Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-44-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (03.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.03.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
01.03.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.03.2023
Дата вступления в силу
03.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) «ժե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժե) դոպինգ՝ Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված հակադոպինգային կանոնների մեկ կամ մի քանի խախտումներ.».

2) «ժզ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժզ) հակադոպինգային գործունեություն՝ հակադոպինգային կրթություն և տեղեկատվություն, մարզիկների մրցումային և արտամրցումային դոպինգի ստուգում, սպորտում արգելված նյութերի և մեթոդների օգտագործման կանխարգելում և հակադոպինգային կանոնակարգերի մշակում և այլ գործունեություն, ինչպես սահմանված են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով և միջազգային չափորոշիչներով.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժթ» կետով.

«ժթ) Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային գործունեություն իրականացնելու համար:»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի «ժ.7» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ.7) ապահովում է Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպության մասնագիտական անկախությունը և նպաստում դրա համապատասխանությանը «Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ-ի) հաստատած միջազգային կոնվենցիային, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին և միջազգային չափորոշիչներին.»:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «ՀԱՕԿ-ը, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն, աջակցություն է ցուցաբերում Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանը սպորտում դոպինգի կանխարգելմանը և դրա դեմ պայքարին, ինչպես նաև պատասխանատու է սպորտում խտրականության և բռնության ցանկացած ձևի արտահայտման հակազդեցության համար` օլիմպիական խարտիայի և միջազգային չափորոշիչներին համապատասխան:»:

 

Հոդված 4. Оրենքի 13-րդ հոդվածի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«գ) աջակցություն են ցուցաբերում Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանը՝ իրականացնելու Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով և միջազգային չափորոշիչներով ստանձնած իր պարտավորությունները:»:

 

Հոդված 5. Օրենքի 18.6-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «դ) հիվանդությունների, վնասվածքների դեպքում ստանալու բժշկական օգնություն և սպասարկում բժշկական կազմակերպություններում, շարունակական (դիսպանսերային) հսկողության ծառայություն իրականացնող հաստատություններում՝ հնարավորության դեպքում բժշկական անձնակազմին մշտապես տեղեկացնելով արգելված նյութեր և արգելված մեթոդներ չօգտագործելու պարտավորության մասին, իսկ պարտադիր բուժում նշանակվելու դեպքում օգտվելու թերապևտիկ օգտագործման թույլտվություն ստանալու՝ Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված իրավունքից.».

2) 3-րդ մասի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) տեղեկացված լինել և հետևել արգելված նյութերի և մեթոդների օգտագործման պահանջներին և հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն.»:

 

Հոդված 6. Օրենքի 18.7-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պարտավոր են հետևել հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն:»:

 

Հոդված 7. Օրենքի 18.9-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Հավաքական թիմի բժիշկները պարտավոր են հետևել հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն:»։

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մարտի 23

Երևան

ՀՕ-44-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան