ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
25 նոյեմբերի 1991 թ. Ն-0445-I
Օրինագծում փոփոխություններ են կատարվել
ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
02 դեկտեմբերի 1991 թ. Ն-0449-I
ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Անկախ պետականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համաձայն և հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը, բնակչության անվտանգությունն ու խաղաղ կյանքն ապահովելու նպատակով հանրապետությունում սահմանվում է զինապարտություն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու համար:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է պաշտպանել Հայաստանի շահերը, նպաստել նրա հզորության և հեղինակության ամրապնդմանը:
ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը կազմված է ժամկետային, պայմանագրային և պահեստային զինվորական ծառայություններից:
Ժամկետային և պահեստային զինվորական ծառայությունների կարգը սահմանվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
Պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(2-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 3.
Զորակոչիկների նախնական կցագրումը և հաշվառումը իրականացնում են շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատները:
(3-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85)
ՀՈԴՎԱԾ 4. Ժամկետային զինվորական ծառայության և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիները համարվում են զինծառայողներ, իսկ պահեստազորում գտնվողները` զինապարտներ:
(4-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 5.
Այլ պետությունների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության զորամասերում կարող են ծառայել նաև պայմանագրային հիմունքներով:
(5-րդ հոդվածը լրաց. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 6.
ՀՈԴՎԱԾ 7. Առաջին անգամ զինվորական ծառայության և առաջին անգամ վարժական հավաքների կանչված քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետական դրոշի և զորամասի մարտական դրոշի առջև տալիս են հավատարմության երդում:
Երդման տեքստը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:
Երդմնազանցությունը պատժվում է Հայաստանի Հանրապետության օրենքով:
(7-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 8.
Զինվորական կոչումների շնորհումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(8-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 9.
Զինված ուժերի անձնակազմի կուսակցական պատկանելությունն ու գործունեությունը կասեցվում է զինծառայության ամբողջ ընթացքում:
(9-րդ հոդվածը լրաց. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 10.
Գ Լ ՈՒ Խ 2
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 11.
20-ից մինչև 35 տարին լրացած կանայք կարող են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայության անցնել պայմանագրային հիմունքներով:
(11-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 12.
Հոդված 13.
ՀՈԴՎԱԾ 14. Ժամկետային զինվորական ծառայության սկիզբ է համարվում ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը:
(14-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 15.
Գ Լ ՈՒ Խ 3
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ
Հոդված 16.
Զորակոչի ենթակա քաղաքացիների թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(16-րդ հոդվածը լրաց. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 17.
Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարները պարտավոր են զորակոչիկներին ազատել աշխատանքից (ուսումից)` զորակոչի, վարժական հավաքների համար անհրաժեշտ ժամանակով:
Հոդված 18.
Հոդված 19.
Հոդված 20.
Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն` շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատի ներկայացմամբ:
Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի նախագահ է համարվում համապատասխանաբար շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարը:
Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովների վրա դրվում են հետևյալ պարտականությունները`
զորակոչիկների բժշկական քննության կազմակերպումը.
ժամկետային զինվորական ծառայության զորակոչի և ըստ զորատեսակների Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զորակոչիկներին զինվորական ծառայության ուղարկելու մասին որոշումների ընդունումը.
զորակոչից տարկետում տալը.
զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելը.
ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու դիմումների քննարկումը:
Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 21.
Հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա դրվում է նաև զորակոչվող քաղաքացիների և այլ անձանց բողոքների քննարկումը, ովքեր համաձայն չեն շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովների որոշումներին:
Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի որոշման կապակցությամբ զորակոչիկի կամ այլ անձանց բողոքը չի կասեցնում որոշման կատարումը:
Բողոքների կապակցությամբ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդունած որոշումները դրանց ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում կարող են գանգատարկվել ժողովրդական դատարան:
(21-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 22.
Բժշկական քննության արդյունքներին համապատասխան շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովը, զորակոչիկին տեղյակ պահելով, որոշում է ընդունում`
1) ժամկետային զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասին.
2) հիվանդության պատճառով ժամկետային զինվորական ծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի լինելու մասին` բուժման համար տալով մեկ տարուց ոչ ավելի տարկետում.
3) ժամկետային զինվորական ծառայությանը լիովին ոչ պիտանի լինելու մասին` զորակոչիկի մոտ այնպիսի հիվանդության կամ ֆիզիկական արատների պատճառով, որոնք խոչընդոտում են ժամկետային զինվորական ծառայություն կատարելուն:
Գ Լ ՈՒ Խ 4
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
ՀՈԴՎԱԾ 23. Ժամկետային զինվորական ծառայությունից ազատվում է այն զորակոչիկը, որը զորակոչային հանձնաժողովների կողմից ճանաչվել է ժամկետային զինվորական ծառայության համար ոչ պիտանի:
(23-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)
Գ Լ ՈՒ Խ 5
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՆԱԼԸ
ՀՈԴՎԱԾ 24. Ժամկետային զինվորական ծառայությունից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, որն իր խնամքի տակ ունի`
1) անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն իրենց հետ բնակվող աշխատունակ այլ զավակ.
անաշխատունակ ծնողներ են համարվում`
ա) 60 տարին լրացած հայրը և 55 տարին լրացած մայրը,
բ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը կամ մայրը.
2) առանց մոր մեծացող երեխա.
3) երկու և ավելի երեխա.
4) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.
5) մինչև 18 տարեկան երկու և ավելի երեխա ունեցող միայնակ մայր (հայր), եթե նա չունի իր հետ բնակվող աշխատունակ այլ զավակ.
6) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ մեկ և ավելի հարազատ եղբայր կամ քույր, եթե չկա նրանց հետ բնակվող այլ աշխատունակ անձ:
Սույն հոդվածով նախատեսված դեպքերում զորակոչիկին տարկետում տրվում է մինչև նրա 27 տարեկան դառնալը: Եթե նա մինչև 27 տարեկան դառնալը չի կորցնում տարկետում ստանալու իրավունքը, ապա խաղաղ ժամանակ այդ անձը ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից և գրանցվում է պահեստազորում:
(24-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)
ՀՈԴՎԱԾ 25. Ուսումը շարունակելու համար ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է`
1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցման ուսանողներին, ասպիրանտուրայի, օրդինատուրայի, ինտերնատուրայի և մագիստրատուրայի սովորողներին.
2) միջնակարգ հանրակրթական դպրոցների, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին` մինչև ուսման ավարտը, բայց ոչ ավելի, քանի 20 տարին լրանալը:
Այդ հաստատությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Բարձրագույն ուսումնական հաստատություններից, միջնակարգ հանրակրթական դպրոցներից, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններից հեռացված անձինք, ինչպես նաև սույն օրենքի 24 կամ 26 հոդվածներով չնախատեսված հիմքերով ուսման տարկետում ստացած անձինք կորցնում են կրթությունը շարունակելու համար ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքը:
(25-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 26.
Հիվանդության պատճառով զորակոչից տարկետում կարող է տրվել երեք տարվա ընթացքում, որից հետո առողջական վիճակի հետ կապված տարկետում ստացած քաղաքացիները կամ զորակոչվում են ծառայության, կամ ճանաչվում ոչ պիտանի զինվորական ծառայության համար և հանվում զինվորական հաշվառումից կամ գրանցվում պահեստազորում` պարբերաբար ենթարկվելով հետագա բժշկական քննության մինչև 27 տարեկան դառնալը: Այդ տարիքին չհասած անձինք, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում և որոնք բժշկական քննությամբ խաղաղ ժամանակ ժամկետային զինվորական ծառայության համար ճանաչվում են պիտանի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով կարող են զորակոչվել զինվորական ծառայության ընդհանուր հիմունքներով:
(26-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 27. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամներին և ժողովրդական դատավորներին իրենց լիազորությունների ողջ ժամկետում տրվում է զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունք:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի հատուկ անհրաժեշտության դեպքում որոշել այն քաղաքացիների կատեգորիաները, որոնց կարող է ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվել այլ հիմունքներով:
Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան հանգամանքների բերումով տարկետում ստանալու մասին սույն օրենքով չնախատեսված դեպքերում որոշումն ընդունվում է շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի կողմից և ենթակա է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի հաստատմանը:
(27-րդ հոդվածը լրաց., փոփ. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 28.
(28-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85)
Գ Լ ՈՒ Խ 6
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇԱՐՔԵՐԻՑ ԱՐՁԱԿՈՒՄԸ: ՊԱՀԵՍՏԱԶՈՐԸ
Հոդված 29.
Զինված ուժերի շարքերից արձակումը կատարում է զորամասի հրամանատարը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա:
Հոդված 30.
Այն զինծառայողները, որոնց ծառայության ժամանակաշրջանում ընտանեկան դրության փոփոխման հետևանքով սույն օրենքի 24 հոդվածին համապատասխան առաջացել է զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունք, զորացրվում և գրանցվում են որպես պահեստազորայիններ: Նման անձանց արձակելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(30-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 31.
(31-րդ հոդվածը լրաց. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 32.
Արտոնությունները և դրանցից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 33.
Ստուգարքների հանձնման ժամկետները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:
Հոդված 34.
(34-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 35.
Առաջին կարգի պահեստազորի թվին են պատկանում այն զինապարտները, որոնք ժամկետային զինվորական ծառայության մեջ են եղել մեկ տարուց ոչ պակաս, իսկ պատերազմի կամ մարտական գործողությունների մասնակիցները` անկախ ծառայության ժամկետից:
Երկրորդ կարգի պահեստազորի թվին են պատկանում այն զինապարտները, որոնք ժամկետային զինվորական ծառայության մեջ են եղել մեկ տարուց պակաս, ինչպես նաև այն զինապարտները, որոնք տարբեր պատճառներով չեն զորակոչվել ժամկետային զինվորական ծառայության:
Երկրորդ կարգի պահեստազորի զինապարտները մեկ տարուց ոչ պակաս ընդհանուր տևողությամբ վարժական հավաքներ անցնելուց հետո փոխադրվում են առաջին կարգի պահեստազորի շարքը:
Զինվորական հաշվառման մեջ գտնվող կանայք պատկանում են երկրորդ կարգի պահեստազորի թվին:
(35-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 36.
առաջին խումբ` մինչև 35 տարեկան,
երկրորդ խումբ` 35-ից մինչև 45 տարեկան,
երրորդ խումբ` 45-ից մինչև 50 տարեկան:
Հոդված 37.
Հոդված 38.
Հոդված 39.
Հոդված 40.
Հոդված 41.
Հոդված 42.
Հոդված 43.
Գ Լ ՈՒ Խ 7
ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 44.
Հոդված 45.
Ենթասպաները կարող են գտնվել զինվորական ծառայության մեջ մինչև 45 տարեկան դառնալը: Նրանց համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 տարով:
(45-րդ հոդվածը լրաց. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 46.
Գ Լ ՈՒ Խ 8
ՍՊԱՅԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 47. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի համար զինվորական ծառայություն կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն օրենքին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ժամկետային զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվում է մինչև հետևյալ սահմանային տարիքը.
ՍՊԱՅԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ |
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ | |||
ժամկետային զինվորական ծառայություն |
առաջին |
երկրորդ խմբի պահեստազոր |
երրորդ խմբի պահեստազոր | |
ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄ` ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏ, ԼԵՅՏԵՆԱՆՏ, ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ, ԿԱՊԻՏԱՆ | 43 | 45 | 50 | 55 |
ԱՎԱԳ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄ` ՄԱՅՈՐ, ՓՈԽԳՆԴԱՊԵՏ, ԳՆԴԱՊԵՏ | 45 50 |
50 55 |
55 - |
60 60 |
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄ` ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ | 55 60 |
60 - |
- - |
65 65 |
Զինվորական հաշվառման մեջ գտնվող սպա կանայք, իրենց մասնագիտությանը համապատասխան, անկախ զինվորական կոչումից հաշվեգրվում են երրորդ խմբի պահեստազորում:
(47-րդ հոդվածը խմբ. 30.03.92 ՀՕ-17)
Հոդված 48.
Սպաների ժամկետից շուտ արձակումը կատարվում է`
առողջական վիճակի կապակցությամբ` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա.
հաստիքների կրճատման կապակցությամբ.
ատեստավորման արդյունքներով ծառայությանը չհամապատասխանելու դեպքում.
ըստ սպայի հիմնավորված զեկուցագրի` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ.
Հայաստանի Հանրապետության սպայի բարձր կոչումն արատավորող արարքներ թույլ տալու դեպքում.
դատարանի կողմից դատապարտվելու դեպքում:
Հոդված 49.
ժամկետային զինվորական ծառայությունից արձակված և պահեստազորում հաշվեգրված սպաներից, գեներալներից.
բարձրագույն կամ միջնակարգ կրթություն ունեցող սերժանտներից և ենթասպաներից, որոնք կատարել են ժամկետային զինվորական ծառայություն և սահմանված ստուգարքները հանձնելուց հետո, արձակվելիս ստացել սպայական կոչում.
քաղաքացիական ուսումնական հաստատություններում զինվորական պատրաստություն ստացած անձանցից, որոնց սահմանված քննությունները հանձնելուց հետո շնորհվել է սպայական կոչում.
զինվորներից, սերժանտներից և ենթասպաներից, որոնց բարձրագույն և միջնակարգ մասնագիտական քաղաքացիական կրթության հիման վրա շնորհվել է սպայական կոչում:
Հոդված 50.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը իրավունք ունի անհրաժեշտության դեպքում մինչև մեկ ամսով երկարաձգել պահեստազորի սպաների վարժական հավաքների ժամկետները, ինչպես նաև քանակը` չգերազանցելով սույն հոդվածի առաջին մասում սահմանված ընդհանուր ժամկետները:
Հոդված 51.
1) պայմանագրային կարգով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության որոշմամբ.
2) զորակոչի միջոցով` մինչև 3 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող մասնագիտությունների գծով և քանակով:
Հոդված 52.
Գ Լ ՈՒ Խ 9
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 53.
Հոդված 54.
Հոդված 55.
Հոդված 56. Զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի կամ զինապարտի զոհվելու կամ մահվան դեպքում նրա ընտանիքի անդամները օգտվում են կենսաթոշակային ապահովության իրավունքից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 57.
Գ Լ ՈՒ Խ 10
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 58.
Հոդված 59.
(59-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)
Հոդված 60.
Հոդված 61.
Հոդված 62.
Հոդված 63.
Հոդված 64.
Հոդված 65.
Հոդված 66.
Հոդված 67.
Հոդված 68.
Ազատազրկման, պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտված զորակոչիկների և զինապարտների զինվորական գրքույկները և զորակոչային տեղամասերին կցագրվելու մասին վկայականները դատարանների կողմից ուղարկվում են նրանց բնակության վայրի զինվորական կոմիսարիատներ:
Գ Լ ՈՒ Խ 11
ԶՈՐԱՀԱՎԱՔ
Հոդված 69.
Զորահավաքի կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 70.
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.09.1998, ՀՕ-250 | 16.10.1998, ՀՕ-3 | |
03.04.1996, ՀՕ-44 | 27.05.1996, ՀՕ-3 | |
04.05.1995, ՀՕ-133 | 05.05.1995, ՀՕ-3 | |
27.10.1994, ՀՕ-119 | 29.10.1994, ՀՕ-3 | |
08.11.1993, ՀՕ-85 | 10.11.1993, ՀՕ-3 | |
30.03.1992, ՀՕ-17 | 12.04.1992, ՀՕ-3 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|