ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, քաղաքացիություն չունեցող անձանցից և օտարերկրյա քաղաքացիներից ներքոհիշյալ փաստաթղթերը տալու և մատուցվող իրավաբանական ծառայությունների դիմաց գանձվում է պետական տուրք հետևյալ դրույքաչափերով.
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10%-ի չափով.
բ) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10%-ի չափով.
գ) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն հրավերի փաստաթղթեր տալու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10%-ի չափով.
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 5%-ի չափով.
ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման հասցեների մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տեղեկանք տալու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 5%-ի չափով:
Նշված վճարը չի գանձվում արդարադատության, իրավապահ, ֆինանսական և հարկային մարմինների պահանջով քաղաքացիներին տրվող տեղեկանքների համար.
զ) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում բնակվելու փաստաթուղթ տալու և հաշվառելու դիմաց` 30 ամերիկյան դոլար կամ այդ գումարին համարժեք ռուբլի.
է) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր մեկնելու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու փաստաթղթեր տալու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10%-ի չափով.
ը) օտարերկրյա պետություններում հինգ տարի ժամկետով վավերական լինելու մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականներում նշում կատարելու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.06.1996, ՀՕ-74 | 24.07.1996, Հ Ն-0754ա-1-ՀՕ-51 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|