ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունիսի 14-ին
«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բարեգործության մասին» 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-424-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. | Կամավորը |
1. Կամավորը սույն օրենքով սահմանված բարեգործությանը մասնակցում և բարեգործություն ստացողների օգտին կամավոր աշխատանքներ կատարում է օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից հանել «և կամավորների կատարած աշխատանքի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «կամավորների գործունեության հետ կապված ծախսերը» բառերը փոխարինել «բարեգործական ծրագրերի շրջանակներում կամավոր աշխատանքների հետ կապված՝ օրենքով սահմանված կարգով կատարվող ծախսերը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. «և կամավորի» բառերը հանել,
բ. 2-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ և 5-րդ մասերը հանել.
3) 6-րդ մասից հանել «և կամավորների կատարած աշխատանքի» բառերը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հուլիսի 10 Երևան ՀՕ-207-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|