Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-110-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (01.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.02.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
25.03.2024
Дата вступления в силу
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) այն դեպքերի, երբ վիճարկվում է չվճարված հարկային պարտավորությունները գանձելու և (կամ) չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ որոշումը:»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

(2-րդ հոդվածը փոփ. 04.12.24 ՀՕ-497-Ն)

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մարտի 25

Երևան

ՀՕ-110-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.12.2024, ՀՕ-497-Ն 01.01.2025, ՀՕ-110-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան