Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-350-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.11.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.11.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.11.2023
Дата вступления в силу
09.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 14-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.32-րդ հոդվածով.

 

«Հոդված 169.32․ Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվությունները սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը

 

1. Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվությունները ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից նյութական պահուստի պահպանման և սպասարկման ոլորտի լիազոր մարմին սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը կազմակերպությունների համար՝

առաջացնում է նախազգուշացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ հինգ օրվա ընթացքում, հաշվետվությունները չներկայացնելը՝

առաջացնում է տուգանք՝

1) կազմակերպությունների (բացառությամբ ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված, կազմակերպությունների կողմից կուտակման և պահպանման ենթակա ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով.

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանք՝

1) կազմակերպությունների (բացառությամբ ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված, կազմակերպությունների կողմից կուտակման և պահպանման ենթակա ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ապրանքների արժեքի 20 տոկոսի չափով.

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 213.2-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) «նախազգուշացում:» բառը փոխարինել «տուգանք՝» բառով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.

«1) կազմակերպությունների (բացառությամբ ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած, ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված չկուտակված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 30 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելը՝ 100 տոկոսի չափով.

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների համար՝ չկուտակված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ 30 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելը՝ չկուտակված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով։».

2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 15 օրվա ընթացքում, զորահավաքային կամ ռազմավարական պաշարների պահուստի պակասորդ կամ ինքնակամ օգտագործված ապրանքները նյութական պահուստում չվերականգնելը՝

առաջացնում է տուգանք՝

1) կազմակերպությունների (բացառությամբ ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված, ռազմավարական պաշարների պակասորդ կամ ինքնակամ օգտագործված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 30 օրվա ընթացքում չվերականգնելը՝ 100 տոկոսի չափով.

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների համար՝ չվերականգնված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ 30 օրվա ընթացքում չվերականգնելը՝ չվերականգնված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով։».

4) 9-րդ մասը «պահուստում» բառից հետո լրացնել «կամ ռազմավարական պաշարների պահուստում» բառերով.

5) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 15 օրվա ընթացքում, զորահավաքային պահուստում կամ ռազմավարական պաշարների պահուստում հաստատված անվանացանկին, տեխնիկական պայմաններին և սահմանված որակական հատկանիշներին համապատասխանող ապրանքներ չամբարելը, ինչպես նաև պահպանման սահմանված ժամկետը լրացած ապրանքները չփոխարինելը՝

առաջացնում են տուգանք՝

1) կազմակերպությունների (բացառությամբ դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ամբարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ այն ապրանքների ձեռքբերման արժեքի 10 տոկոսի չափով, որոնց մասով թույլ են տրվել այդ խախտումները, իսկ 30 օրվա ընթացքում չամբարելը կամ ապրանքները չփոխարինելը՝ 100 տոկոսի չափով.

2) դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ամբարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների համար՝ չամբարված կամ չփոխարինված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ 30 օրվա ընթացքում չամբարելը կամ չփոխարինելը՝ չամբարված կամ չփոխարինված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով։».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Սույն հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ կամ 10-րդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սույն հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ կամ 10-րդ մասերում նշված ապրանքների արժեքի 300 տոկոսի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը «169.8-րդ հոդվածներով,» բառերից հետո լրացնել «169.32-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի կամ բժշկական արտադրատեսակի մասով), 2-րդ մասի 2-րդ կետով և 3-րդ մասի 2-րդ կետով,» բառերով։

 

Հոդված 4. Օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասը «46-րդ մասով (32-րդ մասով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելու մասով),» բառերից հետո լրացնել «169.32-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող սննդամթերքի և դրա արտադրության համար անհրաժեշտ հումքի մասով), 2-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող սննդամթերքի և դրա արտադրության համար անհրաժեշտ հումքի մասով) և 3-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող սննդամթերքի և դրա արտադրության համար անհրաժեշտ հումքի մասով),» բառերով։

 

Հոդված 5. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասում «46-րդ մասերով (բացառությամբ 32-րդ մասով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելու դեպքի),» բառերից հետո լրացնել «169.32-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով), 2-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով) և 3-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով),» բառերով։

 

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները դեղերի մասով կկիրառվեն ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից ներկայացվող ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը Կառավարության կողմից հաստատվելուց հետո:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. նոյեմբերի 28

Երևան

ՀՕ-350-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 նոյեմբերի 2023 թվական: