Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-297-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.06.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
04.07.2024
Дата вступления в силу
18.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Շահութահարկի վճարումից ազատվում են ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող շահութահարկ վճարողները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտների մասով։ Շահութահարկի վճարումից չեն ազատվում «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության տեսակների իրականացման արդյունքով ազատ տնտեսական գոտու տարածքում ստեղծված (մշակված) կամ զարգացված մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների վաճառքից կամ դրանց օգտագործման իրավունքով տրամադրումից ստացվող եկամուտները (այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի օբյեկտի արժեքի հավելաճը), մտավոր սեփականության իրավունքի օբյեկտներ պարունակող ապրանքների վաճառքից ստացվող եկամուտները և մտավոր սեփականության իրավունքի օբյեկտներից ստացվող ցանկացած այլ եկամուտներ։»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հուլիսի 4

Երևան

ՀՕ-297-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան