Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-290-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.06.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
04.07.2024
Дата вступления в силу
01.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.9-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «պահպանության,» բառից հետո լրացնել «ապրանքների՝ ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական փորձաքննության, օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննության իրականացման և եզրակացության տրամադրման,» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ապրանքների՝ ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական փորձաքննության, օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննության իրականացման և եզրակացության տրամադրման, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված անձանցից պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1) մաքսային մարմնի կողմից ապրանքների ժամանակավոր պահպանության յուրաքանչյուր օրվա համար (բացառությամբ սույն մասի 2-րդ կետի)՝

 

ա․ մինչև 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 1․5-ապատիկի չափով

բ․ 3-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի եռապատիկի չափով

գ․ 10-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի վեցապատիկի չափով

դ․ 25-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 12-ապատիկի չափով

ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 25-ապատիկի չափով

2) մաքսային մարմինների կողմից հետևյալ յուրաքանչյուր ապրանքի ժամանակավոր պահպանության համար` սկսած ժամանակավոր պահպանության 4-րդ օրվանից՝ օրական՝

 

 

ա. ԱՏԳ ԱԱ 8429 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

բ․ ԱՏԳ ԱԱ 8701 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

գ․ ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար

բազային տուրքի յոթնապատիկի չափով

դ․ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար

բազային տուրքի հնգապատիկի չափով

ե. ԱՏԳ ԱԱ 8704 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար

բազային տուրքի

10-ապատիկի չափով

զ․ ԱՏԳ ԱԱ 8705 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար

բազային տուրքի

10-ապատիկի չափով

է. ԱՏԳ ԱԱ 8709 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

ը. ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար

բազային տուրքի հնգապատիկի չափով

թ. ԱՏԳ ԱԱ 8716 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

3) մեկ տարանցման հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար՝ անկախ քաշից, բացառությամբ սույն մասի 4-րդ, 14-րդ և 15-րդ կետերի

 

բազային տուրքի 10-ապատիկի չափով

4) ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին մեկ տարանցման հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար՝ անկախ քաշից

 

բազային տուրքի հնգապատիկի չափով

5) մեկ ապրանքային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար, բացառությամբ սույն մասի 14-րդ և 15-րդ կետերի՝

 

 

ա․ մինչև 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի հնգապատիկի չափով

բ․ 3-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

գ․ 10-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով

դ․ 25-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

6) մեկ ուղևորային մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար՝

 

 

ա․ մինչև 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի եռապատիկի չափով

բ․ 3-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

գ․ 10-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

դ․ 25-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 5000-ապատիկի չափով

7) Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցների համար ներկայացվող՝ մեկ տրանսպորտային հայտարարագրով հայտարարագրվող կամ որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր օգտագործվող` միջազգային պայմանագրերով նախատեսված փոխադրողի փաստաթղթերով տրանսպորտային միջոցների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար՝ անկախ քաշից

 

բազային տուրքի 10-ապատիկի չափով

8) մաքսային մարմինների կողմից մեկ նախնական որոշման ընդունման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

9) մաքսային մարմինների կողմից մաքսային ուղեկցման համար՝ մեկ տրանսպորտային միջոցի կամ ուղեկցվող այլ միավորի համար՝ անկախ քաշից

բազային տուրքի 25-ապատիկի չափով

10) տեղորոշող սարքերով մեկ տրանսպորտային միջոցի երթուղու դիտարկման համար՝ անկախ քաշից

բազային տուրքի հնգապատիկի չափով

11) խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով մեկ ամսվա ընթացքում միևնույն պայմանագրի հիման վրա միևնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողության համար

 

բազային տուրքի 500-ապատիկի չափով

12) մաքսային մարմնի կողմից «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման տրամադրման համար

 

բազային տուրքի 30-ապատիկի չափով

13) մաքսային մարմինների կողմից ապրանքների՝ ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական փորձաքննության, ինչպես նաև օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննության իրականացման և եզրակացության տրամադրման համար`

 

 

ա․ մեկ օբյեկտի համար իրավաբանական անձանց դիմումով

բազային տուրքի 20-ապատիկի չափով

բ․ մեկ օբյեկտի համար ֆիզիկական անձանց դիմումով

բազային տուրքի 15-ապատիկի չափով

14) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն արտահանելու դեպքում արտահանվող ապրանքների համար միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված՝ մինչև մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար

 

բազային տուրքի 10-ապատիկի չափով

15) սույն մասի 14-րդ կետով սահմանված՝ արտահանվող ապրանքների համար միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված` մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի մաքսային հսկողության համար

բազային տուրքի չափով».

3) 3-րդ մասի «1-ին մասի 5-րդ կետով» բառերը փոխարինել «1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված մեկ օբյեկտը ներառում է տարբեր ԱՏԳ ԱԱ ծածկագրեր ունեցող կամ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրով, սակայն տարբեր տեխնիկական բնութագրեր ունեցող առավելագույնը երեք ապրանքատեսակ, որոնց քանակը (պարկ, տուփ, հատ, փաթեթվածք և այլն), անկախ քաշից, չի կարող գերազանցել 30 միավորը։»:

 

Հոդված 2․ Օրենքի 28.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7) մեկ առաքողից մեկ ստացողին մեկ առաքման շրջանակներում Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ընդհանուր մաքսային արժեքը, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման դեպքում՝ ընդհանուր արժեքը մեկ միլիոն դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքները․»․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին մասով․

«1.1. Սույն օրենքի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պետական տուրքից ազատվում են այն անձինք, որոնք տարանցման գործառնությունների իրականացման համար ներկայացրել են նախնական տեղեկատվություն՝ տարանցման հայտարարագրի լրացման համար անհրաժեշտ կազմով։»։

 

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքը վճարվում է հետևյալ ժամկետներում․

1) 1-ին և 2-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև պահպանության ավարտը․

2) 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև տարանցման ավարտը կամ դադարեցումը.

3) 5-րդ, 6-րդ, 11-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև ապրանքների բացթողման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշման կայացումը.

4) 7-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է տրանսպորտային միջոցի բացթողումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան տրանսպորտային միջոցի դուրսբերումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից.

5) 8-րդ և 12-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև նախնական և դասակարգման որոշումների կայացման համար ներկայացված դիմումների՝ մաքսային մարմնի կողմից գրանցումը.

6) 9-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև մաքսային ուղեկցման մեկնարկը.

7) 10-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև փոխադրման ավարտը․

8) 13-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև մաքսային մարմինների կողմից փորձաքննության արդյունքների տրամադրումը։»։

 

Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրն ընդգրկող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հուլիսի 4

Երևան

ՀՕ-290-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական: