ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունիսի 14-ին
«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» 2015 թվականի մայիսի 18-ի ՀՕ-49-Ն օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասը «աշխատանքային» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հուլիսի 10 Երևան ՀՕ-205-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական: