Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-380-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (08.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.12.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.11.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
06.12.2023
Дата вступления в силу
08.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 22-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում «կամ քաղաքացիություն չունեցող անձը» բառերը փոխարինել «, քաղաքացիություն չունեցող անձը կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը «Հայաստանի փրկարար ծառայության» բառերից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության» բառերով.

2) 3-րդ կետը «կատարողը» բառից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի քրեակատարողական ծառայողը և դատական ակտերի հարկադիր կատարողը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) սույն մասի 1-4-րդ կետերում նշված՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերած աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ Կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «է», 2-րդ կետի «ե», 3-րդ կետի «ը» ենթակետերում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «Կառավարության կողմից» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը «այդ թվում՝» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժը, ինչպես նաև» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ մասով.

«9.2. Փախստականի կարգավիճակ ունեցող անձի՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 7. Օրենքի 47-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Շտեմարանը ձևավորվում է նաև փախստականի կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնից ստացված՝ Կառավարության սահմանած տվյալներից:».

2) 3-րդ մասը «կառավարման» բառից հետո լրացնել «և» բառով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հոդված 9. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. դեկտեմբերի 6

Երևան

ՀՕ-380-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան