ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը չի կարող գերազանցել 6-ը, իսկ դրանց թվաբանական միջինը՝ 3.5-ը:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝
1) «ա» ենթակետի «տոնական օրերին» բառերը փոխարինել «օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին» բառերով, իսկ «զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության, առանձնակի ռիսկայնության, ինչպես նաև հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված՝» բառերը՝ «զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնելու համար» բառերով.
2) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. հավելավճար՝ սույն ենթակետում նշված պայմաններից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ դասային, դիվանագիտական աստիճանների, տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու, կոչումների, աշխատանքային և (կամ) ծառայության ստաժի, օտար լեզուների իմացության, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոն զբաղեցնելու համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների, ոստիկանության ծառայողների (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների, քրեակատարողական ծառայողների և պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների որակավորման համար՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում կամ Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման հիման վրա՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում.»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 6.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին, ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին, փրկարարական ծառայողներին, քրեակատարողական ծառայողներին և պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացման միջոցով:».
2) 6.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 7-րդ մասից հանել «ինչպես նաև սույն հոդվածի 6.2-րդ մասով սահմանված,» բառերը:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «տոնական օրերին» բառերը փոխարինել «օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին» բառերով.
2) 3.1-ին մասի «տոնական օրերին» բառերը փոխարինել «օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին» բառերով, իսկ նույն մասից հանել «, եթե դրանք չեն կարգավորվում սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում «գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով» բառերը փոխարինել «որպես առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում և 16.1-ին հոդվածի 3-րդ մասում «առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող» բառերը փոխարինել «առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող» բառերով:
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով, 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ, 3-րդ, 3.1-ին մասերով, 20-րդ հոդվածով, 21-րդ հոդվածով, 22-րդ հոդվածի 1-8-րդ մասերով, 24-րդ, 25-րդ հոդվածներով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական, պրոբացիայի և փրկարար ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:».
2) 5.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին, ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարարական ծառայողներին, քրեակատարողական ծառայողներին և պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափը և վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), ինչպես նաև փրկարարական ծառայողներին և քրեակատարողական ծառայողներին սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և պայմանագրային զինվորական ծառայության, ոստիկանության ծառայության, քրեակատարողական ծառայության, փրկարար ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումները չեն հաշվարկվում:».
3) 5.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պետական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե պետական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը, կամ եթե պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հանրային ծառայության պաշտոն կամ պետական պաշտոն: Ընդ որում, պետական ծառայության պաշտոնից ազատվելուց հետո հանրային ծառայության պաշտոն կամ պետական պաշտոն զբաղեցնելու և հանրային ծառայության պաշտոնից կամ պետական պաշտոնից ազատվելուց հետո պետական ծառայության պաշտոնի նշանակվելու ժամանակահատվածը չպետք է գերազանցի մեկ ամիսը: Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հիմնական աշխատավարձի բնականոն աճի մեջ չի հաշվարկվում:»:
Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում «աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարի» բառերով:
Հոդված 11. Օրենքի 25-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին յուրաքանչյուր աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի համար հիմնական արձակուրդային վճարից (միջին աշխատավարձից) բացի, մեկ անգամ տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար՝ իր միջին ամսական աշխատավարձի չափով: Ընդ որում, մեկ օրացուցային տարվա ընթացքում պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է մեկ անգամ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.
«3.1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի ամենամյա արձակուրդը կամ դրա մասը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխելու դեպքում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարվա վերջում:
3.2. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարվա վերջում նաև այն դեպքում, երբ տվյալ օրացուցային տարում նրան արդեն վճարվել է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար:
3.3. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի աշխատանքից ազատվելու դեպքում՝
1) լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարում ձեռք բերված արձակուրդի իրավունքին համապատասխան (հասանելիք արձակուրդի օրերի համար).
2) նրան վճարված հիմնական և լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարները չաշխատած ամիսների համամասնությամբ պահվում կամ գանձվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, եթե պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձն աշխատանքից ազատվում է մինչև այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել է ամենամյա արձակուրդ:»:
Հոդված 12. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում «տոներին» բառը փոխարինել «ոչ աշխատանքային տոնական» բառերով, իսկ նույն մասը «պայմաններում վարձատրության» բառերից հետո լրացնել «, աշխատավարձի ժամկետանց վճարման» բառերով:
Հոդված 13. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվից պաշտոն զբաղեցնող անձի)» բառերը:
Հոդված 14. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը մեկ անգամ տրամադրելու, ինչպես նաև ամենամյա արձակուրդը կամ դրա մասը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխելու դեպքում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տվյալ աշխատանքային տարվա վերջում տրամադրելու վերաբերյալ դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նոր սկսվող աշխատանքային տարիների ամենամյա արձակուրդների տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-521-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2024 թվական: