Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-351-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (24.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.10.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
02.10.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
21.10.2024
Дата вступления в силу
24.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 77-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետում և 78-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «մանկուց հաշմանդամ ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «հաշմանդամ է դարձել» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հոկտեմբերի 21

Երևան

ՀՕ-351-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան