ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ մասով.
«14. Սույն հոդվածի 13-րդ մասին համապատասխան՝ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով: Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը և 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը «ապահովագրական ընկերությունները,» բառերից հետո լրացնել «ապահովագրական գործակալները, ապահովագրական բրոկերները,» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) գյուղատնտեսական արտադրանքի և Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռքբերման մասով Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:»:
Հոդված 4. Օրենսգրքի 343-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) չափագրման արդյունքում ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) մնացորդի պակասորդ և (կամ) ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու փաստ հայտնաբերելու դեպքում.»:
Հոդված 5. Օրենսգրքի 346-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «մնացորդի պակասորդը,» բառերից հետո լրացնել «ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը,» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված առանձին ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում՝ միջին) վերաբերյալ հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների և հաշվարկային փաստաթղթերում կամ հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների կամ հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոններում (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոններում) կամ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերում արտացոլված տվյալների կամ հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների և հարկային մարմին ներկայացված (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) տեղեկությունների անհամապատասխանությունները.».
3) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) Օրենսգրքով սահմանված կարգով ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերումը և (կամ) իրացումը չփաստաթղթավորելու ռիսկերին վերաբերող՝ հարկային մարմնի վերլուծության արդյունքները:».
4) 2-րդ մասի 2-րդ կետում՝
ա. «հարկային տարվա որևէ ամսում իրացման շրջանառության» բառերը փոխարինել «հարկային տարվա որևէ ժամանակահատվածում իրացման շրջանառության կամ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների)» բառերով,
բ. «100» թիվը փոխարինել «24» թվով,
գ. «փաստացի պակասորդը» բառերից հետո լրացնել «և (կամ) ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը» բառերով.
5) 3-րդ մասի՝
ա. «հարկային տարվա որևէ ամսում իրացման շրջանառության» բառերը փոխարինել «հարկային տարվա որևէ ժամանակահատվածում իրացման շրջանառության կամ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների)» բառերով,
բ. «100» թիվը փոխարինել «24» թվով.
6) 10-րդ մասի 4-րդ կետի՝
ա. «ա» ենթակետի «արձանագրությունները.» բառը փոխարինել «արձանագրությունները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվապահական հաշվառման տվյալները, իսկ հաշվապահական հաշվառման տվյալների բացակայության դեպքում՝ Օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնին տրամադրված կամ հարկային մարմնի կողմից ստացված տվյալները կամ հարկային մարմնի տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա հաշվարկված՝ հարկ վճարողների ապրանքային մնացորդների վերաբերյալ տվյալները,» բառերով,
բ. «բ» ենթակետի «միակողմանի գնման ակտերը» բառերը փոխարինել «հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերը» բառերով.
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-13-րդ մասերով.
«11. Ապրանքների մատակարարման և (կամ) պահպանման վայրերում ապրանքների մնացորդի պակասորդ (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) հայտնաբերելու նպատակով սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով չափագրումը (ներառյալ՝ գույքագրմամբ ապրանքների փաստացի մնացորդի (քանակագումարային) արձանագրումը, ապրանքների փաստաթղթային մնացորդի (քանակագումարային) որոշումը, պակասորդի մեծության որոշումը) կատարվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի ընտրած ապրանքների գծով: Պակասորդ հայտնաբերելու նպատակով ընտրված ապրանքների գծով չափագրում իրականացնելիս ապրանքների ընտրությունը կատարվում է ԱՏԳ ԱԱ առնվազն առաջին 4 նիշի մակարդակով: Հարկային մարմնի պաշտոնատար անձը սույն մասով սահմանված կարգով չափագրումը պարտավոր է իրականացնել ընտրված ԱՏԳ ԱԱ առաջին 4 նիշում ներառվող բոլոր ապրանքների գծով: Ընտրված ապրանքների գծով պակասորդի մեծությունը որոշվում է ըստ յուրաքանչյուր ապրանքի՝ ընդունելով ԱՏԳ ԱԱ առաջին 4 նիշին համապատասխանող ապրանքների տեսակավորման արդյունքում տարբեր տեսակների ապրանքային պակասորդների և ավելցուկների տարբերությունները: Սույն մասով սահմանված ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը կիրառվում է նաև համալիր հարկային ստուգումների ընթացքում:
12. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված՝ ընտրված ապրանքների ցանկը ուսումնասիրության հանձնարարագրի հետ ներկայացվում է հարկ վճարողին՝ ծանոթացման: Ուսումնասիրության ընթացքում հարկային մարմնի պաշտոնատար անձինք ցանկում չնշված ապրանքների մասով չափագրում իրականացնելու իրավունք չունեն:
13. Չափագրման ընթացքում ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրությունն իրականացվում է սույն հոդվածին համապատասխան: Ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանման նկատմամբ սույն հոդվածին համապատասխան իրականացվող ուսումնասիրության կարգը կիրառվում է նաև համալիր հարկային ստուգումների ընթացքում:»:
Հոդված 6. Օրենսգրքի 385-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «թղթային կամ» բառերը:
Հոդված 7. Օրենսգրքի 406-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ԱԱՀ վճարողից» բառերը փոխարինել «հարկ վճարողից» բառերով.
2) 2-րդ մասի՝
ա. 1-ին կետի «մինչև չափագրումը որևէ ամսում» բառերը փոխարինել «մինչև չափագրումն ընկած որևէ ժամանակահատվածում» բառերով,
բ. 2-րդ կետի «մինչև չափագրումը որևէ ամսում,» բառերը փոխարինել «մինչև չափագրումն ընկած որևէ ժամանակահատվածում, Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների) և (կամ)» բառերով,
գ. 1-ին և 2-րդ կետերի «100» թիվը փոխարինել «24» թվով:
Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 406.1-ին հոդվածով.
«Հոդված 406.1. |
Ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելը |
1. Շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների, արտարժույթի, գյուղատնտեսական արտադրանքի և Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր հարկային ստուգման կամ չափագրման ընթացքում արձանագրվելու դեպքում շրջանառության հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ այդ ապրանքների ձեռքբերման գնի (արժեքի) 20 տոկոսի չափով: Սույն մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ ապրանքների ձեռքբերման գնի (արժեքի) 50 տոկոսի չափով:
2. Սույն հոդվածով սահմանված տուգանքը ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների, արտարժույթի, գյուղատնտեսական արտադրանքի և Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու մասով եկամտային հարկի հաշվարկման (այդ թվում՝ նաև որպես հարկային գործակալ) առումով հանդիսանում է վերջնական հարկային պարտավորություն:
3. Սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառության իմաստով՝ ապրանքի ձեռքբերման գնի (արժեքի) որոշման անհնարինության դեպքում ապրանքի ձեռքբերման գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված՝ նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Օրենսգրքով սահմանված անուղղակի եղանակներով որոշված գինը:»:
Հոդված 9. Օրենսգրքի 407-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «հայտնաբերման դեպքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքի,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սույն հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետին համապատասխան՝ անշարժ գույքը վարձակալության հանձնելը ձեռնարկատիրական գործունեություն համարվելու դեպքում վարձատուից գանձվում է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը: Սույն մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը:».
3) 7-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Սույն մասի կիրառության իմաստով՝ անշարժ գույքը վարձակալության հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքներն ստացել են պետական գրանցում, կամ հարկ վճարողն Օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից հաշվարկել է եկամտային հարկը, կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ այդ իրավունքի փաստացի ծագման օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն: Սույն կետով սահմանված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման հայտարարության ձևը և ներկայացման կարգը սահմանում է հարկային մարմինը:
Առանց անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման՝ վարձակալությունից ստացվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկելը կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը չի կարող հանդիսանալ վարձակալության հանձնված գույքի նկատմամբ որևէ իրավունքի ճանաչման կամ վարձակալության գործարքը վավեր համարելու (ճանաչելու) հիմք:»:
Հոդված 10.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
2. Սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքի 3-րդ և 8-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
4. Հարկային տարվա որևէ ամսում իրացման շրջանառության կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի (առանց ակցիզային հարկի) 100 միլիոն դրամի շեմը չգերազանցած՝ շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների մնացորդի փաստացի պակասորդը պարզելու նպատակով սույն օրենքին համապատասխան չափագրումն իրականացվում է 2025 թվականի հունվարի 1-ից:
5. Այն հարկ վճարողները, որոնք, 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի, չեն հաշվառել ապրանքների մնացորդները, պարտավոր են 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի հաշվառել ապրանքների մնացորդները, եթե 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ հարկային տարում Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների) կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան (առանց ակցիզային հարկի) գերազանցում է 24 միլիոն դրամի շեմը:
6. Այն հարկ վճարողները, որոնք, 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի և (կամ) սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն, ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի, չեն հաշվառել ապրանքների մնացորդները, սակայն հետագայում որևէ ամսաթվի դրությամբ հարկային տարվա որևէ ժամանակահատվածում հարկ վճարողի (այդ թվում՝ նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված))՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) արժեքը (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների) կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան (առանց ակցիզային հարկի) գերազանցում է 24 միլիոն դրամի շեմը, պարտավոր են գերազանցելու հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի հաշվառել ապրանքների մնացորդները:
7. Սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցը շրջանառության հարկ վճարողների նկատմամբ կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ձեռք բերված ապրանքների նկատմամբ:
8. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը Կառավարությունը սահմանում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
9. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը հարկային մարմինը սահմանում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
10. Այն քաղաքացիները, որոնք սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ներկայացրել պետական գրանցման, պարտավոր են մինչև սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելու օրը ներառող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ը անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման կամ հարկային մարմին ներկայացնել անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հայտարարություն:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. նոյեմբերի 20 Երևան ՀՕ-340-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2023 թվական: