ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 7-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու մարմնին՝ բժշկասոցիալական փորձաքննություն, վերափորձաքննություն և անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացնելու նպատակով․»։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 1 Երևան ՀՕ-49-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2024 թվական: