ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) «ժե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժե) դոպինգ՝ Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված հակադոպինգային կանոնների մեկ կամ մի քանի խախտումներ.».
2) «ժզ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժզ) հակադոպինգային գործունեություն՝ հակադոպինգային կրթություն և տեղեկատվություն, մարզիկների մրցումային և արտամրցումային դոպինգի ստուգում, սպորտում արգելված նյութերի և մեթոդների օգտագործման կանխարգելում և հակադոպինգային կանոնակարգերի մշակում և այլ գործունեություն, ինչպես սահմանված են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով և միջազգային չափորոշիչներով.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժթ» կետով.
«ժթ) Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային գործունեություն իրականացնելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի «ժ.7» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժ.7) ապահովում է Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպության մասնագիտական անկախությունը և նպաստում դրա համապատասխանությանը «Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ-ի) հաստատած միջազգային կոնվենցիային, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին և միջազգային չափորոշիչներին.»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ՀԱՕԿ-ը, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն, աջակցություն է ցուցաբերում Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանը սպորտում դոպինգի կանխարգելմանը և դրա դեմ պայքարին, ինչպես նաև պատասխանատու է սպորտում խտրականության և բռնության ցանկացած ձևի արտահայտման հակազդեցության համար` օլիմպիական խարտիայի և միջազգային չափորոշիչներին համապատասխան:»:
Հոդված 4. Оրենքի 13-րդ հոդվածի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«գ) աջակցություն են ցուցաբերում Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանը՝ իրականացնելու Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով և միջազգային չափորոշիչներով ստանձնած իր պարտավորությունները:»:
Հոդված 5. Օրենքի 18.6-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) հիվանդությունների, վնասվածքների դեպքում ստանալու բժշկական օգնություն և սպասարկում բժշկական կազմակերպություններում, շարունակական (դիսպանսերային) հսկողության ծառայություն իրականացնող հաստատություններում՝ հնարավորության դեպքում բժշկական անձնակազմին մշտապես տեղեկացնելով արգելված նյութեր և արգելված մեթոդներ չօգտագործելու պարտավորության մասին, իսկ պարտադիր բուժում նշանակվելու դեպքում օգտվելու թերապևտիկ օգտագործման թույլտվություն ստանալու՝ Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված իրավունքից.».
2) 3-րդ մասի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) տեղեկացված լինել և հետևել արգելված նյութերի և մեթոդների օգտագործման պահանջներին և հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն.»:
Հոդված 6. Օրենքի 18.7-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պարտավոր են հետևել հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն:»:
Հոդված 7. Օրենքի 18.9-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Հավաքական թիմի բժիշկները պարտավոր են հետևել հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն:»։
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. մարտի 23 Երևան ՀՕ-44-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2023 թվական: