ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում, 3-րդ հոդվածի 1-ին մասում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով։
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետում «պարտապանի և (կամ) նրա գույքի» բառերը փոխարինել «պարտապան ֆիզիկական անձի (ներառյալ անհատ ձեռնարկատիրոջ), պարտապան իրավաբանական անձի իրավասու անձի, պարտապանի գույքի և (կամ) փաստաթղթերի» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-208-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|