ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
I. «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. Օրենքի 6 հոդվածում.
առաջին մասից հանել «բացառիկ» բառը.
առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ առանձին հարկատեսակի մասին օրենքով սահմանված դեպքում կարող է սահմանել առանձին հարկերի, հաստատագրված վճարումների դրույքաչափերն ու չափերը և դրանց վճարման կարգը, ինչպես նաև հարկային արտոնություններ` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար».
այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ և երրորդ մասերը համարել համապատասխանաբար երրորդ և չորրորդ մասեր:
2. Օրենքի 16 հոդվածի երկրորդ մասում «հարկային պարտավորությունը տարածվում է նրա (սեփականատիրոջ) գույքի վրա» բառերը փոխարինել «հարկային պարտավորությունը տարածվում է նրա, իրավահաջորդի կամ սեփականատիրոջ գույքի վրա» բառերով:
3. Օրենքի 27 հոդվածը առաջին մասի «տուգանք այդ գումարի կրկնակի չափով» բառերից հետո լրացնել «եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված» բառերով:
II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
6 հունիսի 1992 թվականի, ՀՕ-32-Հ. Ն-0629-I. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|