Ոչ պաշտոնական թարգմանություն
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ՆՈՐ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱՐ ՓԱՐԻԶԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՓԱՐԻԶ, 1990
Ստորև շարադրվում են 1990 թվականի նոյեմբերի 21-ին Փարիզում ստորագրված Նոր Եվրոպայի համար Փարիզի հռչակագրի բովանդակած որոշ դրույթների վերաբերող ընթացակարգերն ու կազմակերպական պայմանները:
ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Ա. Խորհուրդ
1. Մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարներից բաղկացած խորհուրդը ԵԱՀԽ-ի գործընթացի շրջանակներում քաղաքական կանոնավոր խորհրդակցությունների անցկացման կենտրոնական համաժողովն է:
2. Խորհուրդը
. քննարկելու է Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցությանն առնչվող հարցերը ընդունելու է համապատասխան որոշումներ.
. նախապատրաստելու է մասնակից երկրների պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպումները և կատարելու է այդ հանդիպումներում նախանշված որոշ խնդիրներ և դրանցում ընդունված որոշումները:
3. Խորհուրդն իր նիստերը վարելու է կանոնավոր կերպով, առնվազն տարեկան մեկ անգամ:
4. Մասնակից պետությունները կարող են պայմանավորվել Խորհրդի լրացուցիչ նիստեր անցկացնելու մասին:
5. Խորհրդի յուրաքանչյուր նիստի ընթացքում նախագահելու է ընդունող երկրի ներկայացուցիչը:
6. Խորհրդի նիստերի օրակարգը, ներառյալ հաջորդ նիստի անցկացման վայրի (հերթագայության հիման վրա) ու ժամանակի վերաբերյալ առաջարկությունները, նախապատրաստելու է Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեն:
Բ. Ավագ պաշտոնատար անձանց կոմիտե
1. Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեն նախապատրաստելու է Խորհրդի նիստերը, կատարելու է նրա որոշումները, ընթացիկ խնդիրների ամփոփում է կատարելու և քննարկելու է ԵԱՀԽ-ի ապագա աշխատանքի հարցերը, այդ թվում նրա հարաբերությունները մյուս միջազգային համաժողովների հետ:
2. Խորհրդի նիստերի օրակարգը նախապատրաստելու համար կոմիտեն որոշելու է քննարկման դրվելիք հարցերը մասնակից պետությունների ներկայացրած առաջարկությունների հիման վրա: Կոմիտեն օրակարգի վերջնական նախագիծը կազմելու է Խորհրդի նիստից քիչ առաջ:
3. Յուրաքանչյուր մասնակից պետություն կապի կետ է ստեղծելու, որն օգտագործվելու է կոմիտեի աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները քարտուղարություն հանձնելու նպատակով` ժողովման տարածման համար, ինչպես նաև քարտուղարության և յուրաքանչյուր մասնակից պետության փոխադարձ կապին օժանդակելու նպատակով:
4. Կոմիտեի յուրաքանչյուր նիստին նախագահելու է այն պետության ներկայացուցիչը, որի արտաքին գործերի նախարարը եղել է Խորհրդի նախորդ նիստի նախագահը: Նիստերը հրավիրվելու են Կոմիտեի նախագահի կողմից մասնակից պետությունների հետ խորհրդակցելուց հետո:
Կոմիտեի նիստերն անցկացվելու են քարտուղարության գտնվելու վայրում, դրանց տողությունը չպետք է անցնի երկու օրից, եթե այլ պայմանավորվածություն չկայացվի: Կոմիտեի նիստերը, որոնք անմիջականորեն նախորդում են Խորհրդի նիստին, գումարվելու են Խորհրդի նիստերի անցկացման վայրում:
5. Գործնական նկատառումներով Կոմիտեի առաջին նիստը կայանալու է Վիեննայում, 1991 թվականի հունվարի 28-29-ը, ուր նախագահելու է Հարավսլավիայի ներկայացուցիչը:
Գ. Արտակարգ իրավիճակներում օգտագործվող մեխանիզմ
Խորհուրդը կքննարկի արտակարգ իրավիճակներում Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի նիստերի գումարման մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը:
Դ. Հանդիպումներ հետագա քայլերի շրջանակներում
Հետագա քայլերի շրջանակներում մասնակից պետությունների հանդիպումներն անցկացվելու են, որպես կանոն, երկու տարին մեկ: Դրանց տողությունը երեք ամսից չի անցնի, եթե այլ պայմանավորվածություն չկայացվի:
Ե. ԵԱՀԽ-ի Քարտուղարությունը
1. Քարտուղարությունը
. ապահովելու է Խորհրդի Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի նիստերի վարչական սպասարկումը.
. վարելու է ԵԱՀԽ-ի փաստաթղթերի արխիվը և տարածելու է փաստաթղթեր` մասնակից պետությունների խնդրանքով.
. ԵԱՀԽ-ի վերաբերյալ հասարակայնության համար բաց տեղեկատվություն է տրամադրելու առանձին անձանց, ոչ կառավարական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ոչ մասնակից պետությունների.
. անհրաժեշտության դեպքում օգնություն է տրամադրելու ԵԱՀԽ-ի գերաստիճան հանդիպումների գործադիր քարտուղարներին` ԵԱՀԽ-ի հետագա ձեռնարկումների միջնստաշրջանային հանդիպումների շրջանակներում:
2. Քարտուղարությունը կատարելու է նա այլ խնդիրներ, որոնք նրանք կհանձնարարվեն Խորհրդի կամ Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի կողմից:
3. Վերը թվարկված խնդիրների կատարման նպատակով Քարտուղարության կազմի մեջ մտնելու են հետյալ աշխատակիցները.
. տնօրենը, որը Խորհրդի առջև պատասխանատվություն է կրում Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի միջոցով.
. երեք աշխատակից, որոնք պատասխանատու են լինելու նիստերի կազմակերպման (ներառյալ ընթացակարգային հարցերը և անվտանգության հարցերը), փաստաթղթերի և տեղեկատվության, ֆինանսական ու վարչական հարցերի համար: Ի լրումն այդ գործառույթների` տնօրենը կարող է նրանց վրա այլ պարտականություններ դնել Քարտուղարության առջև կանգնած խնդիրների կատարման շրջանակներում.
. տնօրենի կողմից վարձվող վարչական տեխնիկական անձնակազմը:
Զ. Հակամարտությունների կանխման կենտրոն (ՀԿԿ)
1. Հակամարտությունների կանխման կենտրոնը (ՀԿԿ) Խորհրդին օժանդակելու է հակամարտությունների ծագման վտանգը նվազեցնելու գործում: Կենտրոնի գործառույթներն ու կառուցվածքը շարադրված են ստոր:
2. Կենտրոնի գործունեության սկզբնական փուլում նրա դերը հանգելու է վստահության անվտանգության միջոցառումների նպաստմանը, ինչպիսիք են`
. ոչ սովորական ռազմական գործունեության առնչությամբ խորհրդակցելու և համագործակցելու մեխանիզմը.
. ռազմական տեղեկատվության ամենամյա փոխանակումը.
. կապի ցանցը.
. կատարման գնահատման ամենամյա խորհրդակցությունները.
. ռազմական բնույթի վտանգավոր միջադեպերի առնչությամբ համագործակցությունը:
3. Կենտրոնը կարող է ստանձնել այլ գործառույթների կատարում, վերը թվարկված անելիքները վնաս չեն հասցնի վեճերում հաշտեցման արարողություններին վերաբերող ինչ-ինչ լրացուցիչ խնդիրների, ինչպես նա վեճերի կարգավորմանը վերաբերող ավելի լայն խնդիրներին, որոնք կարող են ապագայում նրան հանձնարարվել արտաքին գործերի նախարարների խորհրդի կողմից:
Խորհրդակցական կոմիտե
4. Խորհրդակցական կոմիտեն, որը կազմված է մասնակից բոլոր պետությունների ներկայացուցիչներից, պատասխանատվություն է կրելու Խորհրդի առջև: Որպես կանոն, այդ ներկայացուցիչները լինելու են հետագա քայլերի շրջանակներում Հելսինկիի հանդիպման ժամանակ վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների շուրջն անցկացվող բանակցությունների պատվիրակությունների ղեկավարները:
Խորհրդակցական կոմիտեն
. անցկացնելու է մասնակից պետությունների հանդիպումներ, որոնք կարող են հրավիրվել ոչ սովորական ռազմական գործունեությանը վերաբերող մեխանիզմի շրջանակներում.
. ամենամյա խորհրդակցություններ անցկացնել իրականացման գործընթացի գնահատման շուրջ.
. նախապատրաստել սեմինարներ ռազմական դոկտրինաների շուրջ այլ սեմինարներ, որոնց անցկացման մասին կարող են պայմանավորվել մասնակից պետությունները.
. վերահսկել Կենտրոնի քարտուղարության աշխատանքը.
. վստահության ու անվտանգության ամրապնդման համաձայնեցված միջոցառումների շրջանակներում փոխանակման առարկա հանդիսացող տեղեկատվության քննարկման ու պարզաբանման համար ժողովատեղի լինել անհրաժեշտության դեպքում.
. ընդհանուր պատասխանատվություն կրել կապի ցանցի համար` Հակամարտությունների կանխման կենտրոնի մանդատի շրջանակներում:
5. Խորհրդակցական կոմիտեն իր աշխատանքը կառուցելու է ԵԱՀԽ-ի ընթացակարգերին համապատասխան: Նա ինքն է որոշելու իր աշխատանքային ծրագիրը կարող է լրացուցիչ նիստեր անցկացնելու որոշումներ ընդունել: Ոչ սովորական ռազմական գործունեությանը վերաբերող ընթացակարգերին համապատասխան, մեկ կամ մի քանի մասնակից պետությունների խնդրանքով հրավիրվող մասնակից պետությունների հանդիպումները կկազմակերպվեն հակամարտությունների կանխման կենտրոնի քարտուղարության տնօրենի կողմից: Մինչև տնօրենին նշանակելը այդ գործառույթները կկատարի վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումներին նվիրված բանակցությունների գործադիր քարտուղարը:
Քարտուղարություն
6. Քարտուղարությունը կատարելու է Խորհրդակցական կոմիտեի կողմից իրեն հանձնարարված խնդիրները, որի առջև նա պատասխանատվություն է կրելու: Մասնավորապես, նա ստեղծելու և պահպանելու է տվյալների բանկ, որը բաց կլինի մասնակից բոլոր պետությունների կողմից օգտագործման համար ժողովված կլինի ռազմական տեղեկատվության հիման վրա, որը ենթակա է փոխանակման` վստահության ու անվտանգության ամրապնդման համաձայնեցված միջոցառումների շրջանակներում, ինչպես նաև այդ հիմքի վրա տարեգիրք է լույս ընծայելու:
7. Քարտուղարության կազմի մեջ մտնելու են հետյալ աշխատակիցները.
. տնօրենը.
. երկու աշխատակից, որոնք պատասխանատու են նիստերի կազմակերպման (ներառյալ ընթացակարգային անվտանգության հարցերը), կապի, փաստաթղթերի տեղեկատվության, ֆինանսական ու վարչական հարցերի համար.
. տնօրենի կողմից վարձվող վարչական ու տեխնիկական անձնակազմը:
* * *
8. Հակամարտությունների կանխման կենտրոնի Խորհրդակցական կոմիտեի առաջին նիստը հրավիրվելու է 1990 թվականի դեկտեմբերի 3-ին, նիստին նախագահելու է Հարավսլավիան:
Է. Ազատ ընտրությունների բյուրո
1. Ազատ ընտրությունների բյուրոյի գործառույթները հանգելու են մասնակից պետությունների շփումներին և ընտրությունների տեղեկատվության փոխանակմանը օժանդակելուն: Այդպիսով Բյուրոն կնպաստի ԵԱՀԽ-ի Մարդկային չափանիշի խորհրդաժողովի Կոպենհագենի խորհրդակցության փաստաթղթի 6, 7 և 8 կետերի կատարմանը (համապատասխան դրույթները պարունակում է 1 հավելվածը):
2. Այդ նպատակով Բյուրոն
. տեղեկություններ է ժողովելու, այդ թվում` մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից տրամադրվող տեղեկություններ, մասնակից պետություններում նախատեսված ազգային ընտրությունների անցկացման ժամանակի, ընթացակարգի և պաշտոնական արդյունքների մասին, ինչպես նաև ընտրությունների դիտորդների խմբերի հաղորդումները, և համապատասխան խնդրանքի դեպքում դրանք տրամադրելու է կառավարություններին, խորհրդարաններին և շահագրգիռ մասնավոր կազմակերպություններին.
. օժանդակելու է կառավարությունների, խորհրդարանների կամ ընտրությունների դիտարկմանը մասնակցել ցանկացող մասնավոր կազմակերպությունների և այն պետությունների իրավասու մարմինների շփումներին, որոնցում տեղի են ունենալու ընտրությունները.
. մասնակից պետությունների խնդրանքով կազմակերպելու է սեմինարներ այլ հանդիպումներ` առնչված ընտրությունների ընթացակարգին ու ժողովրդավարական հաստատություններին, դրանց անցկացման վայր հանդիսանալ:
3. Բյուրոն ուշադրության է առնելու այդ բնագավառի մյուս հիմնարկների գործունեությունը և համագործակցելու է նրանց հետ:
4. Բյուրոն կատարելու է նաև Խորհրդի կողմից իրեն հանձնարարված այլ խնդիրներ:
5. Բյուրոյի կազմի մեջ կմտնեն հետյալ աշխատակիցները.
. տնօրենը, որը Խորհրդի առջև պատասխանատվություն է կրելու Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի միջոցով.
. մեկ աշխատակից.
. տնօրենի կողմից վարձվող վարչական և տեխնիկական անձնակազմը:
Ը. ԵԱՀԽ-ի հաստատություններին վերաբերող արարողակարգերն ու պայմանները
Կոմպլեկտավորման պայմանները
1. Յուրաքանչյուր հաստատության տնօրեն է լինելու բարձրաստիճան աշխատակից, որը գործուղվել է իր կառավարության կողմից և Խորհրդի կողմից նշանակվել եռամյա ժամկետով, որը ենթակա չէ երկարաձգման` հերթագայության հիման վրա:
2. Այն դեպքում, երբ տնօրենը չի կարող այլս կատարել իր գործառույթները, Խորհրդի նախագահը, մասնակից պետությունների հետ խորհրդակցելուց հետո, նշանակում է ժամանակավոր տնօրեն մինչև Խորհրդի հաջորդ նիստը:
3. Աշխատակիցները գործուղվելու են իրենց կառավարությունների կողմից: Նրանց լիազորությունների ժամկետը սովորաբար կազմելու է երկու տարի: Տնօրենի և աշխատակցին գործուղած մասնակից պետության միջև կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել նրա լիազորությունների ժամկետը մեկ տարով երկարաձգելու մասին:
4. Աշխատակիցները նշանակվելու են հերթագայության համակարգի հիման վրա` ֆրանսերենի այբբենական կարգով: Այն հարցը, թե որ պետությունից է սկսվում հերթագայությունը, որոշվելու է վիճակահանությամբ, հաստատության յուրաքանչյուր պաշտոնի վերաբերմամբ: Թափուր պաշտոնները մասնակից պետություններին կառաջնորդվեն այդ կարգին համապատասխան այնքան ժամանակ, մինչև որ այդ պաշտոնը չզբաղեցվի:
5. Ոչ մի մասնակից պետություն իր քաղաքացիները չի ունենա ԵԱՀԽ-ի հաստատություններում մեկից ավելի պաշտոնում, որը զբաղեցվում է գործուղման հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ մի այլ մասնակից պետություն չի ցանկանա իր քաղաքացուն գործուղել թափուր տեղի համար:
6. Յուրաքանչյուր աշխատակցի թեկնածությունը համապատասխան մասնակից պետության կողմից կառաջադրվի տնօրենի հետ խորհրդակցելուց հետո, որն այնուհետ կատարելու է նշանակումը:
7. Հաստատության տնօրենը վարչական տեխնիկական անձնակազմին վարձելու է պայմանագրերի հիման վրա: Անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն ապահովելու բանավոր գրավոր թարգմանությունը:
8. Յուրաքանչյուր հաստատության աշխատակարգը սահմանելու է նրա տնօրենը:
9. Աշխատակիցները գործուղող պետության կողմից հավատարմագրվելու են ընդունող երկրում, որտեղ նրանք լրիվ դիվանագիտական կարգավիճակ կունենան:
Ծախսերը
10. Ծախսերը
. գործուղվող աշխատակիցների համար կրելու է գործուղող երկիրը.
. ԵԱՀԽ-ի հաստատությունների ստեղծման ծախսերը բաշխվելու են ԵԱՀԽ-ի ընթացակարգերին համապատասխան.
. օպերատիվ գործունեության ծախսերը, ներառյալ նշանակված աշխատակիցների պաշտոնական ուղևորությունների հետ կապված ճանապարհածախսերը, բաշխվելու են ԵԱՀԽ-ի ընթացակարգերին համապատասխան.
. հաստատության շենքերը պահելու և անվտանգության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, այդ թվում հաստատության գտնվելու վայրերում հանդիպումներ անցկացնելու ծախսերը կրելու է ընդունող երկիրը:
* * *
11. Ընդունող երկրները պարտավորվում են հաստատություններին հնարավորություն ընձեռել իրենց գործունեությունն իրականացնելու լրիվ ծավալով ստանձնել պայմանագրային ու ֆինանսական պարտավորություններ, ինչպես նաև համապատասխան դիվանագիտական կարգավիճակ տալ նրանց:
* * *
12. Գերաստիճան խորհրդակցությունում ստեղծված ԵԱՀԽ-ի կազմակերպական կառույցները, արդյունավետ գործունեության համար, կարիք կունենան վարչական, ֆինանսական ու կադրային հարցերի վերաբերող համաձայնեցված դրույթների:
13. Այդ նպատակով նախապատրաստական կոմիտեի գործադիր քարտուղարի գլխավորած Փարիզի գերաստիճան խորհրդակցության և արտաքին գործերի նախարարների Նյու Յորքի հանդիպման գործադիր քարտուղարներից, ինչպես նա ԵԱՀԽ-ի նոր հաստատությունները ճանաչող երկրների ներկայացուցիչներից բաղկացած խումբը 1990 թվականի դեկտեմբերի վերջերին մասնակից պետություններին կներկայացնի իր զեկուցագիրն ու առաջարկությունները: Այդ զեկուցագիրն ու այդ առաջարկությունները կքննարկվեն մասնակից պետությունների փորձագետների հատուկ խմբի կողմից, որն իր հանդիպումն անցկացնելու է ավագ պաշտոնատար անձանց հովանավորության ներքո, Վիեննայում, 1991 թվականի հունվարի 14-18-ը, և նախապատրաստելու է վերջնական հանձնարարականներ վերոհիշյալ հարցի վերաբերյալ: Հանդիպումը հրավիրվելու է Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի նախագահ հանդիսացող պետության ներկայացուցչի կողմից, նա էլ նախագահելու է այդ հանդիպմանը:
14. Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեն կքննարկի այդ հանձնարարականները և անհրաժեշտ որոշումներ կընդունի իր առաջին նիստում:
Յուրաքանչյուր հաստատության առաջին տնօրենի թեկնածությունը կառաջադրվի Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի առաջին նիստում և Խորհրդի կողմից կհաստատվի մեկշաբաթյա լռության ընթացակարգի միջոցով: Վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումներին նվիրված բանակցությունների գործադիր քարտուղարությունը կապահովի Հակամարտությունների կանխման կենտրոնի Խորհրդակցական կոմիտեի առաջին նիստի և Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի առաջին նիստի սպասարկումը:
15. ԵԱՀԽ-ի քարտուղարությունը, Հակամարտությունների կանխման կենտրոնը և Ազատ ընտրությունների բյուրոն հաշվետու են Խորհրդին, որն իրավունք ունի սահմանելու նրանց խնդիրներն ու գործունեության եղանակները: Հետագա քայլերի շրջանակներում Հելսինկիի հանդիպման ժամանակ կարող է այդ հաստատությունների գործունեության ընթացակարգերին, պայմաններին և գտնվելու վայրերին վերաբերող դրույթների ընդհանուր ամփոփում անցկացվել:
Թ. Կապ
Խորհուրդը` գործելով Խորհրդակցական կոմիտեի և Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի հանձնարարականների նպատակահարմարության համեմատ, կարող է որոշում ընդունել վստահության անվտանգության ամրապնդման լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ պայմանավորվածության շրջանակներում ստեղծված կապի ցանցն օգտագործելու և ԵԱՀԽ-ի հետ առնչություն ունեցող այլ նպատակներով:
Ժ. ԵԱՀԽ-ի ընթացակարգերի կանոնների կիրառումը
Կկիրառվեն mutatis mutandis ընթացակարգի կանոնները, աշխատաեղանակները, ծախսերի բաշխման սանդղակը և ԵԱՀԽ-ի գործունեության այլ պայմաններ, եթե այդ մասին որոշում չլինի:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|