ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի առաջին նախադասությունը «ծառայություն» բառից հետո լրացնել «կամ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն» բառերով.
2) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած և մինչև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու օրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց գրավոր հրաժարված կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի կամ բուժման կարիք ունեցող ճանաչված կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 24-րդ հոդվածներով սահմանված տարկետման պայմաններ ունեցող իգական սեռի քաղաքացիները.»:
Հոդված 2. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-240-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: