Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-43-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (03.04.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.03.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
01.03.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.03.2023
Дата вступления в силу
03.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին

 

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ կետերով.

«8) վատ հեղինակություն ունեցող անձ է համարվում`

ա. դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձը,

բ. դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձը,

գ. սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձը,

դ. միջազգային հետախուզման մեջ գտնվող անձը,

ե. այն իրավաբանական անձի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը, որի կողմից օրենքով և Կառավարության որոշմամբ սահմանված թռիչքային անվտանգության ապահովման պահանջների խախտման հետևանքով տվյալ իրավաբանական անձի՝ օդանավ շահագործողի վկայականի գործողությունը սահմանված կարգով դադարեցվել կամ կասեցվել է.

9) փոխկապակցված անձինք են համարվում անձը և նրա ամուսինը, 14 տարին լրացած անչափահաս զավակը, խնամակալության և հոգաբարձության մարմնի նշանակած խնամակալը կամ կառավարիչը, անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, անձի հետ մեկ տարվա ընթացքում 180 և ավելի օր համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ, ինչպես նաև ֆիզիկական անձինք, որոնք գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:»:

 

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը կոմիտեն, Կառավարության սահմանած կարգով, մերժում է, եթե oդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ ներկայացրած իրավաբանական անձի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը (ընկերության խորհրդի անդամը, գործադիր մարմնի անդամը, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժնի և այլն) մեծ մասի (վերահսկիչ փաթեթի) սեփականատերը) կամ նրա հետ փոխկապակցված անձինք ունեն տնտեսավարողի վատ հեղինակություն:»:

 

Հոդված 3. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Այն դեպքում, երբ օդանավ շահագործողի վկայական ստացած անձի համար ի հայտ է գալիս սույն օրենքի 43-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հիմքը, որը հնարավոր չէ վերացնել, կոմիտեն, Կառավարության սահմանած կարգով, դադարեցնում է օդանավ շահագործողի վկայականի գործողությունը:»:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված՝ օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին հայտի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի պահանջները:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մարտի 23

Երևան

ՀՕ-43-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան