ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հուլիսի 13-ին
««ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (ՎՎԲ/KfW) ՏԵՂԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅՏԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎՈՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վավերացնել 2022 թվականի դեկտեմբերի 13-ին և 2023 թվականի փետրվարի 15-ին հայտագրերի փոխանակման ձևով կնքված՝ ««Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն» (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» համաձայնագիրը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. օգոստոսի 3 Երևան ՀՕ-272-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2023 թվական: