ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետը «վերաորակավորման» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրաստման» բառերով.
2) 1-ին մասի 5-րդ կետը «մեթոդական ուղեցույցներ» բառերից հետո լրացնել «(այդ թվում` զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով)» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրաստման կարգն ու պայմանները սահմանում են լիազոր մարմինը և զբոսաշրջության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ համատեղ հրամանով։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով մեթոդական ուղեցույցները հաստատում են լիազոր մարմինը և զբոսաշրջության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ համատեղ հրամանով։»։
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. հունվարի 12 Երևան ՀՕ-9-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2024 թվական: