Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-255-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.06.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.05.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.06.2024
Дата вступления в силу
01.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝

1) 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«5.

Մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի իրականացման իրավունք

ԿՄ

 

-

-

-

-

 Հ

Վ

6.

Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի իրականացման իրավունք

ԿՄ  

 -

-

-

-

Հ

Վ». 

 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5․1-ին և 6.1-ին կետերով.

 

«5.1.

Մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացում

ԿՄ

 

-

-

-

-

 Հ

Վ

6.1.

Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացում

ԿՄ  

 -

-

-

-

Հ

Վ»: 

 Հոդված 2.

1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ և պահանջներ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի և արհեստավորի (կամ կրտսեր մասնագետի) որակավորման ծրագրի, մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի ու մասնագետի որակավորման ծրագրի իրականացման համար, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնց համար սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված են այլ ժամկետներ։

2. Սույն օրենքով առաջացող նոր պահանջներին ու պայմաններին պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերի համապատասխանությունը ապահովում է Կառավարությունը՝ վարչապետի սահմանած ժամանակացույցով։

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:

4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հունիսի 13

Երևան

ՀՕ-255-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան