Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-348-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.13-2023.11.26 Պաշտոնական հրապարակման օրը 21.11.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
25.10.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.11.2023
Дата вступления в силу
01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 63-66-րդ կետերով.

 

«63. փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման

քննություն ընդունելու համար

բազային տուրքի

15-ապատիկի չափով

 

64․ փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման

վկայական տալու համար

բազային տուրքի

5-ապատիկի չափով

 

65․ «C», «D», «CE», «DE», «C1E» և «D1E» կարգ ունեցող վարորդների

մասնագիտական որակավորման քննություն ընդունելու համար

բազային տուրքի

15-ապատիկի չափով

 

66․ «C», «D», «CE», «DE», «C1E» և «D1E» կարգ ունեցող վարորդների

մասնագիտական որակավորման վկայական տալու համար

բազային տուրքի

5-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ և 19-րդ կետերով.

 

«18) փոխադրումների մենեջերների մասնագիտական

վերապատրաստման ծառայության մատուցման

համար՝ տարեկան

 

բազային տուրքի

100-ապատիկի չափով

  

19) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային

տրանսպորտով միջպետական փոխադրումներ կատարող

վարորդների մասնագիտական վերապատրաստման

ծառայության մատուցման համար՝ տարեկան

բազային տուրքի

100-ապատիկի չափով»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. նոյեմբերի 20

Երևան

ՀՕ-348-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2023 թվական: