ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 22-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.5-րդ մասով.
«6.5. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.2-րդ կամ 35.1-ին հոդվածով սահմանված անձը քաղաքաշինության բնագավառում իր անվամբ գրանցված լիցենզիաները ճանաչելու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
1) դիմում.
2) համապատասխան լիցենզիայի ներդիրում ընդգրկված պատասխանատու մասնագետի դիպլոմի պատկերամուտով անցկացված տարբերակը, նախկինում կատարված աշխատանքներում ներգրավվածության վերաբերյալ քաղվածք, ինչպես նաև կարող են ներկայացվել պատասխանատու մասնագետի մասնագիտական ստաժը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր:»:
Հոդված 2. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված անձի՝ քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների ճանաչումից հետո տրվում է նոր լիցենզիա՝ համապատասխան պատասխանատու մասնագետի ներդիրով, որի գործողության ժամկետը սահմանվում է 2024 թվականի սեպտեմբերի 17-ը ներառյալ:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված լիցենզիաների համար տարեկան պետական տուրքի գծով լրացուցիչ պարտավորություն չի առաջանում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 6 Երևան ՀՕ-376-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: