Գլխավոր տեղեկություն
Номер
Հ Ն-0754ա-1-ՀՕ-51
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (-24.07.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1993/1-2(1029-1030) հոդ. 3, հունվար 1993
Принят
Գերագույն խորհուրդ
Дата принятия
16.01.1993
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.01.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.07.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, քաղաքացիություն չունեցող անձանցից և օտարերկրյա քաղաքացիներից ներքոհիշյալ փաստաթղթերը տալու և մատուցվող իրավաբանական ծառայությունների դիմաց գանձվում է պետական տուրք հետևյալ դրույքաչափերով.

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10%-ի չափով.

բ) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10%-ի չափով.

գ) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն հրավերի փաստաթղթեր տալու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10%-ի չափով.

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 5%-ի չափով.

ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման հասցեների մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տեղեկանք տալու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 5%-ի չափով:

Նշված վճարը չի գանձվում արդարադատության, իրավապահ, ֆինանսական և հարկային մարմինների պահանջով քաղաքացիներին տրվող տեղեկանքների համար.

զ) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում բնակվելու փաստաթուղթ տալու և հաշվառելու դիմաց` 30 ամերիկյան դոլար կամ այդ գումարին համարժեք ռուբլի.

է) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր մեկնելու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու փաստաթղթեր տալու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10%-ի չափով.

ը) օտարերկրյա պետություններում հինգ տարի ժամկետով վավերական լինելու մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականներում նշում կատարելու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 16 հունվարի 1993 թ.
Հ Ն-0754ա-1-ՀՕ-51