Գլխավոր տեղեկություն
Номер
N 2436-Ն
Տիպ
Հրաման Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.12.15/29(381) Հոդ.393
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
17.11.2010
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
17.11.2010
Дата вступления в силу
25.12.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 12410454

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

17 նոյեմբերի 2010 թ.

 N 2436-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ (ԱՆՎԱՆԱՏԵՐԵՐԻ) ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ութերորդ մասի 8-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից տեղեկությունները հարկային մարմնին տրամադրելու կարգը և բովանդակությունը»` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 նոյեմբերի 2010 թ.

 թիվ 297-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ (ԱՆՎԱՆԱՏԵՐԵՐԻ) ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ութերորդ մասի 8-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից տեղեկությունները հարկային մարմնին տրամադրելու կարգը և բովանդակությունը»` համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2010 թ. նոյեմբերի 15
ք. Երևան

 

Հավելված

 

 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2010 թ. նոյեմբերի 9-ի թիվ 297-Ն որոշմամբ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2010 թվականի

նոյեմբերի 17-ի թիվ 2436-Ն հրամանով

   

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

_________________ Ա. Ջավադյան

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

_________________ Գ. Խաչատրյան

 ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ (ԱՆՎԱՆԱՏԵՐԵՐԻ) ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն կարգը կարգավորում է կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ` Հարկային մարմին) տրամադրելու կարգը և բովանդակությունը:

2. Կենտրոնական դեպոզիտարիան և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք մինչև 2011 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում այն բաժնետիրական ընկերությունների ցանկերը, որոնց բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարումն իրականացվել է իրենց կողմից 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ` նշելով այդ ընկերությունների լրիվ անվանումները, պետական գրանցման վկայականի համարները կամ պետական գրանցման համարները, ինչպես նաև հարկ վճարողների հաշվառման համարները (Կենտրոնական դեպոզիտարիայում և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց մոտ առկայության դեպքում):

(2-րդ կետը լրաց. 19.07.17 թիվ 232-Ն)

3. Կենտրոնական դեպոզիտարիան և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք 2011 թվականի հունվարի 1-ից հետո յուրաքանչյուր եռամսյակի համար Հարկային մարմին են ներկայացնում սույն կարգի 2-րդ կետում նշված ցանկում ներառված տեղեկությունների փոփոխությունների վերաբերյալ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը: Եթե փոփոխություններ տեղի չեն ունենում սույն կարգի 2-րդ կետում նշված ցանկում, ապա Կենտրոնական դեպոզիտարիան և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք սույն կետում նշված ժամկետում այդ մասին նույնպես հայտնում են Հարկային մարմնին:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը մինչև 2011 թվականի փետրվարի 1-ը Հարկային մարմին ներկայացնում է 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող կազմակերպությունների ցանկը` նշելով դրանց լրիվ անվանումները, հարկ վճարողների հաշվառման համարները:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2011 թվականի հունվարի 1-ից հետո յուրաքանչյուր եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնում է սույն կարգի 4-րդ կետում նշված ցանկում ներառված տեղեկությունների փոփոխությունների վերաբերյալ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը: Եթե փոփոխություններ տեղի չեն ունենում սույն կարգի 4-րդ կետում նշված ցանկում, ապա Կենտրոնական բանկը սույն կետում նշված ժամկետում այդ մասին նույնպես հայտնում է Հարկային մարմնին:

6. Սույն կարգով նախատեսված տեղեկությունները կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից Հարկային մարմնին ներկայացվում են MS Excell ֆայլի տեսքով: Տեղեկությունների ներկայացման էլեկտրոնային հասցեն, ֆայլի էլեկտրոնային տեսքը և դրա լրացման ուղեցույցը Կենտրոնական դեպոզիտարիան և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց տրամադրում է Հարկային մարմինը:

(հավելվածը լրաց. 19.07.17 թիվ 232-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.07.2017, թիվ 232-Ն 25.08.2017, N 2436-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան