ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հուլիսի 12-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի 19-րդ հոդվածի 6.1-ին մասը «նախկին ծառայողներ» բառերից հետո լրացնել «և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձինք» բառերով:
Հոդված 2. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածը գործում է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։
3. Սույն օրենքով սահմանված կարգով պետական լիազոր մարմնում պաշտոնի նշանակելիս Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը հաշվի են առնվում:
4. Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձինք պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով ծառայության կարող են ընդունվել և պաշտոնի նշանակվել մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-302-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2024 թվական: