ամիսը, օրը, ժամը և թվականը:
3. Մեղադրանք առաջադրելիս քննիչը պարտավոր է մեղադրյալին բացատրել սույն օրենսգրքի 65 հոդվածով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները: Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը նրա իրավունքների և պարտականությունների ցանկի հետ հանձնվում է մեղադրյալին: Մեղադրանքի առաջադրման, մեղադրյալին նրա իրավունքները բացատրելու և որոշման պատճենը հանձնելու մասին քննիչը կազմում է արձանագրություն, որն ստորագրում են քննիչը, մեղադրյալը և այդ գործողությունները կատարելիս ներկա գտնվող մյուս անձինք:
4. Որոշման մեջ կամ արձանագրությունում ստորագրելուց մեղադրյալի կամ այլ անձի հրաժարվելու դեպքում քննիչը դրա վրա նշում է կատարում ստորագրելուց հրաժարվելու մասին և 24 ժամվա ընթացքում հայտնում է դատախազին:
Հոդված 204. | ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ և ԼՐԱՑՈՒՄԸ |
1. Եթե նախաքննություն կատարելիս ծագում է մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն, ապա քննիչը պարտավոր է կրկին մեղադրանք առաջադրել՝ պահպանելով սույն օրենսգրքի 202-րդ և 203-րդ հոդվածներով սահմանված պահանջները, իսկ մեղադրյալի՝ քննությունից կամ դատից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու դեպքում՝ համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարել անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ՝ կայացնելով որպես մեղադրյալ ներգրավելու մասին նոր որոշում:
2. Եթե նախաքննության ընթացքում մեղադրանքի որևէ մասը չի հաստատվում, ապա քննիչն իր որոշմամբ առաջադրված մեղադրանքի այդ մասը վերացնում է և դրա մասին հայտարարում մեղադրյալին, իսկ մեղադրյալի՝ քննությունից կամ դատից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու դեպքում համապատասխան փոփոխություն է կատարում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ՝ կայացնելով որպես մեղադրյալ ներգրավելու մասին նոր որոշում:
(204-րդ հոդվածը խմբ. 11.09.18 ՀՕ-386-Ն)
Գ Լ ՈՒ Խ 28
ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԵՐԵՍՈՒՄ
Հոդված 205. | Հարցաքննության կանչելու կարգը |
1. Վկան, տուժողը, կասկածյալը և մեղադրյալը քննիչի մոտ կանչվում են ծանուցագրով: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, ուր և երբ (օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաև անհարգելի պատճառներով չներկայանալու հետևանքները:
2. Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով: Նրա ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը հանձնվում է կանչվողի ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, համատիրությանը (բնակարանային շահագործման կազմակերպությանը) կամ փոխանցվում է նրան աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով:
3. Հարցաքննության կանչված անձը պարտավոր է քննիչին ներկայանալ նշանակված ժամկետում կամ նրան նախապես իրազեկել չներկայանալու պատճառները: Անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում հարցաքննության կանչված անձը կարող է բերման ենթարկվել սույն օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հիմքով, իսկ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել նաև սույն օրենսգրքով նախատեսված դատավարական հարկադրանքի այլ միջոցներ:
4. Արգելանքի տակ չգտնվող անչափահասները, որպես կանոն, կանչվում են իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով:
5. Արգելանքի տակ գտնվող կասկածյալը կամ մեղադրյալը կանչվում են արգելանքի տակ պահելու վայրի վարչակազմի միջոցով:
Զինծառայողները հարցաքննության են կանչվում զորամասի հրամանատարության միջոցով:
(205-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, 23.05.06 ՀՕ-104-Ն)
Հոդված 2051. | Հարցաքննության տևողությունը |
1. Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը՝ երկու ժամից ավելի:
2. Հարցաքննությունը թույլատրվում է շարունակել հարցաքննվող անձին հանգստի և սնվելու համար անհրաժեշտ առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելուց հետո: Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել ութ, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի համար՝ վեց ժամը:
3. Բժշկի եզրակացության հիման վրա քննիչը կարող է սահմանել սույն հոդվածով նախատեսված հարցաքննության ժամկետներից ավելի կարճ ժամկետներ:
(2051 -րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-104-Ն)
(205.1-ին հոդվածը 03.06.20 ՀՕ-300-Ն օրենքի 4-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.01.2021 թվականին:)
Հոդված 206. | ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Վկային կարելի է հարցաքննել գործի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի, այդ թվում` կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, այլ վկաների անձի մասին:
2. Վկան հարցաքննվում է նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում` իր գտնվելու վայրում:
3. Վկան հարցաքննվում է այլ վկաներից անջատ: Ընդ որում, քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն գործով կանչված վկաները, մինչև հարցաքննության ավարտը, հաղորդակցություն չունենան միմյանց հետ:
4. Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե ինչ փաստի առիթով հարուցված քրեական գործով է նա կանչվել, և նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, գրավոր տեղեկացնում է իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու նրա իրավունքի մասին, եթե վկան ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ, ինչպես նաև այն մասին, որ նրա ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց: Դրանից հետո քննիչը պարզում է կասկածյալի, մեղադրյալի, տուժողի հետ վկայի փոխհարաբերության բնույթը և սկսում է հարցաքննությունը:
5. Հարցաքննությունն սկսվում է նրանով, որ առաջարկվում է վկային պատմել գործով իրեն հայտնի ամեն ինչ, որից հետո նրան կարող են հարցեր տրվել:
6. Եթե վկան հարցաքննության է ներկայացել փաստաբանի հետ, որը հրավիրվում է վկայի կողմից՝ վերջինիս իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, ապա փաստաբանն իրավունք ունի ներկա գտնվելու հարցաքննությանը, սակայն իրավասու չէ հարցեր տալու վկային կամ մեկնաբանելու նրա պատասխանները: Վկայի՝ սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու դեպքերում փաստաբանն իրավունք ունի անելու հայտարարություններ, որոնք ներառվում են հարցաքննության արձանագրությունում:
(206-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 23.05.06 ՀՕ-104-Ն, խմբ. 15.11.06 ՀՕ-181-Ն, 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 207. | Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը |
1. Անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը, անկախ տարիքից, կարող է հարցաքննվել` պայմանով, որ նա կարող է հաղորդել գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ:
2. Մինչև տասնվեց տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի մասնակցությամբ: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությանը ներկա գտնվելու իրավունք ունի նրա օրինական ներկայացուցիչը:
3. Հարցաքննությունը սկսելուց առաջ օրինական ներկայացուցչին բացատրվում են հարցաքննությանը ներկա գտնվելու, քննիչի թույլտվությամբ իր դիտողությունները շարադրելու և հարցեր տալու իր իրավունքները, ինչպես նաև պարտականությունները: Քննիչն իրավունք ունի չընդունելու տրված հարցերը, սակայն դրանք պետք է ներառվեն արձանագրությունում:
4. Տասնվեց տարին չլրացած վկային կամ տուժողին բացատրվում է գործին վերաբերող ամեն ինչի մասին ճշմարտացիորեն պատմելու նրա պարտականությունը, բայց նա չի նախազգուշացվում ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:
(207-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 23.05.06 ՀՕ-104-Ն)
(207-րդ հոդվածը 03.06.20 ՀՕ-300-Ն օրենքի 5-րդ հոդվածի լրացումներով ուժի մեջ կմտնի 01.01.2021 թվականին:)
Հոդված 208. | Խուլ, այլ ծանր հիվանդությամբ տառապող վկայի հարցաքննությունը |
(վերնագիրը խմբ. 28.04.14 ՀՕ-10-Ն)
1. Խուլ վկայի հարցաքննությունը կատարվում է ժեստերի լեզվի թարգմանչի մասնակցությամբ: Վերջինիս մասնակցության մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:
2. Վկայի հոգեկան կամ այլ ծանր հիվանդության առկայության դեպքում վկայի հարցաքննությունը կատարվում է բժշկի թույլտվությամբ և ներկայությամբ:
(208-րդ հոդվածը խմբ. 28.04.14 ՀՕ-10-Ն)
Հոդված 209. | Հարցաքննության արձանագրությունը |
1. Հարցաքննության փաստը, ընթացքը և արդյունքներն արտացոլվում են արձանագրությունում, որը կազմվում է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:
2. Հարցաքննվող անձի ցուցմունքները գրի են առնվում առաջին դեմքով և, հնարավորության սահմաններում, բառացի: Հարցերը և դրանց պատասխանները գրի են առնվում նույն հաջորդականությամբ, որ տրվել են հարցաքննության ընթացքում: Արձանագրությունում նշվում են բոլոր հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնք չեն ընդունվել քննիչի կողմից, կամ որոնց հրաժարվել է պատասխանել հարցաքննվող անձը: Հարցերին պատասխանելուց հրաժարվելու պատճառները նշվում են արձանագրությունում: Այս կարգը չի կիրառվում սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում:
Հարցաքննվող անձն իրավունք ունի իր ցուցմունքները գրելու իր ձեռքով, ինչի մասին քննիչն արձանագրությունում նշում է կատարում: Ցուցմունքին ծանոթանալուց հետո քննիչը նրան կարող է տալ լրացուցիչ հարցեր: Հարցերը և տրվող պատասխանները ներառվում են արձանագրությունում:
3. Եթե հարցաքննության ընթացքում հարցաքննվող անձին ներկայացվում են իրեղեն ապացույցներ կամ փաստաթղթեր, կամ հրապարակվում են քննչական այլ գործողությունների արձանագրություններ կամ վերարտադրվում են ձայնագրման և (կամ) տեսագրման նյութեր կամ քննչական գործողությունների նկարահանումներ, ապա այդ մասին նշում է կատարվում հարցաքննության արձանագրությունում: Արձանագրությունում պետք է արտացոլվեն դրանց կապակցությամբ հարցաքննվող անձի ցուցմունքները:
3.1. Վկայի ցուցմունքը տեսաձայնագրառվում է, բացառությամբ եթե առարկում է քննչական գործողության մասնակիցը, կամ բացակայում են համապատասխան տեխնիկական միջոցները: Հարցաքննության ընթացքի տեսաձայնագրառման դեպքում, եթե քննչական գործողության մասնակիցները չեն առարկում, ապա ցուցմունքները, այդ թվում՝ հարցերը և պատասխանները հարցաքննության արձանագրության մեջ չեն արտացոլվում: Տեսաձայնագրառումն ամրագրվում է երկու նյութական կրիչի վրա, որոնք կցվում են հարցաքննության արձանագրությանը: Նյութական կրիչներից մեկը կնքվում է և կարող է բացվել դատարանում, իսկ մյուս կրիչը կարող է օգտագործել քննիչը կամ դատախազը ` իր դատավարական լիազորություններն իրականացնելու նպատակով: Հարցաքննության ընթացքի տեսաձայնագրառման նյութական կրիչի կրկնօրինակը տրամադրվում է դատավարության մասնակիցներին՝ քրեական գործի նյութերին ծանոթացնելու ընթացքում:
4. Եթե հարցաքննության ընթացքում իրականացվել են լուսանկարահանում, ձայնագրում և (կամ) տեսագրում, կինոնկարահանում, ապա արձանագրությունը պետք է պարունակի՝
1) նշումներ լուսանկարահանում, ձայնագրում և (կամ) տեսագրում, կինոնկարահանում կատարելու մասին.
2) նշումներ օգտագործվող տեխնիկական միջոցների, լուսանկարահանման, ձայնագրման և (կամ) տեսագրման, կինոնկարահանման պայմանների կամ ձայնագրման և (կամ) տեսագրման, կինոնկարահանման ընդհատման տևողության մասին.
3) հարցաքննվող անձի հայտարարությունները և դիտողությունները լուսանկարահանում, ձայնագրում և (կամ) տեսագրում, կինոնկարահանում կատարելու վերաբերյալ.
4) քննիչի և հարցաքննվող անձի՝ արձանագրության ճշտությունը հավաստող ստորագրությունները.
5) նշումներ հարցաքննության ընթացքում հարցաքննվող անձի կողմից սխեմաներ, գծագրեր, նկարներ, դիագրամաներ պատրաստելու և դրանք արձանագրությանը կցելու մասին:
5. Հարցաքննության ավարտից հետո արձանագրությունը ներկայացվում է հարցաքննվող անձի ծանոթացմանը, կամ էլ նրա խնդրանքով արձանագրությունը հրապարակում է քննիչը, ինչի մասին նշում է կատարվում արձանագրությունում: Արձանագրությունը լրացնելու կամ դրանում ուղղումներ կատարելու վերաբերյալ հարցաքննվող անձի հայտարարությունները քննիչի կողմից մերժման ենթակա չեն:
Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում հարցաքննության ավարտից հետո քննիչը վերարտադրում է ցուցմունքի տեսաձայնագրառումը, որի մասին նշվում է հարցաքննության արձանագրությունում: Տեսաձայնագրառման վերաբերյալ հարցաքննվող անձի հայտարարությունները քննիչը կամ հարցաքննվող անձը նշում է հարցաքննության արձանագրության մեջ:
6. Արձանագրությունում նշվում են բոլոր այն անձանց տվյալները, ովքեր մասնակցել են հարցաքննությանը: Նրանցից յուրաքանչյուրը պետք է ստորագրի արձանագրությունը, ինչպես նաև դրանում արված բոլոր լրացումները և ուղղումները:
Հարցաքննությանը մասնակցող անձանց կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելը կամ ստորագրման անհնարինությունը հավաստվում է սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի յոթերորդ մասով սահմանված կարգով:
7. Ցուցմունքին ծանոթանալու և դրանում առկա գրառումների ճշտության փաստը հարցաքննվող անձը հավաստում է իր ստորագրությամբ, որը դրվում է արձանագրության վերջում: Հարցաքննվող անձը ստորագրում է նաև արձանագրության յուրաքանչյուր էջի տեքստի վերջում:
(209-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 23.05.06 ՀՕ-104-Ն, լրաց. 15.04.20 ՀՕ-214-Ն)
(209-րդ հոդվածը 03.06.20 ՀՕ-300-Ն օրենքի 6-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2021 թվականին:)
Հոդված 209.1. | Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության առանձնահատկությունները |
1. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը կարող է կատարվել, եթե՝
1) վկան և տուժողն առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չեն կարող ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմին.
2) անհրաժեշտ է ապահովել վկայի և տուժողի անվտանգությունը.
3) հարցաքննության կատարումն անհնարին է, կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը:
2. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը կատարվում է քննիչի հանձնարարության հիման վրա, որն ուղարկվում է հարցաքննության ենթակա վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմին՝ սույն օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:
3. Հանձնարարության հիման վրա վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինը կատարում է անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության անցկացումն ապահովելու նպատակով:
4. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 206-րդ և 208-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված առանձնահատկությունները, իսկ անչափահաս վկայի և տուժողի հարցաքննության դեպքում՝ հաշվի առնելով նաև սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված պահանջները: Հարցաքննությունից առաջ վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինն ստուգում և հաստատում է վկայի և տուժողի ինքնությունը, իսկ գործով վարույթն իրականացնող քննիչը կատարում է հարցաքննությունը: Հարցաքննության կատարման ընթացքում վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմնի աշխատակցի ներկայությունը պարտադիր է:
5. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության ընթացքը և արդյունքները տեսաձայնագրառվում են տեխնիկական միջոցներով՝ սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի կանոններին համապատասխան:
6. Տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության ընթացքում պետք է ապահովվեն պատկերի և ձայնի պատշաճ որակը, ինչպես նաև տեղեկատվական անվտանգությունը:
7. Տեսակապի միջոցով հարցաքննության արձանագրությունը կազմվում է սույն օրենսգրքի 29-րդ և 209-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով սույն հոդվածով շարադրված առանձնահատկությունները: Հարցաքննության արձանագրությունը կազմում է վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինը՝ նշում կատարելով այդ մասին և ստորագրելով:
8. Հարցաքննության արձանագրությունը, վկայի և տուժողի ներկայացրած նյութերը, փաստաբանի արտոնագիրը, եթե վկան և տուժողը հարցաքննության են ներկայացել փաստաբանի հետ, վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինն ուղարկում է գործով վարույթն իրականացնող քննիչին:
9. Գործով վարույթն իրականացնող քննիչը, ստանալով տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության արձանագրությունը՝ կից նյութերով, և ստուգելով դրանք, ստորագրում է հարցաքննության արձանագրությունը:
(209.1-ին հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-301-Ն)
Հոդված 209.2. | Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող վկայի կամ տուժողի՝ տեսակապի միջոցով հարցաքննության առանձնահատկությունները |
1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող վկայի կամ տուժողի հարցաքննությունը նախաքննության մարմնի որոշմամբ կարող է կազմակերպվել տեսակապով՝ օտարերկրյա պետությունում հյուպատոսական ծառայություններ իրականացնող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի միջոցով՝ այդ մարմին վկայի կամ տուժողի ներկայանալու դեպքում։ Հարցաքննությունից առաջ դիվանագիտական ծառայության մարմինն ստուգում և հաստատում է վկայի կամ տուժողի ինքնությունը և ապահովում տեսակապը՝ նախաքննության մարմնի կողմից սույն հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները կատարելու նպատակով։
2. Տեսակապի միջոցով վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 206-րդ և 208-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված առանձնահատկությունները, իսկ անչափահաս վկայի և տուժողի հարցաքննության դեպքում՝ հաշվի առնելով նաև սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված պահանջները:
3. Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե ինչ փաստի առիթով հարուցված քրեական գործով է նա հարցաքննվում, և նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, տեղեկացնում է իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու նրա իրավունքի մասին, եթե վկան ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ, ինչպես նաև այն մասին, որ նրա ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց: Դրանից հետո քննիչը պարզում է հարցաքննվող անձի փոխհարաբերության բնույթը կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի հետ և սկսում է հարցաքննությունը:
4. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունները, հարցաքննության ընթացքը և արդյունքները տեսաձայնագրառվում են տեխնիկական միջոցներով՝ սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի կանոններին համապատասխան:
5. Սույն հոդվածով սահմանված կարգով իրականացված հարցաքննության վերաբերյալ կազմվում է արձանագրություն և ուղարկվում օտարերկրյա պետությունում հյուպատոսական ծառայություններ իրականացնող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին՝ հարցաքննվող անձին ծանոթացնելու նպատակով: Հարցաքննվող անձն ստորագրում է արձանագրությունը, իսկ լրացումներ և ուղղումներ ունենալու դեպքում արձանագրության մեջ կատարում է համապատասխան նշում: Հարցաքննության արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարում է համապատասխան նշում: Հարցաքննության արձանագրությունն ուղարկվում է քննիչին:
(209.2-րդ հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-301-Ն)
Հոդված 210. | ՏՈՒԺՈՂԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ |
Տուժողի հարցաքննությունը կատարվում է վկայի հարցաքննության համար` սույն օրենսգրքով սահմանված կանոններով:
Հոդված 211. | ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Կասկածյալի հարցաքննությունը կատարվում է նրան ձերբակալելուց կամ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը նրան հայտարարելուց անմիջապես հետո:
2. Ձերբակալված կասկածյալն իրավունք ունի հարցաքննվելու պաշտպանի մասնակցությամբ: Պաշտպանի մասնակցությունն անհապաղ ապահովելու անհնարինության դեպքում քննիչը պարտավոր է նրա մասնակցությունն ապահովել կասկածյալին արգելանքի վերցնելուց հետո` 24 ժամվա ընթացքում:
Հարցաքննությունից առաջ կասկածյալին իր ցանկությամբ հնարավորություն է տրվում առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանի հետ: Եթե առկա է կասկածյալի մասնակցությամբ դատավարական այլ գործողություններ կատարելու անհրաժեշտությունը, ապա հետաքննության մարմինը կամ քննիչը տեսակցության տևողությունը կարող է սահմանափակել՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով կասկածյալին և նրա պաշտպանին: Պաշտպանի հետ տեսակցության ժամկետը չի կարող երկու ժամից պակաս լինել:
3. Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը կասկածյալին բացատրում է կասկածանքի էությունը, ինչպես նաև նրա իրավունքները` ներառյալ ցուցմունքներ տալուց, հարցաքննությունը պաշտպանի մասնակցությամբ անցկացնելու կամ պաշտպանի մասնակցությունից հրաժարվելու (բացառությամբ պաշտպանի մասնակցության պարտադիր լինելու դեպքերի) իրավունքները:
4. Հարցաքննությունն սկսվում է նրանով, որ առաջարկվում է կասկածյալին ցուցմունքներ տալ կասկածանքի և բոլոր այն հանգամանքների առիթով, որոնք իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ գործի համար:
5. Կասկածյալին հարցաքննելիս մնացած հարցերը կարգավորվում են մեղադրյալի հարցաքննության համար` սույն օրենսգրքով սահմանված կանոններով:
(211-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 23.05.06 ՀՕ-104-Ն)
Հոդված 212. | ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Քննիչը պարտավոր է մեղադրյալին հարցաքննել նրան մեղադրանք առաջադրելուց հետո` անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, իսկ մեղադրյալի խուսափելու կամ նրան հետախուզում հայտարարելու դեպքում` նրան բերման ենթարկելուց 48 ժամվա ընթացքում:
2. Մեղադրյալի հարցաքննությունը, բացի անհետաձգելի դեպքերից, կատարվում է ցերեկը:
3. Մեղադրյալը հարցաքննվում է նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում` իր գտնվելու վայրում:
4. Մեղադրյալը հարցաքննվում է գործով անցնող այլ անձանցից անջատ: Քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի մեղադրյալը չհաղորդակցվի գործով անցնող այլ անձանց հետ:
5. Մեղադրյալն իրավունք ունի հարցաքննվել պաշտպանի մասնակցությամբ: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:
6. Խուլ մեղադրյալի հարցաքննությունը կատարվում է ժեստերի լեզվի թարգմանչի մասնակցությամբ:
7. Մեղադրյալը հարցաքննվում է առաջադրված մեղադրանքի էության, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների վերաբերյալ:
8. Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը մեղադրյալին բացատրում է ցուցմունքներ տալուց, հարցաքննությունը պաշտպանի մասնակցությամբ անցկացնելու կամ պաշտպանի մասնակցությունից հրաժարվելու (բացառությամբ պաշտպանի մասնակցության պարտադիր լինելու դեպքերի) նրա իրավունքները:
9. Հարցաքննության սկզբում քննիչը պետք է պարզի, թե մեղադրյալն արդյոք իրեն մեղավոր ճանաչում է առաջադրված մեղադրանքում:
10. Քննիչն առաջարկում է մեղադրյալին ցուցմունքներ տալ մեղադրանքի և բոլոր այն հանգամանքների վերաբերյալ, որոնք իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ գործի համար:
(212-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 28.04.14 ՀՕ-10-Ն)
Հոդված 213. | ԿԱՍԿԱԾՅԱԼԻ և ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 23.05.06 ՀՕ-104-Ն)
Հոդված 214. | ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ԿԱՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆ ԻՐ ՁԵՌՔՈՎ |
(հոդվածն ուժը կորցրել է 23.05.06 ՀՕ-104-Ն)
Հոդված 215. | ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Դատապարտյալը հարցաքննվում է իր նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքների շուրջ:
2. Դատապարտյալի հարցաքննությունը կատարվում է մեղադրյալի հարցաքննության համար` սույն օրենսգրքով սահմանված կանոններով:
Հոդված 216. | ԱՌԵՐԵՍՈՒՄ |
1. Քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի և մեկ այլ անձի ցուցմունքներում:
2. Առերեսման սկզբում ճշտվում է, թե արդյոք անձինք, որոնց միջև կատարվում է առերեսում, ճանաչում են իրար և ինչպիսի հարաբերությունների մեջ են միմյանց հետ: Առերեսման կանչված անձը գրավոր տեղեկացվում է իր, ամուսնու կամ իր մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի մասին, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Վկան և տուժողը նախազգուշացվում են ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին:
3. Առերեսման կանչված անձանց առաջարկվում է հերթով ցուցմունքներ տալ այն հանգամանքների վերաբերյալ, որոնք պարզելու համար կատարվում է առերեսումը: Դրանից հետո քննիչը հարցեր է տալիս: Առերեսման կանչված անձինք քննիչի թույլտվությամբ կարող են հարցեր տալ միմյանց:
4. Առերեսման մասնակիցների նախորդ հարցաքննությունների ժամանակ տված ցուցմունքների հրապարակումը թույլատրվում է նրանց կողմից առերեսման ընթացքում ցուցմունքներ տրվելուց և դրանք արձանագրության մեջ գրառելուց հետո միայն:
4.1. Առերեսման ընթացքի տեսաձայնագրառման դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված կանոնները:
5. Առերեսմանը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, կարող են մասնակցել պաշտպանը, թարգմանիչը և հարցաքննվողի օրինական ներկայացուցիչը, որոնք նույնպես ստորագրում են արձանագրությունը:
6. Քննիչը առերեսման մասնակիցներին ծանոթացնում է արձանագրության բովանդակությանը: Հարցաքննված անձինք իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ կատարելու ուղղումներ և լրացումներ: Առերեսման արձանագրությունն ստորագրում են քննիչը և հարցաքննվող անձինք: Յուրաքանչյուր հարցաքննվող ստորագրում է իր ցուցմունքները և արձանագրության ամեն մի էջը:
7. Արձանագրությունն ստորագրելուց հարցաքննվողների հրաժարվելու դեպքում քննիչը պարզում է հրաժարման պատճառները և արձանագրությունը հաստատում է իր ստորագրությամբ: Եթե հարցաքննվողը ֆիզիկական պակասությունների կամ անգրագիտության հետևանքով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, քննիչն այդ մասին նշում է արձանագրության մեջ և այն հաստատում իր ստորագրությամբ:
(216-րդ հոդվածը խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն, լրաց. 15.04.20 ՀՕ-214-Ն)
(216-րդ հոդվածը 03.06.20 ՀՕ-300-Ն օրենքի 7-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2021 թվականին:)
Գ Լ ՈՒ Խ 29
ԶՆՆՈՒՄ, ԱՐՏԱՇԻՐՄՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒՄ
Հոդված 217. | ԶՆՆՈՒՄԸ |
Հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու, հանցագործության դեպքը, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով քննիչը կատարում է տեղանքի, շինությունների, առարկաների, փաստաթղթերի, կենդանիների, մարդու կամ կենդանու դիակի զննում:
(217-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 218. | ԶՆՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Զննումը, որպես կանոն, կատարվում է ցերեկը:
2. Քննիչը զննում է տեսանելի օբյեկտները, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց զննումը դարձնում է իրեն մատչելի, եթե դրանով չեն խախտվում քաղաքացիների իրավունքները: Անհրաժեշտության դեպքում քննիչը կատարում է զննվող վայրի և առանձին առարկաների չափումներ, կազմում է հատակագծեր, գծագրեր, սխեմաներ, իսկ հնարավորության դեպքում կատարում լուսանկարում, տեսանկարահանում, կինոնկարահանում և այլ տեսակի ամրագրում, որի մասին նշվում է արձանագրության մեջ: Ամրագրման արդյունք հանդիսացող նշված փաստաթղթերը կցվում են արձանագրությանը:
3. Զննության ընթացքում քննիչն ինքնուրույն կամ մասնագետի օգնությամբ վերցնում է հետքեր, իրեր, փաստաթղթեր, ինչպես նաև այլ առարկաներ, որոնք գործով հետագայում կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:
4. Քննիչն իրավունք ունի զննությանը մասնակից դարձնել մեղադրյալին, կասկածյալին, պաշտպանին, տուժողին, վկային:
5. Զննումն ավարտվելուց հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում է այն ամենը, ինչ հայտնաբերվել է, և այն հաջորդականությամբ, ինչ հաջորդականությամբ քննչական գործողության կատարման ժամանակ տարվել են հայտնաբերվածի դիտարկումները:
Եթե քննչական գործողություն կատարելիս կիրառվել են լուսանկարում, տեսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրառում կամ պատրաստվել են հետքերի ընդօրինակումներ և դրոշմվածքներ, ապա արձանագրության մեջ պետք է նշվեն նաև համապատասխան քննչական գործողությունը կատարելու ժամանակ կիրառված տեխնիկական միջոցները, դրանց օգտագործման պայմաններն ու կարգը, այն օբյեկտները, որոնց նկատմամբ կիրառվել են այդ միջոցները և ստացված արդյունքները։
Տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ այդ մասին պետք է նախօրոք տեղյակ պահվեն քննչական գործողության կատարմանը մասնակցող անձինք, իսկ արձանագրությունում պետք է նշվի, որ տեխնիկական միջոցների կիրառումից առաջ այդ մասին տեղյակ են պահվել նշված անձինք։
6. Արձանագրությունն ստորագրում են քննիչը և քննչական գործողության բոլոր մասնակիցները, որոնք իրավունք ունեն պահանջել դրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները:
(218-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-181-Ն)
Հոդված 219. | ԱՐՏԱՇԻՐՄՈՒՄԸ |
1. Դիակի արտաշիրմման անհրաժեշտության դեպքում քննիչն այդ մասին կայացնում է որոշում:
2. Արտաշիրմումը կատարվում է քննիչի և դատաբժշկության բնագավառի մասնագետի, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ մասնագետի մասնակցությամբ: Արտաշիրմման ընթացքը և արդյունքներն ամրագրվում են տեսաձայնագրառման կիրառումով:
Արտաշիրմմանը՝ իրենց ցանկությամբ, իրավունք ունեն մասնակցելու նաև տուժողի մերձավոր ազգականները:
3. Արտաշիրմումից հետո դիակը կարող է բերվել համապատասխան բժշկական հաստատություն` այլ հետազոտություններ կատարելու համար:
4. Քննիչը կազմում է արտաշիրմման արդյունքները ներկայացնող արձանագրություն: Արձանագրությունն ստորագրվում է այդ քննչական գործողության բոլոր մասնակիցների կողմից, որոնք իրավունք ունեն պահանջել դրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները:
5. Արտաշիրմումը չի կարող կատարվել առանց արտաշիրմվողի մերձավոր ազգականների համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական գործով բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մերձավոր ազգականներից թեկուզ մեկը մասնակցել կամ որևէ կերպ առնչվել է արտաշիրմվողի մահվան հետ կապված դեպքին, կամ եթե հնարավոր չէ այլ կերպ պարզել դեպքի հանգամանքներն ու լուծել գործի ընթացքը։
(219-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-181-Ն)
Հոդված 220. | ՔՆՆՈՒՄԸ |
1. Քննիչն իրավունք ունի կատարել կասկածյալի, մեղադրյալի, վկայի կամ տուժողի քննում` նրանց մարմնի վրա հանցագործության հետքերի կամ հատուկ նշանների առկայություն հայտնաբերելու համար, եթե դրա համար չի պահանջվում դատաբժշկական փորձաքննություն:
2. Քննում կատարելու մասին քննիչը կայացնում է որոշում: Այդ որոշումը պարտադիր է այն անձի համար, որի նկատմամբ այն կայացվել է:
3. Քննումը կատարվում է բժշկի կամ դատաբժշկության բնագավառի մասնագետի մասնակցությամբ: Եթե քննումը չի զուգորդվում քննվող անձին մերկացնելու հետ, ապա քննվող անձի համաձայնությամբ նրա մարմնի վրա առկա հանցագործության հետքերը կամ հատուկ նշանները լուսանկարահանվում կամ տեսաձայնագրառվում են:
4. Քննիչն իրավունք չունի ներկա գտնվել մյուս սեռին պատկանող անձին քննելիս, եթե քննումը զուգորդվում է այդ անձին մերկացնելու հետ: Այդ դեպքում, քննիչի հանձնարարությամբ, քննումը կատարում է դատաբժշկության բնագավառի մասնագետը կամ բժիշկը:
5. Քննումն ավարտվելուց հետո քննիչը կազմում է դրա արդյունքները ներկայացնող արձանագրություն: Արձանագրությունն ստորագրվում է քննչական գործողության բոլոր մասնակիցների կողմից, որոնք իրավունք ունեն պահանջել դրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները:
(220-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-181-Ն)
Գ Լ ՈՒ Խ 30
ՃԱՆԱՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
Հոդված 221. | ԱՆՁԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ |
1. Ճանաչման համար որևէ անձի վկային, տուժողին, կասկածյալին, մեղադրյալին ներկայացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը վերջիններիս նախապես հարցաքննում է այդ անձի արտաքին տեսքի ու նշանների և այն հանգամանքների մասին, որոնցում ճանաչողը տեսել է այդ անձին:
2. Եթե ճանաչողը վկա կամ տուժող է, ապա նա նախապես նախազգուշացվում է ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին, ինչպես նաև գրավոր տեղեկացվում է իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի մասին, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:
3. Ճանաչման ենթակա անձը ներկայացվում է ճանաչողին նույն սեռի և արտաքինով ու հագուստով ճանաչվողին հնարավորին չափ նման առնվազն երեք այլ անձանց հետ:
4. Ճանաչումն սկսելուց առաջ քննիչը ճանաչվողին առաջարկում է այլ անձանց միջև զբաղեցնել ցանկացած տեղը:
5. Քննիչի հայեցողությամբ կամ ճանաչողի ցանկությամբ անձի ճանաչումը կարող է կատարվել ճանաչվողի տեսողական դիտարկումից դուրս:
6. Ճանաչում չի կատարվում, իսկ կատարվածը չի կարող ճանաչվել հիմնավորված, եթե ճանաչողը նշել է այնպիսի հատկանիշներ, որոնք իրենց անորոշության պատճառով բավարար չեն ճանաչվողի անձի նույնացման համար:
7. Անհրաժեշտության դեպքում ճանաչումը կարող է կատարվել արտաքինով և հագուստով ճանաչվողին նման տարբեր անձանց լուսանկարներով:
8. (մասն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-181-Ն)
(221-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-181-Ն)
Հոդված 222. | ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՃԱՆԱՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ |
1. Որևէ առարկա ճանաչման ներկայացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը ճանաչողին նախապես հարցաքննում է այդ առարկայի նշանների, ինչպես նաև այն հանգամանքների մասին, որոնցում նա տեսել է այդ առարկան:
2. Եթե ճանաչողը վկա կամ տուժող է, ապա նա նախապես նախազգուշացվում է ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին, ինչպես նաև գրավոր տեղեկացվում է իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի մասին, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:
3. Ճանաչման ենթակա առարկան ճանաչողին ներկայացվում է միատեսակ այլ առարկաների շարքում: Ճանաչողին առաջարկվում է մատնացույց անել առարկան, որը նա կարող է ճանաչել և բացատրել, թե ինքն ինչ հատկանիշներով ճանաչեց այդ առարկան: Առարկան ճանաչելիս թույլատրվում է այն մաքրել կեղտից, ժանգից և այլ կողմնակի նյութերից:
Այն առարկաների, որոնց նմանատիպ առարկաներ անհնար է կամ դժվար է ձեռք բերել, ճանաչումը կատարվում է ներկայացված մեկ օրինակով:
4. (մասն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-181-Ն)
(222-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-181-Ն)
Հոդված 223. | ԴԻԱԿԸ ՃԱՆԱՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ |
1. Դիակի, դրա մասերի, ճանաչումը կատարվում է ներկայացված մեկ օրինակով:
2. Եթե ճանաչվում է մարդու դիակ, որին ճանաչողը կենդանի է տեսել, թույլատրվում է հանգուցյալին գրիմ անել:
3. Դիակը ճանաչման ներկայացնելու ընթացքը և արդյունքներն ամրագրվում են տեսաձայնագրառման կիրառումով:
(223-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 21.03.18 ՀՕ-181-Ն)
Հոդված 224. | ՃԱՆԱՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Ճանաչման ներկայացնելուց հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում են ճանաչողի տվյալները և դատավարական կարգավիճակը, ինչպես նաև նրա նախազգուշացված լինելը ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության մասին: Արձանագրության մեջ նշվում են ճանաչման ներկայացված անձանց տվյալները և առարկաների նկարագրությունը` մանրամասնորեն շարադրելով այն հատկանիշները, որոնցով կատարվել է դրանց ճանաչումը:
2. Արձանագրության մեջ նշվում է ճանաչման ներկայացնելու տեղը, ժամանակը, ինչպես նաև այն կատարող անձի ազգանունը և պաշտոնը:
3. Արձանագրությունն ստորագրվում է քննչական գործողության բոլոր մասնակիցների կողմից: Եթե կատարվել է լուսանկարում, տեսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրառում կամ այլ տեսակի ամրագրում, այդ մասին նշվում է արձանագրության մեջ: Ամրագրման արդյունքում ստացված լուսանկարները, ժապավենները և այլ փաստաթղթերը կցվում են արձանագրությանը:
Ճանաչման ներկայացնելուն մասնակցած անձինք իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնել իրենց դիտողությունները:
Գ Լ ՈՒ Խ 31
ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԳՐԱՎՈՒՄ
Հոդված 225. | ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ |
1. Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար:
2. Խուզարկություն կարող է կատարվել նաև հետախուզվող անձանց, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես նաև դիակները հայտնաբերելու համար:
3. Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ:
(225-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 226. | ԱՌԳՐԱՎՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ |
1. Գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկաներ և փաստաթղթեր վերցնելու անհրաժեշտության դեպքում և, եթե ստույգ հայտնի են, թե որտեղ և ում մոտ են դրանք գտնվում, քննիչը կատարում է առգրավում:
2. Այն փաստաթղթերի առգրավումը, որոնք պարունակում են պետական գաղտնիք, կատարվում է միայն դատախազի թույլտվությամբ` համապատասխան հիմնարկի ղեկավարի հետ համաձայնեցված կարգով:
3. Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք և քաղաքացիներն իրավունք չունեն հրաժարվել քննիչին հանձնելու այն առարկաները, փաստաթղթերը կամ դրանց պատճենները, որոնք պահանջվել են նրա կողմից:
Հոդված 227. | ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆԸ և ԱՌԳՐԱՎՄԱՆԸ ՆԵՐԿԱ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻՆՔ |
1. (մասն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-181-Ն)
2. Անհրաժեշտության դեպքում խուզարկությանը և առգրավմանը մասնակցում են թարգմանիչ և մասնագետ:
3. Խուզարկություն և առգրավում կատարելիս պետք է ապահովվի այն անձի և նրա ընտանիքի չափահաս անդամի ներկայությունը, որոնց ներկայությամբ կատարվում է խուզարկությունը կամ առգրավումը: Նրանց ներկայությունն անհնարին լինելու դեպքում հրավիրվում է բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ:
4. Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, զորամասերին պատկանող շինություններում առգրավումը և խուզարկությունը կատարվում է նրանց ներկայացուցչի ներկայությամբ:
5. Անձինք, որոնց մոտ կատարվում է խուզարկություն կամ առգրավում, ինչպես նաև ընթերակաները, մասնագետները, թարգմանիչները, ներկայացուցիչները, պաշտպաններն իրավունք ունեն ներկա գտնվել քննիչի բոլոր գործողություններին, անել հայտարարություններ, որոնք պետք է մտցվեն արձանագրության մեջ:
(227-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-181-Ն)
Հոդված 228. | ԱՌԳՐԱՎՈՒՄ և ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Քննիչն իրավունք ունի մուտք գործել բնակելի կամ այլ շինություն` խուզարկություն կամ առգրավում կատարելու մասին որոշման հիման վրա: Բանկային, նոտարական, ինչպես նաև ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունը կամ առգրավումը կատարվում է դատարանի որոշման հիման վրա:
2. Խուզարկություն կամ առգրավում կատարելուց առաջ քննիչը պարտավոր է անձին, որի մոտ կատարվում է խուզարկություն կամ առգրավում, ծանոթացնել որոշմանը: Այդ մասին նրանից վերցվում է ստորագրություն:
3. Խուզարկություն կատարելիս քննիչը կամ մասնագետը կարող է օգտագործել տեխնիկական միջոցներ, որի մասին նշվում է խուզարկության արձանագրության մեջ:
4. Քննիչը պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի չհրապարակվեն առգրավման և խուզարկության փաստը, ինչպես նաև դրանց արդյունքները և խուզարկվողի մասնավոր կյանքի հանգամանքները:
5. Քննիչն իրավունք ունի խուզարկության կամ առգրավման վայրում գտնվող անձանց արգելել հեռանալու այդ տեղից, ինչպես նաև հաղորդակցություն ունենալու միմյանց և այլ անձանց հետ` մինչև քննչական գործողության ավարտը:
6. Առգրավման մասին որոշումը ներկայացնելուց և հրապարակելուց հետո քննիչն առաջարկում է կամովին հանձնել առգրավման ենթակա առարկաները և փաստաթղթերը, իսկ առաջարկը մերժվելու դեպքում առգրավումը կատարում է հարկադիր կարգով: Եթե որոնվող առարկաները որոշման մեջ նշված տեղում չեն հայտնաբերվում, ապա քննիչի որոշմամբ կարող է կատարվել խուզարկություն, բացառությամբ սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի երրորդ մասով և սույն հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի, երբ խուզարկությունը կարող է կատարվել միայն դատարանի որոշման հիման վրա:
7. Խուզարկություն կատարելիս որոշումը ներկայացնելուց և հրապարակելուց հետո քննիչն առաջարկում է հանձնել առգրավման ենթակա առարկաները և փաստաթղթերը կամ թաքնված անձին: Եթե դրանք հանձնվում են կամովին, ապա այդ մասին նշվում է արձանագրության մեջ: Որոնվող առարկաների, փաստաթղթերի կամ թաքնված անձի չհանձնվելու կամ ոչ ամբողջությամբ հանձնվելու դեպքում կատարվում է խուզարկություն:
8. Վերցված բոլոր առարկաները և փաստաթղթերը ներկայացվում են քննչական գործողության մասնակիցներին, մանրամասն նկարագրվում են արձանագրության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` կնքվում քննիչի կնիքով:
9. Խուզարկություն և առգրավում կատարելիս քննիչն իրավունք ունի բացել փակված շինություններն ու պահեստարանները, եթե դրանց տերը հրաժարվում է կամովին բացել դրանք: Ընդ որում, պետք է խուսափել փականքները, դռները և այլ առարկաներն առանց անհրաժեշտության վնասելուց:
(228-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-28-Ն, 25.05.06 ՀՕ-91-Ն, 21.06.14 ՀՕ-115-Ն, փոփ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 229. | ԱՆՁՆԱԿԱՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ |
1. Շինությունում խուզարկություն կատարելիս բավարար հիմքերի առկայության դեպքում քննիչը կարող է կատարել անձնական խուզարկություն և վերցնել այդտեղ գտնվող անձի հագուստի մեջ, իրերում կամ մարմնի վրա գտնվող առարկաները և փաստաթղթերը, որոնք գործով կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:
2. Անձնական խուզարկությունը, առանց այդ մասին որոշում կայացնելու, կարող է կատարվել`
1) հանցագործության մեջ կասկածվողին բռնելիս և ոստիկանություն կամ այլ իրավապահ մարմին բերելիս.
2) հանցագործության մեջ կասկածվողին ձերբակալելիս և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելիս.
3) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այն շինությունում գտնվող անձը, որտեղ խուզարկություն է կատարվում, իր մոտ կարող է թաքցնել փաստաթղթեր կամ այլ առարկաներ, որոնք գործով կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:
3. Անձնական խուզարկությունը կարող է կատարվել քննիչի կողմից` խուզարկվողի հետ նույն սեռի ընթերակաների և մասնագետի մասնակցությամբ:
(229-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 230. | ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ և ԱՌԳՐԱՎՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Խուզարկությունը և առգրավումն ավարտելիս քննիչը կազմում է համապատասխան արձանագրություններ, որոնց մեջ պետք է նշվեն` քննչական գործողության կատարման տեղը, ժամանակը, հանգամանքները, արդյոք կամովին են հանձնվել որոնվող առարկաները և անձինք, խուզարկություն կատարող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ընթերակաների անունները, ազգանունները և հասցեները, ինչպես նաև քննչական գործողության այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոնները և դատավարական կարգավիճակը:
2. Ամբողջ վերցվածի մասին պետք է նշվի քննչական գործողության արձանագրության մեջ` ճշգրիտ նշելով դրանց քանակը, չափը, քաշը, անհատական հատկանիշները և այլ առանձնահատկությունները:
3. Եթե քննչական գործողությունները կատարելիս փորձեր են եղել ոչնչացնելու կամ թաքցնելու հայտնաբերված առարկաները կամ փաստաթղթերը, ապա այդ մասին նշվում է արձանագրության մեջ:
4. Քննիչը պարտավոր է արձանագրությանը ծանոթացնել քննչական գործողության բոլոր մասնակիցներին, որոնք ծանոթանալուց հետո ստորագրում են արձանագրությունը և իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնելու իրենց դիտողությունները:
Հոդված 231. | ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ և ԱՌԳՐԱՎՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ |
1. Խուզարկության կամ առգրավման արձանագրության պատճենը ստորագրությամբ հանձնվում է այն անձին, ում մոտ կատարվում է քննչական գործողությունը, կամ նրա ընտանիքի չափահաս անդամներին, իսկ նրանց բացակայության դեպքում` այն բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին, որի տարածքում կատարվել է քննչական գործողությունը:
2. Եթե խուզարկությունը կամ առգրավումը կատարվել է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության, զորամասի տարածքում, արձանագրության պատճենը հանձնվում է դրանց ներկայացուցչին:
Գ Լ ՈՒ Խ 32
ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼԸ
Հոդված 232. | ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼԸ |
1. Գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար:
2. Կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում:
2.1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի համաձայն` բռնագանձման ենթակա գույքի վրա կալանքը դրվում է անկախ հանցանք կատարած անձի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից:
3. Ամուսինների կամ ընտանիքի համատեղ սեփականության դեպքում կալանքը դրվում է մեղադրյալի բաժնի վրա: Բավարար ապացույցների առկայության դեպքում, որ համատեղ սեփականությունն ավելացել կամ ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով վաստակած միջոցների հաշվին, կալանքը կարող է դրվել ամուսինների կամ ընտանիքի ամբողջ գույքի կամ դրա որոշակի բաժնի վրա:
4. Կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որի վրա օրենքի համաձայն չի կարող տարածվել բռնագանձում:
(232-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-115-Ն)
Հոդված 233. | ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ |
1. Գույքի վրա կալանք դնելը քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը:
1.1. Քրեական վարույթն իրականացնող մարմինն անհապաղ կալանք է դնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված բռնագանձման ենթակա գույքի վրա:
2. Գույքի վրա կալանք դնելը կատարվում է հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի որոշման հիման վրա:
3. Գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, ինչպես նաև գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել` քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու համար:
4. Անհրաժեշտության դեպքում, երբ հիմքեր կան ենթադրելու, որ գույքը կամովին չի հանձնվի, կարող է կատարվել խուզարկություն` սույն օրենսգրքով սահմանված կարգով:
(233-րդ հոդվածը լրաց 28.11.06 ՀՕ-207-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-115-Ն)
Հոդված 234. | ԿԱԼԱՆՔԻ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
1. Կալանքի ենթակա գույքի արժեքը որոշվում է դրա շուկայական գնով:
2. Այն գույքի արժեքը, որի վրա քաղաքացիական հայցվորի կամ դատախազի հարուցած քաղաքացիական հայցի ապահովման համար դրվում է կալանք, պետք է համապատասխանի հայցագնի չափին:
3. Մի քանի մեղադրյալներից կամ նրանց գործողությունների համար պատասխանող անձանցից յուրաքանչյուրի գույքի` կալանքի ենթակա բաժինը որոշելիս հաշվի է առնվում հանցագործությանը մեղադրյալների մասնակցության աստիճանը, սակայն քաղաքացիական հայցն ապահովելու համար նրանցից որևէ մեկի գույքի վրա կալանք կարող է դրվել լրիվ չափով:
Հոդված 235. | ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ |
1. Հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազը գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին ստորագրությամբ հանձնում են գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը և պահանջում հանձնել այն: Այդ պահանջը կամովին կատարելուց հրաժարվելու դեպքում գույքի վրա կալանքը դրվում է հարկադիր կարգով:
2. Քրեական գործի նախնական քննության ավարտից հետո դատարանի կայացրած որոշմամբ գույքի վրա կալանք դնելն իրականացնում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:
3. Գույքի վրա կալանք դնելիս հնարավորության դեպքում ներգրավվում է մասնագետ-ապրանքագետ, որը որոշում է դրա մոտավոր արժեքը:
4. Գույքի վրա կալանք դնելուն ներկա գտնվող սեփականատերը կամ գույքի տիրապետողն իրավունք ունի որոշել, թե առաջին հերթին որ արժեքների կամ այլ առարկաների վրա է անհրաժեշտ կալանք դնել` ապահովելու համար որոշման մեջ նշված գումարները:
5. Հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազը գույքի վրա կալանք դնելու մասին կազմում է արձանագրություն, իսկ հարկադիր կատարողը` օրենքով նախատեսված այլ փաստաթուղթ: Արձանագրության մեջ (փաստաթղթում) մասնավորապես թվարկվում է ամբողջ գույքը, որի վրա կալանք է դրված` ճշգրիտ նշելով անվանումը, քանակը, քաշը, մաշվածության աստիճանը, այլ անհատական հատկանիշները, հնարավորության դեպքում` արժեքը, նշվում է, թե ինչպիսի գույք է վերցված և ինչպիսին թողնված պահպանության, շարադրվում է կալանադրված գույքը` այլ անձանց պատկանելու մասին ներկաների հայտարարությունները:
6. Համապատասխան արձանագրության (փաստաթղթի) պատճենն ստորագրությամբ հանձնվում է այն գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին, որի վրա կալանք է դրված, իսկ նրա բացակայության դեպքում` նրա ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին: Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության տարածքում գտնվող գույքի վրա կալանք դնելիս համապատասխան արձանագրության (փաստաթղթի) պատճենն ստորագրությամբ հանձնվում է դրանց ներկայացուցչին:
Հոդված 236. | ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Բացի անշարժ գույքից և մեծածավալ առարկաներից, այլ կալանադրված գույքը, որպես կանոն, վերցվում է:
2. Թանկարժեք մետաղները և քարերը, ադամանդը, օտարերկրյա տարադրամը, չեկերը, արժեթղթերը և վիճակախաղային տոմսերը պահպանման համար հանձնվում են Հայաստանի Հանրապետության գանձապետարան, դրամական գումարները մուծվում են այն դատարանի դեպոզիտ, որին ընդդատյա է տվյալ գործը, վերցված մյուս առարկաները կնքվում և պահվում են այն մարմնում, որի որոշմամբ գույքի վրա կալանք է դրվել, կամ պահպանության են հանձնվում բնակարանային շահագործման կազմակերպությանը կամ տեղական իշխանության ներկայացուցչին:
3. Չվերցված գույքը, որի վրա կալանք է դրված, կնքվում և պահպանության համար թողնվում է գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին կամ նրա ընտանիքի չափահաս անդամներին: Նրանց բացատրվում է տվյալ գույքն օտարելու կամ փչացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը, ինչի մասին նրանցից վերցվում է ստորագրություն:
Հոդված 237. | ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ |
Գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատախազին, սակայն ներկայացված բողոքը չի կասեցնում համապատասխան որոշման ի կատար ածելը:
Հոդված 238. | ԳՈՒՅՔԸ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ |
1. Գույքը, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվում է կալանքից, եթե քաղաքացիական հայցը հետ վերցվելու, կասկածյալին կամ մեղադրյալին վերագրվող արարքի որակումը փոխվելու հետևանքով կամ այլ պատճառներով վերացել է գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը:
1.1. Գրավի առարկան կալանքի տակ լինելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավառուի միջնորդությամբ կայացնում է որոշում այդ գույքն իրացնելու նպատակով կալանքից ազատելու մասին, եթե գրավի առարկան չի հանդիսանում՝
ա) հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք.
բ) ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույք.
գ) քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույք, որի նկատմամբ գրավի կամ սեփականության իրավունքը երրորդ անձինք դատական կարգով վիճարկում են:
Գրավառուի պահանջները բավարարելուց ու գույքի իրացման ծախսերը նվազեցնելուց հետո մնացած միջոցները գրավառուն փոխանցում է քրեական վարույթ իրականացնող մարմնի դեպոզիտ:
2. Քաղաքացիական հայցվորի կամ այլ շահագրգիռ անձանց միջնորդությամբ դատարանն իրավունք ունի գույքի վրա դրված կալանքը պահպանել նաև քրեական գործով վարույթի ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում:
(238-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-111-Ն)
Գ Լ ՈՒ Խ 33
ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՓՈՍՏԱՅԻՆ, ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԸ, ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՍԵԼԸ
Հոդված 239. | ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՓՈՍՏԱՅԻՆ, ՀԵՌԱԳՐԱԿԱՆ և ԱՅԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԸ |
1. Երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի կամ մեղադրյալի ուղարկած կամ նրանց կողմից ստացվող նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներում (այսուհետ` նամակագրություն) կարող են պարունակվել գործով ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ, քննիչը կարող է պատճառաբանված որոշում կայացնել, որում պարունակվում է միջնորդություն դատարանին` նշված անձանց նամակագրությունը վերահսկելու համար:
2. Որոշման մեջ պետք է նշվեն կապի այն հաստատության անվանումը, որի վրա դրվում է նամակագրությունը պահելու պարտականությունը, այն անձի (անձանց) ազգանունը, անունը, որի նամակագրությունը պահվելու է այդ անձի (անձանց) ճշգրիտ հասցեն, թղթակցության տեսակը, որի վրա կալանք է դրվում, և կալանքի ժամկետը:
3. Նամակագրությանը, որի վրա կարող է կալանք դրվել, մասնավորապես, վերաբերում են հետևյալ օբյեկտները` նամակները, հեռագրերը, ռադիոգրերը, փոստածանրոցները (բանդերոլները), ծանրոցները, փոստային բեռնամփոփները (կոնտեյներները), փոխանցումները, ֆաքսով և էլեկտրոնային փոստով հաղորդումները:
4. Նամակագրությունը վերահսկելու մասին դատարանի որոշումն ուղարկվում է կապի համապատասխան հաստատության պետին, որի համար որոշումը պարտադիր է:
5. Կապի հաստատության պետը պահում է անհրաժեշտ նամակագրությունը և դրա մասին անհապաղ տեղեկացնում է քննիչին:
6. Նամակագրության վերահսկումը վերացվում է համապատասխան որոշումը կայացրած քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից:
Հոդված 240. | ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԶՆՆՈՒՄԸ և ԱՌԳՐԱՎՈՒՄԸ |
1. Քննիչն ստորագրությամբ կապի հաստատության պետին, իսկ անհրաժեշտության դեպքում` տվյալ հաստատության այլ ծառայողներին, ծանոթացնում է զննում և առգրավում կատարելու մասին որոշմանը և նրա (նրանց) մասնակցությամբ բացում և զննում է նամակագրությունը:
2. Այնպիսի փաստաթղթեր, առարկաներ հայտնաբերելիս, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, քննիչը կատարում է համապատասխան առաքումների առգրավում կամ սահմանափակվում է դրանցից պատճեններ հանելով: Այն տվյալների բացակայության դեպքում, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, քննիչը ցուցում է տալիս զննված նամակագրությունը հասցեատիրոջը հանձնելու կամ այն իր կողմից սահմանված ժամկետում պահելու մասին:
3. Նամակագրությունը զննելու կամ պահելու յուրաքանչյուր դեպքի մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում է ում կողմից, որտեղ, երբ և կոնկրետ որ նամակագրությունն է պահվել կամ ենթարկվել զննման, ինչ է վերցվել, ինչը պետք է հանձնվի հասցեատիրոջը կամ ժամանակավորապես պահվի, որ նամակագրությունից են հանված պատճենները, ինչպիսի տեխնիկական միջոցներ են օգտագործվել և ինչ է հայտնաբերվել: Քննչական գործողությանը մասնակցած բոլոր անձինք պետք է ծանոթացվեն արձանագրությանը, որը նրանք հաստատում են իրենց ստորագրություններով, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են պահանջել դրա մեջ մտցնել իրենց դիտողությունները:
(240-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-181-Ն)
Հոդված 241. | ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՍԵԼԸ |
1. Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի, մեղադրյալի և հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց, հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել, դատարանի որոշմամբ թույլատրվում է տվյալ խոսակցությունների լսում և ձայնագրառում:
2. Խոսակցությունների լսման և ձայնագրառման անհրաժեշտության մասին քննիչը կայացնում է` դատարանին միջնորդություն հարուցելու մասին պատճառաբանված որոշում, որում նշվում են` քրեական գործը և հիմքերը, որոնցով պետք է կատարվի համապատասխան քննչական գործողությունը, այն անձանց ազգանունը, անունը, որոնց խոսակցությունները ենթակա են լսման, լսման ժամկետը, հիմնարկը, որին հանձնարարվում է խոսակցությունների լսման և ձայնագրառման տեխնիկական իրականացումը: Որոշումը ուղարկվում է դատարան:
3. Խոսակցությունների լսման և ձայնագրառման համար դատավորի համաձայնության դեպքում որոշումը կատարման համար քննիչի կողմից ուղարկվում է համապատասխան հիմնարկ:
4. Խոսակցությունների լսումը և ձայնագրառումը կարող են սահմանվել վեց ամսից ոչ ավելի ժամանակով: Դրանք վերացվում են, երբ վերանում է դրանց անհրաժեշտությունը, բայց բոլոր դեպքերում` նախնական քննության ավարտից ոչ ուշ:
5. Քննիչը սահմանված ժամկետի ընթացքում իրավունք ունի ցանկացած պահին պահանջել ձայնագրությունը` զննելու և լսելու համար: Այն քննիչին փոխանցվում է կնքված վիճակում, ուղեկցող նամակի հետ միասին, որում պետք է նշված լինեն խոսակցությունների ձայնագրառումն սկսելու և ավարտելու ժամանակն ու կիրառված միջոցների անհրաժեշտ տեխնիկական բնութագրերը:
6. Քննիչի կողմից ձայնագրության զննումը և լսումը անհրաժեշտության դեպքում կատարվում են մասնագետի մասնակցությամբ, ինչի մասին կազմվում է արձանագրություն, որում պետք է բառացիորեն վերարտադրվի ձայնագրության` գործին վերաբերող մասը: Ձայնագրությունը կցվում է արձանագրությանը, ընդ որում, գործին չվերաբերող մասը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց կամ գործը կարճվելուց հետո, ոչնչացվում է:
(241-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-181-Ն)
Գ Լ ՈՒ Խ 34
ՔՆՆՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 242. | ՔՆՆՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Գործի համար նշանակություն ունեցող տվյալներն ստուգելու և ճշտելու նպատակով փորձեր և այլ հետազոտական գործողություններ կատարելու համար քննիչն իրավունք ունի կատարել քննչական փորձարարություն:
2. (նախադասությունը հանվել է 21.03.18 ՀՕ-181-Ն) Անհրաժեշտության դեպքում քննիչը քննչական փորձարարության կատարմանը կարող է մասնակից դարձնել կասկածյալին, մեղադրյալին, վկային, մասնագետին, բժշկին և այլ անձանց: Քննիչն իրավունք ունի կիրառել տեխնիկական միջոցներ:
3. Քննչական փորձարարություն թույլատրվում է, եթե տվյալ դեպքում այն վտանգավոր չէ մարդկանց կյանքի և առողջության համար, դրանով չի ստորացվում նրանց պատիվը և արժանապատվությունը, նրանց չի պատճառվում նյութական վնաս:
4. Քննչական փորձարարություն կատարելու մասին կազմվում է արձանագրություն, որում մանրամասն շարադրվում են փորձարարության հանգամանքները և արդյունքները: Արձանագրության մեջ նշվում է տեխնիկական միջոցների կիրառման մասին: Արձանագրությանը ծանոթանում են քննչական գործողության բոլոր մասնակիցները, որոնք այն հաստատում են իրենց ստորագրություններով և իրավունք ունեն պահանջել նրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները:
5. Պլանները, սխեմաները, գծագրերը, ինչպես նաև տեխնիկական միջոցների կիրառման արդյունքներն արտացոլող նյութերը կցվում են արձանագրությանը:
(242-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-181-Ն)
Գ Լ ՈՒ Խ 35
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԸ
(վերնագիրը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 243. | ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ և ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ |
Փորձաքննությունը կատարվում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի որոշման հիման վրա, երբ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի, այդ թվում` համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի, բնագավառներում հատուկ գիտելիքներ: Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, մասնագետների, ընթերակաների հատուկ գիտելիքների առկայությունը չի ազատում համապատասխան դեպքերում փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունից:
Հոդված 244. | ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ |
Քրեական հետապնդման մարմինը փորձաքննություն նշանակելու մասին կայացնում է որոշում, որում պետք է նշվեն` փորձաքննությունը նշանակելու հիմքերը, փորձաքննության ուղարկվող իրեղեն ապացույցները և այլ օբյեկտները` նշելով` երբ, որտեղ և ինչ հանգամանքներում են դրանք հայտնաբերվել կամ ձեռք բերվել, իսկ քրեական գործի նյութերով փորձաքննություն կատարելիս` տեղեկություններ, որոնց վրա կարող են հիմնվել փորձագետի հետևությունները, փորձագետին առաջադրված հարցերը, փորձագիտական հիմնարկի անվանումը կամ անձի ազգանունը, որին հանձնարարված է փորձաքննության կատարումը:
Հոդված 245. | ՄԻԱՆՁՆՅԱ և ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
1. Բարդ կամ կրկնակի փորձաքննությունները կարող են կատարվել միանձնյա կամ նույն մասնագիտությամբ փորձագետների հանձնաժողովի կողմից: Կողմի պահանջով փորձագետների հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել իր կողմից հրավիրված փորձագետը: Միասնական կարծիքի հանգելու դեպքում փորձագետներն ստորագրում են եզրակացությունը: Տարաձայնության դեպքում յուրաքանչյուր փորձագետ կազմում է առանձին եզրակացություն` ընդգրկելով բոլոր կամ տարաձայնություններ առաջացրած հարցերը:
2. Հանձնաժողովային փորձաքննություն կատարելու մասին որոշումը պարտադիր է փորձագիտական հիմնարկի ղեկավարի համար: Եթե փորձաքննության կատարումը հանձնարարված է փորձագիտական հիմնարկին` առանց հանձնաժողովային փորձաքննության պահանջի, ապա նրա ղեկավարն իրավասու է կազմակերպել հանձնաժողովային փորձաքննության կատարումը:
3. Դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է միայն հանձնաժողովային կարգով:
(245-րդ հոդվածը լրաց. 18.06.20 ՀՕ-348-Ն)
Հոդված 246. | ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
1. Եթե քրեական գործով նշանակություն ունեցող որևէ հարցի պարզումը հնարավոր է միայն տարբեր բնագավառներում հատուկ գիտելիքների կամ հետազոտության տարբեր մեթոդիկաների միաժամանակյա կիրառման հիման վրա, ապա պետք է նշանակվի համալիր փորձաքննություն:
2. Համալիր փորձաքննության շրջանակում պարզաբանված փաստական տվյալների համակցության հիման վրա փորձագետներից յուրաքանչյուրն իր հատուկ գիտելիքների սահմաններում մասնակցում է ընդհանուր եզրակացության ձևավորմանը:
3. Փորձագետն իրավունք չունի ստորագրել համալիր փորձաքննության եզրակացության այն մասը, որը չի պատկանում իր գիտական իրավասությանը:
4. Եթե փորձաքննության կատարումը հանձնարարված է փորձագիտական հիմնարկին` առանց համալիր փորձաքննություն կատարելու պահանջի, ապա անհրաժեշտության դեպքում այդ հիմնարկի ղեկավարը կարող է կազմակերպել համալիր փորձաքննություն:
Հոդված 247. | ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼԻՍ և ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՍԿԱԾՅԱԼԻ, ՄԵՂԱԴՐՅԱԼԻ և ՏՈՒԺՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ |
1. Փորձաքննություն նշանակելիս և կատարելիս կասկածյալը, մեղադրյալը և տուժողն իրավունք ունեն`
1) մինչև փորձաքննություն կատարելը ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը և ստանալ իրենց իրավունքների պարզաբանում. այդ մասին կազմվում է արձանագրություն.
2) բացարկ հայտնել փորձագետին.
3) միջնորդել, որ փորձագետ նշանակվի իր մատնանշած անձանց թվից.
4) փորձագետի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում միջնորդել, որ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն.
5) փորձագետին առաջադրել լրացուցիչ հարցեր.
6) քննիչի թույլտվությամբ ներկա գտնվել փորձաքննության կատարմանը.
7) բացատրություններ տալ փորձագետին.
8) քննիչի կողմից փորձագետի եզրակացությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում ծանոթանալ փորձագետի եզրակացությանը.
9) մասնակցել իր միջնորդությամբ կատարվող` փորձագետի հարցաքննությանը:
2. Թվարկված իրավունքներից օգտվում է նաև այն անձը, ում նկատմամբ պետք է լուծվի բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը, եթե դա թույլ է տալիս նրա հոգեկան վիճակը:
Հոդված 248. | ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ |
1. Քննիչը փորձաքննություն նշանակելու մասին իր կայացրած որոշումը, հետազոտման օբյեկտը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև քրեական գործն ուղարկում է փորձագիտական հիմնարկի ղեկավարին: Փորձաքննության կատարմանը մասնակցում է այն փորձագետը, որը նշված է որոշման մեջ: Եթե որոշման մեջ կոնկրետ փորձագետ նշված չէ, ապա փորձագիտական հիմնարկի ղեկավարը պետք է որոշի, թե տվյալ փորձագիտական հիմնարկի որ փորձագետն է կատարելու փորձաքննությունը:
2. Փորձագիտական հիմնարկի ղեկավարը փորձագետին ծանոթացնում է սույն օրենսգրքի 85 հոդվածով նախատեսված նրա իրավունքներին ու պարտականություններին, նախազգուշացնում է եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու կամ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին, կազմակերպում է փորձաքննության կատարումը, սակայն իրավունք չունի փորձագետին տալ ցուցումներ, որոնք կանխորոշում են հետազոտությունների ընթացքը և հետևությունների բովանդակությունը:
3. Քննիչն իրավունք ունի ներկա գտնվելու փորձաքննություն կատարելիս։
Դատաբժշկական փորձաքննության ընթացքում դիահերձում կատարելիս, որպես կանոն, ներկա է գտնվում քննիչը։
Քննիչի համաձայնությամբ և փորձագետի թույլտվությամբ փորձաքննությանը կարող են մասնակցել նաև դատավարության մասնակիցները, եթե դա չի խոչընդոտի գործի քննությանը։
(248-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 249. | ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՑ ԴՈՒՐՍ |
1. Եթե փորձաքննությունը կատարվում է փորձագիտական հիմնարկից դուրս, ապա քննիչը փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացնելուց հետո իր մոտ է կանչում այն անձին, ում հանձնարարված է փորձաքննությունը, հավաստիանում է նրա ինքնության և ձեռնհասության մեջ, պարզում է փորձագետի հարաբերությունները կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, դատավարության այլ մասնակիցների հետ և ստուգում է, թե չկան արդյոք փորձագետին բացարկ հայտնելու հիմքեր:
2. Փորձաքննություն նշանակած անձը փորձագետին հանձնում է փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, բացատրում է սույն օրենսգրքի 85 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները և նախազգուշացնում է եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին: Այդ գործողությունները կատարելու մասին քննիչը կազմում է արձանագրություն, որն ստորագրվում է փորձագետի և հաստատվում է քննիչի կողմից: Արձանագրության մեջ նշվում են նաև փորձագետի արած հայտարարությունները և նրա միջնորդությունները: Փորձագետի միջնորդությունները մերժելու մասին փորձաքննություն նշանակած անձը կայացնում է պատճառաբանված որոշում:
3. Փորձաքննություն նշանակող անձը կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկային ներկայացնում է փորձագետին, երբ անհրաժեշտ է հետազոտել նրանց մարմինը կամ հոգեկան վիճակը կամ եթե փորձաքննությանը նրանց մասնակցելն անհրաժեշտ է:
Հոդված 250. | ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
1. Անհրաժեշտ հետազոտություններ կատարելուց հետո փորձագետը կազմում է գրավոր եզրակացություն և հաստատում է այն իր ստորագրությամբ, որն ուղարկվում է փորձաքննություն նշանակող անձին:
2. Փորձագետի եզրակացության մեջ պետք է նշված լինի` երբ, որտեղ, ում կողմից (անուն, ազգանուն, հայրանուն, կրթությունը, մասնագիտությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, գիտական աստիճանը և կոչումը, զբաղեցրած պաշտոնը) և ինչի հիման վրա է կատարվել փորձաքննությունը, ովքեր են մասնակցել, քրեական գործի որ նյութերն է փորձագետն օգտագործել, ինչպիսի իրեղեն ապացույցներ, նմուշներ և այլ օբյեկտներ են հետազոտվել, ինչպիսի հետազոտություններ են կատարվել, ինչպիսի մեթոդներ են կիրառվել, առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք պարզվել են փորձագետի նախաձեռնությամբ:
3. Փորձագետի եզրակացությանը պետք է կցվեն հետազոտված իրեղեն ապացույցները, նմուշները և այլ նյութեր, ինչպես նաև փորձագետի հետևությունները պարզաբանող լուսանկարները, սխեմաները:
4. Եթե ներկայացված նյութերն անբավարար են կամ հարցի լուծումը դուրս է փորձագետի հատուկ գիտելիքների սահմաններից, փորձագետի եզրակացությունը պետք է բովանդակի առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում:
Հոդված 251. | ԼՐԱՑՈՒՑԻՉ և ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Եթե հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը համաձայն չեն փորձագետի եզրակացության հետ` վերջինիս ոչ բավարար չափով պարզ կամ լրիվ լինելու պատճառաբանությամբ, կարող են նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով նույն կամ մեկ ուրիշ փորձագետի:
2. Կրկնակի փորձաքննությունը կատարվում է, երբ փորձագետի եզրակացությունը հիմնավորված չէ կամ կասկած է հարուցում, կամ ապացույցները, որոնց վրա հիմնված է եզրակացությունը, ճանաչվել է ոչ հավաստի կամ խախտվել են փորձաքննության կատարման դատավարական կանոնները: Կրկնակի փորձաքննության կատարումը հանձնարարվում է ուրիշ փորձագետի: Կրկնակի փորձաքննություն նշանակելիս փորձագետի առջև կարող է դրվել նախկին հետազոտությունների ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության հարցը: Կրկնակի փորձաքննություն կատարելու մասին որոշման մեջ պետք է նշվեն նախկին փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնվելու շարժառիթները: Նախկին փորձաքննությունը կատարած փորձագետները կարող են ներկա գտնվել կրկնակի փորձաքննությանը, տալ պարզաբանումներ, սակայն հետազոտմանը և եզրակացություն կազմելիս նրանք չեն մասնակցում:
Հոդված 252. | ՓՈՐՁԱԳԵՏԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Եթե փորձագետի եզրակացությունը բավարար չափով պարզ չէ, ունի բացեր, որոնք լրացնելու համար չեն պահանջվում լրացուցիչ հետազոտություններ կամ անհրաժեշտություն է առաջացել ճշտելու փորձագետի կողմից կիրառված մեթոդները և հասկացությունները, քննիչն իրավունք ունի հարցաքննել փորձագետին` պահպանելով սույն օրենսգրքի 205, 206 և 209 հոդվածների պահանջները:
2. Փորձագետին չի թույլատրվում հարցաքննել, մինչև նրա կողմից եզրակացություն ներկայացնելը:
Գ Լ ՈՒ Խ 36
ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՄՈՒՇՆԵՐ ՍՏԱՆԱԼԸ
Հոդված 253. | ՆՄՈՒՇՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ |
1. Քննիչն իրավունք ունի ստանալ մարդու, դիակի, կենդանու, նյութի և այլ օբյեկտների հատկությունները բնութագրող նմուշներ, եթե դրանց հետազոտումը գործի համար նշանակություն ունի:
2. Նմուշներ ստանալու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում, որտեղ մասնավորապես պետք է նշվեն` նմուշներ ստացող անձը, ումից պետք է ստացվի նմուշը, ինչ չափով և կոնկրետ ինչ նմուշներ պետք է ստացվեն, երբ և ում պետք է ներկայանա անձը նրանից նմուշներ ստանալու համար, որտեղ և ում պետք է ներկայացվեն նմուշները` դրանք ստանալուց հետո:
3. Մարդուց նմուշ ստանալը կատարվում է փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ: Սերմնահեղուկի, մաշկի մանրադիտակային քերվածքների, քրտինքի և այլ արտաթորանքների նմուշներ ստանալը կատարվում է միևնույն սեռին պատկանող փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ: Դիակի, կենդանու, նյութի և այլ օբյեկտների հատկությունները բնութագրող նմուշների ստացումը կատարվում է փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ և (կամ) տեսաձայնագրառմամբ:
(253-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-181-Ն)
Հոդված 254. | ՆՄՈՒՇՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ |
1. Նմուշ կարող են լինել`
1) արյունը, սերմնահեղուկը, մազը, եղունգների կտրվածքները, մաշկի մանրադիտակային քերվածքները.
2) թուքը, քրտինքը և այլ արտաթորանքներ.
3) մաշկի գծանախշերի դրոշմը, ատամների և վերջավորությունների կաղապարները.
4) ձեռագիրը, ստորագրությունը, մարդու հմտությունն արտահայտող այլ նյութեր.
5) ձայնագրվածքը.
6) պատրաստի արտադրանքի, հումքի, նյութերի փորձնական նմուշները.
7) զենքը, պարկուճը, գնդակը, փամփուշտը.
8) այլ նյութեր և առարկաներ:
2. Արգելվում է նմուշներ ստանալ մարդուն հոգեկան և ֆիզիկական տառապանքներ պատճառող կամ նրա առողջությանը և մարմնի ամբողջականությանը վտանգ սպառնացող միջոցներով:
Հոդված 255. | ՆՄՈՒՇՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Քննիչն անձին հրավիրում է իր մոտ կամ գնում է նրա գտնվելու վայրը, ստորագրությամբ ծանոթացնում է նրան նմուշ ստանալու մասին որոշմանը, նրան, մասնագետին, փորձագետին բացատրում է իրենց իրավունքներն ու պարտականությունները:
2.Քննիչը փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ, եթե նա կանչվել է, կատարում է անհրաժեշտ գործողություններ և ստանում է նմուշներ: Բացի փաստաթղթերից, մյուս նմուշները փաթեթավորվում և կնքվում են:
3. Համապատասխան դեպքերում նմուշների ստացումը իրականացվում է խուզարկության կամ առգրավման միջոցով կամ դրանց կատարման հետ միաժամանակ:
(255-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-181-Ն)
Հոդված 256. | ՆՄՈՒՇՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Քննիչը, ստանալով նմուշներ, կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են այդ գործողությանը մասնակցած անձինք, նկարագրվում են նմուշներ ստանալու համար ձեռնարկված բոլոր գործողություններն այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները և միջոցները, ինչպես նաև ստացված նմուշները:
2. Ստացված նմուշները կցվում են արձանագրությանը:
Գ Լ ՈՒ Խ 37
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԿԱՐՃՈՒՄԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 257. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ |
Սույն օրենսգրքի 31 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում քննիչը, դատախազն իրավունք ունեն կասեցնել քրեական գործով վարույթը` դրա մասին կայացնելով պատճառաբանված որոշում:
Հոդված 258. | ՔՆՆԻՉԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ |
1. Քննիչը տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում մեղադրյալին և նրա պաշտպանին պատշաճ ծանուցմամբ անհապաղ ուղարկում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը՝ պարզաբանելով որոշման բողոքարկման կարգը և ժամկետները:
2. Քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո քննիչն ինչպես անձամբ, այնպես էլ հետաքննության մարմնի միջոցով`
1) սույն օրենսգրքի 31 հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին.
2) սույն օրենսգրքի 31 հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում միջոցներ է ձեռնարկում մեղադրյալի գտնվելու տեղը պարզելու կամ քննությունից խուսափող մեղադրյալին հետախուզելու ուղղությամբ:
3. Անհրաժեշտության դեպքում քննիչը, սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում, կարող է կատարել քննչական համապատասխան գործողություններ:
(258-րդ հոդվածը խմբ. 04.05.18 ՀՕ-315-Ն)
Հոդված 259. | ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ |
1. Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը և վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելը:
2. Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ, կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից, ապա քննիչն իր որոշմամբ հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին` երկօրյա ժամկետում նշված որոշման հետ միաժամանակ վերջիններիս ուղարկելով քրեական գործ հարուցելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ որոշումների պատճենները, հետախուզվողի դատվածության ստուգման պահանջագիրը, հետախուզվողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը, ինչպես նաև խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման պատճենը, եթե այդպիսին առկա է:
3. Քննիչի կողմից մեղադրյալի հետախուզում կարող է հայտարարվել ինչպես գործով նախաքննության կատարման ժամանակ, այնպես էլ քրեական գործով վարույթը կասեցնելու հետ միաժամանակ:
4. Հետաքննության մարմինը հետախուզում հայտարարելու մասին որոշումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կազմում է հետախուզական գործ, որի տվյալները եռօրյա ժամկետում հայտնում է քննիչին:
(259-րդ հոդվածը խմբ. 11.09.18 ՀՕ-386-Ն, 14.04.20 ՀՕ-196-Ն)
Հոդված 260. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՍԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ |
1. Քրեական գործով կասեցված վարույթը քննիչի որոշմամբ վերսկսվում է, եթե`
1) վերացվել են քրեական գործով վարույթը կասեցնելու` սույն օրենսգրքի 31 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերը.
2) անհրաժեշտ է կատարել դատավարական գործողություններ, որոնք կարող են իրականացվել առանց մեղադրյալի մասնակցության:
2. Քրեական գործով վարույթը վերսկսվում է նաև այն դեպքում, երբ դատախազն իր որոշմամբ վերացնում է քննիչի որոշումը` քրեական գործով վարույթը կասեցնելու մասին:
3. Քննիչը պարտավոր է գործով վարույթը վերսկսելու մասին հաղորդել մեղադրյալին և պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին:
Հոդված 261. | ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐՃՄԱՆ և ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում:
2. Գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման ներածական մասում նշվում են որոշումը կազմելու ժամանակը և տեղը, քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը, քննվող գործի վերաբերյալ տեղեկություններ:
3. Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են այն հանգամանքները, որոնք առիթ և հիմք են հանդիսացել քրեական գործը հարուցելու համար, նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց հիման վրա քրեական գործով վարույթը կարճվում է:
4. Որոշման եզրափակիչ մասում շարադրվում են քրեական գործը կարճելու հիմքերը, օրենքի նորմը, որի հիման վրա կայացվում է որոշումը, խափանման միջոցը վերացնելու, կալանքի տակ գտնվող գույքի և սույն օրենսգրքով սահմանված կարգով իրեղեն ապացույցների տնօրինման վերաբերյալ հարցերը։
5. Սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված հանգամանքների առկայությամբ գործով վարույթը կարճելիս և քրեական հետապնդումը դադարեցնելիս չի թույլատրվում որոշման մեջ տալ ձևակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
(261-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 262. | ՔՆՆԻՉԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒՑ և ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ |
1. Քննիչը կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև այն ֆիզիկական անձին կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, պատշաճ ծանուցմամբ անհապաղ ուղարկում է քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը՝ պարզաբանելով գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը և որոշման բողոքարկման կարգը և ժամկետները:
2. (մասն ուժը կորցրել է 04.05.18 ՀՕ-315-Ն)
3. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալ կարճված գործի նյութերին:
(262-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ., փոփ. 04.05.18 ՀՕ-315-Ն)
Հոդված 263. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ԿԱՄ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ |
1. Քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, նրանց պաշտպանների, տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների, ինչպես նաև այն ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի կողմից, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, կարող է բողոքարկվել վերադաս դատախազին:
2. Դատախազը բողոքը ստանալու պահից 7 օրվա ընթացքում որոշում է կայացնում բողոքը մերժելու կամ բավարարելու մասին: Կայացված որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացնող անձին: Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան:
(263-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-93-Ն)
(263-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 oրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան» դրույթը` նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման հետ անհամապատասխանության պայմաններում և սույն գործով դատական պրակտիկայում դրան տրված բովանդակության շրջանակներում ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող և անվավեր 21.12.2010 ՍԴՈ-930 որոշմամբ: ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավանորմի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանել 2011թ. հունիսի 30-ը:)
Հոդված 264. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՐՃՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ |
1. Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու դեպքում, եթե չեն անցել սույն օրենսգրքի 21 հոդվածով սահմանված ժամկետները, քրեական գործով վարույթը վերսկսվում է:
2. Քրեական գործով վարույթը վերսկսելու մասին գրավոր տեղեկացվում են կասկածյալը, մեղադրյալը, պաշտպանը, տուժողը և նրա ներկայացուցիչը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները:
Գ Լ ՈՒ Խ 38
ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ
Հոդված 265. | ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆԵԼԸ |
1. Մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` քննիչն այդ մասին հաղորդում է մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին և որոշում է գործի նյութերի հետ նրանց ծանոթանալու ժամանակը և տեղը:
2. Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին քննիչը ծանոթանալու համար գործը ներկայացնում է նրանց միջնորդության դեպքում, իսկ մեղադրյալին և պաշտպանին` անկախ միջնորդությունից:
3. Եթե մեղադրյալի պաշտպանը կամ տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը չի կարող ներկայանալ նշանակված ժամին, քննիչը ծանոթանալը հետաձգում է մինչև 5 օր ժամկետով: Տվյալ ժամկետում պաշտպանի կամ ներկայացուցչի չներկայանալու դեպքում մեղադրյալին հնարավորություն է ընձեռվում իր համաձայնությամբ կամ նշանակմամբ ունենալու այլ պաշտպան, իսկ տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին` այլ ներկայացուցիչ:
Հոդված 266. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Քննիչը ծանոթացման համար գործի նյութերը ներկայացնում է համարակալված էջերով և յուրաքանչյուր հատորում պարունակվող փաստաթղթերի ցանկով` մեկ կամ մի քանի կարված հատորների տեսքով: Պետք է ներկայացվեն նաև գործի հետ պահվող իրեղեն ապացույցները և քննչական գործողությունների արձանագրություններին կցված հավելվածները: Եթե գործը բաղկացած է մի քանի հատորներից, բոլոր հատորները պետք է ներկայացվեն միաժամանակ:
2. Դատավարության մասնակիցներին գործի հետ ծանոթացնելիս քննիչը, նրանց միջնորդությամբ, համապատասխան սարքավորումների կիրառմամբ վերարտադրում է ձայնագրառությունը, կինո և տեսաֆիլմերը, արձանագրությունների հավելված տեսապատկերները, ներկայացնում է իրեղեն ապացույցները:
3. Մեղադրյալը և պաշտպանը գործին ծանոթանում են դատավարության մյուս մասնակիցներից ավելի ուշ: Նրանք իրավունք ունեն գործին ծանոթանալ միասին կամ առանձին: Նմանապես` ներկայացուցիչների հետ միասին կամ առանձին գործին կարող են ծանոթանալ նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը:
4. Գործին ծանոթացող անձինք իրավունք ունեն գործում առկա փաստաթղթերից անել դուրսգրումներ և պատճենահանել դրանք, լուսանկարել իրեղեն ապացույցները:
Հոդված 267. | ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՐՎՈՂ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Գործի նյութերին ծանոթանալուց հետո քննիչը մեղադրյալից, պաշտպանից, ինչպես նաև տուժողից, քաղաքացիական հայցվորից, քաղաքացիական պատասխանողից և նրանց ներկայացուցիչներից պարզում է, թե նրանք ունեն արդյոք լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու կամ նոր դատավարական որոշումներ կայացնելու վերաբերյալ միջնորդություններ, որոնք ներկայացվում են մեկօրյա ժամկետում:
2. Միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժելու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում, որի պատճենը դիմողին է հանձնվում միջնորդություն հարուցելու պահից մեկ օրվա ընթացքում: Մինչև միջնորդության հարցը լուծելը գործը չի կարող հանձնվել դատախազին:
3. Այն գործով հարուցված միջնորդությունը բավարարելուց քննիչի հրաժարվելը, որը քննիչը մտադրված է մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատախազին, կարող է միջնորդությունը բավարարելուց հրաժարվելու մասին որոշման պատճենը դիմողին հանձնելու պահից 2 օրվա ընթացքում բողոքարկվել դատախազին: Մինչև բողոքի լուծումը գործը չի ուղարկվում դատարան:
4. Հարուցված միջնորդության վերաբերյալ բողոքը դատախազի կողմից մերժելը չի խոչընդոտում դատարանում այդ նույն միջնորդությունը հարուցելուն:
Հոդված 268. | ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Քրեական գործի նյութերին ծանոթացնելու վերաբերյալ քննիչը կազմում է արձանագրություն, որում նշում է ծանոթացնելու ժամկետը և տեղը, իր պաշտոնը, գործին ծանոթացող անձանց մասին և պաշտպանի, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչների լիազորությունները վկայակոչող փաստաթղթերի մասին տեղեկություններ:
2. Դատավարության յուրաքանչյուր մասնակցի գործին ծանոթացնելու մասին կազմվում է առանձին արձանագրություն: Եթե պաշտպանը գործին ծանոթացել է իր պաշտպանյալի հետ միասին կամ ներկայացուցիչը գործի հետ ծանոթացել է ներկայացվող տուժողի, քաղաքացիական հայցվորի կամ քաղաքացիական պատասխանողի հետ միասին, ապա գործի հետ պաշտպանի և պաշտպանյալի, ինչպես նաև ներկայացուցչի և ներկայացվողի ծանոթանալու մասին կարող է կազմվել մեկ արձանագրություն:
3. Արձանագրության մեջ նշվում են ծանոթացման համար ներկայացված գործի հատորների և յուրաքանչյուր հատորում առկա էջերի թիվը, ինչպես նաև ներկայացված իրեղեն ապացույցները և քննչական գործողությունների արձանագրություններին կցված հավելվածները:
4. Արձանագրության մեջ նշվում են գործի հետ ծանոթանալու յուրաքանչյուր օրը, սկսելու և ավարտելու ժամանակը:
5. Արձանագրության մեջ մտցվում են քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո հարուցված բանավոր միջնորդությունները: Գրավոր միջնորդությունները կցվում են արձանագրությանը, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:
Հոդված 269. | ԳՈՐԾԻՆ ԿՐԿԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼԸ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ |
Կողմի միջնորդությունը բավարարելու դեպքում, անկախ այն բանից, թե ով է հարուցել տվյալ միջնորդությունը, քննիչը մեղադրյալին, պաշտպանին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում կրկին ծանոթանալ գործին` լրացված նյութերի մասով:
(269-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 270. | ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
1. Մեղադրական եզրակացությունը բաղկացած է նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
2. Նկարագրական-պատճառաբանական մասում քննիչը շարադրում է հանցագործության հանգամանքները, մեղադրյալին, ինչպես նաև տուժողին բնութագրող հանգամանքները, մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները և այդ փաստարկների ստուգման արդյունքում հավաքված ապացույցները:
Եթե քրեական հետապնդումը հարուցվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ապա այդ մասին պետք է նշվի մեղադրական եզրակացության նկարագրական - պատճառաբանական մասում։
3. Եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի մասին տեղեկությունները և առաջադրված մեղադրանքի ձևակերպումը` նշելով տվյալ հանցագործությունը նախատեսող քրեական օրենքի նորմերը:
4. Քննիչն ստորագրում է մեղադրական եզրակացությունը` նշելով այն կազմելու ժամանակը և տեղը:
(270-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 271. | ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ |
1. Մեղադրական եզրակացությանը կցվում է դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակը: Ցուցակում քննիչը նշում է կանչման ենթակա անձանց գտնվելու տեղը և գործի այն էջերը, որոնք պարունակում են նրանց ցուցմունքները կամ եզրակացությունները:
2. Մեղադրական եզրակացությանը կցվում են իրեղեն ապացույցների և դրանց գտնվելու տեղի, քաղաքացիական հայցը և գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար ձեռնարկված միջոցների, դատական ծախսերի, խափանման միջոցների մասին քննիչի տեղեկանքները` նշելով անձի` կալանքի տակ գտնվելու ժամկետը:
Հոդված 272. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՈՒՂԱՐԿԵԼԸ ԴԱՏԱԽԱԶԻՆ |
Ստորագրելով մեղադրական եզրակացությունը` քննիչը նույն օրը քրեական գործն ուղարկում է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Հոդված 273. | ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԽԱԶԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ |
Դատախազն ուսումնասիրում է մեղադրական եզրակացությամբ ստացված գործը, որպեսզի ստուգի`
1) ապացուցված է արդյոք մեղադրյալին մեղսագրվող արարքը և այն պարունակում է արդյոք հանցակազմ.
2) հիմնավորված է արդյոք մեղադրյալի մեղավորությունը.
3) մեղադրանքի ձևակերպման մեջ ընդգրկված են արդյոք մեղադրյալի կատարած բոլոր հանցագործությունները.
4) գործով որպես մեղադրյալ ներգրավված են արդյոք հանցագործությանը մասնակցած բոլոր անձինք.
5) կան արդյոք քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հանգամանքներ.
6) ճիշտ են որակված մեղադրյալի կատարած արարքները.
7) ճիշտ է ընտրված խափանման միջոցը.
8) ձեռնարկված են արդյոք միջոցներ` ապահովելու քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերը.
9) բացահայտված են արդյոք հանցագործությանը նպաստող հանգամանքները և ձեռնարկված են արդյոք միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ.
10) կատարված է արդյոք գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն.
11) մեղադրական եզրակացությունը բավարարում է արդյոք սույն օրենսգրքի 270 և 271 հոդվածներով նախատեսված պահանջները.
12) պահպանված են արդյոք նախաքննության կատարման կարգը որոշող սույն օրենսգրքի բոլոր մյուս կանոնները:
Հոդված 274. | ԴԱՏԱԽԱԶԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ |
1. Դատախազը մեղադրական եզրակացությամբ գործն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, պարտավոր է ընդունել հետևյալ որոշումներից մեկը`
1) հաստատել մեղադրական եզրակացությունը.
2) իր որոշմամբ մեղադրանքի ձևակերպումից հանել առանձին կետեր, որակել հանցագործությունն այն օրենքին համապատասխան, որն, ի տարբերություն մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից, նախատեսում է նվազ ծանր պատասխանատվություն, և այդ փոփոխություններով հաստատել մեղադրական եզրակացությունը.
3) իր ցուցումներով գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու կամ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար.
4) կասեցնել քրեական գործով վարույթը.
5) կարճել քրեական գործի վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը:
2. Մեղադրանքը լրացնելու կամ այն առավել ծանր կամ փաստական հանգամանքներով նախորդ ներկայացված մեղադրանքից էապես տարբերվող մեղադրանքով փոխարինելու հիմքերի առկայության դեպքում դատախազը պարտավոր է գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ մեղադրանք առաջադրելու կամ մեղադրանքը փոխելու համար:
Հոդված 275. | ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ |
Մեղադրական եզրակացությամբ ստացված գործով դատախազն իրավունք ունի վերացնել կամ փոխել խափանման միջոցը, իսկ եթե խափանման միջոց չի կիրառվել` ընտրել դրանցից որևէ մեկը կամ դիմել դատարան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ:
Հոդված 276. | ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ԿԱՆՉՎԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿԸ ՓՈԽԵԼԸ |
Մինչև գործը դատարան ուղարկելը դատախազն իրավունք ունի իր որոշմամբ կրճատել կամ լրացնել դատական նիստին կանչման ենթակա անձանց ցուցակը: Ցուցակից չեն կարող հանվել մեղադրյալը, գործունակ տուժողը, տուժողների և մեղադրյալների օրինական ներկայացուցիչները, քաղաքացիական հայցվորները, քաղաքացիական պատասխանողները և նրանց ներկայացուցիչները:
Հոդված 277. | ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ |
1. Հաստատելով մեղադրական եզրակացությունը` դատախազը գործն ուղարկում է այն դատարան, որին գործն ընդդատյա է: Դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ առարկելու դեպքում դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելու հետ միաժամանակ նշում է նաև այդ մասին:
2. Գործը դատարան ուղարկելու մասին դատախազն անմիջապես տեղեկացնում է մեղադրյալին և պաշտպանին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին` պարզաբանելով, որ հետագայում նրանք իրավունք ունեն իրենց դիմումները և միջնորդություններն ուղարկել դատարան:
3. Միաժամանակ, դատախազը մեղադրյալին, իսկ միջնորդության դեպքում նաև պաշտպանին, տուժողին և դատավարության այլ պատշաճ մասնակիցներին ստորագրությամբ հանձնում է մեղադրական եզրակացության և դրան կցված հավելվածների հաստատված պատճենները: Եթե մեղադրական եզրակացության մեջ կամ դրան կցված հավելվածներում կատարվել են փոփոխություններ, ապա մեղադրական եզրակացությունը ներկայացվում է միայն վերջին խմբագրությամբ: Եթե դատախազի որոշմամբ մեղադրական եզրակացությունը փոփոխվել է, ապա ներկայացվում է նաև դատախազի համապատասխան որոշման պատճենը:
4. Քրեական դատավարության լեզվին չտիրապետող մեղադրյալին և պաշտպանին հանձնվում են թարգմանչի կողմից ստորագրված մեղադրական եզրակացության և դրան կցված հավելվածների հաստատված թարգմանությունները:
(277-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն)
Գ Լ ՈՒ Խ 39
ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 278. | ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ |
1. Դատարանը քննում է քննչական, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու և անձի հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունները:
2. Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները:
3. Դատարանի` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ընդունվող որոշումները կարող են վերանայվել վերադաս դատարանի կողմից` դատախազի, միջնորդություն հարուցած մարմնի, այն անձանց կամ նրանց ներկայացուցիչների բողոքի հիման վրա, որոնց շահերը շոշափվում են:
(278-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 279. | ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԿԱՏԱՐՎՈՂ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Դատարանի որոշմամբ կատարվում են բնակարանի խուզարկությունը, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները, ինչպես նաև բանկային, ապահովագրական, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունները և առգրավումները:
(279-րդ հոդվածը լրաց 21.06.14 ՀՕ-115-Ն)
Հոդված 280. | ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ |
Միայն դատարանի որոշման հիման վրա են կիրառվում քրեադատավարական հարկադրանքի հետևյալ միջոցները` կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, կասկածյալներին, մեղադրյալներին և այն անձանց, որոնց հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրանց ներգրավել որպես մեղադրյալ, բժշկական հաստատությունում տեղավորումը` դատահոգեբանական, դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար:
(280-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 281. | ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԿԱՏԱՐՎՈՂ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ |
1. Դատարանի որոշմամբ են կատարվում այն օպերատիվ-հետախուզական գործողությունները, որոնք կապված են քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման հետ:
2. Դատարանի որոշման հիման վրա իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները սահմանվում են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով:
Հոդված 282. | ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ և ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Դատարանում վարույթն սկսելու հիմք է ծառայում հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը` համապատասխան գործողություններ կատարելու մասին թույլտվություն ստանալու համար:
2. Որոշման պատճառաբանական մասում պետք է նշվեն տվյալներ այն հանցագործության մասին, որի առիթով մտադրություն կա կատարել համապատասխան քննչական գործողություն, ինչպիսի տվյալներ պետք է ստացվեն քաղաքացիների հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման հետ կապված այդպիսի գործողությունների արդյունքում, համապատասխան գործողությունների կատարման ժամկետը, տեղը, անմիջական կատարողները, արդյունքների ամրագրման ձևը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են դատարանին օրինական և հիմնավորված որոշում ընդունելու համար: Եթե այդ նյութերը բավարար չեն, դատավորն իրավունք ունի պահանջել` լրացնել դրանք:
3. Հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին: Սույն օրենսգրքի 279-րդ և 280-րդ հոդվածներով նախատեսված` քննչական գործողություններ կատարելու, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) և այն հիմնավորելու համար ներկայացվող փաստաթղթերը (պատճենները) դատարան և հսկող դատախազին կարող են ուղարկվել էլեկտրոնային եղանակով:
(282-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-69-Ն, լրաց. 14.11.19 ՀՕ-217-Ն, խմբ. 17.09.20 ՀՕ-424-Ն)
Հոդված 283. | ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ և ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ |
1. Միջնորդությունները քննում է դատավորը միանձնյա: Դատավարական հարկադրանք կիրառելու մասին միջնորդությունը քննարկվում է այն ներկայացրած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, դռնփակ դատական նիստում: Քննչական գործողություններ կատարելու միջնորդության քննարկմանը միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը կամ դատախազը մասնակցում է դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի կամ դատախազի նախաձեռնությամբ:
2. Դատական նիստին իրավունք ունի մասնակցել դատախազը, եթե անհրաժեշտ է համարում անձամբ պաշտպանել միջնորդությունը: Դատախազն իրավունք ունի հետ վերցնել ներկայացված միջնորդությունը:
3. Դատավորն իրավունք ունի`
միջնորդություն ներկայացնող անձից պահանջել` միջնորդության հիմնավորվածությունն ստուգելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և իրեղեն ապացույցներ.
ներկայացնել բացատրություններ:
4. Միջնորդությունները դատավորի կողմից պետք է քննվեն անհապաղ, բայց ոչ ուշ, քան դրանք ստանալու հաջորդ օրը:
Բնակարանի խուզարկության միջնորդությունները պետք է քննվեն անհապաղ։
5. Միջնորդության քննումն ավարտելուց հետո դատավորը որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:
6. Որոշումը կայացնելու օրը դատարանն այն հանձնում է վարույթ իրականացնող մարմին, որը որոշման պատճենն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում ուղարկում է հսկող դատախազին:
7. Միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը կարող է վարույթն իրականացնող մարմին հանձնվել նաև էլեկտրոնային եղանակով, վարույթն իրականացնող մարմինը կարող է նույն եղանակով այն ուղարկել հսկող դատախազին:
(283-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ., լրաց. 14.11.19 ՀՕ-217-Ն, լրաց. 17.09.20 ՀՕ-424-Ն)
Հոդված 284. | ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ |
1. Անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ:
2. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն է տալիս այդպիսի միջոցառումների իրականացման կամ դրանց իրականացման համար միջնորդող մարմնի գտնվելու վայրի դատարանը:
3. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու համար հիմք է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի պատճառաբանված որոշումը, որում պարունակվում է միջնորդություն` այդ միջոցառումների իրականացման թույլտվություն ստանալու վերաբերյալ: Որոշման մեջ նշվում են օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հիմքերը, այն տվյալները, որոնք նախատեսվում է ստանալ դրա արդյունքում, միջոցառման իրականացման տեղը և ժամկետը, ինչպես նաև այն բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են դատարանին` որոշում կայացնելու համար: Որոշմանը կցվում են բոլոր այն նյութերը, որոնք հիմնավորում են օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը: Որոշումը և դրան կցվող նյութերը դատարան է ներկայացվում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:
4. Միջնորդությունը քննարկում է դատավորը միանձնյա: Միջնորդության քննարկմանը միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը մասնակցում է դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի նախաձեռնությամբ: Միջնորդությունը պետք է քննարկվի, և որոշում կայացվի այն ստացվելուց հետո` 12 ժամվա ընթացքում:
5. Դատավորի պահանջով նրան են ներկայացվում նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող այլ նյութեր` բացառությամբ այն դեպքերի, երբ կա պետական կամ ծառայողական գաղտնիքի խախտման վտանգ կամ, երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձինք, համապատասխան տեղեկությունների ստացման աղբյուրները և դրանց ստացման եղանակները: Օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով դատավորը կարող է համապատասխան պաշտոնատար անձից պահանջել բացատրություններ և լրացուցիչ նյութեր:
6. Հարցի քննարկման արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու` թույլտվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Համապատասխան նյութերը դատարանը վերադարձնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին:
7. Դատարանի որոշման գործողության ժամկետը հաշվարկվում է դրա կայացման օրվանից և չի կարող գերազանցել վեց ամիսը, եթե որոշմամբ այլ բան նախատեսված չէ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու ժամկետը կարող է երկարացվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի` նման միջնորդություն պարունակող հիմնավորված որոշման հիման վրա, սույն հոդվածով սահմանված կարգով:
8. Այն դեպքերում, երբ սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հապաղումը կարող է հանգեցնել տեռորիստական ակտի կատարմանը, կամ հնարավոր են Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձություններ կամ գործողություններ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառումների իրականացումը` 48 ժամվա ընթացքում այդ մասին ծանուցելով դատարանին` նրան ներկայացնելով սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված փաստաթղթերը: Այն դեպքերում, երբ դատարանը բավարար չի համարում սույն հոդվածով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հիմքերը, դրա իրականացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա իրականացման արդյունքում ձեռք բերված տեղեկությունները և նյութերը ենթակա են անհապաղ ոչնչացման: Հակառակ դեպքում` դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին` սույն հոդվածով սահմանված կարգով:
(284-րդ հոդվածը խմբ. 14.11.19 ՀՕ-217-Ն)
(284-րդ հոդվածը 25.03.20 ՀՕ-210-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2021 թվականին:)
(284-րդ հոդվածի 1-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին հակասող և անվավեր 28.11.2010 ՍԴՈ-926 որոշմամբ)
Հոդված 285. | ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐԵԼՈՒ կամ կալանավորման ժամկետը երկարացնելու ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒՄԸ |
(վերնագիրը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
1. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան` խափանման միջոցի այդ տեսակը ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Միջնորդություն հարուցելու որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտություն: Որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը:
2. Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա` միջնորդություն ներկայացրած անձի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին: Ժամանակին ծանուցված ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննմանը: Դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին:
Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանը քննում է միջնորդությունը ներկայացրած անձի և հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին:
3. Անազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քննության դատական նիստին նրա մասնակցության հարցը պետք է ապահովի վարույթն իրականացնող մարմինը:
4. Միջնորդությունը քննարկելիս դատավորն իրավունք ունի պահանջել միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ:
5. Քննելով միջնորդությունը` դատավորը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Որոշումը կայացնելու օրը դատարանը այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկում է նրանց: Որոշումը ենթակա է անհապաղ կատարման:
6. Տվյալ խափանման միջոցն ընտրելու նպատակով հարուցված միջնորդությունը դատավորի կողմից մերժելու մասին որոշումից հետո նույն գործով նույն անձին կալանավորելու միջնորդությամբ կրկին դատարան դիմելը հնարավոր է միայն կալանավորումը հիմնավորող նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում:
7. Կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին որոշում կայացվելու դեպքում մեղադրյալը մնում է կալանքի տակ, քանի դեռ կալանքից ազատելու համար սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված չեն:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում գրավը կամ երաշխավորության գումարը մուծվում է դատարանի դեպոզիտ:
(285-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ., լրաց. 14.04.20 ՀՕ-196-Ն)
Հոդված 286. | ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ և ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ |
Դատարանի որոշման մեջ պետք է նշված լինեն որոշումը կազմելու օրը, ամիսը, տարին և տեղը, դատավորի ազգանունը, միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը, քննչական գործողություններ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու կամ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին նշում` ցույց տալով այդ գործողությունը կամ միջոցը և ում վրա է տարածվում, որոշման գործողության ժամկետը, որոշումը կատարելու համար իրավասու պաշտոնատար անձը կամ մարմինը, դատավորի կնիքով վավերացված ստորագրությունը:
Հոդված 287. | ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՄ ՉԸՆՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ |
1. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով:
2. Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, դատարան հասցեագրված բողոքներ ստանալով, պարտավոր է գրանցել դրանք և ուղարկել ըստ ընդդատության` այդ մասին տեղյակ պահելով հսկող դատախազին:
3. Վերաքննիչ դատարանը, ստանալով բողոքը, անհապաղ պահանջում է կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը և դատարանի որոշումը:
(287-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 288. | ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԱԼԱՆՔՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՄ ՉԸՆՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ և ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ |
1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:
2. Կալանավորելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը դատարանն ստուգում է ընտրված խափանման միջոցի օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութերն ստանալու օրվանից` երեք օրվա ընթացքում:
3. Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն: Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, ինչպես նաև տուժողին:
4. Նիստի սկզբում նախագահող դատավորը հայտարարում է, թե ինչպիսի բողոք է քննվելու, ներկայացնում է դատարան ներկայացած անձանց և նրանց պարզաբանում է իրենց իրավունքները և պարտականությունները: Այնուհետև դիմողը, եթե նա մասնակցում է բողոքի քննությանը, հիմնավորում է բողոքը, որից հետո լսում են նիստին ներկա գտնվող այլ անձանց:
5. Դատական ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`
1) կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին.
2) որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին.
3) բողոքն առանց բավարարման թողնելու մասին:
6. Այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութեր, դատարանը որոշում է կայացնում տվյալ խափանման միջոցը վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին:
7. Դատարանի որոշման պատճենն ուղարկվում է դատախազին և դիմողին, իսկ անձին կալանքից ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում` նաև կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին` անհապաղ կատարման համար:
8. Բողոքն առանց բավարարման թողնվելու դեպքում դատարանի կողմից նույն գործով նույն անձի բողոքի կրկին քննում, սույն հոդվածով սահմանված կարգով, թույլատրվում է կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր դեպքում:
(288-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 289. | ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ և ՍՏՈՒԳՈՒՄԸ |
Քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու, ինչպես նաև դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին դատական որոշումների բողոքարկումը և ստուգումը, բացառությամբ սույն օրենսգրքի 289.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի, կատարվում են սույն օրենսգրքի 287 և 288 հոդվածներով նախատեսված կանոններով:
(289-րդ հոդվածը լրաց. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 289.1. |
Ձերբակալման բողոքարկման ընթացակարգը |
1. Ձերբակալումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Ձերբակալման բողոքարկումն իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով:
2. Ձերբակալման դեմ բողոք կարող են ներկայացնել արգելանքի վերցված անձը, նրա օրինական ներկայացուցիչը և պաշտպանը:
3. Ձերբակալման դեմ բողոք կարող է ներկայացվել անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից մեկամսյա ժամկետում:
(289.1-ին հոդվածը լրաց. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 289.2. |
Ձերբակալման դեմ բողոքի բովանդակությունը |
1. Ձերբակալման դեմ բողոքը պարունակում է՝
1) իրավասու դատարանի անվանումը.
2) բողոքարկողի անունը, հայրանունը, ազգանունը, ունենալու դեպքում` կարգավիճակը.
3) բողոքը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը.
4) առկայության դեպքում` գործի վարույթի համարը.
5) առկայության դեպքում՝ ձերբակալման որոշումը կամ արձանագրությունը.
6) բողոքի փաստարկները և պահանջը.
7) սույն օրենսգրքի 289.4-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը հիմնավորող փաստեր.
8) բողոքին կցվող նյութերի ցանկը։
(289.2-րդ հոդվածը լրաց. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 289.3. |
Ձերբակալման դեմ բողոքը վերադարձնելը և բողոքն առանց քննության թողնելը |
1. Եթե բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 289.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ և 8-րդ կետերի պահանջներին, ապա դատարանը վերադարձնում է բողոքը այն ներկայացրած անձին` նրան հնարավորություն ընձեռելով երեք աշխատանքային օրվա, իսկ սույն օրենսգրքի 289.4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ երեք ժամվա ընթացքում շտկելու այդ սխալները և կրկին ներկայացնելու բողոքը: Բողոքում առկա սխալները սահմանված ժամկետում վերացնելու և այն դատարան կրկին ներկայացնելու դեպքում բողոքը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը։
2. Բողոքը երեք աշխատանքային օրվա, իսկ սույն օրենսգրքի 289.4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում երեք ժամվա ընթացքում թողնվում է առանց քննության, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 289.1-ին և 289.2-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի։
(289.3-րդ հոդվածը լրաց. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 289.4. | Ձերբակալման դեմ բողոքի քննության կարգը |
1. Դատարանը ձերբակալման դեմ բողոքը քննում և որոշում է կայացնում այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերի: Դատարանի կողմից բողոքը քննվում է միանձնյա, դռնփակ դատական նիստում:
2. Եթե բողոքը ներկայացվել է անձի անազատության մեջ գտնվելու ժամանակ` փաստացի արգելանքի վերցնելու պահից 60 ժամվա ընթացքում, ապա դատարանը ձերբակալման դեմ բողոքը քննում և որոշում է կայացնում 24 ժամվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից 72-րդ ժամը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
3. Եթե մինչև ձերբակալման դեմ բողոքը ներկայացնելը դատարան է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն, ապա ձերբակալման դեմ բողոքը պետք է ներկայացվի դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցվելուց հետո՝ մինչև դատական նիստը կամ դատական նիստի ընթացքում:
4. Դատարանը ձերբակալման դեմ բողոքը քննում և որոշում է կայացնում՝
1) անհապաղ, եթե բողոքում առերևույթ հիմնավորվել է, որ առկա է անձի կյանքին սպառնացող վտանգ, կամ նա ենթարկվել է խոշտանգման.
2) տվյալ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության առկայության դեպքում՝ դրա քննարկման հետ միաժամանակ:
5. Ձերբակալման դեմ բողոքի քննությունն իրականացվում է բողոքը ներկայացրած անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ պաշտպանի պարտադիր մասնակցությամբ։
6. Դատական նիստին մասնակցող անձինք ունեն բացատրություններ տալու իրավունք: Վարույթի հարուցման մասին որոշմամբ դատարանը բողոքարկվող ակտը կայացրած քրեական հետապնդման մարմնից կարող է պահանջել դատարան ներկայացնել բողոքին վերաբերող նյութեր կամ ներկայանալ դատական նիստին:
7. Ձերբակալման դեմ բողոքի քննության մասնակցության իրավունք ունեն բողոքարկվող ակտը կայացրած կամ անձին արգելանքի վերցրած քրեական հետապնդման մարմինը և հսկող դատախազը։ Սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքում քրեական հետապնդման մարմնի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է:
(289.4-րդ հոդվածը լրաց. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 289.5. | Ձերբակալման դեմ բողոքի քննության արդյունքում կայացվող որոշումները |
1. Ձերբակալման դեմ բողոքի քննության արդյունքում դատարանը որոշմամբ բավարարում կամ մերժում է բողոքը:
2. Անձն անհապաղ ազատ է արձակվում, եթե՝
1) առկա է անձի կյանքին սպառնացող վտանգ, և չի հիմնավորվել այդ վտանգը չեզոքացնելու հնարավորությունը.
2) դատարանը հաստատում է ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը, բացառությամբ այն դեպքի, երբ ձերբակալման դեմ բողոքը քննվել է կալանքի միջնորդության հետ միաժամանակ, և միջնորդությունը բավարարվել է:
3. Բողոքը բավարարելու դեպքում դատարանը հաստատում է ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը և
1) խախտման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմում է իրավասու մարմիններ կամ պաշտոնատար անձանց կամ
2) անհրաժեշտության դեպքում իրավասու մարմիններին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել ձերբակալված անձի իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:
4. Ձերբակալման դեմ բողոքի քննության արդյունքում կայացված որոշման պատճենն անհապաղ հանձնվում կամ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, բողոքարկվող ակտը կայացրած (կատարած) մարմնին, քննիչին և հսկող դատախազին:
5. Սույն հոդվածով դատարանի կայացրած որոշումների դեմ բողոքները դատախազի, արգելանքի վերցված անձի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն, որոշում կայացրած դատարանի, ձերբակալվածներին պահելու վայրի, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով:
(289.5-րդ հոդվածը լրաց. 16.01.18 ՀՕ-69-Ն)
⚖ | ⚖ | ⚖ | ⚖ |
Հոդված 290. | ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ, ՔՆՆԻՉԻ, ԴԱՏԱԽԱԶԻ և ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ և ԱՆՀԻՄՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ և ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆ |
1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:
3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:
4. Բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում` այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին: Դիմողի կամ վարույթն իրականացնող մարմնի չներկայանալը չի խոչընդոտում բողոքը քննելուն, սակայն դատավորը կարող է պարտադիր համարել նշված անձանց ներկայությունը: Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր: Վարույթն իրականացնող մարմինը և դիմողը բացատրություններ տալու իրավունք ունեն:
5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դատավորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին և վարույթն իրականացնող մարմնին:
(290-րդ հոդվածի 1-ին մասի «...և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված` նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանն ու նման մեկնաբանությամբ դիմողների նկատմամբ կիրառելով հոդվածի 1-ին մասը` սահմանափակվել են մարդու` դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր 07.12.2009 ՍԴՈ-844 որոշմամբ)
Բ Ա Ժ Ի Ն 9
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 40
ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ
Հոդված 291. | ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՆ ԻՐ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ |
1. Դատարան մուտք եղած քրեական գործը դատավորները սահմանված կարգով իրենց վարույթ են ընդունում, որի մասին կայացվում է որոշում:
2. Քրեական գործն իր վարույթ ընդունելու պահից 3 օրվա ընթացքում դատարանը պարտավոր է դրա մասին տեղյակ պահել մեղադրյալին, նրա պաշտպանին, ինչպես նաև տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին` նրանց ուղարկելով սահմանված ձևի հուշաթերթիկ` հասցեատիրոջ իրավունքների և պարտականությունների պարզաբանմամբ, ներառյալ` միջնորդությունների և դիմումների դատարան ուղարկելու կարգի և ժամկետների մասին պարզաբանում:
(291-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)
Հոդված 292. | ԳՈՐԾԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԻՍ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ |
Քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը`
1) դատական քննություն նշանակելու մասին.
2) քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.
3) քրեական գործի վարույթը կասեցնելու մասին.
4) գործը մեղադրողին վերադարձնելու մասին.
5) քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին.
6) գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին.
7) ինքնաբացարկի մասին:
(292-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)
(292-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր 24.07.2007 ՍԴՈ-710 որոշմամբ)
Հոդված 293. | ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ |
1. Դատարանը որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին, եթե քրեական գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու մասին հանգամանքները, ինչպես նաև մինչդատական վարույթը կատարված է առանց քրեադատավարական օրենքի էական խախտումների:
2. Դատական քննություն նշանակելու մասին որոշման մեջ պետք է բովանդակվեն` մեղադրյալի մասին նշում, քրեական օրենքը, որի խախտումը վերագրվում է մեղադրյալին, որոշում` խափանման միջոցները և պատճառված վնասի ապահովման միջոցները վերացնելու, փոխելու կամ ընտրելու մասին, որոշումներ` դատավարության մասնակիցների հարուցած միջնորդությունների, բացարկների և այլ հայտարարությունների առթիվ, որոշում` դատարանի կազմի մասին, որոշում` մեղադրյալի ընտրած կամ վերջինիս համար նշանակված անձին որպես պաշտպան թույլատրելու մասին, դատական նիստին կանչման ենթակա անձանց ցանկը, տեղեկություններ` դատական քննության տեղի և ժամանակի մասին, որոշում` սույն օրենսգրքով նախատեսված դեպքում դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին, որոշում` դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու մասին:
3. Դատական քննությունը պետք է նշանակվի դատական քննություն նշանակելու մասին որոշում կայացնելու պահից 10 օրվա ընթացքում:
(293-րդ հոդվածի 1-ին մասի` «... ինչպես նաև մինչդատական վարույթը կատարված է առանց քրեադատավարական օրենքի էական խախտումների» դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 09.06.2015 ՍԴՈ-1213 որոշմամբ)
Հոդված 294. | ՈՐՈՇՈՒՄ` ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ԿԱՄ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
1. Սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, երբ դա հնարավոր է առանց դատաքննության, դատարանը պատճառաբանված որոշում է կայացնում քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքները վերաբերում են մեկ մեղադրյալի, քրեական հետապնդումը դադարեցվում է միայն նրա նկատմամբ:
2. Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն ընդգրկում է նախնական քննության փուլում ընտրված խափանման և վնասի հատուցման ապահովման միջոցները, քրեադատավարական հարկադրանքի այլ միջոցները վերացնելու մասին որոշում, ինչպես նաև որոշում է իրեղեն ապացույցների ճակատագրի հարցը:
3. Գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենը հանձնվում է մեղադրյալին, պաշտպանին, դատախազին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին:
(294-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 295. | ՈՐՈՇՈՒՄ` ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
1. Եթե մեղադրյալը թաքնվել է, կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, կամ հիվանդացել է ծանր հիվանդությամբ, կամ օգտվում է քրեական հետապնդման անձեռնմխելիությունից, կամ գործում է անհաղթահարելի ուժ, որը բացառում է դատական նիստին նրա մասնակցության հնարավորությունը, ինչպես նաև սույն օրենսգրքի 31 հոդվածով նախատեսված այլ դեպքերում դատարանը պատճառաբանված որոշում է կայացնում գործի վարույթը կասեցնելու մասին:
Ընդ որում, եթե գործի վարույթը կասեցվում է քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից օգտվելու հիմքով, ապա սույն օրենսգրքով իրավասու մարմինը օրենքով սահմանված կարգով լուծում է տվյալ անձին անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոցը փոխելու հարցը։
2. Վարույթը կարող է կասեցվել նաև մի քանի մեղադրյալներից մեկի նկատմամբ, պայմանով, որ դա չի սահմանափակում նրա պաշտպանության իրավունքը:
(295-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 296. | ՈՐՈՇՈՒՄ` ԳՈՐԾԸ ՄԵՂԱԴՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
1. Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, կամ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը կամ չի բխում գործում առկա ապացույցներից:
2. Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշման մեջ, բացի նման որոշում կայացնելու հիմքերից, նշվում է այն ժամկետը, որի ընթացքում դատախազը պետք է վերացնի մեղադրական եզրակացությունում առկա թերությունները: Եթե մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, նշված ժամկետը չպետք է 3, իսկ մնացած դեպքերում` 7 օրվանից ավելի լինի:
(296-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 297. | ՈՐՈՇՈՒՄ` ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարելու համար քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք չեն կարող վերացվել դատական քննության ընթացքում:
(297-րդ հոդվածի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր 24.07.2007 ՍԴՈ-710 որոշմամբ)
Հոդված 298. | ՈՐՈՇՈՒՄ` ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՆ ԸՍՏ ԸՆԴԴԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Եթե դատարանը պարզի, որ գործն իրեն ընդդատյա չէ, ապա նա որոշում է կայացնում գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին` նշելով նման որոշման իրավաբանական հիմքերը և դատարանը, որին ուղարկվում է գործը:
(298-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 299. | ՈՐՈՇՈՒՄ` ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ՄԱՍԻՆ |
Եթե դատավորը պարզում է, որ գործով առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով սահմանված ինքնաբացարկի հիմք, ապա որոշում է կայացնում ինքնաբացարկի մասին: Այդ դեպքում նախագահող դատավորը գործը ներկայացնում է վերաբաշխման ընդհանուր կարգով:
(299-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 300. | ՈՐՈՇՈՒՄ` ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
Որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումից, դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում:
(300-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր 26.06.18 ՍԴՈ-1421 որոշմամբ)
Գ Լ ՈՒ Խ 41
ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 301. | ԳՈՐԾԸ ՔՆՆԵԼԻՍ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԻ ԱՆՓՈՓՈԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ և դատական քննության անընդհատությունը |
(վերնագիրը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
1. Յուրաքանչյուր գործ քննվում է դատարանի նույն կազմով:
2. Դատավորի մասնակցությունը դատական քննությանն անհնար լինելու դեպքում նա փոխարինվում է այլ դատավորով, իսկ գործի քննությունը վերսկսվում է:
3. Յուրաքանչյուր գործով դատական նիստը տեղի է ունենում անընդհատ, բացի հանգստի համար օրենսդրությամբ սահմանված ժամանակից։ Նույն դատավորի (դատավորների) կողմից նախքան սկսված գործի դատական քննությունն ավարտելը կամ կասեցնելը կամ հետաձգելը այլ քրեական գործեր քննել չի թույլատրվում։
(301-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 302. | ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ |
Դատական քննությունը կատարվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է, բացառությամբ սույն օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:
(302-րդ հոդվածը լրաց. 05.02.09 ՀՕ-45-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-211-Ն)
Հոդված 303. | ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
1. Ամբաստանյալի չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է:
2. Առանց հարգելի պատճառների ամբաստանյալի չներկայանալու դեպքում նա դատարանի որոշմամբ կարող է բերման ենթարկվել և սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում նրա նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց կամ այն փոխարինվել ավելի ծանրով:
Հոդված 304. |
ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ և ՆՐԱ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
1. Պաշտպանը դատական քննությանը մասնակցելիս օգտվում է մեղադրողի հետ հավասար իրավունքներից:
2. Պաշտպանի չներկայանալու և այդ նիստում նրան մեկ ուրիշ պաշտպանով փոխարինելը հնարավոր չլինելու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Դատական նիստին չներկայացած պաշտպանի փոխարինումը թույլատրվում է միայն ամբաստանյալի համաձայնությամբ: Եթե ամբաստանյալի կողմից հրավիրված պաշտպանի մասնակցությունն անհնար է անընդմեջ երեք դատական նիստի չներկայանալու կամ տևական բուժում պահանջող հիվանդության կամ որևէ այլ հիմքով երկար ժամանակով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառով, դատարանը, հետաձգելով դատական քննությունը, իրավունք ունի ամբաստանյալին առաջարկել ընտրելու այլ պաշտպան, իսկ նրա հրաժարվելու դեպքում` նշանակել նոր պաշտպան: Գործը հետաձգելիս, լուծելով պաշտպանին փոխարինելու հարցը, դատարանը հաշվի է առնում նման որոշման նպատակահարմարությունը (դատական քննության վրա արդեն ծախսված ժամանակը, գործի բարդությունը և դրա հետ կապված դատական քննությանը նոր մասնակցող պաշտպանի կողմից գործի նյութերի ուսումնասիրման տևողությունը և այլ հանգամանքներ): Գործին նոր մասնակցող պաշտպանին դատարանը բավարար ժամանակ է տրամադրում գործի նյութերն ուսումնասիրելու համար: Նա իրավունք ունի միջնորդելու կրկնել ցանկացած գործողություն, որը դատական քննության ընթացքում կատարվել է նախքան իր ընդգրկվելը գործին, և որի արդյունքում գործի համար էական հանգամանքներ են պարզվել:
(304-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 305. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ և ՆՐԱ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
1. Քաղաքացիական պատասխանողը ներկայացված հայցի հետ կապված իր իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու նպատակով դատական քննության ընթացքում օգտվում է սույն օրենսգրքով սահմանված իր իրավունքներից:
2. Քաղաքացիական պատասխանողի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը չի խոչընդոտում դատական քննությունը շարունակելուն և քաղաքացիական հայցը քննելուն:
Հոդված 306. | ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ և ՆՐԱ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
1. Դատախազը, դատական քննության ընթացքում օգտվելով սույն օրենսգրքով սահմանված իր իրավունքներից, դատարանում պաշտպանում է մեղադրանքը:
2. Դատախազը, պաշտպանելով մեղադրանքը, ղեկավարվում է օրենքի պահանջներով, դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների վրա հիմնված իր ներքին համոզմամբ:
3. Դատախազը պարտավոր է հրաժարվել մեղադրանքից, եթե իր համոզմամբ այն չի հաստատվել դատական քննության ընթացքում:
4. Մեղադրանքից դատախազի հրաժարվելու դեպքում դատարանը կարճում է քրեական գործով վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը, իսկ եթե դատախազը հրաժարվում է առանձին մեղադրյալի մասով` դադարեցնում է քրեական հետապնդումն այդ մեղադրյալի նկատմամբ:
5. Դատախազի չներկայանալու և նրան այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Գործին նոր ընդգրկված դատախազին տրամադրվում է նախապատրաստվելու և մեղադրանքը պաշտպանելու համար անհրաժեշտ ժամանակ:
Հոդված 307. | ՏՈՒԺՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ և ՆՐԱ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
1. Տուժողը, մասնակցելով դատական քննությանը, օգտվում է սույն օրենսգրքով սահմանված իր իրավունքներից:
2. Տուժողի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով կողմերի կարծիքը, լուծում է նրա բացակայությամբ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտման և օրինական ու հիմնավորված դատավճիռ կայացնելու հնարավորության հարցը:
3. Առանց հարգելի պատճառների տուժողի` դատարան չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի նրան բերման ենթարկել, եթե դատարանի կարծիքով նրա ներկայությունն անհրաժեշտ է:
Հոդված 308. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ և ՆՐԱ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
1. Քաղաքացիական հայցվորը դատական քննության ընթացքում պաշտպանում է իր հարուցած քաղաքացիական հայցը:
2. Քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի չներկայանալու դեպքում դատարանը քաղաքացիական հայցը թողնում է առանց քննության, ընդ որում, քաղաքացիական հայցվորին իրավունք է վերապահվում հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով: Դատարանն իրավունք ունի քաղաքացիական հայցվորի, նրա օրինական ներկայացուցչի միջնորդությամբ քաղաքացիական հայցը քննության առնել նրա բացակայությամբ:
Հոդված 309. | ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ |
1. Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել:
2. Դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը, և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը: Մեղադրանքը խստացման առումով փոխելը թույլատրվում է միայն սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում:
(309-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 3091. | Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանները |
1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, և եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու, ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: Մեղադրողը նման միջնորդությամբ կարող է հանդես գալ մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մեկ ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ:
Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու դեպքում մեղադրողը կազմում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, որը ձեռք բերված նյութերի հետ ներկայացնում է դատարան:
3. Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է:
4. Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին դատարանը նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամանակ է տրամադրում նրանց միջնորդության դեպքում, իսկ ամբաստանյալին և նրա պաշտպանին` անկախ միջնորդությունից:
5. Եթե դատաքննության ընթացքում պարզվում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ, իսկ մեղադրողը խստացնելու առումով արարքը վերաորակելու որոշում չի կայացնում կամ վերաորակելու համար դատական նիստը հետաձգելու միջնորդություն չի ներկայացնում, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մինչև 10 օր ժամկետով հետաձգում է դատական նիստը` առաջարկելով գլխավոր դատախազին կամ տեղակալին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը:
Մեղադրական եզրակացությունը վերահաստատելուց հետո դատարանը, մեղադրական եզրակացությանը համապատասխան, կայացնում է դատական ակտ:
6. Եթե արարքը վերաորակելու արդյունքում փոխվում է քրեական գործի ընդդատությունը, ապա այդ հարցը լուծվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով։
(3091 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)
(3091 հոդվածի 5-րդ մասի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր 02.04.2010 ՍԴՈ-872 որոշմամբ)
Հոդված 3092. | Դատական քննության ընթացքում այլ անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելը |
Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնք հիմք են տալիս նույն քրեական գործով մեղադրանք առաջադրել մեկ այլ անձի (անձանց), որին տվյալ գործով մեղադրանք առաջադրված չի եղել, ապա մեղադրողն իրավունք ունի հարուցելու նոր քրեական գործ: Եթե նոր հարուցված քրեական գործի արդյունքները կարող են հանգեցնել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի փոփոխման կամ լրացման, ապա մեղադրողի միջնորդության հիման վրա դատարանը հետաձգում է գործի դատական քննությունը: Հետաձգված քրեական գործի քննությունը կատարվում է սույն օրենսգրքի 3091 հոդվածով սահմանված կանոններով: Նոր հարուցված քրեական գործի վարույթն իրականացվում է ընդհանուր հիմունքներով:
(3092 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 310. | ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ և ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ |
1. Դատական նիստին կանչված անձերից որևէ մեկի չներկայանալու կամ կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ նոր ապացույցներ պահանջվելու անհրաժեշտության հետևանքով գործի քննությունը հնարավոր չլինելու դեպքում դատարանը հետաձգում է քննությունը և միջոցներ է ձեռնարկում չներկայացած անձանց ներկայությունն ապահովելու կամ նոր ապացույցներ պահանջելու համար: Այդ դեպքում դատարանը սահմանում է ժամկետ, որով հետաձգվում է գործի քննությունը:
2. Եթե ամբաստանյալը թաքնվել է, ինչպես նաև ամբաստանյալի հոգեկան կամ այլ ծանր հիվանդության դեպքում, որը նրան զրկում է դատարան ներկայանալու հնարավորությունից, դատարանն այդ ամբաստանյալի նկատմամբ կասեցնում է գործի վարույթը մինչև նրան հայտնաբերելը կամ նրա առողջանալը և քննությունը շարունակում է մնացած ամբաստանյալների նկատմամբ: Եթե անջատ քննությունը դժվարացնում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտումը, դատարանը կասեցնում է գործի ամբողջ վարույթը:
3. Դատարանն իրավունք ունի թաքնվող ամբաստանյալի հետախուզում հայտարարել:
Հոդված 311. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ |
Դատարանը գործն ուղարկում է լրացուցիչ նախաքննության`
1) երբ հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից թույլ է տրված քրեադատավարական օրենքի էական խախտում, եթե դա չի կարող վերացվել դատական քննության ընթացքում.
2) մեղադրողի միջնորդությամբ` երբ առկա են մեղադրանքը ավելի ծանր կամ փաստական հանգամանքներով սկզբնականից տարբերվող մեղադրանքով փոխելու հիմքեր:
(311-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները, ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր 24.07.2007 ՍԴՈ-710 որոշմամբ)
Հոդված 312. | ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ |
Դատարանը, դատական քննության ժամանակ, լսելով ամբաստանյալի բացատրությունները, կողմերի կարծիքները, իրավունք ունի ամբաստանյալի նկատմամբ ընտրել, փոխել կամ վերացնել խափանման միջոցը:
Հոդված 313. | ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Այն բոլոր հարցերի առթիվ, որոնք լուծվում են դատարանի կողմից դատական քննության ժամանակ, դատարանը որոշումներ է կայացնում:
2. Գործը լրացուցիչ քննության ուղարկելու, կարճելու կամ կասեցնելու, խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու, բացարկների, փորձաքննություն նշանակելու մասին որոշումները դատարանը կայացնում է խորհրդակցական սենյակում և դրանք պետք է շարադրված լինեն առանձին փաստաթղթերի ձևով` ստորագրված դատարանի ամբողջ կազմի կողմից:
3. Մյուս բոլոր որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կայացվել կամ վերոհիշյալ կարգով, կամ տեղում դատավորների խորհրդակցելուց հետո` որոշումը մտցնելով դատական նիստի արձանագրության մեջ:
4. Դատական քննության ժամանակ դատարանի կայացրած որոշումները հրապարակվում են:
Հոդված 314. | ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԿԱՐԳԸ |
1. Դատավորների` դատական նիստի դահլիճ մտնելու պահին դատական նիստի քարտուղարը հայտարարում է. «Դատարանը գալիս է»: Դատական նիստի դահլիճում բոլոր ներկա գտնվողները ոտքի են կանգնում:
2. Դատական քննության բոլոր մասնակիցները դատարանին դիմում են «Հարգելի դատարան» արտահայտությամբ, որից հետո ոտքի կանգնած անում են անհրաժեշտ հայտարարություններ, հարուցում են միջնորդություններ, բացարկներ: Դատարանին դիմելու կանոններից շեղում թույլատրվում է նախագահողի թույլտվությամբ:
3. Նախագահողի կարգադրությունները պարտադիր են դատական քննությանը մասնակցող կամ դատական նիստին ներկա գտնվող յուրաքանչյուր անձի համար:
4. Տասնվեց տարեկանից փոքր անձանց դատական նիստի դահլիճ մտնել չի թույլատրվում, եթե նրանք կողմ կամ վկա չեն:
5. (մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-93-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-93-Ն)
(314-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 21.02.07 ՀՕ-93-Ն)
Հոդված 314.1. | Դատական սանկցիաները և դրանց կիրառման ընդհանուր կարգը |
(վերնագիրը խմբ. 09.02.18 ՀՕ-119-Ն)
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.
1) նկատողություն.
2) դատական նիստերի դահլիճից հեռացում.
3) դատական տուգանք:
2. Դատավորն անհրաժեշտության դեպքում հասկանալի ձևով նախազգուշացնում է դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, պարզաբանում դատական սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները:
3. Դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող անձի նկատմամբ դատական սանկցիա կիրառելիս դատարանն անհրաժեշտության դեպքում նրան տալիս է արտահայտվելու հնարավորություն: Տուգանք կիրառելիս կամ քրեական դատավարությանը մասնակցող անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելիս արտահայտվելու իրավունք չտրամադրելը պետք է հիմնավորվի դատարանի կողմից:
4. Եթե անձն ընդունում է իր արարքի հակաիրավականությունը և հայցում է դատարանի ներողամտությունը, ապա նշված անձի նկատմամբ դատական սանկցիա կարող է չկիրառվել:
5. Եթե դատական սանկցիայի ենթակա անձը չարաշահում է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավունքը և արտահայտվելու իրավունքն օգտագործում է դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու կամ նոր արարք կատարելու համար, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու առավել խիստ դատական սանկցիա:
6. Եթե դատարանը գտնում է, որ քրեական դատավարությանը մասնակցող անձը կամ դատական նիստին ներկա այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա նրա նկատմամբ դատարանը կիրառում է դատական սանկցիա և դիմում է դատախազին քրեական գործ հարուցելու միջնորդությամբ:
(314.1-ին հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ. 05.02.09 ՀՕ-45-Ն, խմբ., լրաց., փոփ. 08.02.11 ՀՕ-44-Ն, փոփ. 16.01.18 ՀՕ-69-Ն, խմբ. 09.02.18 ՀՕ-119-Ն)
Հոդված 314.2. | Նկատողություն և դատական նիստերի դահլիճից հեռացում կիրառելու առանձնահատկությունները |
1. Քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ դատական նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամանակահատվածով կամ որոշակի դատավարական գործողությունն ավարտելու ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:
2. Դատական նիստերի դահլիճից հեռացումը չի կիրառվում դատավարության մասնակից դատախազի, պաշտպանի, որպես ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի, տվյալ պահին ցուցմունք տվող վկայի, փորձագետի և թարգմանչի նկատմամբ:
3. Դատական նիստերի դահլիճից հեռացված քրեական դատավարությանը մասնակցող անձի, նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:
4. Նկատողությունը և դատական նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
5. Դատական նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարվելու դեպքում այն կատարվում է հարկադիր կարգով՝ դատական կարգադրիչների միջոցով:
6. Ամբաստանյալի կողմից դատական նիստի կարգը խախտելու և նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու դեպքում դատարանը կիրառում է նկատողություն: Միաժամանակ, նախագահող դատավորն ամբաստանյալին բացատրում է, որ դատական նիստի կարգը կրկին խախտելու և նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու դեպքում նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից:
Նույն դատական նիստում ամբաստանյալի կողմից դատական նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելը կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելը, ինչպես նաև ամբաստանյալի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը, որոնք առաջացնում են քրեական պատասխանատվություն, հիմք են սույն դատական նիստերի դահլիճից հեռացում սանկցիան կիրառելու համար, որի դեպքում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:
(314.2-րդ հոդվածը լրաց. 09.02.18 ՀՕ-119-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-211-Ն)
Հոդված 314.3. | Դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները |
1. Դատական տուգանքը կիրառվում է առավելագույնը 100.000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2. Դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, և դրա հիման վրա կազմված կատարողական թերթը ուղարկվում է հարկադիր կատարման, եթե ուժի մեջ մտնելու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, կամովին չի կատարվում: Որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի կամ վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանաբար վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում: Բողոքարկումը կասեցնում է դատարանի որոշման կատարումը:
(314.3-րդ հոդվածը լրաց. 09.02.18 ՀՕ-119-Ն)
Հոդված 315. | Դատական նիստի արձանագրումը |
1. Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:
2. Դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման և համակարգի պահպանության մանրամասն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության դեպքում կամ դատական նիստից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման եղանակով:
4. Դատական նիստի պարզ թղթային եղանակով վարվող արձանագրությունում նշվում են`
1) դատական նիստի վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը.
2) դատական նիստը սկսելու և ավարտելու ժամը.
3) քննվող գործը.
4) գործը քննող դատարանի անվանումը և կազմը, քարտուղարը, թարգմանիչը, մեղադրողը, պաշտպանը, ամբաստանյալը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը, նրանց ներկայացուցիչները, դատարանի կողմից կանչված այլ անձինք, եթե նրանք ներկա են.
5) ամբաստանյալի անձին վերաբերող տվյալները և խափանման միջոցը.
6) դատարանի գործողություններն այն կարգով, ինչ կարգով դրանք տեղի են ունեցել.
7) գործին մասնակցող անձանց հայտարարություններն ու միջնորդությունները.
8) դատարանի այն որոշումները, որոնք կայացվել են առանց խորհրդակցական սենյակ հեռանալու.
9) հիշատակություն` որոշումները խորհրդակցական սենյակում կայացված լինելու մասին.
10) գործին մասնակցող անձանց իրավունքների և պարտականությունների պարզաբանումը.
11) ցուցմունքների բովանդակությունը.
12) փորձագետին տրված հարցերը և նրա պատասխանները.
13) ապացույցներ հավաքելու ուղղությամբ դատական նիստում կատարված զննությունների և այլ գործողությունների արդյունքները.
14) այն փաստերը, որոնց մասին գործին մասնակցող անձինք միջնորդել են հավաստագրել արձանագրության մեջ.
15) դատական վիճաբանությունների և ամբաստանյալի վերջին խոսքի համառոտ բովանդակությունը.
16) տեղեկություններ` դատավճռի հրապարակման և դրա բողոքարկման կարգի ու ժամկետների պարզաբանման մասին.
17) տեղեկություններ` դատական նիստի դահլիճում կարգի խախտման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստերի և խախտողի անձի, ինչպես նաև դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված ներգործության միջոցների մասին.
18) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին արձանագրության հետ ծանոթանալու և դրա վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու իրավունքները պարզաբանելու վերաբերյալ.
19) առանձին դատական ակտի տեսքով ձևակերպվող որոշումների բովանդակությունը.
20) վերջնական դատական ակտի եզրափակիչ մասը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի 7-րդ, 8-րդ և 11-20-րդ կետերով նախատեսված տեղեկությունները դատական նիստերի քարտուղարը արձանագրում է բառացիորեն:
6. Արձանագրությունը վարում է դատական նիստի քարտուղարը:
7. Պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է գրավոր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է` հավաստված նախագահող դատավորի և քարտուղարի ստորագրությամբ:
8. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:
9. Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ, գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո:
10. Դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:
(315-րդ հոդվածը խմբ. 07.07.05 ՀՕ-147-Ն)
Հոդված 316. | Դիտողությունները պարզ գրավոր ձևով վարվող արձանագրության վերաբերյալ |
1. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն ծանոթանալու պարզ թղթային եղանակով կազմված դատական նիստի արձանագրությանը և մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը դիտողություններ ներկայացնելու այն կազմելու լրիվության կամ ճշտության վերաբերյալ:
2. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ուսումնասիրում է արձանագրությունը ստորագրած նախագահող դատավորը դրանք ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում:
3. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ընդունելու կամ մերժելու մասին նախագահող դատավորը կայացնում է որոշում:
(316-րդ հոդվածը խմբ. 07.07.05 ՀՕ-147-Ն)
Գ Լ ՈՒ Խ 42
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԱՍԸ
Հոդված 317. | ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԲԱՑՈՒՄԸ |
Նախագահողը քրեական գործը քննելու համար նշանակված ժամին բացում է դատական նիստը և հայտարարում, թե որ գործն է ենթակա քննության:
Հոդված 318. | ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ԿԱՆՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ |
Դատական նիստի քարտուղարը դատարանին զեկուցում է կողմերի, ինչպես նաև վկաների, փորձագետների, մասնագետների, թարգմանչի` դատարան ներկայանալու մասին և բացակայող անձանց չներկայանալու պատճառների մասին:
Հոդված 319. | ՎԿԱՆԵՐԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ ՀԵՌԱՑՆԵԼԸ |
Նախագահողը կարգադրում է վկաներին հեռանալ նրանց համար նախատեսված սենյակ:
Հոդված 320. | ԹԱՐԳՄԱՆՉԻՆ ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՏՐԵԼԸ |
Նախագահողը հաղորդում է, թե ով է մասնակցում որպես թարգմանիչ և նրան բացատրում է սույն օրենսգրքի 83 հոդվածով սահմանված նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը:
Հոդված 321. | ԹԱՐԳՄԱՆՉԻՆ ԲԱՑԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ |
1. Նախագահողը ներկայացած կողմերին բացատրում է թարգմանչին բացարկ հայտնելու նրանց իրավունքը և օրենքով նախատեսված բացարկման հիմքերը:
2. Լսելով սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց` դատարանը լուծում է հայտնված բացարկը: Անհրաժեշտության դեպքում որոշում ընդունելու համար դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ:
Հոդված 322. | ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ և դատավորներին ինքնաբացարկ ներկայացնելու ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ |
(վերնագիրը փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
1. Նախագահողը հայտարարում է դատարանի կազմը և կողմերին բացատրում է` ինչպես դատարանի կոլեգիալ կազմի մեջ մտնող առանձին դատավորներին, այնպես էլ դատարանի ամբողջ կազմին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու նրանց իրավունքը: Նա բացատրում է դատավորի ինքնաբացարկի հիմքերը:
2. Դատավորին, դատավորներին կամ դատարանի ամբողջ կազմին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը լուծվում է սույն օրենսգրքի 90 հոդվածով սահմանված կարգով:
(322-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 323. | ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ և ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՆՐԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼԸ |
1. Նախագահողը ճշտում է ամբաստանյալի ինքնությունը` պարզելով նրա ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, օրը, ծննդավայրը, ընտանեկան դրությունը, ինչպես նաև ամբաստանյալի անձնավորությունը բնութագրող այլ հանգամանքներ:
2. Նախագահողը հարցնում է ամբաստանյալին, թե նրան հանձնված է արդյոք մեղադրական եզրակացության պատճենը և երբ է հանձնված: Եթե նշված փաստաթուղթը հանձնված չէ, դատական նիստը հետաձգվում է երեք օրով` ամբաստանյալին հանձնելով մեղադրական եզրակացության պատճենը:
(323-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 324. | ՄԵՂԱԴՐՈՂԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ և ՆՐԱ ԲԱՑԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ |
1. Նախագահողը հայտարարում է, թե ով է պաշտպանում մեղադրանքը (ազգանունը, անունը, դասային աստիճանը, զբաղեցրած պաշտոնը) և կողմերին բացատրում է դատախազին բացարկ հայտնելու նրանց իրավունքը և սույն օրենսգրքի 91 հոդվածով նախատեսված` նրան բացարկելու հիմքերը:
2. Եթե դատախազին բացարկ հայտնում է կողմերից որևէ մեկը, դատարանը մինչև որոշում կայացնելը լսում է մյուս կողմի կարծիքն այդ կապակցությամբ: Հայտնված բացարկի մասին դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված:
3. Բացարկը բավարարելու և տվյալ դատական նիստին մեղադրողին փոխարինելու անհնարինության դեպքում դատական քննությունը հետաձգվում է:
4. Գործին նոր մասնակցող դատախազին հնարավորություն է ապահովվում ուսումնասիրել գործի նյութերը:
Հոդված 325. | ՀԱՂՈՐԴՈՒՄ ՏՈՒԺՈՂԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ և ՆՐԱՆՑ ԲԱՑԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ |
1. Նախագահողը, հաղորդելով այն մասին, թե ով է հանդիսանում տուժողի և քաղաքացիական հայցվորի օրինական ներկայացուցիչ, ներկայացուցիչ, կողմերին բացատրում է տուժողի և քաղաքացիական հայցվորի ներկայացուցիչներին բացարկ հայտնելու նրանց իրավունքը և բացարկման հիմքերը:
2. Հայտնված բացարկի մասին որոշումը կայացվում է կողմերի կարծիքը լսելուց հետո և պետք է լինի պատճառաբանված:
Հոդված 326. | ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ՏՎՅԱԼ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ |
1. Նախագահողը հայտարարում է, թե ով է պաշտպանը, կողմերին պարզաբանում է սույն օրենսգրքի 93 հոդվածով նախատեսված, գործին պաշտպանի մասնակցելը բացառող հանգամանքները, կողմերին հարցնում է, թե նրանք միջնորդում են արդյոք պաշտպանին գործից հեռացնելու մասին:
2. Սույն օրենսգրքի 93 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում դատարանն իրավունք ունի իր նախաձեռնությամբ պաշտպանին հեռացնել գործի վարույթից:
Հոդված 327. | ՓՈՐՁԱԳԵՏԸ, ՄԱՍՆԱԳԵՏԸ և ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ |
1. Նախագահողը հաջորդաբար ներկայացնում է փորձագետին, մասնագետին և, ղեկավարվելով սույն օրենսգրքի 96 և 97 հոդվածներով սահմանված կանոններով, լուծում է նրանց բացարկ հայտնելու հարցը:
2. Եթե փորձագետին հայտնված բացարկն ընդունվում է, դատարանը որոշում է կայացնում այլ փորձագետ հրավիրելու մասին` հաշվի առնելով կողմերի կարծիքը: Նոր հրավիրված փորձագետին բացարկման հարցը լուծվում է ընդհանուր կարգով:
3. Սույն հոդվածով նախատեսված կանոնները կիրառվում են նաև այն դեպքում, երբ գործին մասնակցում է մասնագետ:
Հոդված 328. | ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻՆ ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼԸ |
Նախագահողն ամբաստանյալին բացատրում է սույն օրենսգրքի 65 հոդվածով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև նրա իրավունքները սույն օրենսգրքի 314.2-րդ հոդվածի վեցերորդ մասով նախատեսված կարգով դատական սանկցիա կիրառելու դեպքում:
(328-րդ հոդվածը լրաց. 05.02.09 ՀՕ-45-Ն, փոփ. 09.02.18 ՀՕ-119-Ն)
Հոդված 329. | ՏՈՒԺՈՂԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻՆ ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼԸ |
Նախագահողը տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին բացատրում է համապատասխանաբար` սույն օրենսգրքի 59, 61, 79, 75 հոդվածներով նախատեսված նրանց իրավունքները և պարտականությունները` դատական քննության ժամանակ:
Հոդված 330. | ՓՈՐՁԱԳԵՏԻՆ և ՄԱՍՆԱԳԵՏԻՆ ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼԸ |
1. Նախագահողը փորձագետին բացատրում է սույն օրենսգրքի 85 հոդվածով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները:
2. Նախագահողը մասնագետին բացատրում է սույն օրենսգրքի 84 հոդվածով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները:
Հոդված 331. | ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐՈՒՑԵԼԸ և ԼՈՒԾԵԼԸ |
1. Նախագահողը հարցնում է մեղադրանքի կողմին և պաշտպանության կողմին, թե արդյոք նրանք ունեն միջնորդություններ նոր ապացույցներ պահանջելու և գործին կցելու մասին: Միջնորդություն հարուցող անձը պարտավոր է ցույց տալ, թե հատկապես ինչ հանգամանքներ պարզելու համար են անհրաժեշտ լրացուցիչ ապացույցները:
2. Յուրաքանչյուր հարուցված միջնորդություն դատարանը պարտավոր է քննարկել, լսել կողմերի կարծիքը: Եթե հանգամանքները, որոնց բացահայտման համար հարուցված է միջնորդությունը, կարող են նշանակություն ունենալ գործի համար, կամ նյութը, որի ապացուցողական նշանակությունը վիճարկվում է, ստացված է օրենքի էական խախտումով, դատարանը բավարարում է միջնորդությունը: Միջնորդությունը մերժելու մասին դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում: Դատարանի կողմից միջնորդության մերժումը չի սահմանափակում միջնորդություն հարուցող անձի իրավունքը` նույն միջնորդությունը հարուցել հետագայում:
3. Դատարանն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ որոշում կայացնել վկաներ կանչելու, փորձաքննություն նշանակելու, այլ ապացույցներ պահանջելու մասին:
Հոդված 332. | ՉՆԵՐԿԱՅԱՑԱԾ ՎԿԱՅԻ, ՓՈՐՁԱԳԵՏԻ, ՄԱՍՆԱԳԵՏԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ |
1. Դատական քննությանը հրավիրված վկաներից որևէ մեկի, փորձագետի, մասնագետի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով կողմերի կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը շարունակելու կամ հետաձգելու մասին: Դատական քննությունը կարող է շարունակվել, եթե նշված անձանցից որևէ մեկի չներկայանալը չի խոչընդոտի գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը:
2. Գործի քննությունը հետաձգելու մասին որոշում կայացնելիս դատարանն իրավունք ունի հարցաքննել ներկայացած վկաներին, փորձագետին, մասնագետին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին: Եթե գործի քննությունը հետաձգելուց հետո այն քննվում է դատարանի նույն կազմով, ապա նշված անձինք երկրորդ անգամ դատական նիստի են կանչվում միայն անհրաժեշտության դեպքում:
Գ Լ ՈՒ Խ 43
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 333. | ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ |
Նախագահողը հայտարարում է, որ դատարանը անցնում է դատաքննությանը: Դատաքննությունն սկսվում է մեղադրողի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմամբ:
Հոդված 334. | ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՃՇՏՈՒՄԸ |
1. Նախագահողը ամբաստանյալին պարզաբանում է նրան ներկայացված մեղադրանքի էությունը, արարքի իրավաբանական որակումը, նրան ներկայացված քաղաքացիական հայցի հիմքերը և չափը: Մի քանի ամբաստանյալի առկայության դեպքում նման պարզաբանում տրվում է նրանցից յուրաքանչյուրին:
2. Նախագահողը ամբաստանյալներից յուրաքանչյուրին հարցնում է, թե նա արդյոք իրեն ճանաչում է մեղավոր և կոնկրետ ինչում: Ամբաստանյալին պետք է պարզաբանվի, որ նա կաշկանդված չէ նախաքննության ընթացքում մեղքն ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ արված հայտարարությամբ, պարտավոր չէ պատասխանել առաջադրված հարցերին և, որ պատասխանելուց հրաժարվելը չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա:
3. Նախագահողը հարցնում է ամբաստանյալին, թե նա լրիվ կամ մասնակի ընդունում է արդյոք իրեն ներկայացված քաղաքացիական հայցը: Եթե ամբաստանյալը պատասխանում է այս հարցին, նա իրավունք ունի պատճառաբանել այն:
4. Կողմերն իրավունք ունեն ամբաստանյալին տալ այնպիսի հարցեր, որոնք ուղղված են ամբաստանյալի դիրքորոշումը ճշտելուն:
Հոդված 335. | ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
Լսելով կողմերի կարծիքը` դատարանը որոշում է ապացույցների հետազոտման կարգը:
Հոդված 336. | ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Նախագահողն ամբաստանյալին առաջարկում է ցուցմունք տալ նրան առաջադրված մեղադրանքի և գործի այլ հանգամանքների մասին: Ամբաստանյալին պարզաբանվում է, որ նա իրավունք ունի ցուցմունքներ չտալ, և դա չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա:
2. Ամբաստանյալի կողմից ցուցմունքներ տալուց հետո նրան սկզբից հարցաքննում է իր պաշտպանը, մյուս ամբաստանյալները և նրանց պաշտպանները, քաղաքացիական պատասխանողը և նրա ներկայացուցիչը, իսկ հետո` մեղադրողը, տուժողը, քաղաքացիական հայցվորը և նրա ներկայացուցիչը:
3. Դատավորն ամբաստանյալին հարցեր է տալիս սույն հոդվածի երկրորդ մասում նշված անձանց կողմից նրան հարցաքննելուց հետո: Ամբաստանյալին վերջում հարցեր տալու իրավունքը, բոլոր դեպքերում վերապահված է իր պաշտպանին:
4. Նախագահողը հանում է այն հարցերը, որոնք չեն առնչվում գործին:
5. Ամբաստանյալը նախագահողի թույլտվությամբ իրավունք ունի ապացույցներից յուրաքանչյուրը հետազոտելիս ցանկացած պահի տալ ցուցմունքներ:
6. Հարցաքննվելիս ամբաստանյալն իրավունք ունի օգտվել նշումներից, փաստաթղթերից:
7. Ամբաստանյալի կողմից իր ցուցմունքներին վերաբերող նշումները և փաստաթղթերը կարդալուց հետո փաստաթղթերը դատարանի պահանջով, իսկ նշումները` ամբաստանյալի ցանկությամբ ներկայացվում են դատարան` գործին կցելու համար:
8. Ամբաստանյալին հարցաքննելիս կողմերը և դատարանը կարող են ներկայացնել գործին կցված կամ կողմի մոտ եղած առարկաներ կամ փաստաթղթեր: Կողմերն իրավունք ունեն միջնորդություններ անել այդ փաստաթղթերը հրապարակելու և գործին կցելու մասին: Կողմերը և դատարանն իրավունք ունեն ամբաստանյալին տալ հարցեր, որոնք կապված են նրան ներկայացված առարկաների և փաստաթղթերի հետ: Դատական նիստի արձանագրության մեջ պետք է նշվի, թե ամբաստանյալին հարցաքննելիս ինչպիսի առարկաներ, փաստաթղթեր են ներկայացվել և ում կողմից:
9. Բացառիկ դեպքերում, երբ դա անհրաժեշտ է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, դատարանի պատճառաբանված որոշմամբ ամբաստանյալը կարող է հարցաքննվել մյուս ամբաստանյալի բացակայությամբ: Դատական դահլիճ ամբաստանյալի վերադառնալուց հետո նրա համար ընթերցվում են դատական նիստի արձանագրության մեջ ընդգրկված, նրա բացակայությամբ հարցաքննված ամբաստանյալի ցուցմունքները և նրան հնարավորություն է ընձեռվում անհրաժեշտ ցուցմունքներ և հարցեր տալ իր բացակայությամբ հարցաքննված ամբաստանյալին:
Հոդված 337. | ՄԵՂԱԴՐՅԱԼԻ, ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ |
1. Նախաքննության ընթացքում մեղադրյալի տված ցուցմունքների, նախորդ դատական քննության ընթացքում կամ տվյալ դատական քննության ընթացքում ամբաստանյալի տված նախորդ ցուցմունքների հրապարակումը, ինչպես նաև այդ ցուցմունքների տեսաձայնագրառման ձայնագրառումների վերարտադրումը թույլատրվում է, եթե`
1) ամբաստանյալը հրաժարվում է դատական քննության ժամանակ ցուցմունքներ տալ մեղադրանքի էության մասին.
2) էական հակասություններ կան դատական քննության ընթացքում տված ցուցմունքների և նախորդ ցուցմունքների միջև: Այս դեպքում ամբաստանյալի ցուցմունքների հրապարակումը հնարավոր է միայն ամբաստանյալի կողմից ցուցմունքներ տալուց և առաջադրված հարցերին պատասխանելուց հետո:
2. Չի թույլատրվում ցուցմունքների տեսաձայնագրառման կամ ձայնագրառման վերարտադրությունն առանց նախապես հրապարակելու մեղադրյալի, ամբաստանյալի այն ցուցմունքները, որոնք պարունակվում են համապատասխան հարցաքննության արձանագրությունում կամ դատական նիստի արձանագրությունում:
(337-րդ հոդվածը լրաց. 15.04.20 ՀՕ-214-Ն)
Հոդված 338. | ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ |
Դատապարտյալը հարցաքննվում է իր նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքների շուրջ` ամբաստանյալի հարցաքննության համար` սույն օրենսգրքով սահմանված կանոններով:
Հոդված 339. | ՎԿԱՅԻՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼԸ և ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼԸ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՄ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ և ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
1. Հարցաքննությունից առաջ նախագահողը պարզում է վկայի ինքնությունը և պարզաբանում է`
1) իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու նրա իրավունքը, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ.
2) ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ սուտ ցուցմունքներ տալու համար պատասխանատվության մասին:
2. Սույն հոդվածի առաջին մասի պահանջների կատարումը նշվում է դատական նիստի արձանագրության մեջ:
3. Տասնվեց տարեկան չդարձած վկան ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ սուտ ցուցմունքներ տալու համար պատասխանատվության մասին չի նախազգուշացվում:
(339-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 340. | ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ |
1. Վկաները հարցաքննվում են միմյանցից անջատ և դեռևս չհարցաքննված վկաների բացակայությամբ:
2. Նախագահողը պարզում է վկայի հարաբերությունն ամբաստանյալի, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի և գործին մասնակցող այլ անձանց հետ և վկային առաջարկում է հայտնել այն ամենը, ինչ հայտնի է իրեն գործի վերաբերյալ: Չի թույլատրվում վկային հարցերով ընդհատել:
3. Կողմի միջնորդությամբ դատական քննության կանչված կամ նրա կողմից ներկայացված վկային առաջին հերթին հարցաքննում է միջնորդություն հարուցած կամ վկային ներկայացրած անձը, այնուհետև` տվյալ կողմում հանդես եկող այլ անձինք, իսկ վերջում` հակառակ կողմի ներկայացուցիչները և դատարանը:
4. Դատարանի նախաձեռնությամբ կանչված վկային առաջին հերթին հարցաքննում է մեղադրանքի կողմը, ապա` պաշտպանության կողմը, այնուհետև` դատարանը:
Հոդված 341. |
ԱՆՉԱՓԱՀԱՍ ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Անչափահաս վկայի հարցաքննությունը, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար, կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է կատարվել ամբաստանյալի բացակայությամբ: Դատական նիստի դահլիճ վերադառնալուց հետո ամբաստանյալի համար հրապարակվում են անչափահաս վկայի ցուցմունքները, նրան հնարավորություն է ընձեռվում տվյալ վկային տալ հարցեր և ցուցմունքներ` վկայի հաղորդած տվյալների վերաբերյալ:
2. Տասնվեց տարին չլրացած վկան պետք է հեռացվի դատական նիստի դահլիճից նրա հարցաքննությունն ավարտվելուց հետո, բացի այն դեպքերից, երբ դատարանը` կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, անհրաժեշտ է համարում այդ վկայի հետագա ներկայությունը:
(341-րդ հոդվածը 03.06.20 ՀՕ-300-Ն օրենքի 8-րդ հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2021 թվականին:)
Հոդված 342. | ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ |
1. Հետաքննության, նախաքննության կամ նախորդ դատական քննության ընթացքում վկայի տված ցուցմունքների հրապարակումը, ինչպես նաև նրա ցուցմունքների տեսաձայնագրառման և ձայնագրառման վերարտադրումը դատական քննության ժամանակ թույլատրվում է, երբ վկան դատական նիստից բացակայում է այնպիսի պատճառներով, որոնք բացառում են նրա դատարան ներկայանալու հնարավորությունը, էական հակասություններ կան այդ ցուցմունքների և դատարանում վկայի տված ցուցմունքների միջև, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
2. Վկայի ցուցմունքների տեսաձայնագրառման կամ ձայնագրառման վերարտադրումը հնարավոր է միայն նրա հարցաքննության արձանագրությունը կամ դատական նիստի արձանագրության այն մասը հրապարակելուց հետո, որտեղ ամրագրված են վկայի ցուցմունքները:
(342-րդ հոդվածը լրաց. 15.04.20 ՀՕ-214-Ն)
Հոդված 343. | ՏՈՒԺՈՂԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ |
Տուժողը հարցաքննվում է սույն օրենսգրքի 339-342 հոդվածներով սահմանված կանոններով:
Հոդված 344. | ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ |
1. Եթե նախաքննության ժամանակ կատարվել է փորձաքննություն, դատական քննության ժամանակ կողմերը և դատարանը հետազոտում են փորձագետի եզրակացությունը: Անհրաժեշտության դեպքում փորձագետը հրավիրվում է դատական քննությանը և մասնակցում է փորձաքննության առարկային վերաբերող ապացույցների հետազոտմանը` ամբաստանյալի, տուժողի, վկաների հարցաքննության ժամանակ տալիս է փորձաքննության առարկային վերաբերող հարցեր, մասնակցում է իրեղեն ապացույցների զննմանը և այլ քննչական գործողություններին:
2. Փորձագետի եզրակացությունը հետազոտելուց հետո դատարանն իրավունք ունի կողմերի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ նշանակել կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն` լսելով դրա վերաբերյալ կողմերից յուրաքանչյուրի կարծիքը:
Հոդված 345. | ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ |
1. Եթե նախաքննության ժամանակ փորձաքննություն չի նշանակվել, դատական քննության ժամանակ կողմերն իրավունք ունեն միջնորդել այն նշանակելու:
2. Կողմը, որի միջնորդությամբ նշանակվում է փորձաքննություն, գրավոր ներկայացնում է այն հարցերը, որոնց վերաբերյալ պետք է տրվի փորձագետի եզրակացություն, նշում է, թե ինչ պետք է հետազոտվի, կարող է նշել, թե ով պետք է ներգրավվի որպես փորձագետ: Այս բոլոր հարցերի մասին մյուս կողմն իրավունք ունի շարադրել իր կարծիքը:
3. Դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելիս նախագահողը մեղադրանքի և պաշտպանության կողմերին առաջարկում է ձևակերպել փորձագետին ուղղված հարցերը և շարադրել իրենց կարծիքն այն մասին, թե ում հանձնարարել փորձաքննությունը և ինչ պետք է հետազոտել: Վերջնական որոշումը կայացնում է դատարանը:
4. Նշված հարցերի մասին իր կարծիքը շարադրելու համար մեղադրանքի կամ պաշտպանության կողմում հանդես եկող որևէ անձի միջնորդության առկայության դեպքում կարող է հայտարարվել ընդմիջում: Կողմերն իրավունք ունեն որպես փորձագիտական հետազոտության օբյեկտներ ներկայացնել առարկաներ, փաստաթղթեր: Այդպիսի օբյեկտների թվից դրանք հանելիս դատարանը պարտավոր է կայացնել պատճառաբանված որոշում:
5. Փորձագետ նշանակված անձին հանձնվում է փորձաքննություն նշանակելու մասին դատարանի որոշման պատճենը և պարզաբանվում են նրա իրավունքները և պարտականությունները: Փորձագետի եզրակացությունը հրապարակվում և հետազոտվում է սույն օրենսգրքի 344 հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 346. | ՓՈՐՁԱԳԵՏԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Փորձագետի կողմից եզրակացությունը հրապարակելուց հետո նրան կարող են տրվել հարցեր` եզրակացությունը պարզելու կամ լրացնելու համար:
2. Փորձագետին առաջին հերթին հարցաքննում է այն անձը, որի միջնորդությամբ նշանակվել է փորձաքննությունը, ապա` այդ կողմում հանդես եկող այլ անձինք, այնուհետև` հակառակ կողմի ներկայացուցիչները և դատարանը:
3. Եթե փորձաքննությունը կատարվել է կողմերի միջև համաձայնությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ, փորձագետին սկզբից հարցաքննում է մեղադրանքի կողմը, ապա` պաշտպանության կողմը, այնուհետև` դատարանը:
Հոդված 347. | ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՄ ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼԸ |
Փորձագետի եզրակացությունը բավականաչափ պարզ կամ լրիվ չհամարվելու, ինչպես նաև փորձագետների միջև տարաձայնություններ լինելու դեպքում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն` պահպանելով մինչդատական վարույթում փորձաքննության կատարման` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:
Հոդված 348. | ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ |
1. Դատարանում գտնվող իրեղեն ապացույցները և դատական նիստում կողմերի ներկայացրած և իրեղեն ապացույցներ ճանաչված առարկաները զննում են մեղադրանքի կողմը, պաշտպանության կողմը և դատարանը: Եթե իրեղեն ապացույց ճանաչված առարկան ներկայացրել է կողմը` նա առաջինն է մասնակցում դրա զննությանը: Զննության ժամանակ իրեղեն ապացույցները նախագահողը կարող է ներկայացնել վկաներին, փորձագետին, մասնագետին: Այդ անձինք պարտավոր են դատարանի ուշադրությունը հրավիրել իրեղեն ապացույցի զննման ժամանակ հայտնաբերված և գործի համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքների վրա:
2. Այն իրեղեն ապացույցների զննումը, որոնք չեն կարող բերվել դատարան, կատարվում է սույն հոդվածի առաջին մասի կանոնների պահպանմամբ:
Հոդված 349. | ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ |
Նախաքննության ժամանակ գործին կցված կամ դատական նիստում դատարանին ներկայացված փաստաթղթերը հրապարակվում են, եթե դրանցում արտացոլված կամ հաստատված են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ:
Հոդված 350. | ՏԵՂԱՆՔԻ և ՇԵՆՔԻ ԶՆՆՈՒՄԸ |
1. Եթե դատարանը, լսելով կողմերի կարծիքը, գտնի, որ չի կարելի սահմանափակվել նախաքննության կամ հետաքննության ժամանակ կատարված տեղանքի կամ շենքի զննության արձանագրությունը հրապարակելով, կամ եթե այդ գործողությունները չեն կատարվել, կատարվում է տեղանքի կամ շենքի զննություն:
2. Անհրաժեշտության դեպքում տեղանքի և շենքի զննություն կարող է կատարվել վկաների, փորձագետի, մասնագետի մասնակցությամբ:
Հոդված 351. | ՃԱՆԱՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ՔՆՆՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ, ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՄՈՒՇՆԵՐ ՍՏԱՆԱԼԸ |
1. Ճանաչման ներկայացնելը, քննչական փորձարարությունը, հետազոտման համար նմուշներ ստանալը դատական քննության ժամանակ կատարվում է սույն օրենսգրքում սահմանված կանոնների պահպանմամբ, կողմերի մասնակցությամբ` առանց ընթերակաների:
2. Հետազոտության համար նմուշներ ստանալը, ճանաչման ներկայացնելը, քննչական փորձարարությունը անհրաժեշտության դեպքում կարող են կատարվել դռնփակ դատական նիստում` ելնելով գործի հանգամանքներից:
Հոդված 352. | ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ |
1. Մեղադրողն իրավունք ունի միջնորդել, որպեսզի ապացույցների հետազոտումը սահմանափակվի մինչ այդ պահը հետազոտված ապացույցներով: Դատարանը, լսելով կողմերից յուրաքանչյուրին, իրավունք ունի բավարարել այդ միջնորդությունը: Դատարանը մերժում է միջնորդությունը, եթե գտնում է, որ դեռևս չհետազոտված ապացույցները վերաբերում են գործի այնպիսի էական հանգամանքներին, որոնք դեռևս չեն ստացել բավարար լուսաբանում:
2. Պաշտպանության կողմն իրավունք ունի հրաժարվել դեռևս չհետազոտված այն ապացույցները հետազոտելուց, որոնք ներկայացվել, գործին կցվել են այդ կողմի միջնորդությամբ: Այդպիսի հրաժարումը դատարանի համար պարտադիր է:
Հոդված 353. | ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼԸ |
1. Երբ ապացույցները հետազոտված են, նախագահողը`
1) կողմերին բացատրում է, որ նրանք դատական վիճաբանությունների փուլում, իսկ դատարանը` դատավճիռ կայացնելիս, իրավունք ունեն հիմնվել միայն այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ժամանակ.
2) պաշտպանության և մեղադրանքի կողմերին հարցնում է, թե նրանք միջնորդում են արդյոք լրացնել դատաքննությունը` ինչպիսի ապացույցների հետազոտմամբ և գործի կոնկրետ որ հանգամանքները բացահայտելու համար:
2. Եթե հարուցվում է դատաքննությունը լրացնելու մասին միջնորդություն, դատարանն այն լուծում է` ղեկավարվելով գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն ապահովելու պահանջով: Միջնորդությունը բավարարվելու դեպքում դատաքննությունը շարունակվում է:
3. Այն դեպքում, երբ դատաքննությունը շարունակվելու մասին միջնորդություն չի հարուցվում կամ դատարանը պատճառաբանված մերժում է միջնորդությունը, նախագահողը դատաքննությունը հայտարարում է ավարտված:
Գ Լ ՈՒ Խ 44
ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ
Հոդված 354. | ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ԿԱՐԳԸ |
1. Դատաքննությունն ավարտելուց հետո նախագահողը հայտարարում է, որ դատարանն անցնում է դատական վիճաբանություններն ունկնդրելուն և ամբաստանյալի վերջին խոսքը լսելուն:
2. Եթե դատական վիճաբանություններին մասնակցող անձանցից որևէ մեկը միջնորդում է` իրեն ժամանակ տրամադրել դատական վիճաբանություններին նախապատրաստվելու համար, նախագահողը հայտարարում է ընդմիջում` նշելով դրա տևողությունը:
3. Դատական վիճաբանությունները բաղկացած են մեղադրողի, տուժողի կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական պատասխանողի կամ նրա ներկայացուցչի, պաշտպանի, ամբաստանյալի` նշված հաջորդականությամբ արտասանած ճառերից:
4. Եթե մեղադրանքը պաշտպանում է մի քանի մեղադրող, գործին մասնակցում են մի քանի տուժող, պաշտպան, քաղաքացիական պատասխանող և նրանց ներկայացուցիչներ, քաղաքացիական հայցվոր և նրանց ներկայացուցիչներ, ամբաստանյալ, նախագահողը, նրանց ժամանակ է տալիս` ելույթ ունենալու հաջորդականությունն իրենց միջև որոշելու համար: Անհրաժեշտության դեպքում դրա համար կարող է հայտարարվել ընդմիջում: Եթե նշված անձինք վիճաբանություններում ելույթ ունենալու հաջորդականության հարցում համաձայնության չեն գալիս, դատարանը, լսելով նրանց կարծիքը, ընդունում է համապատասխան որոշում:
5. Իրենց ճառերում կողմերն իրավունք չունեն հիմնվել այնպիսի ապացույցների վրա, որոնք չեն հետազոտվել դատաքննության ժամանակ: Իր հետևությունները հիմնավորելու համար նոր ապացույցներ օգտագործելու անհրաժեշտության դեպքում կողմը միջնորդություն է հարուցում դատաքննությունը վերսկսելու մասին` նշելով, թե որ հանգամանքներն են պահանջում լրացուցիչ հետազոտություն և ինչպիսի նոր ապացույցների հիման վրա: Դատարանը, լսելով մյուս կողմի կարծիքը, պատճառաբանված որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին:
6. Դատարանը չի կարող դատական վիճաբանությունների տևողությունը սահմանափակել որոշակի ժամանակով, սակայն նախագահողն իրավունք ունի ընդհատել վիճաբանություններին մասնակցող անձանց, եթե նրանք շոշափում են քննարկվող գործի հետ առնչություն չունեցող հանգամանքներ:
7. Դատական վիճաբանությունների բոլոր մասնակիցներն իրենց արտասանած ճառերից հետո իրավունք ունեն այդ ճառերում ասվածի առթիվ ևս մեկական անգամ ելույթ ունենալ ռեպլիկի կարգով: Վերջին ռեպլիկի իրավունքը միշտ պատկանում է պաշտպանին և ամբաստանյալին:
Հոդված 355. | ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ |
1. Դատական վիճաբանություններն ավարտվելուց հետո վերջին խոսքը տրվում է ամբաստանյալին: Ամբաստանյալի վերջին խոսքի ժամանակ նրան հարցեր տալ չի թույլատրվում:
2. Դատարանը չի կարող ամբաստանյալի վերջին խոսքի տևողությունը սահմանափակել որոշակի ժամանակով: Նախագահողն իրավունք ունի ամբաստանյալին ընդհատել, եթե նա շոշափում է գործի հետ ակնհայտորեն առնչություն չունեցող հանգամանքներ:
3. Եթե իր վերջին խոսքում ամբաստանյալը հայտնում է գործի համար էական նշանակություն ունեցող նոր հանգամանքներ, դատարանը վերսկսում է դատաքննությունը:
Հոդված 356. | ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՌԱՆԱԼԸ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՍԵՆՅԱԿ |
Ամբաստանյալի վերջին խոսքը լսելուց հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ` դատավճիռ կամ որոշում կայացնելու համար` հայտարարելով դատավճիռը կամ որոշումը հրապարակելու վայրը, օրը և ժամը:
(356-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն)
Գ Լ ՈՒ Խ 45
ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԸ
Հոդված 357. | ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԸ |
Դատարանները դատավճիռները կայացնում են հանուն Հայաստանի Հանրապետության:
⚖ | ⚖ |
Հոդված 358. | ԴԱՏԱՎՃՌԻ ՕՐԻՆԱԿԱՆ, ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ և ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ԼԻՆԵԼԸ |
1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս:
3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`
դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.
այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.
դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները:
Հոդված 359. | ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՍԵՆՅԱԿԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ |
1. Դատարանը դատավճիռը կայացնում է խորհրդակցական սենյակում: Խորհրդակցական սենյակում կարող են ներկա գտնվել միայն տվյալ գործը քննող դատարանի կազմում ընդգրկված դատավորները: Այլ անձանց ներկայությունը չի թույլատրվում:
2. Դատավորները կարող են ընդմիջել խորհրդակցությունն իրենց անհրաժեշտ հանգստի համար` աշխատանքային օրը ավարտվելու դեպքում, ինչպես նաև հանգստյան և տոն օրերին:
3. Դատավորներն իրավունք չունեն հրապարակել խորհրդակցական սենյակի գաղտնիությունը:
Հոդված 360. | ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԻՍ ԴԱՏԱՐԱՆԻ ԼՈՒԾՄԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՀԱՐՑԵՐԸ |
1. Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը`
1) ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը.
2) այդ արարքը համապատասխանում է արդյոք քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերի հատկանիշներին.
3) ապացուցված է արդյոք ամբաստանյալի կողմից այդ արարքը կատարելը.
4) ապացուցված է արդյոք ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ և, եթե այո, ապա քրեական օրենսգրքի որ հոդվածով, մասով, կետով է նախատեսված այն.
5) ապացուցված է արդյոք ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայությունը.
6) ենթակա է արդյոք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար.
7) ինչ պատիժ պետք է նշանակվի ամբաստանյալի նկատմամբ.
8) ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը.
9) (կետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-61-Ն)
10) քաղաքացիական հայցը ենթակա է արդյոք բավարարման, ում օգտին և ինչ չափով, ինչպես նաև պատճառված գույքային վնասը ենթակա է արդյոք հատուցման, եթե քաղաքացիական հայց չի հարուցվել.
11) վերացվելու է արդյոք հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցումը կամ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար գույքի վրա դրված կալանքը.
12) ինչ անել իրեղեն ապացույցները.
13) վերացվելու, փոխվելու կամ ընտրվելու է արդյոք խափանման միջոց և ինչպիսի միջոց.
14) ում վրա և ինչ չափով պետք է դրվեն դատական ծախսերը.
15) հանցանքը կատարելու մեջ մեղավոր ճանաչված ամբաստանյալի նկատմամբ անհրաժեշտ է արդյոք կիրառել հարկադրական բուժում գինեմոլությունից և թմրամոլությունից, նրա նկատմամբ նշանակել արդյոք խնամակալություն.
16) ապացուցված է արդյոք, որ բռնագանձման ենթակա գույքը ստացվել է հանցագործության կատարման արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից կամ օգտագործվել է կամ նախատեսվել է օգտագործվել որպես հանցագործության գործիք կամ միջոց կամ ուղղվել է ահաբեկչության ֆինանսավորմանը կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված մաքսանենգության առարկա:
2. Ամբաստանյալին մի քանի հանցանքներ կատարելու մեջ մեղադրելիս դատարանը սույն հոդվածի առաջին մասի 1-8-րդ կետերում նշված հարցերը լուծում է յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ առանձին:
3. Մի քանի ամբաստանյալների դեպքում սույն հոդվածի առաջին մասում նշված բոլոր հարցերը լուծվում են յուրաքանչյուր ամբաստանյալի նկատմամբ առանձին:
(360-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-115-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-84-Ն)
Հոդված 3601 . | Դատարանի լրացուցիչ որոշումը |
1. Դատարանը դատավճռի կամ որոշման հետ միաժամանակ համապատասխան հիմքերի առկայության դեպքում պարտավոր է կայացնել լրացուցիչ որոշում, որով պետական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունն է հրավիրում դատական քննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում:
2. Դատարանի լրացուցիչ որոշումը պետք է լինի պատճառաբանված: Լրացուցիչ որոշումը դատարանի հայեցողությամբ կարող է հրապարակվել դատական նիստում:
3. Լրացուցիչ որոշումն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, իսկ այդպիսինը չլինելու դեպքում` խախտում թույլ տված պաշտոնատար անձին: Լրացուցիչ որոշումն ստացած պաշտոնատար անձը պարտավոր է որոշումը ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, քննարկել այն և ձեռնարկել համապատասխան միջոցներ առկա խախտումները վերացնելու կամ նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ։
(3601 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 361. | ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼԸ |
1. Այն դեպքում, երբ հետաքննության, նախաքննության կամ դատական քննության ժամանակ առաջացել է ամբաստանյալի մեղսունակության կամ գործով վարույթն իրականացնելու պահին նրա կողմից իր գործողությունների համար հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակության հարցը, որի կապակցությամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, դատարանը պարտավոր է դատավճիռ կայացնելիս այդ հարցը քննարկել ևս մեկ անգամ:
2. Գտնելով, որ ամբաստանյալը արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակ վիճակում, կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, դատարանն ընդունում է համապատասխան որոշում:
Հոդված 3611 . | Դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատական ակտ կայացնելը |
(վերնագիրը փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)
1. Դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատավորների խորհրդակցության ժամանակ խորհրդակցական սենյակում կարող են գտնվել միայն տվյալ գործով դատարանի կազմում ընդգրկված դատավորները: Այլ անձանց ներկայությունն արգելվում է: Դատավորներն իրավունք չունեն հրապարակելու խորհրդակցության ժամանակ արտահայտված կարծիքները:
2. Նախագահողը հարցերը դատարանի լուծմանն է դնում սույն օրենսգրքի 360-րդ և 361-րդ հոդվածներով նշված հաջորդականությամբ:
3. Յուրաքանչյուր հարցին դատավորներից յուրաքանչյուրը պետք է դրական կամ բացասական պատասխան տա: Դատավորներն իրավունք չունեն ձեռնպահ մնալու քվեարկությունից:
4. Սույն օրենսգրքի 360-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր հարցով առաջին հերթին քվեարկության է դրվում այն առաջարկը, որն առավել բարենպաստ է ամբաստանյալի համար:
5. Դատական ակտն ամբողջությամբ և դրա յուրաքանչյուր էջը ստորագրում են բոլոր դատավորները: Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում: Հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին։
6. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասին:
7. Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հետ միաժամանակ։
(3611 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-211-Ն)
Հոդված 362. | ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 363. | ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍԵԼԸ ԿԱՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ |
1. Եթե խորհրդակցական սենյակում, սույն օրենսգրքի 360-362 հոդվածներում մատնանշված հարցերը քննարկելիս, դատարանը գտնի, որ դրանց լուծման համար անհրաժեշտ է լրացնել դատաքննությունը, դատարանը որոշում է կայացնում դատաքննությունը վերսկսելու մասին: Վերսկսված դատաքննությունն ավարտելուց հետո դատարանը նորից է սկսում դատական վիճաբանությունները և լսում է ամբաստանյալի վերջին խոսքը, որից հետո հեռանում է խորհրդակցական սենյակ:
2. Բացահայտելով գործը լրացուցիչ քննության ուղարկելու համար սույն օրենսգրքի 311 հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը` դատարանն այդ մասին կայացնում է պատճառաբանված որոշում:
(363-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր 24.07.2007 ՍԴՈ-710 որոշմամբ)
Հոդված 364. | ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ |
Դատարանի դատավճիռը կարող է լինել մեղադրական կամ արդարացման:
Հոդված 365. | ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ |
1. Մեղադրական դատավճիռը բովանդակում է հանցանքի կատարման մեջ ամբաստանյալին մեղավոր ճանաչելու և նրա նկատմամբ քրեական պատիժ կիրառելու, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` քրեական պատիժ չկիրառելու կամ պատժից ազատելու մասին դատարանի որոշումը:
2. Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ:
(365-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 366. | ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ |
1. Արդարացման դատավճիռը ճանաչում և հռչակում է հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի անմեղությունը` այն մեղադրանքով, որով նա ներգրավվել է որպես մեղադրյալ:
2. Դատարանը պարտավոր է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում տվյալ դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ:
3. Եթե արդարացման դատավճիռ կայացնելիս անհայտ է մնում այդ հանցանքը կատարած անձը, դատարանը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, գործն ուղարկում է դատախազին` լուծելու նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:
4. Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ:
(366-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 367. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԸ ԼՈՒԾԵԼԸ ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԻՍ |
Դատավճիռ կայացնելիս դատարանը, ելնելով քաղաքացիական հայցի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքից, հարուցված հայցը բավարարում է լրիվ կամ մասնակիորեն, կամ մերժում է դրա բավարարումը, կամ այն թողնում է առանց քննության:
Հոդված 368. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ |
Քաղաքացիական հայցը բավարարելու դեպքում դատարանն իրավունք ունի, մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, որոշում կայացնել հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին, եթե այդպիսի միջոցներ նախկինում ձեռնարկված չեն եղել:
Հոդված 369. | ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱԶՄԵԼԸ |
1. Անհրաժեշտ բոլոր հարցերը լուծելուց հետո դատարանն անցնում է դատավճիռ կազմելուն: Դատավճիռը կազմվում և հրապարակվում է երկշաբաթյա ժամկետում:
2. Դատավճիռը շարադրվում է պարզ և հասկանալի արտահայտություններով:
3. Դատավճիռը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
4. Դատավճիռն ամբողջությամբ և դրա յուրաքանչյուր էջը պետք է ստորագրեն բոլոր դատավորները: Առանձին կարծիքի մնացած դատավորը նույնպես ստորագրում է դատավճիռը:
5. Դատավճռում ուղղումը պետք է համաձայնեցվի և հաստատվի բոլոր դատավորների ստորագրություններով, խորհրդակցական սենյակում` մինչև դատավճիռը հրապարակելը:
(369-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն)
Հոդված 370. | ԴԱՏԱՎՃՌԻ ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍԸ |
Դատավճռի ներածական մասում ցույց է տրվում`
1) որ դատավճիռը կայացվել է Հայաստանի Հանրապետության անունից.
2) դատավճիռը կայացնելու ժամանակը և վայրը.
3) դատավճիռը կայացնող դատարանի անունը, դատարանի կազմը, դատական նիստի քարտուղարը, մեղադրողը, պաշտպանը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը, նրանց ներկայացուցիչները.
4) ամբաստանյալի անունը, հայրանունը, ազգանունը, նրա ծննդյան թվականը, ամիսը, օրը և ծննդավայրը, ընտանեկան դրությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքը, կրթությունը և ամբաստանյալի անձին վերաբերող այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի համար.
5) այն քրեական օրենքը, որով նախատեսված հանցանքի կատարման համար մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել:
(370-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 371. | ԴԱՏԱՎՃՌԻ ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ-ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԸ |
Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում`
1) մեղադրանքի բովանդակությունը.
2) գործի հանգամանքների, մեղադրանքի ապացուցված լինելու և ամբաստանյալի մեղավորության մասին դատարանի հետևությունները.
3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները.
4) օրենքի այն նորմերը, որոնցով դատարանը ղեկավարվել է որոշում ընդունելիս:
Եթե դատավճիռը կայացնելիս դատարանը կիրառել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, ապա նշվում է նաև համապատասխան պայմանագիրը։
(371-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, 30.09.13 ՀՕ-102-Ն)
Հոդված 372. | ԴԱՏԱՎՃՌԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԸ |
Դատավճռի եզրափակիչ մասում նշվում են`
1) դատարանի որոշումները.
2) դատարանի դատավճռի բողոքարկման կարգը:
Եթե առկա է դատավճռում նշված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, ապա դատավճռում նշվում են նաև համապատասխան պայմանագիրը և դրանից բխող այն իրավունքը (իրավունքները), որից (որոնցից) կարող է օգտվել դատապարտյալը կամ արդարացվածը։
(372-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 373. | ԴԱՏԱՎՃՌԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ |
1. Դատավճիռն ստորագրելուց հետո դատարանը վերադառնում է դատական նիստի դահլիճ, և նախագահողը հրապարակում է դատավճիռը: Դատական նիստի դահլիճում բոլոր ներկա գտնվողները դատավճիռը լսում են հոտնկայս:
2. Եթե դատավճիռը շարադրված է այն լեզվով, որին ամբաստանյալը չի տիրապետում, ապա դատավճիռը հրապարակվելուց անմիջապես հետո թարգմանիչն այն պետք է թարգմանաբար կարդա այն լեզվով, որին ամբաստանյալը տիրապետում է:
3. Նախագահողն ամբաստանյալին, մյուս մասնակիցներին պարզաբանում է դատավճռի բողոքարկման կարգը և ժամկետը: Արդարացվածին պետք է բացատրվի ապօրինի ձերբակալման, որպես մեղադրյալ ներգրավելով, խափանման միջոցներ կիրառելով, ապօրինի դատի տալով պատճառված վնասի հատուցման նրա իրավունքը, ինչպես նաև տվյալ իրավունքի իրականացման կարգը:
4. Ամբաստանյալին բացատրվում է ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը:
(373-րդ հոդվածը խմբ. 07.03.18 ՀՕ-151-Ն )
Հոդված 374. | ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻՆ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼԸ |
Ամբաստանյալին արդարացնելու, ինչպես նաև պատիժը կրելուց ազատելով մեղադրական դատավճիռ կայացնելու, կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու, կամ պատիժը կրելը հետաձգելու, կամ նրան ազատությունից զրկելու հետ չկապված պատժի կամ այն ժամկետով ազատազրկման դատապարտելու դեպքում, որը չի գերազանցում ամբաստանյալի նախնական կալանքի տակ փաստացի գտնվելու ժամկետը, եթե ամբաստանյալը կալանքի տակ է գտնվում, դատարանը նրան անհապաղ ազատում է կալանքից դատական նիստի դահլիճում:
(374-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, 01.06.06 ՀՕ-121-Ն)
Հոդված 375. | ԴԱՏԱՎՃՌԻ ՊԱՏՃԵՆԸ ՀԱՆՁՆԵԼԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԻՆ ԿԱՄ ԱՐԴԱՐԱՑՎԱԾԻՆ |
Դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին: Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին դատավճռի պատճենն այդ նույն ժամկետում հանձնվում է նրանց միջնորդությամբ:
Բ Ա Ժ Ի Ն 91
ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԿԱՐԳ
Գ Լ ՈՒ Խ 451
ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԵՏ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԿԱՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Արագացված կարգի կիրառման հիմքերը |
1. Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:
Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը դատարանի առաջարկությամբ կարող է իր դիրքորոշումը փոխել, թեպետ արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում դատարանը կիրառում է դատական քննության արագացված կարգ, եթե`
1) ամբաստանյալը գիտակցում է իր կողմից ներկայացված միջնորդության բնույթը և հետևանքները, և
2) միջնորդությունը ներկայացված է կամավոր, և
3) պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, եթե ամբաստանյալն ունի այդպիսին:
3. Դատարանը, գտնելով, որ ամբաստանյալի կողմից միջնորդություն ներկայացնելիս չեն պահպանվել սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված պայմանները, որոշում է ընդունում ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:
Դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է նաև, եթե պարզում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ: Այս դեպքում դատարանն իր նախաձեռնությամբ սույն օրենսգրքի 3091 հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով և ժամկետով հետաձգում է դատական նիստը` առաջարկելով գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը: Ամբաստանյալի կամ մեղադրյալի անմեղսունակության առնչությամբ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դատարանը մերժում է արագացված կարգ կիրառելու միջնորդությունը՝ անցնելով ընդհանուր կարգով գործի քննությանը:
Այն դեպքում, երբ տուժողը փաստարկված առարկում է դատարանում արագացված կարգ կիրառելու միջնորդության դեմ, ապա դատարանը կարող է որոշում կայացնել ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:
4. Դատարանը դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին ամբաստանյալի միջնորդությունը մերժելու դեպքում կայացնում է որոշում:
5. Միևնույն գործով մի քանի ամբաստանյալների կամ մեղադրյալների դեպքում, եթե նրանցից թեկուզ մեկն առարկում է դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ, ապա գործի քննությունը կատարվում է ընդհանուր կարգով։
6. Եթե տվյալ գործով հարուցված է նաև քաղաքացիական հայց, և ամբաստանյալը (մեղադրյալը) կամ քաղաքացիական պատասխանողը ընդունում է այն, ապա դատարանը դատավճռով բավարարում է նաև քաղաքացիական հայցը, եթե այն չի հակասում օրենքին: Այդ դեպքում դատարանը պետք է լրացուցիչ պարզի, թե արդյոք հայցի ընդունումը կամավոր է, և արդյոք այն վերաբերում է այլ անձանց իրավունքներին: Դատարանը, գտնելով, որ հայցի ընդունումը հակասում է օրենքին կամ կամավոր չէ կամ վերաբերում է այլ անձանց իրավունքներին, հայցը թողնում է առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրա իրավունքը:
Իսկ այն դեպքում, երբ ամբաստանյալը կամ քաղաքացիական պատասխանողը քաղաքացիական հայցը չի ընդունում, ապա դատարանը քաղաքացիական հայցը թողնում է առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրա իրավունքը:
(3751 -ին հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, 21.03.18 ՀՕ-177-Ն)
Միջնորդություն ներկայացնելու կարգը |
1. Ամբաստանյալը (մեղադրյալը) դատական քննության արագացված կարգով անցկացնելու միջնորդություն կարող է ներկայացնել քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչև դատաքննությունն սկսվելը:
2. Ներկայացված միջնորդությունը դատարանում պետք է հաստատվի պաշտպանի ներկայությամբ և նրա հետ խորհրդակցելուց հետո: Այն դեպքում, երբ ամբաստանյալը (մեղադրյալը) ներկայացրել է արագացված կարգ կիրառելու միջնորդություն և չունի պաշտպան, ապա դատարանը պարտավոր է ամբաստանյալին ապահովել պաշտպանով: Եթե ամբաստանյալին հնարավոր չէ անհապաղ ապահովել պաշտպանով, ապա դատարանը պաշտպանի մասնակցությունն ապահովելու նպատակով դատական նիստը հետաձգում է: Եթե ամբաստանյալը հրաժարվում է պաշտպան ունենալուց, ապա դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է` անցնելով ընդհանուր կարգով գործի քննությանը:
(3752 -րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Արագացված կարգով դատական քննություն անցկացնելու և դատավճիռ կայացնելու կարգը |
1. Արագացված կարգով դատական քննությունն անցկացվում է սույն օրենսգրքի 41, 42, 44 և 45 գլուխներով նախատեսված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածի պահանջները:
2. Դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու մասին ամբաստանյալի միջնորդության քննությունը սկսվում է մեղադրողի կողմից ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ներկայացմամբ:
3. Դատավորը հարցեր է տալիս ամբաստանյալին համոզվելու համար` պարզ է արդյոք նրան առաջադրված մեղադրանքը, համաձայն է արդյոք նա մեղադրանքի հետ, պնդում է արդյոք արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին միջնորդությունը, արդյոք միջնորդությունը ներկայացվել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը արդյոք խորհրդակցել է պաշտպանի հետ (եթե ամբաստանյալն ունի այդպիսին), գիտակցում է արդյոք արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները:
4. Հարցերի արդյունքում դատարանը, համոզվելով, որ առկա են սույն օրենսգրքի 3751 հոդվածով նախատեսված պայմանները, որոշում է կայացնում արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: Հակառակ դեպքում դատական քննությունն իրականացվում է ընդհանուր կարգով:
5. Դատարանը արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում: Սակայն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:
6. Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը:
7. Դատավճիռը հրապարակելուց հետո դատավորը կողմերին պարզաբանում է դատավճիռը բողոքարկելու` սույն օրենսգրքի 46 գլխով նախատեսված իրավունքը և կարգը:
8. Սույն օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասի 2-8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերն ամբաստանյալից ենթակա չեն բռնագանձման:
(3753 -րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն)
Հոդված 3754. |
Դատավճռի բողոքարկման սահմանները |
Դատավճիռը, որը կայացվել է սույն օրենսգրքի 3753 հոդվածին համապատասխան, կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով նախատեսված կարգով, բացառությամբ սույն օրենսգրքի 395 հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքի:
(3754 -րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն)
(բաժինը լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 10
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 46
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
⚖ | ⚖ | ⚖ | ⚖ | ⚖ | ⚖ | ⚖ |
Հոդված 376. |
Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը |
1. Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը, նրա պաշտպանը և օրինական ներկայացուցիչը, մեղադրողը կամ վերադաս դատախազը, տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը և իրավահաջորդը, իսկ սույն օրենսգրքի 3761 հոդվածի 2-րդ և 2.1-րդ կետերով նախատեսված ակտերի դեմ՝ նաև արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները: Քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները դատական ակտն իրավունք ունեն բողոքարկելու քաղաքացիական հայցի մասով։ Քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև տվյալ գործով կողմեր չհանդիսացող անձինք, եթե դատական ակտն առնչվում է նրանց շահերին։ Կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև դիմողն իրավունք ունեն վերաքննության կարգով բողոքարկելու սույն օրենսգրքի 3761 հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված դատական ակտերը:
2. Մեղադրողը կամ վերադաս դատախազն իրավունք չունի բողոքարկելու գործն ըստ էության լուծող դատական ակտը քաղաքացիական հայցի մասով, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացիական հայցը շոշափում է պետության գույքային շահերը:
(376-րդ հոդվածը լրաց., փոփ. 18.02.04 ՀՕ-34-Ն, փոփ. 13.09.05 ՀՕ-178-Ն, խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց., փոփ. 21.02.07 ՀՕ-93-Ն, լրաց. 22.02.07 ՀՕ-129-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)
⚖ |
Հոդված 3761 . | Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկումը |
Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝
1) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը.
2) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը.
2.1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով.
3) առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները.
4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումները.
5) առաջին ատյանի դատարանի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները.
6) հանձնման մասին դատարանի որոշումները.
7) սույն օրենսգրքի 49 գլխով նախատեսված հարցերի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումները.
8) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այլ դատական ակտեր:
(3761-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, 26.12.08 ՀՕ-237-Ն, փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)
(3761-րդ հոդվածի 4-րդ կետն այն մասով, որ չի նախատեսում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, ճանաչվել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 81-րդ հոդվածներին հակասող 06.11.19 ՍԴՈ-1487 որոշմամբ:
Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2020 թվականի ապրիլի 15-ը:)
Հոդված 377. | ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԸ |
Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքներով գործերը քննում է քրեական վերաքննիչ դատարանը (այսուհետ` վերաքննիչ դատարան):
(377-րդ հոդվածը փոփ. 21.02.07 ՀՕ-93-Ն, 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 378. | ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
Վերաքննիչ բողոքը ներկայացվում է վերաքննիչ դատարան, իսկ դրա պատճենը` դատական ակտ կայացրած դատարան` սույն օրենսգրքի 382 հոդվածի և 383 հոդվածի երկրորդ մասի պահանջները կատարելու համար:
(378-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 379. | ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ |
1. Վերաքննիչ բողոք բերվում են՝
1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում.
2) սույն օրենսգրքի 3761 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ դատական ակտը` օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում.
2.1) սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված դեպքում` սույն օրենսգրքի 426.3 և 426.4 հոդվածներով սահմանված ժամկետներում.
3) առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում:
2. (մասն ուժը կորցրել է 13.09.19 ՀՕ-155-Ն)
(379-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-237-Ն, փոփ. 13.09.19 ՀՕ-155-Ն)
(379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով ժամկետային սահմանափակում է նախատեսում անձի իրավական վիճակի բարելավմանն ուղղված առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման համար, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, ճանաչվել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 69-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր 23.10.2018 ՍԴՈ-1431 որոշմամբ:)
Հոդված 380. | ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին` բացատրություններ տալու համար:
2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը և քննել գործը` պահպանելով սույն օրենսգրքի 382 հոդվածում և 383 հոդվածի երկրորդ մասում շարադրված պահանջները: Վերաքննիչ դատարանը բողոք ներկայացրած անձի միջնորդության հիման վրա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով համարում է հարգելի, եթե բողոք ներկայացրած անձը հիմնավորում է, որ դատական ակտն ստանալու պահից չեն լրացել բողոքարկման ժամկետները։
3. Բաց թողնված ժամկետը վերականգնելու դեպքում դատական ակտի կատարումը կարող է կասեցվել:
(380-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց. 13.09.19 ՀՕ-155-Ն)
(380-րդ հոդվածի 1-ին մասը այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 16.10.2012 ՍԴՈ-1052 որոշմամբ:)
Հոդված 3801 . | Վերաքննիչ բողոք բերելու հիմքերը |
1. Վերաքննիչ բողոք բերելու հիմքերն են`
1) դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.
2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:
(3801 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-237-Ն)
⚖ | ⚖ |
Հոդված 381. | ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ և վարույթ ընդունելը |
(վերնագիրը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)
1. Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`
1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) տվյալներ` բողոք բերած անձի մասին` նշելով նրա դատավարական կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.
3) դատական ակտը, որը բողոքարկվում է, և այն կայացրած դատարանի անվանումը.
4) նշում այն մասին, թե դատական ակտը բողոքարկվում է ամբողջությամբ, թե մի մասով.
5) բողոքի հիմքերը և պահանջը.
51) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.
6) առկայության դեպքում` այն ապացույցները, որոնցով դիմողը հիմնավորում է իր պահանջները, և որոնք պետք է հետազոտվեն վերաքննիչ դատարանում, այդ թվում` նաև առաջին ատյանի դատարանում նախօրոք չհետազոտված ապացույցները.
7) բողոքին կցվող նյութերի ցանկը.
8) բողոք ներկայացնող անձի ստորագրությունը:
2. Վերաքննիչ դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը, եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ և 6-8-րդ կետերով սահմանված պահանջներին:
2.1. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողնում է առանց քննության, եթե՝
1) վերաքննիչ բողոքը բերվել է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-ին կետերով սահմանված պահանջների խախտմամբ.
2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է.
3) վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.
4) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով.
5) վերաքննիչ բողոք ներկայացրած անձը մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վերաքննիչ բողոքը հետ վերցնելու մասին.
6) բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.
7) բողոքը բերվել է սույն օրենսգրքի 375.4-րդ հոդվածի պահանջի խախտմամբ.
8) չեն վերացվել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր թերություններ։
2.2. Վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու կամ վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում գործը վերաքննիչ դատարանում ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում` նշելով առկա թերությունները։
2.3. Վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված թերությունները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Ձևական թերությունները չշտկելու կամ նոր թերություններ թույլ տալու դեպքում վերաքննիչ բողոքը թողնվում է առանց քննության։
3. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել գործի դատական քննության ընթացքում:
4. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-211-Ն)
5. Ստորադաս դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է նախագահողը:
6. Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը կարող է մերժել միայն այն դեպքում, երբ չեն պահպանվել վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջները, բացառությամբ այն դեպքի, երբ վերաքննիչ բողոքը բերվել է սույն օրենսգրքի 3761 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դատական ակտի դեմ, որի հիմքերի բավարարության հարցը վերաքննիչ դատարանը լուծում է կոլեգիալ կազմով:
(381-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ., փոփ., լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-237-Ն, 10.06.14 ՀՕ-48-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-211-Ն, խմբ., լրաց. 13.09.19 ՀՕ-155-Ն)
Հոդված 382. | ՏՐՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ |
1. Ներկայացված բողոքի մասին դատական ակտը կայացրած դատարանը ծանուցում է կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, արդարացվածին, նրանց օրինական ներկայացուցիչներին, պաշտպանին, մեղադրողին, տուժողին, նրա իրավահաջորդին, ներկայացուցչին և օրինական ներկայացուցչին, ինչպես նաև քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին, եթե բողոքն առնչվում է նրանց շահերին, ինչպես նաև դիմողին, եթե այդպիսին առկա է: Բողոքի պատճենն ուղարկվում է նշված անձանց՝ պարզաբանելով վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունը և ներկայացնելու ժամկետը, որը չի կարող 15 օրից ավելի լինել:
2. Բողոքի նկատմամբ ստացված պատասխանները կցվում են գործին:
3. Բացառիկ դեպքերում կողմերն իրավունք ունեն իրենց բողոքի, ինչպես նաև մյուս կողմի բողոքի կապակցությամբ տրված պատասխանների հիմքերը հաստատելու համար դատարան ներկայացնելու նոր նյութեր կամ միջնորդելու դատարան կանչել իրենց նշած վկային կամ փորձագետին, նշանակելու փորձաքննություն, եթե նրանք հիմնավորում են, որ օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու այդ նյութերը, կանչելու վկային կամ փորձագետին, ինչպես նաև առաջին ատյանի դատարանում միջնորդելու նշանակել փորձաքննություն, կամ հիմնավորում են, որ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է անհիմն:
(382-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ., փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 383. | ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
1. Օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի բողոքարկումը կասեցնում է դրա օրինական ուժի մեջ մտնելը:
2. Բողոքարկման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո դատական ակտը կայացրած դատարանը գործը` բողոքների վերաբերյալ ստացված պատասխանների հետ, ուղարկում է վերաքննիչ դատարան, որի մասին հայտնվում է կողմերին:
3. Բողոք բերած անձը և այն անձը, որի շահերի պաշտպանության նպատակով բերվել է բողոքը, իրավունք ունեն հետ վերցնելու այն մինչև վերաքննիչ դատարանում դատական նիստն սկսվելը։ Պաշտպանն իրավունք չունի առանց պաշտպանյալի համաձայնության հետ վերցնելու իր ներկայացրած բողոքը: Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել վերադաս դատախազը:
4. Եթե վերաքննիչ բողոքարկման ժամկետն ավարտվել է, իսկ տվյալ դատական ակտի դեմ այլ վերաքննիչ բողոքներ չեն բերվել, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում: Որոշումը կայացնելու պահից առաջին ատյանի դատարանի դատական ակտը մտնում է ուժի մեջ:
(383-րդ հոդվածը լրաց., խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ., փոփ., լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 384. | ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ` ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
Գ Լ ՈՒ Խ 47
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 385. | ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ |
1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
2. Բացառությամբ սույն օրենսգրքի 451 գլխի կանոններով քննված գործերի, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է գործում եղած, իսկ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում՝ նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով:
3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքները ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է որևէ փաստական հանգամանք, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքը, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասին համապատասխան` լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության:
4. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որևէ փաստական հանգամանքի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասին համապատասխան` լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության:
(385-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 386. | ՎԵՐԱՔՆՆԻՉ վերանայման ԱՌԱՐԿԱՆ |
(վերնագիրը փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը:
(386-րդ կետը փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 387. | ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ |
Գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերաքննիչ դատարանում վերանայվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահողն է: Գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերաքննիչ դատարանում վերանայվում են դատավորի կողմից միանձնյա:
(387-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 388. | ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
1. Վերաքննիչ բողոքի հիման վրա ստացված գործերի քննությունը վերաքննիչ դատարանն սկսում է քրեական գործը կամ նյութը ստանալու օրվանից հետո` 15 օրվա ընթացքում: Հարգելի պատճառների առկայության դեպքում գործը քննող դատարանի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 10 օրով:
2. Վերաքննիչ դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում կայացնել ողջամիտ ժամկետում: Գործի քննության ողջամիտ ժամկետը որոշելիս հաշվի է առնվում նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամկետը:
(388-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 389. | ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼԸ |
1. Գործը կամ նյութը վերաքննիչ դատարանում ստացվելուց հետո հանձնվում է դատարանի կազմը նախագահողին:
2. Ուսումնասիրելով ստացված գործը կամ նյութը՝ նախագահողն իր որոշմամբ այն նշանակում է դատական նիստում քննության: Գործի նյութերն ուսումնասիրում են նաև դատարանի կազմի մյուս դատավորները:
3. Դատական նիստ նշանակելու որոշման մեջ պետք է լուծվեն հետևյալ հարցերը` գործի քննությունն սկսելու ժամանակը և տեղը, ելնելով դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը պատշաճ կերպով ստուգելու անհրաժեշտությունից` դատական նիստում անմիջականորեն հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, դատական նիստին կանչվող վկաները, փորձագետը և այլ անձինք, եթե դա անհրաժեշտ է, ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցը պահպանելը, փոխելը կամ վերացնելը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում գործը դռնփակ դատական նիստում քննելու անհրաժեշտությունը:
(389-րդ հոդվածը փոփ. 13.09.05 ՀՕ-178-Ն, լրաց., խմբ., փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 390. | ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ |
1. Վերաքննիչ դատարանում գործերի քննությունը կատարվում է սույն գլխում շարադրված կանոններով, ինչպես նաև վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով, բացառությամբ վճռաբեկ դատարանում բողոքի քննության գրավոր ընթացակարգով սահմանված կարգի:
2. Գործի քննության տեղի և ժամանակի մասին կողմերը ծանուցվում են:
3. Դատական նիստին պարտադիր մասնակցում են`
1) դատախազը.
2) ամբաստանյալը, որը ներկայացրել է բողոքը, կամ որի շահերի պաշտպանության համար բողոք է ներկայացրել պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը, կամ երբ բողոք է բերել դատախազը` ոչ հօգուտ դատապարտյալի.
3) պաշտպանը` սույն օրենսգրքի 69 հոդվածով նախատեսված դեպքերում:
4. Դատավարության մյուս մասնակիցների չներկայանալը չի խոչընդոտում գործը քննելուն և դատական ակտ կայացնելուն:
(390-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց. 24.06.20 ՀՕ-344-Ն)
(24.06.20 ՀՕ-344-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)
Հոդված 391. | ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ |
1. Դատաքննությունն սկսվում է նախագահողի կողմից դատական ակտի բովանդակության, ինչպես նաև վերաքննիչ բողոքի և դրա դեմ առկա պատասխանների էության շարադրմամբ:
2. Նախագահողի զեկուցումից հետո դատարանը լսում է բողոքում ներկայացված` իր հետևությունները հիմնավորելու մասին կողմի ելույթը և դատական ակտը չբողոքարկած հակառակ կողմի պատասխանները:
3. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
4. Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում հետազոտվում են միայն կողմի միջնորդությամբ, և եթե դատարանը դա համարում է անհրաժեշտ:
5. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
(391-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 392. | ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ |
1. Ապացույցների հետազոտումն ավարտելուց հետո նախագահողը կողմերին հարցնում է, թե նրանք միջնորդում են արդյոք լրացնելու դատաքննությունը, և լուծելով այդ միջնորդությունները, անցնում է դատական վիճաբանություններին:
2. Դատական վիճաբանությունները կատարվում են սույն օրենսգրքի 354 հոդվածով սահմանված կանոններով, ընդ որում, առաջինը ելույթ է ունենում բողոք բերած անձը:
3. Դատական վիճաբանություններն ավարտելով` նախագահողն ամբաստանյալին տալիս է վերջին խոսքի իրավունք, որից հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ:
Հոդված 393. | Դատական ակտ ԿԱՅԱՑՆԵԼԸ |
(վերնագիրը փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
1. Բողոքը քննելու արդյունքում` վերաքննիչ դատարանը կայացնում է դատական ակտ, որն ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է առաջին ատյանի դատարանի դատական ակտին:
2. Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները:
3. Վերաքննիչ դատարանը գործը կոլեգիալ կազմով քննելիս դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքի 3611 հոդվածով սահմանված կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները:
4. Վերաքննիչ դատարանի դատական ակտում պետք է նշվեն, թե ինչ հիմքերով է առաջին ատյանի դատարանի դատական ակտը համարվում ճիշտ, իսկ բողոքում բերված եզրահանգումները` անհիմն, ինչն է հիմք ծառայել առաջին ատյանի դատարանի դատական ակտն ամբողջությամբ կամ մի մասով բեկանելու կամ փոխելու համար:
5. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
8. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
9. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
10. Դատական ակտ կայացնելիս, վերաքննիչ դատարանն իրավունք ունի իր դատական ակտերը հիմնավորելու համար հիմնվել վերաքննիչ դատարանի նիստին չկանչված, սակայն առաջին ատյանի դատարանում հարցաքննված անձանց ցուցմունքների վրա:
11. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
12. Դատական ակտում ուղղումը պետք է համաձայնեցվի և հաստատվի բոլոր դատավորների ստորագրություններով, խորհրդակցական սենյակում` մինչև դատական ակտը հրապարակելը:
13. Դատական ակտի հրապարակումը կատարվում է սույն օրենսգրքի 373 հոդվածով սահմանված կանոններով:
(393-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ., խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 394. | Վերաքննիչ դատարանի լիազորությունները |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`
1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.
3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և այդ մասով հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.
4) մասնակիորեն կամ ամբողջությամբ բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:
2. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
(394-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 08.02.11 ՀՕ-38-Ն)
Հոդված 395. | Բողոքարկված դատական ակտի ԲԵԿԱՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ |
(վերնագիրը փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոխվում է, եթե թույլ է տրվել դատական սխալ, այն է`
1) գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված դատարանի հետևությունները չեն համապատասխանում վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին.
2) ճիշտ չի կիրառվել քրեական օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը.
3) առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում.
4) դատավճռով նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին:
2. Բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե հաստատվել է նոր երևան եկած կամ նոր հանգամանքը, որն ազդել է դատական ակտի օրինականության կամ հիմնավորվածության վրա:
(395-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-237-Ն)
Հոդված 396. | ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՎՃՌՈՒՄ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՇԱՐԱԴՐՎԱԾ` ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏևՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՎԱԾ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻՆ |
1. Պարզելով, որ գործի փաստական հանգամանքների մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտում շարադրված՝ դատարանի հետևությունները չեն համապատասխանում գործի փաստական հանգամանքներին, վերաքննիչ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է դատական ակտը կամ գործը ուղարկում է առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Վերաքննիչ դատարանը, գնահատելով դատաքննության ընթացքում իր կողմից հետազոտված ապացույցները, իրավունք ունի ապացուցված ճանաչելու այն փաստերը, որոնք չեն հաստատվել կամ հաշվի չեն առնվել առաջին ատյանի դատական ակտում: Այդ դեպքում վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է դատական ակտը կամ գործը ուղարկում է առաջին ատյանի դատարան նոր քննության:
3. Դատական ակտը փոփոխելիս վերաքննիչ դատարանը կարող է անձին դատապարտել ավելի ծանր հանցագործության համար կամ ավելի խիստ պատժի, քան ստորադաս դատարանը, միայն այն դեպքում, երբ բողոքը բերել է դատախազը, տուժողը կամ նրա ներկայացուցիչը:
(396-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 397. | Քրեական օրենքի կամ միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառումը |
(վերնագիրը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
1. Քրեական օրենքի կամ միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառումը քրեական օրենքի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի այն հոդվածի կամ հոդվածի այն մասի կիրառումն է, որը ենթակա չէր կիրառման, կամ այն հոդվածի կամ հոդվածի այն մասի չկիրառումն է, որը ենթակա էր կիրառման, կամ քրեական օրենքի կամ միջազգային պայմանագրի սխալ մեկնաբանումն է, որը չի համապատասխանում դրա իսկական իմաստին:
2. Գործի քննության արդյունքում գտնելով, որ արարքն իրավաբանորեն ճիշտ որակված չէ, վերաքննիչ դատարանն իրավունք ունի փոխել հանցագործության որակումը քրեական օրենքի այն հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում ավելի թեթև հանցագործության համար:
3. Վերաքննիչ դատարանն իրավունք ունի գործի քննության արդյունքներով առաջադրված մեղադրանքի սահմաններում կիրառել ավելի ծանր հանցագործության համար օրենք կամ նշանակել ավելի խիստ պատիժ միայն այն դեպքում, երբ այդ հիմքերով բողոք է բերել մեղադրողը, ինչպես նաև տուժողը կամ նրա ներկայացուցիչը:
(397-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 398. | ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԷԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ |
1. Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
2. Դատավճիռը պետք է բեկանվի, երբ դատաքննության միակողմանիությունը կամ ոչ լրիվությունը հետևանք են թույլատրելի ապացույցները գործից սխալմամբ հանելու կամ այն ապացույցների հետազոտման հարցում կողմի միջնորդությունն անհիմն մերժելու համար, որոնք կարող էին նշանակություն ունենալ գործի համար:
3. Դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) գործով վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը.
1.1) մեղադրական դատավճիռը կայացվել է ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված խոստովանական ցուցմունքի հիման վրա.
2) դատավճիռը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով.
3) գործը քննվել է ամբաստանյալի բացակայությամբ, բացառությամբ սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի վեցերորդ մասով նախատեսված դեպքի.
4) գործը քննվել է պաշտպանի բացակայությամբ, երբ նրա մասնակցությունը, համաձայն օրենքի, պարտադիր էր, կամ այլ կերպ խախտվել է մեղադրյալի` պաշտպան ունենալու իրավունքը.
5) դատարանում խախտվել է մայրենի լեզվից և թարգմանչի ծառայություններից օգտվելու` ամբաստանյալի իրավունքը.
6) անձամբ իր պաշտպանությունն իրականացրած ամբաստանյալին իրավունք չի վերապահվել մասնակցելու դատական վիճաբանություններին.
7) ամբաստանյալին չի տրվել վերջին խոսքի իրավունք.
8) խախտվել է խորհրդակցական սենյակի գաղտնիությունը.
9) գործում բացակայում է դատական նիստի արձանագրությունը.
10) դատավճռում իսպառ բացակայում է դրա նկարագրական-պատճառաբանական մասը.
11) խախտվել է գործի քննության ընդդատությունը:
4. Գտնելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել սույն հոդվածի երրորդ մասի 2-11-րդ կետերով նախատեսված խախտում, վերաքննիչ դատարանը բեկանում է դատավճիռը և կայացնում նոր դատավճիռ, իսկ 1-ին կետով նախատեսված դեպքում` բեկանում է դատավճիռը, կարճում է գործի վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը:
5. Եթե առաջին ատյանի դատարանը գործով թույլ է տվել քրեադատավարական օրենքի այլ էական խախտում, վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով գործի քննության արդյունքները, փոփոխում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը կամ բեկանում է այն և գործն ուղարկում առաջին ատյանի համապատասխան դատարան՝ այլ կազմով նոր քննության:
6. Վերաքննիչ դատարանը բեկանում է դատավճիռը և գործն ուղարկում լրացուցիչ նախաքննության, եթե թույլ են տրվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա և որոնք չեն կարող վերացվել դատական քննությամբ:
7. Սույն հոդվածի նորմերը տարածվում են նաև վերաքննիչ դատարանի կողմից այլ դատական ակտերը վերանայելիս այնքանով, որքանով կիրառելի են դրանց նկատմամբ:
(398-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ., խմբ., լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց. 05.02.09 ՀՕ-45-Ն, 10.06.14 ՀՕ-48-Ն)
(398-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր 24.07.2007 ՍԴՈ-710 որոշմամբ)
Հոդված 399. | ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԺԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆԸ և ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱՆՁԻՆ |
1. Գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, վերաքննիչ դատարանը մեղմացնում կամ խստացնում է պատիժը` ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով:
2. Վերաքննիչ դատարանն ամբաստանյալին կարող է նշանակել առաջին ատյանի դատարանի դատավճռով նախատեսվածից ավելի խիստ պատիժ միայն այն դեպքում, երբ տվյալ հիմքով բողոքը բերել է դատախազը, ինչպես նաև տուժողը կամ նրա ներկայացուցիչը:
(399-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 400. | ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃՌԻ ԲԵԿԱՆՈՒՄԸ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒՄԸ |
1. Արդարացման դատավճիռը վերաքննիչ դատարանը կարող է բեկանել` կայացնելով մեղադրական դատավճիռ` ամբաստանյալի արդարացումն անհիմն լինելու մասին դատախազի, տուժողի կամ նրա ներկայացուցչի բողոքով:
2. Արդարացման դատավճիռն արդարացվածի բողոքով կարող է փոփոխվել արդարացման հիմքերի մասով:
Հոդված 401. | ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
Վերաքննիչ դատարանի դատական նիստում դատական նիստերի քարտուղարը վարում է արձանագրություն` սույն օրենսգրքի 315 հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան: Արձանագրության վերաբերյալ կողմերը կարող են անել դիտողություններ, որոնք նախագահողը քննում է սույն օրենսգրքի 316 հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 402. | ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ և ԴՐԱՆՔ ԿՈՂՄԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ |
1. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
2. Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում ուղարկվում է դատապարտյալին, արդարացվածին, նրանց պաշտպաններին և օրինական ներկայացուցիչներին, մեղադրողին, տուժողին և նրա ներկայացուցչին, ինչպես նաև քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, եթե նրանք մասնակցել են գործի քննությանը վերաքննիչ դատարանում:
(402-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց. 05.02.09 ՀՕ-45-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 11
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 48
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 403. | ԴԱՏԱՎՃՌԻ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ |
Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները:
(403-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 404. | ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ |
1. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները վճռաբեկ դատարան բողոքարկելու իրավունք ունեն՝
1) դատավարության մասնակիցները, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև դիմողները.
2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում:
2. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարան, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:
3. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձինք վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել միայն փաստաբանի միջոցով:
(404-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-34-Ն, 13.09.05 ՀՕ-178-Ն, լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ., խմբ., լրաց. 01.06.06 ՀՕ-108-Ն, խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, լրաց. 10.06.14 ՀՕ-48-Ն)
(404-րդ հոդվածի 4-րդ մասը` դատավարության այն մասնակիցների մասով, ովքեր չունեն պաշտպան և որոնց համար օրենքով սահմանված կարգով երաշխավորված չէ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորությունը, 17.03.15 ՍԴՈ-1196 որոշմամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր)
Հոդված 405. | ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԸ |
Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանի քրեական պալատը:
(405-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, 23.03.18 ՀՕ-211-Ն)
Հոդված 406. | ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ |
1. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`
1) դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.
2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:
2. Վճռաբեկ դատարանը դատավարության մասնակիցների նյութական կամ դատավարական իրավունքի խախտման հարցի լուծման ընթացքում ղեկավարվում է սույն օրենսգրքի 397 և 398 հոդվածների կանոններով:
3. (մասն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-108-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
(406-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-108-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, 26.12.08 ՀՕ-237-Ն)
Հոդված 407. | ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ |
1. Վճռաբեկ բողոքը պետք է բովանդակի`
1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) տվյալներ բողոք բերած անձի մասին` նշելով նրա դատավարական կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.
3) դատավճիռը կամ այլ որոշումը, որը բողոքարկվում է, և այդ որոշումը կայացրած դատարանի անվանումը.
4) նշում այն մասին, թե դատավճիռը կամ այլ որոշումը բողոքարկվում է ամբողջությամբ, թե մի մասով.
5) պատճառաբանված մատնանշում այն մասին, թե որ նյութական կամ դատավարական իրավունքն է խախտվել, որը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա կամ ինչ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ են առկա.
6) բողոք բերած անձի պահանջը.
6.1) սույն օրենսգրքի 4142 հոդվածի առաջին մասի որևէ կետի հիմնավորումները.
7) բողոքին կցվող նյութերի ցանկը.
8) բողոք ներկայացնող անձի ստորագրությունը:
2. (մասն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-108-Ն)
21. Բողոքին կցվում են բողոքի պատճենը, գործը քննած դատարան և դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի) ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերը:
2.2. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ` կցելով այդ գործով դատական ակտը և մեջբերելով դրա հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտի միևնույն նորմի իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով վճռաբեկ դատարանի դատական ակտը և մեջբերելով դրա հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ.
3) բողոքարկվող դատական ակտում դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
2.3. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոքը բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտմամբ խաթարվել են արդարադատության բուն էությունը, ինչպես նաև նոր կամ նոր երևան եկած հանգամանքի առկայությունը։
3. (մասն ուժը կորցրել է 10.06.14 ՀՕ-48-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 10.06.14 ՀՕ-48-Ն)
5. Վճռաբեկ բողոքը ստորագրում է բողոք ներկայացնող անձի ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը։ Բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը: Վճռաբեկ բողոքին կցվում է նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը):
(407-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, 01.06.06 ՀՕ-108-Ն, լրաց., փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, փոփ., լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, լրաց., փոփ. 10.06.14 ՀՕ-48-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-211-Ն)
(407-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին և երկրորդ նախադասություններում ամրագրված դրույթները` վճռաբեկ բողոքը ստորագրելու պահին պաշտպան չունեցող և օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորություն չստացած դատավարության մասնակիցների մասով 17.03.15 ՍԴՈ-1196 որոշմամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր)
Հոդված 408. | ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՆՈՐ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏևԱՆՔՈՎ |
(408-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 4081. | Գործերի նորոգման հիմքերը նոր հանգամանքների հետևանքով |
(4081 հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 409. | Վարույթի հարուցումը նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով |
(409-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-108-Ն, 21.02.07 ՀՕ-93-Ն)
(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 410. | Դատախազի և հավատարմագրված փաստաբանի գործողությունները նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունը (ուսումնասիրությունը) ավարտելուց հետո |
(410-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-108-Ն, 21.02.07 ՀՕ-93-Ն)
(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 4101. | Վարույթ հարուցելը նոր հանգամանքի հետևանքով |
(4101 հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 411. | ԴԱՏԱՎՃՌԻ և որոշումների ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ |
(վերնագիրը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Վճռաբեկ բողոքը բերվում է վճռաբեկ դատարան, իսկ պատճենը` դատավճիռը կամ որոշումը կայացրած դատարան` սույն օրենսգրքի 413 հոդվածի երկրորդ մասի պահանջները կատարելու համար:
(411-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 412. | Դատական ակտերի ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ` այդ ակտը ստանալու պահից 15-օրյա ժամկետում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի վեցերորդ մասով սահմանված դեպքերում անձի վիճակի բարելավման հիմքով վճռաբեկ բողոք կարող է բերվել առանց ժամկետի սահմանափակման, իսկ անձի վիճակի վատթարացման հիմքով` դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:
(412-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ., փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, փոփ., լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, խմբ. 05.02.09 ՀՕ-45-Ն)
Հոդված 413. | ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
1. (մասն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-152-Ն)
2. Դատական ակտ կայացրած դատարանը, ստանալով վճռաբեկ բողոքը, գործն անհապաղ ուղարկում է վճռաբեկ դատարան:
3. Բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնել այն մինչև վճռաբեկ դատարանում դատական նիստի սկսվելը:
4. Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու դեպքում բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնելու այն մինչև բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրը:
(413-րդ հոդվածը փոփ., խմբ. 07.07.06 ՀՕ-152-Ն, լրաց. 24.06.20 ՀՕ-344-Ն)
(24.06.20 ՀՕ-344-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)
Հոդված 414. | ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 4141 |
Վճռաբեկ բողոքը վերադարձնելը կամ առանց քննության թողնելը |
(վերնագիրը խմբ. 10.06.14 ՀՕ-48-Ն)
1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 407 հոդվածի պահանջներին։
2. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝
1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է.
2) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.
3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով.
4) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.
5) բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.
6) բողոքը բերվել է սույն օրենսգրքի 375.4 հոդվածի պահանջի խախտմամբ։
3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։
4. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
(4141 -րդ հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-152-Ն, փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, խմբ. 04.02.10 ՀՕ-23-Ն, 10.06.14 ՀՕ-48-Ն)
Հոդված 4142 |
Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը |
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-211-Ն)
1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.
2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝
1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
2) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ դատական սխալ են համարվում սույն օրենսգրքի 395-րդ հոդվածով նախատեսված դեպքերը։
5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։
6. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվում է դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի) այն կայացնելու պահից երկշաբաթյա ժամկետում:
(4142 -րդ հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-152-Ն, 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց., խմբ., փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, խմբ. 10.06.14 ՀՕ-48-Ն, 23.03.18 ՀՕ-211-Ն)
Հոդված 4143 | Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը |
(վերնագիրը խմբ. 10.06.14 ՀՕ-48-Ն)
1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են սույն օրենսգրքի 414.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 414.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։
2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 414.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։
3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:
(4143 -րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, 10.06.14 ՀՕ-48-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-211-Ն)
Հոդված 414.4. | Վճռաբեկ բողոքի պատասխանը |
1. Դատավարության մասնակիցն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը: Դատավարության մասնակիցը վճռաբեկ դատարան պատասխան ուղարկելու հետ միաժամանակ պետք է պատասխանի պատճենն ուղարկի նաև դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի)։ Պատասխանը ստորագրում է այն ներկայացնող դատավարության մասնակիցը կամ նրա լիազորած անձը:
(414.4-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-48-Ն, խմբ. 24.06.20 ՀՕ-344-Ն)
(24.06.20 ՀՕ-344-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)
Հոդված 415. | ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ |
1. Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը՝ վճռաբեկ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
2. Եթե գործով դատապարտված են մի քանի անձ, իսկ բողոքը բերված է դատապարտյալներից միայն մեկի կամ մի քանիսի նկատմամբ, դատարանը վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում պարտավոր է գործն ստուգել միայն տվյալ դատապարտյալների վերաբերյալ:
(415-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 415.1. | Վճռաբեկ դատարանում բողոքի քննության կարգը և ժամկետը |
1. Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:
2. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու մասին կայացվում է որոշում:
3. Վճռաբեկ դատարանում բողոքը քննվում է ողջամիտ ժամկետում:
(415.1-ին հոդվածը լրաց. 24.06.20 ՀՕ-344-Ն)
(24.06.20 ՀՕ-344-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)
Հոդված 416. | Վճռաբեկ դատարանի նիստերը |
Պալատի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն չորս դատավոր:
(416-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, 26.12.08 ՀՕ-237-Ն)
Հոդված 417. | ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 24.06.20 ՀՕ-344-Ն)
(24.06.20 ՀՕ-344-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)
Հոդված 418. | Վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում |
(վերնագիրը խմբ. 24.06.20 ՀՕ-344-Ն)
1. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և դատավարության մյուս մասնակիցները ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:
2. Բողոքի քննությունը դատական նիստում սկսվում է վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է գործի հանգամանքները, դատավճռի կամ որոշման բովանդակությունը, վճռաբեկ բողոքի և վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:
3. Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած դատավարության մասնակիցներին, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված:
(418-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն, խմբ. 24.06.20 ՀՕ-344-Ն)
(24.06.20 ՀՕ-344-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)
Հոդված 418.1. | Վճռաբեկ դատարանում բողոքի քննության գրավոր ընթացակարգը |
1. Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
2. Վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում դատավարության մասնակիցները տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի կայացման օրվա մասին:
3. Գրավոր ընթացակարգով վճռաբեկ բողոքի քննության ընթացքում զեկուցող դատավորը կազմում է վճռաբեկ դատարանի որոշման նախագիծը, որը գործի նյութերի հետ տրամադրվում է վճռաբեկ դատարանի մյուս դատավորներին:
4. Վճռաբեկ դատարանի դատավորները կարող են որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց հիման վրա զեկուցող դատավորը կարող է լրամշակել որոշման նախագիծը:
5. Վճռաբեկ դատարանի որոշման նախագծի վերաբերյալ վճռաբեկ դատարանի դատավորների կողմից դիտողություններ և առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց հիման վրա նախագիծը լրամշակվելուց հետո կամ ներկայացված դիտողությունները և առաջարկությունները չընդունվելու դեպքում զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության:
6. Եթե քվեարկության արդյունքով զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած դատավորների կազմից և նրանց կողմից որոշված դատավորը:
(418.1-ին հոդվածը լրաց. 24.06.20 ՀՕ-344-Ն)
(24.06.20 ՀՕ-344-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)
Հոդված 419. |
Վճռաբեկ դատարանի լիազորությունները |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը՝
1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ.
3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և այդ մասով հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.
4) մասնակիորեն կամ ամբողջությամբ բեկանում և փոփոխում է համապատասխան ստորադաս դատարանի ակտը, եթե համապատասխան ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը.
6) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:
2. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
(419-րդ հոդվածը խմբ. 07.07.06 ՀՕ-152-Ն, 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 08.02.11 ՀՕ-38-Ն)
Հոդված 420. | ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃՌԻ ԲԵԿԱՆՈՒՄԸ |
1. Արդարացման դատավճիռը կարող է վճռաբեկության կարգով բեկանվել ոչ այլ կերպ, քան դատախազի, տուժողի կամ նրա ներկայացուցչի բողոքի հիման վրա, կամ արդարացված անձի բողոքի հիման վրա, եթե նա համաձայն չէ արդարացման հիմքի հետ:
2. Արդարացման դատավճիռը, գործը կարճելու մասին կամ մեղադրյալի օգտին կայացրած այլ որոշումը չի կարող բեկանվել քրեադատավարական օրենքի էական խախտման շարժառիթով, եթե արդարացվածի անմեղությունը կասկած չի հարուցում:
Հոդված 421. | Դատավճռի բեկանումը` գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելով |
(վերնագիրը խմբ. 21.02.07 ՀՕ-93-Ն)
1. (մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-93-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-93-Ն)
3. Դատավճիռը ենթակա է բեկանման` գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելով, եթե թույլ է տրվել քրեադատավարական օրենքի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի էական խախտում, որը չի կարող վերացվել դատական քննության ժամանակ:
(421-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 21.02.07 ՀՕ-93-Ն)
(421-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր 24.07.2007 ՍԴՈ-710 որոշմամբ)
Հոդված 422. | ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ |
1. Գործի քննության արդյունքներով կայացված վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`
1) գործի համարը և որոշման կայացման տարին, ամսաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը.
2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը).
3) գործը քննած դատարանի անվանումը, դատավճռի կամ որոշման կայացման տարին, ամսաթիվը, դատարանի կազմը.
4) դատավճռի կամ որոշման էության համառոտ շարադրանքը.
5) դատավարության մասնակիցների անունները, հայրանունները, ազգանունները.
5.1) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 414.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը.
6) հիմքերը, որոնցով դրվել է դատավճռի կամ որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման հարցը.
7) օրենքները, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս.
8) դատավճիռը կամ որոշումը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնվել դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի հետևություններին.
9) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը:
2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ բացակայում են դատավճիռը կամ որոշումը բեկանելու հիմքեր, այդ մասին պետք է նշի կայացրած որոշման մեջ:
3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի ճիշտ մեկնաբանությունը, նպաստի իրավունքի զարգացմանը: Որոշումն ստորագրում է դատարանի ամբողջ կազմը:
4. Դատարանի որոշումները բողոքի հետ կցվում են գործին:
(422-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ., խմբ. 07.07.06 ՀՕ-152-Ն, լրաց. 10.06.14 ՀՕ-48-Ն)
Հոդված 423. | Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակումը և օրինական ուժի մեջ մտնելը |
(վերնագիրը խմբ. 10.06.14 ՀՕ-48-Ն, 24.06.20 ՀՕ-344-Ն)
1. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
2. Դատական նիստում վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
3. Գրավոր ընթացակարգով վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը, ինչպես նաև սույն օրենսգրքի 414․1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 414․3-րդ հոդվածով նախատեսված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:
(423-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, 28.11.07 ՀՕ-270-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-237-Ն, 10.06.14 ՀՕ-48-Ն, 24.06.20 ՀՕ-344-Ն)
(24.06.20 ՀՕ-344-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)
Հոդված 424. | Վճռաբեկ դատարանի որոշումը դատավարության մասնակիցներին և համապատասխան դատարան ուղարկելը |
(վերնագիրը խմբ. 24.06.20 ՀՕ-344-Ն)
1. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումն ուղարկվում է դատավարության մասնակիցներին և համապատասխան դատարանին ողջամիտ ժամկետում:
(424-րդ հոդվածը խմբ. 24.06.20 ՀՕ-344-Ն)
(24.06.20 ՀՕ-344-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)
Հոդված 425. | ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՈՐՈՇՈՒՄԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 23.10.01 ՀՕ-242)
Հոդված 426. | ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԵԿԱՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ |
Դատավճիռը կամ որոշումը վճռաբեկ դատարանի կողմից բեկանվելուց հետո գործը ենթակա է քննության ընդհանուր հիմունքներով:
Բ Ա Ժ Ի Ն 12
ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 49
ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 427. | Դատական ակտերի ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ և դրանց Ի ԿԱՏԱՐ ԱԾՈՒՄԸ |
(վերնագիրը փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
1. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը օրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Վերաքննիչ դատարանի և վճռաբեկ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
2. Օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց 3 օր հետո:
3. Ամբաստանյալի արդարացման կամ նրան պատժից ազատելու մասին որոշումը ի կատար է ածում դատավճիռ կայացրած դատարանը: Այս դեպքում կալանքի տակ գտնվող ամբաստանյալն անմիջապես ազատվում է դատական նիստերի դահլիճից` որոշումը հրապարակելուց հետո:
4. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված կարգով` կալանքից ազատվում է նաև այն ամբաստանյալը, որը դատապարտվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատժի, պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատիժը կրելը հետաձգելու մասին որոշում է կայացվել կամ այն ժամկետով, որը չի գերազանցում ձերբակալման կամ խափանման միջոց կիրառելու հետևանքով կամ տվյալ գործով վճռաբեկության կարգով փոխված որոշման ուժով տվյալ անձի արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:
(427-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, 01.06.06 ՀՕ-121-Ն, փոփ., խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Հոդված 428. | ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Դատարանի որոշումը կատարելու մասին դատավորի կարգադրությունը, որոշման պատճենի հետ, իսկ վերաքննության կարգով որոշման փոփոխման դեպքում` նաև վերաքննիչ դատարանի որոշման պատճենի հետ, ուղարկվում է այն անձանց կամ մարմին, որոնց վրա դրված է դատարանի որոշումն ի կատար ածելու պարտականությունը:
2. Միաժամանակ դատավորը պարտավոր է կալանքի տակ գտնվող և ազատազրկման դատապարտվածի ընտանիքին հայտնել ի կատար ածելու համար դատական որոշումն ուղարկելու մասին:
Եթե կալանքի տակ գտնվող և ազատազրկման դատապարտված անձը օտարերկրյա պետության քաղաքացի է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային պայմանագրով կամ այդպիսի օգնություն ցույց տալու համար փոխադարձության շուրջ պայմանավորվածությամբ, ապա դատարանը այդ անձի նկատմամբ դատական որոշումն ի կատար ածելու որոշման մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում է նաև այդ անձի քաղաքացիության պետությանը։
3. Դատական որոշումն ի կատար ածող մարմինները դատական որոշումը կայացրած դատարանին անհապաղ հաղորդում են այն ի կատար ածելու մասին: Քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմը պետք է դատական որոշումը կայացրած դատարանին և դատապարտյալի ընտանիքին հայտնի դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի, նրան տեղափոխելու և ազատելու մասին:
Այն դեպքում, երբ դատական որոշումն ի կատար է ածվում սույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված օտարերկրյա պետությունների քաղաքացիների նկատմամբ, ապա ի կատար ածող մարմինը սույն մասով նախատեսված տեղեկությունները հայտնում է նաև սույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված պետություններին՝ այդ պարբերությամբ սահմանված կարգով։
4. (մասն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-61-Ն)
(428-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն, լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 429. | ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
1. Դատական որոշումն ի կատար ածելու փուլում ապահովվում է դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը` կապված դատական որոշումներն ի կատար ածելու հանձնման և կատարման հետ:
2. Դատապարտյալն իրավունք ունի դիմել որոշումը կայացրած դատարան` դատական որոշման կատարումը հետաձգելու, ծանր հիվանդության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետևանքով պատիժը կրելուց ազատելու, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ հարցերի մասին հայտարարություններով:
3. Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս, դատապարտյալն իրավունք ունի մասնակցել դատական նիստին և տալ ցուցմունքներ, ներկայացնել ապացույցներ, հարուցել միջնորդություններ և հայտնել բացարկներ, ծանոթանալ գործի բոլոր նյութերին, բողոքարկել դատարանի գործողությունները և որոշումները:
Եթե դատապարտյալը օտարերկրյա պետության քաղաքացի է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է դատապարտյալների հանձնման մասին միջազգային պայմանագրով, կամ հանձնման հնարավորությունը նախատեսված է փոխադարձության շուրջ պայմանավորվածությամբ, ապա նա իրավունք ունի դիմելու դատական որոշում կայացրած դատարան՝ որոշումն իր քաղաքացիության պետության տարածքում ի կատար ածելու հարցումով։
Դատարանը սույն օրենսգրքի 54-րդ և 541 -րդ գլուխների նորմերով սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում իրեն հասցեագրված հարցմանն ընթացք տալու ուղղությամբ՝ չկասեցնելով որոշումն ի կատար ածելու ներկայացման` սույն գլխով նախատեսված դրույթների կատարումը։
4. Դատապարտյալն իր իրավունքները կարող է իրականացնել անձամբ կամ պաշտպանի օգնությամբ: Անչափահաս, ինչպես նաև ֆիզիկական կամ հոգեկան արատներով տառապող դատապարտյալի նկատմամբ դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:
(429-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն, փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 13.06.06 ՀՕ-67-Ն)
Հոդված 430. | ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՍԿԱԾՆԵՐԻ և ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ |
Դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները, մասնավորապես`
1) հստակ որոշել հաշվարկվող պատժի չափը, եթե դատարանի դատավճռում այն սահմանված չէ.
2) (կետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-61-Ն)
3) լուծել խափանման միջոցների, դատական ծախսերը վերաբաշխելու և իրեղեն ապացույցների ճակատագրի հարցը, եթե այն լուծված չի եղել կամ լուծված է եղել ոչ հստակ.
4) մեկնաբանել իր որոշումների անհստակությունները:
(430-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն)
Հոդված 431. | ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ |
1. Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ դատական որոշման կատարումը որոշում կայացրած դատարանը կարող է հետաձգել, եթե առկա է հետևյալ հիմքերից որևէ մեկը`
1) դատապարտյալի ծանր հիվանդությունը, որը խոչընդոտում է պատիժը կրելուն` մինչև նրա առողջանալը.
2) դատապարտյալի հղիությունը դատական որոշման կատարման պահին` մեկ տարուց ոչ ավելի ժամանակով.
3) դատապարտված կնոջ փոքրահասակ երեխաների առկայությունը` մինչև երեխայի երեք տարեկան դառնալը.
4) (կետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-61-Ն)
2. Տուգանքի վճարումը կարող է հետաձգվել կամ տարաժամկետվել մինչև մեկ տարի ժամանակով, եթե տուգանքի անհապաղ վճարումը դատապարտյալի կողմից անհնար է:
3. Քաղաքացիական հայցի մասով կամ այլ վնասի հատուցման մասով դատական որոշման հետաձգման կամ տարաժամկետման հարցը դատարանի կողմից լուծվում է` հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները և դատապարտյալի նյութական դրությունը:
4. Դատական որոշման կատարման հետաձգման հարցը դատարանի կողմից քննվում է դատապարտյալի, նրա օրինական ներկայացուցիչների, մերձավոր ազգականների, պաշտպանի, դատախազի, այլ մասնակիցների միջնորդությամբ, ինչպես նաև դատական որոշումը կայացրած դատարանի նախաձեռնությամբ:
(431-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն, լրաց. 13.06.06 ՀՕ-67-Ն)
Հոդված 431.1. |
Տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելը |
1. Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության, ինչպես նաև տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերում:
2. Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարանի կողմից քննվում է պատիժն ի կատար ածող մարմնի կամ դատապարտյալի միջնորդությամբ:
3. Տուգանքի վճարման անհնարինության հանգամանքի ապացուցման բեռը կրում է դատապարտյալը:
4. Դատարանը տուգանքը վճարելու անհնարինությունը կամ այն վճարելուց չարամտորեն խուսափելը որոշում է` հաշվի առնելով տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, տուգանքը չվճարելու վերաբերյալ դատապարտյալի կամ նրա փաստաբանի բացատրությունները և ներկայացված փաստաթղթերը:
(431.1-ին հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-61-Ն)
Հոդված 432. | ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ԱԶԱՏԵԼԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ |
1. Այն դեպքում, երբ ազատազրկման դատապարտված անձը պատիժը կրելու ժամանակ հիվանդացել է խրոնիկ հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ, որն արգելք է հանդիսանում պատիժը կրելուն, դատարանը, քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, իրավունք ունի որոշում կայացնել պատիժը հետագայում կրելուց նրան ազատելու մասին: Դատարանը միջնորդագիրը քննում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը: Միջնորդագրի քննումն ավարտելուց հետո դատարանը որոշում է կայացնում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:
2. Պատիժը հետագայում կրելուց խրոնիկ հոգեկան հիվանդությամբ տառապող դատապարտյալին ազատելիս դատարանն իրավունք ունի նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կամ նրան խնամակալության համար հանձնել առողջապահության մարմիններին կամ ազգականներին:
3. Ծանր հիվանդությամբ հիվանդացած անձանց պատիժը հետագայում կրելուց ազատելու հարցը լուծելիս դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության ծանրությունը, դատապարտյալի անձնավորությունը և այլ հանգամանքներ:
4. Հիվանդության պատճառով պատիժը հետագայում կրելուց դատապարտյալին ազատելով` դատարանն իրավունք ունի նրան ազատել ոչ միայն հիմնական, այլ նաև լրացուցիչ պատժից:
(432-րդ հոդվածը լրաց. 08.07.20 ՀՕ-357-Ն)
Հոդված 433. | ԱՅՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԱԾ Է, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ |
1. Դատապարտյալին, որի նկատմամբ դատական որոշման կատարումը հետաձգված է, դատարանը պատժից ազատում է պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդությամբ: Պատժից ազատելու մասին միջնորդություն դատարանին կարող է ներկայացնել նաև դատապարտյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը:
2. Դատարանը ազատազրկման ձևով պատժի կատարման հետաձգումը վերացնում և դատապարտյալին ազատազրկումը կրելու է ուղարկում պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդությամբ:
Հոդված 434. | ՊԱՏԺԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԿԵՏ ԱԶԱՏԵԼԸ և ՊԱՏԻԺՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ |
1. Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում և կարգով, դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնում է դատարան: Կարգապահական գումարտակում պատիժը կրողների նկատմամբ սույն միջոցները դատարանը կիրառում է կարգապահական գումարտակի հրամանատարության միջնորդագրով: (նախադասությունը հանվել է 25.05.06 ՀՕ-91-Ն, 13.06.06 ՀՕ-67-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 25.05.06 ՀՕ-91-Ն)
3. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինումը դատարանի կողմից մերժվելու դեպքում այդ հարցի կրկին քննարկում կարող է տեղի ունենալ ոչ շուտ, քան մերժման վերաբերյալ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամիս անց, իսկ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց դեպքում՝ երեք տարի անց:
(434-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն,13.06.06 ՀՕ-67-Ն, խմբ., փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-64-Ն, փոփ. 23.05.18 ՀՕ-334-Ն)
Հոդված 4341. | Դատապարտյալի հետախուզումը |
Դատարանն իրավունք ունի հայտարարելու պատժի կրումից խուսափող դատապարտյալի հետախուզում` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ:
(4341 -րդ հոդվածը լրաց. 15.11.06 ՀՕ-181-Ն)
Հոդված 435. | ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՓՈԽԵԼԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-61-Ն)
Հոդված 436. | ԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՆՑՈՒՄԸ ՊԱՏԺԻ ԺԱՄԿԵՏԻ ՄԵՋ |
Ազատազրկման ձևով պատիժ կրող անձի` բուժական հիմնարկում անցկացրած ժամանակը հաշվակցվում է պատժի ժամկետի մեջ:
Հոդված 437. | ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ |
1. Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծում է դատական որոշում կայացրած դատարանը:
2. Եթե դատական որոշումն ի կատար է ածվում որոշումը կայացրած դատարանի դատական տարածքից դուրս, ապա այդ հարցը լուծում է տվյալ դատական տարածքի միևնույն ատյանի դատարանը: Տվյալ դեպքում որոշման պատճենն ուղարկվում է դատական որոշումը կայացրած դատարան:
3. Հիվանդության կամ հաշմանդամության պատճառով պատիժը կրելուց ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցերը լուծվում են դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատարանի որոշմամբ, անկախ այն բանից, թե որ դատարանն է կայացրել դատական որոշումը:
4. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատապարտյալին, դատավճռով նշանակված պատիժը կրելու համար ուղարկելու, դատապարտյալին, որի վերաբերմամբ դատավճռի կատարումը հետաձգվել է, պատժից ազատելու, ինչպես նաև դատավճռի կատարման այդպիսի հետաձգումը վերացնելու և դատապարտյալին ազատազրկումը կրելու համար ուղարկելու, տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ հարցերը լուծվում են դատապարտյալի բնակության վայրի դատարանի որոշմամբ:
(437-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն, 25.05.06 ՀՕ-91-Ն, 15.11.06 ՀՕ-181-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-61-Ն)
Հոդված 438. | ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ |
1. Դատական որոշման հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատական նիստում` դատապարտյալի մասնակցությամբ: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտադիր է նաև պաշտպանի և դատախազի մասնակցությունը:
2. Եթե հարցը վերաբերում է դատական որոշման քաղաքացիական հայցի մասը կատարելուն, կանչվում է նաև քաղաքացիական հայցվորը: Նշված անձանց չներկայանալը գործի քննությանը չի խոչընդոտում:
3. Հիվանդության, հաշմանդամության պատճառով դատապարտյալին ազատելու կամ նրան հիվանդանոցում տեղավորելու հարցը դատարանի կողմից լուծելիս պարտադիր է եզրակացություն տված բժշկական հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը:
3.1. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարանի կողմից միանձնյա կարգով քննվում է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը կամ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում դատապարտյալի բողոքն ստանալու պահից տասն օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին (տուժողի իրավահաջորդին), պրոբացիայի ծառայությանը և քրեակատարողական ծառայությանը:
3.2. (մասն ուժը կորցրել է 23.05.18 ՀՕ-334-Ն)
3.3. Դատարանում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությանը պարտադիր մասնակցում են`
1) դատախազը.
2) դատապարտյալը և նրա փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի.
3) պրոբացիայի ծառայության և քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները:
3.4. Հարցի քննությանը կարող է մասնակցել նաև տուժողը (տուժողի իրավահաջորդը կամ տուժողի ներկայացուցիչը), սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի իրավահաջորդի, տուժողի ներկայացուցչի) չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար: Դատարանի սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ դատարանի որոշմամբ դատական նիստին կարող է հրավիրվել պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը:
3.5. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությունն անցկացվում է դռնբաց դատական նիստում: Քննությունն սկսվում է պրոբացիայի ծառայության և քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների կողմից զեկույցները հրապարակելով: Այնուհետև դատարանը լսում է դատախազի դիրքորոշումը, ապա դատապարտյալին կամ նրա փաստաբանին, եթե դատապարտյալը փաստաբան ունի:
3.6. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննության արդյունքում դատարանը որոշում է կայացնում`
1) դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին, կամ
2) պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին:
3.7. Դատարանի որոշումն այն կայացնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դատապարտյալին, դատախազին, տուժողին, պրոբացիայի ծառայություն և քրեակատարողական ծառայություն:
4. Կարգապահական գումարտակում պատիժը կրողների նկատմամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը դատարանում քննելիս հրավիրվում է պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը, որը դատարանին է ներկայացնում կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից դատապարտյալի մասին տրված գրավոր բնութագիրը:
5. Գործի քննարկումն սկսվում է նախագահողի կողմից միջնորդագիրը հրապարակելով, որից հետո դատարանը հետազոտում է ապացույցները և լսում է դատական նիստին ներկայացած անձանց և դատախազի կարծիքները: Վերջինը ելույթ է ունենում դատապարտյալը կամ նրա պաշտպանը: Այնուհետև` դատարանը հեռանում է խորհրդակցության` որոշում կայացնելու համար:
(438-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն, 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-121-Ն, 13.06.06 ՀՕ-67-Ն, լրաց., փոփ. 01.03.17 ՀՕ-64-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-278-Ն, 23.05.18 ՀՕ-334-Ն)
◙ Բ ա ժ ի ն 121
Դատական ակտերի վերանայումը նոր երԵՎան եկած կամ նոր հանգամանքներով
(բԱԺԻՆԸ ԼՐԱՑ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Գ լ ու խ 491
Դատական ակտերի վերանայումը նոր երԵՎան եկած կամ նոր հանգամանքներով
Հոդված 4261. | Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը |
1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:
(4261 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-237-Ն, 20.05.10 ՀՕ-96-Ն)
(4261 հոդվածի 1-ին մասի «միայն» արտահայտությունը` այնքանով, որքանով բացառում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով այլ վերջնական իրավական ակտերի օրենքով սահմանված կարգով վերանայումը` դրանով իսկ վտանգելով անձի` մասնավորապես, մինչդատական վարույթում պետական իրավասու մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր 04.02.2011 ՍԴՈ-935 որոշմամբ)
Հոդված 4262. | Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք |
(վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)
Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն`
1) այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած շահագրգռված անձինք, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների.
2) այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերի ուժով զրկված են եղել Սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից.
3) այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից համապատասխան դատական ակտի կայացման պահին ունեցել են միջազգային պայմանագրի պահանջներին (ժամկետներին) համապատասխան միջազգային դատարան դիմելու իրավունք.
4) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները:
(4262 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ., խմբ. 26.12.08 ՀՕ-237-Ն, խմբ. 20.05.10 ՀՕ-96-Ն, փոփ., լրաց. 17.01.18 ՀՕ-48-Ն)
Հոդված 4263. | Դատական ակտերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր երևան եկած հանգամանքների հետևանքով |
1. Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են, եթե`
1) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է վկայի, տուժողի ցուցմունքների, թարգմանչի կատարած թարգմանության ակնհայտ սխալ կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների և այլ փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անօրինական դատավճիռ կայացնելուն.
2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են դատավորների հանցավոր գործողությունները, որոնք նրանք թույլ են տվել տվյալ գործը քննելիս.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են գործի քննությունը կատարող անձանց այնպիսի հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են դատարանի չհիմնավորված և անօրինական դատավճիռ կամ գործը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելուն.
4) ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է:
2. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար բողոք կարող է բերվել 4 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
3. Եթե վաղեմության ժամկետները լրանալու, համաներման մասին օրենք ընդունվելու կամ առանձին անձանց ներում շնորհելու պատճառով, ինչպես նաև մեղադրյալի մահվան հետևանքով դատական ակտ կայացնելն անհնարին է, ապա սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերում մատնանշված նոր երևան եկած հանգամանքները պարզվում են սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարվող քննությամբ:
4. Արդարացման դատավճռի և գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումը թույլատրվում է միայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում:
5. Այն դատական ակտի վերանայումը, որով մեղադրական դատավճիռ է կայացված այնպիսի հանգամանքներ ի հայտ գալու հետևանքով, որոնք ցույց են տալիս դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթև հանցանք կատարելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ժամկետներով սահմանափակված չէ:
6. Դատապարտյալի մահը արգելք չէ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտը վերանայելուն՝ դատապարտյալի կամ այլ անձանց իրավունքների վերականգնման նպատակով:
7. Սույն հոդվածի դրույթները կիրառելի են նաև այն քրեական գործերով, որոնցով դատավճիռ չի կայացվել:
(4263 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, 01.11.18 ՀՕ-415-Ն)
⚖ | ⚖ | ⚖ |
Հոդված 4264. | Գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով |
1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.
2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.
2.1) Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ տվյալ գործով արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտման համար.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված այլ նոր հանգամանքների դեպքերում:
2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված նոր հանգամանքները հաստատված են համարվում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դրանց ուժի մեջ մտնելու պահից:
3. Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից:
(4264 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, լրաց., խմբ. 20.05.10 ՀՕ-96-Ն, խմբ. 26.10.11 ՀՕ-270-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-87-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-211-Ն)
(426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ «կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ» դրույթում «եզրափակիչ մասում» բառակապակցությունը 28.03.17 ՍԴՈ-1359 որոշմամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 93-րդ և 103-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով դրա առկայության պայմաններում ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից օրենքով սահմանված կարգով նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքի շրջանակներում Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասում ամրագրված` իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող իրավական դիրքորոշումները դատական պրակտիկայում հիմք չեն ընդունվում բողոքի ընդունելության և քննության շրջանակներում:)
Հոդված 4265. | Վարույթի հարուցումը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով |
1. Նոր երևան եկած հանգամանքների մասին հայտարարությունները և հաղորդումներն ուղարկվում են դատախազին:
2. Սույն օրենսգրքի 4263 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցել և այդ հանգամանքների առթիվ կատարում է քննություն կամ այդ մասին հանձնարարություն է տալիս քննիչին:
3. Եթե հաղորդումն ստացած դատախազը նոր երևան եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չի գտնում, ապա նա պատճառաբանված որոշմամբ մերժում է վարույթ հարուցելը: Այդ որոշումը հաղորդվում է շահագրգիռ անձանց, որոնք այն կարող են բողոքարկել վերադաս դատախազին:
4. (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-237-Ն)
(4265 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)
Հոդված 4266. | Դատախազի գործողությունները նոր երևան եկած հանգամանքների (ուսումնասիրությունը) քննությունն ավարտելուց հետո |
(վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)
1. Նոր երևան եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո դատական ակտը վերանայելու համար հիմքերն առկա համարելով` դատախազը քննության արդյունքներով կազմված եզրակացությունն ուղարկում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:
2. Գլխավոր դատախազը, նրա տեղակալը, գործի վերանայման հիմքերն առկա համարելով, բողոք են ներկայացնում դատարան` դրան կցելով համապատասխանաբար քննության կամ ուսումնասիրության ակտերը:
3. Դատական ակտերը վերանայելու հիմքեր չլինելու դեպքում դատախազը իր պատճառաբանված որոշմամբ կարճում է վարույթը: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում ուղարկվում է հաղորդում ներկայացրած անձին:
(4266 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)
Հոդված 4267. | Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոքները և դրանց ներկայացվող պահանջները |
(վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)
1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը պետք է բովանդակի՝
1) բողոք ներկայացրած անձի անունը, ազգանունը, բնակության կամ աշխատանքի վայրի հասցեն, պաշտոնը.
2) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
3) վերանայման ենթակա դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին.
4) դատական ակտի վերանայման համար հիմք ծառայած նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը.
5) բողոք ներկայացրած անձի պահանջը.
6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը.
7) բողոք ներկայացրած անձի ստորագրությունը:
2. Բողոքին կցվում են նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող նյութերը, ինչպես նաև այլ նյութեր:
3. Բողոք ներկայացնող անձը դրա պատճենը, նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող նյութերի պատճենների հետ պատշաճորեն ուղարկում է դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի):
4. Նոր հանգամանքների հիմքով շահագրգիռ անձի փոխարեն բողոք կարող է ներկայացնել նրա լիազորած անձը, որը բողոքի հետ միաժամանակ դատարան պետք է ներկայացնի նաև իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը:
(4267 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, 20.05.10 ՀՕ-96-Ն)
Հոդված 4268. | Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի հարուցումը |
1. Դատարանը դատական ակտը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայում է վերանայման վարույթ հարուցելու որոշման հիման վրա:
2. Դատարանը վերանայման վարույթի հարուցումը մերժում է, եթե՝
1) բողոքը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, և այն վերականգնելու մասին միջնորդություն չի ներկայացվել, կամ
2) առերևույթ բացակայում է նոր երևան եկած հանգամանքը, կամ
3) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-237-Ն)
4) դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել, և եթե դատարանին հայտնի չէ նման հանգամանքի առկայությունը, կամ
5) բողոքը ներկայացրել կամ ստորագրել է ոչ պատշաճ անձը, կամ այն ընդհանրապես ստորագրված չէ:
3. Դատարանը վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացնում է բողոքը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում: Վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
(4268 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ., խմբ. 26.12.08 ՀՕ-237-Ն)
Հոդված 4269. | Դատական ակտերի վերանայումը |
1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:
2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:
3. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան:
(4269 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ., խմբ. 26.12.08 ՀՕ-237-Ն, խմբ. 26.10.11 ՀՕ-270-Ն)
(բԱԺԻՆԸ ԼՐԱՑ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 13
ԱՌԱՆՁԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 50
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 439. | ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳԸ |
1. Սույն գլխի դրույթները կիրառվում են այն անձանց հանցագործությունների վերաբերյալ գործերով, ում տասնութ տարին չի լրացել հանցանքը կատարելու պահին:
2. Անչափահասների գործերով վարույթի կարգը կարգավորվում է սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով, ինչպես նաև սույն գլխի հոդվածներով:
Հոդված 440. | ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ |
Բոլոր գործերով հաստատման ենթակա հանգամանքներից բացի, անչափահասների գործերով անհրաժեշտ է պարզել նաև անչափահասի`
1) տարիքը (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը).
2) կյանքի և դաստիարակության պայմանները.
3) առողջության և ընդհանուր զարգացման վիճակը:
Հոդված 441. | ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ |
Անչափահասների հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությանը մասնակցում է անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցիչը:
Հոդված 442. | ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼԸ |
Անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ նրան վերագրվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարում:
Հոդված 443. | ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ` ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ |
Դատարանը, դատավճիռ կայացնելիս, գալով այն եզրակացության, որ անչափահասը կարող է ուղղվել առանց քրեական պատժի միջոցներ կիրառելու, կարող է անչափահասին ազատել պատժից և նրա նկատմամբ կիրառել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ:
Գ Լ ՈՒ Խ 51
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 444. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՏՆՎԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ |
Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձինք կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո այն դեպքում, երբ համապատասխան օտարերկրյա պետությունը կամ միջազգային կազմակերպությունը դրա առնչությամբ կտա հստակ համաձայնություն:
Հոդված 445. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ԱՆՁԻՆՔ |
Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվում են հետևյալ անձինք`
1) օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, այդ ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմի անդամները և նրանց ընտանիքների համատեղ բնակվող անդամները, եթե նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն.
2) փոխադարձության հիման վրա դիվանագիտական ներկայացուցչությունների վարչական-տեխնիկական անձնակազմի աշխատակիցները և նրանց ընտանիքների համատեղ բնակվող անդամները, եթե նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն և մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում.
3) փոխադարձության հիման վրա դիվանագիտական ներկայացուցչության սպասարկող անձնակազմի աշխատակիցները, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն և մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում.
4) դիվանագիտական սուրհանդակները.
5) հյուպատոսական հիմնարկների ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք.
6) օտարերկրյա պետության ներկայացուցիչները, խորհրդարանական և կառավարական պատվիրակությունների անդամները և, փոխադարձության հիմքով, օտարերկրյա պետության այն պատվիրակությունների անդամները, որոնք ժամանել են միջազգային բանակցությունների, միջազգային վեհաժողովների և խորհրդակցությունների կամ այլ պաշտոնական հանձնարարություններով կամ նույն նպատակներով Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում են տարանցիկ, նշված անձանց ընտանիքի անդամները, որոնք ուղեկցում են նրանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն.
7) միջազգային կազմակերպություններում օտարերկրյա պետության ներկայացուցչությունների ղեկավարները, անդամները և անձնակազմը, դրանց պաշտոնատար անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում են միջազգային համաձայնագրերի կամ միջազգային հանրաճանաչ սովորույթների ուժով.
8) երրորդ պետությունում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմի անդամները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում են տարանցիկ, և նրանց ընտանիքի անդամները, որոնք ուղեկցում են նշված անձանց կամ ճանապարհորդում են առանձին` նրանց միանալու կամ իրենց պետություն վերադառնալու նպատակով:
Հոդված 446. | ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ |
1. Սույն օրենսգրքի 445 հոդվածում թվարկված անձինք օգտվում են անձնական անձեռնմխելիության իրավունքից: Նրանք չեն կարող ձերբակալվել կամ կալանավորվել` բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է նրանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարման համար:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց ձերբակալած կամ կալանավորած նախաքննության մարմինը, դատախազը կամ դատարանը, պարտավոր են հեռախոսագրով, հեռագրով կամ այլ միջոցներով այդ մասին անհապաղ տեղեկացնել համապատասխան պետության արտաքին գործերի նախարարությանը:
Հոդված 447. | ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ |
1. Սույն օրենսգրքի 445 հոդվածում թվարկված անձինք Հայաստանի Հանրապետությունում օգտվում են քրեական հետապնդման անձեռնմխելիությունից: Այդպիսի անձանց որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու հարցը լուծվում է դիվանագիտական ճանապարհով:
2. Դիվանագիտական ներկայացուցչությունն սպասարկող անձնակազմի աշխատակիցները, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն և մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում, հյուպատոսական հիմնարկների ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետությունում օգտվում են քրեական հետապնդման անձեռնմխելիությունից միայն իրենց գործունեության ոլորտում ծառայողական պարտականությունները կատարելիս:
Հոդված 448. | ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒՑ |
1. Սույն օրենսգրքի 445 հոդվածում թվարկված անձինք կարող են ցուցմունքներ չտալ որպես վկա կամ տուժող, իսկ ցուցմունքներ տալու համաձայնության դեպքում` պարտավոր չեն դրա համար ներկայանալ քննիչին, դատախազին, դատարան:
2. Երբ տվյալ անձինք նախաքննության ընթացքում ցուցմունքներ են տվել որպես վկա, տուժող, իսկ դատական քննության չեն ներկայացել, դատարանը կարող է հրապարակել նրանց ցուցմունքները:
3. Հյուպատոսական հիմնարկների ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք չեն կարող հրաժարվել որպես վկաներ կամ տուժողներ ցուցմունքներ տալուց` բացառությամբ իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված հարցերի վերաբերյալ ցուցմունքներ տալու դեպքերի: Հյուպատոսական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից ցուցմունքներ տալուց հրաժարվելու դեպքում նրանց նկատմամբ չեն կարող կիրառվել հարկադրանքի միջոցներ:
4. Սույն հոդվածի առաջին մասում նշված համաձայնությունը ստանալու դեպքում, համապատասխան անձանց հանձնված կանչ-ծանուցագրում չպետք է բովանդակվի նշում վարույթն իրականացնող մարմին չներկայանալու դեպքում հարկադրական միջոցների կիրառման մասին:
5. Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձինք պարտավոր չեն քննիչին, դատախազին, դատարան ներկայացնել իրենց ծառայողական պարտականությունների կատարմանն առնչվող թղթակցություններ կամ այլ փաստաթղթեր:
Հոդված 449. | ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ |
1. Դիվանագիտական ներկայացուցչության զբաղեցրած շենքը, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի նստավայրը, դիվանագիտական անձնակազմի անդամների բնակելի շինությունները, նրանց գույքը և փոխադրամիջոցներն անձեռնմխելի են: Այդ շինություններ մուտք գործել, ինչպես նաև խուզարկություն, առգրավում, գույքի վրա կալանք դնել կարող է կատարվել միայն դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կամ այդ պաշտոնը զբաղեցնող անձի համաձայնությամբ:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքները փոխադարձության հիման վրա, տարածվում են դիվանագիտական ներկայացուցչության վարչական-տեխնիկական անձնակազմի աշխատակիցների և նրանց ընտանիքների համատեղ բնակվող անդամների զբաղեցրած բնակելի շինությունների վրա, եթե նշված անձինք և նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն և մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում:
3. Հյուպատոսական հիմնարկների զբաղեցրած շենքը և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների նստավայրը փոխադարձության հիման վրա, անձեռնմխելի են: Այդ շինություններ մուտք գործելը, ինչպես նաև խուզարկություն, առգրավում, գույքի վրա կալանք դնել կարող են կատարվել միայն դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկների ղեկավարների խնդրանքով կամ համաձայնությամբ:
4. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների արխիվը, փաստաթղթերը, պաշտոնական գրությունները անձեռնմխելի են: Դիվանագիտական փոստը չի կարող բացվել և վերցվել:
5. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների համաձայնությունը սույն հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով նախատեսված դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինները ստանում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
6. Վերոհիշյալ շինություններում խուզարկությունը, առգրավումը և կալանավորումը պարտադիր կատարվում են դատախազի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի ներկայությամբ:
Բ Ա Ժ Ի Ն 14
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 52
ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 450. | ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ |
1. Բժշկական բնույթի հարկադրական միջոցները դատարանը կիրառում է այն անձանց նկատմամբ, ովքեր քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարել են անմեղսունակ վիճակում, եթե այդ անձինք շարունակում են վտանգավոր լինել հասարակության համար:
2. Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին գործերով վարույթի կարգը որոշվում է սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով և սույն գլխի հոդվածներով:
(450-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 451. | ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ |
1. Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու գործերով նյութերի մինչդատական նախապատրաստումը կատարվում է նախաքննության ձևով:
2. Քննիչը, դատախազը որոշում են կայացնում բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին:
3. Քննչական գործողություններին կարող են մասնակցել պաշտպանը, օրինական ներկայացուցիչը, այն անձը, որի նկատմամբ հարուցված է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ` բացառությամբ այն դեպքերի, երբ նրա հոգեկան վիճակը խոչընդոտում է մասնակցությանը:
4. Եթե անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, իր հոգեկան վիճակի պատճառով չի կարող մասնակցել գործով վարույթին, քննիչը կամ դատախազն այդ մասին կազմում են արձանագրություն, որն ուղարկվում է դատավորին` համապատասխան անձին անգործունակ ճանաչելու հարցը լուծելու համար:
Հոդված 452. | ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ |
Այն անձանց գործերով, որոնց նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, պետք է պարզվի`
1) նրանց կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու ժամանակը, տեղը, միջոցը և այլ հանգամանքները.
2) արարքը տվյալ անձի կողմից կատարելը.
3) տվյալ անձի մոտ մինչև արարքը կատարելը հոգեկան հիվանդության առկայությունը, հիվանդության աստիճանը և բնույթը արարքը կատարելու պահին, դրանից հետո, գործի քննության ժամանակ.
4) տվյալ անձի վարքագիծն արարքը կատարելուց առաջ և հետո.
5) պատճառված վնասի չափը և բնույթը:
(452-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 453. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՆ ԱՆՋԱՏԵԼԸ |
Եթե քրեական գործի ընթացքում պարզվի, որ հանցակիցներից որևէ մեկն արարքը կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, ապա նրա նկատմամբ գործն առանձնացվում է առանձին վարույթում:
Հոդված 454. | ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
Պաշտպանի մասնակցությունը պարտադիր է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու պահից:
Հոդված 455. | ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ |
Այն անձանց գործերով, որոնց նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, քննիչի, դատախազի, դատարանի որոշմամբ որպես օրինական ներկայացուցիչներ գործին մասնակցում են մերձավոր ազգականները կամ այն բժշկական հաստատության ներկայացուցիչը, որտեղ գտնվում է անձը:
Հոդված 456. | ԱՅՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹ |
Անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, օգտվում է մեղադրյալի բոլոր իրավունքներից: Նա իրավունք ունի, կախված հիվանդության աստիճանից և բնույթից, իմանալ հանրորեն վտանգավոր որ արարքի կատարումն է նրան մեղսագրվում, ունենալ պաշտպան, տալ բացատրություններ, ներկայացնել ապացույցներ, քննիչի թույլտվությամբ մասնակցել քննչական գործողություններին, ծանոթանալ քննչական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել է, և դիտողություններ անել արձանագրություններում գրառումների լրիվության և հավաստիության վերաբերյալ, հարուցել միջնորդություններ և բացարկներ, գործով վարույթն ավարտվելուց հետո ծանոթանալ գործի բոլոր նյութերին և ցանկացած գրառումներ անել` առանց դրանց ծավալի սահմանափակման, ստանալ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին որոշման պատճենը, մասնակցել դատական քննությանը, ապացույցների հետազոտմանը, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և դիտողություններ անել:
Հոդված 457. | ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ |
1. Անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած անձանց նկատմամբ չեն կարող կիրառվել խափանման միջոցներ: Դատարանի կողմից անմեղսունակության փաստը հաստատվելուց հետո կիրառվող խափանման միջոցը ենթակա է անհապաղ վերացման։
2. Այդ անձանց նկատմամբ անհրաժեշտության դեպքում կիրառվում են հետևյալ անվտանգության միջոցները`
1) հսկողության համար հիվանդին հանձնելը ազգականներին, հոգաբարձուներին, խնամակալներին` իրազեկելով առողջապահության մարմիններին.
2) հոգեբուժական կազմակերպությունում տեղավորելը և բուժելը:
(457-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, 18.06.20 ՀՕ-348-Ն)
Հոդված 458. | ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻՆ, ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻՆ, ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ |
1. Քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած, սակայն հասարակության համար վտանգ չներկայացնող անձի անմեղսունակության փաստը հաստատվելու պահից նա կարող է հանձնվել ազգականների, խնամակալների, հոգաբարձուների հսկողությանը` այդ մասին տեղյակ պահելով առողջապահության մարմիններին:
2. Տվյալ միջոցն ընտրելու մասին քննիչը, դատախազը, դատարանը կայացնում են պատճառաբանված որոշում:
(458-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 459. | ԱՆՁԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ կազմակերպությունում ՏԵՂԱՎՈՐԵԼԸ և բուժելը |
(վերնագիրը լրաց., փոփ. 18.06.20 ՀՕ-348-Ն)
1. Քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած և հասարակության համար վտանգ ներկայացնող անձի անմեղսունակության փաստը հաստատվելու պահից նա կարող է տեղավորվել և բուժվել հոգեբուժական կազմակերպությունում:
2. Հոգեբուժական կազմակերպությունում տեղավորելը և բուժելը թույլատրվում է քննիչի պատճառաբանված որոշմամբ, որը հաստատում է դատարանը:
(459-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց., փոփ. 18.06.20 ՀՕ-348-Ն)
Հոդված 460. | ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՎԱՐՏԸ |
1. Հավաքված ապացույցները գործով վարույթն ավարտելու համար բավարար համարելու դեպքում քննիչը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`
1) բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին.
2) գործով վարույթը կարճելու մասին, եթե քրեական օրենքով չթույլատրված արարքն անմեղսունակության վիճակում կատարած անձը քննության պահին առողջացել է և չունի բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու կարիք.
3) ընդհանուր հիմքերով քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
2. Գործով վարույթն ավարտելով` քննիչը ավարտված վարույթի նյութերը ներկայացնում է տուժողին, նրա ներկայացուցչին, այն անձին, որի նկատմամբ իրականացվել է վարույթը, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված անձանց կողմից գործի նյութերին ծանոթանալու մասին կազմվում է արձանագրություն:
(460-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 461. | ԴԱՏԱԽԱԶԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼԻՍ |
Ավարտված վարույթի նյութերը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին քննիչի որոշման հետ հանձնվում են դատախազին, որն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`
1) հաստատում է քննիչի որոշումը և գործն ուղարկում է դատարան.
2) գործն ուղարկում է քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու համար.
3) կարճում է գործով վարույթը և դադարեցնում է քրեական հետապնդումը:
Հոդված 462. | ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ |
1. Դատաքննությունն սկսվում է քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձի նկատմամբ` բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին դատախազի զեկույցով: Այնուհետև` դատարանը հետազոտում է կողմերի ներկայացրած ապացույցները և լսում է այն անձին, որի նկատմամբ իրականացվում է վարույթը, նրա պաշտպանին և օրինական ներկայացուցչին, ինչպես նաև դատախազի կարծիքը:
2. Այնուհետև դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու համար:
(462-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 463. | ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼԻՍ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ |
Գործով որոշում կայացնելիս դատարանը պետք է լուծի հետևյալ հարցերը`
1) կատարվել է արդյոք հանրորեն վտանգավոր արարք.
2) արարքը կատարել է արդյոք այն անձը, որի նկատմամբ իրականացվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ.
3) արարքը կատարվել է արդյոք անմեղսունակության վիճակում, անձը գտնվում է արդյոք տվյալ վիճակում դատական քննության պահին.
4) անձը կարիք ունի արդյոք իր նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու և հատկապես ինչպիսի միջոցներ:
Հոդված 464. | ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼԸ |
1. Անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարքն անմեղսունակության վիճակում կատարելն ապացուցված համարելով` դատարանը որոշում է կայացնում անձին քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու ու նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին:
2. Եթե անձը հասարակության համար մեծ վտանգ չի ներկայացնում և կարիք չունի իր նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման, դատարանը կայացնում է գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում: Եթե արարքը կատարելու պահին անձը գտնվել է անմեղսունակության վիճակում, իսկ դատական քննության պահին առողջացել է, դատարանը նույնպես որոշում է կայացնում գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
(464-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
Հոդված 465. | ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ ԿԱՄ ՓՈՓՈԽԵԼԸ |
1. Եթե անձի առողջական վիճակի բարելավումից կամ լրիվ առողջանալուց հետո վերանում է բժշկական բնույթի հարկադրական միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը, դատարանը, բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, առողջապահության մարմնի միջնորդությամբ քննում է բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու հարցը:
2. Բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու մասին միջնորդություն կարող են հարուցել մերձավոր ազգականները, օրինական ներկայացուցիչները և այլ շահագրգիռ անձինք:
3. Բոլոր հարցերը լուծում է բժշկական բնույթի հարկադրական միջոցի կիրառման վայրի դատարանը` դատախազի և այն անձի պարտադիր մասնակցությամբ, որի միջնորդությամբ որոշվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու հարցը:
Գ Լ ՈՒ Խ 53
ԴԵՊՔԻՑ ՀԵՏՈ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՀԻՎԱՆԴԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 466. | ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ |
1. Տվյալ կատեգորիայի գործերով մինչդատական նախապատրաստումը կատարվում է նախաքննության ձևով:
2. Քրեական գործով վարույթին կարող են մասնակցել դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձը, նրա պաշտպանը, օրինական ներկայացուցիչը:
3. Եթե հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձն առողջական վիճակի պատճառով չի կարող մասնակցել գործով վարույթին, քննիչը, դատախազը դրա մասին պետք է կազմեն արձանագրություն:
4. Հավաքված ապացույցները բավարար համարելով` քննիչը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`
1) կասեցնել քրեական գործով վարույթը և նյութերն ուղարկել դատախազին` բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին հարցը լուծելու.
2) կարճել քրեական գործով վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը:
5. Ստանալով սույն հոդվածի չորրորդ մասում նշված նյութերը` դատախազն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`
1) հաստատում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործի նյութերը դատարան ուղարկելու մասին քննիչի որոշումը.
2) գործը վերադարձնում է քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու համար.
3) կարճում է քրեական գործով վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը:
Հոդված 467. | ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
Պաշտպանի մասնակցությունը պարտադիր է հոգեկան խանգարման փաստը հաստատվելու պահից, եթե նա մինչ այդ չի մասնակցել գործին:
Հոդված 468. | ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՆ ԱՆՋԱՏԵԼԸ |
Եթե գործի քննության ընթացքում պարզվի, որ հանցակիցներից մեկը հանցանքը կատարելուց հետո ստացել է հոգեկան խանգարում, ապա նրա նկատմամբ գործը կարող է առանձնացվել առանձին վարույթում:
Հոդված 469. | ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ |
1. Հանցանքը կատարելուց հետո հոգեկան խանգարում ստացած անձանց նկատմամբ կարող են կիրառվել խափանման միջոցներ, եթե դրան չի խոչընդոտում նրանց առողջական վիճակը: Եթե տվյալ անձինք գտնվում են արգելանքի տակ, նրանք պետք է գտնվեն հատուկ բժշկական հաստատություններում` բժշկական վերահսկողության տակ:
2. Եթե հոգեկան խանգարում ստացած անձանց նկատմամբ առողջական վիճակի պատճառով, չեն կարող կիրառվել խափանման միջոցներ, նրանց նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 458 և 459 հոդվածներով նախատեսված անվտանգության միջոցները:
Հոդված 470. | ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ |
1. Հանցանք կատարելու մեջ մեղադրանք առաջադրելու համար հիմք տվող բավարար ապացույցների առկայության դեպքում քննիչը պատճառաբանված որոշում է կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
2. Որոշումը կարող է ներկայացվել անձին, եթե դրան չի խոչընդոտում նրա առողջական վիճակը: Որոշմանը ծանոթացնելու անհնարինության դեպքում կազմվում է արձանագրությունը: Որոշմանը ծանոթացվում են պաշտպանը, ինչպես նաև մեղադրյալի օրինական ներկայացուցիչը:
Հոդված 471. | ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ |
1. Գործը դատարանում քննելիս դատախազի և պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Դատական նիստին կարող է հրավիրվել փորձագետ:
2. Դատաքննությունն սկսվում է քննիչի որոշումը հրապարակելով, որից հետո դատարանն անցնում է ապացույցների հետազոտմանը:
3. Դատաքննությունն ավարտվելիս ճառով հանդես է գալիս դատախազը, լսվում է պաշտպանի կարծիքը:
4. Այնուհետև դատարանը որոշում կայացնելու համար հեռանում է խորհրդակցական սենյակ, որտեղ պետք է լուծվեն հետևյալ հարցերը`
1) կատարվել է արդյոք արարքը.
2) արարքը պարունակում է արդյոք հանցակազմ.
3) այդ արարքը կատարել է արդյոք մեղադրյալը.
4) հիվանդացել է արդյոք անձը հոգեկան հիվանդությամբ, ինչպիսին է դրա բնույթը, երբ է սկսվել հիվանդագին վիճակը.
5) կարիք ունի արդյոք անձը բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման և ինչպիսի միջոցների:
5. Եթե հոգեկան հիվանդությունը վրա է հասել դատական քննության փուլում, դատարանը պետք է լուծի նաև քրեական գործով վարույթը կասեցնելու մասին հարցը:
Հոդված 472. | ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ և ՓՈՓՈԽԵԼԸ |
1. Եթե անձի առողջական վիճակը բարելավվելուց կամ լրիվ առողջանալուց հետո վերանում է բժշկական բնույթի հարկադրական միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը, դատարանը, բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, առողջապահության մարմնի միջնորդությամբ քննում է բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու հարցը:
2. Բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու մասին միջնորդություն կարող են հարուցել մերձավոր ազգականները և այլ շահագրգիռ անձինք:
3. Բոլոր հարցերը լուծում է այն բժշկական հաստատության գտնվելու վայրի դատարանը, որտեղ կիրառվում են բժշկական բնույթի հարկադրական միջոցները:
Հոդված 473. | ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼԸ |
1. Եթե դատարանը գտնում է, որ անձը, որի նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրական միջոց, առողջացել է, ապա բժշկական եզրակացության հիման վրա որոշում է կայացնում բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու մասին և լուծում է նախաքննություն կամ դատական քննություն կատարելու համար գործն ուղարկելու հարցը:
2. Բժշկական հաստատությունում գտնվելու ժամանակը մտնում է արգելանքի տակ պահելու ժամկետի մեջ:
Գ Լ ՈՒ Խ 54
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
(գլուխը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 474. | Միջպետական հարաբերություններում քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու կարգը |
1. Հայաստանի Հանրապետության դատարանների, դատախազների, քննիչների, հետաքննության մարմինների հանձնարարությամբ կամ խնդրանքով (այսուհետ՝ հարցումով) օտարերկրյա պետության տարածքում հարցաքննության, զննության, առգրավման, խուզարկության, փորձաքննության և սույն օրենսգրքով նախատեսված այլ դատավարական գործողությունների կատարումը, ինչպես նաև օտարերկրյա պետության իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց (այսուհետ՝ իրավասու մարմիններ) հարցումով Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենսգրքով նախատեսված դատավարական գործողությունների կատարումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ այդ պայմանագրերով և սույն օրենսգրքով սահմանված կարգով։
2. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումով Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենսգրքով նախատեսված դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կիրառում են սույն օրենսգրքի նորմերը՝ համապատասխան միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։
Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումների համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կարող են կիրառել համապատասխան օտարերկրյա պետության քրեական դատավարության օրենսդրության նորմերը, եթե վերջիններիս կիրառումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրով։
Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հարցումները կատարվում են սույն օրենսգրքով նախատեսված ժամկետներում, եթե համապատասխան միջազգային պայմանագրով այլ ժամկետ սահմանված չէ։
(474-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 475. | Իրավական օգնության հարցերով հաղորդակցություն իրականացնող մարմինները |
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցով հաղորդակցությունն իրականացվում է՝
1) մինչդատական վարույթում գտնվող գործերով դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցումները կատարելու առնչությամբ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով.
2) դատարանի վարույթում գտնվող գործերով դատավարական գործողություններ, այդ թվում՝ դատավճիռներ կատարելու վերաբերյալ հարցումները կատարելու առնչությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով։
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված լինելու դեպքում հաղորդակցությունը կարող է իրականացվել նաև դիվանագիտական ուղիներով՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, որոնք, համապատասխան հարցումներն ստանալով, անհապաղ ներկայացնում են սույն մասով նախատեսված իրավասու մարմին՝ կատարման ներկայացնելու համար։
2. Եթե դատավարական գործողություններ կատարելու հարցումը տալիս են Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, ապա նրանք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, կազմած հարցումները ներկայացնում են սույն հոդվածի առաջին մասով սահմանված իրավասու համապատասխան մարմին՝ դրա կատարման նպատակով օտարերկրյա պետության իրավասու մարմին փոխանցելու համար։
Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի հարցումը կատարելուց և դա հոդվածի առաջին մասով նախատեսված իրավասու մարմին ներկայացնելուց հետո վերջիններս կատարումն անհապաղ տրամադրում են հարցումը կազմած Հայաստանի Հանրապետության դատարանին, դատախազին, քննիչին, հետաքննության մարմնին։
3. Եթե դատավարական գործողություններ կատարելու հարցումը տրվել է օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից, և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` այն ներկայացվել է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավասու մարմին, ապա վերջինս հարցումը կատարման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության այն դատարան, դատախազին, քննիչին, հետաքննության մարմին, որոնք, սույն օրենսգրքին համապատասխան, իրավասու են կատարելու տվյալ հարցումը։
Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը հանձնարարությունը կատարելուց հետո այն ներկայացնում են սույն հոդվածի առաջին մասով իրավասու համապատասխան մարմին, որը կատարումն անհապաղ փոխանցում է օտարերկրյա պետության իրավասու մարմին։
4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցում տալը, հարցման առաքումը և դրա կատարման արդյունքների փոխանցումը կարող են իրականացվել օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմնի և Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի միջև անմիջական հաղորդակցության միջոցով։
Ընդ որում, եթե անմիջական հաղորդակցության միջոցով օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացված հարցման կատարումը չի մտնում հարցումն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի իրավասության մեջ, ապա անհապաղ հարցումը վերահասցեագրվում է Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան, դատախազին, քննիչին, հետաքննության մարմին՝ այդ մասին ծանուցելով հարցումը տված օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմնին։
Վերահասցեագրման կարգով հարցումը ստացած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը հարցումը կատարում և օտարերկրյա պետության իրավասու մարմին են փոխանցում սույն մասով նախատեսված կարգով, միաժամանակ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնին ծանուցելով հարցման և դրա կատարման մասին։
Սույն մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը սույն հոդվածի առաջին մասում նշված համապատասխան իրավասու մարմնին ծանուցում են անմիջական հաղորդակցության միջոցով փոխադարձորեն իրականացված յուրաքանչյուր հարցման, դրա ստացման և կատարման մասին՝ համառոտակի նշելով հարցումը տված մարմնի անվանումը (պաշտոնատար անձի անունը և պաշտոնը), հարցման բովանդակությունը, կատարող մարմինը կամ պաշտոնատար անձը, կատարման բովանդակությունը, հարցման տրման և կատարման ժամկետները։
5. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացված հարցման կատարումը անհնար է կամ չի բխում տվյալ միջազգային պայմանագրից, ապա օտարերկրյա պետության համապատասխան մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով ծանուցում է հարցման կատարման անհնարինության և դրա պատճառների մասին։
(475-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 476. | Մեկից ավելի միջազգային պայմանագրերով նախատեսված հարցումները կատարելը |
1. Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից դատավարական գործողությունների վերաբերյալ հարցումների կատարման պարտականությունը բխում է տվյալ պետության հետ կնքված` Հայաստանի Հանրապետության մեկից ավելի միջազգային պայմանագրերից, ապա կիրառվում են հետևյալ կանոնները.
1) եթե հարցման մեջ նշված է, թե որոշակի որ միջազգային պայմանագրի հիման վրա է այն կազմվել և ներկայացվել, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը ղեկավարվում են այդ միջազգային պայմանագրով.
2) եթե հարցման մեջ նշված են տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող մեկից ավելի միջազգային պայմանագրեր, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը ղեկավարվում են հարցման մեջ նշված այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման կատարման հետ կապված հարցերին, միաժամանակ կիրառելով մյուս պայմանագրի (պայմանագրերի) դրույթները, որոնք նախատեսված չեն առավել ամբողջական լուծում տվող միջազգային պայմանագրով, բայց հարցումն առավել լրիվ և արագ կատարելու հնարավորություն են տալիս.
3) եթե հարցման մեջ նշում չկա տվյալ պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող որևէ միջազգային պայմանագրի վերաբերյալ, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը ղեկավարվում են այն միջազգային պայմանագրով, որը առավել ամբողջական լուծում է տալիս հարցման լիարժեք կատարման հետ կապված հարցերին, որի ընթացքում չի բացառվում նաև տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող մյուս պայմանագրերի այն դրույթների կիրառումը, որոնք լրացնում են այն պայմանագրին, որով ղեկավարվում են դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը։
2. Եթե Հայաստանի Հանրապետության և հարցում ներկայացրած օտարերկրյա պետության մասնակցությամբ գործում է բազմակողմ միջազգային պայմանագիր, որը հանձնման հարցերով այդ պայմանագրին գերակայություն է տալիս կողմերի միջև գործող և հանձնման հարցեր կարգավորող այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ, ապա Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը ղեկավարվում են այդ բազմակողմ միջազգային պայմանագրով։
(476-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 477. | Միջազգային պայմանագրերից բխող հարցումների կատարումը մերժելը |
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետության իրավասու մարմինների ներկայացրած դատավարական գործողությունների վերաբերյալ հարցումների կատարումը կարող է մերժվել այդ պայմանագրերով նախատեսված հիմքերով։
Ընդ որում, եթե հարցումը ներկայացրել է այն օտարերկրյա պետության իրավասու մարմինը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է մեկից ավելի համապատասխան միջազգային պայմանագրերով, ապա հարցման կատարումը կարող է մերժվել միայն այն դեպքում, եթե մերժման հիմք հանդիսացող հանգամանքը (պայմանը) նախատեսված է բոլոր միջազգային պայմանագրերով՝ անկախ նրանից, թե հարցումը կազմվել և ներկայացվել է մերժման հիմք հանդիսացած հանգամանքը (պայմանը) նախատեսող թե այլ միջազգային պայմանագրին համապատասխան, կամ եթե հարցման կատարումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, ինքնիշխանությունը, պետական անվտանգությունը, և նշված հիմքերով հարցման կատարման մերժման հնարավորությունը նախատեսված է տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրերից թեկուզ մեկով։
(477-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն, փոփ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
Հոդված 478. | Հանցագործություն կատարած անձանց հանձնելը օտարերկրյա պետությանը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն կատարած օտարերկրյա պետության քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա պետության տարածքում մշտական բնակության վայր ունեցող քաղաքացիություն չունեցող անձինք, նրանց նկատմամբ համապատասխան օտարերկրյա պետությունում քրեական վարույթ սկսելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենսգրքին համապատասխան սկսված վարույթը տվյալ օտարերկրյա պետությունում շարունակելու նպատակով կարող են տվյալ օտարերկրյա պետությանը հանձնվել այդ պետության և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում։
Տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմիններ են փոխանցվում նաև հանձնվող անձի կատարած հանցանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի վարույթում առկա բոլոր փաստաթղթերը և այլ նյութեր՝ համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված կարգով։
Փաստաթղթերի և այլ նյութերի փոխանցման կարգը միջազգային պայմանագրով նախատեսված կամ սահմանված չլինելու դեպքում դրանց փոխանցումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության կենտրոնական մարմինների կամ անմիջական հաղորդակցություն իրականացնող դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի և օտարերկրյա պետության իրավասու մարմնի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան։
Փոխանցված փաստաթղթերի մեկական օրինակները (պատճենները) պետք է պահվեն փաստաթղթերը պատրաստած կամ տրամադրած` Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի մոտ։
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց` այդ մասով նախատեսված նպատակներով օտարերկրյա պետությանը հանձնելը կարող է իրականացվել այդ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցավոր արարքը կատարելու կամ այդ առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահից մինչև տվյալ անձի նկատմամբ դատավճիռ կայացնելու պահն ընկած ժամանակահատվածում կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետում։
(478-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 478.1. |
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց ձերբակալման կարգը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալելու դեպքում ձերբակալումն իրականացրած մարմինն անհապաղ տեղեկացնում է հետախուզման նախաձեռնողին՝ պահանջելով տվյալ պետության իրավասու մարմնի կողմից կայացված՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը:
2. Անձի ձերբակալման մասին հաղորդումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ անհապաղ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:
3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ձերբակալման արձանագրությունն ստանալուց հետո ձերբակալման մասին անհապաղ տեղեկացնում է միջազգային հետախուզում հայտարարած պետության իրավասու մարմիններին և (կամ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
4. Եթե անձի ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում չի կայացվել նրան ժամանակավոր կալանավորելու մասին Հայաստանի Հանրապետության դատարանի որոշումը, ապա ձերբակալված անձը ենթակա է անհապաղ ազատման:
(478.1 -րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-42-Ն)
Հոդված 478.2. |
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց ժամանակավոր կալանավորման կարգը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ կիրառվում է ժամանակավոր կալանավորում մինչև 40 օր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետով՝ հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով: Եթե հանձնելու վերաբերյալ միջնորդությունը չի ստացվել ժամանակավոր կալանավորման համար նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում, կամ Հայաստանի Հանրապետության դատարանը մերժել է հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությունը, կամ պարզվել են հանձնումը բացառող հանգամանքները, ապա անձը ենթակա է ազատման: Հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ժամանակին չներկայացնելու հիմքով անձին ժամանակավոր կալանավորումից ազատելը չի խոչընդոտում հետագայում նրա նկատմամբ հանձնելու համար կալանավորման կիրառմանը:
2. Մինչև անձին հանձնելու վերաբերյալ միջնորդություն ստանալը օտարերկրյա պետության իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը կարող է հանձնվել փոստով, այդ թվում՝ էլեկտրոնային կամ հեռագրով կամ տեխնիկական այլ միջոցներով, ինչպես նաև Միջազգային քրեական ոստիկանության (Ինտերպոլի) կամ անձի հետախուզում իրականացնող այլ միջազգային կազմակերպության միջոցով, որի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը:
3. Դատախազն անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնում է ձերբակալման վայրի դատարան: Միջնորդությանը կցվում են ձերբակալման արձանագրության պատճենը, օտարերկրյա պետության իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ որոշումը կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերից մեկը և ձերբակալվածի անձը հաստատող փաստաթղթերը:
4. Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով դատախազին, ձերբակալված անձին և նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին կամ միջնորդությունը մերժելու մասին: Ժամանակավոր կալանավորում կիրառելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
5. Միջնորդության քննարկման արդյունքների մասին դատախազը, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, անհապաղ տեղյակ է պահում օտարերկրյա պետության իրավասու մարմնին:
(478.2 -րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-42-Ն, 21.01.20 ՀՕ-8-Ն)
Հոդված 478.3. | Հանձնելու համար կալանավորելու կարգը |
1. Անձին հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալիս դատախազը, իսկ այլ պետության դատարանի վարույթում գտնվող քրեական գործերով կամ դատավճռի ի կատար ածելու գործերով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը անձին հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդություն են ներկայացնում անձին արգելանքի վերցնելու վայրի դատարան:
2. Հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությանը կցվում են՝ անձին հանձնելու մասին միջնորդության պատճենը և անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքը:
3. Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով միջնորդություն ներկայացնողին, արգելանքի վերցված անձին և նրա պաշտպանին, ստուգելով անձին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը և ուսումնասիրելով ներկայացված այլ փաստաթղթերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և հանձնման համար կալանավորում կիրառելու կամ կալանավորման ժամկետը երկարաձգելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
4. Միջնորդությունը քննարկելիս դատարանը իրավասու չէ հետազոտելու անձի մեղավորության հարցերը կամ ստուգելու օտարերկրյա պետության մարմինների ընդունած դատավարական փաստաթղթերի օրինականությունը:
5. Հանձնելու համար կալանավորումը կիրառվում է երկու ամիս ժամկետով: Կալանավորման ժամկետը լրանալուց 10 օր առաջ դատախազը կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դատարան է ներկայացնում անձի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդություն: Հանձնելու համար կալանավորման ժամկետը չի կարող գերազանցել 8 ամիսը:
6. Հանձնելու համար կալանավորման առավելագույն ժամկետում անձին հանձնելու հարցը չլուծելու կամ նրան փաստացի չհանձնելու դեպքում անձը ենթակա է անհապաղ ազատման: Սույն հիմքով անձին ազատելը չի խոչընդոտում նրա նկատմամբ փաստացի հանձնելու նպատակով կալանավորում կիրառելուն:
7. Անձին կալանավորումից ազատելու դեպքում նրա նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքի 144–148 հոդվածներով նախատեսված խափանման այլ միջոցներ՝ մինչև 8 ամիս ժամկետով:
8. Սույն հոդվածի և սույն օրենսգրքի 478.2 հոդվածի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա՝ քրեական գործով վարույթը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու նպատակով: Փոխանցված քրեական գործը վարույթ ընդունելու պահից անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը լուծվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:
(478.3 -րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-42-Ն)
Հոդված 478.4. | Արգելանքի վերցրած անձանց իրավունքները |
1. Սույն օրենսգրքի 478.1, 478.2, 478.3, 491, 492 հոդվածներով նախատեսված դեպքերում արգելանքի վերցված անձինք իրավունք ունեն հայտնելու բացարկներ, անվճար ստանալու ձերբակալման արձանագրությունը, ինչպես նաև ժամանակավոր կալանավորում կիրառելու կամ հանձնելու համար կալանավորում կիրառելու որոշման կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշման պատճենը, ունենալու պաշտպան, հրաժարվելու պաշտպանից և պաշտպանվելու ինքնուրույն, առանձին, խորհրդապահական կարգով անարգել տեսակցելու իր պաշտպանի հետ՝ առանց տեսակցության թվի և տևողության սահմանափակման, հետ վերցնելու իր կամ իր պաշտպանի ներկայացրած բողոքը, բողոքարկելու հետաքննության մարմնի, դատախազի, դատարանի որոշումները և գործողությունները:
2. Քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնելու իրենց իրավունքները: Քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց տրվում են սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանձնման ենթակա փաստաթղթերի պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են:
3. Հետաքննության մարմինը գրավոր բացատրում է արգելանքի վերցված անձանց իրավունքները և ապահովում դրանց իրականացումը` սույն օրենսգրքով սահմանված կարգով:
4. Ժամանակավոր կալանավորված կամ հանձնելու համար կալանավորված անձանց` ազգականների կամ այլ անձանց հետ տեսակցելու հարցը լուծում է հանձնման միջնորդությունը քննարկող մարմինը:
(478.4 -րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-42-Ն)
Հոդված 479. | Հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմինները և այդ որոշման բողոքարկման կարգը |
1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված է հանցագործություն կատարած անձի հանձնումը այդ պայմանագրի մասնակից համարվող օտարերկրյա պետությանը, և եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձի նկատմամբ`
1) հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, եթե գործը գտնվում է մինչդատական վարույթում.
2) հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, եթե գործը գտնվում է դատական վարույթի ընթացքում, ինչպես նաև այն դեպքում, երբ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ.
3) հանձնման թույլտվության վերաբերյալ որոշումը ընդունում է համապատասխանաբար գործը քննող կամ դատավճիռը կայացրած դատարանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ այն դեպքում, երբ գործը գտնվում է դատական վարույթի ընթացքում, կամ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:
2. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունած իրավասու մարմինն ընդունված որոշման մասին տեղեկացնում է այն անձին, որի նկատմամբ կայացվել է որոշումը և բացատրում այն բողոքարկելու նրա իրավունքը:
3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի` հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի` հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան որոշումները ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, իսկ վերաքննիչ դատարանի որոշումները` վճռաբեկ դատարան դրանք ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում: Վերաքննիչ դատարանը և վճռաբեկ դատարանը գործը քննում և դրա վերաբերյալ որոշում են կայացնում համապատասխանաբար բողոքը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում:
4. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում դատարանը գործը քննում և որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությունը ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում:
Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դատարանի որոշումները կարող են բողոքարկվել և քննարկվել վերաքննության և վճռաբեկության կարգով սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված ժամկետներում:
5. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշման բողոքարկման դեպքում այն կայացրած իրավասու մարմինը 3 օրվա ընթացքում դատարան է ուղարկում նշված որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող փաստաթղթերը:
6. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությունն իրականացվում է այն անձի մասնակցությամբ, որի վերաբերյալ կայացվել է հանձնելու կամ հանձնումը մերժելու մասին որոշում, և (կամ) նրա պաշտպանի և դատախազի մասնակցությամբ:
Դատաքննության ընթացքում դատարանը չի քննարկում բողոքը բերած անձի մեղավորության հարցը` սահմանափակելով միայն հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշման` Հայաստանի Հանրապետության օրենքներին և միջազգային պայմանագրերին համապատասխանության հարցի ստուգմամբ:
7. Ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) բողոքը չբավարարել և հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումը թողնել անփոփոխ.
2) բավարարել բողոքը և վերացնել հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումը:
8. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով հանձնումը պայմանավորված է տվյալ պայմանագրի մասնակից համարվող պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը որևէ երաշխիք տալով, ապա այդ պետության երաշխիքի` Հայաստանի Հանրապետության համար բավարար կամ ընդունելի լինելու հանգամանքը որոշում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը` մինչդատական վարույթի գործերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` դատական վարույթում գտնվող և դատավճիռն ի կատար ածելու գործերով:
9. Եթե մերժվում է անձի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնելը օտարերկրյա պետությանը կամ միջազգային դատարան, սակայն սույն օրենսգրքով նախատեսված բավարար հիմքեր կան նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու այն արարքի առնչությամբ, որի համար նրա հանձնման մասին խնդրանք է ուղարկվել օտարերկրյա պետությունից կամ միջազգային դատարանից, ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այդ անձի նկատմամբ սկսում է քրեական հետապնդում, իսկ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում և դրանով սահմանված կարգով համապատասխան քրեական հետապնդման վերաբերյալ գործը փոխառնում է օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի վարույթից և ընդունում է իր վարույթ այդ անձի նկատմամբ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից հարուցված գործը` սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելով համապատասխան քրեական հետապնդում:
(479-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն, 07.07.06 ՀՕ-152-Ն)
Հոդված 480. | Հանցագործություն կատարած անձին օտարերկրյա պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը հանձնելը |
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով օտարերկրյա պետությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը կարող են հանձնվել Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած և օտարերկրյա պետության տարածքում գտնվող անձինք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարած հանցանքների համար նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով։
Նույն նպատակով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով, օտարերկրյա պետությունները Հայաստանի Հանրապետությանը կարող են հանձնել նաև տվյալ օտարերկրյա պետության տարածքում հանցագործություն կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում իրականացնելիս կիրառվում են սույն օրենսգրքի կանոնները՝ համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված բացառություններով։
3. Եթե օտարերկրյա պետությունը մերժում է հայցվող անձի հանձնումը Հայաստանի Հանրապետությանը, ապա դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով իրենց վարույթում գտնվող գործը փոխանցում են համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմին՝ այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով։
4. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով հանձնումը պայմանավորված է տվյալ պայմանագրի մասնակից համարվող պետությանը Հայաստանի Հանրապետության կողմից որևէ երաշխիք տալով, ապա այդ երաշխիքը տալիս է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը` մինչդատական վարույթի գործերով, վճռաբեկ դատարանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ` դատական վարույթում գտնվող և դատավճիռն ի կատար ածելու գործերով:
(480-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն, 07.07.06 ՀՕ-152-Ն)
Հոդված 481. | Որպես վկա, տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, նրանց ներկայացուցիչներ, փորձագետ, մասնագետ` Հայաստանի Հանրապետություն կանչելը և դատավարական գործողություններ կատարելը |
Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող քրեական գործով որպես վկա, տուժող, քաղաքացիական պատասխանող, քաղաքացիական հայցվոր, նրանց ներկայացուցիչներ, փորձագետ կամ մասնագետ հանդես եկող անձինք, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով կարող են կանչվել Հայաստանի Հանրապետություն՝ համապատասխան քրեական գործով վարույթ իրականացնող դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի կողմից նրանց մասնակցությամբ անհրաժեշտ քննչական կամ դատական գործողություններ կատարելու համար։
Այդ անձանց մասնակցությամբ քննչական կամ դատական գործողություններ կատարելու ընթացքում կիրառվում են սույն օրենսգրքի կանոնները՝ համապատասխան միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։
(481-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
(գլուխը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Գ Լ ՈՒ Խ 541
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
(գլուխը խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 482. | Միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում իրավական օգնություն ցույց տալու պայմանները |
1. Օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև քրեական գործերով դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում տվյալ պետության իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց (այսուհետ՝ իրավասու մարմիններ) և Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի միջև փոխադարձության հիման վրա իրավական օգնություն կարող է ցույց տրվել բացառիկ դեպքերում՝ տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև իրավական ոլորտում փոխադարձության հիման վրա փոխօգնություն ցույց տալու շուրջ դիվանագիտական ուղիներով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որը պետք է նախապես համաձայնեցված լինի՝
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ՝ դատական վարույթում գտնվող քրեական գործերով դատավարական գործողություններ կատարելու և դատավճիռն ի կատար ածելու առնչությամբ.
2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ՝ մինչդատական վարույթում գտնվող գործերով դատավարական գործողություններ կատարելու առնչությամբ։
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմինների և Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի միջև տվյալ պետության և Հայաստանի Հանրապետության միջև հաղորդակցությունը և փոխադարձ իրավական օգնություն ցույց տալը շարունակվում են մինչև համապատասխան հարցով (հարցերով) միջազգային պայմանագրի (պայմանագրերի) կնքումը կամ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու մասին ուժի մեջ մտած բազմակողմ միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության երկուստեք մասնակից դառնալը, եթե մինչ այդ դիվանագիտական ուղիներով Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան պետությունը միակողմանիորեն կամ երկկողմ համաձայնությամբ չեն վերացրել փոխադարձության հիմունքներով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով փոխադարձության հիման վրա իրավական օգնությունը ցույց տալիս տվյալ օտարերկրյա պետության այլ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը հաղորդակցվում են համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կամ գլխավոր դատախազության միջոցով՝ սույն օրենսգրքի 475-րդ հոդվածի կանոններին համապատասխան։
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով համապատասխան օտարերկրյա պետության իրավասու կենտրոնական մարմնին է տրամադրում սույն գլխի՝ այդ պետության համար ընդունելի լեզվով թարգմանված տեքստը՝ փոխադարձության կարգով իրավական օգնություն ցույց տալու ժամանակ օգտվելու համար՝ այդ պետությունից ստանալով նրա համապատասխան օրենքը։
(482-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 483. | Փոխադարձության կարգով իրավական օգնության մասին խնդրանքի բովանդակությունը |
1. Փոխադարձության կարգով օտարերկրյա պետության իրավասու մարմնին հասցեագրվող առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին հանձնարարությունը, հարցումը կամ խնդրանքը (այսուհետ՝ խնդրանք) պետք է կազմվեն գրավոր, ստորագրված լինեն ուղարկող պաշտոնատար անձի կողմից և հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազության, հետաքննության մարմնի պաշտոնական կնիքով։
2. Դատավարական գործողություններ կատարելու մասին իրավական օգնության վերաբերյալ խնդրանքը պետք է պարունակի՝
1) խնդրանքն ուղարկող Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի անվանումը (անունը).
2) օտարերկրյա պետության այն մարմնի անվանումը, որին ուղարկվում է խնդրանքը.
3) գործի անվանումը և խնդրանքի բնույթը.
4) տվյալներ այն անձանց մասին, որոնց կապակցությամբ ուղարկվում է խնդրանքը. անունը, հայրանունը և ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը (հասցեն), քաղաքացիությունը, զբաղմունքի տեսակը, բնակության կամ գտնվելու վայրը, իրավաբանական անձանց համար՝ անվանումը և գտնվելու վայրը (հասցեն).
5) բացահայտման ենթակա հանգամանքների շարադրանքը, ինչպես նաև այն փաստաթղթերի, իրեղեն և այլ ապացույցների ցանկը, որոնք ակնկալվում է ստանալ խնդրանքը կատարողից.
6) տեղեկություններ՝ կատարված հանցանքի փաստական հանգամանքների, դրա որակման մասին, անհրաժեշտության դեպքում՝ տվյալ հանցագործությամբ պատճառված վնասի բնույթի և չափի մասին, ինչպես նաև խնդրանքն ուղարկողի մոտ առկա այլ տեղեկություններ, որոնք կարող են նպաստել խնդրանքի արդյունավետ կատարմանը։
(483-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 484. | Դատավարական գործողությունների վերաբերյալ խնդրանքի կատարումը |
1. Փոխադարձության հիման վրա քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի ներկայացրած խնդրանքը Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կատարում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով (1-53-րդ գլուխներ):
2. Եթե խնդրանքը չի կարող կատարվել, ապա ստացված փաստաթղթերը վերադարձվում են խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության իրավասու մարմին՝ նշելով դրա կատարմանը խոչընդոտող պատճառները։
Խնդրանքը չի կատարվում և ենթակա է վերադարձման, եթե դրա կատարումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության անկախությունը, սահմանադրական կարգը, ինքնիշխանությունը կամ անվտանգությունը կամ հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։
(484-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 485. | Քրեական հետապնդում սկսելու կամ շարունակելու համար գործի նյութերն օտարերկրյա պետություն ուղարկելը |
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետության քաղաքացու կամ օտարերկրյա պետության տարածքում բնակության վայր ունեցող, քաղաքացիություն չունեցող անձի կողմից հանցագործություն կատարվելու և Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու դեպքում հարուցված կամ քննվող կամ հարուցման ենթակա գործի բոլոր նյութերը քրեական գործը վարող մարմինը սույն օրենսգրքի 475-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված համապատասխան իրավասու մարմնի միջոցով ուղարկում է տվյալ օտարերկրյա պետության համապատասխան մարմին՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան` նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կամ շարունակելու խնդրանքով։
Սույն հոդվածով նախատեսված գործի բոլոր փաստաթղթերի պատճենները պահվում են գործը վարող` Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի մոտ՝ այն իրեղեն ապացույցների ցանկի հետ, որոնք նույնպես ուղարկվել են համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմին։
(485-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 486. | Օտարերկրյա պետությունից ստացված քրեական հետապնդումը շարունակելու վերաբերյալ խնդրանքը կատարելը |
1. Օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքը փոխանցվում է՝
1) Հայաստանի Հանրապետության իրավասու հետաքննության կամ քննչական մարմին՝ խնդրանքին կից ներկայացված նյութերի հիման վրա քրեական հետապնդում հարուցելու և գործը քննելու համար.
2) Հայաստանի Հանրապետության իրավասու դատախազին կամ դատարան՝ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ արդեն իսկ հարուցված քրեական գործի նախաքննությունը կամ դատաքննությունը Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակելու համար։
2. Քրեական վարույթը Հայաստանի Հանրապետության տարածքում սկսելու կամ շարունակելու դեպքում օտարերկրյա պետության տարածքում գործի վերաբերյալ քննությամբ այդ պետության օրենքներով սահմանված և սույն օրենսգրքի պահանջներին չհակասող կարգով ձեռք բերված ապացույցներն ունեն տվյալ գործով Հայաստանի Հանրապետությունում ստացված ապացույցներին հավասար իրավաբանական ուժ։
Քննությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու ընթացքում օտարերկրյա պետության իրավասու մարմնի ներկայացրած լրացուցիչ ապացույցները միացվում են գործում առկա մյուս ապացույցներին։
3. Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում հարուցելու կամ հարուցված հետապնդումը շարունակելու` օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքին սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով ընթացք տալու մասին ծանուցվում է խնդրանքն ուղարկած տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմինը։
(486-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 487. | Հանձնումը |
1. Հանցագործություն կատարած անձի հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից խնդրանք ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը միջոցներ են ձեռնարկում սույն օրենսգրքի 479-րդ հոդվածով սահմանված կարգով խնդրանքում նշված անձի հանձնման թույլտվություն ստանալու և քրեական պատասխանատվության ենթարկելու կամ նրա նկատմամբ դատավճիռն ի կատար ածելու նպատակով այդ անձին օտարերկրյա պետությանը հանձնելու ուղղությամբ։
2. Քրեական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության օրենքներով համարվում են պատժելի, և որոնց կատարման համար նախատեսվում է պատիժ ազատազրկման ձևով՝ մեկ տարուց ոչ պակաս ժամկետով։
3. Դատավճիռն ի կատար ածելու առնչությամբ հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության օրենքով համարվում են պատժելի, և որոնց կատարման համար անձը դատապարտվել է ազատազրկման վեց ամսից ոչ պակաս ժամկետով։
(487-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն)
Հոդված 488. | Հանձնումը մերժելը |
1. Անձի հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքի կատարումը մերժվում է, եթե՝
1) հանձնման վերաբերյալ խնդրանքը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի (սույն օրենսգրքի 475-րդ հոդվածի առաջին մաս) կողմից ստանալու պահին, խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության օրենքին համապատասխան, քրեական հետապնդում չի կարող հարուցվել, կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով կամ այլ օրինական հիմքով.
2) անձի նկատմամբ նույն արարքի համար արդեն իսկ կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.
3) խնդրանքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնմանը.
4) հանձնման դեպքում, տվյալ օտարերկրյա պետության օրենքներին համապատասխան, կարող է նշանակվել մահապատիժ, և այդ պետությունը բավարար երաշխիքներ չի տալիս առ այն, որ հանձնելու դեպքում այդպիսի պատիժ չի նշանակվի և չի կիրառվի։
2. Անձի հանձնման մասին խնդրանքի կատարումը կարող է մերժվել, եթե անձը, որի հանձնելը հայցվում է՝
1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ձեռք է բերել քաղաքական ապաստանի իրավունք.
2) հետապնդվում է քաղաքական, ռասայական կամ կրոնական շարժառիթներով.
3) հետապնդվում է խաղաղ ժամանակ զինվորական հանցագործություն կատարելու համար.
4) հանցագործությունը կատարել է Հայաստանի Հանրապետության տարածքում։
Հանձնելը կարող է մերժվել նաև, եթե տվյալ օտարերկրյա պետությունը քրեական գործերով իրավական օգնության ոլորտում չի ապահովում փոխադարձությունը։
(488-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 489. | Հանձնելու մասին խնդրանքի բովանդակությունը |
1. Փոխադարձության կարգով իրավական օգնության շրջանակներում անձի հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի ներկայացրած խնդրանքը պետք է պարունակի՝
1) խնդրանքի հասցեատիրոջ՝ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազության, քննչական կամ հետաքննության մարմնի անվանումը.
2) արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը և խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության օրենքի բնագիր տեքստը, որի հիման վրա այդ արարքը համարվում է հանցագործություն.
3) անձի անունը, հայրանունը և ազգանունը, որի հանձնումը հայցվում է, նրա քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը (հասցեն) և հնարավորության դեպքում` նրա մասին այլ տվյալներ.
4) նշում հանցագործությամբ պատճառված վնասի չափի և խնդրանքն ուղարկելու պահի դրությամբ դրա հատուցման մասին։
2. Հանձնելու մասին խնդրանքին պետք է կցված լինի անձի կալանավորման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշման հաստատված պատճենը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքում դատավճիռն ի կատար ածելու կամ պատժի չկրած մասը կրելու համար հանձնելու մասին խնդրանքին պետք է կցված լինեն օտարերկրյա պետության իրավասու դատարանի կայացրած դատավճռի հաստատված պատճենը՝ այն օրինական ուժի մեջ մտնելու մասին նշումով, և օտարերկրյա պետության քրեական օրենքի այն հոդվածը, որով տվյալ անձը դատապարտվել է։ Եթե դատապարտյալն արդեն իսկ կրել է պատժի մի մասը, ապա հաղորդվում են նաև դրա մասին տվյալները։
(489-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 490. | Լրացուցիչ տեղեկությունները |
1. Եթե հանձնելու մասին պահանջը չի պարունակում բոլոր անհրաժեշտ տվյալները, ապա խնդրանքն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կարող են պահանջել լրացուցիչ տվյալներ և անհրաժեշտության դեպքում այդ տվյալներն ստանալու համար սահմանել մինչև մեկ ամիս ժամկետ։
2. Եթե խնդրանքը ներկայացրած օտարերկրյա պետության իրավասու մարմինը սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում չի ներկայացնում լրացուցիչ տվյալներ, ապա խնդրանքն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պետք է ազատեն հանձնման ենթակա անձին, եթե նա խնդրանքին կից ուղարկված օտարերկրյա պետության իրավասու մարմնի կալանավորման մասին որոշման համաձայն և սույն օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի որոշման հիման վրա կալանավորված է եղել։
(490-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 491. | Հանձնելու համար կալանավորելը |
1. Անձին հանձնելու վերաբերյալ խնդրանքին կից նրան կալանքի վերցնելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշման (դրա պատճենի) առկայության դեպքում խնդրանքն ստացած Հայաստանի Հանրապետության դատախազը սույն օրենսգրքով սահմանված կարգով միջոցներ են ձեռնարկում հանձնման ենթակա անձին կալանավորելու համար, եթե հնարավոր չեն համարում խնդրանքի կատարումն առանց դրա։
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում անձի կալանավորման մասին Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի որոշումը պետք է կայացվի հանձնման ենթակա անձի ներկայությամբ։
Եթե կալանավորման մասին Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի որոշումը կայացվել է առանց հանձնման ենթակա անձի ներկայության՝ նրա բացակայության կամ ներկա գտնվելուն խոչընդոտող այլ պատճառով, ապա նախքան այդ անձի հանձնելն իրականացնելը նա պետք է հնարավորություն ունենա բողոքարկելու դատարանի որոշումը վերադաս դատարան։
Սույն հոդվածի կանոնները չեն կիրառվում հանձնման ենթակա այն անձի նկատմամբ, որը նախքան հանձնման մասին խնդրանքն ստանալը սույն օրենսգրքով սահմանված կարգով պատիժ է կրում Հայաստանի Հանրապետության համապատասխան քրեակատարողական հիմնարկում։
Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից հանձնելու համար կալանավորման միջնորդության քննարկումը կատարվում է սույն օրենսգրքի 478.3 հոդվածի երրորդից յոթերորդ մասերով սահմանված կարգով:
(491-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն, փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-42-Ն)
Հոդված 492. | Նախքան հանձնելու մասին խնդրանքն ստանալը կալանավորելը կամ ձերբակալելը |
1. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի միջնորդությամբ անձը կարող է Հայաստանի Հանրապետությունում կալանավորվել նաև մինչև հանձնելու մասին խնդրանքն ստանալը։ Միջնորդության մեջ պետք է պարունակվեն հղումներ կալանքի վերցնելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշման կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռին՝ նշելով, որ տվյալ անձին հանձնելու մասին խնդրանքը կներկայացվի լրացուցիչ։ Մինչև հանձնելու մասին խնդրանք ներկայացնելը անձին կալանավորելու մասին միջնորդությունը կարող է հանձնվել փոստով, այդ թվում՝ էլեկտրոնային կամ հեռագրով կամ տեխնիկական այլ միջոցներով, ինչպես նաև Միջազգային քրեական ոստիկանության (Ինտերպոլ) կամ անձի հետախուզում իրականացնող այլ միջազգային կազմակերպության միջոցով, որի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը։
2. Անձը կարող է սույն օրենսգրքով սահմանված կարգով ձերբակալվել առանց օտարերկրյա պետության իրավասու մարմնի միջնորդության կամ հանձնելու մասին խնդրանքի, եթե սույն օրենսգրքով նախատեսված հիմքեր կան կասկածելու, որ նա հանցագործություն է կատարել այն օտարերկրյա պետության տարածքում, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է փոխադարձության կարգով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու պայմանավորվածությամբ։ Այդ պետության իրավասու մարմնի կողմից հանձնելու մասին խնդրանք ներկայացվելու դեպքում ձերբակալված անձը ենթակա է հանձնման։
3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դեպքերում անձին կալանավորելիս կիրառվում են սույն օրենսգրքի 491-րդ հոդվածի երկրորդ մասի կանոնները, իսկ երկրորդ մասով նախատեսված դեպքում անձին ձերբակալելիս կիրառվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնները։
4. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դեպքերում կալանավորված կամ ձերբակալված անձի նկատմամբ համապատասխան խափանման միջոցի կիրառման մասին անմիջապես տեղյակ է պահվում օտարերկրյա պետության իրավասու մարմինը։
5. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով կալանավորված անձը պետք է ազատ արձակվի, եթե նրան հանձնելու խնդրանքը չի ստացվել կալանքի վերցնելու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում։
Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված կարգով ձերբակալված անձը պետք է ազատ արձակվի, եթե սույն օրենսգրքով ձերբակալման համար սահմանված ժամկետը լրանալու պահի դրությամբ համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնից նրա հանձնման մասին խնդրանքը կամ մինչև խնդրանքն ուղարկելը կալանավորման միջնորդությունը չներկայացվի։
Հանձնման մասին խնդրանքը կամ մինչև խնդրանքն ուղարկելը կալանավորման միջնորդությունը ստացվելու դեպքում կալանավորման առնչությամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 491-րդ հոդվածի կամ սույն հոդվածի առաջին մասի կանոնները։
(492-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 493. | Հանձնումը հետաձգելը, ժամանակավոր հանձնելը |
1. Եթե անձի նկատմամբ, որի հանձնումը խնդրվում է, Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում է հարուցված, կամ այդ անձը Հայաստանի Հանրապետությունում դատապարտվել է այլ հանցագործության համար, ապա նրա հանձնումը կարող է հետաձգվել մինչև սույն օրենսգրքով սահմանված կարգով քրեական հետապնդումն ավարտելը, դատավճիռն ի կատար ածելը կամ պատժից ազատելը։
2. Եթե սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձի հանձնման հետաձգումը կարող է հանգեցնել հանձնման մասին խնդրանքով դիմած օտարերկրյա պետության օրենքով սահմանված քրեական հետապնդման վաղեմության ժամկետն անցնելուն կամ վնաս պատճառել այդ պետությունում վարվող քննությանը, ապա այդ անձը կարող է հանձնվել ժամանակավոր։
Ժամանակավոր հանձնված անձը պետք է օտարերկրյա պետության կողմից վերադարձվի այնտեղ վարվող քրեական գործի վարույթով այն դատավարական գործողությունները կատարելուց հետո, որի համար նա հանձնվել է, բայց ոչ ուշ, քան հանձնելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում։ Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի հիմնավորված խնդրանքի և դրա հետ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի համաձայնվելու դեպքերում այդ ժամկետը կարող է երկարաձգվել, բայց մեկ ամսից ոչ ավելի ժամանակով։
3. Ժամանակավոր հանձնված անձի` օտարերկրյա պետությունում գտնվելու ժամանակամիջոցը հաշվակցվում է Հայաստանի Հանրապետությունում նրա նախնական կալանքի կամ պատժի կրման ժամկետին։
(493-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 494. | Հանձնելու մասին մի քանի խնդրանքների բավարարման կարգը |
1. Եթե միևնույն անձին հանձնելու մասին խնդրանքներ են ստացվել մի քանի պետություններից, ապա խնդրանքներն ստացած Հայաստանի Հանրապետության դատախազը կամ դատարանը ինքն է որոշում, թե դրանցից որը պետք է բավարարվի առաջին հերթին։
Ընդ որում, խնդրանքներից որևէ մեկն առաջին հերթին բավարարելու հարցը քննարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր հանգամանքները, հատկապես հանցագործության ծանրությունը և կատարման վայրը, համապատասխան խնդրանքների կազմման տարին, ամիսը և ամսաթիվը, հանձնման ենթակա անձի քաղաքացիությունը և նրան փոխադարձության կարգով այլ պետության հետագա հանձնման հնարավորությունը։
2. Եթե միևնույն անձի հանձնման մասին խնդրանքներից բացի, հարցում կամ հարցումներ են ստացվել այն օտարերկրյա պետություններից կամ միջազգային կազմակերպություններից, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է հանձնման հարցեր կարգավորող բազմակողմ կամ երկկողմ միջազգային պայմանագրերով, ապա հանձնման հարցը լուծելիս նախապատվությունը պետք է տրվի այդ պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովմանը։
(494-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 495. | Հանձնումն իրականացնելը |
1. Անձի հանձնման մասին վերջնական որոշում ընդունելուց հետո համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմինը, որի հանձնման մասին խնդրանքը բավարարվել է, տեղյակ է պահվում անձի փաստացի հանձնման ժամանակի և տեղի մասին։
2. Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմինը, որին սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ծանուցումն ուղարկվել է, հանձնման ենթակա անձին չի ընդունում ծանուցմամբ սահմանված ժամկետից հետո՝ 15 օրվա ընթացքում, ապա այդ անձը, եթե նա մինչ այդ կալանավորված է եղել, ազատվում է կալանքից։
(495-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 496. | Կրկնակի հանձնելը |
Եթե հանձնված անձը խուսափում է տվյալ օտարերկրյա պետությունում իր նկատմամբ վարվող քրեական հետապնդումից կամ պատիժը կրելուց և վերադառնում է Հայաստանի Հանրապետության տարածք, ապա նույն օտարերկրյա պետության նոր խնդրանքով նա հանձնվում է առանց սույն օրենսգրքի 489-490-րդ հոդվածներով նախատեսված տեղեկություններն ու տվյալները ներկայացնելու, եթե սույն օրենսգրքի 488-րդ հոդվածով նախատեսված հիմքեր չեն առաջացել հանձնումը մերժելու համար։
(496-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 497. | Տարանցիկ փոխադրման թույլտվությունը |
1. Փոխադարձության կարգով Հայաստանի Հանրապետության հետ իրավական օգնություն ցույց տվող օտարերկրյա պետության իրավասու մարմնի գրավոր միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը լուծում է Հայաստանի Հանրապետության տարածքով այն անձի փոխադրման վերաբերյալ թույլտվության հարցը, որի հանձնմանը համաձայնություն է տվել որևէ երրորդ պետություն։
Տարանցիկ փոխադրման թույլտվության վերաբերյալ միջնորդությունը քննվում է նույն կարգով, ինչ հանձնման մասին խնդրանքը։
2. Տարանցիկ փոխադրման թույլտվության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը միաժամանակ որոշում է փոխադրման եղանակը, որն առավել նպատակահարմար է գտնում (օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտով)։
Տարանցիկ փոխադրման ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում կանգառ կատարելու դեպքում հանձնված անձը պետք է դուրս չգա համապատասխան տրանսպորտային միջոցից, իսկ դուրս գալու անհրաժեշտության դեպքում դա կարող է կատարվել բացառապես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նշանակած օպերատիվ խմբի վերահսկողությամբ և ժամկետով։
3. Հայաստանի Հանրապետությունը տարանցիկ փոխադրման համար թույլտվությունը կարող է մերժել, եթե՝
1) Հայաստանի Հանրապետության օրենքով հանցագործություն չի համարվում այն արարքը, որի համար խնդրվում է անձի հանձնումը.
2) հանձնման ենթակա անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։
Տարանցումը չի թույլատրվում այն երկիր, որտեղ հանձնման ենթակա անձի կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ խոշտանգումների, դաժան կամ անմարդկային վերաբերմունքի, ազգային կամ ռասայական պատկանելության, կրոնի, քաղաքացիական կամ քաղաքական հայացքների պատճառով։
(497-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 498. | Քրեական հետապնդման պարտադիր լինելը |
1. Հայաստանի Հանրապետության դատախազը, դատարանը սույն գլխով սահմանված կարգով օտարերկրյա պետության իրավասու մարմնի ներկայացրած խնդրանքով, սույն օրենսգրքին համապատասխան, քրեական հետապնդում է իրականացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող այն անձանց նկատմամբ, որոնց հանձնումը մերժվել է, և որոնք կասկածվում են խնդրանքը ներկայացրած օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարելու մեջ։
2. Եթե հանցագործությունը, որով հարուցված է քրեական գործ, առաջ է բերում հանցագործությունից վնաս կրած անձանց քաղաքացիաիրավական պահանջներ, ապա վնասը հատուցելու մասին նրանց միջնորդության առկայության դեպքում համապատասխան պահանջները քննվում են տվյալ գործով վարույթում՝ սույն օրենսգրքին համապատասխան։
(498-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 499. | Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները |
1. Եթե սույն գլխի նորմերով սահմանված կարգով անձը Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի իրավասությանն է հանձնվել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կամ շարունակելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար, ապա առանց հանձնումը թույլատրած համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնության` այդ անձը չի կարող քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվել մինչև նրան հանձնելը կատարած այն հանցագործության համար, որով նա չի հանձնվել։
2. Առանց հանձնումը թույլատրած օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնության` հանձնված անձը չի կարող հանձնվել նաև երրորդ պետության։
3. Հանձնումը թույլատրած օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնությունը չի պահանջվում, եթե հանձնված անձը, լինելով օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, իր նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխան դատավարական գործողությունների կատարումն ավարտելուց, իսկ նրան դատապարտելու դեպքում՝ պատիժը կրելուց կամ օրենքով նախատեսված այլ հիմքերով պատժից վաղաժամկետ ազատվելուց հետո` 30 օրվա ընթացքում, չի լքում Հայաստանի Հանրապետության տարածքը, կամ եթե լքելուց հետո նա ինքնակամ վերադառնում է այնտեղ։ Նշված ժամկետի մեջ չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը իրենից անկախ հանգամանքներով չէր կարող լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։
(499-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 4991. | Քրեական գործով վարույթ իրականացնելու խնդրանքը |
1. Փոխադարձության կարգով Հայաստանի Հանրապետության հետ կապված օտարերկրյա պետության իրավասու մարմնի` Հայաստանի Հանրապետությունում քրեական գործով վարույթ իրականացնելու մասին խնդրանքը պետք է բովանդակի՝
1) խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության իրավասու մարմնի անվանումը.
2) արարքի նկարագրությունը, որի առնչությամբ ուղարկվում է քրեական հետապնդում իրականացնելու մասին խնդրանքը.
3) արարքը կատարելու ժամանակի և տեղի մասին հնարավորինս ստույգ նշումներ.
4) խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության այն օրենքի բնագիր տեքստի պատճենը, որը տվյալ արարքը դիտում է որպես հանցագործություն, ինչպես նաև այն օրենսդրական նորմերի տեքստերի պատճենները, որոնք էական նշանակություն ունեն գործով վարույթի համար.
5) կասկածվող անձի անունը, հայրանունը և ազգանունը, քաղաքացիությունը, ինչպես նաև նրա մասին հայտնի այլ տվյալներ.
6) տվյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափի և խնդրանքն ուղարկելու պահին դրա հատուցման վիճակի մասին։
2. Խնդրանքին պետք է կցվեն խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության իրավասու մարմնի մոտ առկա ապացույցներն ու այլ նյութեր։
Գործում առկա բոլոր փաստաթղթերը պետք է ստորագրված լինեն համապատասխան պաշտոնատար անձի կողմից՝ նրա պաշտոնի նշումով, և հաստատված լինեն խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության իրավասու մարմնի զինանշանի պատկերով կնիքով։
(4991 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 4992. | Քրեական գործով վարույթի արդյունքների մասին տեղեկացնելը |
Քրեական հետապնդում իրականացնելու մասին խնդրանք ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության իրավասու մարմնին տեղեկացնում են տվյալ քրեական գործով ընդունված վերջնական որոշման մասին՝ ուղարկելով դրա հաստատված պատճենը։
(4992 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 4993. | Առարկաներ հանձնելը |
1. Փոխադարձության կարգով իրավական օգնություն ցույց տալու խնդրանքն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը խնդրանքն ուղարկած օտարերկրյա իրավասու մարմնի միջնորդությամբ, առանց վնասելու իր կողմից վարվող քրեական գործի քննությանը, նրան են հանձնում այն առարկաները, որոնք՝
1) օգտագործվել են հանցանքը կատարելիս, այդ թվում՝ հանցագործության գործիքները, առարկաները, որոնք ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, կամ հանցագործն ստացել է որպես փոխհատուցում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների փոխարեն.
2) կարող են ունենալ ապացուցողական նշանակություն օտարերկրյա պետությունում վարվող քրեական գործով։ Այդ առարկաները հանձնվում են նաև այն դեպքում, երբ հանցագործին հանձնելն անհնար է նրա մահվան, փախուստի կամ այլ պատճառներով։
2. Սույն հոդվածում նշված գործիքները, առարկաները օտարերկրյա պետության իրավասու մարմնին կարող են հանձնվել պայմանով, որ օտարերկրյա պետությունում վարվող քրեական գործով վարույթն ավարտելուց հետո անհապաղ վերադարձվեն դրանք հանձնած Հայաստանի Հանրապետության դատարան, դատախազին, քննիչին, հետաքննության մարմին։
3. Օտարերկրյա պետության իրավասու մարմին հանձնված գործիքների, առարկաների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները մնում են ուժի մեջ։
(4993 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 4994. | Փոխադարձության հիման վրա իրավական օգնության հարցերով օտարերկրյա իրավասու մարմիններ դիմելու և դրա առնչությամբ ստացված նյութերի օգտագործման կարգը |
1. Փոխադարձության հիման վրա իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ խնդրանքը կազմելիս և օտարերկրյա պետության իրավասու մարմին ուղարկելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պահպանում են խնդրանքի ձևի և դրա ներկայացման վերաբերյալ տվյալ օտարերկրյա պետության օրենքով նախատեսված պահանջները, իսկ օտարերկրյա պետության օրենքի բացակայության դեպքում խնդրանքը կազմվում և օտարերկրյա պետության իրավասու մարմին է ուղարկվում սույն օրենսգրքի 483-րդ և 489-րդ հոդվածներով սահմանված ձևին և կարգին համապատասխան։
2. Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի խնդրանքը տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից կատարվելու ընթացքում լրացուցիչ փաստաթղթերի, նյութերի, այդ թվում՝ ապացույցների, առարկաների տրամադրումը Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի կողմից իրականացվում է օտարերկրյա պետության համապատասխան մարմնի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և սույն գլխի դրույթներին համապատասխան։
3. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից խնդրանքի կատարման կապակցությամբ ստացված փաստաթղթերը, առարկաները, նյութերը, այդ թվում՝ ապացույցները, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը օգտագործում են սույն օրենսգրքին համապատասխան։
Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմինը խնդրել է իր տրամադրած փաստաթղթերը, նյութերը կամ առարկաները վերադարձնել, ապա դա իրականացվում է նրա հետ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:
4. Եթե փոխադարձության հիման վրա իրավական օգնության արդյունքում տեղի է ունեցել հանցագործություն կատարած անձի հանձնում Հայաստանի Հանրապետությանը, ապա այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում կամ տվյալ օտարերկրյա պետությունում հարուցված հետապնդումը շարունակում են սույն օրենսգրքով իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը՝ այդ անձի նկատմամբ իրականացնելով սույն օրենսգրքից բխող համապատասխան դատավարական գործողություններ։
Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից անձի հանձնումը պայմանավորված է նրա վերադարձումով այդ պետության տարածք, ապա դա իրականացվում է փոխադարձ պայմանավորվածությանը համապատասխան։
Ընդ որում, եթե հանձնումը պայմանավորված է անձին կալանքի տակ պահելու հանգամանքով, ապա նա Հայաստանի Հանրապետությունում սույն օրենսգրքով սահմանված կարգով կալանքի տակ կարող է պահվել այն ժամկետով, որի ընթացքում այդ անձը ենթակա է վերադարձման տվյալ օտարերկրյա պետության տարածք։ Այդ ժամկետը չի կարող գերազանցել նախնական կալանքի տակ պահելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները։
5. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքով նրա կողմից վարվող քրեական գործով անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելիս, անձանց հանձնելիս, հանցագործության գործիքներ կամ իրեր փոխանցելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը օտարերկրյա պետության իրավասու մարմնի ուշադրությունը պետք է հրավիրեն համապատասխան գործողություններն իրենց կողմից կատարվելու վերաբերյալ սույն գլխի համապատասխան կանոնների վրա։
(4994 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 4995. | Անձանց ներկայանալը Հայաստանի Հանրապետություն |
1. Փոխադարձության կարգով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու շուրջ պայմանավորվածություններին համապատասխան` խնդրանքի հիման վրա Հայաստանի Հանրապետություն կարող են կանչվել Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի վարույթում գտնվող քրեական գործով որպես վկա, տուժող, քաղաքացիական պատասխանող, քաղաքացիական հայցվոր, նրանց ներկայացուցիչներ, փորձագետներ, մասնագետներ հանդես եկող այն անձինք (այսուհետ՝ այլ անձինք), ովքեր, լինելով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, հայտնի է, որ գտնվում են այն օտարերկրյա պետության տարածքում, որի իրավասու մարմիններ համապատասխան խնդրանք է ուղարկվում։
2. Եթե այլ անձինք իրենց համաձայնությամբ և կամքով ներկայանում են Հայաստանի Հանրապետություն, ապա համապատասխան քրեական գործով հետապնդում իրականացնող դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը նրանց մասնակցությամբ համապատասխան դատավարական գործողությունները կատարում են սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ հետևյալ վերապահումներով. եթե ներկայացած այլ անձը օտարերկրյա պետության քաղաքացի է կամ նրա տարածքում, այդ պետության օրենքներին համապատասխան, բնակության վայր ունեցող քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրա նկատմամբ արգելվում է կիրառել բերման ենթարկելու, դրամական տույժի, ինչպես նաև ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ կամ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության ենթարկելու դատավարական գործողություններ։
3. Այլ անձինք Հայաստանի Հանրապետություն կարող են կանչվել և ներկայանալ իրենց ազատ կամքի արտահայտմամբ նաև իրենց գտնվելու պետության և Հայաստանի Հանրապետության միջև փոխադարձության շուրջ պայմանավորվածությունների բացակայության դեպքում։
Հայաստանի Հանրապետություն ներկայացած` սույն մասով նախատեսված այլ անձանց նկատմամբ նույնպես տարածվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնները։
(4995 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
(գլուխը խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Գ Լ ՈՒ Խ 542
ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
(գլուխը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 4996. | Միջազգային մարմինների հետ հաղորդակցվելու հիմքը |
1. Սույն օրենսգրքի իմաստով միջազգային մարմիններ են համարվում միջազգային պայմանագրերով ստեղծված դատարանները կամ այլ այնպիսի մարմիններ, որոնց իրավասությունների մեջ են մտնում քրեական գործերով որոշակի դատավարական գործողությունների կատարումը և հանցավորության դեմ պայքարի գործում պետությունների ջանքերին օժանդակելը, նպաստելը, աջակցելը, ինչպես նաև քրեական պատիժներ նշանակելը և դրանք ի կատար ածման ներկայացնելը։
2. Միջազգային մարմինների հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը իրականացնում են այդ մարմինների հիմնադրման (ստեղծման) մասին, դրանց լիազորությունները սահմանող միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից է Հայաստանի Հանրապետությունը։
Եթե Հայաստանի Հանրապետությունը մասնակից չէ միջազգային մարմնի հիմնադրման և դրանից բխող միջազգային պայմանագրերին, որոնք կարգավորում են քրեական գործերով հարաբերությունների հարցերը, ապա այդ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը հաղորդակցվում են տվյալ միջազգային մարմնի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված քրեական գործերով համագործակցության կամ օգնության մասին միջազգային պայմանագրին համապատասխան։
3. Եթե Հայաստանի Հանրապետությունը մասնակից է տվյալ միջազգային մարմնի ստեղծման կամ նրա լիազորությունները սահմանող մի քանի միջազգային պայմանագրերից ոչ բոլորին, ապա մյուս պայմանագրի (պայմանագրերի) դրույթները, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակից չէ, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կարող են կիրառել համապատասխան դատավարական գործողությունները կատարելիս, եթե դրանք չեն հակասում սույն օրենսգրքի և քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների պահանջներին։
(4996 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-214-Ն)
Հոդված 4997. | Միջազգային մարմինների հետ հաղորդակցության և քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու կարգը |
1. Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը միջազգային մարմինների իրավասությունից բխող հարցերով իրավական օգնություն կամ առաջարկություն ցույց տալու հարցումներով նրանց դիմում և իրավական օգնությունը կամ աջակցությունը ստանում են սույն օրենսգրքի 4996-րդ հոդվածով նախատեսված պայմանագրերով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան։
Ընդ որում, տվյալ միջազգային մարմին համապատասխան հարցում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության դատարանները դա իրականացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով, իսկ դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով, եթե համապատասխան միջազգային պայմանագրով քրեական գործերով իրավական օգնության այլ կարգ սահմանված չէ։
2. Միջազգային մարմնի կողմից քրեական գործերով իրավական օգնություն կամ աջակցություն ցույց տալուն Հայաստանի Հանրապետության դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի (նրա ներկայացուցչի) մասնակցության հնարավորության դեպքում վերջիններս պարտավոր են տվյալ մարմնում գտնվելու ընթացքում կատարել սույն օրենսգրքից և այլ օրենքներից բխող իրենց վրա դրվող պարտականությունները՝ համապատասխան միջազգային պայմանագրերից բխող բացառություններով։
3. Միջազգային մարմնի հարցումները Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կատարում են սույն օրենսգրքով նախատեսված կանոններին համապատասխան՝ միջազգային պայմանագրից բխող բացառություններով։
Եթե միջազգային մարմնի հարցումների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կատարվելիք դատավարական գործողություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետություն է ներկայանում միջազգային մարմնի իրավասու պաշտոնատար անձը, ապա նրա հետ Հայաստանի Հանրապետությունում հաղորդակցվելու կարգը և պայմանները որոշվում են այդ մարմնի լիազորություններին առնչվող միջազգային պայմանագրով, իսկ այդ պայմանագրով կարգ և պայմաններ սահմանված չլինելու դեպքում կիրառվում են հետևյալ կանոնները.
1) Հայաստանի Հանրապետության դատարանների հետ կապված դատավարական գործողությունների առնչությամբ միջազգային մարմնի պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին է ներկայացնում այն գործը և դրան առնչվող հարցերի շրջանակը, որոնք ենթակա են պարզաբանման կամ լուծման Հայաստանի Հանրապետության դատարաններում։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը որոշում է միջազգային մարմնի պաշտոնատար անձի ներկայացրած հարցերի պարզաբանմանը կամ լուծմանը ներգրավվող Հայաստանի Հանրապետության դատարանը կամ դատարանները՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան.
2) մինչդատական վարույթում գտնվող քրեական գործի հետ կապված դատավարական գործողությունների առնչությամբ միջազգային մարմնի պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին է ներկայացնում այն գործը և դրան առնչվող հարցերի շրջանակը, որոնք ենթակա են պարզաբանման և լուծման Հայաստանի Հանրապետության հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը որոշում է միջազգային մարմնի պաշտոնատար անձի ներկայացրած հարցերի պարզաբանման կամ լուծման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության նախաքննության կամ հետաքննության մարմինը (մարմինները)՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան։
Համապատասխան դատավարական գործողությունների ավարտից հետո` ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ գլխավոր դատախազին գրավոր ծանուցում են կատարված դատավարական գործողությունների մասին։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը իրենց իրավասությունների շրջանակներում համակարգում են համապատասխան դատավարական գործողությունների կատարմանը ներգրավված Հայաստանի Հանրապետության մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները` անհրաժեշտության դեպքում ներգրավելով իրավասու այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց։
(4997-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
(գլուխը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Գ Լ ՈՒ Խ 543
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ
ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
(գլուխը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 4998. | Օտարերկրյա պետությունների դատավճիռների ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում |
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռները ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետությունում։
2. Օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը, ճանաչման ենթակա դատավճիռների (որոշումների) տեսակները սահմանվում են տվյալ պետության հետ կնքված կամ նրա մասնակցությամբ գործող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով։
3. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչում են՝
1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.
2) Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության իրավասու վերաքննիչ դատարանը.
3) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը՝ սույն օրենսգրքով սահմանված ընդդատությանը համապատասխան, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության առաջին ատյանի դատարանը։
4. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման վերաբերյալ սույն հոդվածի երրորդ մասով իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանը որոշում է կայացնում։
Հայաստանի Հանրապետությունում ճանաչված օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կատարվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությանը, իսկ վնասի հատուցմանը և գույքային այլ բռնագանձումներին վերաբերող մասով՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությանը համապատասխան՝ միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։
(4998 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, 21.02.07 ՀՕ-93-Ն)
Հոդված 4999. |
Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման պայմանները և մերժման հիմքերը |
1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելիս սույն օրենսգրքի 4998-րդ հոդվածի երրորդ մասով իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանները պարզում են, թե որքանով են պահպանված համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված այն պայմանները, որոնք ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու հիմք են։
Այդ պայմանների պահպանված լինելը, ինչպես նաև տվյալ միջազգային պայմանագրով դատավճռի ճանաչումը և կատարումը մերժելու հիմքերի բացակայությունը հիմք են օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու որոշում կայացնելու և ի կատար ածման ներկայացնելու համար։
2. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված հիմքերով՝ նկատի ունենալով նաև կիրառվող միջազգային պայմանագրի վերաբերյալ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արված հայտարարությունները կամ վերապահումները, ինչպես նաև, եթե՝
1) արարքը, որի համար անձը դատապարտվել է, Հայաստանի Հանրապետության օրենքով քրեորեն պատժելի չէ.
2) դատավճռով որպես պատիժ նախատեսված է մահապատիժ։
(4999 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 49910. | Միջազգային դատարանի դատավճիռը ճանաչելը և մերժելը |
1. Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա է ճանաչման, եթե դա նախատեսված է այդ դատարանի հիմնադրման մասին կամ նրա իրավասությունը սահմանող այլ միջազգային պայմանագրով (պայմանագրերով)։
Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ միջազգային դատարանի իրավասությունը սահմանող միջազգային պայմանագրով սահմանված կարգով։
2. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է այդ դատարանի իրավասությունը սահմանող միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով, և ճանաչումը կարող է մերժվել այդ պայմանագրով նախատեսված հիմքերով, ինչպես նաև սույն օրենսգրքի 4999-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում։
3. Միջազգային դատարան է համարվում Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող այն միջպետական մարմինը, որն իր հիմնադրման կամ նրա լիազորությունները սահմանող այլ միջազգային պայմանագրով (պայմանագրերով) իրավասու է քրեական գործեր քննելու և դրանց վերաբերյալ դատավճիռ կայացնելու։
4. Միջազգային դատարանի դատավճիռների կատարումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությանը, իսկ վնասի հատուցմանը և գույքային այլ բռնագանձումներին վերաբերող մասով՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։
(49910 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն)
Հոդված 49911. | Օտարերկրյա պետության դատարանի և միջազգային դատարանի դատավճռի ճանաչման իրավական հետևանքները |
Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռի ճանաչումը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջացնում է նույն իրավաբանական հետևանքները, ինչ կառաջացներ Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը։
(49911 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 49912. | Միջազգային դատարանի դատավճռի կատարումը առանց ճանաչման |
1. Եթե միջազգային դատարանի հիմնադիր կամ նրա իրավասությունը սահմանող այլ միջազգային պայմանագրով (պայմանագրով) նախատեսված է այդ դատարանի դատավճռի կատարում առանց ճանաչման, ապա այդ դատավճիռը տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում ստանալուն պես ուղարկվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկ՝ ի կատար ածման։
2. Եթե տվյալ միջազգային դատարանի կանոնակարգով նախատեսված չէ նրա դատավճռի անմիջական կատարման կամ ճանաչման ձևով կատարման պարտականություն, ապա այդ դատավճռի հիման վրա, սույն օրենսգրքի 4081-րդ և 4101-րդ հոդվածներին համապատասխան, հարուցվում է գործի վերանայման վարույթ։
(49912 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 49913. | Միջազգային դատարանի դատավճռի կատարման իրավական հիմքերը և կարգը |
1. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է կատարվել տվյալ դատարանի վերաբերյալ միջազգային պայմանագրերին Հայաստանի Հանրապետության մասնակից լինելու դեպքում։
2. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է ի կատար ածվել նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում նման միջազգային պարտավորություն ստանձնած չլինելով հանդերձ` տվյալ դատարանի իրավասության շրջանակներում միջազգային դատարանի հետ գրավոր համաձայնություն է ձեռք բերել այդ դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ի կատար ածելու վերաբերյալ։
3. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ի կատար ածման է ներկայացվում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան և առանց դատավճիռը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու, եթե նշված պարտավորություններով այլ բան նախատեսված չէ։
4. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ի կատար ածման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն` որոշում է քրեակատարողական այն հիմնարկը, որտեղ պետք է դատապարտված անձը կրի դատավճռով նշանակված պատիժը։
5. Միջազգային դատարանի դատավճռով Հայաստանի Հանրապետությունում պատիժ կրող անձի նկատմամբ գործում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենքի ռեժիմը՝ միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։
(49913 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 49914. | Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռի կատարման իրավական հետևանքները |
1. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռի ի կատար ածման նկատմամբ գործում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենքի ռեժիմը։
Պատիժ կրող անձի նկատմամբ այն առաջացնում է նույն իրավաբանական հետևանքները, ինչ կառաջանար, եթե տվյալ անձը դատապարտված լիներ Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա իրավասու դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
2. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռով նշանակված պատիժը լրիվ կամ չկրած մասով Հայաստանի Հանրապետության տարածքում կրող անձը օգտվում է պատժից վաղաժամկետ ազատվելու այն իրավունքներից, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերից, այդ թվում՝ ներման և համաներման իրավունքներից։
3. Պատժի լրիվ կամ դրա մի մասի կրումից կամ պատժից՝ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերով վաղաժամկետ ազատվելուց հետո անձը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է գտնվել իր կարգավիճակին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա պետության քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ և այլն)։
Միաժամանակ, եթե պատիժը կրած կամ պատժից վաղաժամկետ ազատված անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ և, ըստ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի, կարող է փոխանցվել որևէ օտարերկրյա պետության, որը պարտավոր է ընդունել նրան, կամ որևէ այլ պետության, որը համաձայնվել է ընդունել նրան, ապա այդ անձը իր համաձայնությամբ փոխանցվում է տվյալ պետությանը։
4. Եթե օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ի կատար ածելու ընթացքում վերանայում է դրա իրավասությունն ունեցող օտարերկրյա պետության դատարանը կամ միջազգային դատարանը, ապա ի կատար ածումը դադարեցվում կամ շարունակվում է վերանայման արդյունքում կայացրած դատավճռին համապատասխան և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով։
5. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը կարող է վերանայել բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում։
(49914 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
(գլուխը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Գ Լ ՈՒ Խ 544
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ
(գլուխը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 49915. | Միջազգային դատարան դիմելու իրավունքը |
1. Յուրաքանչյուր անձ, որ գտնում է, որ քրեական գործով սույն օրենսգրքով սահմանված կարգով ընդունված վերջնական դատական որոշմամբ իր նկատմամբ խախտվել են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված իրավունքները, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարան դիմելու իրավունք ունի՝ այդ դատարանի հիմնադրման մասին կամ նրա լիազորությունները սահմանող միջազգային պայմանագրերով (այսուհետ՝ միջազգային դատարանի կանոնակարգեր) սահմանված կարգով։
2. Սույն գլխի նպատակների համար վերջնական դատական որոշում է համարվում սույն օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի կայացրած և 424-րդ հոդվածով սահմանված կարգով ուժի մեջ մտած որոշումը։
3. Միջազգային դատարան դիմելու իրավունքը ծագում է վերջնական դատական որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ համապատասխան միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված պահից։ Անձն այդ իրավունքը կորցնում է միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված դեպքերում և կարգով։
4. Միջազգային դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանվում է տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով։
(49915 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն)
Հոդված 49916. | Միջազգային դատարան դիմելու կարգը |
1. Միջազգային դատարան դիմելու կարգը սահմանվում է համապատասխան միջազգային դատարանի կանոնակարգերով։
2. Անձը, որը մտադրություն ունի օգտվելու միջազգային դատարան դիմելու իրավունքից, ինչպես նաև նրա օրինական ներկայացուցիչը կամ ներկայացուցիչը իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանից, ինչպես նաև տվյալ գործով դատական ակտեր ընդունած Հայաստանի Հանրապետության մյուս դատարաններից ձեռք բերելու տվյալ գործին առնչվող փաստաթղթեր, դրանց պատճենները, լուսապատճենները, կատարել քաղվածքներ դրանցից։
3. Միջազգային դատարան դիմելու հետ կապված ծախսերը կրում է դիմողը, եթե այդ դատարանի կանոնակարգերով այլ բան նախատեսված չէ։
(49916 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Հոդված 49917. | Միջազգային դատարանին աջակցելու պարտականությունը |
1. Միջազգային դատարանի վարույթում գտնվող գործի հետ կապված հանգամանքներ պարզելու կամ լրացուցիչ ապացույցներ, փաստաթղթեր և այլ նյութեր ներկայացնելու վերաբերյալ այդ դատարանի ուղարկած հարցումներին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը պատասխանում և անհրաժեշտ նյութերն ու փաստաթղթերը տրամադրում է համապատասխան հարցումն ստանալու օրվանից հետո` 15 օրվա ընթացքում, եթե միջազգային դատարանի կանոնակարգերով այլ ժամկետ սահմանված չէ։
2. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը աջակցություն է ցույց տալիս տվյալ գործով միջազգային դատարանին հետաքրքրող բոլոր հանգամանքների պարզաբանման համար՝ ելնելով Հայաստանի Հանրապետության դատարանների` տվյալ գործի քննության ընթացքում թույլ տված դատական սխալները բացահայտելու և արդարադատության շահը մինչև վերջ պաշտպանելու անհրաժեշտությունից:
(49917-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
(գլուխը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 15
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 55
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 500. | ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 12-ից:
2. Սույն օրենսգրքի 66 հոդվածին համապատասխան վնասի հատուցման իրավունք ունեն այն քաղաքացիները, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով կամ, որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ 1981 թվականի հունիսի 1-ից հետո:
3. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը` հետագա փոփոխություններով և լրացումներով:
|
Ռ. Քոչարյան |
|