ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի ապրիլի 18-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «մարմիններին» բառից հետո լրացնել «և կազմակերպություններին» բառերով և նույն կետից հանել «և օտարման առաջարկվող» բառերը։
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «մարմիններին» բառից հետո լրացնել «և կազմակերպություններին» բառերով և նույն կետից հանել «և օտարման առաջարկվող» բառերը։
Հոդված 3. Սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-86-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2025 թվական: