ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հուլիսի 12-ին
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7․1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետը «իրականացնելու» բառից հետո լրացնել «ինժեներական» բառով։
Հոդված 2. Օրենքի 11․1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության ՇՄԶ համապատասխան հավաստագիր և գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող մասնագետների գրանցամատյանում (այսուհետ՝ հավաստագրված մասնագետ), բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնց որակավորման պահանջները սահմանվում են «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով։»:
Հոդված 3․ Օրենքի 11․5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Պատասխանատու մասնագետ է հանդիսանում լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտին տրամադրված լիցենզիային կից համապատասխան ներդիրում ընդգրկված անձը, որն ունի ՇՄԶ հավաստագիր և գրանցված է մասնագետների գրանցամատյանում, բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնք կարող են հանդիսանալ պատասխանատու մասնագետ բացառապես «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով սահմանված՝ գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական ունենալու պարագայում։»:
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի «բ» ենթակետը «գեոդեզիա» բառից առաջ լրացնել «ինժեներական» բառով։
Հոդված 5․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հուլիսի 24 Երևան ՀՕ-314-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|