ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական սուրհանդակային կապի մասին» 2009 թվականի մայիսի 19-ի ՀՕ-134-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունից, 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերից հանել «և ծառայողական» բառերը։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. մարտի 24 Երևան ՀՕ-83-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական: