Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-104-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (06.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
01.03.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.03.2023
Дата вступления в силу
06.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 7-րդ մասում «խախտումներ» բառը փոխարինել «դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առերևույթ հիմքեր» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «արդարադատության ակադեմիայի ռեկտորը,» բառերը հանել, իսկ «երեք իրավաբան-գիտնական,» բառերը փոխարինել «չորս իրավաբան-գիտնական,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Հանձնաժողովների անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել գլխավոր դատախազի հրամանով հանձնաժողովի նիստերից երկու և ավելի անգամ անընդմեջ անհարգելի պատճառով բացակայելու դեպքում: Հանձնաժողովների անդամի լիազորությունները դադարում են այն դեպքում, երբ վերջինս ներկայացնում է համապատասխան դիմում կամ ազատվում է դատախազի պաշտոնից կամ զբաղեցնում է դատախազի այնպիսի պաշտոն, որի պարագայում խախտվում են սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջները: Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարման փաստն արձանագրվում է գլխավոր դատախազի հրամանով:»:

 

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատախազը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և իր լիազորությունների շրջանակներում բողոքարկում է այն դատական ակտերը, որոնք, իր կարծիքով, հիմնավորված չեն կամ անօրինական են:»:

 

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`».

2) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերի առկայությունը պարզելու նպատակով դատախազն իրավունք ունի՝».

3) ամբողջ տեքստը «պետություն» բառի համապատասխան հոլովաձևերից հետո լրացնել «(համայնք)» բառի համապատասխան հոլովաձևերով։

 

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Վերադաս դատախազն անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծել դատախազների խումբ՝ դատախազության լիազորությունների իրականացումը հանձնարարելով մի քանի դատախազների, և նշանակել դատախազների խմբի ղեկավար: Դատախազների խմբի ղեկավարը կոնկրետ գործով դատախազական լիազորություններն իրականացնելիս հանդիսանում է վերադաս դատախազ դատախազների խմբի անդամների նկատմամբ: Դատախազների խմբի ղեկավարի և անդամի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:».

2) 7-րդ մասի 5-րդ կետի «նմանատիպ այլ դեպքերում։» բառերը փոխարինել «նմանատիպ այլ դեպքերում կամ» բառերով.

3) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով.

«6) ստորադաս դատախազի աշխատանքային ծանրաբեռնվածության դեպքում՝ վերջինիս գրավոր համաձայնությամբ կամ

7) ստորադաս դատախազի դատախազության այլ ստորաբաժանում փոխադրվելու դեպքում:»:

 

Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «22-ից» բառը.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-ին հոդվածով.

 

«Հոդված 33.1. Դատախազ նշանակվելու համար թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձին ներկայացվող պահանջները

 

1. Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող բաց մրցույթին կարող է մասնակցել 22-ից մինչև 63 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին՝

1) որը Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.

2) որը տիրապետում է հայերենին.

3) որի նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները:

2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար մրցույթին կարող է մասնակցել առնվազն երկու տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձը։»:

 

Հոդված 8. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետի «դադարեցվել է» բառերից հետո «, կամ քրեական հետապնդում չի իրականացվել» բառերը հանել.

2) 8-րդ կետի «զրկվել է» բառերը փոխարինել «զրկված է» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը «հայտարարվում է նոր մրցույթ» բառերից հետո լրացնել «, եթե այդ ժամկետում գլխավոր դատախազը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով գլխավոր դատախազի տեղակալ չի նշանակում» բառերով։

 

Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 37. Դատախազությունում պաշտոնների դասակարգումը

 

1. Դատախազությունում պաշտոնները դասակարգվում են հետևյալ աստիճանակարգությամբ.

1) գլխավոր դատախազ.

2) գլխավոր դատախազի տեղակալ.

3) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, Երևան քաղաքի դատախազ, զինվորական դատախազի տեղակալ.

4) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, Երևան քաղաքի դատախազի տեղակալ, Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազ, մարզի դատախազ, կայազորի զինվորական դատախազ, գլխավոր դատախազության ավագ դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար.

5) գլխավոր դատախազության դատախազ, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ավագ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների տեղակալներ, մարզերի դատախազների տեղակալներ, կայազորների զինվորական դատախազների տեղակալներ.

6) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներ, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ.

7) Երևան քաղաքի դատախազության դատախազներ, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման դատախազներ.

8) Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազներ:»:

 

Հոդված 11. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) ամբողջ տեքստի «դատախազության առաջխաղացման ցուցակ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակ» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակներն են`

1) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.

2) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.

3) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.

4) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.

5) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ:».

3) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով դատախազին սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դատախազների ծառայողական առաջխաղացման որևէ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիր: Որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիրն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, համապատասխան դատախազից պահանջում և ստանում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, այն ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին: Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ դատախազների առաջխաղացման որևէ ցուցակում դատախազն ընդգրկվում է իր անմիջական վերադասի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա՝ գլխավոր դատախազի հրամանով: Զեկուցագրի ներկայացումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ դատախազների առաջխաղացման որևէ ցուցակում ընդգրկվելուն հավակնող դատախազը գլխավոր դատախազություն է ներկայացնում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ, որը մեկօրյա ժամկետում ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ մասերով.

«5.1. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն մեկ տարի աշխատած և կարգապահական տույժ չունեցող անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երկու տարի դատախազ աշխատած անձը:

5.2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն վեց ամիս աշխատած և կարգապահական տույժ չունեցող անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի դատախազ աշխատած անձը:»:

 

Հոդված 12. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «4-5-րդ» բառերը փոխարինել «4-7-րդ» բառերով, իսկ «2-րդ և 3-րդ» բառերը՝ «2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ» բառերով.

2) 3-րդ մասի «6-րդ կետով» բառերը փոխարինել «8-րդ կետով» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում «անձն իր պաշտոնն ստանձնում է» բառերը փոխարինել «անձը» բառով, իսկ «տրված հետևյալ երդմամբ» բառերը՝ «տալիս է հետևյալ երդումը» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի «երկրորդ դասի խորհրդականի» բառերը փոխարինել «առաջին դասի խորհրդականի» բառերով.

2) 6-րդ մասը «դասային աստիճանն է» բառերից հետո լրացնել «, իսկ ստորին սահմանը՝ երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը:»:

 

Հոդված 15. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում «6-րդ» բառը փոխարինել «6.1-ին» բառով:

 

Հոդված 16. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածում նշված եզրույթների մեկնաբանման և կիրառման համար վերաբերելի են այնքանով, որքանով (mutatis mutandis) «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի կարգավորումները:»:

 

Հոդված 17. Օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դատախազի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել դատախազի պաշտոն զբաղեցնելուց, հերթական կամ արտահերթ ատեստավորումից առնվազն վեց ամիս հետո:»:

 

Հոդված 18. Օրենքի 57-րդ հոդվածում՝

1) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գլխավոր դատախազի որոշմամբ կարգապահական խախտում կատարած դատախազը կարող է ազատվել կարգապահական տույժից, եթե կարգապահական խախտումը կատարել է առաջին անգամ, զղջացել է դրա համար, և կարգապահական խախտման հետևանքներ առկա չեն:».

2) 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 19. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դատախազը կարող է փոխադրվել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ավելի բարձր աստիճանակարգություն ունեցող պաշտոնի գլխավոր դատախազի հրամանով՝ սույն օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 20. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «դադարեցնելը» բառից հետո «կամ քրեական հետապնդում չիրականացնելը» բառերը հանել:

 

Հոդված 21. Օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի «դադարեցնելը» բառից հետո «կամ քրեական հետապնդում չիրականացնելը» բառերը հանել:

 

Հոդված 22. Օրենքում «պետական շահեր» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «պետական (համայնքային) շահեր» բառերով:

 

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատախազների դասային աստիճանները համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կարգավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ նման համապատասխանեցման արդյունքով դատախազին արդեն իսկ շնորհված դասային աստիճանը ենթակա կլինի իջեցման:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մարտի 24

Երևան

ՀՕ-104-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական: