Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-393-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (21.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 11.11.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.10.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
08.11.2024
Дата вступления в силу
21.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ րենսգիրք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-63-րդ կետերով.

«61) բաժանորդային տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի միջոցով հաղորդակցվողների հեռախոսահամարները, հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, համացանցն օգտագործողի կամ բաժանորդի նույնականացման տվյալները, հաղորդակցման ընթացքում օգտագործվող սարքավորումների նույնականացման համարը, հեռախոսահամարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին, համացանցային հեռախոսազանգն ստացողի անհատականացման տվյալները.

62) փոխանցվող տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` բաժանորդի և օգտագործողի մուտքային և ելքային զանգերը (հաղորդագրությունները), հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալները, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ համացանցային հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերը, համացանցին միանալու և համացանցից դուրս գալու վայրը, ժամանակը, տևողությունը, տեղաշարժը, համացանցային հասցեն, ներառյալ ինտերնետ պրոտոկոլի (IP) հասցեն պարզելու համար անհրաժեշտ տվյալները.

63) բովանդակային տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` հեռախոսային խոսակցության, տեքստային, պատկերային, ձայնային, տեսաձայնային և այլ հաղորդագրության բովանդակությունը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ հաղորդակցության բովանդակությունը:»։

 

Հոդված 2. 209-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով․

«7) սույն օրենսգրքի 232-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված տվյալներ պարունակող տեղեկատվության պահանջը։»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 232-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հսկող դատախազի կողմից հաստատված քննիչի որոշմամբ կարող են պահանջվել նաև բաժանորդային տվյալները։»․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․

«3.1. Բացառապես դատարանի որոշմամբ կարող են պահանջվել փոխանցվող տվյալները։».

3) 4-րդ մասի «Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված» բառերը փոխարինել «Հեռախոսային հաղորդակցությունն սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` բաժանորդի և օգտագործողի մուտքային և ելքային զանգերը (հաղորդագրությունները), հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ համացանցային հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերը կարող են պահանջվել, եթե համապատասխան տվյալները վերաբերում են՝

1) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.

2) մեղադրյալին.

3) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ մեղադրյալը պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է հաղորդակցվել նրա հետ.

4) այն իրավաբանական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 234-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Եթե բնակարանի խուզարկության արդյունքով հայտնաբերվել են էլեկտրոնային սարքեր կամ կրիչներ, որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ գործողության կատարումը թույլատրելու մասին որոշմամբ կամ ողջամտորեն չէր ակնկալվում, ապա դրանցում պարունակվող թվային տվյալների որոնումը կարող է կատարվել միայն թվային խուզարկություն կատարելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարելու և միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին դատարանի որոշմամբ։»։

 

Հոդված 5. Օրենսգրքի 236-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Եթե դատարանի որոշմամբ հաստատվել է, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ վարույթի համար նշանակություն ունեցող տվյալներ կարող են պահեստավորված լինել համակարգչային մեկ այլ համակարգում, որ այդ տվյալների նկատմամբ հասանելիություն հնարավոր է ձեռք բերել սկզբնական համակարգչային համակարգից, և որ հապաղումը կարող է հանգեցնել վարույթի համար նշանակություն ունեցող տվյալների կորստի կամ ոչնչացման, ապա թվային խուզարկությունը կարող է տարածվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող համակարգչային այդ համակարգի վրա։»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2․ Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման ենթակա են բովանդակային տվյալները։»։

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. նոյեմբերի 8

Երևան

ՀՕ-393-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան