Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-15-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (15.02.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.02.2025
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.01.2025
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.02.2025
Дата вступления в силу
15.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.10-րդ հոդվածով.

 

«Հոդված 41.10.

Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությանն առաջադրված պահանջները խախտելը

 

1. Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությանը օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերով առաջադրված պահանջները խախտելը առաջացնում է՝

1) նախազգուշացում,

2) նախազգուշացում տրվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, խախտումը չվերացնելու դեպքում՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով,

3) յուրաքանչյուր հաջորդ խախտման համար տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը «41.9-րդ,» բառերից հետո լրացնել «41.10-րդ,» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. փետրվարի 12

Երևան

ՀՕ-15-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական: