Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-153-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 30.05.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.05.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.05.2023
Дата вступления в силу
09.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մայիսի 3-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածում՝

 

1) 12-րդ բաժնի 12.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«12.4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն.

 

1. փորձաքննության գործընթացի իրականացման համար՝

 

ա) նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի տեսակների փաստաթղթերի փորձաքննության համար՝

բազային տուրքի 1000-ապատիկի չափով, բացառությամբ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման կամ հանքանյութի վերամշակման, որի համար՝ բազային տուրքի 500-ապատիկի չափով

բ) նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի տեսակների փաստաթղթերի փորձաքննության համար՝

բազային տուրքի 300-ապատիկի չափով

2. հայտի ուսումնասիրության համար՝

բազային տուրքի 15-ապատիկի չափով».

 

2) 12-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.6-րդ կետով.

 

«12.6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ

ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության

մշակման լիցենզիայի տրամադրման համար՝

բազային տուրքի

30-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մայիսի 29

Երևան

ՀՕ-153-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան