ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունիսի 14-ին
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «և կամավորների» բառերը:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «իր աշխատանքներում» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով» բառերով.
2) 2-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը.
3) 3-8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «(հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ), ինչպես նաև այն կամավորների (հաշվետու տարվա ընթացքում) թիվը, որոնց աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը» բառերը փոխարինել «և կամավորների թիվը` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հուլիսի 10 Երևան ՀՕ-208-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|