ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
1999 թվականի փետրվարի 5-ին
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Ընտրությունների հիմունքները |
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
2. Ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են անմիջականորեն, կամքի ազատ արտահայտությամբ, կամավոր հիմունքներով:
3. Պետությունը խթանում է, որպեսզի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվեն մրցակցության և այլընտրանքի սկզբունքներով:
4. Պետությունը, օրենսդրությամբ վերապահված իրենց լիազորությունների շրջանակում` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորող մարմիններն ու պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման օրինականության համար:
(1-ին հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 2. | Քաղաքացիների ընտրական իրավունքը |
1. Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նաև համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և փաստացի բնակվող յուրաքանչյուր ոք:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող` ընտրական իրավունքով օժտված անձանց վրա:
2. Արտասահմանում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները` սույն օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
3. Քաղաքացիների ընտրական իրավունքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով:
4. Հաշմանդամները, ինչպես նաև քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողները տեղամասային կենտրոն ներկայանում և քվեարկությանը մասնակցում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
5. Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:
6. Զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողներ համարվող քաղաքացիները չեն կարող մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին:
(2-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, 13.10.99 ՀՕ-2, 05.04.00 ՀՕ-47, խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., փոփ., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 3. | Ընդհանուր ընտրական իրավունքը |
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն: Այդ հիմքերով` ընտրական իրավունքի ցանկացած սահմանափակում հետապնդվում է օրենքով:
Հոդված 4. | Հավասար ընտրական իրավունքը |
1. Քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով:
2. Պետությունը հավասար պայմաններ է ապահովում քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման համար:
(4-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286)
Հոդված 5. | Ուղղակի ընտրական իրավունքը |
Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրվում են անմիջականորեն: Լիազորված քվեարկությունն արգելվում է:
Հոդված 6. | Գաղտնի քվեարկություն |
Ընտրություններում քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Քվեարկողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է և հետապնդվում օրենքով:
(6-րդ հոդվածը խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 7. | Ընտրությունների հրապարակայնությունը |
1. Ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են հրապարակայնորեն:
2. Ընտրական հանձնաժողովների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող որոշումները պաշտոնական մամուլում հրապարակվում են որոշումն ընդունվելուց հետո` 3 օրվա ընթացքում:
3. Ընտրական հանձնաժողովի նախագահը, ընտրական հանձնաժողովների նիստերի և քվեարկության ընթացքում, սույն օրենսգրքով սահմանված կարգով, ապահովում է վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությունն ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, նրանց համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ և հավասար պայմաններ:
4. Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության նախորդ օրը Հայաստանի Հանրապետության ընտրողների ազգային գրանցամատյանը վարող լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների գրանցամատյանում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:
5. Քաղաքացիները, սույն օրենսգրքով սահմանված կարգով, տեղեկացվում են ընտրական հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրի, աշխատաժամերի, ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների կազմավորման, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետի, թեկնածուների առաջադրման, գրանցման, քվեարկության օրվա և ընտրությունների արդյունքների մասին:
6. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են երեքժամյա պարբերականությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով տվյալներ հաղորդել քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները նշված տվյալներն ամփոփում, հրապարակում և կենտրոնական ընտրական հանձնաժողով են հաղորդում երեքժամյա պարբերականությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների ժամանակ (համապետական են համարվում Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունները) քվեարկության օրը` ժամը 9.00-ին, տեղեկություններ է հրապարակում ընտրությունների ընթացքի մասին, իսկ ժամը 12.00-ից սկսած` մինչև ժամը 21.00-ն, երեքժամյա պարբերականությամբ` ըստ ընտրատարածքների հրապարակում է տեղեկություններ մինչև նախորդ ժամն ընտրություններին մասնակցած ընտրողների թվի, ինչպես նաև ստացված դիմում-բողոքների վերաբերյալ: Համապետական ընտրություններին մասնակցած ընտրողների թվի մասին ամփոփ տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից հեռահաղորդակցության միջոցներով ստացված տվյալների հիման վրա` քվեարկության հաջորդ օրը` մինչև ժամը 10.00-ն:
7. Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում, տեղամասային կենտրոնում իրավունք ունեն ներկա գտնվել թեկնածուների վստահված անձինք, հավատարմագրված դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
8. Սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալները հրապարակում է Հայաստանի հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների միջոցով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքից:
(7-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 8. | Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը |
1. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման (ներառյալ` հանձնաժողովների անդամների ուսուցումը, ընտրողների ծանուցումը, ընտրողների ցուցակները կազմելը և վարելը) ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Թեկնածուների նախընտրական քարոզչության ընթացքում ծախսերի կատարման և դրանց փոխհատուցման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով:
(8-րդ հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ
Հոդված 9. | Ընտրողների ցուցակներ կազմելը և վարելը |
1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմում և վարում է քաղաքացիների՝ ըստ բնակության վայրի հաշվառումն իրականացնող Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչությունը (այսուհետ` լիազոր մարմին):
2. Ընտրողների ցուցակը մշտապես վարվող փաստաթուղթ է, որի` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխանության համար պատասխանատու է լիազոր մարմինը:
3. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմում և վարում է ըստ մարզերի և համայնքների` որպես մեկ միասնական ցուցակ, այն է՝ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստր (ընտրողների ազգային գրանցամատյան):
4. Համայնքների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների, քաղաքացիական կացության ակտերի գրանցումն իրականացնող մարմինների և կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների ղեկավարները ընտրողների ցուցակը կազմելու և վարելու համար լիազոր մարմնին տրամադրում են անհրաժեշտ տեղեկություններ:
5. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով ընտրողների ցուցակներ կազմում են նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների, կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների և Հայաստանի Հանրապետության զինվորական մասերի ղեկավարները:
6. Լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հուլիս և հունվար ամիսներին, ճշգրտում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը և այն, ըստ համայնքների և ըստ մարզերի, իսկ համապետական ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից առնվազն 41 օր առաջ՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքի մշտական և անբաժանելի մասն է, որտեղ ըստ մարզերի և ըստ համայնքների, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև ըստ ընտրական տեղամասերի, տեղադրվում են ընտրողների` սույն օրենսգրքի 11 հոդվածի 2-րդ կետով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխանող ցուցակները:
(9-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, փոփ., խմբ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 10. | Քաղաքացիներին ընտրողների ցուցակում ընդգրկելը |
1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակում ընդգրկվում են սույն օրենսգրքի 2 հոդվածի համաձայն ընտրելու իրավունք ունեցող անձինք:
2. Նույն անձը կարող է ընդգրկվել միայն մեկ համայնքի ընտրողների ցուցակում և միայն մեկ անգամ:
3. Համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում է սույն օրենսգրքի 2 հոդվածի համաձայն ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ իրենց համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 15 օր առաջ` նաև լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քվեարկության օրվանից առնվազն 3 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, լիազոր մարմնի կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղման մեջ գտնվող ոստիկանության ծառայողների ցուցակը` դրանում նշելով քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը, եթե անձնագրում առկա է), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և հաշվառման վայրի հասցեն:
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը՝ ըստ ներկայացված ցուցակների, ոստիկանության ծառայողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, սույն օրենսգրքի 11 հոդվածով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան կազմում է տեղամասում քվեարկող ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակ՝ ստորագրելով և կնքելով այդ ցուցակի յուրաքանչյուր էջը, և քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների վերջնական ցուցակի հետ միասին տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:
4. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կազմվող ընտրողների ցուցակներում ընդհանուր հիմունքներով ընդգրկվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
5. Ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները (քաղաքացիները), բացառությամբ տեղական ինքնակառավարման ընտրությունների, ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում իրենց մշտական բնակության վայրերում կարող են ընդգրկվել ընտրողների ցուցակում սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով, ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին հայտ ներկայացնելու դեպքում:
6. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կազմվող ընտրողների ցուցակում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող և հայտ ներկայացրած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր բնակվում կամ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
7. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրողների ցուցակում գրանցվելու հայտով կարող է դիմել իր բնակվելու կամ գտնվելու վայրին մոտ գտնվող պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:
8. Համապետական ընտրությունների ժամանակ ժամկետային զինծառայողները, զորամասերի տեղակայման տարածքում բնակվող զինծառայողները և նրանց ընտանիքների՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները, վարժական հավաքներ անցնող քաղաքացիները ընդգրկվում են համապատասխան զորամասի ընտրողների ցուցակում:
9. Համապետական ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ, զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի և լիազոր մարմնի ղեկավարին ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում են զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը:
10. Զորամասի տարածքից դուրս հաշվառված զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:
11. Կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակները կազմում է տվյալ հիմնարկների ղեկավարը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ, քվեարկությունից 3 օր առաջ: Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակում ընդգրկվում են միայն տվյալ ընտրատարածքի համայնքներում հաշվառում ունեցող քաղաքացիները:
(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 13.10.99 ՀՕ-2, լրաց. 05.04.00 ՀՕ-47, խմբ., լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 11. | Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները |
1. Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների:
2. Ընտրողների ցուցակում նշվում է մարզի և համայնքի անվանումը, իսկ առանձին սյունակներում՝ ընտրական իրավունք ունեցող քաղաքացու՝
1) ընտրողների ցուցակում հերթական համարը.
2) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը նշվում է միայն այն դեպքում, երբ տվյալ ընտրողի անձնագրում առկա է հայրանունը).
3) ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարին.
4) հաշվառման վայրի հասցեն կամ բնակության վայրի հասցեն, եթե հաշվառում չունի:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվող ընտրողների ցուցակներում սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված համարակալումը կատարվում է ըստ տեղամասերի, ցուցակների յուրաքանչյուր թերթի վրա նշվում է նաև ընտրական տեղամասի համարը, նախատեսվում է 4 լրացուցիչ սյունակ՝ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի սերիայի և համարի, ընտրողի ստորագրության, հանձնաժողովի՝ ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամի ստորագրության և լրացուցիչ նշումների համար:
4. Մեկից ավելի ընտրությունների միաժամանակյա քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար նախատեսվում է ընտրողի ստորագրության առանձին սյունակ:
5. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձևով և էջակալվում մինչև 1000 ընտրողի քանակով: Ընտրողների ցուցակը կազմում, էջակալում, ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:
(11-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 12. | Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոններին տրամադրելը |
1. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը քվեարկության օրվանից առնվազն 40 օր առաջ համապատասխան տեղամասային կենտրոնների տարածքները տնօրինող հաստատությունների ղեկավարներին տրամադրում է ընտրողների ցուցակների մեկական օրինակ՝ ըստ տեղամասերի՝ տեղամասային կենտրոնում փակցնելու համար:
2. Ընտրողների վերջնական ցուցակները` ըստ տեղամասերի, և տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները` տպագրված երկու օրինակից (ընտրողների ցուցակների 1-ին օրինակը` կազմված մատյանի ձևով, 2-րդ օրինակը` տեղամասային կենտրոնում փակցնելու համար), ինչպես նաև սույն օրենսգրքի 141 հոդվածով սահմանված ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը լիազոր մարմինը կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը քվեարկության օրվանից 2 օր առաջ տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:
21. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ժամկետներում, ընտրողների ցուցակները` էլեկտրոնային կրիչով, տրամադրում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:
3. Զինվորական մասերում հաշվառված ընտրողների ցուցակները համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին տրամադրում է զորամասի ղեկավարը քվեարկության օրվանից 3 օր առաջ, զմռսված ծրարով, որը բացվում է միայն քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում:
4. Կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների ղեկավարները քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների ցուցակը հանձնում են իրենց մոտ կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին։
(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 13. | Ընտրողների ցուցակների մատչելիությունը |
1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում, կալանքի տակ պահելու հիմնարկներում կազմվող և ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար:
Ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից պատճեններ չեն հանվում:
2. Լիազոր մարմինը սույն օրենսգրքի 11 հոդվածի 2-րդ կետով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները բավարարող` Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը` ըստ մարզերի և ըստ համայնքների, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաև` ըստ ընտրական տեղամասերի, տեղադրում է Ինտերնետում:
3. Յուրաքանչյուր ոք, կուսակցություն իրավունք ունի լիազոր մարմնից կամ նրա ստորաբաժանումներից դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, ստանալու ըստ մարզերի և ըստ համայնքների, իսկ ընտրությունների դեպքում նաև` ըստ ընտրական տեղամասերի, ընտրողների ազգային գրանցամատյանում ընդգրկված, սույն օրենսգրքի 11 հոդվածի 2-րդ կետով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները բավարարող ընտրողների ցուցակները` էլեկտրոնային կրիչով կամ թղթային տարբերակով` համապատասխան վճարով:
4. Տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարը քվեարկությունից 40 օր առաջ ընտրողների ցուցակը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
5. Տեղամասային կենտրոնում ընտրողների ցուցակների հետ պարտադիր փակցվում է նաև տեղեկանք՝ այդ ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին:
6. Ընտրողների ցուցակի վերջնական օրինակը, այդ թվում` լրացուցիչ ցուցակները, քվեարկության օրվանից 2 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման օրը:
7. Զինվորական մասերում հաշվառված ընտրողների ցուցակները քվեարկությունից 10 օր առաջ փակցվում են զորամասերում՝ զինծառայողների համար տեսանելի տեղում:
8. Լիազոր մարմինը կամ նրա համապատասխան ստորաբաժանումը ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության օրվա, քվեարկության տեղի և ժամանակի մասին, ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 3 օր առաջ:
(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 14. | Ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը |
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից մինչև 7 օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու, իրեն՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու կամ ընտրողների ցուցակից հանելու մասին դիմում ներկայացնելու համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 5 օր առաջ՝ նաև լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:
Սույն կետով սահմանված ժամկետներում ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեն նաև կուսակցությունները:
2. Համայնքի ղեկավարը դիմումը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, դիմումը և նրան կից՝ հարցի վերաբերյալ իր կարծիքը ներկայացնում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:
3. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը դիմումը ստանալուց հետո՝ մեկ օրվա ընթացքում, սույն օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:
4. Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը ընտրողների ցուցակներում կատարված փոփոխությունների մասին տեղեկություններ է հաղորդում լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության ընտրողների գրանցամատյանում անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ կատարելու համար:
5. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել առաջին ատյանի դատարան: Դատարանը եռօրյա ժամկետում կայացնում է վճիռ, որը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
6. Քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում և քվեարկության օրը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու, ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ վճիռները կայացվում են այն ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:
7. Քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում և քվեարկության օրը ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին կայացված վճիռների հիման վրա ընտրողների ցուցակներում լրացումներ կատարում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովը` քվեարկության օրը, սույն օրենսգրքի 141 հոդվածով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակներ կազմելու միջոցով:
8. Ընտրական հանձնաժողովներն իրավունք չունեն սեփական նախաձեռնությամբ որևէ փոփոխություն՝ ճշտում կամ լրացում կատարելու ընտրողների ցուցակներում, այդ թվում` լրացուցիչ ցուցակներում:
(14-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 141. | Ընտրողների լրացուցիչ ցուցակները |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքով սահմանված կարգով կազմում է ընտրողների լրացուցիչ ցուցակ:
2. Տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվում են սույն օրենսգրքի 14 հոդվածի 6-րդ կետի համաձայն դատարանի վճիռներ ներկայացրած քաղաքացիները, ինչպես նաև տվյալ ընտրական տեղամասի տարածքում հաշվառված, սակայն ընտրողների ցուցակում չընդգրկված քաղաքացիները` լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման տեղեկանքի առկայության դեպքում: Տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվող` ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին լիազոր մարմնի ստորաբաժանման տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են սույն օրենսգրքի 11 հոդվածով սահմանված՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեարկության համար տրվող ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան` ավելացնելով մեկ սյունակ՝ անձին ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին դատարանի վճռի կամ լիազոր մարմնի` համապատասխան ստորաբաժանման տեղեկանքի համարը, ամսաթիվը, ամիսը և տարեթիվը նշելու համար:
4. Ընտրողների լրացուցիչ ցուցակների յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ քվեարկությունից հետո՝ ցուցակի վերջում, հանձնաժողովի նախագահը նշում է լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը: Քաղաքացուն ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը կցվում են լրացուցիչ ցուցակին:
(141 հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ
Հոդված 15. | Ընտրական տեղամասերը |
1. Քվեարկությունը կազմակերպելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով կազմավորվում են ընտրական տեղամասեր` հերթական համարակալմամբ:
2. Լիազոր մարմինը կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանումը համայնքների ղեկավարների և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկությունից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ընտրողների ընտրական իրավունքների իրականացման համար:
3. Քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ զինվորական մասերի ղեկավարները լիազոր մարմնի կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին են ներկայացնում զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ, տեղամասային կենտրոններ են կազմավորվում արտասահմանում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում: Նույն ժամկետում տեղամասային կենտրոններ են կազմավորվում նաև կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
6. Ընտրական տեղամասն ընդգրկում է ոչ ավելի, քան 2000 ընտրող: Սույն կետով սահմանված թիվը կարող է փոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման դեպքում, բայց ոչ ավելի, քան մեկ տոկոսի չափով:
7. Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր համայնքների բնակավայրեր:
(15-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ., փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 16. | Տեղամասային կենտրոնը |
1. Ընտրական տեղամասում կազմավորվում է տեղամասային կենտրոն:
2. Տեղամասային կենտրոնում քվեարկության բնականոն ընթացքն ապահովող անհրաժեշտ կահավորման համար պատասխանատու է համապատասխան համայնքի ղեկավարը:
3. Տեղամասային կենտրոն չի կարող կազմավորվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմական ուսումնական հաստատությունների, զորամիավորումների և առողջապահության հիմնարկների զբաղեցրած շենքերում: Տեղամասային կենտրոններ կարող են կազմավորվել կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում, ինչպես նաև դիվանագիտական կամ հյուպատոսական հաստատություններում կազմավորված ընտրական տեղամասերում:
4. Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին:
5. Տեղական ինքնակառավարման մարմինները հաշմանդամների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ:
(16-րդ հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 17. | Տեղամասային կենտրոն կազմավորելը |
1. Համայնքի ղեկավարը, ոչ ուշ, քան քվեարկությունից 45 օր առաջ, կազմավորում է տեղամասային կենտրոն:
2. Տեղամասային կենտրոնում քվեարկության անցկացման անհնարինության դեպքում համայնքի ղեկավարը, քվեարկության օրվանից առնվազն 3 օր առաջ, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով փոխում է տեղամասային կենտրոնի գտնվելու տեղը, իսկ բացառիկ դեպքերում (տարերային աղետ, վթար, հրդեհ)` նաև քվեարկության և դրան նախորդող 2 օրվա ընթացքում` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ:
3. Համայնքի ղեկավարը, երկօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, քաղաքացիներին տեղակացնում է ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների կազմավորման մասին` դրա վերաբերյալ տեղեկացնելով նաև տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին:
4. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով` տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը փոխելու դեպքում համայնքի ղեկավարը քաղաքացիներին տեղեկացնում է անհապաղ:
(17-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)
Գ Լ ՈՒ Խ 31
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ
Հոդված 171 . |
Ընտրատարածքները |
1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորվում են Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորական տեղերի թվին հավասար ընտրատարածքներ:
2. Ընտրատարածքները կազմավորում և համարակալում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության ընտրողների ազգային գրանցամատյանում ընդգրկված ընտրողների թվի հիման վրա:
3. Ընտրատարածքները կազմում են միասնական տարածք: Չի թույլատրվում մեկ ընտրատարածքում ընդգրկել ոչ սահմանակից տեղամասեր:
4. Յուրաքանչյուր ընտրատարածքի սահմանները որոշվում են այնպես, որ կազմավորված բոլոր ընտրատարածքներում ընդգրկված լինեն մոտավորապես նույն թվով ընտրողներ՝ հաշվի առնելով տարածքի աշխարհագրական, տեղագրական և ֆիզիկական առանձնահատկությունները, հաղորդակցության միջոցների առկայությունը, գոյություն ունեցող սոցիալական և վարչական գործոնները, ընդ որում՝ վերը թվարկված գործոններով պայմանավորված շեղումը յուրաքանչյուր ընտրատարածքի համար չպետք է գերազանցի ընտրելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թվի և ընտրատարածքների թվի հարաբերության 10 տոկոսը, իսկ բացառիկ դեպքերում՝ 15 տոկոսը: Եթե ընտրատարածքում ընտրողների թվի և ընտրողների ընդհանուր թվի ու ընտրատարածքների թվի հարաբերության տարբերությունը՝ բացարձակ արժեքով, գերազանցում է ընտրողների ընդհանուր թվի ու ընտրատարածքների թվի հարաբերության 10 տոկոսը, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշման մեջ պարտավոր է մատնանշել տվյալ որոշումը կայացնելու համար հիմք ծառայած բոլոր գործոնները և հիմնավորել դրանց ազդեցությունը:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարակալված ընտրատարածքների ցուցակը և գծապատկերը հրապարակում է պաշտոնական տեղեկագրում, իր ինտերնետային կայքում և առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում, սույն օրենսգրքով սահմանված ընտրատարածքների թվի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:
6. Ազգային ժողովի` արտահերթ կամ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ ընտրատարածքների սահմանները փոփոխության չեն ենթարկվում:
7. Ընտրատարածքների կազմավորման և համարակալման մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան՝ որոշման պաշտոնական հրապարակման պահից յոթ օրվա ընթացքում:
(171 հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(31 գլուխը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 18. | Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները |
1. Պետությունն ապահովում է քաղաքացիների նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: Նախընտրական քարոզչությունն իրականացվում է հավասար հիմունքներով: Այն ապահովում են պետական մարմինները` ընտրական հանձնաժողովների պահանջով` նախընտրական ժողովներ, թեկնածուների հետ ընտրողների հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով նրանց դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք ընտրություններին մասնակցող թեկնածուներին ու կուսակցություններին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով և կարգով:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները (այսուհետ` կուսակցություն) իրավունք ունեն օրենքով չարգելված ձևերով քարոզչություն կատարել ցանկացած թեկնածուի կամ կուսակցության օգտին կամ նրա դեմ:
3. Զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու համար թեկնածուներին և կուսակցություններին երաշխավորվում են հավասար պայմաններ՝ եթերաժամանակ կամ ծավալ, սակագին և այլն:
4. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս.
2) սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցներին (ծառայողներին), զինծառայողներին.
3) բարեգործական և կրոնական կազմակերպություններին.
4) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին.
5) ընտրական հանձնաժողովի անդամներին։
5. Նախընտրական քարոզչությունն սկսվում է թեկնածուների և կուսակցությունների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը և վերջանում է քվեարկությունից մեկ օր առաջ: Քվեարկության և նրան նախորդող օրը նախընտրական ցանկացած քարոզչություն արգելվում է: Տեղամասային կենտրոնում չգտնվող քարոզչական նյութերը քվեարկության օրը մնում են իրենց տեղերում:
6. Նախընտրական քարոզչությունը կարող է անցկացվել զանգվածային լրատվության միջոցներով, հրապարակային նախընտրական միջոցառումների ձևով (նախընտրական ժողովներ և հանդիպումներ ընտրողների հետ, հրապարակային նախընտրական քննարկումներ, բանավեճեր, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու միջոցով), տպագիր նյութեր հրապարակելու, ձայնագրված և նկարահանված նյութեր տարածելու միջոցով:
7. Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին (կուսակցություններին) արգելվում է անձամբ կամ որևէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:
8. Թեկնածուները և կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) պարտավոր են պահպանել նախընտրական քարոզչության կազմակերպման սահմանված կարգը: Ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանումը: Այդ կարգի խախտման դեպքում թեկնածուին (կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին) գրանցած հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ` դրանք կանխելու նպատակով, ինչպես նաև դատարան` տվյալ թեկնածուի կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Ընտրական հանձնաժողովներից այդպիսի դիմումներ ստանալու դեպքում դատարանը պարտավոր է վճիռ կայացնել հնգօրյա ժամկետում, իսկ քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում` անհապաղ:
9. Ձերբակալված և կալանքի տակ գտնվող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են իրենց վստահված անձանց միջոցով: Այդ նպատակով` ձերբակալված և կալանքի տակ գտնվող թեկնածուներն իրավունք ունեն նախընտրական քարոզչության ընթացքում` օրական մինչև 2 ժամ տևողությամբ, ձերբակալվածներին պահելու և կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում հանդիպումներ ունենալ ոչ ավելի, քան իրենց 3 վստահված անձի հետ:
(18-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 19. | Նախընտրական քարոզչության իրավունքի չարաշահման անթույլատրելիությունը |
Նախընտրական քարոզչության ընթացքում արգելվում են սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնության կամ պատերազմի քարոզումը, ազգային, ռասայական, կրոնական ատելության բորբոքումը, ինչպես նաև ռասայական, ազգային կամ կրոնական ատելություն առաջացնող նյութերի հրապարակումն ու տարածումը:
(19-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 20. | Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով |
1. Հանրապետության Նախագահի թեկնածուները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ունեն հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար և վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք:
2. Հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից Հանրապետության Նախագահի թեկնածուներին և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) անվճար եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը յուրաքանչյուր համապետական ընտրության համար սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` հաջորդ օրը:
3. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոն պարտավոր են հավասար պայմաններ ապահովել ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար:
Հանրային հեռուստաընկերությամբ և հանրային ռադիոյով հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավի վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով արդար ու հավասար պայմանների պահպանումը:
Ընտրություններին մասնակցող թեկնածուի, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կողմից միջոցառումներ չկազմակերպելը կամ այդ միջոցառումների մասին տեղեկատվության բացակայությունը հիմք չի կարող հանդիսանալ ընտրությունների մյուս մասնակիցների քարոզարշավի մասին զանգվածային լրատվության միջոցներով համապատասխան տեղեկություններ չհրապարակելու համար:
4. Համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո, պետք է հրապարակվի հանրային ռադիոյով և հանրային հեռուստաընկերությամբ վճարովի եթերաժամի յուրաքանչյուր րոպեի գինը: Նախընտրական քարոզչության փուլում այդ գինը չի կարող փոփոխվել:
5. Թեկնածուներն ու Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրավունք ունեն հավասար պայմաններով օգտվելու նաև (անկախ սեփականության ձևից) այլ ռադիոընկերության և հեռուստաընկերության եթերաժամերից: Սույն հոդվածի 3-4-րդ կետերում սահմանված դրույթները հավասարապես տարածվում են նաև (անկախ սեփականության ձևից) այլ ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների վրա:
6. Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչությունն իրականացվում է հրապարակային բանավեճերի, կլոր սեղանների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, քաղաքական գովազդի և օրենքով չարգելված այլ ձևերով:
7. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումներն ընդմիջել ապրանքների կամ ծառայությունների գովազդով:
8. Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումները եթեր հեռարձակելիս ձայնագրվում և տեսագրվում են: Դրանք պահպանվում են առնվազն երեք ամիս:
9. Հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում իրավասու է դիմելու դատարան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է խախտումների վերաբերյալ կարծիք ներկայացնելու դատարան:
10. Թերթերը և ամսագրերը, անկախ նրանց հիմնադիրներից, բացառությամբ կուսակցության կողմից հիմնադրված թերթերի և ամսագրերի, նախընտրական քարոզչական նյութեր հրապարակելիս պարտավոր են ապահովել հավասար պայմաններ:
(20-րդ հոդվածը լրաց., խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 21. | Քարոզչական պաստառների և այլ նյութերի օգտագործման կարգը |
1. Կուսակցությունները և թեկնածուներն իրավունք ունեն հավասար հիմունքներով անարգել հրապարակել և տարածել պաստառներ, թերթիկներ և քարոզչական այլ տպագիր նյութեր:
2. Համայնքի ղեկավարը, ոչ ուշ, քան նախընտրական քարոզչությունն սկսվելուց հինգ օր հետո, համայնքի տարածքում առանձնացնում է հատուկ տեղեր քարոզչական պաստառներ փակցնելու համար: Այդ տեղերը պետք է հարմար լինեն ընտրողների այցելության համար: Այդպիսի տեղեր յուրաքանչյուր տեղամասում պետք է լինեն մեկից ոչ պակաս: Թեկնածուներին և կուսակցություններին հատուկ տեղերում տրամադրվում է հավասար մակերես:
3. Արգելվում է քարոզչական պաստառի վրա Հայաստանի Հանրապետության զինանշանը կամ դրոշը պատկերելը:
4. Արգելվում է հատուկ տեղերում փակցված քարոզչական պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը:ուղղ
5. Համայնքի ղեկավարներն ապահովում են, որպեսզի չքվեարկվող թեկնածուների և կուսակցությունների քարոզչական պաստառներն անհապաղ վերացվեն:
6. Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների և անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաև տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:
7. Արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը:
Անանուն կամ կեղծ քարոզչական տպագիր նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ ընտրական հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում այդ գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ և դիմում է իրավասու մարմիններին` ապօրինի գործողությունները դադարեցնելու համար:
Հոդված 22. | Քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը |
1. Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության, այլ ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների լրագրողներին, խմբագրությունների անդամներին, ովքեր գրանցված են որպես թեկնածուներ, արգելվում են ընտրությունների լուսաբանումը և ռադիո ու հեռուստահաղորդումների վարումը:
2. Նախընտրական քարոզչության ժամանակ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին և աշխատակիցներին, ինչպես նաև զանգվածային լրատվության հանրային և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած միջոցների աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները (իրավունքները) գործադրել թեկնածուների միջև անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցաբերելու միջոցով քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու նպատակով: Թեկնածու առաջադրվելիս այդ անձինք զանգվածային լրատվության հանրային և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած միջոցներից օգտվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:
3. Թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հրապարակումն իրականացնող զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիները և կազմակերպությունները պարտավոր են նշել հարցումն անցկացրած կազմակերպության անվանումը, հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը, ինչպես նաև պատվիրատուին և այդ հարցման արդյունքները հրապարակելու ֆինանսավորման աղբյուրը:
Քվեարկության օրվան նախորդող 7 օրվա ընթացքում, ներառյալ` քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, արգելվում է թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը։
(22-րդ հոդվածը լրաց., խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 221. | Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական, քաղաքացիական, տեղական ինքնակառավարման մարմինների ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները |
Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական ծառայող հանդիսացող թեկնածուները նախընտրական քարոզչությունը իրականացնում են ընդհանուր հիմունքներով, սույն հոդվածով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ.
1) արգելվում է նախընտրական քարոզչության իրականացումը պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.
2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով իրենց ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող միջոցառումների։
Նախընտրական քարոզչության նպատակով պետական սեփականությունը այս թեկնածուների կողմից օգտագործվում է ընդհանուր հիմունքներով.
3) արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով այս թեկնածուների գործունեության լուսաբանումը, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, պաշտոնական այցերի և ընդունելությունների, ինչպես նաև տարերային աղետների ընթացքում վերջիններիս իրականացրած, ձեռնարկվող միջոցառումների:
(221 հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 23. | Քվեարկության և դրան նախորդող օրը նախընտրական քարոզչության արգելումը |
1. Քվեարկության և դրան նախորդող օրն արգելվում է այն շենքի ներսում կամ շուրջը, որտեղ գտնվում է տեղամասային կենտրոնը, ինչպես նաև անմիջապես դրա մուտքի մոտ ընտրողների վրա ազդեցություն գործել բանավոր կամ գրավոր ձևով, երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրություններ հավաքելը, ինչպես նաև այլ եղանակներով նախընտրական քարոզչություն կատարելը:
2. Արգելվում է մինչև քվեարկության ավարտվելը հրապարակել ընտրողների հարցման արդյունքներն այն մասին, թե ում օգտին են նրանք քվեարկել:
3. Արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը:
Գ Լ ՈՒ Խ 5
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 24. | Ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորումը |
1. Ընտրությունները նախապատրաստելու և անցկացնելու (ներառյալ` ընտրողների ցուցակները կազմելը) ծախսերը, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Համապատասխան ծախսերը նախատեսվում են պետական բյուջեի առանձին հոդվածով:
2. Ընտրությունների համար նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրվում են ընտրությունները նշանակվելուց հետո` հնգօրյա ժամկետում:
3. Արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ընտրությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի պահուստային ֆոնդից, իսկ դրա անհնարինության դեպքում` կենտրոնական բանկի պահուստային ֆոնդից` հետագայում պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցելու պայմանով: Եթե բյուջետային միջոցները ժամանակին չեն տրամադրվում, կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստային ֆոնդում միջոցներ չկան, կամ տրամադրված միջոցները չեն բավարարել արտահերթ ընտրությունները կամ ընտրությունների երկրորդ փուլը ֆինանսավորելու համար, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի մրցութային հիմունքներով վարկ ստանալ մասնավոր բանկերից` վարկը կառավարության կողմից եռամսյա ժամկետում մարելու պայմանով:
4. Ընտրությունների համար նախատեսված ֆինանսական միջոցները, այդ թվում` հանձնաժողովների պահպանման համար նախատեսված միջոցները, հատկացվում են «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ֆինանսական միջոցները և պատասխանատու է այդ միջոցները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նախահաշիվներին համապատասխան օգտագործելու համար:
(24-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 25. |
Նախընտրական հիմնադրամը |
1. Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված ընտրական գրավը մուծելու նպատակով իրավունք ունեն ձևավորելու նախընտրական հիմնադրամ։ Ազգային ժողովի՝ միայն համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները նախընտրական հիմնադրամ ձևավորել չեն կարող: Հանրապետության Նախագահի թեկնածուների, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ մյուս թեկնածուներինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղեր ունեցող որևէ առևտրային բանկում: Նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով առաջադրված թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին համապատասխան ընտրական հանձնաժողովների կողմից առաջադրման համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկօրյա ժամկետում, տրվում է առաջադրման փաստը հավաստող տեղեկանք, որի հիման վրա և թեկնածուների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրավոր դիմումների, իսկ գրանցված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար, միայն գրավոր դիմումների համաձայն, բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում: Նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`
1) թեկնածուի անձնական միջոցներից.
2) թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից թեկնածուին տրամադրված միջոցներից.
3) կուսակցության սեփական միջոցներից.
4) ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:
2. Նախընտրական հիմնադրամներում մուծումներ կատարելու իրավունք չունեն`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները.
2) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները).
3) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք.
4) քաղաքացիություն չունեցող անձինք.
5) այն տնտեսական կազմակերպությունները, որոնց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում բաժնեմաս ունեն Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքները.
6) այն կազմակերպությունները, որոնց բաժնեհավաք կապիտալում 30 տոկոսից ավելին կազմում են օտարերկրյա միջոցները.
7) բարեգործական և կրոնական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և միջազգային հասարակական շարժումները.
8) պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
Սույն կետում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են պետական բյուջե:
3. Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
4. Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների առավելագույն չափերը սահմանվում են սույն օրենսգրքով: Սահմանված չափը գերազանցող մուծումները, ինչպես նաև թեկնածուների ու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) չգրանցման դեպքում և ընտրություններից հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի նախընտրական հիմնադրամում մնացած գումարները փոխանցվում են պետական բյուջե:
5. Նախընտրական հիմնադրամների միջոցները ծախսվում են թեկնածուի և կուսակցության լիազորած անձանց միջոցով:
6. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ համապատասխան ընտրական հանձնաժողով տեղեկանք են ներկայացնում թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների վերաբերյալ: Այդ բանկերը նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարելու իրավունք ունեցող անձանց են վերադարձնում սույն օրենսգրքով սահմանված նախընտրական հիմնադրամների առավելագույն չափը լրացված լինելուց հետո ստացված գումարները:
7. Եթե թեկնածուն կամ կուսակցությունը նախընտրական քարոզչության համար, բացի նախընտրական հիմնադրամի միջոցներից, օգտագործում է նաև այլ միջոցներ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը կարող է ուժը կորցրած ճանաչել թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը:
8. Թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամների հաշվարկային հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:
9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է թեկնածուներին, կուսակցություններին թույլատրել հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո` մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համաձայն:
10. Ընտրություններն չկայացած ճանաչվելու դեպքում նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր ընտրությունների համար թեկնածուներ կամ կուսակցություններ գրանցելը: Նոր ընտրությունների համար կրկին գրանցված թեկնածուները կամ կուսակցությունները կարող են օգտագործել իրենց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները: Նոր ընտրությունների համար թեկնածուների կամ կուսակցությունների չգրանցվելու դեպքում նրանց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
11. Թեկնածուները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները, ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 6 օր հետո, իրենց գրանցած ընտրական հանձնաժողովներին ներկայացնում են հայտարարագիր՝ իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ։ Հայտարարագրի ձևը և այն ներկայացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հայտարարագրում նշվում են`
1) նախընտրական հիմնադրամ կատարված բոլոր մուծումների ժամանակագրությունը, դրանց կատարողների անունը, ազգանունը, հաշվառման հասցեն, մուծված գումարի չափը.
2) կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները.
3) հիմնադրամում մնացած գումարի չափը (այդպիսին լինելու դեպքում):
Համապետական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովները հայտարարագրերն ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում, դրանք ուղարկում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն։ Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների ներկայացրած հայտարարագրերը 3-օրյա ժամկետում տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում, իսկ մյուս թեկնածուների հայտարարագրերի պատճենները կարող են տրամադրվել վստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիտորդներին:
(25-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ., լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 26. | Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը |
Համապետական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ընտրական հանձնաժողովներին տրամադրված միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի վրա վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելու օրվանից կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հանձնաժողովին առընթեր ստեղծում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն: Ծառայության աշխատանքներում պայմանագրային հիմունքներով կարող են ընդգրկվել համապատասխան մասնագետներ: Վերստուգիչ-վերահսկիչ ծառայությունը թեկնածուների, կուսակցությունների, դաշինքների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը նրանց գրանցող հանձնաժողովներից սույն օրենսգրքի 25-րդ հոդվածի 11-րդ կետում նշված կարգով ստանալուց հետո` 20 օրվա ընթացքում, ստուգում և նյութերը ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը: Քննարկման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ եռօրյա ժամկետում ուղարկվում են առաջին ատյանի դատարան: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեությունն ավարտվում է ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո` 45-րդ օրը:
(26-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Հոդված 27. | Վստահված անձի կարգավիճակը |
1. Կուսակցություններն` իրենց ընտրական ցուցակները գրանցելուց, իսկ թեկնածուները` գրանցվելուց հետո ընտրական հանձնաժողովներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում, իրենց շահերը պաշտպանելու նպատակով, կարող են ունենալ վստահված անձինք: Վստահված անձ կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:
2. Կուսակցությունների ընտրական ցուցակները և թեկնածուներին գրանցելուց հետո, ըստ ներկայացված ցուցակների, վստահված անձանց տրվում են կնքված վկայականներ, բայց տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի: Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո` հնգօրյա ժամկետում: Համապատասխան հանձնաժողովը վկայականում նշում է թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը, կուսակցության անվանումը: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը կամ կուսակցության լիազոր ներկայացուցիչը վկայականները լրացնում և տրամադրում է վստահված անձանց:
3. Վստահված անձանց գրանցման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսակցությունների լիազոր ներկայացուցիչը ցանկացած պահի կարող են հետ կանչել իրենց նշանակած վստահված անձանց, նշանակել նորերին` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան ընտրական հանձնաժողովին:
4. Վստահված անձ չեն կարող լինել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, դատախազության, հարկային և մաքսային մարմինների աշխատակիցները, սոցիալական ապահովության մարմինների (ծառայությունների) աշխատակիցները, զինծառայողները, հոգևորականները, ընտրական հանձնաժողովի անդամները, պետական զանգվածային լրատվության միջոցների ղեկավարները և օտարերկրյա քաղաքացիները:
(27-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 271. | Վստահված անձի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները |
1. Վստահված անձը իրավունք ունի՝
1) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քվեարկության ընթացքում ներկա գտնվելու քվեարկության սենյակում.
2) ծանոթանալու ընտրական փաստաթղթերին, այդ թվում՝ դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի տված համապատասխան տեղեկանքին.
3) ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, արձանագրություններին, ստանալու դրանց պատճենները, կատարելու քաղվածքներ, նույն կարգով ծանոթանալու քվեարկած քվեաթերթիկներին: Որոշումների, արձանագրությունների, գրանցամատյանի գրառումների պատճենները և քաղվածքները պետք է կնքեն և ստորագրեն հանձնաժողովի նախագահը (տեղակալը) և քարտուղարը: Տեղամասային ընտրական հանձնաժողովից ստացված փաստաթղթերը կնքվում են միայն քվեարկության օրը.
4) բողոքարկելու հանձնաժողովների որոշումները, գործողությունները, անգործությունը.
5) կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հետևելու քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին.
6) չմիջամտելով հանձնաժողովի անդամի աշխատանքներին` ֆիզիկապես ներկա գտնվելու հանձնաժողովի՝ ընտրողների գրանցում իրականացնող, քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող անդամների, քվեարկության ծրարները կնքող և քվեատուփը հսկող անդամի կողքին և հետևելու նրանց աշխատանքներին.
61) քվեարկության օրը հետևել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ.
7) քվեարկության արդյունքները ամփոփելիս ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու քվեարկած քվեաթերթիկներին և դրանցում կատարված նշումներին, ներկա գտնվելու քվեաթերթիկների հաշվարկմանը և քվեարկության արդյունքների ամփոփմանը.
8) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Վստահված անձը իր լիազորություններն իրականացնում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:
3. Ընտրական հանձնաժողովի նիստին (խորհրդակցական ձայնի իրավունքով) և քվեարկության ընթացքում կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) մեկական վստահված անձ:
4. Վստահված անձի իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում։ Ոչ ոք, այդ թվում` ընտրական հանձնաժողովները, իրավունք չունեն վստահված անձանց դուրս հանելու քվեարկության սենյակից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ նրանց ձերբակալելու կամ կալանավորելու դեպքերի:
5. Վստահված անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի և արդյունքների ամփոփման վերաբերյալ իր հայտնած կարծիքի համար։
(271 հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ., փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 28. | Դիտորդական առաքելության իրավունքը |
1. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`
1) միջազգային կազմակերպությունները.
2) օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները.
3) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին:
11. Միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել համապատասխան հրավերի առկայության դեպքում:
Սույն կետում նշված կազմակերպություններին և անձանց դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն`
1) Հանրապետության Նախագահը.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4) կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
(28-րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 29. | Դիտորդների հավատարմագրումը |
1. Սույն օրենսգրքի 28 հոդվածում նշված կազմակերպությունները և անձինք դիտորդական առաքելություն կարող են իրականացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:
2. Հավատարմագրվելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով են հանձնվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագիրը, ինչպես նաև ըստ ներկայացված ցուցակների` դիտորդներին տրվող կնքված վկայականները համապատասխան կազմակերպություններին է հանձնում դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո:
Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց վկայականները Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դեպքում կնքվում են նաև դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագիր ստացած համապատասխան կազմակերպությունների կնիքով:
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
5. Հավատարմագրվելուց հետո դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից որևէ թեկնածուի կամ կուսակցության աջակցելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի համապատասխան կազմակերպությանը զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:
6. Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց լիազորությունները դադարեցվում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման պահից 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե վերաքվեարկություն կամ նոր ընտրություն չի նշանակվել: Վերաքվեարկության կամ նոր ընտրությունների դեպքում դիտորդական կազմակերպությունների վերագրանցում չի պահանջվում:
(29-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 30. | Տեղական ու միջազգային դիտորդի (այսուհետ` դիտորդ), զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները |
1. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը իրավունք ունեն`
1) ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևել քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին.
2) անարգել ծանոթանալ տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ.ուղղ
3) (3-րդ ենթակետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
4) կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ազատ տեղաշարժվել տեղամասային կենտրոնում՝ քվեաթերթիկների ու քվեատուփի դիտարկման համար:
2. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը իրավունք չունի միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:
3. (3-րդ կետը հանվել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
4. Դիտորդը քվեարկության օրը հետևում է ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին կարող են ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ:
5. Դիտորդի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում ընտրական բոլոր գործընթացներում:
6. Դիտորդը և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը չեն կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի և արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար:
(Վերնագիրը փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն)
(30-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 2
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 7
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 31. | Ընտրական հանձնաժողովների համակարգը |
1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հանրապետությունում կազմավորվում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով և տեղամասային ընտրական հանձնաժողով:
2. Յուրաքանչյուր ընտրատարածքի համար կազմավորվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Ազգային ժողովի` մեծամասնական ընտրատարածքների կազմավորման մասին որոշմամբ:
3. Եթե համայնքի տարածքն ընդգրկված է մեկից ավելի ընտրատարածքների կազմում, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից առնվազն 65 օր առաջ որոշում է այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որի լիազորությանն է վերապահվում տվյալ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպումը և անցկացումը: Այդ հանձնաժողովի ընտրատարածքը պետք է ընդգրկի տվյալ համայնքի առավել թվով ընտրողներ:
(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
4. Եթե ընտրատարածքն ընդգրկում է տարբեր մարզերի համայնքներ, ապա այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կազմակերպում և անցկացնում է ընտրատարածքի միայն այն համայնքների ընտրությունները, որոնք գտնվում են այն մարզի տարածքում, որտեղ տեղակայված է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
5. Ընտրատարածքի՝ այլ մարզի տարածքում գտնվող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպում և անցկացնում է այդ մարզի տարածքում տեղակայված այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որն ավելի մոտ է գտնվում այդ համայնքներին: Այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից առնվազն 65 օր առաջ:
6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին անհատույց ապահովում են համապատասխան աշխատանքային տարածքներով, աջակցում հանձնաժողովներին՝ նրանց բնականոն աշխատանքային գործունեությունն ապահովելու համար:
(31-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 32. | Ընտրական հանձնաժողովները |
1. Ընտրական հանձնաժողովներն ապահովում են քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը և պաշտպանությունը: Ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից:
2. Ընտրական հանձնաժողովները գործում են օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
3. Ընտրական հանձնաժողովների որոշումներն` ընդունված իրենց լիազորությունների շրջանակներում, ենթակա են պարտադիր կատարման:
(32-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 33. | Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը |
1. Ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են զորահավաքներից և վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նաև զորակոչից:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ողջ ժամանակահատվածում, իսկ ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները համապետական ընտրությունների ժամանակ կարող են կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել՝ միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և անդամներն աշխատում են մշտական հիմունքներով և իրավունք չունեն կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված դատական ծառայողները գործում են հասարակական հիմունքներով:
4. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորություններն իրականացվում են մինչև նոր կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը:
5. Ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն նախապես ծանոթանալ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին, ելույթներ ունենալ հանձնաժողովի նիստերում, ներկայացնել առաջարկություններ և պահանջել, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն, նիստի մասնակիցներին տալ հարցեր և ստանալ սպառիչ պատասխաններ:
6. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են կատարել հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները:ուղղ
7. Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` համապատասխան հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, իրավունք ունեն խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության օրը ներկա գտնվել տեղամասային կենտրոնում:
8. Ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց գործունեության ընթացքում կարող են ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականություններ կատարելուց:
9. Ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի և հանձնաժողովի անդամների վարձատրությունը կատարվում է «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Համապետական ընտրությունների, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրության կամ ընտրատարածքի՝ միաժամանակ 5 և ավելի համայնքում կամ (և) 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի (60 օր) յուրաքանչյուր ամսվա համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են համապատասխանաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի վարձատրության 50 տոկոսի չափով, իսկ հանձնաժողովի անդամը՝ նույն ժամանակահատվածի համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի մեկ ամսվա վարձատրության 50 տոկոսի չափով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նշանակված դատական ծառայողներն ընտրական հանձնաժողովում աշխատում են հասարակական հիմունքներով:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի անդամները՝ 15000-ական դրամի չափով, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների:
Ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները: Պարտականությունների անհարգելի չկատարումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության: Ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձը նրանց հիմնական աշխատավայրերում պահպանվում է:
(33-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, խմբ., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 34. | Ընտրական հանձնաժողովներ կազմավորելու հիմունքները |
1. Ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ և ստացել են որակավորման վկայականներ, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների:
11. Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ կազմակերպում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու համար հայտերի ընդունման օրվանից առնվազն 10 օր առաջ ԶԼՄ-ներով հայտարարություն է անում հայտերի ներկայացման ժամկետի և կարգի մասին: Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու իրավունք ունեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հայտ ներկայացրած Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները: Դասընթացների արդյունքներով ստուգարք հանձնելը հիմք է քաղաքացիներին որակավորման վկայականներ տրամադրելու համար:
2. Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
3. Քաղաքացին կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում:
4. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, նախարարները և նրանց տեղակալները, մարզպետները, Երևանի քաղաքապետը, համայնքների ղեկավարները, ազգային անվտանգության, ոստիկանության և պաշտպանության գերատեսչությունների, դատախազության, դատական ակտերի հարկադիր կատարման, քրեակատարողական, մաքսային ծառայությունների, բանկային համակարգի աշխատակիցները, վստահված անձինք, դիտորդները, թեկնածուները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք:
(34-րդ հոդվածը լրաց., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 35. | Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է`
1) Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ, իսկ դաշինքի դեպքում` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների համատեղ` ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ նշանակված մեկական անդամից:
Եթե մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման համար սույն օրենքով սահմանված ժամկետում, սույն կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան, որևէ կուսակցություն (դաշինք) թեկնածու չի նշանակում, ապա հանձնաժողովի թափուր տեղը լրացնում է համապատասխան խմբակցությունը.
2) Հանրապետության Նախագահի նշանակած մեկ անդամից.
3) գործող Ազգային ժողովի առաջին նստաշրջանի դրությամբ հայտարարված պատգամավորական խմբի որոշմամբ նշանակված մեկ անդամից: Սույն օրենքի ընդունմանը հաջորդող Ազգային ժողովի ընտրությունից հետո, ինչպես նաև Ազգային ժողովում գործող պատգամավորական խմբի լուծարման դեպքում սույն ենթակետով կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու լիազորությունը անցնում է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին` դատական ծառայողների կազմից.
4) Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նշանակած մեկ դատական ծառայողից:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմիններին կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտի ժամկետի մասին տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 50 օր առաջ:
Նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է նորընտիր Ազգային ժողովի հերթական նստաշրջանի բացման օրվանից հետո` վաթսուներորդ օրը:
Նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչև նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման վերջին օրը, սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխան, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է Հանրապետության Նախագահը` դատական ծառայողների թվից:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորող մարմինների առաջարկությունների հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը` առաջարկությունը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում, սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
4. (4-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
5. (5-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար ընտրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` իր առաջին նիստում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստն սկսվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման օրը` ժամը 12.00-ին և կարող է ընթանալ մինչև ժամը 24.00-ն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում: Առաջին նիստը վարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:
8. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:
9. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն:
10. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա առավել ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն:
11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ առաջին նիստում սահմանված կարգով չընտրվելու դեպքում, եռօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է կառավարությունը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից:ուղղ
12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրությունը կատարվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սույն հոդվածով նախատեսված կարգով:
(35-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 36. | Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը |
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները նշանակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից` կենտրոնական ընտրական հանձանաժողովի մեկ անդամ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով` մասնագիտական դասընթացներին մասնակցած և համապատասխան որակավորում ստացած անձանցից, բացառությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ դատական ծառայողների, որոնք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակում են դատական ծառայողների կազմից:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր լիազորությունները ստանձնելու պահից տասնհինգ օր հետո:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է Հանրապետության Նախագահը` դատական ծառայողների կազմից:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կազմավորող մարմինների առաջարկությունների հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմը` առաջարկությունը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում, սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումից առնվազն 10 օր առաջ, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկօրյա ժամկետում այդ տվյալները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ:
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը:
4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին, տեղակալին և քարտուղարին ընտրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` հանձնաժողովի անդամների կազմից, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստն սկսվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման օրը` ժամը 12.00-ին: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը վարում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածությունների առաջադրման իրավունքը պատկանում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին:
6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով:
7. Սահմանված կարգով և ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում հանձնաժողովի նախագահին նշանակում է կառավարությունը` տվյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներից, եռօրյա ժամկետում:
8. (8-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
(Վերնագիրը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)
(36-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 37. | Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` տեղամասային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:
2. Նշված կարգով տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հայտերն իրենց հանձնաժողովի նախագահին են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 19, և ոչ ուշ, քան 16 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովները նշված կարգով չկազմավորվելու դեպքում հանձնաժողովի թափուր տեղերը եռօրյա ժամկետում համալրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմը համալրվում է այն հաշվով, որ հանձնաժողովների անդամների թիվը պակաս չլինի 9-ից:
Քվեարկության օրը` ժամը 8.00-ին, տեղամասային հանձնաժողովների անդամների թիվը երկու երրորդից պակաս լինելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը այդ մասին կապի ցանկացած առկա միջոցի կիրառմամբ ծանուցում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրությունների անցկացման համար ուսուցում անցած և տեղամասային ընտրական հանձնաժողովներում աշխատելու համար վկայական ունեցող անձանց թվից նշանակում է տեղամասային հանձնաժողովի անդամ` հաշվի առնելով վարչատարածքային պատկանելությունը:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի կազմավորման հաջորդ օրը` ժամը 12.00-ին, և վարում է տեղամասային ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
5. Տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին նիստում իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար:
6. Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների, տեղակալների և քարտուղարների ընտրություններն անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով` երկօրյա ժամկետում:
7. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովը նախատեսված ժամկետում հանձնաժողովի նախագահ չի ընտրում, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 2 օր հետո` համապատասխան հանձնաժողովի կազմից:
8. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են քվեարկության օրվանից 14, իսկ վերաքվեարկություն անցկացվելու դեպքում` վերաքվեարկության օրվանից 14 օր հետո:
(37-րդ հոդվածը փոփ., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 38. | Ընտրական հանձնաժողովի նախագահին, տեղակալին, քարտուղարին պաշտոնանկ անելը և հանձնաժողովի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու կարգը |
1. Ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել համապատասխան հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: Ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել ընտրության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ: Նույն նիստում կատարվում է հանձնաժողովի նախագահի նոր ընտրություն` սույն օրենսգրքով սահմանված կարգով:
2. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են`
1) եթե նա կորցրել է իր ընտրական իրավունքը.
2) (2-րդ ենթակետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
3) (3-րդ ենթակետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
4) (4-րդ ենթակետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
5) նրա մահվան դեպքում.
6) 39 հոդվածի 10-րդ կետով նախատեսված հիմքով.
7) իր դիմումի համաձայն.
8) եթե նա զորակոչվել է:
21. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու լիազորություն ունեցող անձի կամ մարմնի կողմից միևնույն անձը երեք ամսվա ընթացքում կրկնակի անգամ չի կարող առաջադրվել ընտրական հանձնաժողովների կազմում:
3. Ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր տեղերը համալրվում են նրանց նշանակելու լիազորություն ունեցող անձանց կամ մարմինների ներկայացմամբ, կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:
31. Սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցվելու դեպքում թափուր տեղը լրացվում է հանձնաժողովի համապատասխան անդամին նշանակած մարմնի կողմից:
Սույն հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված հիմքերով հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցվելու դեպքում թափուր տեղը լրացվում է հետևյալ կարգով.
1) կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղը լրացվում է այդ անդամին նշանակած մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով: Ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող 20 օրվա ընթացքում` մինչև ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում, եթե թափուր մնացած տեղերի թիվը ավելի է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից, ապա այդ տեղերը լրացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից` դատական ծառայողների կազմից` այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա ընդունել սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները: Ընտրությունների արդյունքները հաստատող որոշման օրինական ուժի մեջ մտնելուց տասը օր հետո այդ տեղը համարվում է թափուր և քսանօրյա ժամկետում լրացվում համապատասխան մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով.
2) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղը լրացվում է այդ անդամին նշանակած վերադաս հանձնաժողովի անդամի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող 20 օրվա ընթացքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղերը մինչև քվեարկության օրվանից 15 օր առաջ լրացվում են այդ անդամին նշանակած կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով: Նշված ժամկետում համապատասխան նշանակում չկատարելու դեպքում` մինչև ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը, եթե թափուր մնացած տեղերի թիվը ավելի է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից, ապա այդ տեղերը լրացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` դատական ծառայողների թվից` այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա ընդունել սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները: Ընտրությունների արդյունքները հաստատող որոշման օրինական ուժի մեջ մտնելուց տասն օր հետո այդ տեղը համարվում է թափուր, և քսանօրյա ժամկետում այն լրացվում է համապատասխան մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղը լրացվում է այդ անդամին նշանակած վերադաս հանձնաժողովի անդամի ներկայացմամբ: Համապատասխան փոփոխությունը հաստատում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը: Քվեարկության օրվան նախորդող 15 օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հետևանքով թափուր մնացած տեղերը մինչև քվեարկության օրվանից 5 օր առաջ լրացվում են այդ անդամին նշանակած վերադաս հանձնաժողովի անդամի ներկայացմամբ: Նշված ժամկետում համապատասխան նշանակում չկատարելու դեպքում թափուր տեղերը լրացվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` մինչև քվեարկության օրվանից մեկ օր առաջ վիճակահանությամբ, իսկ քվեարկության օրը` առանց վիճակահանության, ընտրությունների անցկացման համար ուսուցում անցած և տեղամասային ընտրական հանձնաժողովներում աշխատելու համար վկայագիր ունեցող անձանց թվից` հաշվի առնելով վարչատարածքային պատկանելությունը:
4) կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովներում թափուր մնացած տեղերը լրացվում են այդ անդամին նշանակած մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` տասնօրյա ժամկետում:
4. (4-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
(Վերնագիրը խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն)
(38-րդ հոդվածը փոփ., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ., լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 39. | Ընտրական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը |
1. Ընտրական հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով:
2. Ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` նախագահի տեղակալը:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
4. Ընտրական հանձնաժողովի նախագահը սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը:
5. Արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում: Արտահերթ նիստ հրավիրելու ժամկետի մասին հանձնաժողովի նախագահը գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին:ուղղ
6. Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին, բացառությամբ համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ ընկած ժամանակահատվածում կայացող հերթական նիստերի:
Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ, հերթական նիստերն իրավազոր են անկախ նիստին ներկա անդամների թվից, եթե սպառված են հանձնաժողովի` նիստ գումարելու համար անհրաժեշտ թվով անդամներին նիստին մասնակից դարձնելու բոլոր հնարավորությունները:
7. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել քվեարկությանը: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: (3-րդ նախադասությունն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ, որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին կողմ քվեարկած հանձնաժողովի անդամների թիվը մեծ է դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների թվից:
8. Ընտրական հանձնաժողովներն ստանում են համարակալված էջերով և վերադաս հանձնաժողովի կողմից կնքված գործավարության մատյան, որում պարտադիր կարգով գրառվում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված գործավարությունը` համապատասխան ամսաթվերով: Գործավարության մատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այն լրացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
9. Գործավարության մատյանում նշվում է նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցության մասին: Այդ գրառման տակ ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:
10. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել համապատասխան ընտրական հանձնաժողովի նիստերին: Երեք անհարգելի բացակայության դեպքում համապատասխան հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ իրավունք ունի վաղաժամկետ դադարեցնել հանձնաժողովի անդամի լիազորությունները:
(39-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 40. | Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելը |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու վերաբերյալ դիմումները, այդ թվում` քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմումները, ներկայացվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու վերաբերյալ դիմումները ներկայացվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան, բացառությամբ Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը), բացառությամբ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների, կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի վերացնելու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` սույն օրենսգրքի պահանջներին հակասող որոշումը և հարցի վերաբերյալ ընդունելու համապատասխան որոշում, որը ենթակա է պարտադիր կատարման ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից: Սույն կետի պահանջը չի տարածվում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավոր, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար կամ ավագանու անդամ ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների վրա:
Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կարող է այդ տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչել: Սույն կետով սահմանված կարգով տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում տվյալ փաստի կապակցությամբ առկա նյութերը ներկայացվում են դատախազություն` քրեական գործ հարուցելու նպատակով:
5. Ընտրական հանձնաժողովի որոշումները, ընտրական հանձնաժողովի և (կամ) հանձնաժողովի պաշտոնատար անձի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել որոշումը հրապարակվելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետևանքով օրենսդրության խախտումը հայտնաբերվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից մինչև 5 օր հետո՝ մինչև ժամը 12.00-ն, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ, 9-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերի:
6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմումները կարող են ներկայացվել միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը՝ մինչև ժամը 14.00-ն:
7. Ընտրություններ նշանակվելուց հետո՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ընտրական հանձնաժողովները ստացված դիմումներին պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունում հնգօրյա ժամկետում: Քվեարկության օրվան կամ ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետին նախորդող 5 օրերի ընթացքում ստացված դիմումները քննարկվում և սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում համապատասխանաբար մինչև քվեարկության օրը կամ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը:
8. Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու մասին դիմումների վերաբերյալ դատարանները վճիռներ կայացնում են սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված ժամկետներում: Այդ վճիռները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
9. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների, լուծում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը:
10. Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի ընտրությունների արդյունքներով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել՝
1) առաջին ատյանի դատարան՝ գյուղական համայնքների դեպքում.
2) վերաքննիչ դատարան՝ քաղաքային համայնքների (Երևանի թաղային համայնքների) դեպքում:
11. Համայնքի ավագանու անդամների ընտրությունների արդյունքներով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել առաջին ատյանի դատարան:
12. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել դրանք ընդունվելուց հետո՝ 3 օրվա ընթացքում:
13. Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվն արձանագրվում է որպես տեղամասում անճշտությունների չափ, և այն սույն օրենսգրքով սահմանված կարգով հաշվի է առնվում ընտրությունների արդյունքներն ամփոփելիս:
(40-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 401. | Ընտրական հանձնաժողովներում դիմումների (բողոքների) և առաջարկությունների քննարկման կարգը |
1. Ընտրական հանձնաժողովներում դիմումները (բողոքները) և առաջարկությունները քննարկվում և պատասխանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:
2. Ընտրական հանձնաժողովներում ընդունվում, մուտքագրվում և քննարկվում են միայն տվյալ ընտրական հանձնաժողովին հասցեագրված դիմումները (բողոքները) և առաջարկությունները (այսուհետ` դիմում):
3. Դիմումը պետք է լինի ստորագրված դիմողի կողմից, պարունակի նրա անունը, ազգանունը, բնակության հասցեն, տրման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը: Դիմումատուն պետք է հստակ սահմանի իր պահանջը, բերի հիմնավորումներ, իսկ հնարավոր ապացույցները կցի դիմումին: Դիմումատուի վերաբերյալ տվյալներ չպարունակող կամ կեղծ տվյալներ պարունակող դիմումները չեն քննարկվում:
Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա ընտրական հանձնաժողովը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա ընտրական հանձնաժողովը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:
Դիմումը տրվում է այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը: Ստացված դիմումը մուտքագրվում է ընտրական հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի տեղակալը դիմումը հասցեագրում է հանձնաժողովի անդամին: Դիմումում բարձրացված հարցերը ուսումնասիրում է հանձնաժողովի անդամը և ներկայացնում առաջարկություն` դրանց լուծման վերաբերյալ: Դիմումատուն իրավունք ունի մասնակցելու ընտրական հանձնաժողովում իր դիմումի քննարկմանը, անհրաժեշտության դեպքում ներկայացնելու դիմումում բերված փաստերն ապացուցող հիմնավորումներ:
4. Օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ընտրական հանձնաժողովները ձեռնարկում են համապատասխան միջոցներ: Սույն օրենսգրքով սահմանված կարգով քվեարկության արդյունքները բողոքարկվելու դեպքում բողոքարկող կողմն այլ փաստաթղթերի հետ միասին իրավունք ունի ծանոթանալու ընտրողների կողմից ստորագրված ցուցակներին: Դրանք բողոքարկող կողմը հրապարակելու և տպագրելու, քաղվածքներ կատարելու և պատճենահանելու իրավունք չունի:
5. Դիմումի պատասխանը դիմումատուին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի կամ նախագահի տեղակալի ստորագրությամբ: Դիմումի պատասխանը պատրաստած հանձնաժողովի անդամը ստորագրում է հանձնաժողովում պահվող դիմումի պատասխանի օրինակի վրա:
6. Ընտրական հանձնաժողովներում մուտքագրված դիմումների թափանցիկ ու արդարացի քննարկման և դրանց հետագա ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկացվում են հանձնաժողովի անդամները և վստահված անձինք, դիտորդներն ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
(401 հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 402. | Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկման կարգը |
1. Թեկնածուն, տեղամասային ընտրական հանձնաժողովի հատուկ կարծիք ներկայացրած անդամը և տվյալ տեղամասում գրանցված վստահված անձն իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու այդ տեղամասում քվեարկության արդյունքները` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմում:
2. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումը դիմումատուն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում է անձամբ` ներկայացնելով նաև անձը հաստատող փաստաթուղթ, վստահված անձի դեպքում` նաև վստահված անձի վկայականը:
3. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումը պետք է պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, բնակության վայրը և այն ընտրական տեղամասի համարը, որում պահանջվում է կատարել վերահաշվարկ, ինչպես նաև այն քվեարկության արդյունքները (եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն), որոնց վերաբերյալ պահանջվում է վերահաշվարկ անցկացնել:
4. Եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը վերահաշվարկի պահանջի մասին դիմում կարող է ներկայացնել միայն այն քվեարկության արդյունքի վերաբերյալ, որի մասին ներկայացրել է հատուկ կարծիք:
5. Միաժամանակ մեկից ավելի քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի համար ներկայացվում է առանձին դիմում:
6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի պահանջի մասին դիմումները գրառում է գործավարության մատյանում` ըստ ստացման հերթականության` նշելով ստացման ժամանակը:
7. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ընդունվում և սահմանված կարգով գործավարության մատյանում գրառվում են քվեարկության հաջորդ օրը՝ մինչև ժամը 14.00-ն: Վերահաշվարկի աշխատանքներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում սկսվում են քվեարկությունից երկու օր հետո` ժամը 9.00-ից: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի, ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, եթե հանձնաժողովը աշխատաժամանակը երկարաձգելու մասին որոշում չի ընդունում:
8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնում է ըստ վերահաշվարկի պահանջի մասին դիմումների մուտքագրման հերթականության՝ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:
9. Յուրաքանչյուր ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի տևողությունը չի կարող գերազանցել 5 աշխատանքային ժամը:
10. Վերահաշվարկի արդյունքներով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմում է տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին արձանագրություն: Հանձնաժողովի անդամների, դիտորդների, վստահված անձանց պահանջով նրանց տրամադրվում են ամփոփիչ արձանագրությունների պատճենները:
11. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին սույն օրենսգրքով ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք: Քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմում ներկայացնողի բացակայությունը հիմք չէ վերահաշվարկ չանցկացնելու կամ այն դադարեցնելու համար:
12. Քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում դադարեցվում են քվեարկության օրվանից հինգ օր հետո՝ ժամը 14.00-ին:
13. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմումը և վերահաշվարկ չի իրականացնում, եթե պահանջվել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի իրականացում սույն հոդվածի պահանջների խախտումով:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(402 հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 41. | Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմին է, որը գործում է մշտական հիմունքներով` իր ընդունած կանոնակարգի համաձայն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը`
1) վերահսկում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցները, ընտրական հանձնաժողովներին շենքերով, կահավորանքով, այլ անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովելը.
2) որոշում է ընդունում իր և ստորադաս ընտրական հանձնաժողովների աշխատակարգի վերաբերյալ.
3) հսկողություն է իրականացնում սույն օրենսգրքի միատեսակ կիրառման նկատմամբ.
4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
5) վերահսկում է զանգվածային լրատվության միջոցների կողմից քարոզչության համար սահմանված հավասար հնարավորությունների ապահովումը.
6) սահմանում է քվեաթերթիկների և ընտրական այլ փաստաթղթերի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգը, ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով.
7) հրատարակում է սույն օրենսգրքի կիրառման վերաբերյալ հրահանգներ և այլ նորմատիվ ակտեր, որոնք պարտադիր են ընտրությունները նախապատրաստող ու անցկացնող ընտրական հանձնաժողովների համար, վերահսկում է դրանց կատարումը.
8) (8-րդ ենթակետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
9) Հանրապետության Նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների և մեծամասնական ընտրատարածքներում գրանցված թեկնածուների համար ապահովում է նախընտրական գործունեության հավասար պայմաններ.
10) իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց համար.
11) քննարկում է ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները, վերանայում կամ վերացնում է հանձնաժողովների` սույն օրենսգրքին և վերադաս ընտրական հանձնաժողովի որոշումներին հակասող որոշումները.
12) լսում է ընտրական հանձնաժողովների և համապատասխան պետական մարմինների հաղորդումներն ընտրությունների նախապատրաստման ու անցկացման մասին.
13) հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, որպես դիտորդ` գրանցում է օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, հասարակական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին և ներկայացված ցուցակների համաձայն` նրանց հանձնում է վկայականներ.
14) հաստատում է քվեատուփերի ձևը.
15) հաստատում է ընտրական հանձնաժողովների կնիքների ձևերը, պատվիրում է դրանք և հատկացնում ընտրական հանձնաժողովներին, սահմանում է ընտրությունների ավարտից հետո կնիքները վերադարձնելու կարգը.
16) գրանցում և վկայականներ է տալիս Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված անձանց, օրենքով նախատեսված դեպքերում մերժում, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում նրանց գրանցումը: Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուին կամ նրա ներկայացուցչին տալիս է անհրաժեշտ քանակի վկայականներ` Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի վստահված անձանց համար.
17) գրանցում է Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրող կուսակցություններին և նախաձեռնող խմբերին.
18) կազմակերպում է Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների կենսագրական տվյալների հրապարակումը.
19) օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում անվավեր կամ չկայացած է ճանաչում Հանրապետության Նախագահի ընտրությունը, որոշում է ընդունում նրա ընտրվելու մասին.
20) ամփոփում և հաստատում է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները.
21) գրանցում է Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններին, հրապարակում է նրանց առաջադրած թեկնածուների ցուցակները.
22) գրանցում է Ազգային ժողովում ընտրված պատգամավորներին և նրանց տալիս է պատգամավորի վկայական.
23) նշանակում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ և նոր ընտրություններ.ուղղ
24) դիմում է համապատասխան իրավասու պետական մարմիններ` սույն օրենսգրքի պահանջների խախտման դեպքերում.
25) լուծում է սույն օրենսգրքի կիրառման հետ կապված այլ հարցեր.
26) սահմանում է ընտրական հանձնաժողովի անդամության թեկնածուների համար դասընթացներ կազմակերպելու և անդամներին որակավորումներ շնորհելու կարգը.
27) սահմանում է ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը.
28) համարակալում է Ազգային ժողովի` մեծամասնական ընտրատարածքները.
29) սահմանում է նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարության կարգը.
291) օրենքով սահմանված կարգով կարող է ստեղծել հիմնարկներ.
30) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
2. Եթե ընտրատարածքն ընդգրկում է մեկից ավելի մարզերի պատկանող համայնքներ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկությունից առնվազն 65 օր առաջ որոշում է այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որի լիազորությունների մեջ է մտնում տվյալ համայնքում ընտրությունները կազմակերպելը և անցկացնելը:
3. Համապետական յուրաքանչյուր ընտրությունից հետո` երեսնօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից որևէ մեկն ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես է գալիս Ազգային ժողովում:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ընտրական գործընթացի կազմակերպման բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկություններով:
(41-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., փոփ., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 42. | Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները |
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կանոնակարգի համաձայն, մշտական հիմունքներով գործող պետական մարմին է: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը`
1) կազմակերպում է տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված անձանց ուսուցումը.
2) վերահսկում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցները.
3) հաստատում է տեղամասերը` նշելով վերջիններիս քվեարկության տեղը (տեղամասի կենտրոնը): Այդ տվյալները երկօրյա ժամկետում ուղարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողով.
4) սահմանում է տեղամասերի հերթական համարները` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, նշում քվեարկության տեղը (տեղամասի կենտրոնը) և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով.
5) տեղամասային ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, ընտրական փաստաթղթերով, սահմանված կարգով կազմակերպում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ միջոցառումներ, վերահսկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների ապահովումը շենքերով, կահավորանքով, տրանսպորտով, կապի և անհրաժեշտ այլ միջոցներով.
6) իր և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում կենտրոնական ընտրական հանձնաժողով.
7) քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները, վերանայում կամ վերացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները.
8) ըստ տեղամասերի, տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալների հիման վրա հրապարակում է ընտրությունների նախնական արդյունքները.
9) (9-րդ ենթակետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
10) հայտարարում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը.
11) հետևում է ընտրողների ցուցակները կազմելուն և համընդհանուր ծանոթացման համար դրանք տեղամասերում ներկայացնելուն.
12) ապահովում է տեղամասային կենտրոնների, խցիկների, քվեատուփերի, ինչպես նաև քվեարկության համար անհրաժեշտ այլ միջոցների նախապատրաստումը.
13) (13-րդ ենթակետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
14) գրանցում է Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցող թեկնածուներին և տալիս է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշի վկայական: Օրենքով սահմանված դեպքերում մերժում, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում նրանց գրանցումը: Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ներկայացուցիչներին տալիս է վստահված անձանց` օրենքով սահմանված քանակությամբ վկայականներ.
15) գրանցում և վկայականներ է տալիս համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուներին.
16) պարզում, ամփոփում և հաստատում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, օրենքով սահմանված դեպքերում անցկացնում է ստուգումներ, կայացած, անվավեր կամ չկայացած է ճանաչում ընտրությունները.
17) ամփոփում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների արդյունքները.
18) վկայականներ է տալիս համայնքների ընտրված ղեկավարներին և ավագանու անդամներին.
19) պարզում և ամփոփում է մեծամասնական ընտրակարգով` Ազգային ժողովի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները և դրանք ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով.
20) վերահսկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից սույն օրենսգրքի կատարման ընթացքը.
21) դիմում է իրավասու պետական մարմիններին` սույն օրենսգրքի խախտման դեպքերում.
22) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
(Վերնագիրը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)
(42-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ., փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 43. | Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը`
1) տնօրինում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար իրեն հատկացված պետական բյուջեի միջոցները.
2) կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում դրա արդյունքները տեղամասում, այդ արդյունքները փակցնում է տեղամասային կենտրոնում և ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով.
3) քվեարկությամբ լուծում է վիճելի քվեաթերթիկների հարցը.
4) պայմաններ է ստեղծում տեղամասում ընտրությունների ազատ անցկացման համար, ապահովում է ընտրությունների` սույն օրենսգրքով սահմանված կարգը.
5) դիմում է իրավասու պետական մարմիններ` սույն օրենսգրքի խախտման դեպքերում.
6) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովները գործում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կանոնակարգի համաձայն:
(43-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 44. | Ընտրական փաստաթղթեր հանձնելը և ընդունելն ընտրական հանձնաժողովներում |
1. Ընտրական փաստաթղթերն ընտրական հանձնաժողովներում հանձնվում և ընդունվում են գործավարության մատյաններում պարտադիր գրառմամբ, հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրելու և ստացական տալու միջոցով:
2. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեաթերթիկներ, ձևաթղթեր, այլ փաստաթղթեր, գրենական պիտույքներ և այլ պարագաներ, որոնց ստացման, տեղափոխման և պահպանման պատասխանատուներն ընտրական հանձնաժողովի նախագահներն են:
3. Ընտրությունների արդյունքներն ամփոփելուց և համապատասխան արձանագրությունները կազմելուց հետո ընտրական բոլոր փաստաթղթերն ընտրական տեղամասերից տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի ուղեկցությամբ անմիջապես ուղարկվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
4. Ընտրական բոլոր փաստաթղթերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող փաստաթղթերի, ընտրությունների արդյունքները վերջնական ամփոփելուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապահովում է նշված փաստաթղթերի պահպանությունը և ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո, իսկ դատական վեճի առկայության դեպքում` վերջնական որոշում ընդունելուց հետո, դրանք պահպանության է հանձնում Հայաստանի պետական արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար:
5. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` երկու ամսվա ընթացքում, իսկ դատական վեճի առկայության դեպքում` վերջնական որոշում ընդունելուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դրանք պահպանության է հանձնում Հայաստանի պետական արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար:
(44-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն)
Հոդված 45. | Ընտրական հանձնաժողովների և իրավապահ մարմինների համագործակցությունը |
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, ընտրությունների հետ կապված միջոցառումներում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու համար, հանձնաժողովների պահանջով, աջակցել հանձնաժողովներին, ինչպես նաև ապահովել ընտրական փաստաթղթերի տեղափոխման ապահովությունը տեղամասային ընտրական հանձնաժողովից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրական փաստաթղթերը տեղափոխող ավտոմեքենան կարող են ուղեկցել վստահված անձինք, միջազգային և տեղական դիտորդներն ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները` իրենց միջոցներով:
Ընտրական օրենսգրքի խախտումներ հայտնաբերելու դեպքում ընտրական հանձնաժողովի անդամը (անդամները) պարտավոր է հնգօրյա ժամկետում հայտնել իրավասու մարմիններին:
Այս կետի պահանջների խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
(45-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., լրաց. 1905.05 ՀՕ-101-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 3
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 10
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 46. | Քվեարկության տեղը և ժամանակը |
Քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոններում` ժամը 8.00-ից մինչև 20.00-ն: Ժամը 20.00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռևս չքվեարկած քաղաքացիները քվեարկելու իրավունք ունեն:
Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների համար քվեարկությունը կարող է կազմակերպվել ստացիոնար բժշկական հաստատությունում:
Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը քվեարկության օրվանից առնվազն 3 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, լիազոր մարմնի կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում ստացիոնար բուժման մեջ գտնվող՝ քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակը` նրանում նշելով քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը, եթե անձնագրում առկա է), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և հաշվառման վայրի հասցեն:
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը՝ ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, սույն օրենսգրքի 11 հոդվածով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան, կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ՝ ստորագրելով և կնքելով այդ ցուցակի յուրաքանչյուր էջը, և քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների վերջնական ցուցակի հետ միասին տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:
Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում վիճակահանությամբ որոշված 1 անդամն ընտրական տեղամասի սահմաններում շրջիկ արկղի միջոցով կազմակերպում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների քվեարկությունը: Քվեարկությունն անցկացվում է քվեարկության գաղտնիության պահպանմամբ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկողների քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա գտնվել նաև վստահված անձինք, դիտորդներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
(46-րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 47. | Քվեարկության սենյակը |
1. Քվեարկությունը կատարվում է այդ նպատակով կահավորված սենյակում` յուրաքանչյուր ընտրական տեղամասում` մեկ սենյակ հաշվարկով:
2. Քվեարկության սենյակը պետք է լինի հնարավորին չափ ընդարձակ շինություն և բավարարի հետևյալ պահանջները`
1) հնարավորություն ընձեռվի քվեարկության ողջ ընթացքում ապահովել տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների և քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց միաժամանակյա կանոնավոր աշխատանքը.
2) տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին, վստահված անձանց և դիտորդներին հնարավորություն ընձեռի իրենց տեսադաշտում պահել քվեարկության խցիկները, քվեատուփը, ինչպես նաև քվեարկության խցիկների մուտքն ու ելքը, դրանցից մինչև քվեատուփն ընկած հատվածը.
3) քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից կարող է անարգել տեսանկարահանվել:
3. Քվեարկության սենյակի կահավորումն ավարտվում է քվեարկությունն սկսվելուց առնվազն 24 ժամ առաջ:
(47-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 48. | Քվեարկության խցիկները |
1. Քվեարկության խցիկը պետք է կահավորված լինի այնպես, որ քաղաքացին կարողանա տեղամասային կենտրոնում ներկա գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը:
2. Քվեարկության խցիկում պետք է տեղադրվի սեղան, վրան` գրիչ: Քվեարկության խցիկը պետք է ունենա բավարար լուսավորվածություն:
3. Քվեարկության համար կահավորվում են խցիկներ` յուրաքանչյուր 750 ընտրողի հաշվով առնվազն մեկ խցիկ կամ մեկ սենյակ:ուղղ
4. Քվեարկության խցիկները պետք է տեղադրվեն քվեաթերթիկների հատկացման սեղանների և քվեատուփի միջև ընկած տարածքում:
5. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն 1 մետր հեռավորության վրա: Եթե քվեարկության խցիկը ամրացված է պատին, ապա 2 մետր հեռավորության վրա, իսկ դրա անհնարինության դեպքում` 1.5 մետր հեռավորության վրա, սահմանվում է համապատասխան գոտի՝ արգելափակիչ ժապավենով, որն ունի մեկ մուտք և մեկ ելք: Այդ գոտում քվեարկության խցիկների քանակից ավելի թվով ընտրողների գտնվելն արգելվում է:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(48-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 49. | Քվեաթերթիկը, քվեատուփը, ընտրական հանձնաժողովների կնիքներըուղղ |
(49-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 491. | Քվեաթերթիկը, քվեարկության ծրարը |
1. Քվեաթերթիկի ձևը և շարադրանքը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում քվեաթերթիկները պատրաստվում են այնպես, որպեսզի դրանք ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:
3. Քվեաթերթիկը պետք է լինի դակված (պերֆորացված), պարունակի տպագրատան անվանումը և ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին: Քվեաթերթիկները պետք է պատրաստված լինեն անթափանց թղթից:
4. Քվեաթերթիկի հատման գծից վերև` ելունդի վրա, նշվում է քվեաթերթիկի հերթական համարը, իսկ հատման գծից ներքև` ձախ կողմում, այբբենական հերթականությամբ նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումները, իսկ աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյուններ:
5. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն տողի նեքևում գրվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
6. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկների նմուշը հաստատում, քվեաթերթիկների տպագրումը և պատրաստումը ապահովում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
7. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում քվեաթերթիկների նմուշը հաստատում, քվեաթերթիկների տպագրումը և պատրաստումն ապահովում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:
8. Քվեաթերթիկները թողարկվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 9, և ոչ ուշ, քան 3 օր առաջ:
9. Քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են տեղամասում ընտրողների թվի մինչև 3 տոկոս ավելի քանակով` քվեարկության նախորդ օրը:
10. Քվեաթերթիկները թողարկելուց հետո թեկնածուի գրանցումը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, ինչպես նաև կուսակցությունների դաշինքի լուծարման դեպքում թեկնածուի անունը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը քվեաթերթիկներից հանվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով։
11. Քվեարկության ծրարների պատրաստումն ապահովում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար պատրաստվում են առանձին ծրարներ այնպես, որ դրանք գույներով ակնհայտորեն տարբերվեն իրարից և իրենց գույնով համապատասխանեն քվեաթերթիկի գույնին:
Քվեարկության ծրարները տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացվում են տեղամասում ընտրողների թվի մինչև 3 տոկոս ավելի քանակով՝ քվեարկության նախորդ օրը:
(Վերնագիրը լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(491 հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 492. | Ընտրական հանձնաժողովների կնիքները, քվեատուփը |
1. Ընտրական հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Ընտրական հանձնաժողովների կնիքները պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած նմուշին համապատասխան:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը պետք է ունենա քառանիշ համար:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները փաթեթավորում է անթափանց փաթեթներում, առանց դրանց վրա նշումներ կատարելու կնքում է դրանք և քվեարկությունից ոչ շուտ, քան 5, և ոչ ուշ, քան 3 օր առաջ, հանձնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին՝ յուրաքանչյուր տեղամասին մեկ կնիք հաշվարկով` կատարելով հանձնվող կնիքների բացառապես քանակական հաշվառում:
5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում փաթեթները կնքվում են և քվեարկության նախորդ օրը հանձնվում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ յուրաքանչյուրին մեկ փաթեթավորված կնիք:
6. Քվեարկության ավարտից հետո քվեարկության արդյունքների ամփոփման նիստում քվեարկության արդյունքներն ամփոփելուց, տեղամասային արձանագրությունները կազմելուց և հաստատելուց, օգտագործված քվեաթերթիկների համապատասխան փաթեթները զմռսելուց և կնքելուց, արձանագրությունների կրկնօրինակները տեղամասային կենտրոնում փակցնելուց, արձանագրությունների կրկնօրինակների հաստատված օրինակներից վստահված անձանց և դիտորդներին նրանց պահանջի դեպքում տրամադրելուց, տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարական մատյանը հաստատելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով վերադարձվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հաշվառվում, փաթեթավորվում հատուկ պարկում և կնքվում, որի վերաբերյալ կազմվում է արձանագրություն։ Քվեարկության երկրորդ փուլ կամ նոր ընտրություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվում են նոր կնիքներ։
7. Քվեատուփը պատրաստվում է թափանցիկ նյութից: Քվեատուփի նմուշը (չափերը) հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
8. Տեղամասային կենտրոնում կարող են օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
(492 հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 50. | Քվեարկության նախապատրաստումը |
1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները։
2. Քվեաթերթիկները, քվեարկության ծրարները և կնիքի փաթեթը պահվում են քվեարկության սենյակում գտնվող հատուկ չհրկիզվող պահարանում։
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում ապահովել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների կատարումը և անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատել տեղամասային կենտրոնում։
4. Ընտրողների գրանցման, ընտրողներին քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնելու և քվեարկության ծրարները կնքելու համար տեղամասային կենտրոններում պետք է տեղադրված լինեն աշխատանքային սեղաններ:
5. Քվեատուփը, հանձնաժողովի անդամների աշխատասեղանները տեղադրվում են տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:
6. Տեղամասային կենտրոնում կամ կենտրոնի մուտքի մոտ պետք է փակցված լինեն քվեաթերթիկների նմուշները:
7. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնում՝ տեսանելի տեղում, պետք է փակցված լինեն նաև Հանրապետության Նախագահի թեկնածուների լուսանկարները և նրանց համառոտ կենսագրությունները պարունակող պաստառ, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում՝ քվեարկվող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները:
(50-րդ հոդվածը խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 51. | Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը |
Այլ պետություններում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում: Քվեարկությունից 7 օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտաքին գործերի նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ է ուղարկում Հանրապետության Նախագահի` գրանցված թեկնածուների տվյալները և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների ընտրական ցուցակները, քվեաթերթիկների, ընտրական այլ փաստաթղթերի նմուշները: Դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ապահովում է քվեաթերթիկների պատրաստումը` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, սույն օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է ընտրությունները, ամփոփում է քվեարկության արդյունքները, կազմում է արձանագրություն, որի տվյալները պաշտոնապես անհապաղ ուղարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ արձանագրությունը, ընտրական փաստաթղթերի հետ միասին, զմռսված վիճակում, հատուկ փոստով ուղարկվում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հոդված 52. | Ձերբակալվածների և կալանքի տակ գտնվող քաղաքացիների քվեարկության կազմակերպումը |
1. Ձերբակալված քաղաքացիները քվեարկությանը մասնակցում են իրենց հաշվառման վայրում կազմակերպված տեղամասում: Ձերբակալված քաղաքացիների` քվեարկությանը մասնակցելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում ընտրությունները սույն օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում են այդ հաստատությունների ղեկավարները:
Գ Լ ՈՒ Խ 11
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 53. | Քվեարկության սկիզբը |
1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի երեք անդամների, որոնք պարտավոր են մինչև ժամը 24.00-ն ստորագրել բոլոր քվեաթերթիկները և ընտրողների ցուցակների բոլոր էջերը (ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների և ընտրողների ցուցակների յուրաքանչյուր էջի հակառակ կողմում)՝ գործավարության մատյանում համապատասխան արձանագրություն կատարելով: Ստորագրված քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ընտրողների ցուցակը, կնիքի փաթեթը պահվում են հատուկ չհրկիզվող պահարանում: Քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, ընտրողների ցուցակի, կնիքի պահպանման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Քվեարկության օրը` ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը, տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում վիճակահանությամբ որոշում է ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեարկության ծրարների կնքման և քվեատուփի համար պատասխանատու անդամին, շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում: Նրանք փոխարինում են հանձնաժողովի մյուս անդամներին նրանց բացակայության դեպքում:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների և քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, հանում է քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ընտրողների ցուցակները և փաթեթավորված կնիքը, բացում է փաթեթավորված կնիքը, գործավարության մատյանում կնիք դնելով՝ հայտարարում է կնիքի համարը: Ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը, ընտրողների ցուցակները հանձնում է ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամներին, քվեաթերթիկները և քվեարկության ծրարները հարյուրական փաթեթով քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին, ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները և կնիքը՝ քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամին: Վերոհիշյալ բոլոր գործողությունների մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը համապատասխան գրառում է կատարում գործավարության մատյանում, որից հետո ընտրական տեղամասը հայտարարում է բացված:
(53-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ., լրաց., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 54. | Տեղամասային կենտրոն մուտք գործելը |
1. Զինծառայողները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով, առանց զենքի: Արգելվում է տեղամասային կենտրոն զենքով, զինամթերքով մուտք գործելը` բացառությամբ ընտրությունների բնականոն ընթացքի վտանգման դեպքերի: Այդ դեպքերում տեղամասային կենտրոն զենքով, զինամթերքով մուտք գործելը թույլատրում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ տեղակալը:
2. Տեղամասային կենտրոնում ընտրական հանձնաժողովի անդամներից և քվեարկողներից բացի կարող են ներկա գտնվել թեկնածուների վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու վերադաս ընտրական հանձնաժողովների անդամները:
3. Քվեարկելուց հետո քվեարկողն անհապաղ պետք է դուրս գա տեղամասային կենտրոնից:
4. Քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու համար ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք ունի ընտրողներին քվեարկության սենյակ թողնել հերթականությամբ` մեկ-մեկ: Քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 15-ից ավելի ընտրող:
(54-րդ հոդվածը փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 55. | Ընտրողների գրանցումը |
1. Քվեարկությանը ներկայացած յուրաքանչյուր ընտրող գրանցվում է հանձնաժողովի` գրանցման համար պատասխանատու անդամի մոտ գտնվող ցուցակում:
2. Հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամը ստուգում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ընտրողների ցուցակում գտնում է նրա անունը, հայրանունը, ազգանունը և հերթական համարը, լրացնում է անձը հաստատող փաստաթղթի տվյալները, և ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց: Տվյալ պատասխանատու անդամը ստորագրում է ընտրողի ստորագրության դիմաց` իր ստորագրության համար նախատեսված համապատասխան սյունակում, իսկ զինվորական մասերում հաշվառված զինծառայողների դեպքում` նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով դրոշմակնքում զինվորական վկայականում կամ զինվորական գրքույկում: Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության` բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների և վստահված անձանց:
3. Անձը հաստատող փաստաթուղթ են համարվում անձնագիրը, անձնագրին փոխարինող փաստաթուղթը, զինվորական սպաների և ենթասպաների համար` նաև զինվորական վկայականը, իսկ այլ զինծառայողների համար` զինվորական գրքույկը:
Ընտրողի անձնագրի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:
(55-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 56. | Քվեարկությունը |
1. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է քվեարկության մեկ քվեաթերթիկ (քվեաթերթիկներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություններ անցկացվելու դեպքում) և մեկ քվեարկության ծրար (ծրարներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություններ անցկացվելու դեպքում):
2. Գրանցվելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին: Վերջինս անջատում է քվեաթերթիկի (քվեաթերթիկների՝ միաժամանակ մի քանի քվեարկություններ անցկացվելու դեպքում) ելունդը և քվեաթերթիկի ներքևի հատվածը քվեարկության ծրարի հետ միասին հանձնում է ընտրողին: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու:
Հանձնաժողովի՝ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամը քվեաթերթիկների ելունդները, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, ըստ հերթականության դասավորում և հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին: Վերջինս դրանք առանձին կապերով տեղադրում է չհրկիզվող պահարանում:
3. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի՝ քվեարկության խցիկում:
4. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի վստահված անձ: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։
5. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել, ապա նա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալին՝ նոր քվեաթերթիկ ստանալու համար։ Հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամը հատկացնում է նոր քվեաթերթիկ, ընտրողների ցուցակում կատարում համապատասխան նշում տվյալ ընտրողի անվան, ազգանվան դիմաց: Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկն անհապաղ մարվում է, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:
6. Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում հաշվառված, ինչպես նաև ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող քաղաքացիները քվեարկությունն իրականացնում են սույն հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ զինծառայողները քվեարկությունն իրականացնում են սույն օրենսգրքի 54-56 հոդվածների պահանջներին համապատասխան:
(56-րդ հոդվածը լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., խմբ., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 57. | Քվեաթերթիկը լրացնելու կարգը և քվեարկության ծրարը կնքելը |
1. Քվեաթերթիկում ընտրողը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվան դիմաց, որին կողմ է քվեարկում:
2. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում ընտրողը, եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «կողմ եմ» բառերի, եթե դեմ՝ «դեմ եմ» բառերի դիմաց:
3. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեարկության խցիկում քվեաթերթիկը ծալում է, տեղավորում քվեարկության ծրարի մեջ և մոտենում քվեատուփին: Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը կնքում է քվեարկության ծրարը, բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու համար: Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը իր նախաձեռնությամբ կամ վստահված անձի պահանջով կարող է համոզվել ընտրողի` տվյալ տեղամասում հաշվառված լինելու մեջ: Քվեատուփի մեջ քվեարկության ծրարը գցելուց հետո ընտրողը դուրս է գալիս տեղամասային կենտրոնից:
Միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում ընտրողը յուրաքանչյուր քվեաթերթիկ տեղավորում է այդ քվեարկության համար նախատեսված ծրարում:
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
5. Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկել:
6. Քվեարկության ընթացքում սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտման բոլոր դեպքերը հանձնաժողովի մեկ անդամի կամ մեկ վստահված անձի պահանջով, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումներն արձանագրվում են գործավարության մատյանում։
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(57-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 58. | Քվեաթերթիկների վավերականությունը |
1. Սահմանված նմուշի քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե`
1) մեկից ավելի թեկնածուների (կուսակցությունների) օգտին նշումներ է պարունակում.
2) մեկ թեկնածու քվեարկելու դեպքում միաժամանակ թեկնածուի օգտին և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ է պարունակում.
3) չի պարունակում որևէ նշում.
4) պարունակում է ընտրողի ինքնությունը բացահայտող նշում.
5) ստորագրված չէ.
6) խախտված է սույն օրենսգրքի 57 հոդվածով սահմանված` քվեաթերթիկում նշում կատարելու կարգը:
2. Քվեաթերթիկը վավեր է, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա, ինչպես նաև բացակայում են նշումներ, որոնք կարող են բացահայտել ընտրողի ինքնությունը:
(58-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 59. | Չսահմանված նմուշի քվեաթերթիկները |
Չսահմանված նմուշի են համարվում սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկները, ինչպես նաև՝
ա) քվեարկության չսահմանված նմուշի ծրարում գտնվող քվեաթերթիկը.
բ) քվեարկության սահմանված նմուշի ծրարում գտնվող մեկից ավելի բոլոր քվեաթերթիկները.
գ) քվեատուփում գտնվող՝ առանց քվեարկության ծրարի քվեաթերթիկները:
(59-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 591. |
Քվեարկության չսահմանված նմուշի ծրարները |
Քվեարկության չսահմանված նմուշի ծրարներ են համարվում սահմանված նմուշից տարբերվող կամ չկնքված կամ այլ կնիքով կնքված քվեարկության ծրարները, ինչպես նաև՝
ա) քվեաթերթիկ չպարունակող քվեարկության ծրարները.
բ) մեկից ավելի վավեր կամ անվավեր քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարները.
գ) չսահմանված նմուշի քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարները.
դ) ընտրողի ինքնությունը բացահայտող նշումներ պարունակող քվեարկության ծրարները:
(591 հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Գ Լ ՈՒ Խ 12
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՂՅՈՒՍԱԿԱՎՈՐԵԼՈՒ, ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 60. | Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին արգելում է ընտրողների մուտքը տեղամասային կենտրոն, տեղամասային կենտրոնում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո փակում է քվեատուփի ճեղքը, դուրս հրավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց և փակում տեղամասային կենտրոնը: Տեղամասային ընտրական հանձնաժողովը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովը՝
1) հաշվարկում է չօգտագործված քվեարկության ծրարները, ինչպես նաև չօգտագործված, ընտրողների կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկների ընդհանուր թիվը, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մարում է քվեաթերթիկները և չօգտագործված քվեարկության ծրարները, փաթեթավորում և կնքում է փաթեթները.
2) ըստ հերթական համարների` դասավորում է օգտագործված քվեաթերթիկների ելունդները և հաշվարկում դրանց թիվը, ապա փաթեթավորում է օգտագործված քվեաթերթիկների ելունդները և կնքում փաթեթը.
3) ընտրողների ցուցակների, այդ թվում՝ լրացուցիչ ցուցակների հիման վրա հաշվարկում է ընտրողների ընդհանուր թիվը.
4) ընտրողների ցուցակներում, այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում առկա ստորագրությունների հիման վրա հաշվարկում է քվեաթերթիկներ ստացած ընտրողների (քվեարկության մասնակիցների) թիվը, որից հետո փաթեթավորում է նշված ցուցակները և կնքում փաթեթը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերի արդյունքները հրապարակվում և արձանագրվում են գործավարության մատյանում: Տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ կազմում է արձանագրություն: Քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրության ձևը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում քվեարկության մեկ ծրար, բարձրաձայն հայտարարում ծրարի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին: Պահանջի դեպքում քվեարկության ծրարը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի արտահայտած կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության արդյունքով (քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը), իսկ առարկություն չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահը, իր հայտարարության համաձայն, սահմանված նմուշի քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը, հայտարարում քվեաթերթիկի վավեր, անվավեր կամ չսահմանված նմուշի լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում նաև, թե ինչպես է քվեարկված: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի արտահայտած կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության արդյունքով (քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը), իսկ առարկություն չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահը, իր հայտարարության համաձայն, ըստ քվեաթերթիկում կատարված քվեարկության նշումի, քվեաթերթիկը դնում է համապատասխան թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի օգտին, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված քվեաթերթիկների փաթեթի մեջ, իսկ ծրարը` սահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ ծրարը:
Քվեարկության ծրարի մեջ միևնույն քվեարկության մեկից ավելի քվեաթերթիկներ կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկ (քվեաթերթիկներ) գտնվելու դեպքում քվեաթերթիկը (քվեաթերթիկները) դրվում է ծրարի մեջ, իսկ այդ ծրարը` չսահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ:
Չսահմանված նմուշի քվեարկության ծրարների դեպքում քվեաթերթիկները ծրարից չեն հանվում, իսկ ծրարը դրվում է չսահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ:
Չսահմանված նմուշի քվեարկության ծրարները դրանցում գտնվող քվեաթերթիկների հետ անհապաղ մարվում են:
Սահմանված նմուշի ծրարի մեջ մեկ անվավեր քվեաթերթիկ գտնվելու դեպքում քվեաթերթիկը դրվում է անվավեր քվեաթերթիկների փաթեթի, իսկ ծրարը` սահմանված նմուշի ծրարների փաթեթի մեջ:
Այդ գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար: Ծրարների, քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:
3. Քվեատուփում առկա բոլոր քվեարկության ծրարները և քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ մեկ առ մեկ հաշվարկում է սահմանված նմուշի քվեարկության ծրարների անվավեր ճանաչված քվեաթերթիկների, յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում՝ թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը: Հաշվարկված թվերը հրապարակվում են և արձանագրվում գործավարության մատյանում:
4. Արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեարկության ծրարները և քվեաթերթիկները հաշվի չեն առնվում։
5. Հաշվարկված և տեսակավորված քվեարկության ծրարներն ու քվեաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով փաթեթավորվում են, իսկ փաթեթները` կնքվում:
(60-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., փոփ., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 61. | Տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով սույն օրենսգրքի 60 հոդվածով սահմանված կարգով կատարված հաշվարկները, կազմում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, դրանում նշելով՝
1) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակների.
11) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեարկության ծրարների թիվը.
2) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) և ելունդների համարները.
21) չօգտագործված քվեարկության ծրարների թիվը.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).
4) գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների (Բ).
5) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2).
6) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).
7) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.
8) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում սույն տողը չի լրացվում).
9) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).
91) սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը (Զ).
10) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1).
11) անճշտությունների չափը:
2. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:
3. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:
4. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:
5. Քվեարկության ավարտից հետո՝ մինչև տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:
6. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 10 ժամ հետո, հանձնաժողովն ավարտում է արձանագրության կազմումը, իսկ հանձնաժողովի նախագահը հրապարակում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը:
7. Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից. մեկ օրինակը փաթեթավորվում է հիմք համարվող փաստաթղթերի հետ, իսկ փաթեթը կնքվում և դրվում է նախապես համարակալված հատուկ պարկում, որի կրկնակի օգտագործումը բացելուց հետո դառնում է անհնարին, իսկ արձանագրության մեկ օրինակը փակցվում է տեղամասային կենտրոնում` հստակ տեսանելի տեղում՝ սույն հոդվածով նախատեսված գործողություններն ավարտելուց անմիջապես հետո, և ոչ ուշ, քան սույն կետով նախատեսված փաստաթղթերը և զմռսված փաթեթը տեղամասային կենտրոնից հանելը: Փաթեթի և պարկի վրա պետք է առկա լինեն հանձնաժողովի երեք անդամների ստորագրությունները, հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում հանձնաժողովի գրանցամատյանում:
8. Թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի վստահված անձի, հանձնաժողովի անդամի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է տեղամասում քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ, ինչպես նաև տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններից քաղվածք՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով:
9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, սույն օրենսգրքի 60 և 61 հոդվածներով սահմանված կարգով, փաթեթավորված և պարկի մեջ դրված ընտրական փաստաթղթերը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու օրինակը, գործավարության մատյանը և կնիքը քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, ներկայացնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
10. Տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության և այդ արձանագրության քաղվածքի ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
(61-րդ հոդվածը փոփ., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 62. | Անճշտությունները որոշելու կարգը |
1. Տեղամասում անճշտությունների չափը հաշվարկելու համար՝
1) համադրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա)՝ մարված քվեաթերթիկների թվի (Գ), քվեատուփի՝ վավեր (դ1) և անվավեր (դ2) քվեաթերթիկների թվի գումարի (Դ) հետ: Տարբերությունը՝ թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես առաջին անճշտության չափ.
2) համադրվում է ընտրողների ցուցակում ստորագրությունների թիվը (Բ)՝ քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը (Դ) մեծ է ընտրողների ցուցակում ստորագրությունների թվից (Բ), ապա տարբերությունը նշվում է որպես երկրորդ անճշտության չափ: Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը (Դ) փոքր է կամ հավասար ընտրողների ցուցակում ստորագրությունների թվին (Բ), ապա երկրորդ անճշտության չափը նշվում է 0.
3) համադրվում է օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե) քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Տարբերությունը՝ թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես երրորդ անճշտության չափ.
31) համադրվում է սահմանված նմուշի ծրարների թիվը (Զ) քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես չորրորդ անճշտության չափ.
4) գումարվում են սույն կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված անճշտությունների թվերը: Այդ թվերի գումարը համարվում է տվյալ տեղամասում անճշտությունների չափ:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված յուրաքանչյուր գործողության արդյունք նշվում է համապատասխան տեղամասի քվեարկության արդյունքների արձանագրությունում:
(Վերնագիրը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)
(62-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 63.
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները ստանալուց հետո
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, և թվաբանական սխալների առկայության դեպքում համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում։
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մուտքագրում է համակարգիչ: Հանձնաժողովը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորում՝ ըստ տեղամասերի: Տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքները ըստ տեղամասերի աղյուսակավորվում, կնքվում և վավերացվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի կողմից: Վստահված անձի պահանջով նրան են տրամադրվում տեղամասում քվեարկության մասնակիցների թվի աղյուսակավորված տվյալները՝ վավերացված հանձնաժողովի նախագահի կողմից:
3. Ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից քվեարկության ավարտից 24 ժամ հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով:
4. Համապետական ընտրությունների ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրատարածքում քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:
(63-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 631. | Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներն ամփոփելու կարգը |
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, սույն հոդվածի պահանջներին համապատասխան` ամփոփում է ընտրատարածքում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր հետո, հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու ընտրատարածքում կատարված վերահաշվարկների արդյունքները, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ամփոփում է ընտրատարածքում ընտրությունների արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:
3. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունում նշվում են՝
1) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակների.
11) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեարկության ծրարների թիվը.
2) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) և ելունդների համարները.
21) չօգտագործված քվեարկության ծրարների թիվը.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).
4) գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների (Բ).
5) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2).
6) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).
7) յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.
8) թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում սույն տողը չի լրացվում).
9) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).
91) սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը (Զ).
10) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1).
11) անճշտությունների չափը:
Ընտրատարածքում (համայնքում) անճշտությունների չափը հավասար է ընտրատարածքում (համայնքում) ընդգրկված տեղամասերի անճշտությունների գումարին:
4. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:
5. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:
6. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:
7. Արձանագրությունը վավերացնելուց հետո այդ արդյունքների հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընդունում է որոշում ընտրության արդյունքների վերաբերյալ:
8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հրապարակում է կազմված արձանագրությունը, արձանագրության և ընդունած որոշումների օրինակները պաշտոնապես ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
9. Արձանագրության մեկ օրինակը փակցվում է հանձնաժողովում՝ տեսանելի տեղում՝ սույն հոդվածով նախատեսված գործողություններն ավարտվելուց անմիջապես հետո։
10. Թեկնածուի վստահված անձի, հանձնաժողովի անդամի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրությունների արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
11. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կազմվող արձանագրությունների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
(631 հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 632. | Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է համապետական ընտրությունների նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում այն ու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում ընտրությունների նախնական արդյունքները:
2. Մինչև ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում:
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր հետո, հիմք ընդունելով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու ընտրատարածքներում կատարված վերահաշվարկների արդյունքները, կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփում է համապետական ընտրությունների արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք:
4. Համապետական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունում նշվում են՝
1) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակների.
11) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեարկության ծրարների թիվը.
2) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) և ելունդների համարները.
21) չօգտագործված քվեարկության ծրարների թիվը.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).
4) գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների (Բ).
5) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2).
6) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).
7) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.
8) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում սույն տողը չի լրացվում).
9) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).
91) սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը (Զ).
10) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1).
11) անճշտությունների չափը:
Համապետական ընտրությունների դեպքում անճշտությունների չափը հավասար է կազմավորված բոլոր տեղամասերի անճշտությունների չափերի գումարին:
5. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:
6. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:
7. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:
8. Արձանագրությամբ վավերացնելուց հետո այդ արդյունքների հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է որոշում ընտրության արդյունքների վերաբերյալ:
9. Մինչև ընտրությունների արդյունքների հիման վրա սույն հոդվածի 8-րդ կետով սահմանված որոշման ընդունումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում: Նիստի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքից հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում է ընտրությունների վերջնական արդյունքները և դրանց հիման վրա ընդունված որոշումը:
10. Թեկնածուի (կուսակցության, կուսակցությունների դաշինքի) վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
11. Համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ կազմվող արձանագրությունների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների նախնական արդյունքների ստացմանը զուգընթաց պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, հանրային ռադիոյի, հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում տեղադրման միջոցով հրապարակում է տեղեկություններ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ` ըստ ընտրական տեղամասերի:
13. Համապետական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո` 3 ամսվա ընթացքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է օրենսգրքի խախտումների վերլուծությունը` մատնանշելով խախտումներ կատարողների դեմ ձեռնարկված միջոցառումները:
(632 հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(12-րդ գլուխը խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն)
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Բ Ա Ժ Ի Ն 4
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 13
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 64. | Ընտրական համակարգը |
1. Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը համարվում է մեկ մեծամասնական ընտրատարածք:
2. Հանրապետության Նախագահն ընտրվում է բացարձակ մեծամասնական ընտրակարգով, իսկ երկրորդ փուլում` հարաբերական մեծամասնական ընտրակարգով:
Հոդված 65. | Հանրապետության Նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները |
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 50 հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
2. Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:
Գ Լ ՈՒ Խ 14
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 66. | Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը |
Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները և քաղաքացիները` սույն օրենսգրքի 67-69 հոդվածներով սահմանված կարգով:
(66-րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 67. | Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը կուսակցությունների կողմից |
1. Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է իր մշտապես գործող մարմնի որոշմամբ: Կուսակցությունների դաշինքը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է իր անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշմամբ: Յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:
2. Միևնույն անձի թեկնածությունը տարբեր կուսակցությունների կողմից պաշտպանվելու դեպքում կարող են կազմավորվել կուսակցությունների դաշինքներ:
3. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել միևնույն անձի թեկնածությունը պաշտպանող առնվազն երկու կուսակցության միանալու դեպքում:
4. Կուսակցությունների դաշինքի մեջ մտած կուսակցություններն ընտրությունների ընթացքում չեն կարող մտնել այլ կուսակցությունների դաշինքի մեջ:
5. Կուսակցությունների դաշինքի մեջ մտնելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:
6. Կուսակցությունների դաշինքը գրանցվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունները նշանակելուց հետո` կուսակցությունների մշտապես գործող մարմնի որոշումը ներկայացնելուց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում: Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:
7. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության մշտապես գործող մարմնի որոշումը, դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշումը պետք է պարունակի առաջադրվող թեկնածուի`
1) ազգանունը, անունը, հայրանունը.
2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
3) բնակության վայրը.
4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).
5) կուսակցական պատկանելությունը.
6) անձնագրի համարը.
7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
8. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին որոշման հետ միաժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրող կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի մեջ մտած բոլոր կուսակցությունների կանոնադրությունները):
9. Կուսակցության մշտապես գործող մարմինը (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինները՝ դաշինքի անունից) կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվելու համար ներկայացնում է մեկ լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):
10. Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին սույն հոդվածի 7-րդ կետում նշված փաստաթղթերը և լիազոր ներկայացուցիչների վերաբերյալ տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում սույն օրենսգրքի 89 հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետում:
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
(67-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 68. | Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը քաղաքացիների կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով |
1. Հայաստանի Հանրապետության առնվազն 100 քաղաքացի կարող են ձևավորել Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու համար նախաձեռնող խումբ:
2. Նախաձեռնող խումբը գրավոր դիմում է կենտրոնական ընտրական հանձնաժողով` գրանցվելու խնդրանքով, որի համար բացի դիմումից ներկայացնում է Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին իր ժողովի որոշումը, ինչպես նաև նախաձեռնող խմբի առնվազն երկու լիազոր ներկայացուցչի մասին` սույն օրենսգրքի 67 հոդվածում նշված տվյալները և օրենքով սահմանված կարգով նրանց տրված լիազորագրերը:
3. Նախաձեռնող խմբի ժողովի որոշումը պետք է պարունակի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվողի վերաբերյալ` սույն օրենսգրքի 67 հոդվածի 7-րդ կետում նշված տվյալները, ինչպես նաև նախաձեռնող խմբի անդամների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, բնակության վայրը և ստորագրությունը: Նախաձեռնող խմբի ցուցակների օրինականությունն ստուգում է գրանցող ընտրական հանձնաժողովը՝ երկօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
5. Յուրաքանչյուր նախաձեռնող խումբ իրավունք ունի առաջադրելու Հայաստանի Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:
(68-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 69. | Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում ստորագրություններ հավաքելու կարգը |
(69-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 70. | Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականության ստուգումը |
(70-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 71. | Հանրապետության Նախագահի թեկնածուի ընտրական գրավը |
1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացիները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ` նվազագույն աշխատավարձ) 5000-ապատիկի չափով: Ընտրության արդյունքում վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքերում ընտրական գրավի գումարը վերադարձվում է թեկնածուին, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախնըտրական հիմնադրամ, ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո` 60 օրվա ընթացքում:ուղղ
2. Վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում թեկնածուի ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:
3. Ընտրությունն անվավեր կամ չկայացած ճանաչելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(71-րդ հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 72. | Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու |
1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված յուրաքանչյուր քաղաքացի` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու, կարող է գրանցվել մեկ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կամ մեկ նախաձեռնող խմբի առաջադրմամբ:
2. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման հարցը` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու, կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է, եթե սույն օրենսգրքի 89 հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում ներկայացվել են`
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
2) թեկնածու առաջադրված քաղաքացու անունով ընտրական գրավի վճարման անդորրագիրը.
3) տեղեկանք` թեկնածու առաջադրված քաղաքացու` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.
4) տեղեկանք` թեկնածու առաջադրված քաղաքացու` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
5) թեկնածու առաջադրված քաղաքացու գրավոր հայտարարությունը` Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.
6) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո` եռօրյա ժամկետում:
4. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո` մինչև նրա գրանցումը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեն առաջադրված թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը:
5. Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման մասին հաղորդագրությունը հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` եռօրյա ժամկետում:
(Վերնագիրը խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(72-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 73. | Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելը |
1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու, կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե`
1) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները.
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
3) գրանցման և (կամ) առաջադրման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունների կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դնում է քվեարկության: Գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված:
Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու սահմանված 48 ժամվա ընթացքում թեկնածուն դիմել է գրավը հետ ստանալու պահանջով:
Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու նախընտրական հիմնադրամում առկա գումարները գրանցումը մերժելու պահից հետո` երեք ամսվա ընթացքում, կարող են ծախսվել բարեգործական նպատակներով, որից հետո մնացած գումարները փոխանցվում են պետական բյուջե:
(Վերնագիրը խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(73-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 74. | Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը |
1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի երկու երրորդով ընդունված որոշմամբ անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքի 73 հոդվածի 1-ին կետով նախատեսված սահմանափակումները:
2. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչվելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(74-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 75. | Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու կամ Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը |
1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու կամ Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում կարող է բողոքարկվել դատարան:
2. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու կամ Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա անձը ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու:ուղղ
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(75-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 76. | Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը |
1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`
1) կորցրել է ընտրական իրավունքը.
2) ներկայացրել է դիմում` ինքնաբացարկի մասին.
3) մահացել է.
4) խախտել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.
5) խախտել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը (բացառությամբ մահվան դեպքի) և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե: Մահվան հետևանքով գրանցումն ուժը կորցրած ճանաչելիս ընտրական գրավի գումարը փոխանցվում է ժառանգներին:
3. (3-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
4. (4-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
5. (5-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(76-րդ հոդվածը խմբ., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Գ Լ ՈՒ Խ 15
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 77. | Հանրապետության Նախագահի թեկնածուների իրավահավասարությունը |
Հանրապետության Նախագահի թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(77-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 78. | Հանրապետության Նախագահի թեկնածուների իրավունքները և պարտականությունները |
1. Գրանցման պահից Հանրապետության Նախագահի այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց և իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը: Հանրապետության Նախագահը կամ Սահմանադրության համաձայն` Հանրապետության Նախագահի պաշտոնակատարը` Ազգային ժողովի նախագահը կամ վարչապետը, Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը:
2. Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցված անձն ազատվում է զորահավաքներից և ուսումնավարժական հավաքներից: (2-րդ նախադասությունն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
3. Արգելվում է Հանրապետության Նախագահի թեկնածուին ադմինիստրացիայի նախաձեռնությամբ ազատել աշխատանքից, տեղափոխել այլ աշխատանքի կամ գործուղել: (2-րդ նախադասությունն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
4. Հանրապետության Նախագահի թեկնածուն, քվեարկությունից մինչև 10 օր առաջ գրավոր դիմում ներկայացնելու դեպքում, իրավունք ունի հանել իր թեկնածությունը: Այդ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալ թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած: Թեկնածուն պարտավոր է հատուցել իր առաջադրման և նախընտրական քարոզչության համար պետության կողմից կատարած ֆինանսական ծախսերը:
5. Հանրապետության Նախագահի թեկնածուները չեն կարող կալանավորվել, քրեական կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել` առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(78-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Գ Լ ՈՒ Խ 16
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 79. | Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական հիմնադրամը |
1. Հանրապետության Նախագահի թեկնածուն կամ Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացին նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իր կամ իր լիազոր ներկայացուցչի անունով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կարող է ստեղծել նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 25 հոդվածում նշված կամավոր մուծումներից:
Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացին ընտրական գրավը վճարելու համար կարող է օգտագործել նախընտրական հիմնադրամի միջոցները:
2. Թեկնածուի` նախընտրական հիմնադրամ կատարած անձնական մուծումների չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկը:
3. Թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամ կատարած մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 30.000-ապատիկը:
4. Նախընտրական հիմնադրամից թեկնածուների կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 70000-ապատիկը:
5. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է թեկնածուի նախընտրական հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչև 500-ապատիկի չափով կամավոր մուծում:ուղղ
6. Հանրապետության Նախագահ ընտրվելու, ինչպես նաև վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում գրավը հետ է վերադարձվում թեկնածուին, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախընտրական հիմնադրամ, իսկ ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` եռամսյա ժամկետում, թեկնածուի հայեցողությամբ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Եռամսյա ժամկետը լրանալուց հետո թեկնածուի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
7. Վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները և ընտրական գրավը փոխանցվում են պետական բյուջե:
8. Ընտրությունները չկայացած ճանաչվելու դեպքում նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր ընտրության համար թեկնածու գրանցելը: Նոր ընտրության ժամանակ գրանցված թեկնածուն կարող է օգտագործել նախորդ ընտրության ժամանակ ստեղծված հիմնադրամում մնացած միջոցները:
9. Հանրապետության Նախագահի թեկնածուները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել միայն իրենց նախընտրական հիմնադրամի միջոցները:
10. Եթե թեկնածուն նախընտրական քարոզչության ընթացքում նախընտրական հիմնադրամի միջոցներից դուրս օգտագործել է այլ միջոցներ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի դիմել դատարան` թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով: Դատարանը գործով որոշում է ընդունում հնգօրյա ժամկետում, իսկ ընտրություններին նախորդող հնգօրյա ժամկետում` անհապաղ: Թեկնածուի գրանցումը դատական կարգով ուժը կորցրած ճանաչելու դեպքում թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(79-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 80. | Ֆինանսական միջոցների հաշվառումը |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով կատարվում է բյուջետային միջոցներ ստանալու, օգտագործելու, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և ծախսերի հաշվառումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. (2-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովը ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ընտրությունների ավարտից հետո` տասնօրյա ժամկետում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով` ընտրություններից հետո` քսանօրյա ժամկետում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատ հաշվետվություն է ներկայացնում ընտրություններից հետո` 60 օրվա ընթացքում:
(80-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)
Հոդված 81. | Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական քարոզչությունը |
1. Հանրային ռադիոյի և հեռուստատեսության եթերաժամերից` Հանրապետության Նախագահի թեկնածուների անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
3. Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե:
4. Հանրապետության Նախագահի թեկնածուն կամ նրա համաձայնությամբ` նրան առաջադրած կուսակցությունը կամ նախաձեռնող խումբն իրավունք ունեն թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե:
41. Հանրապետության Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 15 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 25 րոպե, իսկ թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 25 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 35 րոպե:
5. Հանրապետության Նախագահի թեկնածուի համաձայնությամբ` այդ եթերաժամերից կարող է օգտվել նաև նրան առաջադրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կամ նախաձեռնող խումբը:
6. (6-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
7. Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցում է Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքում վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի 25 կամ 25-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուների քարոզչության համար կատարած ծախսերի 50 տոկոսը:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(81-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., լրաց. 19.05.05. ՀՕ-101-Ն, փոփ., լրաց., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Գ Լ ՈՒ Խ 17
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Հոդված 82. | Քվեաթերթիկները |
1. Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են թեկնածուի (թեկնածուների) ազգանունը` այբբենական հերթականությամբ, անունը, հայրանունը և առաջադրող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, իսկ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվելու դեպքում` «քաղաքացիական նախաձեռնություն» բառերը:
2. Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում և պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով քվեաթերթիկները տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին` քվեարկության նախորդ օրը:
3. Քվեաթերթիկները հատկացվում են տեղամասի ընտրողների ցուցակի թվից մինչև 3 տոկոս ավելի քանակով:
(82-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 83. | Ընտրությունների արդյունքների ամփոփումը |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սույն օրենսգրքի 632 հոդվածով սահմանված կարգով, ամփոփում է ընտրության արդյունքները և սույն օրենսգրքի 632 հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին.
2) քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու մասին.
3) ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին.
4) ընտրությունը չկայացած ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին:
Եթե նշված որոշումներից ոչ մեկը սույն օրենսգրքով սահմանված կարգով չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որին կողմ են քվեարկել առավել թվով հանձնաժողովի անդամներ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
2. Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:
(83-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 84. | Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում այն թեկնածուի` Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:
2. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:
(84-րդ հովածը փոփ., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 85. | Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին |
1. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո` 14-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ: Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:
2. Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
(85-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 86. | Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին |
Հանրապետության Նախագահի ընտրությունը ցանկացած փուլում անվավեր է ճանաչվում, եթե`
1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, որն էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.
2) ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
(86-րդ հոդվածը խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 87. | Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին |
Հանրապետության Նախագահի ընտրությունը չկայացած է ճանաչվում, եթե`
1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.
2) ընտրված թեկնածուն մահացել է մինչև ընտրության արդյունքներն ամփոփելը:
(87-րդ հոդվածը խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Գ Լ ՈՒ Խ 18
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ
Հոդված 88. | Հանրապետության Նախագահի ընտրություն անցկացնելու ժամկետը |
1. Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ:
2. Հանրապետության Նախագահի ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` ընտրության օրվանից ոչ ուշ, քան 100 օր առաջ:
3. Հանրապետության Նախագահի ընտրության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր:
(88-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)
Հոդված 89. | Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու և գրանցելու ժամկետները |
1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նախաձեռնող խմբի կողմից Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 90 և ոչ ուշ, քան 75 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
3. Թեկնածուների գրանցումը կատարվում է ընտրության օրվանից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 30 օր առաջ:
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
(89-րդ հոդվածը փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 90. | Հանրապետության Նախագահի նոր ընտրությունը |
1. Եթե սույն օրենսգրքի 86 և 87 հոդվածներով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո` 40-րդ օրը:
2. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` 40-րդ օրը:
3. Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` 40-րդ օրը:
4. Հանրապետության Նախագահի նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ:
(90-րդ հոդվածը խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 91. | Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրությունը |
1. Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57 հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` 40-րդ օրը:
2. Ռազմական և արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` 40-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրություն` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:
(91-րդ հոդվածը խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 92. | Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրություն անցկացնելու կարգը |
1. Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրությունն անցկացվում է հերթական ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
3. Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` ընտրության օրվանից ոչ ուշ, քան 39 օր առաջ:
(92-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 93. | Հանրապետության Նախագահի թեկնածուներ առաջադրելը և գրանցելը, ընտրական տեղամասեր, տեղամասային կենտրոններ կազմավորելը և ընտրողների ցուցակները հրապարակելը Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրությունների ժամանակ |
1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նախաձեռնող խմբի կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 36 և ոչ ուշ, քան 30 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
3. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 և ոչ ուշ, քան 12 օր առաջ:
4. Ընտրական տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են քվեարկության օրվանից առնվազն 25 օր առաջ: Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին, որն այն անհապաղ փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:
(Վերնագիրը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն)
(93-րդ հոդվածը փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 5
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 19
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 94. | Ազգային ժողովի կազմը |
Ազգային ժողովի պատգամավորների թիվը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:
(94-րդ հոդվածը խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 95. | Ընտրական համակարգը |
1. Ազգային ժողովի ընտրություններ անցկացվում են համամասնական և մեծամասնական ընտրակարգերով:
2. 90 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգով, հանրապետության ամբողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորության թեկնածուների թվից:
3. 41 պատգամավոր ընտրվում է մեծամասնական ընտրակարգով` յուրաքանչյուր ընտրատարածքից մեկ պատգամավոր:
(95-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 04.12.00 ՀՕ-115, 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 96. | Ընտրական իրավունքը |
1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայնի իրավունք` բազմամանդատ ընտրատարածքում և մեկ ձայնի իրավունք` միամանդատ ընտրատարածքում:
2. Քաղաքացին կարող է առաջադրվել միայն մեկ ցուցակով և միայն մեկ մեծամասնական ընտրատարածքում:
Հոդված 97. | Պատգամավորության թեկնածուին առաջադրվող պահանջները |
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64 հոդվածի համաձայն` պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
2. Ազգային ժողովի` պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, հարկային, մաքսային մարմինների, դատախազության աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները: Վերոհիշյալ անձինք Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց լիազորությունները ժամանակավորապես վայր դնելու դեպքում:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար այն անձինք, որոնց նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես վայր դնելու դեպքում, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց:
(97-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 98. | Ընտրատարածքները |
(98-րդ հոդվածը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
Գ Լ ՈՒ Խ 20
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 99. | Պատգամավորության թեկնածու առաջադրելու իրավունքը |
1. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:
2. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության նախընտրական դաշինք կազմավորելու դեպքում:
3. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն ընտրությունների ընթացքում չեն կարող ընդգրկվել այլ կուսակցությունների դաշինքում:
4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:
5. Կուսակցությունների դաշինքը գրանցվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունները նշանակելուց հետո կուսակցությունների մշտապես գործող մարմինների որոշումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:
6. Կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները կազմվում են դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ցուցակից: Դաշինքի ընտրական ցուցակներում թեկնածուների հերթականությունը որոշվում է դաշինքում ընդգրկված կուսակցությունների համատեղ խորհրդակցությունների ընթացքում:
7. Կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ցուցակից հանվում են այդ կուսակցության ներկայացրած թեկնածուների անունները:
8. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները` սույն օրենսգրքի 104 հոդվածով սահմանված կարգով, և քաղաքացիները` սույն օրենսգրքի 105 հոդվածով սահմանված կարգով:
(99-րդ հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 100. | Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը |
1. Կուսակցություններն Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտապես գործող մարմնի որոշմամբ: Կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտը ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշմամբ:
2. Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրել պատգամավորության թեկնածուների միայն մեկ ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրել: Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ներկայացրած ընտրական ցուցակում առնվազն 15 տոկոսը պետք է լինեն կանայք, ընդ որում, ընտրական ցուցակի առնվազն յուրաքանչյուր տասներորդը պետք է լինի կին: Համամասնական ընտրակարգով կուսակցության ներկայացրած ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև անկուսակցականներ:
3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հայտին կցվում են`
1) կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքում ընդգրկված բոլոր կուսակցությունների կանոնադրությունները), դաշինքի անվանման վերաբերյալ փաստաթուղթը:
2) կուսակցության մշտապես գործող մարմնի որոշումն (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների համատեղ որոշումը) Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու մասին ընտրական ցուցակի վերաբերյալ, որում համարակալմամբ նշվում են առաջադրվող թեկնածուների կուսակցական պատկանելությունը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).
3) (3-րդ ենթակետն ուժը կորցել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
4) (4-րդ ենթակետն ուժը կորցել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
5) (5-րդ ենթակետն ուժը կորցել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
6) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների գրավոր հայտարարությունը` պատգամավորության թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.
7) (7-րդ ենթակետն ուժը կորցել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
8) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների ներկայացրած առանձին ընտրական ցուցակները:
4. (4-րդ կետն ուժը կորցել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
5. Կուսակցությունն իր մշտապես գործող մարմնի որոշմամբ, իսկ կուսակցությունների դաշինքը՝ անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրության ամբողջ ընթացքում հավատարմագրման համար ներկայացնում է մինչև 2 լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):
6. (6-րդ կետն ուժը կորցել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
7. (7-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
8. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով Ազգային ժողովում մանդատներ ստացած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական գրավի գումարը վերադարձվում է կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախընտրական հիմնադրամ, իսկ մանդատներ չստացած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական գրավը փոխանցվում է պետական բյուջե:
9. (9-րդ կետն ուժը կորցել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
10. (10-րդ կետն ուժը կորցել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
11. Ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է:
(100-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 101. | Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելը |
1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցվում է, եթե կուսակցությունը սահմանված ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացրել է`
1) նվազագույն աշխատավարձի 2500-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.
2) տեղեկանք՝ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.
3) տեղեկանք՝ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
4) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված տեղեկանքները պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում:
2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Առարկություն չլինելու դեպքում ցուցակը համարվում է գրանցված: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվել կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը:
(101-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286, 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 102. | Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ դրանում ներառված թեկնածուի գրանցումը մերժելը կամ անվավեր ճանաչելը |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը, եթե`
1) (1-ին ենթակետն ուժը կորցել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
2) գրանցման և (կամ) առաջադրման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է, իսկ անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու դեպքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ցուցակը գրանցվում է։
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ներառված քաղաքացու գրանցումը, եթե`
1) նրա վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) գրանցման և (կամ) առաջադրման համար նրա վերաբերյալ ներկայացրած փաստաթղթերը կեղծված են:
Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում գտնվող անձի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ներառված քաղաքացու գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է:
3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը մերժելու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար սահմանված 48 ժամվա ընթացքում կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) դիմել է գրավը հետ ստանալու պահանջով:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`
1) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) գրանցման և (կամ) առաջադրման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
5. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը համարվում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`
1) թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
Նման դեպքում թեկնածուն հանվում է ցուցակից:
6. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում ընտրական գրավը, ինչպես նաև նախընտրական հիմնադրամում եղած միջոցները, փոխանցվում են պետական բյուջե:
7. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ դրանում գտնվող անձի գրանցումն անվավեր է ճանաչվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
8. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ դրանում ներառված քաղաքացու գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, այն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում, կարող է բողոքարկվել դատարան:
9. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ դրանում ներառված քաղաքացու գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ցուցակը կամ դրանում ներառված քաղաքացին ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:
(Վերնագիրը լրաց., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(102-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 103. | Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ դրանում ներառված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը |
1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե`
1) ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին.
2) խախտվել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.
3) խախտվել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը.
4) կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) լուծարվել է:
2. Կուսակցությունն (կուսակցությունների դաշինքը) ինքնաբացարկի մասին դիմումը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացնել քվեարկությունից ոչ ուշ, քան 10 օր առաջ:
3. Ինքնաբացարկի մասին դիմումի հիման վրա կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, և նրա ընտրական գրավը, ինչպես նաև նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ, 25 հոդվածի 7-րդ կետերով նախատեսված հիմքերով ուժը կորցրած ճանաչելիս նրա ընտրական գրավի գումարը, ինչպես նաև նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
5. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ներառված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`
1) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.
2) մահացել է.
3) խախտել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.
4) խախտել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը.
5) կորցրել է ընտրական իրավունքը:
(Վերնագիրը լրաց., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(103-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 104. | Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից |
1. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները։
2. Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները յուրաքանչյուր ընտրատարածքում իրավունք ունեն առաջադրել մեկ թեկնածու:
3. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումն իրականացվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:
Կուսակցությունների դաշինքները Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումն իրականացնում են դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշմամբ:
4. Կուսակցությունը կարող է թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհամարվող անձի:
(Վերնագիրը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն)
(104-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ., լրաց., փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 105. | Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը քաղաքացիների կողմից |
1. Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող առնվազն 50 քաղաքացի կարող են կազմել Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրելու համար նախաձեռնող խումբ:
2. Նախաձեռնող խումբը գրավոր դիմում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` գրանցվելու խնդրանքով, որի համար, բացի դիմումից, ներկայացնում է Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրելու և երկու լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին նախաձեռնող խմբի ժողովի ընդունած որոշումը, ինչպես նաև նախաձեռնող խմբի երկու լիազոր ներկայացուցիչների մասին` սույն օրենսգրքի 67 հոդվածում նշված տվյալները:
3. Նախաձեռնող խմբի ժողովի ընդունած որոշումը պետք է պարունակի նախաձեռնող խմբի անդամների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, բնակության վայրը, հասցեն և ստորագրությունը: Նախաձեռնող խմբի ցուցակների օրինականությունն ստուգում է գրանցող ընտրական հանձնաժողովը՝ երկօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
(105-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 106. | Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու պահանջները |
1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքների մշտապես գործող մարմնի ընդունած կամ կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշումը կամ նախաձեռնող խմբի որոշումը պետք է բովանդակեն ընտրատարածքի համարը և առաջադրվող թեկնածուի մասին հետևյալ տեղեկությունները`
1) ազգանունը, անունը, հայրանունը.
2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
3) հաշվառման վայրը.
4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).
5) կուսակցական պատկանելությունը.
6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
7) անձնագրի համարը:
2. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքների մշտապես գործող մարմնի և նախաձեռնող խմբի ընդունած որոշումների հետ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվում առաջադրված պատգամավորության թեկնածուի գրավոր հայտարարությունը` տվյալ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցվելու համաձայնության մասին:
(106-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 107. | Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու համար կուսակցությունների և քաղաքացիների կողմից ստորագրություններ հավաքելու և դրանց վավերականությունն ստուգելու կարգը |
(107-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն, ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 108. | Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցումըուղղ |
1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները գրանցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:
2. Ազգային ժողովի ընտրություններից առնվազն 45 օր առաջ կուսակցությունները և նախաձեռնող խմբերը մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցման համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացնում`
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
2) նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով մուծված ընտրական գրավի անդորրագիրը.
3) տեղեկանք` վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ.
4) տեղեկանք` վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
5) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագրերը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
Թեկնածուն նշված փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:
3. Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու, ինչպես նաև վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է թեկնածուին, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախընտրական հիմնադրամ:
4. Առաջադրված թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվել առաջադրված թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը կամ նրան առաջադրող կուսակցության լիազոր ներկայացուցիչը:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն առաջադրված թեկնածուի գրանցումը մերժում է, եթե`
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
2) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
3) գրանցման և (կամ) առաջադրման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
Պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է, իսկ անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու դեպքում թեկնածուն գրանցվում է։
5. Պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված:
6. Պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար սահմանված 48 ժամվա ընթացքում թեկնածուն դիմել է գրավը հետ ստանալու պահանջով:
7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորության թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`
1) թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) գրանցման և (կամ) առաջադրման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
Թեկնածուի գրանցումը ճանաչվում է անվավեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
8. Թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը և նախընտրական հիմնադրամում եղած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
9. Պատգամավորության թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` ընդունման օրվանից եռօրյա ժամկետում:
10. Պատգամավորության թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա նա ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:
(108-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., լրաց., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 109. | Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը |
1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`
1) կորցրել է ընտրական իրավունքը.
2) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.
3) մահացել է.
4) խախտել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.
5) խախտել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը:
2. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը (բացառությամբ մահվան դեպքի) և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե: Մահվան հետևանքով գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է ժառանգներին:
3. (3-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
4. (4-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(109-րդ հոդվածը խմբ., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Գ Լ ՈՒ Խ 21
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 110. | Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների իրավահավասարությունը |
Պատգամավորության թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ:
Հոդված 111. | Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները |
1. Այն թեկնածուները, ովքեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ են, գրանցման պահից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումն ազատվում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց:
2. Թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից և ուսումնավարժական հավաքներից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը:
3. Ընտրություններին մասնակցելու ժամանակահատվածը թեկնածուի համար համարվում է աշխատանքային ստաժ այն մասնագիտությամբ, որով նա աշխատել է մինչև գրանցվելը:
4. Թեկնածուները, ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ գրավոր դիմում ներկայացնելու դեպքում, իրավունք ունեն հանել իրենց թեկնածությունը: Թեկնածությունը հանելու դեպքում ընտրական գրավը և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
5. Կուսակցությունները, ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ գրավոր դիմում ներկայացնելու դեպքում, իրավունք ունեն հանել իրենց ընտրական ցուցակները, ինչպես նաև հանել ցուցակում գրանցված ցանկացած թեկնածուի` կուսակցության մշտապես գործող մարմնի (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած) որոշմամբ: Այդ որոշումն անհապաղ ներկայացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Քվեարկության ավարտից հետո կուսակցության ընտրական ցուցակում փոփոխություններ կատարել չի թույլատրվում:
6. Ընտրությունների ժամանակահատվածում Ազգային ժողովի՝ համամասնական և մեծամասնական ընտրակարգերով առաջադրված թեկնածուները կարող են կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
(111-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն)
Գ Լ ՈՒ Խ 22
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 112. | Պատգամավորության թեկնածուի և կուսակցության նախընտրական հիմնադրամը |
1. Պատգամավորության թեկնածուն և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունը նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրենց լիազոր ներկայացուցչի անունով կարող են հիմնել նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 25 հոդվածում նշված կամավոր մուծումներից:
Պատգամավորության թեկնածուն և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակներ առաջադրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) ընտրական գրավը վճարելու համար կարող է օգտագործել նախընտրական հիմնադրամի միջոցները:
2. Թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով, կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված յուրաքանչյուր կուսակցություն` համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հիմնադրամում` նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով:
3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է թեկնածուի և կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչև նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով կամավոր մուծում:ուղղ
4. Նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուն իրավունք ունի ծախսել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը չգերազանցող գումար, իսկ կուսակցությունը` նվազագույն աշխատավարձի 60.000-ապատիկը չգերազանցող գումար:
5. Սույն օրենսգրքով սահմանված կարգով գրանցված պատգամավորության թեկնածուները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել միայն իրենց նախընտրական հիմնադրամի միջոցները:
6. Ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն օգտագործվում են սույն օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով:
(112-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 113. | Նախընտրական քարոզչությունը |
1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքի 18-23 հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում:
2. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) նախընտրական քարոզչության ժամանակ օգտվում են սույն օրենսգրքի 81 հոդվածով սահմանված իրավունքներից:
(113-րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Գ Լ ՈՒ Խ 23
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Հոդված 114. | Քվեաթերթիկները |
1. Ազգային ժողովի` համամասնական և մեծամասնական ընտրակարգերով ընտրություններն անցկացվում են առանձին քվեաթերթիկներով:
2. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկում նշվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) անվանումները` այբբենական հերթականությամբ, ինչպես նաև ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները և անունները, հայրանունները:
3. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով մեկ տպագրատան միջոցով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով քվեաթերթիկները քվեարկության նախորդ օրը տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին: Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի:
4. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները և անունները, հայրանունները` ազգանվան այբբենական հերթականությամբ և առաջադրող կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների անվանումները, իսկ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվելու դեպքում` «քաղաքացիական նախաձեռնություն» բառերը:
5. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պատվերով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին:
6. Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի և տարբերվեն սույն հոդվածի 2-րդ կետում նշված քվեաթերթիկների գույնից:
7. Քվեաթերթիկները հատկացվում են տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թվից մինչև 3 տոկոս ավելի քանակով:
(114-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 115. | Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքներում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա, սույն օրենսգրքի 632 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում, ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը`
1) Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին.
2) Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:
Եթե նշված որոշումներից ոչ մեկը սույն օրենսգրքով սահմանված կարգով չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որին կողմ են քվեարկել առավել թվով հանձնաժողովի անդամներ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
2. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն 5 կամ 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել է ընդամենը մեկ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են հաջորդ երկու` համապատասխանաբար առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները): Եթե Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցում է մինչև 3 կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները):
3. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:
4. Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
5. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներով ընտրված է համարվում այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին:
6. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրված թեկնածուին հասանելիք մանդատը, եթե նա ընտրվել է նաև Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով, տրվում է ցուցակի հաջորդ թեկնածուին:
7. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր են ճանաչվում, եթե ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:
8. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:ուղղ
9. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
(115-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., խմբ., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 116. | Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը |
1. Քվեարկության ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա, սույն օրենսգրքի 631 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ըստ ընտրատարածքների ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը`
1) պատգամավոր ընտրվելու մասին.
2) պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.
3) պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:
Եթե նշված որոշումներից ոչ մեկը սույն օրենսգրքով սահմանված կարգով չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որին կողմ են քվեարկել առավել թվով հանձնաժողովի անդամներ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
2. Պատգամավոր ընտրված է համարվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:
3. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:
4. Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 2 և ավելի թեկնածուներ, ապա նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` ընտրված թեկնածուին որոշելու համար:
5. Պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե`
1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, որն էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.
2) ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
6. Պատգամավորի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`
1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.
2) առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուն մահացել է մինչև ընտրությունների արդյունքներն ամփոփելը.
3) սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով թեկնածու չի առաջադրվել կամ գրանցվել:
7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
8. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:
9. Պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով, անցկացվում է վերաքվեարկություն: Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրությունների ժամանակ վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո անցկացվում է նոր ընտրություն.
10. Պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո անցկացվում է նոր ընտրություն:
101. Ընտրությունն անվավեր կամ չկայացած ճանաչվելու դեպքում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է:
11. Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված ժամկետներում:
(116-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., փոփ., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Գ Լ ՈՒ Խ 24
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ
Հոդված 117. | Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու և պատգամավորության թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները |
1. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 30 օր առաջ:
2. Հերթական ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագիր` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 100 օր առաջ:
3. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 75 և ոչ ուշ, քան 70 օր առաջ, մինչև ժամը 18.00-ն:
4. Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
5. Կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև 18.00-ն:
6. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 75, և ոչ ուշ, քան 70 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն:
7. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
8. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
(117-րդ հոդվածը խմբ., փոփ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 118. | Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ նշանակելը և անցկացնելը |
1. Պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով մանդատի թափուր մնալու դեպքում համապատասխան ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ:
2. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով, և այդ մանդատը թափուր մնալուց հետո` 80-օրյա ժամկետում:
3. Ազգային ժողովի լիազորությունների վերջին տարում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ չեն անցկացվում:
4. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:ուղղ Եթե կուսակցության ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:
5. (5-րդ կետը հանվել է 19.03.99 ՀՕ-286)
(118-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 119. | Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը |
1. Արտահերթ ընտրություններ անցկացվում են Ազգային ժողովն արձակելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:
2. Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:
3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
4. Կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25 և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
5. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 և ոչ ուշ, քան 15 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
6. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 15 և ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
(119-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 6
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 25
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 120. | Ընտրական համակարգը |
1. Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է միամանդատ մեծամասնական ընտրատարածք:
2. Համայնքի ավագանին բաղկացած է`
1) հինգ անդամից` մինչև 1000 բնակչություն ունեցող համայնքում.
2) յոթ անդամից` 1001-ից մինչև 3000 բնակչություն ունեցող համայնքում.
3) տասնմեկ անդամից` 3001-ից մինչև 20000 բնակչություն ունեցող համայնքում.
4) տասնհինգ անդամից` 20001-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում:
3. Համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք:
(120-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 121. | Ընտրական իրավունքը |
Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայնի իրավունք`
1) համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ.
2) ավագանու անդամի ընտրության ժամանակ:
Հոդված 122. | Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները |
1. Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում, Երևան քաղաքի թաղային համայնքներում՝ Երևան քաղաքում առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև սույն օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված անձինք:
2. Ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, տվյալ համայնքում, Երևան քաղաքի թաղային համայնքներում՝ Երևան քաղաքում առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև սույն օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված անձինք:
3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ներքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության մարմինների և դատախազության աշխատակիցները:
(122-րդ հոդվածը լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն)
Գ Լ ՈՒ Խ 26
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ
Հոդված 123. | Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը |
1. Քաղաքացիներն իրավունք ունեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրվել ինքնաառաջադրման կարգով` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով այդ մասին ներկայացնելով դիմում և ընտրական գրավի մուծման անդորրագիր` մինչև 5000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի թեկնածուն` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, իսկ ավագանու անդամը` նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով, 5000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարը` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի, իսկ ավագանու անդամը` 20-ապատիկի չափով:
2. Համայնքի ղեկավար ընտրվելու, ինչպես նաև վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքերում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է թեկնածուին: Վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս ստանալու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:
3. Ավագանու անդամ ընտրվելու, ինչպես նաև վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքերում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է թեկնածուին: Վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս ստանալու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:
4. Քաղաքացին ինքնաառաջադրման մասին դիմումում նշում է իր ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հաշվառման վայրը, աշխատավայրը, պաշտոնը (զբաղմունքը) և կուսակցական պատկանելությունը:
5. Ինքնաառաջադրվող քաղաքացին դիմումին կից ներկայացնում է`
1) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը.
2) տեղեկանք` վերջին երկու տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.
3) տեղեկանք` վերջին երկու տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին, իսկ Երևան քաղաքում թաղային համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածությանը հավակնող քաղաքացին՝ տեղեկանք վերջին երկու տարում Երևան քաղաքում հաշվառված լինելու մասին:
4) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
6. Սույն հոդվածի 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված տեղեկանքները համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու ինքնաառաջադրվող քաղաքացուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո` երեք օրվա ընթացքում:
7. Նշված փաստաթղթերն ինքնաառաջադրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները ներկայացնում են անձամբ կամ իրենց լիազոր ներկայացուցչի միջոցով:
8. Անձը համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու կարող է առաջադրվել միայն մեկ համայնքում:
9. (9-րդ կենտ ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
(123-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., փոփ., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 124. | Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուներին գրանցելը |
1. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուները գրանցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Առաջադրված թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին անձամբ ներկա գտնվելու իրավունք ունի առաջադրված թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը:
2. Առաջադրված թեկնածուի գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե`
1) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար սահմանված 48 ժամվա ընթացքում թեկնածուն դիմել է գրավը հետ ստանալու պահանջով:
Համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ առաջադրված թեկնածուի գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է, իսկ անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու դեպքում թեկնածուն գրանցվում է:
3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչում, եթե գրանցումից հետո հայտնի են դարձել այնպիսի փաստեր, որոնց ուժով թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը և նախընտրական հիմնադրամում եղած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
4. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել դատարան` որոշումն ընդունվելու օրվանից եռօրյա ժամկետում: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի վճռով նա ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:
(124-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ., լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 125. | Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը |
1. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`
1) կորցրել է ընտրական իրավունքը.
2) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.
3) մահացել է.
4) խախտել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.
5) խախտել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը:
2. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն ինքնաբացարկի մասին դիմում կարող է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ:
3. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում (բացառությամբ մահվան դեպքի) նրա ընտրական գրավի գումարը և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե: Մահվան հետևանքով գրանցումն ուժը կորցրած ճանաչելիս ընտրական գրավը վերադարձվում է ժառանգներին:
4. (4-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
5. (5-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
(Վերնագիրը խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(125-րդ հոդվածը փոփ., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Գ Լ ՈՒ Խ 27
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 126. | Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների իրավահավասարությունը |
Համայնքի ղեկավարի թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Համայնքի ավագանու անդամի թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(126-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 127. | Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների գործունեության երաշխիքները |
Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուները կարող են կալանավորվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ վերջնական որոշում է ընդունում հանձնաժողովի անդամների ձայների առնվազն երկու երրորդով:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(127-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)
Գ Լ ՈՒ Խ 28
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 128. | Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամը |
1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն իր կամ իր լիազոր ներկայացուցչի անունով կարող է հիմնել նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 25 հոդվածում նշված կամավոր մուծումներից:
Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն ընտրական գրավը վճարելու համար կարող է օգտագործել նախընտրական հիմնադրամի միջոցները:
2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել միայն իրենց նախընտրական հիմնադրամների միջոցները:
3. Ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն օգտագործվում են սույն օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(128-րդ հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 129. | Նախընտրական քարոզչությունը |
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքի 18-23 հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում:
Գ Լ ՈՒ Խ 29
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Հոդված 130. | Քվեաթերթիկները |
1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններն անցկացվում են առանձին քվեաթերթիկներով:
2. Համայնքի ղեկավարի ընտրության դեպքում քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները և անունները, հայրանունները` ազգանվան այբբենական հերթականությամբ, կուսակցական պատկանելությունը, անհրաժեշտության դեպքում` անձնագրային տվյալներ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրության քվեաթերթիկները պատրաստվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պատվերով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին: Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի:
3. Ավագանու անդամների ընտրության դեպքում քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները և անունները` ազգանվան այբբենական հերթականությամբ, կուսակցական պատկանելությունը, անհրաժեշտության դեպքում` անձնագրային այլ տվյալներ:ուղղ Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի և տարբերվեն համայնքի ղեկավարի ընտրության քվեաթերթիկների գույնից:
4. Քվեաթերթիկները հատկացվում են ընտրողների ցուցակի թվից մինչև 3 տոկոս ավելի քանակով:
(130-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 131. | Քվեարկության արդյունքների ամփոփման կարգը |
(131-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 132. | Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային արձանագրություններն ամփոփելու կարգը |
1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների դեպքում քվեարկությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունները կազմվում են առանձին:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
3. Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունները կազմվում են սույն օրենսգրքի 631 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում:
4. Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունն ստորագրում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները: Արձանագրությունը կնքվում է հանձնաժողովի կնիքով: Եթե հանձնաժողովի որևէ անդամի ստորագրություն բացակայում է, ապա այդ մասին նշվում է արձանագրությունում:
(Վերնագիրը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)
(132-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 133. | Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն ամփոփելը |
1. Համայնքի ղեկավարի քվեարկության ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփում է ընտրության արդյունքները և սույն օրենսգրքի 631 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ընդունում հետևյալ որոշումներից մեկը`
1) համայնքի ղեկավար ընտրվելու մասին.
2) համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.
3) համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:
2. Համայնքի ղեկավար ընտրված է համարվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:
Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երկու և ավելի թեկնածուներ, ապա ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
3. Համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե`
1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, որն էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.
2) ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
4. Համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`
1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.
11) սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով թեկնածու չի առաջադրվել կամ գրանցվել.
2) առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուն մահացել է մինչև ընտրության արդյունքներն ամփոփելը.
3) վերաքվեարկության արդյունքում առկա են համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու հիմքեր:
5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարի ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով և համապատասխան մարզպետին:
6. Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների վերաբերյալ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` այն ընդունելուց հետո` 3 օրվա ընթացքում:
7. Համայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում` քվեարկության օրվանից 21 օր հետո, թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
8. Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(133-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 134. | Ավագանու անդամների ընտրության արդյունքներն ամփոփելը |
1. (1-ին կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
4. Համայնքում ընտրված են համարվում առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած, սույն օրենսգրքի 120 հոդվածի 2-րդ կետում նշված համապատասխան թվով համայնքի ավագանու թեկնածուները: Կողմ քվեարկված քվեաթերթիկների հավասարության դեպքում ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
5. Համայնքի ավագանու անդամի ընտրություններն անվավեր են ճանաչվում, եթե`
1) անճշտությունների չափը բացառում է սույն օրենսգրքի 120 հոդվածի 2-րդ կետում նշված` ավագանու անդամների թվերի առնվազն կեսին համապատասխան թվով ընտրված թեկնածուներին պարզելու հնարավորությունը, այն է` ընտրված թեկնածուին և չընտրված թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունը փոքր է կամ հավասար անճշտությունների չափի և ավագանու անդամների թեկնածուների թվի հարաբերության տարբերությունից.
2) ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Համայնքի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում` քվեարկության օրվանից 21 օր հետո, թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:
6. Համայնքի ավագանու անդամների ընտրությունը համարվում է չկայացած, եթե սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով սույն օրենսգրքի 120 հոդվածի 2-րդ կետում նշված ավագանու անդամների թվերի առնվազն կեսին համապատասխան թվով թեկնածուներ չեն առաջադրվել կամ գրանցվել կամ վերաքվեարկության արդյունքում առկա են համայնքի ավագանու անդամի ընտրությունն անվավեր ճանաչելու հիմքեր: (2-րդ նախադասությունն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ավագանու անդամների ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով և համապատասխան մարզպետին:
9. Համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` այն ընդունվելուց հետո` 3 օրվա ընթացքում:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(134-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Գ Լ ՈՒ Խ 30
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 135. | Հերթական ընտրություն նշանակելու, անցկացնելու և թեկնածուներ առաջադրելու ու գրանցելու ժամկետները |
1. Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավարտից 30 օր առաջ:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է համապատասխան մարզպետը` համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 90 օր առաջ:
3. Թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25 և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
(135-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 136. | Բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքներ ձևավորելու ժամկետները և կարգը |
(136-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
Հոդված 137. | Նոր ընտրություն նշանակելը և անցկացնելը |
Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունները չկայացած ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելուց կամ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երեսուներորդ օրը, անցկացվում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքի 138 հոդվածով սահմանված կարգով: Նոր ընտրություն նշանակում է մարզպետը (Երևանի քաղաքապետը):
(137-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 138. | Արտահերթ ընտրություն նշանակելը և անցկացնելը |
1. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է այդ պաշտոնը թափուր մնալուց հետո` երեսնօրյա ժամկետում:
2. Կառավարությունն արտահերթ ընտրության նշանակման մասին որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հետ միաժամանակ:
3. Համայնքի ավագանու անդամների ընդհանուր թիվը կիսով չափ նվազելու դեպքում երեսնօրյա ժամկետում անցկացվում է համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:
4. Թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 18 և ոչ ուշ, քան 15 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
5. Թեկնածուների գրանցումը կատարվում է ընտրության օրվանից ոչ շուտ, քան 15 և ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
6. Ընտրական տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են քվեարկության օրվանից առնվազն 20 օր առաջ, ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 18 օր առաջ փակցվում են տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
(138-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
ԵՐՐՈՐԴ ՄԱՍ
Գ Լ ՈՒ Խ 31
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 139. | Պատասխանատվությունը սույն օրենսգրքի դրույթները խախտելու համար |
Օրենքով սահմանված կարգով պատասխանատվության են հանգեցնում`
1) մեկից ավելի ընտրական տեղամասերում ընտրողների ցուցակներում գրանցվելը, մեկից ավելի անգամ քվեարկելը, այլ անձի փոխարեն քվեարկելը.
2) ընտրողների ցուցակները կազմելու կարգը և ժամկետները խախտելը.
3) (3-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
4) քվեարկության արդյունքներն աղավաղելը.
5) քվեաթերթիկներ թաքցնելը, քվեատուփերի մեջ նոր քվեաթերթիկներ ավելացնելը.
6) ընտրությունների արդյունքները դիտավորությամբ աղավաղելը.
7) քվեաթերթիկներ և ընտրական հանձնաժողովների կնիքներ կեղծելը.
8) քվեարկության և ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունները կեղծելը.
9) ոչ ծառայողական պարտականություններ կատարելիս տեղամասային կենտրոն զինված մտնելը.
10) զինծառայողներին շարային կարգով կամ զինված քվեարկության տանելը կամ պարտադրելը.
11) քվեարկության օրն ընտրական հանձնաժողովների բնականոն գործունեությունը դիտավորությամբ խոչընդոտելը.
12) քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը.
13) ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը.
14) ընտրական հանձնաժողովի անդամի, դիտորդի, վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, նախաձեռնող խմբի անդամի հանդեպ բռնի գործողություններ կատարելը կամ վիրավորանք հասցնելը.
15) ընտրական գործառնություններին խոչընդոտելը.
16) քվեատուփ հափշտակելը.
17) ընտրական հանձնաժողովների անդամների կամ պետական ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների կողմից ընտրությունների բնականոն ընթացքը խոչընդոտելը.
18) ընտրողների ազատ կամքի արտահայտությանը բռնանալը.
19) քվեարկության գաղտնիությունը խախտելը.
20) քվեարկությանը նախորդող 7 օրվա ընթացքում թեկնածուների վարկանիշի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները հրապարակելը.
21) հատուկ տեղերում փակցված պաստառները պոկելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը.
22) թեկնածուների կամ կուսակցությունների վերաբերյալ կեղծ, զրպարտչական լուրեր տարածելը.
23) ինքնուրույն քվեարկել չկարողացող անձին խաբելը.
24) նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց և կազմակերպությունների կողմից նախընտրական քարոզչություն կատարելը և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը.
25) նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը խոչընդոտելը.
26) անանուն տպագիր քարոզչական նյութեր տարածելը.
27) թեկնածուների և կուսակցությունների կողմից նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ սահմանված կարգով հայտարարագիր չներկայացնելը.
28) ընտրական հանձնաժողովների կնիքները չվերադարձնելը.
29) պետական լրատվամիջոցների կողմից թեկնածուների միջև հավասար պայմաններ չապահովելը.
30) վստահված անձին, դիտորդին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հանձնաժողովի նախագահի կողմից ընտրական քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին ծանոթանալուն խոչընդոտելը, հանձնաժողովի որոշումների պատճենները չտալը կամ դրանցից քաղվածքներ կատարել չթույլատրելը.
31) ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանը չլրացնելը կամ ոչ պատշաճ լրացնելը:
(139-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն)
Գ Լ ՈՒ Խ 32
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 140. | Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 2-օրյա ժամկետում, լիազոր մարմինը կենտրոնական ընտրական հանձնաժողովին է տրամադրում Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը` ըստ ընտրատարածքների և ընտրատարածքում ընդգրկված համայնքների:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 10-օրյա ժամկետում, ընտրատարածքների սահմանները փոփոխության կարող են ենթարկվել, եթե ընտրողների ազգային գրանցամատյանի տվյալների հիման վրա գործող բաժանման համար չեն պահպանվել սույն օրենսգրքի 171 հոդվածի 4-րդ կետի պահանջները:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դատական ծառայող անդամի տվյալները Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ է ներկայացվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 7 օրվա ընթացքում` մինչև ժամը 18.00-ն, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների տվյալները` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի նշանակումից հետո` 10 օրվա ընթացքում` մինչև ժամը 18.00-ն:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատական ծառայողների մասնագիտական դասընթացները կազմակերպվում և անցկացվում են մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցկացվում են ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների` ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ:
6. Սույն օրենքը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար գործում է այն համայնքների դեպքում, որտեղ ընտրությունները նշանակվել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
(140-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)
Հոդված 141. | Եզրափակիչ դրույթներ |
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`
1) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ընդունված 1995 թվականի ապրիլի 4-ին.
2) «Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ընդունված 1996 թվականի մայիսի 30-ին.
3) «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ընդունված 1996 թվականի հունիսի 10-ին:ուղղ
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|