Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-32-Հ. Ն-0629-I.
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (15.06.1992-30.05.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/11(1015) հոդ.268, 15 հունիսի 1992
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
06.06.1992
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
06.06.1992
Дата вступления в силу
15.06.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

I. «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Օրենքի 6 հոդվածում.

առաջին մասից հանել «բացառիկ» բառը.

առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ առանձին հարկատեսակի մասին օրենքով սահմանված դեպքում կարող է սահմանել առանձին հարկերի, հաստատագրված վճարումների դրույքաչափերն ու չափերը և դրանց վճարման կարգը, ինչպես նաև հարկային արտոնություններ` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար».

այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ և երրորդ մասերը համարել համապատասխանաբար երրորդ և չորրորդ մասեր:

2. Օրենքի 16 հոդվածի երկրորդ մասում «հարկային պարտավորությունը տարածվում է նրա (սեփականատիրոջ) գույքի վրա» բառերը փոխարինել «հարկային պարտավորությունը տարածվում է նրա, իրավահաջորդի կամ սեփականատիրոջ գույքի վրա» բառերով:

3. Օրենքի 27 հոդվածը առաջին մասի «տուգանք այդ գումարի կրկնակի չափով» բառերից հետո լրացնել «եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված» բառերով:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

 

6 հունիսի 1992 թվականի,
քաղ. Երևան

ՀՕ-32-Հ. Ն-0629-I.