Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-210-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (17.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.04.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.05.2024
Дата вступления в силу
17.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 12-ին

 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20) անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթուղթ՝ անասնաբուժական սերտիֆիկատ, անասնաբուժական վկայական, անվտանգության սերտիֆիկատ, առողջության սերտիֆիկատ, որակի և անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատ, բուսասանիտարական հավաստագիր, համապատասխանության հայտարարագիր, պետական գրանցման վկայական․».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ և 23-րդ կետերով.

«22) վերահսկվող ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման թույլատվական փաստաթղթեր՝ անասնաբուժական սերտիֆիկատ, բուսասանիտարական հավաստագիր, անվտանգության սերտիֆիկատ, առողջության սերտիֆիկատ, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ, համապատասխանության տեղեկանք, բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ակտ, պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման եզրակացություն.

23) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիա` ազգային հավատարմագրում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռեֆերենսային գործառույթներ իրականացնելու համար լիազորված փորձարկման լաբորատորիա:».

3) 2-րդ մասի 9-րդ կետից հանել «բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի,» բառերը, իսկ նույն մասի 10-րդ կետի «բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի» բառերը փոխարինել «պեստիցիդների և ագրոքիմիկատների» բառերով։

 

Հոդված 2 Օրենքի 5.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Համապատասխան նախարարությունը՝

1) իրականացնում է կերային հավելումների գրանցումը, մերժումը, կասեցումը և դադարեցումը.

2) իրականացնում է կերային հավելումների ռեեստրի վարումը։»։

 

Հոդված 3. Օրենքի 5.2-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) 6-րդ կետը «թույլտվություն» բառից հետո լրացնել «, վերահսկվող ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման թույլատվական փաստաթղթեր» բառերով․

2) 32-րդ կետից հանել «բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի» բառերը.

3) 33-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «որին նշանակում է Կառավարությունը» բառերը փոխարինել «որին լիազորություններ տրվում, դրանք կասեցվում կամ դադարեցվում են Կառավարության սահմանած կարգով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաև նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքով սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում՝ պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացման (վաճառքի) կասեցում.».

2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Օրենքով սահմանված վտանգավոր համարվող, ինչպես նաև ըստ անհրաժեշտության լաբորատոր փորձաքննության արդյունքով վտանգավոր համարված սննդամթերքը շուկայից հետ է կանչվում և ոչնչացվում կամ օգտահանվում է Կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «կամ ստուգման ակտի ընդունումը» բառերը:

 

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մայիսի 3

Երևան

ՀՕ-210-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: