Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-505-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.12.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.12.2024
Дата вступления в силу
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «թեկնածուի (կուսակցության)» բառերը փոխարինել «թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Ոչ ոք չի կարող հարկադրանքի որևէ եղանակով ընտրողից բացահայտել, թե ինչպես է ընտրողը մտադիր քվեարկելու կամ ինչպես է քվեարկել:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությունների «5 օրվա» բառերը փոխարինել «10 օրվա» բառերով.

2) 5-րդ մասի չորրորդ պարբերությունը «ներկայացման կարգը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հայտարարագրում ներառված՝ հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը» բառերով.

3) 6-րդ մասը «համացանցային կայքում» բառերից հետո լրացնել «՝ բաց տվյալների ձևաչափով» բառերով.

4) 7-րդ մասի առաջին նախադասությունը «ըստ գտնվելու վայրի ընտրողների» բառերից հետո լրացնել «, նախընտրած վայրի ընտրողների» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը «ըստ գտնվելու վայրի ընտրողների,» բառերից հետո՝ «նախընտրած վայրի ընտրողների,» բառերով.

5) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8. Ընտրողները սույն օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են ընտրական հանձնաժողովների կազմերի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետների, քվեարկության օրվա, տեղի, ժամանակի, քվեարկության և ընտրությունների արդյունքների մասին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություն նշանակելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրություն նշանակվելու վերջնաժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում՝ նաև այն համայնքների ցանկը, որտեղ անցկացվելու են ընտրությունները:

Սույն մասով սահմանված ժամկետներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի եթերով հրապարակում է տեղեկատվություն ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ ներկայացնելու ժամկետների, թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետների, ինչպես նաև քվեարկության օրվա և ժամանակի մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի եթերով ընտրողների համար հրապարակում է նաև տեղեկատվություն իրենց ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու միջոցի և ձևի մասին:».

6) 9-րդ մասի երկրորդ պարբերության «հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով» բառերը փոխարինել «հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի ուղիղ եթերով» բառերով.

7) 11-րդ մասը «հանձնարարությամբ» բառից հետո լրացնել «, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի գրավոր հանձնարարությամբ» բառերով.

8) 11.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11.1. Ազգային ժողովի ընտրությունների, ինչպես նաև համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքով ընտրված մասնագիտացված կազմակերպությունն իրականացնում է ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով: Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և տեղամասային կենտրոնի համարը, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի դեպքում՝ իրական ժամանակը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը։

Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները: Տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սույն օրենսգրքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:

Սահմանված կարգով ընտրված մասնագիտացված կազմակերպությունը նաև տեսաձայնագրում և հեռարձակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների արդյունքների ամփոփման նիստերը և վերահաշվարկը։ Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մասնագիտացված կազմակերպության հետ կնքում է համապատասխան պայմանագիր, որով սահմանվում են նաև սույն մասով նախատեսված կարգով ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի և վերահաշվարկի տեսանկարահանման (տեսաձայնագրման) և միաժամանակյա համացանցային հեռարձակման կարգն ու պայմանները, ինչպես նաև տեղամասերի ցանկը։

Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը և ընտրական հանձնաժողովները պարտավոր են աջակցել մասնագիտացված կազմակերպությանը տեսանկարահանման (տեսաձայնագրման) և համացանցային հեռարձակման գործընթացը կազմակերպելու հարցում, սակայն պատասխանատվություն չեն կրում գործընթացի կազմակերպման և դրա որակի համար:

Մասնագիտացված կազմակերպության կողմից ընտրական տեղամասում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում իրականացված տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերը հասանելի են մնում մասնագիտացված կազմակերպության հատուկ ստեղծած կայքում մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը։ Կազմակերպության հետ կնքված պայմանագրով կարող է նախատեսվել ավելի երկար ժամկետ: Տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերի պատճենները գրավոր դիմումի հիման վրա կարող են տրամադրվել ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող թեկնածուներին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) և դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին ընտրական իրավունքի պաշտպանության շրջանակներում՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով: Դիմումը կարող է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով մինչև ընտրական հանձնաժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև վերջնական դատական ակտի ընդունումը: Դիմումը պետք է ներառի ընտրության անվանումը և համապատասխանաբար այն ընտրական տեղամասի համարը կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը, որի տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերից պահանջվում է պատճենը, և դիմումի հետ պետք է ներկայացվի մասնագիտացված կազմակերպության սահմանած պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ։

Տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերն արխիվացվում և պահպանվում են քվեարկությունից հետո` հինգ տարի ժամկետով: Տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերն արտահանելու, իրավասու մարմին հանձնելու և արխիվացնելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։».

9) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենսգրքի 8.1-ին հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին նախադասությունից հանել «հասարակական» և «մշտական» բառերը.

2) 2-րդ մասի առաջին նախադասությունը «կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները)» բառերից հետո լրացնել «, մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները,» բառերով.

3) 2-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների» բառերը.

4) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 4. Օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Ազգային ժողովի հերթական ընտրությունների և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում լիազոր մարմինն ընտրողների ռեգիստրը՝ ըստ տեղամասերի, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր և 7 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում 21 օր և 7 օր առաջ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար։»։

 

Հոդված 5. Օրենսգրքի 10-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում այլ համայնքի կամ նույն համայնքի այլ բնակավայրի հաշվառում ունեցող ընտրողները, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում նույն համայնքի այլ բնակավայրի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն, լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին (սույն հոդվածում այսուհետ միասին` լիազոր մարմին) ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և ծանուցում է դիմողին այդ մասին: Ծանուցման մեջ նշվում են գտնվելու վայրի ընտրական տեղամասի համարը և տեղամասային կենտրոնի հասցեն։ Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:».

2) 3.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Ընտրությունների ժամանակ իրենց տեղամասային կենտրոնում քվեարկելու անհնարինության դեպքում տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն, կարող են լիազոր մարմին դիմում ներկայացնել՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և իրենց նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի ընտրական տեղամասի համարը։ Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնում նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և ծանուցում է դիմողին այդ մասին։ Ծանուցման մեջ նշվում են նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի համարը և տեղամասային կենտրոնի հասցեն։

Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: Հաշմանդամության հիմքով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց էլեկտրոնային դիմումները կարող են ապահովվել ստորագրության՝ դիմողի համար ընդունելի ցանկացած եղանակով, իսկ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող այլ անձանց էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Հաշմանդամության հիմքով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց էլեկտրոնային թվային ստորագրությամբ չապահովված էլեկտրոնային դիմումներին կից ներկայացվում է նաև անձի հաշմանդամություն ունենալը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը։

Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 40 օր առաջ, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր առաջ։».

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, ինչպես նաև համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ տվյալ համայնքում ընտրելու իրավունք ունեցող տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները և տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետները կարող են ընդգրկվել այն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ նշանակված են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ կամ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետներ՝ ժամանակավորապես հանվելով ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից։ Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները և տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետները ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում լիազոր մարմին կարող են ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն՝ նշելով այն ընտրական տեղամասի համարը, որտեղ նշանակված են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ կամ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետներ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին դիմումը լիազոր մարմին կարող է ներկայացվել նաև իրենց նշանակող կուսակցության կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, իսկ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետների դեպքում` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից՝ համապատասխանաբար տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի քվեարկության օրվանից առնվազն 14 օր առաջ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետների անունից դիմում կարող են ներկայացնել նաև այլ անձինք՝ ներկայացնելով նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: Սույն մասում նշված դիմումները կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և ծանուցում է դիմողին այդ մասին: Ծանուցման մեջ նշվում են գտնվելու վայրի ընտրական տեղամասի համարը և տեղամասային կենտրոնի հասցեն։».

4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողներն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն, լիազոր մարմին ներկայացնում են դիմում ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և ծանուցում է դիմողին այդ մասին։ Ծանուցման մեջ նշվում են գտնվելու վայրի ընտրական տեղամասի համարը և տեղամասային կենտրոնի հասցեն։ Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Սույն հոդվածի 3-րդ, 3.1-ին, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերում ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու, ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ ծանուցման ձևերը և կարգը, ինչպես նաև ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմումների ձևը և էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Սույն հոդվածի 3-րդ, 3.1-ին, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերում ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու, ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումները մերժելու դեպքում լիազոր մարմինը եռօրյա ժամկետում ծանուցմամբ հայտնում է համապատասխան դիմումը մերժված լինելու մասին։».

6) 7-րդ մասի առաջին պարբերության «7» թիվը փոխարինել «12» թվով.

7) 9-րդ մասի «10 օր և 6 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 30 օր, 10 օր և 6» բառերը փոխարինել «15 օր և 9 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 30 օր, 15 օր և 9» բառերով.

8) 11-րդ մասի «10 օր, 5 օր և 3 օր» բառերը փոխարինել «15 օր և 5 օր» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ըստ գտնվելու վայրի ընտրողների» բառերից հետո լրացնել «, նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասում ընդգրկված ընտրողների» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասի ընտրողների ցուցակում համարակալման շարունակականությամբ ըստ առանձին բաժինների ներառվում են նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասում ընդգրկված ընտրողների ցուցակը, իսկ մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ տեղամասի ընտրողների ցուցակում համարակալման շարունակականությամբ առանձին բաժնով ներառվում է նաև ըստ նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասում ընդգրկված ընտրողների ցուցակը։».

3) 4-րդ մասի «1200» թիվը՝ համապատասխան հոլովաձևերով փոխարինել «1100» թվով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «առաջ, իսկ» բառերից հետո լրացնել «Ազգային ժողովի» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություն նշանակելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ՝ ըստ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրություն նշանակվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ՝ ըստ համայնքների, իսկ Երևանի ավագանու ընտրությունների դեպքում՝ ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների։

Լիազոր մարմինն ընտրական տեղամասերը կազմավորելուց հետո՝ երկօրյա ժամկետում, ինչպես նաև քվեարկության օրվանից 15 օր և 8 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ, Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ ըստ մարզերի (Երևան քաղաքի վարչական շրջանների) և ընտրական տեղամասերի, իսկ Երևանի ավագանու ընտրությունների դեպքում՝ ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների և ընտրական տեղամասերի։

Տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ Երևանի ավագանու) ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրական տեղամասերը կազմավորելուց հետո՝ երկօրյա ժամկետում, ինչպես նաև քվեարկության օրվանից 15 օր և 8 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ համայնքների և ընտրական տեղամասերի:

Սույն օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով կազմված ընտրողների ցուցակները լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է տրամադրում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 8 օր առաջ:

Լիազոր մարմինը սույն մասում նշված տեղեկանքները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Նշված տեղեկանքները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։»։

 

Հոդված 8. Օրենսգրքի 13-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ընտրողների նախնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր առաջ, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր առաջ, իսկ ընտրողների վերջնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 7 օր առաջ տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համացանցային կայքերում՝ ներբեռնելու հնարավորությամբ:».

2) 3-րդ մասը «առաջ, իսկ» բառերից հետո լրացնել «Ազգային ժողովի» բառերով.

3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվում են հանձնաժողովի համացանցային կայքում սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում, որոնք պահպանվում են մինչև քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկվելու դեպքում՝ մինչև դատական ակտն ուժի մեջ մտնելը: Նշված ժամկետների ավարտից հետո ընտրողների ստորագրված ցուցակները կամ դրանցից քաղվածքներ կարող են տրամադրվել բացառապես ընտրական գործընթացներին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Ընտրողների ստորագրված ցուցակների էլեկտրոնային տարբերակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պահպանվում է քվեարկությունից հետո՝ հինգ տարի ժամկետով: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները պահպանության են հանձնվում Հայաստանի Հանրապետության պետական արխիվ՝ սահմանված կարգով պահպանելու համար։»։

 

Հոդված 9․ Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «14» թիվը փոխարինել «12» թվով։

 

Հոդված 10. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) առաջին նախադասության «2000» թիվը փոխարինել «2200» թվով.

2) երկրորդ նախադասությունը «10-րդ հոդվածով նախատեսված դեպքերում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջարկությամբ, եթե ընտրական տեղամասի ընտրողների առավելագույն թվի փոփոխությունն անհրաժեշտ է սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանող տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի ընտրության նպատակով» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին: Տեղամասային կենտրոնը պետք է ընտրվի այնպես, որ հնարավորինս ապահովվեն հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող և տեսողության խնդիր ունեցող անձանց անխոչընդոտ մուտքն ու ելքը և տեղաշարժը տեղամասային կենտրոնում։ Տեղամասային կենտրոնում քվեարկության սենյակը պետք է ընտրվի այնպես, որ ապահովվեն քվեարկության բնականոն ընթացքը և հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը և քվեարկության սենյակը սահմանելու և քվեարկության սենյակի` սույն օրենսգրքի 57-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան կահավորման համար պատասխանատու է համայնքի ղեկավարը: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար սեփական լիազորություն է:».

2) 5-րդ մասի «տեղաշարժման դժվարություններ և տեսողության խնդիրներ ունեցող» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող և տեսողության խնդիր ունեցող» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 2.1-ին մասի երրորդ նախադասությունում «մինչև քվեարկության օրը,» բառերը փոխարինել «քվեարկության օրվանից 2 օր առաջ» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 19-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի չորրորդ նախադասության «տվյալ համայնքում» բառերը փոխարինել «տվյալ բնակավայրում» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ ոչ ուշ, քան 25 օր առաջ, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ մարզպետը, Երևանում Երևանի քաղաքապետը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում այն դահլիճների և այլ շինությունների ցանկը, որոնք ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրվում են անվճար: Այդ ցանկը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Տեղեկությունները ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»։

 

Հոդված 14. Օրենսգրքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ռադիոյի և հեռուստատեսության» բառերը փոխարինել «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների» բառերով.

2) 2-րդ մասի «հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից» բառերը փոխարինել «հանրային հեռարձակողների տեսալսողական հաղորդումներից» բառերով.

3) 3-րդ մասի «հանրային ռադիո և հանրային հեռուստատեսություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հանրային հեռարձակողներ» բառերով, իսկ «ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների» բառերը՝ «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների» բառերով.

4) 4-րդ մասի առաջին պարբերության «Ազգային ժողովի և 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն և հանրային հեռուստատեսությունը» բառերը փոխարինել «Ազգային ժողովի, Երևանի ավագանու և մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հանրային տեսալսողական և հանրային լսողական հեռարձակողները» բառերով.

5) 4-րդ մասի երկրորդ պարբերության «և 70 000-ից ավելի ընտրող ունեցող» բառերը փոխարինել «, Երևանի ավագանու և մարզկենտրոն ընդգրկող» բառերով.

6) 4-րդ մասի չորրորդ պարբերության «70 000-ից ավելի ընտրող ունեցող» բառերը փոխարինել «Մարզկենտրոն ընդգրկող» բառերով.

7) 4-րդ մասի հինգերորդ պարբերության «Հանրային ռադիոն և հանրային հեռուստաընկերությունը» բառերը փոխարինել «Հանրային տեսալսողական և հանրային լսողական հեռարձակողները» բառերով.

8) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ազգային ժողովի ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 5 օր հետո, իսկ Երևանի ավագանու և մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ ոչ ուշ, քան սույն օրենսգրքով սահմանված ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման ժամկետի հաշվարկի սկզբից 5 օր առաջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակում է հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին արժեքի 50 տոկոսը, և որը մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել։».

9) 6-րդ մասի առաջին պարբերության «հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների» բառերը փոխարինել «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների» բառերով.

10) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող մասնավոր հիմունքներով հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողները Ազգային ժողովի ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 5 օր հետո, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ոչ ուշ, քան սույն օրենսգրքով սահմանված թեկնածուների առաջադրման, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման ժամկետի հաշվարկի սկզբից 5 օր առաջ իրենց եթերով հրապարակում են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին արժեքը, և որը մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:».

11) 7-րդ մասի «ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումներն» բառերը փոխարինել «տեսալսողական հաղորդումներն» բառերով.

12) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

13) 9-րդ մասի «ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումները հեռուստառադիոհեռարձակում իրականացնելիս» բառերը փոխարինել «տեսալսողական հաղորդումները հեռարձակում իրականացնելիս» բառերով, իսկ «մինչև ընտրվող մարմնի լիազորությունների ստանձնման օրը» բառերը՝ «մինչև ընտրվող մարմնի լիազորությունների ստանձնման օրը, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը» բառերով.

14) 10-րդ մասի «հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների» բառերը փոխարինել «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների» բառերով.

15) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Ազգային ժողովի, Երևանի ավագանու և մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացնում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկում (մոնիտորինգ)։ Այդ նպատակով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մշակում, Ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ ընտրություն նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 7 օր հետո, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 2 օր հետո, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ ոչ ուշ, քան սույն օրենսգրքով սահմանված ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) գրանցման ժամկետից 5 օր առաջ հրապարակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը:».

16) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Ազգային ժողովի, Երևանի ավագանու և մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ օրը, Ազգային ժողովի, Երևանի ավագանու և մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանու հերթական ընտրությունների ժամանակ՝ նաև 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 2 օր առաջ հրապարակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում սույն հոդվածի պահանջների կատարման մշտադիտարկման արդյունքները և հանձնաժողովի եզրակացությունը՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ։

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում սույն մասով նշված եզրակացությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում ընտրության երկրորդ փուլի արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից 2 օր առաջ:».

17) 14-րդ մասը «անվճար» բառից հետո լրացնել «և վճարովի» բառերով։

 

Հոդված 15. Օրենսգրքի 20.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում անվճար կամ վճարովի քարոզչություն իրականացնելիս թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովում է ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ։».

2) 2-րդ մասից հանել «գովազդային» բառը։

 

Հոդված 16. Օրենսգրքի 21-րդ հոդվածում՝

1) ամբողջ տեքստը «կուսակցություններ» բառից հետո համապատասխան հոլովաձևերով լրացնել «(կուսակցությունների դաշինքներ)» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն՝

1) համայնքի ղեկավարի կողմից հատուկ այդ նպատակով առանձնացված վահանակների վրա,

2) վճարովի գովազդային վահանակների վրա,

3) ընտրական շտաբների վրա,

4) սույն հոդվածի 2.1-ին մասում նշված տեղերում:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա:

Արգելվում է քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի տեղադրումը հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վրա կամ դրանց ներսում։

Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են առանց սահմանափակման տեղադրվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ` այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ տեղադրված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութեր միջոցառման ավարտից հետո հանվում են համապատասխան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից:

Նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք առանց սահմանափակման կարող են կրել քարոզչական նյութեր, տեղադրել դրանք իրենց պատկանող կամ իրենց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների վրա կամ դրանց ներսում, տրանսպորտային միջոցների վրա կամ դրանց ներսում, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Նախընտրական քարոզչությունն սկսվելուց 10 օր առաջ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար անվճար վահանակներ առանձնացնել` սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես): Սույն լիազորությունը համայնքի ղեկավարի համար սեփական լիազորություն է:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար համայնքի ղեկավարի առանձնացրած վահանակները պետք է լինեն կիրառելի և տեղակայված լինեն հանրության համար տեսանելի ու հնարավորինս բանուկ վայրերում։ Համայնքի ղեկավարը քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար համայնքի տարածքում առանձնացնում է առնվազն ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), իսկ մեծամասնական ընտրակարգի դեպքում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների թվին հավասար թվով վահանակներ (մակերես)՝ ապահովելով հավասար հնարավորություններ:».

6) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար անվճար վահանակներ առանձնացնելու մասին որոշումը 4 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում:».

7) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված վահանակներն ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրելու համար ընտրությունները նշանակվելուց հետո` 10-օրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են տեղեկատվություն՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվող վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ: Տեղեկությունները տրամադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները կարող են նշել այն համայնքները, որտեղ անցկացվող ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև ցանկանում են բաշխել արտաքին գովազդային վահանակները: Այն վահանակները, որոնք բացակայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցանկում, հետագայում չեն կարող տրամադրվել ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին): Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս տեղեկությունները տեղադրում է հանձնաժողովի համացանցային կայքում: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են հայտեր՝ այդ գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով: Այս տեղեկությունների հիման վրա արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ կնքում է պայմանագիր` քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից պայմանագիր չկնքվելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողն ազատ է կնքելու այլ պայմանագիր՝ այդ վահանակն այլ նպատակներով օգտագործելու: Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված քարոզչական պաստառը կարող է տեղադրվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:

Լուսադիոդային գովազդային վահանակներ տնօրինող կազմակերպությունները կարող են դրանք տրամադրել ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչական նյութեր տեղադրելու համար, եթե կարողանում են ապահովել հավասար հնարավորություններ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար:

Տեղադրված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութեր քվեարկության օրը և դրա նախորդ օրը կարող են մնալ իրենց տեղերում:».

8) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ընտրական հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո համայնքի ղեկավարը և արտաքին գովազդային վահանակները (լուսադիոդային գովազդային վահանակները) տնօրինող կազմակերպությունների ղեկավարներն ապահովում են, որ գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութեր եռօրյա ժամկետում հանվեն:

Գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութեր եռօրյա ժամկետում չհանվելու դեպքում դրանք հանում է համայնքի ղեկավարը՝ ոստիկանության աջակցությամբ: Համայնքի ղեկավարը գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուներից, ընտրություններին մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) կարող է պահանջել իր կատարած ծախսերի փոխհատուցում:».

9) 9-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Սույն հոդվածի դրույթների խախտմամբ տեղադրված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութեր համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա հանում է համայնքի ղեկավարը՝ ոստիկանության աջակցությամբ։ Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար պատվիրակված լիազորություն է:».

10) 9-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասության «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով.

11) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ մասով.

«12. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պատճառով ընտրական գործընթացի դադարեցման դեպքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու վերաբերյալ պայմանագրի կողմերը կարող են միակողմանի հրաժարվել դրա կատարումից:»։

 

Հոդված 17. Օրենսգրքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների» բառերը փոխարինել «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների» բառերով, իսկ «ռադիոհաղորդումների կամ հեռուստահաղորդումների» բառերը՝ «տեսալսողական հաղորդումների» բառերով.

2) 2-րդ մասի երրորդ պարբերության «հեռուստատեսությամբ, ռադիոյով» բառերը փոխարինել «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով» բառերով։

 

Հոդված 18. Օրենսգրքի 23-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 23. Վարչական ռեսուրսի օգտագործման արգելքը և նախընտրական քարոզչության սահմանափակումները».

 

2) 1-ին մասը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Արգելվում են նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների, նյութական և մարդկային ռեսուրսների օգտագործումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով։».

3) 1-ին մասի երկրորդ պարբերության «Արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը`» բառերը փոխարինել «Արգելվում են նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը՝» բառերով.

4) 2-րդ մասի «պատգամավորին և անմիջականորեն ընտրողների կողմից ընտրված համայնքների ղեկավարներին» բառերը փոխարինել «պատգամավորին, համայնքների ղեկավարներին» բառերով։

 

Հոդված 19. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը «ընտրությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պատճառով ընտրական գործընթացի դադարեցման դեպքում մինչև դադարեցումը կատարված ընտրությունների կազմակերպմանն ուղղված գործողությունները» բառերով։

 

Հոդված 20. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «ընտրություն նշանակվելու» բառերից հետո լրացնել «, ընտրական գործընթացը դադարեցվելու» բառերով։

 

Հոդված 21 Օրենսգրքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 26. Նախընտրական հիմնադրամի ձևավորումը և թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերաբերյալ ֆինանսական տեղեկատվությունը

 

1․ Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), ինչպես նաև սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո՝ 5 օրվա ընթացքում: Նախընտրական հիմնադրամ չբացելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախընտրական հիմնադրամ չբացելու դեպքում իրավասու ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուները, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն:

Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում։ Այս բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) դիմումների հիման վրա բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշիվներ: Այդ հաշիվներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:

2. Թեկնածուի նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`

1) իր կատարած մուծումներից,

2) իրեն առաջադրած կուսակցության կատարած մուծումներից,

3) ընտրելու իրավունք ունեցող անձանց մուծումներից:

3. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձևավորվում է այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած մուծումներից:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում չնշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են համապատասխան մուծումը կատարած անձին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե: Պետական բյուջե են փոխանցվում նաև նախընտրական հիմնադրամների հաշվին կատարված անանուն մուծումները:

5. Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

6. Նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը և հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, որը հրապարակման ենթակա չէ։

7. Նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների առավելագույն չափերը սահմանվում են սույն օրենսգրքով: Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափերը գերազանցող մասերը փոխանցվում են համապատասխան մուծումը կատարած անձին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե:

8. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշիվներ, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից 5 օր հետո` 3 աշխատանքային օրը մեկ, վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք, որը տեղադրվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։

9. Նախընտրական հիմնադրամի միջոցների նկատմամբ չի կարող կիրառվել արգելանք, այդ միջոցները չեն կարող հանդիսանալ բռնագանձման առարկա՝ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական քարոզչության հետ չկապված անձնական բնույթի պարտավորություններով:

10. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ մինչև քվեարկությունից հետո՝ երրորդ օրը` 3 աշխատանքային օրը մեկ, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները համապատասխան բանկերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք, որը տեղադրվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համացանցային կայքում։»:

 

Հոդված 22. Օրենսգրքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերությունը «ընտրություններին մասնակցող կուսակցությունները» բառերից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքները)» բառերով.

2) 1-ին մասի 9-րդ կետից հանել «, եթե մեկ վստահված անձի հաշվով փոխհատուցման գումարը գերազանցում է 10 000 դրամը» բառերը.

3) 1-ին մասից հանել երկրորդ պարբերությունը.

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Եթե վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշվում է, որ նախընտրական քարոզչության համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուղղություններով ձեռք բերված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը շուկայական արժեքով չեն ներառվել նախընտրական հիմնադրամի ծախսերում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարուցում է վարչական վարույթ: Եթե հարուցված վարույթի արդյունքով հիմնավորվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշված տեղեկությունը, ապա թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նկատմամբ կիրառվում է վարչական տույժ՝ հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով:».

5) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. Եթե վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշվում է, որ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական քարոզչության համար կատարված ծախսերը գերազանցել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուղղություններով կատարված ծախսերի՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարուցում է վարչական վարույթ, և եթե վարույթի արդյունքով հիմնավորվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշված տեղեկությունը, ապա թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նկատմամբ կիրառվում է վարչական տույժ՝ հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի եռապատիկի չափով։».

6) 5-րդ մասը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով.

7) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո, բայց մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար: Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների)՝ ոչ ուշ, քան քվեարկությունից հետո՝ երկօրյա ժամկետում, ներկայացված դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս համալրել հիմնադրամը՝ չկատարված պայմանագրային պարտավորությունների կատարման համար հիմնադրամի միջոցների չբավարարող գումարի չափով։».

8) 10-րդ մասի առաջին նախադասությունը «կուսակցությունների» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը «կուսակցությունները» բառից հետո՝ «(կուսակցությունների դաշինքները)» բառերով.

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

«13. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պատճառով ընտրական գործընթացը դադարեցվելու դեպքում ընտրական գործընթացը դադարեցվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում փոխանցվում են թեկնածուին առաջադրած կուսակցության հաշվին, իսկ ինքնաառաջադրման դեպքում փոխանցվում են թեկնածուին, Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում՝ կուսակցության հաշվին, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում հավասարապես բաշխվում են դաշինքը կազմող կուսակցությունների միջև, եթե այլ բան նախատեսված չէ կուսակցությունների դաշինքի որոշմամբ։»:

 

Հոդված 23. Օրենսգրքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 28. Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը

 

1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ օրը, Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունների ժամանակ՝ նաև 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն՝ ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

Հայտարարագրին կցվում են սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նշված, ինչպես նաև նախընտրական քարոզչության նպատակով կատարված և հայտարարագրման ենթակա այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ, հաշիվ-ապրանքագիր, վճարման անդորրագիր և այլն)։ Նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների և ընտրական շտաբների կոմունալ ծախսերը, ինչպես նաև նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վառելիքի հետ կապված ծախսերը համարվում են հայտարարագրման ոչ ենթակա ծախսեր:

2. Հայտարարագրի էլեկտրոնային ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձևը ներառում է նաև ուղեցույց հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների մասին:

3. Հայտարարագրում նշվում են`

1) նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների ամսաթիվը, մուծման գումարի չափը և մուծումներ կատարած անձանց անունը, ազգանունը կամ անվանումը,

2) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր աշխատանքի, ծառայության, ապրանք ձեռք բերելու համար կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները,

3) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր աշխատանքի, ծառայության, ապրանք ձեռք բերելու համար կատարվելիք ծախսերը, որոնց վճարումն իրականացվելու է հայտարարագիրը ներկայացնելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետից հետո` հայտարարագրին կցելով ծախսերի կատարման անհրաժեշտությունը հավաստող փաստաթղթեր,

4) հիմնադրամում մնացած գումարի չափը:

4. Հայտարարագրերը ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:»։

 

Հոդված 24. Օրենսգրքի 29-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը «կուսակցությունների» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» բառերով.

2) 6-րդ մասի 1-ին կետը «կուսակցությունների» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» բառերով, իսկ նույն կետի «հատուկ հաշվեհամարներ» բառերը փոխարինել «հատուկ հաշիվներ» բառերով.

3) 6-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) բանկերից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) և ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող այլ կազմակերպություններից ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ՝ նախընտրական քարոզչության շրջանակներում կատարված ծախսերի վերաբերյալ.»։

 

Հոդված 25. Օրենսգրքի 30-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետը «հասարակական կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «և հիմնադրամները» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված այցելուի կարգավիճակ ունեցող անձանց կարող է ուղեկցել թարգմանիչ։»:

 

Հոդված 26. Օրենսգրքի 31-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «դիտորդների,» բառից հետո լրացնել «միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Որպես դիտորդ չեն կարող հանդես գալ ընտրական հանձնաժողովների անդամները, այդ ընտրություններին մասնակցող թեկնածուները, վստահված անձինք, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները։».

3) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «հասարակական կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «և հիմնադրամները» բառերով.

4) 2-րդ մասի երրորդ պարբերության առաջին և երրորդ նախադասությունները «հասարակական կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «և հիմնադրամները» բառերով, չորրորդ նախադասությունը «հասարակական կազմակերպություններից» բառերից հետո՝ «կամ հիմնադրամներից» բառերով.

5) 2-րդ մասի երրորդ պարբերության հինգերորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Եթե դիմումի մերժման արդյունքով սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանում է միայն մեկ հասարակական կազմակերպություն կամ հիմնադրամ, ապա այդ հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը հավատարմագրվում է որպես առանձին դիտորդական առաքելություն իրականացնող։».

6) 2-րդ մասի չորրորդ պարբերությունը «հասարակական կազմակերպություններն» բառերից հետո լրացնել «ու հիմնադրամներն» բառերով.

7) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև հավատարմագրման հայտը հաստատելը հավատարմագրման հայտում ներկայացված դիտորդների ցանկից հանում է այն անձանց վերաբերյալ տվյալները, որոնք հանդիսանում են ընտրական հանձնաժողովի անդամ կամ տվյալ ընտրություններին մասնակցում են թեկնածուի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի, վստահված անձի կամ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի կարգավիճակով: Սույն կանոնը կիրառվում է նաև հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմումները քննարկելիս։».

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումը, եթե հավատարմագրվելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց առկայության պայմաններում հավատարմագրման վերաբերյալ դիմումը կմերժվեր: Եթե սույն մասում նշված դեպքում համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից որևէ մեկը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրումը միայն այդ կազմակերպությանը վերաբերելի մասով։ Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրումը մի մասով ուժը կորցրած ճանաչվելու արդյունքով սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանում է միայն մեկ կազմակերպություն, ապա այդ կազմակերպությունը համարվում է հավատարմագրված որպես առանձին դիտորդական առաքելություն իրականացնող։

Սույն հոդվածի 1.1-ին մասում առկա հանգամանքները դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումից հետո ի հայտ գալու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրված դիտորդների ցանկից հանում է որպես դիտորդ հանդես գալու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալները։ Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչվելու և հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները ծանուցվում են մեկ օրվա ընթացքում։».

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. Միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչներին վկայականներ տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա:».

10) 9-րդ մասը «դիտորդների,» բառից հետո լրացնել «միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների,» բառերով:

 

Հոդված 27. Օրենսգրքի 35-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 35. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների լիազոր ներկայացուցիչների կարգավիճակը».

 

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն իրավունք ունեն թեկնածուին, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովում նշանակելու մինչև 3 լիազոր ներկայացուցիչ։».

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով․

«3) նախընտրական քարոզչության կազմակերպման նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների անունից կնքելու քաղաքացիաիրավական պայմանագրեր։».

4) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 28. Օրենսգրքի 40-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պատճառով ընտրական գործընթացը դադարեցվելու դեպքում ընտրական հանձնաժողովների անդամների՝ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար վարձատրությունն իրականացվում է ըստ փաստացի աշխատած օրերի քանակի։ Ընտրական հանձնաժողովների անդամներին ընտրությունների կազմակերպման և անցկացման համար մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելը վճարված վարձատրության գումարը ենթակա չէ վերադարձման:»։

 

Հոդված 29. Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին պարբերության «210-224-րդ» բառերը փոխարինել «210-224.1-ին» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Ընտրական հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պայմանները կարող են սահմանվել բացառապես սույն օրենսգրքով։ Ընտրական հանձնաժողովի անդամի (բացառությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի) կարգավիճակը չի հանդիսանում այլ օրենքներով և իրավական ակտերով նախատեսված անհամատեղելիության պահանջների խախտում:».

3) 3-րդ մասի «անձինք» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները» բառերով.

4) 5-րդ մասի առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն աջակցում են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների կազմակերպման և անցկացման աշխատանքներին:».

5) 5-րդ մասի երրորդ նախադասության «դիմում ներկայացրած անձինք» բառերը փոխարինել «դիմում ներկայացրած քաղաքացիները» բառերով.

6) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդ նախադասությունով. «Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին և ստուգարքին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնց՝ ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականն ուժը կորցրած է ճանաչվել դասընթացների անցկացմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում:».

7) 6-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը.

8) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իր սահմանած ժամանակացույցին համապատասխան, կարող է կազմակերպել ընտրությունների անցկացման վերաբերյալ գործնական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամների համար։

Գործնական դասընթացների անցկացման ժամկետի ավարտից հետո նշանակված տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպում է լրացուցիչ գործնական դասընթացներ, եթե դրանց կազմակերպումն ու անցկացումը չեն խոչընդոտի տվյալ ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների պատշաճ իրականացումը։

Գործնական դասընթացներին մասնակցությունը պարտադիր է:»։

 

Հոդված 30. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «պակաս լինի երկուսից» բառերը փոխարինել «պակաս լինի երեքից» բառերով։

 

Հոդված 31. Օրենսգրքի 43-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «կարգը» բառից հետո լրացնել «և հանձնաժողովի անդամների պարտադիր ատեստավորումը» բառերով.

2) 1-ին մասը «կազմված է» բառերից հետո լրացնել «ոչ ավելի, քան» բառերով.

3) 2-րդ մասի «պակաս լինի երկուսից» բառերը փոխարինել «պակաս լինի երեքից» բառերով.

4) 8-րդ մասի «որակավորման վկայականներ ստացած անձանցից» բառերը փոխարինել «որակավորման վկայականներ ստացած քաղաքացիներից» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-8.3-րդ մասերով.

«8.1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները ենթակա են ամենամյա պարտադիր ատեստավորման, որն անցկացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ստուգման նպատակով։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ատեստավորումն անցկացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի անմիջական մասնակցությամբ։ Ատեստավորման անցկացման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորում է ատեստավորման հանձնաժողով: Ատեստավորման ժամանակացույցը, ատեստավորման հանձնաժողովի կազմը, աշխատակարգը, ձևավորման և ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում:

Ատեստավորման ենթակա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները ոչ ուշ, քան ատեստավորումից մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8.2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ատեստավորումն անցկացվում է ստուգարքի և հարցազրույցի միջոցով ատեստավորման հանձնաժողովի կողմից: Ստուգարքի և հարցազրույցի հարցերը կազմում է ատեստավորման հանձնաժողովը։

Ատեստավորման հանձնաժողովն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորման հանձնաժողովի քվեարկության արդյունքով ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված որոշումները կարող են ընդունվել ատեստավորման հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի մասնակցությամբ։

8.3. Ատեստավորման մասնակցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այն անդամները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 8.2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան որոշումն ընդունվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, կրկին անցնում են ատեստավորում: Կրկնակի ատեստավորման արդյունքներով ատեստավորման հանձնաժողովի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։»։

 

Հոդված 32. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասը «25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն,» բառերից հետո լրացնել «Ազգային ժողովի» բառերով։

 

Հոդված 33. Օրենսգրքի 45-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի 5-րդ կետի «210-224-րդ» բառերը փոխարինել «210-224.1-ին» բառերով.

2) 7-րդ մասում՝

ա. «3 օրացուցային ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «2 օրացուցային ամսվա ընթացքում» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Կրկնակի ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում ընդունված լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:»:

 

Հոդված 34. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.1-ին հոդվածով.

 

«Հոդված 48.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ ընտրական հանձնաժողովների որոշումների վերանայումը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ իրավունք ունի վերանայելու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը դրա կայացումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, բացառությամբ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները (դրանցում ընդգրկված թեկնածուներին), թեկնածուներին գրանցելու, գրանցումը մերժելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումների:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարճում է վարչական վարույթը:»։

 

Հոդված 35. Օրենսգրքի 50-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «՝ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու մասին գրառում կատարելու դեպքում,» բառերը.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.

«Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջ կարող է ներկայացվել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ՝ ընտրության արդյունքներն ամփոփելու ժամկետից մինչև 3 օր առաջ։».

3) 1.1-ին մասի առաջին նախադասության «՝ ժամը 11:00-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո՝ մինչև վերահաշվարկի աշխատանքներն սկսելու ժամկետը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր նիստում» բառերով.

4) 6-րդ մասի երրորդ նախադասության «առաջին հերթին» բառերը փոխարինել «երկրորդ հերթին» բառերով.

5) 7-րդ մասի առաջին նախադասության «վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները» բառերը փոխարինել «բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում» բառերով.

6) 7-րդ մասի երրորդ նախադասության «բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում» բառերը փոխարինել «վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները» բառերով.

7) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ներկայացված պահանջով՝ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկն իրականացվում է որոշումն ստանալուց անմիջապես հետո։».

8) 12-րդ մասի «4 ժամը» բառերը փոխարինել «3 ժամը» բառերով։

 

Հոդված 36. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասում «իր» բառը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի» բառերով, իսկ 6-րդ մասի «2000 ընտրող ունեցող» բառերը՝ «10 000 ընտրող ունեցող» բառերով։

 

Հոդված 37. Օրենսգրքի 2-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  9.1

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԴՐԱ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ

 

Հոդված 55.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքում ընդգրկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի և անդամների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարի, հանձնաժողովի նախագահի խորհրդականների, օգնականի, հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնականի, հանձնաժողովի քարտուղարի օգնականի, հանձնաժողովի անդամի օգնականի, գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնները և կառուցվածքային ստորաբաժանումները։

 

Հոդված 55.2.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարումը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարումն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝

1) սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներքին կարգապահական կանոնները,

2) սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործավարության (փաստաթղթաշրջանառության) կարգը,

3) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիման վրա սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը,

4) սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենք մուտքի անցագրերի տրամադրման կարգը և ձևը,

5) իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարմանն առնչվող սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ։

 

Հոդված 55.3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ստեղծվող աշխատանքային խմբերը

 

1. Ընտրությունների ժամանակահատվածում (մինչև ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելը) ընտրությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ հավաքելու, առկա տեղեկությունների հավաստիությունը պարզելու, դրանց վերաբերյալ պարզաբանումներ կամ տեղեկություններ տրամադրելու, տեղեկությունները համակարգելու և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու, ինչպես նաև թվարկված գործառույթներից բխող առանձին այլ գործառույթներ կատարելու և խնդիրներ լուծելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ։

2. Ստեղծվող աշխատանքային խմբերի կազմը, գործառույթներն ու խնդիրները հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։»։

 

Հոդված 38. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «անձանց» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների, մասնագետների, քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց)» բառերով։

 

Հոդված 39. Օրենսգրքի 58-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «750 ընտրողի» բառերը փոխարինել «600 ընտրողի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Քվեարկության խցիկի ձևը պետք է հնարավորություն ընձեռի հաշմանդամություն, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողներին անխոչընդոտ իրականացնելու իրենց ընտրելու իրավունքը՝ պահպանելով քվեարկության գաղտնիությունը:

5. Ընտրությունների ժամանակ տեսողության խնդիրներ ունեցող անձանց կողմից ինքնուրույն քվեարկելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովներն ապահովվում են լրացուցիչ միջոցներով (բրայլյան կաղապարներով և այլն), իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ՝ նաև խոշորացույցներով։ Լրացուցիչ միջոցների ձեռքբերումը (այդ թվում՝ բրայլյան կաղապարների տպագրությունը ու խոշորացույցների ձեռքբերումը) ապահովում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։»։

 

Հոդված 40. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5. Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 8, և ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի՝ ընտրողների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 8 օր առաջ տրամադրած տեղեկանքի հիման վրա:».

2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրվելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) քվեաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են քվեարկությունից և մարվում են: Եթե կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու հետևանքով քվեարկությանը մասնակցում է միայն մեկ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ տպագրվում է նաև դեմ քվեարկությամբ առանձին քվեաթերթիկ։».

3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով։ Եթե համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու հետևանքով քվեարկությանը մասնակցում է միայն մեկ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշմամբ տպագրվում է նաև դեմ քվեարկությամբ առանձին քվեաթերթիկ։ Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրվելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) քվեաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են քվեարկությունից և մարվում են:»։

 

Հոդված 41 Օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի չորրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ և հինգերորդ նախադասություններով. «Տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի անհամատեղելիության պայմանները կարող են սահմանվել բացառապես սույն օրենսգրքով։ Տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի կարգավիճակը չի հանդիսանում այլ օրենքներով և իրավական ակտերով նախատեսված անհամատեղելիության պահանջների խախտում:»։

 

Հոդված 42. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Քվեարկության սենյակում կամ դրա մուտքի մոտ փակցվում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների անվանումները՝ ըստ քվեաթերթիկների համարների հերթականության, և դրանց ընտրական ցուցակները: Կուսակցությունների դաշինքի դեպքում դաշինքի անվանման ներքո փակագծերում նշվում են նաև դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվանումները։»:

 

Հոդված 43. Օրենսգրքի 64-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի «1200» թիվը փոխարինել «1100» թվով.

2) 2-րդ մասի առաջին պարբերության առաջին նախադասության «քվեարկությանը ներկա գտնվելու» բառերը փոխարինել «քվեարկության սենյակում ներկա գտնվելու» բառերով.

3) 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունից հանել «քվեաթերթիկները, քվեարկության ծրարները,» բառերը.

4) 2-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասության «Հարյուր ինքնասոսնձվող դրոշմանիշ հատկացվում է» բառերը փոխարինել «Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը չհրկիզվող պահարանից հանում է հարյուր ինքնասոսնձվող դրոշմանիշ և հատկացնում է» բառերով։

 

Հոդված 44. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունում «յուրաքանչյուր կազմակերպությունից մեկ դիտորդ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր կազմակերպությունից երկու դիտորդ» բառերով։

 

Հոդված 45. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամն ընտրողից վերցնում է քվեարկության կտրոնը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տողը, ընտրողն ստորագրում է իր տվյալների դիմաց` ընտրողի ստորագրության համար նախատեսված սյունակում, հանձնաժողովի անդամն իր անհատական կնիքն է դնում համապատասխան սյունակում, որից հետո անհատական կնիքով կնքում է քվեարկության կտրոնը և այն փոխանցում ընտրողին:»։

 

Հոդված 46. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 14-րդ մասը «նախապատրաստման» բառից առաջ լրացնել «նախորդ օրը և քվեարկության օրը» բառերով:

 

Հոդված 47. Օրենսգրքի 68-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի առաջին պարբերությունը «քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը» բառերից առաջ լրացնել «քվեարկության ծրարը մարելու հիմքերի բացակայության դեպքում» բառերով, իսկ «քվեաթերթիկը» բառից հետո՝ «, այն ցուցադրում այնպես, որ տեսանելի լինի ներկաների համար» բառերով.

2) 3-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «հանձնաժողովի նախագահը հայտարարում է քվեաթերթիկի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին,» բառերից հետո լրացնել «սահմանված քվեաթերթիկի դեպքում՝» բառերով.

3) 3-րդ մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը հանել.

4) 3-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասությունը «Պահանջի դեպքում» բառերից հետո լրացնել «քվեարկության ծրարը կամ» բառերով.

5) 3-րդ մասի երկրորդ պարբերության չորրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հանձնաժողովի նախագահի հայտարարությանը համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, և առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարության համաձայն, քվեարկության ծրարը մարվում է, կամ քվեաթերթիկը դրվում է համապատասխան կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ:».

6) 4-րդ մասի առաջինից չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ հանձնաժողովի նախագահը հայտարարում է քվեաթերթիկի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին, սահմանված քվեաթերթիկի դեպքում՝ վավեր կամ անվավեր լինելու մասին։ Վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում է նաև, թե որ թեկնածուի օգտին է քվեարկված:

Պահանջի դեպքում քվեարկության ծրարը կամ քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի հայտարարությանը համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, և առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարության համաձայն, քվեարկության ծրարը մարվում է, կամ քվեաթերթիկը դրվում է համապատասխան թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ ծրարը: Այդ գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար:

Ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին քվեարկված քվեաթերթիկները, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում դեմ քվեարկված քվեաթերթիկները և անվավեր քվեաթերթիկները տեսակավորվում են առանձին-առանձին:».

7) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.

«Քվեարկության ծրարը մարվում է այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել մարման հիմքի առկայությունը։»:

 

Հոդված 48. Օրենսգրքի 69-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «, կամ ծրարում, քվեաթերթիկից բացի, առկա է այլ իր» բառերը.

2) 2-րդ մասի 1-ին կետից հանել «, կուսակցության» բառը.

3) 2-րդ մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 49. Օրենսգրքի 71-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 11-րդ կետը «կուսակցությանը» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքին)» բառերով.

2) 1-ին մասի 12-րդ կետից հանել «թեկնածուին» բառը և նույն կետը «մեկ թեկնածու» բառերից հետո լրացնել «, մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք)» բառերով.

3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են լուսանկարել կամ տեսանկարահանել ընտրական տեղամասում կազմված քվեարկության արդյունքների արձանագրությունը:

Տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով։»:

 

Հոդված 50. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «և արձանագրության մեկ քաղվածք» բառերը։

 

Հոդված 51. Օրենսգրքի 74-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի «հանձնաժողովին» բառը փոխարինել «հանձնաժողովներին» բառով.

2) 3-րդ մասի 11-րդ կետը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքին)» բառերով.

3) 3-րդ մասի 13-րդ կետից հանել «թեկնածուին» բառը և նույն կետը «մեկ թեկնածու» բառերից հետո լրացնել «, մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք)» բառերով:

 

Հոդված 52. Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերության «հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով» բառերը փոխարինել «հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի ուղիղ եթերով» բառերով.

2) 4-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի «հանձնաժողովին» բառը փոխարինել «հանձնաժողովներին» բառով.

3) 4-րդ մասի 11-րդ կետը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքին)» բառերով։

 

Հոդված 53. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:

 

Հոդված 54. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 55. Օրենսգրքի 84-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «համապետական և տարածքային» բառերը.

2) 2-րդ մասի 5-րդ կետը «յուրաքանչյուրի ներկայացրած» բառերից հետո լրացնել «ընտրական» բառով.

3) 2-րդ մասի 8-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերով.

4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ընտրություններին մասնակցելու դիմում ներկայացնելու համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակի ձևավորման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) տրամադրում է օգտահաշիվ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու, էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակ ձևավորելու կարգը և օգտահաշիվ ստանալու նպատակով դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են միայն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցչի միջոցով` առձեռն, սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:».

5) 7-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Այդ ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է, իսկ թեկնածուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրական ցուցակում ընդգրկված տվյալ թեկնածուի գրանցումը մերժվում է, և նրա անունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակից:»։

 

Հոդված 56. Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝

1) վերնագրի, 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի «կուսակցության» բառը փոխարինել «կուսակցության (կուսակցությունների դաշինքի)» բառերով.

2) 2-րդ մասի «կուսակցություններին» բառը փոխարինել «կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին)» բառերով.

3) 3-րդ մասի «ապահովում է կուսակցությունների ընտրական ցուցակների և նախընտրական ծրագրերի հրապարակայնությունը» բառերը փոխարինել «հրապարակում է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները և նախընտրական ծրագրերը» բառերով:

 

Հոդված 57. Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 58. Օրենսգրքի 87-րդ հոդվածում`

1) վերնագիրը և տեքստը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության համագումարի և մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազորության բացակայության կամ համապատասխան որոշումներն ընդունված չլինելու հիմքով կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը կարող է անվավեր ճանաչել միայն այդ հիմքերի առկայությունը հաստատող դատական ակտի հիման վրա:»։

 

Հոդված 59. Օրենսգրքի 89-րդ հոդվածում՝

1) վերնագիրը և 1-ին մասը «Կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով.

2) 2-րդ մասի առաջին «Կուսակցության» բառը փոխարինել «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի)» բառերով։

 

Հոդված 60. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի առաջին և երրորդ պարբերությունները «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով։

 

Հոդված 61. Օրենսգրքի 92-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «նվիրատվություններից» բառը փոխարինել «մուծումներից» բառով.

2) 2-րդ մասի «նվիրատվություն կատարելու» բառերը փոխարինել «կատարելու մուծում» բառերով.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընտրության երկրորդ փուլի դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) իրավունք ունեն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ կատարելու մուծում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200 000-ապատիկի չափով գումար։».

4) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 62. Օրենսգրքի 93-րդ հոդվածում՝

1) վերնագրի և տեքստի «ռադիոյով և հեռուստատեսությամբ» բառերը փոխարինել «տեսալսողական հաղորդումներով» բառերով.

2) տեքստի «հանրային հեռուստատեսության» բառերը փոխարինել «հանրային տեսալսողական հեռարձակողի» բառերով.

3) տեքստի «հանրային ռադիոյի» բառերը փոխարինել «հանրային լսողական հեռարձակողի» բառերով.

4) 1-ին մասի «ռադիոյի և հեռուստատեսության» բառերը փոխարինել «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների» բառերով։

 

Հոդված 63. Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին պարբերության «նվիրատվություններից» բառը փոխարինել «մուծումներից» բառով.

2) 2-րդ մասի երկրորդ պարբերության «նվիրատվություն կատարելու» բառերը փոխարինել «կատարելու մուծում» բառերով.

3) 3-րդ մասի «նվիրատվություն» բառը փոխարինել «մուծում» բառով։

 

Հոդված 64. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում «միակ թեկնածուի» բառերը փոխարինել «թեկնածուներից մեկի» բառերով։

 

Հոդված 65. Օրենսգրքի 120-րդ հոդվածի 5-րդ մասում «մեկ շաբաթով» բառերը փոխարինել «երկու շաբաթով» բառերով։

 

Հոդված 66. Օրենսգրքի 121-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի առաջին պարբերության «քառասնօրյա» բառը փոխարինել «վաթսունօրյա» բառով.

2) 3-րդ մասի երկրորդ պարբերության «արտահերթ» բառը փոխարինել «հերթական» բառով։

 

Հոդված 67. Օրենսգրքի 122-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 122. Արտահերթ ընտրություն նշանակելն ու անցկացնելը և թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները

 

1. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից որևէ մեկը այն հաշվարկով, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները։

2. Համայնքի ավագանու անդամների ընդհանուր թիվը կիսով չափ նվազելու դեպքում արտահերթ ընտրությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում:

3. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:»:

 

Հոդված 68. Օրենսգրքի 127-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «հերթական ընտրությունն» բառերը փոխարինել «ընտրության քվեարկությունն» բառերով.

2) 2-րդ մասի առաջին պարբերության առաջին և երկրորդ նախադասություններում «60» թիվը փոխարինել «70» թվով, իսկ երկրորդ պարբերությունում «մեկ շաբաթով» բառերը՝ «երկու շաբաթով» բառերով։

 

Հոդված 69. Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 128. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը և ընտրական ցուցակների գրանցման համար նախատեսվող ժամկետները

 

1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համապատասխան ավագանու արձակվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում:

2. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

3. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների (բացառությամբ Երևանի) ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները:

4. Եթե համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրության քվեարկության օրը համընկնում է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրվա հետ, ապա ավագանու ընտրության օրը հետաձգվում է երկու շաբաթով:

5. Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

6. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ։

7. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների (բացառությամբ Երևանի) ավագանիների արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

8. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ:»:

 

Հոդված 70. Օրենսգրքի 130-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի վեցերորդ պարբերության «առնվազն կեսը» բառերը փոխարինել «առնվազն մեկ երրորդը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Ընտրություններին մասնակցելու դիմում ներկայացնելու համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակի ձևավորման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) տրամադրում է օգտահաշիվ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու, էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակ ձևավորելու կարգը և օգտահաշիվ ստանալու նպատակով դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:».

3) 5-րդ մասի չորրորդ պարբերությունից հանել «, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի վերաբերյալ» բառերը, իսկ «թեկնածուի դեպքում» բառերը փոխարինել «թեկնածուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրական ցուցակում ընդգրկված տվյալ թեկնածուի գրանցումը մերժվում է և» բառերով։

 

Հոդված 71. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 72. Օրենսգրքի 133-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Կուսակցության» բառը փոխարինել «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի)» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընտրական հանձնաժողովը կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու հետևանքով կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր չի ճանաչվում, եթե անգամ խախտվում են սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ընտրական հանձնաժողովը կուսակցության համագումարի և մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազորության բացակայության կամ համապատասխան որոշումներն ընդունված չլինելու հիմքով կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը կարող է անվավեր ճանաչել միայն այդ հիմքերի առկայությունը հաստատող դատական ակտի հիման վրա:».

4) 3-րդ մասի «Կուսակցության» բառը փոխարինել «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի)» բառերով։

 

Հոդված 73. Օրենսգրքի 135.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշմամբ նշանակվում է նաև նոր ընտրություն, որն անցկացվում է ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը։

Սույն մասով սահմանված կարգով նշանակված նոր ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն և հայտարարում քվեարկության օրը:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել վարչական դատարան, ապա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն և հայտարարում քվեարկության օրը ոչ ուշ, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկվել է վարչական դատարան, և վարչական դատարանի դատական ակտով ընտրական հանձնաժողովի որոշումը թողնվել է անփոփոխ, կամ որոշում է ընդունվել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, ապա դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն և հայտարարում քվեարկության օրը ոչ ուշ, քան հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշմամբ նշանակվում է նաև նոր ընտրություն, որն անցկացվում է ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

Սույն մասով սահմանված կարգով նշանակված նոր ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն և հայտարարում քվեարկության օրը:».

3) 6-րդ մասից հանել «՝ տվյալ ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին համապատասխան» բառերը.

4) 7-րդ մասի «արտահերթ» բառը փոխարինել «հերթական» բառով.

5) 8-րդ մասի «Համապատասխան» բառը փոխարինել «Կենտրոնական» բառով։

 

Հոդված 74. Օրենսգրքի 138-րդ հոդվածում՝

1) վերնագրի «հեռուստատեսությամբ և ռադիոյով» բառերը փոխարինել «տեսալսողական հաղորդումներով» բառերով.

2) տեքստի «հանրային հեռուստատեսության» բառերը փոխարինել «հանրային տեսալսողական հեռարձակողի» բառերով.

3) տեքստի «հանրային ռադիոյի» բառերը փոխարինել «հանրային լսողական հեռարձակողի» բառերով.

4) 3-րդ մասի «ռադիոյի և հեռուստատեսության» բառերը փոխարինել «հանրային հեռարձակողների» բառերով:

 

Հոդված 75. Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «նվիրատվություններից» բառը փոխարինել «մուծումներից» բառով.

2) 2-րդ մասի «նվիրատվություն» բառը փոխարինել «մուծում» բառով.

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 76. Օրենսգրքի 141-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6. Ընտրական ցուցակից ընտրվում է այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին:

Եթե դրա արդյունքով կուսակցության մանդատների 70 տոկոսից ավելին բաժին է հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա առավել շատ ներկայացված սեռի՝ 70 տոկոսը գերազանցող մանդատները տրամադրվում են ընտրական ցուցակի՝ պակաս ներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուներին, եթե այդպիսիք առկա են՝ ապահովելով պակաս ներկայացված սեռի 30 տոկոսից ոչ պակաս ներկայացվածություն։ Եթե ընտրական ցուցակում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչներ չկան, ապա այդ մանդատները մնում են թափուր: Եթե կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր։

Երևանի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմում է արձանագրություն, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրություն է կազմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:

Երևանի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրությունը հնգօրյա ժամկետում ուղարկվում է վարչապետին, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրությունը՝ համապատասխան մարզպետին:

Արձանագրությունը կազմվում է ավագանի ընտրվելու մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտին հաջորդող 5-րդ օրը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` համապատասխան որոշումն ընդունելուն հաջորդող 5-րդ օրը:».

2) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8. Մանդատից հրաժարված կամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը համապատասխան ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքով տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 30 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա: Եթե ընտրական ցուցակում նվազ ներկայացված սեռի թեկնածուներ չկան, ապա այդ մանդատը մնում է թափուր:

Եթե ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:»։

 

Հոդված 77. Օրենսգրքի 142-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի երրորդ նախադասության «արտահերթ» բառը փոխարինել «հերթական» բառով.

2) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) եթե սույն օրենսգրքով սահմանված կարգով մանդատների բաշխման պահի դրությամբ չի ձևավորվում համայնքի ավագանու առնվազն կեսից ավելին:».

3) 8-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8. Սույն հոդվածի 7-րդ մասով ընտրությունները չկայացած ճանաչվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովն ընտրությունները չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշմամբ նշանակում է նաև նոր ընտրություն, որն անցկացվում է ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը։».

4) 8-րդ մասի երկրորդ նախադասության «արտահերթ» բառը փոխարինել «հերթական» բառով։

 

Հոդված 78. Օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերության հինգերորդ նախադասությունում «անձանց» բառը փոխարինել «թեկնածուներին» բառով, իսկ վեցերորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է համայնքի ավագանու ընտրություններում առավել կողմ ձայներ ստացած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուին:»:

 

Հոդված 79. Օրենսգրքի 144-րդ հոդվածի 18-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 80. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Սույն օրենսգրքում կուսակցությանը վերաբերող բոլոր նորմերը, բացառությամբ 4-րդ, 8-րդ, 20-րդ, 20.1-ին, 21-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 35-րդ, 44-րդ, 59-րդ, 61-րդ, 71-րդ, 74-րդ, 75-րդ, 81-րդ, 83-րդ, 84-րդ, 85-րդ, 86-րդ, 87-րդ, 88-րդ, 89-րդ, 90-րդ, 91-րդ, 92-րդ, 95-րդ, 97-րդ, 98-րդ, 129-րդ, 130-րդ, 132-րդ, 133-րդ, 135-րդ, 139-րդ և 141-րդ հոդվածներում առկա նորմերի, վերաբերում են նաև կուսակցությունների դաշինքին:»։

 

Հոդված 81.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի։

2. Սույն օրենքի 79-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

3. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև դրա ուժի մեջ մտնելու պահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է սույն օրենքի կարգավորումներով նախատեսված և դրանց կատարումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը: Սույն մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից։

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների առաջին ատեստավորումն անցկացվում է 2025 թվականի համար։

5. Ընտրությունների նշանակման և անցկացման վերաբերյալ սույն օրենքով նախատեսվող նոր կարգավորումները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նշանակված հերթական, արտահերթ ընտրությունների, ինչպես նաև դրանց արդյունքով կազմակերպվող նոր հերթական, նոր ընտրությունների, վերաքվեարկության և ընտրությունների երկրորդ փուլի վրա։ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև դրա ուժի մեջ մտնելը նշանակված հերթական, արտահերթ ընտրությունների, ինչպես նաև դրանց արդյունքում կազմակերպվող նոր հերթական, նոր ընտրությունների, վերաքվեարկության և ընտրությունների երկրորդ փուլի վրա տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ընտրական գործընթացների վերաբերյալ գործող կարգավորումները։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. դեկտեմբերի 19

Երևան

ՀՕ-505-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2024 թվական: