ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից |
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Սույն օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (այսուհետ` դատարաններ) դատական ակտերի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների վճիռների և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ սուբյեկտների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերին համապատասխան հանդես են գալիս որպես կատարողական վարույթի կողմեր:
Սույն օրենքը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխին համապատասխան, սահմանում է նաև հանրային իրավական դրամական պահանջների կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրա նորմերն իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են անբողոքարկելի վարչական ակտի կատարման նկատմամբ:
Սույն օրենքը, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-ին գլխին համապատասխան, սահմանում է նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի (այսուհետ՝ կատարողական մակագրության թերթ) կատարման պայմանները և կարգը: Կատարողական մակագրության թերթի կատարման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 30-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 41-րդ, 42-րդ հոդվածներն այնքանով, որքանով այդ նորմերն իրենց էությամբ կիրառելի են նոտարի տված կատարողական մակագրության թերթի նկատմամբ:
Սույն օրենքը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքին համապատասխան, սահմանում է նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտի և արգելանք դնելու մասին որոշման կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:
Սույն օրենքը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանում է նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտի և արգելանք դնելու մասին որոշման կատարման պայմանները և կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:
Սույն օրենքը սահմանում է նաև համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կայացրած վարչական ակտի (այսուհետ սույն օրենքում՝ քանդման մասին վարչական ակտ) կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:
Սույն օրենքը սահմանում է նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան` գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի կայացրած որոշման կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով սույն օրենքի նորմերը իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ որոշումների կատարման նկատմամբ։
Սույն օրենքը, «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանում է նաև մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից հարկադիր կատարման ներկայացված արբիտրաժային տրիբունալի վճռի կատարման պայմանները և կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են դրանց կատարման նկատմամբ: Մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից հարկադիր կատարման ներկայացված արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման նկատմամբ տարածվում են կատարողական թերթի կատարման կանոնները:
Սույն օրենքը, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանում է նաև նոտարի արձակած վճարման կարգադրության կատարման պայմանները և կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ: Նոտարի արձակած վճարման կարգադրության հարկադիր կատարման նկատմամբ տարածվում են նոտարի տված կատարողական մակագրության թերթի կատարման կանոնները:
(1-ին հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-18-Ն, 25.12.06 ՀՕ-69-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-133-Ն, 05.12.13 ՀՕ-142-Ն, 19.10.16 ՀՕ-182-Ն, 03.03.21 ՀՕ-99-Ն, 18.11.21 ՀՕ-369-Ն, 16.12.21 ՀՕ-406-Ն, 09.06.22 ՀՕ-237-Ն, 23.12.22 ՀՕ-585-Ն)
(23.12.22 ՀՕ-585-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(հոդվածի տասներորդ պարբերությունն ուժի մեջ է մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից` համաձայն 23.12.22 ՀՕ-585-Ն օրենքի 4-րդ հոդվածի)
Հոդված 2. | Հարկադիր կատարման ենթակա ակտերը |
(վերնագիրը փոփ. 05.12.13 ՀՕ-142-Ն)
Հարկադիր կատարման ենթակա են`
1) քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի.
2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` գույքի արգելադրման, դատական տուգանքի, գույքային հայցի, պատճառված վնասի հատուցման, հաշտության համաձայնության, գրավը պետության եկամուտ դարձնելու, ինչպես նաև գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների (այդ թվում՝ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում) մասով.
3) արբիտրաժային տրիբունալների վճիռները.
4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով.
5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները:
6) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները.
7) անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով.
8) կատարողական մակագրության թերթը.
8.1) նոտարի արձակած վճարման կարգադրությունը.
9) Բարձրագույն դատական խորհրդի որոշումները՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 5-րդ մասով սահմանված դեպքերում.
10) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը և արգելանք դնելու մասին որոշումները՝ սույն օրենքով և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով.
11) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը և արգելանք դնելու մասին որոշումները՝ սույն օրենքով և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
12) քանդման մասին վարչական ակտը.
13) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը:
(2-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-221, խմբ. 11.09.01 ՀՕ-222, խմբ., լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-69-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-279-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-133-Ն, փոփ., լրաց. 05.12.13 ՀՕ-142-Ն, լրաց. 19.10.16 ՀՕ-182-Ն, 25.03.20 ՀՕ-205-Ն, 03.03.21 ՀՕ-99-Ն, 18.11.21 ՀՕ-369-Ն, 16.12.21 ՀՕ-406-Ն, խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-237-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-585-Ն)
(23.12.22 ՀՕ-585-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետը ուժի մեջ է մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից` համաձայն 23.12.22 ՀՕ-585-Ն օրենքի 4-րդ հոդվածի)
Հոդված 3. | Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինները |
1. Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն):
2. Հարկադիր կատարման ծառայության խնդիրները, դրա կազմավորման և գործունեության կարգը, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող պաշտոնատար անձանց (այսուհետ` հարկադիր կատարողներ) լիազորությունները սահմանվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով:
(3-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-280-Ն)
Հոդված 31. | Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությունը |
1. Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:
2. Դատական ակտերի հարկադիր կատարման հարցերով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կարգավորումներ նախատեսված լինելու դեպքերում կիրառվում են նաև այդ պայմանագրերի նորմերը:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(31-ին հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն)
Հոդված 4. | Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը |
Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տրված հանձնարարություններ պարունակող որոշումը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը, քանդման մասին վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը, գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը հարկադիր կատարման ուղարկելու վերաբերյալ դիմումը, արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար մշտապես գործող արբիտրաժային հաստատության էլեկտրոնային հաղորդագրությունը, նոտարի արձակած վճարման կարգադրությունը:
(4-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-252-Ն, 19.10.16 ՀՕ-182-Ն, 03.03.21 ՀՕ-99-Ն, 18.11.21 ՀՕ-369-Ն, 16.12.21 ՀՕ-406-Ն, 09.06.22 ՀՕ-237-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-585-Ն)
(23.12.22 ՀՕ-585-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(հոդվածի 1-ին մասը նոտարի արձակած վճարման կարգադրության մասով ուժի մեջ է մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից` համաձայն 23.12.22 ՀՕ-585-Ն օրենքի 4-րդ հոդվածի)
Հոդված 5. | Հարկադիր կատարման միջոցները |
Հարկադիր կատարման միջոցներն են`
1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով.
2) պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը.
3) այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը.
4) կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը.
4.1) հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը.
5) կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ:
(5-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոդված 6. | Կատարողական վարույթի մասնակիցները |
Կատարողական վարույթի մասնակիցներն են կողմերը և (կամ) նրանց ներկայացուցիչները:
Կատարողական վարույթին կարող են մասնակցել փորձագետներ և թարգմանիչներ:
Խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչները մասնակցում են կատարողական գործողությունների իրականացմանը`
ա) երեխային կողմերից մեկին հանձնելու հետ կապված կատարողական գործողություններն իրականացնելիս.
բ) երեխայի տեսակցության հետ առնչվող կատարողական գործողություններ իրականացնելիս` անհրաժեշտություն առաջանալու դեպքում:
(6-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)
Հոդված 7. | Կատարողական վարույթի կողմերը |
Կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը:
Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, օտարերկրյա պետությունը կամ միջազգային կազմակերպությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին քաղաքացիական, վարչական և քրեական գործերով դատական (վարութային) ծախսերի բռնագանձման վերաբերյալ կատարողական թերթով հարուցված կատարողական վարույթի ընթացքում որպես պահանջատեր Հայաստանի Հանրապետության անունից հանդես է գալիս պետական եկամուտների կոմիտեն, եթե դատական ակտի համաձայն՝ դատական (վարութային) ծախսերը ենթակա չեն գանձման որևէ պետական մարմնի օգտին:
Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:
Կատարողական վարույթին կարող են մասնակցել երկու և ավելի պահանջատեր կամ պարտապան: Յուրաքանչյուր պահանջատեր կամ պարտապան կատարողական վարույթում մյուս կողմի նկատմամբ հանդես է գալիս ինքնուրույն: Նա կարող է նաև կատարողական վարույթին մասնակցությունը հանձնարարել համամասնակիցներից մեկին:
(7-րդ հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, 09.07.19 ՀՕ-126-Ն, փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-237-Ն)
Հոդված 8. | Կողմերի իրավունքները և պարտականությունները կատարողական վարույթում |
1. Կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն`
1) կնքել հաշտության համաձայնություն.
2) կատարողական թերթով իրավունքները փոխանցել մեկ այլ անձի.
3) ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անել դրանցից, ստանալ պատճեններ.
4) անել միջնորդություններ.
5) մասնակցել կատարողական գործողություններին.
6) տալ բանավոր և գրավոր բացատրություններ, ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել փաստարկներ և նկատառումներ.
7) առարկել կատարողական վարույթին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների և նկատառումների դեմ.
8) հայտնել բացարկներ.
9) բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները.
10) օգտվել սույն օրենքով իրենց վերապահված այլ իրավունքներից:
2. Կատարողական վարույթի ընթացքում կողմերը պարտավոր են կատարել սույն օրենքի պահանջները:
Հոդված 9. | Կատարողական վարույթի կողմերի իրավահաջորդությունը |
1. Կատարողական վարույթի կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) հարկադիր կատարողը պարտավոր է կատարել նրա փոխարինում` օրենքով, դատարանի վճռով կամ պայմանագրով որոշված իրավահաջորդով:
2. Մինչև իրավահաջորդի գործի մեջ մտնելը կատարողական վարույթի ընթացքում կատարված գործողությունները պարտադիր են իրավահաջորդի համար այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին իրավահաջորդի կողմից փոխարինված անձի համար:
Հոդված 10. | Կողմերի ներկայացուցիչների մասնակցությունը կատարողական վարույթին |
1. Քաղաքացիները կարող են կատարողական վարույթին մասնակցել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը կատարողական վարույթին նրան չի զրկում ներկայացուցիչ ունենալու իրավունքից:
2. Իրավաբանական անձանց մասնակցությունը կատարողական վարույթին իրականացվում է նրանց մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով, որոնք գործում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում կամ ներկայացուցիչների միջոցով:
Իրավաբանական անձի անունից հանդես եկող անձինք պարտավոր են ունենալ իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:
2.1 Հայաստանի Հանրապետության կամ համայնքի մասնակցությունը կատարողական վարույթին իրականացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության կամ համայնքի անունից հանդես եկող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև իրավաբանական անձինք և քաղաքացիները:
Օտարերկրյա պետությունը կատարողական վարույթին մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում այդ պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով կամ միջազգային իրավունքի նորմերով սահմանված այլ ձևով:
Միջազգային կազմակերպությունը կատարողական վարույթին մասնակցում է իր մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով, որոնք գործում են միջազգային իրավունքի նորմերով սահմանված կամ միջազգային կազմակերպության կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում, կամ ներկայացուցիչների միջոցով: Միջազգային կազմակերպության անունից հանդես եկող անձինք պարտավոր են ունենալ իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:
3. Եթե պարտապանը կատարողական թերթով պետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք նա կարող է կատարել միայն անձամբ, ապա նա իրավունք չունի գործել ներկայացուցչի միջոցով:
(10-րդ հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, 09.06.22 ՀՕ-237-Ն)
Հոդված 11. | Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը |
Ներկայացուցչի լիազորությունները պետք է հաստատված լինեն նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից վավերացված լիազորագրով: Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:
Իրավաբանական անձի կամ միջազգային կազմակերպության անունից լիազորագիրը տրվում է օրենքով նախատեսված կարգով:
(11-րդ հոդվածը խմբ. 24.03.11 ՀՕ-71-Ն, լրաց. 09.06.22 ՀՕ-237-Ն)
Հոդված 12. | Ներկայացուցչի լիազորությունները |
Կատարողական վարույթին մասնակցելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարել կատարողական վարույթի հետ կապված գործողություններ:
Ներկայացուցիչը կարող է իրականացնել հետևյալ լիազորությունները, եթե դրանց մասին հատուկ նշում կա լիազորագրում`
1) կատարողական թերթ ներկայացնելը և հետ վերցնելը.
2) լիազորություններն այլ անձի փոխանցելը (վերալիազորում).
3) բռնագանձված գույքը և (կամ) դրամն ստանալը.
4) հարկադիր կատարողի գործողությունների դեմ բողոքարկելը:
(12-րդ հոդվածը փոփ. 24.03.11 ՀՕ-71-Ն)
Հոդված 13. | Օրինական ներկայացուցիչները |
1. Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը կատարողական վարույթում պաշտպանում են նրանց ծնողները (որդեգրողները), խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք ներկայացնում են իրենց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր:
Այն կատարողական վարույթին, որին պետք է մասնակցեր սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված քաղաքացին, որպես ներկայացուցիչ հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչը:
Այն կատարողական վարույթին, որին պետք է մասնակցեր մահացած կամ սահմանված կարգով մահացած ճանաչված անձի ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոքի կողմից դեռևս չի ընդունվել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված անձը:
2. Օրինական ներկայացուցիչները կատարողական վարույթին իրենց մասնակցությունը կարող են հանձնարարել այլ անձանց:
Հոդված 14. | Փորձագետների մասնակցությունը կատարողական վարույթին |
1. Կատարողական գործողությունների ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար հարկադիր կատարողն իրավունք ունի նշանակել փորձագետ (փորձագետներ):
2. Փորձագետ նշանակելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
3. Փորձագետը գրավոր եզրակացություն է տալիս հարկադիր կատարողի՝ փորձագետ նշանակելու մասին որոշումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Փորձագետի պատճառաբանված միջնորդությամբ նշված ժամկետը հարկադիր կատարողի որոշմամբ կարող է յուրաքանչյուր անգամ երկարաձգվել մինչև մեկ ամիս ժամկետով:
4. Փորձագետը վարձատրվում է կատարողական վարույթի ծախսերի հաշվին:
(14-րդ հոդվածը խմբ. 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 15. | Փորձագետին բացարկ հայտնելը |
1. Փորձագետի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում պահանջատերը կամ պարտապանն իրավունք ունի բացարկ հայտնել:
2. Փորձագետին բացարկ հայտնելու հարցը լուծում է հարկադիր կատարողը:
3. Փորձագետին բացարկ հայտնելու դիմումի քննության արդյունքներով հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
Հոդված 16. | Թարգմանչի մասնակցությունը կատարողական վարույթին |
1. Կատարողական գործողությունների ընթացքում հայերենին չտիրապետող կողմերն իրավունք ունեն հրավիրել թարգմանիչ:
2. Թարգմանչի ծառայությունները վարձատրում է հրավիրած կողմը:
3. Թարգմանիչ նշանակելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
(16-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն)
Հոդված 16.1. | Ընթերական` կատարողական գործողություններով |
1. Պարտապանին պատկանող բնակարանների, շենքերի և շինությունների բացման, պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց զբաղեցրած բնակարանների, շենքերի և շինությունների բացման, զննության, ինչպես նաև պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց մոտ գտնվող պարտապանի գույքի առգրավման հետ կապված կատարողական գործողություններին ընթերակաների մասնակցությունը պարտադիր է:
2. Հարկադիր կատարողի նախաձեռնությամբ ընթերականեր կարող են հրավիրվել նաև այլ դեպքերում:
3. Ընթերական կատարողական վարույթով չշահագրգռված` Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որին հարկադիր կատարողը հրավիրում է մասնակցելու կատարողական գործողությունների կատարմանը` հաստատելու համար դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները:
4. Ընթերական պետք է ունակ լինի լրիվ և ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները:
5. Ընթերական պարտավոր է`
1) հարկադիր կատարողի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան կատարողական վարույթի կողմի հետ իր հարաբերությունների մասին.
2) ենթարկվել հարկադիր կատարողի օրինական կարգադրություններին.
3) չլքել համապատասխան կատարողական գործողությունների վայրը՝ առանց հարկադիր կատարողի թույլտվության.
4) ստորագրել համապատասխան արձանագրությունը` վերջինիս մասին դիտողություններ անելով կամ առանց դրանց:
6. Ընթերակայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:
7. Ընթերական իրավունք ունի`
1) ծանոթանալու համապատասխան արձանագրությանը.
2) արձանագրությանը ծանոթանալիս անելու դիտողություններ, որոնք ներառվում են արձանագրության մեջ:
(16.1-ին հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն, խմբ. 09.07.19 ՀՕ-126-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՄԱՍԻՆ
Հոդված 17. | Կատարողական թերթ տալու հիմքը |
Կատարողական թերթը տրվում է`
1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա.
2) արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների հիման վրա.
4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա:
5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա:
(17-րդ հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-69-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-133-Ն)
Հոդված 18. | Կատարողական թերթ տալը |
1. Եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է գործը քննած առաջին ատյանի դատարանը, իսկ միջանկյալ դատական ակտի համար՝ ակտն ընդունած դատարանը՝ պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի կողմից դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված դիմումի հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Դիմումը կարող է ներկայացվել կատարողական թերթը ինչպես դատական ակտի ամբողջ եզրափակիչ մասով, այնպես էլ դրա մի մասով տրամադրելու պահանջով: Դիմումին կցվում է դրա պատճենը պարտապանին ուղարկելը հավաստող ապացույց: Պարտավորեցման հայցի բավարարման մասին եզրափակիչ դատական ակտի հիման վրա կատարողական թերթ տալու դիմումին կցվում է նաև վարչական մարմնի կողմից տվյալ դատական ակտի կամովին չկատարման փաստը հավաստող ապացույց:
3. Դիմումի հիման վրա եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալու հարցը լուծվում է դիմումն ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, իսկ միջանկյալ դատական ակտերի հարկադիր կատարման համար՝ դիմումն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
4. Դիմումի հիման վրա կատարողական թերթ տալու հարցը լուծելիս դատարանը տալիս է կատարողական թերթ կամ առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում կատարողական թերթ տալու դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու մասին:
5. Դատարանը մերժում է կատարողական թերթ տալու դիմումը, եթե՝
1) առկա է դատական ակտը կատարված լինելու մասին ապացույց.
2) կատարողական թերթը դատական ակտի եզրափակիչ մասի մի մասով տալը հակասում է օրենքին.
3) լրացել է կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.
4) դատական ակտը չի ենթադրում կատարում.
5) նախկինում տվյալ պահանջի մասով կատարողական թերթ տալու դիմումը մերժվել է, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարողական թերթ տալու դիմումը մերժվել է սույն մասի 4-րդ կետով սահմանված հիմքով, և այդ հիմքը վերացել է դատական ակտում տեղ գտած վրիպակն ուղղելու միջոցով:
6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերը վերաբերում են կատարման ենթակա ակտի մի մասին, ապա դատարանը որոշում է կայացնում կատարողական թերթ տալու դիմումը մասնակի մերժելու մասին՝ չմերժված մասով տալով կատարողական թերթ:
7. Կատարողական թերթ տալու դիմումն օրենքի պահանջների խախտմամբ ներկայացվելու դեպքում դատարանն այն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, որոշում է կայացնում դիմումն առանց քննության թողնելու մասին, եթե առկա չեն կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերը:
8. Դատարանի՝ կատարողական թերթ տալու դիմումը մերժելու և կատարողական թերթ տալու դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումները կարող են բողոքարկվել: Կատարողական թերթ տալու դիմումը մասնակի մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել մերժման մասով:
9. Օրենքով և սույն հոդվածի 10-13-րդ մասերով նախատեսված դեպքերում կատարողական թերթը տրվում է առանց այդ մասին դիմում ներկայացնելու:
10. Անհապաղ կատարման ենթակա դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տրվում է անհապաղ:
11. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին քաղաքացիական, վարչական և քրեական գործերով դատական (վարութային) ծախսերի բռնագանձման վերաբերյալ կատարողական թերթը, որում սույն օրենքի 7-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից որպես պահանջատեր լիազորված է հանդես գալ պետական եկամուտների կոմիտեն, տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
11.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին քրեական վարույթով տուգանքը բռնագանձելու վերաբերյալ կատարողական թերթը, որի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում սույն օրենքի 7-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից որպես պահանջատեր լիազորված է հանդես գալ պրոբացիայի պետական ծառայությունը, տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
11.2. Դատարանի վարույթում գտնվող քրեական գործով գրավը պետության եկամուտ դարձնելու վերաբերյալ կատարողական թերթը, որի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում սույն օրենքի 7-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից որպես պահանջատեր լիազորված է հանդես գալ դատախազությունը, տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
12. Արբիտրաժային տրիբունալների վճիռների, օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների, որոշումների և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա կատարողական թերթը տալիս է համապատասխանաբար արբիտրաժի վճռի հարկադիր կատարման, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու մասին որոշումը կայացրած դատարանը` այն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
13. Եթե կատարման ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը` վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է օրենքով սահմանված կարգով այդ դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
14. Եթե Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի հիմնադրման վերաբերյալ միջազգային պայմանագրով կամ դրա կանոնակարգերով նախատեսված է այդ դատարանի դատավճիռների կամ որոշումների կատարում, ապա դրանց վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային դատարանն իր կանոնակարգերով սահմանված կարգով տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար:
(18-րդ հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, 28.11.07 ՀՕ-279-Ն, 09.02.18 ՀՕ-118-Ն, խմբ. 09.07.19 ՀՕ-126-Ն, փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-237-Ն)
Հոդված 19. | Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը |
(հոդվածն ուժը կորցրել է 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 19.1. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը |
(հոդվածն ուժը կորցրել է 09.02.18 ՀՕ-118-Ն)
Հոդված 20. | Մեկ դատական ակտով մի քանի կատարողական թերթ տալը |
Եթե դատական ակտը կայացվել է հօգուտ մի քանի հայցվորի կամ ընդդեմ մի քանի պատասխանողի, ապա տրվում են համապատասխան քանակի կատարողական թերթեր, որոնցից յուրաքանչյուրում նշվում է դատական ակտի այն մասը, որը ենթակա է կատարման տվյալ կատարողական թերթով:
Հոդված 21. | Կատարողական թերթի բովանդակությունը |
1. Կատարողական թերթում պետք է նշվեն`
1) կատարողական թերթ տված դատարանի անվանումը.
2) գործը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը և դրա համարը.
3) կատարման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը և ամսաթիվը.
4) կողմերի (պարտապանի և պահանջատիրոջ) անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) և գործում առկա այլ հասցեները, էլեկտրոնային փոստի հասցեն՝ դրա առկայության դեպքում, քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման համարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պարտապանի անձնագրային տվյալները, ինչպես նաև պարտապան-իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման համարը կարող են չնշվել, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել ստանալ այդ տվյալները.
5) դատական ակտի եզրափակիչ մասի կատարման ենթակա մասը.
6) դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
7) կատարողական թերթ տալու դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը կամ նշում՝ կատարողական թերթն առանց դիմումի տրամադրված լինելու մասին.
8) կատարողական թերթ տալու տարին, ամիսը և ամսաթիվը:
Այն դեպքերում, երբ արդարադատության արդյունավետության, այլոց իրավունքների պաշտպանության կամ դատական ակտի կատարման շահերից ելնելով` հիմնավորված է կատարողական գործողությունների կատարումը ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին, դատարանը այդ մասին նշում է կատարում կատարողական թերթում:
Եթե դատարանը մինչև կատարողական թերթ տալը հետաձգել կամ տարաժամկետել է դատական ակտի կատարումը, ապա կատարողական թերթում նշվում է դրա գործողության ժամկետի սկիզբը:
2. Կատարողական թերթը կազմում և ստորագրում է դատավորը, իսկ գործի կոլեգիալ քննության դեպքում՝ դատական նիստը նախագահողը:
3. Կատարողական մակագրության թերթի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Կատարողական թերթում վրիպակ հայտնաբերվելու դեպքում հարկադիր կատարողի, պարտապանի կամ պահանջատիրոջ դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը որոշում է կայացնում վրիպակի ուղղում կատարելու մասին և կատարողական թերթի ճշգրտված տարբերակն ու համապատասխան որոշումը եռօրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով ուղարկում է կողմերին և հարկադիր կատարման ծառայություն: Կատարողական թերթում վրիպակի ուղղումը կարող է կատարվել մինչև կատարողական թերթի կատարումը:
(21-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 24.03.11 ՀՕ-71-Ն, 19.10.16 ՀՕ-182-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-9-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 22. | Դատական ակտի կատարման հետաձգումը կամ տարաժամկետումը, կատարման եղանակի և կարգի փոփոխումը |
1. Կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը:
Դատարանը կարող է պարտապանի դիմումով հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին:
2. Դատարանի կողմից դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու մասին դիմումի ըստ էության քննությունը չի կասեցնում կատարողական վարույթը, այդ թվում՝ որպես հայցի ապահովման միջոց:
3. Դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու մասին դիմումին կցվում է դիմումը մյուս կողմին ուղարկելու մասին ապացույց: Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում ներկայացված դիմումը չի քննարկվում, որի մասին դիմումը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը: Դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
4. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
5. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
(22-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-193-Ն, լրաց., խմբ. 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 23. | Կատարողական թերթ տալը և կատարման ներկայացնելը. |
1. Կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ`
1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.
2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.
3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.
4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.
5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:
2. Սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ժամկետում դատարանը կատարողական թերթ տալիս է` այն անհապաղ էլեկտրոնային եղանակով ուղարկելով հարկադիր կատարման ծառայություն:
3. Դատարանը պահանջատիրոջ դիմումի հիման վրա եռօրյա ժամկետում նրան է տրամադրում հարկադիր կատարման ծառայություն ուղարկած կատարողական թերթի պատճենը: Դիմումին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը: Կատարողական թերթի պատճենը դիմողի խնդրանքով էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվելու դեպքում պետական տուրք չի գանձվում:
4. Եթե դատական ակտով հաստատված պարտավորությունը ենթադրում է տարաժամկետ կամ պարբերական կատարում, ապա կատարողական թերթ կարող է տրվել պարտավորությունների կատարման ողջ ընթացքում, ինչպես նաև պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:
5. Կատարողական մակագրության թերթը կարող է ներկայացվել հարկադիր կատարման այն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
6. Քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:
7. Սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պահանջատիրոջ դիմումով վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
8. Պահանջատիրոջ դիմումի հիման վրա վերադարձված կատարողական թերթը դատարանի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով կարող է կրկին կատարման ներկայացվել պահանջատիրոջ՝ դատարան ներկայացված դիմումի հիման վրա:
(23-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-69-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-133-Ն, 24.03.11 ՀՕ-71-Ն, 19.10.16 ՀՕ-182-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-9-Ն, փոփ., լրաց. 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 24. | Կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնումը |
1. Պահանջատիրոջ կողմից կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:
2. Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տալու իրավասություն ունեցող դատարան` կցելով դիմումը պարտապանին ուղարկելու մասին ապացույց: Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում ներկայացված դիմումը չի քննարկվում, որի մասին դիմումը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:
3. Դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
4. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
(24-րդ հոդվածը խմբ., փոփ. 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 25. | Կատարողական թերթի կրկնօրինակը տալը |
Հոդված 26. | Վճռի կատարման շրջադարձը |
1. Եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան:
2. Եթե ի կատար չածված դատական ակտը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը լրիվ կամ մասնակի թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` բեկանված դատական ակտով լրիվ կամ մասնակի բռնագանձումը դադարեցնելու մասին:
3. Եթե կատարողական մակագրության թերթ տրամադրելու նոտարական գործողությունը ճանաչվել է ոչ իրավաչափ, կամ անվավեր է ճանաչվել կողմերի միջև կնքված նոտարական կարգով վավերացված համաձայնագիրը, որի հիման վրա տրվել է կատարողական մակագրության թերթը, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու կամ լրիվ կամ մասնակի բռնագանձումը դադարեցնելու մասին:
(26-րդ հոդվածը լրաց. 19.10.16 ՀՕ-182-Ն)
Հոդված 27. | Վճռի կատարման շրջադարձի հարցի լուծումը |
1. Վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է նոր դատական ակտ կայացրած դատարանը:
Եթե դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, պարտապանն իրավունք ունի դիմել նոր դատական ակտ կայացրած դատարան:
2. Դատարանը վճռի կատարման շրջադարձի մասին դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
4. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
5. Սույն հոդվածը տարածվում է նաև քրեական վարույթի շրջանակներում կայացված դատական ակտերի վրա:
(27-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-237-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 28. | Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողի կայացրած որոշումները |
1. Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում: Հարկադիր կատարողը որոշումը կայացնում է դրա համար հիմք հանդիսացող հանգամանքները հայտնի դառնալու օրվանից եռօրյա ժամկետում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:
2. Որոշման մեջ պետք է նշվեն`
1) որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) որոշում կայացրած հարկադիր կատարողի պաշտոնը, անունը և ազգանունը.
3) կատարողական վարույթը, որով կայացվում է որոշումը.
4) քննվող հարցը.
5) կայացվող որոշման հիմքերը` այն օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով ղեկավարվել է հարկադիր կատարողը.
6) քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը.
7) որոշման բողոքարկման կարգը և ժամկետը:
3. Հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, սույն օրենքի 28.1-ին հոդվածով սահմանված կարգով հանձնվում (ուղարկվում) է պահանջատիրոջը և պարտապանին, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններ:
Միջանկյալ դատական ակտերի հիման վրա տրված կատարողական թերթերով հարուցված վարույթներով կայացված որոշումները հարկադիր կատարողն էլեկտրոնային եղանակով ուղարկում է կատարողական թերթ տված դատարան:
4. Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, կամ վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:
5. Հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:
6. Հարկադիր կատարողի որոշումները վերացվում կամ փոփոխվում են դատարանի վճռի հիման վրա կամ հարկադիր կատարողի վերադասի կողմից:
(28-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 11.09.01 ՀՕ-222, լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն, փոփ. 24.03.11 ՀՕ-71-Ն, լրաց. 13.12.17 ՀՕ-309-Ն, 25.10.17 ՀՕ-178-Ն, փոփ., լրաց., խմբ. 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 28.1. | Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկելու (հանձնելու) կարգը |
1. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:
2. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկվում են կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշած հասցեով:
3. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են պատվիրված նամակով, եթե կատարողական վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարման համար որոշակի ժամկետի հաշվարկը պայմանավորված է համապատասխան որոշումը կամ ծանուցումն ստանալու փաստով:
4. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում դրանք հանձնվում են կողմին կամ նրա ներկայացուցչին:
5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստին, եթե նրանք այլ էլեկտրոնային փոստի հասցե չեն տրամադրել, կամ հարկադիր կատարման ծառայության հետ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ առկա չէ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կողմին հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով, եթե այդ մասին միջնորդել է կողմը:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկելու անհնարինության պարագայում դրանք ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն:
7. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը, իսկ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում՝ նաև հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը:
8. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում կատարողական վարույթին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:
9. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում է որոշումը կամ ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում են որոշումը կամ ծանուցումն ուղարկելու (հաղորդելու) փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն և այլն):
10. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով կամ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է որոշման կամ ծանուցման տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով որոշումը կամ ծանուցումը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը:
11. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելուց կամ սահմանափակում կիրառելուց հետո անհապաղ այդ մասին ծանուցում է ուղարկվում անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի համաձայնությամբ՝ վերջինիս մատնանշած էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով:
12. Կատարողական վարույթի կողմերը պարտավոր են հարկադիր կատարողին անհապաղ հայտնել կատարողական վարույթի ընթացքում իրենց հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում համապատասխան որոշումը կամ ծանուցումն ուղարկվում է այն հասցեով կամ հաղորդակցության միջոցով, որով կատարվել է ծանուցումը կամ ուղարկվել (հանձնվել) է որոշումը, և հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:
13. Եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է կամ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հարկադիր կատարողը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), ապա փոստային առաքանին ուղարկվում է կատարողական վարույթում առկա այլ հասցեներով:
14. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ որոշումը կամ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
(28.1-ին հոդվածը լրաց. 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 29. | Հարկադիր կատարողին բացարկ հայտնելը |
1. Հարկադիր կատարողը չի կարող մասնակցել կատարողական վարույթին, եթե առկա են նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքներ:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:
Նույն հիմքերով բացարկ կարող են հայտնել պահանջատերը և (կամ) պարտապանը:
3. Ինքնաբացարկը կամ բացարկը պետք է ներկայացվի գրավոր, լինի պատճառաբանված և հայտնվի կատարողական գործողություններն սկսելուց առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքերի առկայությունը հայտնի է դարձել կատարողական գործողություններն սկսելուց հետո:
4. Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետը:
5. Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի հարցի քննության արդյունքներով հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը կայացնում է որոշում և այն պատշաճ ձևով ուղարկում հարկադիր կատարողին ու դիմողին:
6. Ինքնաբացարկը կամ բացարկը մերժելու մասին հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետի որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան` որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
7. Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը կատարողական թերթը հանձնում է մեկ այլ հարկադիր կատարողի:
(29-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-18-Ն)
Հոդված 30. | Կատարողական վարույթ հարուցելը |
1. Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթն էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, իսկ անհապաղ կատարման ենթակա դատական ակտերի դեպքում՝ անհապաղ:
2. Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական մակագրության թերթը պահանջատիրոջից (նրա ներկայացուցչից) կամ հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը վարչական մարմնից ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
3. 100 000 դրամ և ավելի բռնագանձման ենթակա գումարով կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը պարունակում է պարզաբանում սույն օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականության և դրա խախտման հետևանքների վերաբերյալ:
4. Կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը կարող է որոշում կայացնել կատարողական վարույթի կողմերին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն կամ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին, եթե առանց դրա հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարումը՝ հիմնավորելով նման անհնարինությունը:
5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարման ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(30-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, 24.03.11 ՀՕ-71-Ն, լրաց. 19.10.16 ՀՕ-182-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-9-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-280-Ն, խմբ. 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 31. | Կատարողական թերթը վերադարձնելը |
(վերնագիրը խմբ. 21.12.17 ՀՕ-9-Ն)
1. Եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված պահանջներին, կամ եթե բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, ապա հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է կատարողական թերթ տված դատարան:
2. Կատարողական թերթը վերադարձնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
3. Կատարողական թերթը կատարողական թերթ տված դատարանին վերադարձնելն արգելք չէ թույլ տրված խախտումները վերացնելուց հետո այն նորից կատարման ներկայացնելու համար:
4. Կատարողական թերթը վերադարձնելու մասին պահանջատիրոջ դիմումի հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սույն օրենքով սահմանված կարգով վարույթն ավարտելուց հետո կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ուղարկում է կատարողական թերթ տված դատարան:
5. Դատարանի և հարկադիր կատարման ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(31-րդ հոդվածը լրաց. 24.03.11 ՀՕ-71-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-9-Ն, խմբ. 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 31.1. |
Հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ փաստաթղթերը վարչական մարմին վերադարձնելը |
1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 2.1-ին մասի պահանջներին չհամապատասխանելու դեպքերում ներկայացված փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին:
(31.1-ին հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-252-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-258-Ն)
Հոդված 31.2. | Կատարողական մակագրության թերթը վերադարձնելը |
1. Եթե կատարողական մակագրության թերթը չի համապատասխանում սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը, ապա հարկադիր կատարողը կատարողական մակագրության թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:
(31.2-րդ հոդվածը լրաց. 19.10.16 ՀՕ-182-Ն)
Հոդված 31.3. | Քանդման մասին ակտի կատարման վերաբերյալ փաստաթղթերը վերադարձնելը |
1. Քանդման մասին վարչական ակտի կատարման համար փաստաթղթերն օրենքի խախտմամբ ներկայացվելու դեպքում հարկադիր կատարողը վերադարձնում է քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:
(31.3-րդ հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-406-Ն)
Հոդված 31.4. | Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը կատարելու վերաբերյալ դիմումը |
1. Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը հարկադիր կատարման ուղարկելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է որոշման համար սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից մեկամսյա ժամկետի ընթացքում: Դիմումը սույն մասով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացվելու դեպքում հարկադիր կատարողը կայացնում է այն դատախազին վերադարձնելու մասին որոշում՝ դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում։
2. Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը կատարելու վերաբերյալ դիմումը հարկադիր կատարողը վերադարձնում է դատախազին, եթե դրան կցված չեն գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման պատճենը, գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը, այդ որոշումը մեղադրյալին և գրավը մուծած անձին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկելը հաստատող ապացույցը, ինչպես նաև այդ որոշման՝ օրենքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկված լինելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու մասին գրավոր հավաստումը:
3. Դիմումը վերադարձնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
4. Դիմումը դատախազին վերադարձնելն արգելք չէ թույլ տրված խախտումները վերացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, այն նորից կատարման ներկայացնելու համար:
(31.4-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-237-Ն)
Հոդված 32. | Կատարողական գործողությունների վայրը և կատարողական վարույթի փոխանցումը |
1. Կատարողական գործողությունները կատարվում են պարտապանի բնակության (գտնվելու) կամ նրա գույքի գտնվելու վայրում:
2. Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կատարողական թերթը կատարվում է այդ գործողությունների կատարման վայրում:
3. Կատարողական վարույթը կարող է փոխանցվել`
1) մեկ հարկադիր կատարողից մյուսին` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի կամ բաժանմունքի պետի կողմից.
2) հարկադիր կատարման ծառայության մեկ մարզային բաժնից (բաժանմունքից) մյուս մարզային բաժին (բաժանմունք)` գլխավոր հարկադիր կատարողի կողմից:
3.1. Կատարողական վարույթի շրջանակում առանձին կատարողական գործողության իրականացումը գլխավոր հարկադիր կատարողի սահմանած դեպքերում և կարգով կարող է վերապահվել այլ հարկադիր կատարողի՝ առանց կատարողական վարույթը փոխանցելու:
3.2. Կատարողական վարույթի շրջանակում առանձին օժանդակ գործողություններ կարող են իրականացվել հարկադիր կատարման ծառայության այլ կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի կամ այլ աշխատակցի կողմից։ Օժանդակ գործողությունների ցանկը և դրանց իրականացման կարգը սահմանում է գլխավոր հարկադիր կատարողը:
4. Նույն պարտապանի նկատմամբ մեկից ավելի կատարողական վարույթները կենտրոնացվում են նույն հարկադիր կատարողի մոտ:
(32-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 16.11.22 ՀՕ-424-Ն)
(16.11.22 ՀՕ-424-Ն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 3.1-ին և 3.2-րդ մասերը գործում են գլխավոր հարկադիր կատարողի համապատասխան հրամաններն ուժի մեջ մտնելու պահից)
(16.11.22 ՀՕ-424-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 32.1. | Կատարողական վարույթները միացնելը և առանձնացնելը |
1. Կատարողական գործողությունների առավել արդյունավետ կատարման նպատակով միմյանց հետ փոխկապակցված կամ կատարողական վարույթի մասնակիցների լրիվ կամ մասնակի համընկնող կազմ ունեցող մի քանի կատարողական վարույթներ կարող են միացվել մեկ վարույթում, կամ մեկ կատարողական վարույթից կարող են առանձնացվել առանձին պահանջներով վարույթներ:
2. Կատարողական վարույթների միացման և առանձնացման մասին որոշումն ընդունում է՝
1) հարկադիր կատարման ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի ղեկավարը, եթե միացվում են տվյալ ստորաբաժանումում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթները ենթակա են իրականացման տվյալ ստորաբաժանումում.
2) գլխավոր հարկադիր կատարողը, եթե միացվում են հարկադիր կատարման ծառայության տարբեր ստորաբաժանումներում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթը ենթակա է փոխանցման հարկադիր կատարման ծառայության մեկ այլ ստորաբաժանում:
(32.1-ին հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-424-Ն)
(16.11.22 ՀՕ-424-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 33. | Կատարողական գործողությունների կատարման ժամանակը |
1. Կատարողական գործողությունները կատարվում են աշխատանքային օրերին` ժամը 08.00-ից մինչև 20.00-ն: Այդ սահմաններում կատարողական գործողությունների կատարման կոնկրետ ժամանակը սահմանում է հարկադիր կատարողը: Կողմերն իրավունք ունեն առաջարկել կատարողական գործողությունների կատարման իրենց համար հարմար ժամանակ:
2. Ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին կատարողական գործողությունները թույլատրվում են, եթե`
1) անհրաժեշտ է անհապաղ կատարում.
2) պարտապանի մեղքով դրանց կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին է.
3) սույն հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված դեպքերում.
4) դա նախատեսված է կատարողական թերթով:
2.1. Կատարողական գործողությունների համար սահմանված ժամկետի ավարտից հետո կատարողական գործողությունները կարող են շարունակվել, եթե անհրաժեշտ է ավարտել սկսված կատարողական գործողությունները:
3. (մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)
(33-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.09.01 ՀՕ-222, լրաց., փոփ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 24.03.11 ՀՕ-71-Ն)
Հոդված 34. | Կատարողական գործողությունների իրականացման ժամկետը |
1. Կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, բացառությամբ սույն մասի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերի: Կատարողական գործողությունների իրականացման սույն հոդվածով սահմանված ժամկետում չեն հաշվարկվում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու, գույքն ուղղակի վաճառքով իրացնելու, պարտապանի կամ նրա գույքի հետախուզման, կատարողական վարույթի հետաձգման կամ կասեցման, ինչպես նաև սույն օրենքի 43-րդ հոդվածի 9-11-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարման ժամկետները:
Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կատարողական գործողություններ իրականացնելու համար կարող են սահմանվել անհապաղ կատարման ժամկետներ:
Աշխատավարձից, կենսաթոշակից, այլ եկամուտներից, ալիմենտային պարտավորություններից բխող բռնագանձումների կատարումը, հարկադիր կատարման պարբերական բնույթ ունեցող կատարողական գործողությունները (երեխայի տեսակցություն և այլն) իրականացվում են պարբերական կատարման միջոցով: Այդ դեպքերում հարկադիր կատարումը դադարում է վարույթի ավարտով կամ կարճմամբ:
Պարտապանի մոտ պահանջների բավարարման համար անհրաժեշտ արգելադրված դրամական միջոցների առկայության դեպքում կատարողական գործողություններն իրականացվում են տասնհինգօրյա ժամկետում:
2. Կատարողական գործողությունների կատարման համար սահմանված երկամսյա ժամկետը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից կարող է երկարաձգել մինչև 2 ամիս ժամկետով` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի միջնորդությամբ:
3. Բարդ և ծավալուն կատարողական գործողություններ պահանջող վարույթների ընթացքը արդյունավետ լուծելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կամ հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի որոշմամբ կարող է ստեղծվել հարկադիր կատարողների խումբ: Հարկադիր կատարողների խմբի ղեկավարին նշանակում է հարկադիր կատարողների խումբ ստեղծելու մասին որոշում կայացրած պաշտոնատար անձը:
(34-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, 20.05.02 ՀՕ-349-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, 24.03.11 ՀՕ-71-Ն, փոփ., լրաց. 13.12.17 ՀՕ-309-Ն, 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 35. | Կատարողական թերթի պարզաբանումը |
1. Կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի դիմել կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար: Կատարողական թերթի վերաբերյալ պարզաբանում ստանալու մասին դիմումը դատարան է ներկայացվում էլեկտրոնային եղանակով:
2. Կատարողական թերթ տված դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Հարկադիր կատարողը, պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում և այն էլեկտրոնային եղանակով ուղարկում հարկադիր կատարման ծառայություն:
4. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
(35-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-9-Ն)
Հոդված 36. | Կատարողական գործողությունների հետաձգումը |
1. Կատարողական գործողությունները հետաձգվում են կատարողական գործողությունների իրականացումն արգելակող հանգամանքների առկայության դեպքում մինչև այդ հանգամանքների վերանալը`
1) հարկադիր կատարողի նախաձեռնությամբ կամ կողմերի դիմումի հիման վրա` ոչ ավելի, քան մեկ անգամ, մինչև երկու շաբաթ ժամկետով.
2) դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքի 22 հոդվածով սահմանված կարգով, ինչպես նաև սույն օրենքի 50 հոդվածին համապատասխան` գրավառուի կողմից պարտավորությունների վաղաժամկետ կատարում պահանջելիս կամ ժամկետանց պարտավորությունների դեպքում գրավառուի կողմից գրավի առարկայի նկատմամբ բռնագանձում տարածելիս.
3) սույն օրենքի 47.1-ին հոդվածով սահմանված կարգով գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը գնման նախապատվության իրավունք ունեցողներին ուղարկելու դեպքում՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
2. Կատարողական գործողությունները հետաձգվում են հարկադիր կատարողի որոշմամբ:
(36-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-113-Ն, 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 37. | Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի պարտականությունը |
Հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, եթե`
1) (կետն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)
2) պարտապանը ճանաչվել է անգործունակ և չունի օրինական ներկայացուցիչ.
3) պարտապանը զինված ուժերի և այլ զորքերի կազմում մասնակցում է մարտական գործողությունների, կամ առկա է նմանատիպ պայմաններում գտնվող պահանջատիրոջ խնդրանքը.
4) դատարանը գործ է հարուցել պարտապանին սնանկ ճանաչելու մասին կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտապան բանկին անվճարունակ է ճանաչել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
5) դատարանը վարույթ է ընդունել սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված հայցադիմում այն գույքն արգելանքից հանելու վերաբերյալ, որի վրա բռնագանձում է տարածվել հարուցված կատարողական վարույթով.
6) դատարանը որոշում է կայացրել կատարողական վարույթը կասեցնելու մասին.
7) առկա է հաշտության համաձայնություն կնքելու մասին կողմերի դիմումը.
8) եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում պարզվում է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը.
9) վարչական դատարանը վարույթ է ընդունել կատարման ենթակա հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ հայց.
10) մահացել է պահանջատեր կամ պարտապան ֆիզիկական անձը, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին.
11) պարտապանը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկել է գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը:
Եթե բռնագանձում է տարածվել մեկից ավելի գույքի նկատմամբ, ապա սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված՝ գույքն արգելանքից հանելու մասին հայցադիմումը դատարանի կողմից վարույթ ընդունվելու դեպքում կատարողական վարույթը կասեցվում է այդ գույքի վրա բռնագանձում տարածելու մասով:
Հարկադիր կատարողը չի կասեցնում կատարողական վարույթը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում:
(37-րդ հոդվածը լրաց. 06.11.01 ՀՕ-259, փոփ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-14-Ն, 24.03.11 ՀՕ-71-Ն, 23.06.11 ՀՕ-236-Ն, 05.12.13 ՀՕ-142-Ն, 13.12.17 ՀՕ-309-Ն, լրաց., խմբ. 09.07.19 ՀՕ-126-Ն, փոփ. 18.09.20 ՀՕ-446-Ն, 26.05.21 ՀՕ-223-Ն, լրաց. 09.06.22 ՀՕ-237-Ն)
(18.09.20 ՀՕ-446-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 38. | Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի իրավունքը |
Հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը, եթե`
1) դիմել է կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար.
2) նշանակել է փորձաքննություն.
3) պարտապանը ներգրավվել է որևէ պետական հանձնարարության կատարման մեջ.
4) պարտապան-իրավաբանական անձը վերակազմակերպվում է.
5) պարտապանը կամ նրա գույքը հետախուզվում է.
6) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է կատարողական գործողությունների կատարումը:
(38-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 39. | Կատարողական վարույթի կասեցման և վերսկսման կարգը |
1. Կատարողական վարույթը կասեցնելու և վերսկսելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
2. Կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` պահանջատիրոջ դիմումով կամ հարկադիր կատարողի նախաձեռնությամբ:
Հոդված 40. | Պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելը |
1. Պարտապանի գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում պարտապանի գույքի հետախուզում հայտարարելու մասին:
2. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացնում է հարկադիր կատարման ծառայությունը` սույն օրենքով սահմանված կարգով: (նախադասությունն հանվել է 09.07.19 ՀՕ-126-Ն)
3. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի պետական ռեգիստր, Կենտրոնական դեպոզիտարիա, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, հարկային և մաքսային մարմիններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, սոցիալական ապահովության ծառայություն, ինչպես նաև առևտրային բանկեր հարցումներ կատարելու միջոցով:
Պարտապան-ֆիզիկական անձի դեպքում մինչև 100 000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով հետախուզումն իրականացվում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, սոցիալական ապահովության ծառայություն, առևտրային բանկեր, ինչպես նաև պարտապանի աշխատելու փաստը պարզելու նպատակով հարկային մարմին հարցումներ կատարելու միջոցով:
Սույն մասով նախատեսված հարցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով հարցումների և դրանց պատասխանների ձևերը, ինչպես նաև հարցումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ առևտրային բանկեր և Կենտրոնական դեպոզիտարիա կատարվող հարցումների:
Հարկադիր կատարման ծառայությունը Հայաստանի Հանրապետության բոլոր առևտրային բանկեր և Կենտրոնական դեպոզիտարիա պարտապանի գույքի վերաբերյալ հարցումներ ուղարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տրամադրած հատուկ կապուղու միջոցով, որի շահագործման, էլեկտրոնային փոստի օգտագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով համապատասխան նախարարության հետ:
4. Պարտապան-ֆիզիկական անձի, ինչպես նաև իրավաբանական անձի կամ նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ օրենքով, իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտով իրավասու ճանաչված անձի (այսուհետ՝ իրավասու անձ) հետախուզումն իրականացվում է միայն այն դեպքերում, երբ նրա բացակայությունն անհնար է դարձնում կատարողական գործողությունների իրականացումը:
Պարտապան-ֆիզիկական անձի, ինչպես նաև իրավաբանական անձի (իրավասու անձի) հետախուզումը հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա իրականացնում է ոստիկանությունը, ինչպես նաև իրականացնում են այն անձինք և կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա):
5. Եթե պահանջատերը (պահանջատերերը) ունի տեղեկություն պարտապանի գույքի կամ դրա գտնվելու վայրի վերաբերյալ, ապա պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել հարկադիր կատարողին:
6. Պետական մարմինները և այլ կազմակերպություններ պարտավոր են հարկադիր կատարողի հարցումներին պատասխանել յոթնօրյա ժամկետում, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով հարցումներին պատասխանելու համար այլ ժամկետ սահմանված չէ:
7. Այն կատարողական վարույթներով, որոնցով պարտապան է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, պարտապանի գույքի հետախուզում չի իրականացվում:
8. Եթե 100 000 դրամ և ավելի բռնագանձման ենթակա գումարով կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը հանձնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պարտապանը չի կատարում կատարողական թերթի պահանջները, և պարտապանի գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար, ապա պարտապանը պարտավոր է կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը հանձնելուց հետո՝ 20 օրվա ընթացքում, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքի, կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնել հարկադիր կատարողին: Պարտապանը պարտավոր է հայտարարագրում տեղեկություններ ներկայացնել նաև սեփականության իրավունքով իրեն պատկանած, սակայն կատարողական վարույթի հարուցումից հետո օտարված անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի և գույքային իրավունքների մասին:
Եթե հայտարարագիր ներկայացնելուց հետո պարտապանի գույքի արժեքն անբավարար է կատարողական թերթի պահանջները կատարելու համար, ապա պարտապանի կողմից սեփականության իրավունքով նոր գույք կամ գույքային իրավունք ձեռք բերվելու դեպքում պարտապանը հինգ օրվա ընթացքում հայտարարագիր է ներկայացնում նախորդ հայտարարագիրը ներկայացնելուց հետո սեփականության իրավունքով ձեռք բերված գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին:
Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
9. Պետական և տեղական ինքնակառավարման մարմին հանդիսացող պարտապանը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հայտարարագիրը չի ներկայացնում:
10. Պարտապանի կողմից հարկադիր կատարողին ներկայացվող՝ գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի վերաբերյալ հայտարարագրի ձևը և հայտարարագրի ներկայացման կարգը սահմանվում են արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
(40-րդ հոդվածը խմբ., փոփ. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 24.03.11 ՀՕ-71-Ն, 13.12.17 ՀՕ-309-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-280-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 40.1. | Պարտապանի գույքի պահատվությունը |
1. Կատարողական գործողությունների իրականացման ժամանակ պարտապանի գույքի պահպանությունն ապահովելու անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը գույքագրման և կատարողական այլ գործողությունների ընթացքում հայտնաբերված գույքն ի պահ է հանձնում պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց՝ համապատասխան ստացականի հիման վրա՝ գույքն ի պահ հանձնելիս պահառուին գրավոր նախազգուշացնելով արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքների համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Կատարողական գործողությանը պարտապանի ներկա լինելու դեպքում հայտնաբերված գույքն ի պահ հանձնելիս նախապատվությունը տրվում է պարտապանին:
2. Պարտապանից առգրավված գույքի պահպանությունն ապահովելու անհրաժեշտության դեպքում առգրավված գույքը չի կարող հանձնվել պարտապանին կամ նրա հետ փոխկապակցված անձանց: Սույն հոդվածի իմաստով՝ պարտապան ֆիզիկական անձի հետ փոխկապակցված անձ են համարվում ամուսինը, պարտապանի կամ նրա ամուսնու զավակը (որդեգրվածը), ծնողը (որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պարտապանի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները, պարտապան իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը, կոլեգիալ գործադիր մարմնի անդամները, իրավաբանական անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձը կամ կոլեգիալ մարմնի անդամը, իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունեցող անձինք, իրավաբանական անձի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերոնշյալ անձանց հետ փոխկապակցված ֆիզիկական անձինք:
3. Կատարողական վարույթի կողմը կարող է հարկադիր կատարողին գրավոր միջնորդություն ներկայացնել կատարողական գործողությունների իրականացման ժամանակ առգրավված գույքն իր մատնանշած՝ որպես իր մասնագիտական գործունեության նպատակներից մեկը պահատվություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպության (արհեստավարժ պահառուի) պահպանությանը հանձնելու վերաբերյալ՝ պահպանության վճար առաջանալու դեպքում վճարումը պահառուին մատնանշող կողմի հաշվին կատարելու պայմանով: Նման դեպքերում հարկադիր կատարողը գույքն ի պահ ընդունողի հետ որպես կատարողական վարույթի՝ գույքն իր մատնանշած անձին հանձնելն առաջարկող կողմի ներկայացուցիչ կնքում է գույքի պահատվության վերաբերյալ պայմանագիր: Սույն մասով սահմանված պահատվության պայմանագրի շրջանակում պահառուն պարտավոր է պահատվության առարկա գույքը հանձնել (վերադարձնել) միայն հարկադիր կատարողին, իսկ այլ անձի (այդ թվում՝ պայմանագրով պահատուին)՝ հանձնել (վերադարձնել) բացառապես հարկադիր կատարողի համաձայնությամբ: Պահատվության պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել միայն հարկադիր կատարողի համաձայնությամբ:
4. Գույքը պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց ի պահ հանձնելու անհնարինության դեպքում դրա պահպանությունը կազմակերպում է հարկադիր կատարողը հարկադիր կատարման ծառայության միջոցներով՝ գույքի պահպանության հետ կապված ծախսերը գանձելով պարտապանից, իսկ կատարողական ծախսերը պահանջատիրոջից գանձելու հիմքերի առկայության դեպքում՝ պահանջատիրոջից:
5. Հարկադիր կատարման ծառայության միջոցներով պահպանվող գույքի պահպանման անհրաժեշտությունը վերանալու դեպքում հարկադիր կատարողը սույն օրենքով սահմանված կարգով այդ մասին ծանուցում է պարտապանին (գույքի սեփականատիրոջը)՝ ծանուցման մեջ նշելով գույքի պահպանության համար կատարվող ամսական ծախսերի չափը և այն ժամկետը, որի ընթացքում գույքը պարտապանի (գույքի սեփականատիրոջ) կողմից չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է այն տնօրինելու օրենքով սահմանված կարգով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալուց, իսկ գույքի պահպանման ժամկետը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով երկարաձգվելու դեպքում երկարաձգված ժամկետի ավարտից հետո՝ երկու ամսվա ընթացքում, պարտապանի (գույքի սեփականատիրոջ) կողմից գույքը չպահանջվելու կամ չընդունելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է այն իրացնելու «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-35.4-րդ հոդվածներով սահմանված կարգով կամ ուղղակի վաճառքի միջոցով՝ գույքի իրացմամբ ստացված գումարը գույքի պահպանության հետ կապված ծախսերը պահելուց հետո փոխանցելով պարտապանին (գույքի սեփականատիրոջը):
7. Հարկադիր կատարման ծառայության միջոցներով պահպանվող՝ սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված գույքը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում ենթակա է ոչնչացման արդարադատության նախարարի սահմանած կարգով:
8. Պարտապանը (գույքի սեփականատերը) իրավունք ունի սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում դիմում ներկայացնելու հարկադիր կատարողին՝ հարկադիր կատարման ծառայության միջոցներով գույքի պահպանման ժամկետը մինչև վեց ամսով երկարաձգելու վերաբերյալ՝ դիմումին կցելով հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին երկարաձգվող ժամկետի ընթացքում գույքի պահպանության ծախսերը, իսկ գույքը սույն օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով պահպանության ընդունված լինելու դեպքում՝ կատարված ծախսերի եռապատիկը վճարելը հավաստող փաստաթղթի բնօրինակը։
(40.1-ին հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-425-Ն)
(16.11.22 ՀՕ-425-Ն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 7-րդ մասը գործում է արդարադատության նախարարի համապատասխան հրամանն ուժի մեջ մտնելու պահից)
(16.11.22 ՀՕ-425-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 41. | Կատարողական վարույթի ավարտը |
1. Հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե`
1) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը, բացառությամբ հայցի ապահովման հիման վրա տրված կատարողական թերթի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի, ինչպես նաև այլ օրենքների հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը, քանդման մասին վարչական ակտի կատարման վերաբերյալ գրությունը, կատարողական մակագրության թերթը կամ գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը կատարելու վերաբերյալ դիմումը վերադարձնելու մասին.
2) անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.
2.1) անհնարին է պարզել կատարողական թերթով նախատեսված պահանջի կատարման համար անհրաժեշտ՝ պարտապանի գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.
3) պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել և հարկադիր կատարողի՝ սույն օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.
4) պարտապանի գույքը բավարար չէ պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար.
4.1) պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան.
5) ավարտվել են հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները.
5.1) դատական կարգով վիճարկվում է հանրային իրավական դրամական պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտը․
5․2) ավարտվել են վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները:
6) առկա է սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 4-րդ, 9-րդ, 10-րդ կամ 12-րդ մասերով նախատեսված որևէ հիմք.
7) պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության պատճառով կամ պարբերական վճարումների վերաբերյալ վճռի կատարման դեպքում բռնագանձումը տարածվել է պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի և այլ եկամուտների վրա, և պահանջատիրոջ օգտին կատարվում են գումարի պարբերաբար վճարումներ.
8) ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է դարձել դատական ակտի կատարումը.
9) սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով սուբսիդիար պատասխանատվություն կրող պարտապանի գույքի վրա բռնագանձում, այդ թվում՝ արգելանք տարածելու անհրաժեշտությունը դեռևս բացակայում է:
2. Կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
3. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքի, կատարողական վարույթն ավարտելու դեպքում կատարողական թերթը չի վերադարձվում պահանջատիրոջը:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված այլ հիմքերով կատարողական վարույթն ավարտվելու դեպքում կատարողական թերթը կարող է վերադարձվել պահանջատիրոջ դիմումի հիման վրա, որի դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում կատարողական վարույթը վերսկսելու, կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելու և սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նշված հիմքով կատարողական վարույթն ավարտելու մասին:
5. Կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելն արգելք չեն կատարողական թերթը կրկին ներկայացնելու դեպքում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու համար:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-9-րդ կետերով նախատեսված հիմքերի վերացման, ինչպես նաև սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ և 11-րդ մասերով և 44.1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում հարկադիր կատարողը պահանջատիրոջ դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին:
(41-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն, փոփ., լրաց. 24.03.11 ՀՕ-71-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-252-Ն, խմբ., լրաց. 13.12.17 ՀՕ-309-Ն, խմբ., լրաց. 09.07.19 ՀՕ-126-Ն, լրաց. 18.11.21 ՀՕ-369-Ն, լրաց., փոփ. 19.01.21 ՀՕ-37-Ն, լրաց. 16.12.21 ՀՕ-406-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-237-Ն)
(19.01.21 ՀՕ-37-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 42. | Կատարողական վարույթը կարճելը |
1. Հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե`
1) կատարողական թերթը փաստացի կատարվել է կամ դրանից բխող պարտավորությունը դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով.
2) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի, ինչպես նաև այլ օրենքների հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրության, քանդման մասին վարչական ակտի կատարման վերաբերյալ գրության, կատարողական մակագրության թերթի պահանջների կամ կատարողական թերթի պահանջների կամ գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը կատարելու վերաբերյալ դիմումի կատարումից հրաժարվելու վերաբերյալ.
3) պահանջատերը և պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն, ու այն հաստատել է դատարանը.
4) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել նրա իրավահաջորդին.
5) (կետն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)
6) բեկանվել է դատական ակտը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը, կամ կատարողական մակագրության թերթ տրամադրելու նոտարական գործողությունը ճանաչվել է ոչ իրավաչափ, կամ անվավեր է ճանաչվել կողմերի միջև կնքված նոտարական կարգով վավերացված համաձայնագիրը, որի հիման վրա տրվել է կատարողական մակագրության թերթը.
7) պահանջատերը հրաժարվել է ընդունել կատարողական թերթը կամ կատարողական մակագրության թերթը կատարելիս պարտապանից առգրավված և պահանջատիրոջը հանձնելու ենթակա գույքը.
8) պարտապանը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ.
9) պարտապան-իրավաբանական անձը կամ պահանջատեր-իրավաբանական անձը լուծարվել է.
10) հայցը թողնվել է առանց քննության, մերժվել է, կամ դատական գործի վարույթը կարճվել է.
11) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև անբողոքարկելի վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելը.
12) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ բացակայում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտը անբողոքարկելի դառնալու հիմքը.
13) (կետն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-258-Ն)
14) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին չեն համապատասխանում.
15) վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշում կայացնելը կամ մինչև արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը հարկադիր կատարման ուղարկելը.
16) քանդման մասին վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ վարչական ակտի կատարման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են օրենքի խախտմամբ.
17) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը փաստացի կատարվել է, կամ այն վերացվել է:
1.1. Անշարժ կամ համապատասխան իրավունքների պետական գրանցում պահանջող գույքի նկատմամբ պետության կամ համայնքի սեփականությունը ճանաչելու մասին հարկադիր կատարողի որոշումը և կատարողական թերթի պատճենը հարկադիր կատարողն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին կամ համապատասխան համայնքի ղեկավարին` վերջիններիս կողմից իրավունքների պետական գրանցումն իրականացնելու համար: Հարկադիր կատարողի որոշումը և կատարողական թերթի պատճենը պետական լիազոր մարմին կամ համայնքի ղեկավարին ուղարկելու օրվանից հետո՝ երեք օրվա ընթացքում, հարկադիր կատարողը որոշում է կայացնում կատարողական վարույթը կարճելու մասին:
2. Հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական վարույթը կարճելու մասին, եթե բռնագանձված են վճարման ենթակա կատարողական ծախսերը:
3. Կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքով կատարողական վարույթը կարճելու դեպքում հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը և պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագրի պատճենը կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, համապատասխանաբար ուղարկում է պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին վճիռը կայացրած դատարան:
(42-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, խմբ., լրաց. 24.03.11 ՀՕ-71-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-252-Ն, 19.10.16 ՀՕ-182-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-258-Ն, լրաց., խմբ., փոփ. 09.07.19 ՀՕ-126-Ն, լրաց. 18.11.21 ՀՕ-369-Ն, 16.12.21 ՀՕ-406-Ն, փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-237-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ
Հոդված 43. | Ընդհանուր դրույթներ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին |
1. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, սահմանափակում կիրառելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք): Սահմանափակումը կիրառվում է պարտապանի շարժական գույքի նկատմամբ:
2. Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ՝ կատարման ծախսերը:
Գրավով ապահովված պարտավորության վերաբերյալ կատարողական թերթի կատարման նպատակով բռնագանձումը տարածվում է միայն գրավի առարկայի վրա, բացառությամբ եթե կատարողական թերթը պարունակում է նշում պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորության մասին: Այդպիսի նշման առկայության դեպքում պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է սույն հոդվածով սահմանված կանոններով:
3. Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավով ապահովված պարտավորության վերաբերյալ կատարողական թերթի կատարման նպատակով բռնագանձումը կարող է տարածվել միայն գրավի առարկայի վրա:
Եթե պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար չկան անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը տարածվում է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի, այնուհետև պարտապանին պատկանող այլ գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել:
4. Եթե այլ բան նախատեսված չէ կատարողական թերթով, ապա պարտապանի այլ գույքի վրա բռնագանձումը տարածվում է հետևյալ հերթականությամբ.
1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`
ա) արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,
բ) պատրաստի արտադրանք,
գ) անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,
դ) այլ գույք (այդ թվում` անշարժ գույք).
2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`
ա) շարժական գույք,
բ) անշարժ գույք:
Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածվում է միայն նախորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի բռնագանձումն իրականացնելու՝ հաջորդ հերթի գույքը բռնագանձվում է, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքն անբավարար է պահանջների բավարարման համար, կամ անհնարին է պարզել նախորդ հերթում ընդգրկված գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի կամ պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն, կամ նախորդ հերթում ընդգրկված գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չի կայացել:
Եթե միևնույն հերթում առկա են գույքի տարբեր տեսակներ, ապա դրանց վրա բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը:
Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված բռնագանձման հերթականությունը կարող է փոփոխվել կատարողական վարույթի կողմերի միջև հասարակ գրավոր ձևով կնքված համաձայնությամբ՝ ոչ ավելի, քան մեկ անգամ կատարողական վարույթի ընթացքում: Ընդ որում, այդ համաձայնությունը չի կարող առնչվել այն գույքին, որի վերաբերյալ կայացվել է իրացման մասին կամ իրացման նպատակով գնահատող նշանակելու մասին որոշում:
4.1. Կատարողական թերթով սուբսիդիար պատասխանատվություն կրող երաշխավոր պարտապանի գույքի վրա բռնագանձում, այդ թվում՝ արգելանք կիրառվում է հիմնական պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելուց հետո՝ սույն հոդվածով նախատեսված կարգով:
Կատարողական թերթով սուբսիդիար պատասխանատվություն կրող երաշխավոր պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածվում է, եթե առկա է հետևյալ պայմաններից առնվազն մեկը.
1) հիմնական պարտապանը ճանաչվել է սնանկ, բացառությամբ այն դեպքի, երբ պարտավորության ապահովման համար առկա է գրավադրված գույք.
2) առկա է հարկադիր կատարողի որոշումը կատարողական վարույթն ավարտելու վերաբերյալ` հիմնական պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության կամ հիմնական պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով.
3) որպես ապահովում հիմնական պարտապանի գույքի վրա դրված արգելանքների պայմաններում ակնհայտ է, որ հիմնական պարտապանի գույքի արժեքն անբավարար է պահանջների բավարարման համար.
4) հիմնական պարտապանի գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդի ընթացքում գույքը չի վաճառվել, և վերջինս չունի բռնագանձման ենթակա այլ գույք.
5) կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ հիմնական պարտապանի գույքի նկատմամբ առկա է այլ մարմինների կողմից կիրառված արգելանք (սահմանափակում).
6) նույն կատարողական թերթի հիման վրա հարուցված հիմնական պարտապանի վերաբերյալ կատարողական վարույթն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով.
7) սնանկության վարույթի շրջանակներում կամ արտադատական կարգով հիմնական պարտապանի պարտավորությունների համար գրավադրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ հիմնական պարտապանի պարտավորությունների կատարման համար:
5. Բաժնային կամ համատեղ սեփականության մասնակից պարտապանի բաժնի նկատմամբ բռնագանձումը տարածվում է սույն օրենքով սահմանված կարգով:
6. Տնտեսական ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրական կապիտալում (կոոպերատիվի բաժնային ֆոնդում) պարտապանի բաժնեմասի (փայի), ինչպես նաև պարտապանին պատկանող պայմանագրային ներդրումային ֆոնդի փայի (փայերի) վրա բռնագանձում տարածելը թույլատրվում է միայն պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարարության դեպքում:
7. Պարտապանին պատկանող ոչ փաստաթղթային ձևով թողարկված Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերի վրա արգելանք դնելու, դրանք առգրավելու և հարկադիր իրացնելու համար հարկադիր կատարողի կողմից պահառուին (ենթապահառուին) ներկայացվող դեպո-հանձնարարականների ձևին ներկայացվող պահանջները, դրանց ներկայացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը՝ համաձայնեցնելով համապատասխան նախարարության հետ:
8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) կառավարման պայմանագրի կողմ ֆոնդի կառավարչի համար ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած պարտավորությունների մասով սույն օրենքի իմաստով պարտապանի գույք է համարվում համապատասխան ֆոնդի գույքը, բացառությամբ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կամ այլ օրենքի դրույթների համաձայն` այդպիսի գործարքներով պարտավորությունները ենթակա են կատարման բացառապես ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհանդիսացող գույքի հաշվին: Ընդ որում, ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների մարման համար ֆոնդի գույքի անբավարարության դեպքում ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհանդիսացող գույքի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում:
9. Պարտապանի այլ գույքի բացակայության, անբավարարության, գրավադրված լինելու կամ այն դեպքում, երբ պարտապանի գույքը նրա միակ բնակարանն է, որը, սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն, ենթակա չէ բռնագանձման, հարկադիր կատարողը կատարողական թերթի պահանջների կատարման նպատակով իր որոշմամբ հանձնարարում է պարտապանին իրականացնելու դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի կամ գույքային իրավունքի գրանցում (հաշվառում)՝ պարտապանի համար որոշմամբ սահմանելով գրանցումը (հաշվառումը) ապահովելու և գրանցումը (հաշվառումը) հաստատող փաստաթղթերը հարկադիր կատարողին ներկայացնելու ժամկետ:
10. Պարտապանի ներկայացրած միջնորդության հիման վրա հարկադիր կատարողը կարող է երկարաձգել հանձնարարության կատարման ժամկետը:
11. Պարտապանի կողմից հարկադիր կատարողի հանձնարարությունը որոշմամբ սահմանված ժամկետում չկատարվելու դեպքում հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ կազմակերպում է պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցումը (հաշվառումը), եթե պարտապանը չի հիմնավորում իր կամքից անկախ հանգամանքներում հարկադիր կատարողի հանձնարարությունը չկատարելու փաստը:
12. Պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցման (հաշվառման) համար կատարված ծախսերը՝ որպես կատարողական ծախս, դրանց եռապատիկի չափով բռնագանձվում են պարտապանից:
(43-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 23.05.06 ՀՕ-78-Ն, 18.05.10 ՀՕ-68-Ն, 22.12.10 ՀՕ-254-Ն, 17.12.14 ՀՕ-265-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-280-Ն, լրաց., փոփ., խմբ. 09.07.19 ՀՕ-126-Ն, լրաց. 19.01.21 ՀՕ-37-Ն)
(19.01.21 ՀՕ-37-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 43.1. | Կատարողական գործողություններ կատարելու նպատակով հարկադիր կատարողի կողմից բնակարան կամ այլ շինություններ մուտք գործելը |
Կատարողական գործողությունների կատարման նպատակով (բռնագանձում, վտարում, բնակեցում և այլն) հարկադիր կատարողն ունի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել, այդ թվում՝ բնակարանը կամ այլ շինությունը բացելու միջոցով մուտք գործելու իրավունք:
Կատարողական գործողությունների կատարման նպատակով այլ անձանց պատկանող բնակարան կամ շինություններ հարկադիր կատարողը կարող է մուտք գործել այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է մուտք գործել բնակարան կամ շինություններ դատարանի համապատասխան որոշման հիման վրա:
(43.1-ին հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, փոփ. 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 44. | Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը |
1. Պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը և ի պահ հանձնելը:
Հարկադիր կատարողի կողմից գույքագրման ենթակա չէ պարտապանին պատկանող` սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված շարժական գույքը:
Պարտապան-ֆիզիկական անձի դեպքում հարկադիր կատարողի կողմից գույքագրում չի իրականացվում մինչև 100 000 դրամ բռնագանձման ենթակա գումարի պահանջով հարուցված կատարողական վարույթով, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով սահմանված հարցումների արդյունքով պարտապանին պատկանող գույք չի հայտնաբերվել, կամ հայտնաբերված գույքը բավարար չէ պարտավորությունների կատարման համար:
Հարկադիր կատարողը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները և ժամկետները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և այլ հանգամանքներ:
Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը չի խոչընդոտում պարտապանի կողմից իրականացվող մաքսային հայտարարագրման գործընթացը՝ բացառությամբ այն դեպքի, երբ արգելանքը կիրառված է արտահանվող ապրանքի նկատմամբ:
2. Արգելանքը կիրառվում է`
1) պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պարտատիրոջը) պատկանող գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով.
2) քրեական գործերով հարկադիր կատարման ենթակա դատական ակտը կատարելու դեպքում.
3) պատասխանողին պատկանող և նրա կամ այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա արգելանք դնելու մասին դատարանի որոշումը կատարելու դեպքում.
4) հանրային իրավական դրամական պահանջների կատարումն ապահովելու նպատակով պատասխանողին պատկանող գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը կատարելու դեպքում:
3. Ելնելով կատարողական վարույթի հանգամանքներից` հարկադիր կատարողն իրավունք ունի արգելանքի հետ միաժամանակ առգրավել գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը:
Շուտ փչացող գույքն առգրավվում և իրացվում է անհապաղ:
Պարտադիր առգրավման ենթակա են դրամը, արտարժույթը, արժեթղթերը, թանկարժեք մետաղները և քարերը, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերը, ինչպես նաև դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները, որոնք հայտնաբերվել են պարտապանի գույքը գույքագրելիս:
4. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
5. Գույքագրման աշխատանքների ժամանակի և վայրի մասին հարկադիր կատարողը գույքագրման անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ գրավոր տեղեկացնում է պահանջատիրոջը, բացառությամբ հայցի ապահովման և մինչև 100.000 դրամ պահանջի կատարողական վարույթների: Պահանջատիրոջ չներկայանալն արգելք չէ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար:
6. Օրենքի հիման վրա ստեղծված և ֆոնդի կառավարչին սեփականության իրավունքով պատկանող ֆոնդի միջոցների վրա արգելանք կարող է դրվել ֆոնդի կառավարչի միայն այն պարտավորությունների համար, որոնք ծագել են ֆոնդի կառավարման հետ կապված գործողություններից և սահմանված են այդ օրենքով:
7. Պետական բյուջեից գումար բռնագանձելու վերաբերյալ կատարողական վարույթներով պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք է կիրառվում բռնագանձման ենթակա գումարի դիմաց օրենքով սահմանված ժամկետում փոխանցելի մուրհակ չտրամադրելու դեպքում:
8. Պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանք դնելու հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 44.3-րդ հոդվածով:
(44-րդ հոդվածը լրաց. 20.05.02 ՀՕ-349-Ն, 16.12.05 ՀՕ-18-Ն, 18.05.10 ՀՕ-68-Ն, 05.12.13 ՀՕ-142-Ն, 13.12.17 ՀՕ-309-Ն, խմբ. 09.07.19 ՀՕ-126-Ն, 09.06.22 ՀՕ-237-Ն)
Հոդված 44.1. | Պարտապանի գույքն արգելանքից հանելը |
Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`
1) առկա են սույն օրենքի 42 հոդվածում նշված հիմքերը.
2) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.
3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը կամ կատարողական մակագրության թերթը.
3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 243.1 հոդվածով սահմանված կարգով գրավի առարկան գրավառուի կողմից իրացվելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.
4) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ավարտված (ավարտական ակտի հիմքով պետական գրանցում ստացած) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի առանձնացված միավորի վերաբերյալ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրային գնի վերջնահաշվարկի գումարը հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին վճարվելու դեպքում.
5) առկա են սույն օրենքի 44.3-րդ հոդվածում նշված հիմքերը.
6) դրամական միջոց չհանդիսացող գույքի նկատմամբ կիրառված արգելանքն ակնհայտորեն գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը.
7) դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը.
8) պարտապանի պարտավորությունը մասնակի կատարվել է:
Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հարկադիր կատարողը համապատասխան չափով մասնակի հանում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը՝ բանկեր ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով համապատասխան նախարարության հետ:
(44.1-ին հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 19.06.15 ՀՕ-91-Ն, 17.06.16 ՀՕ-113-Ն, 13.12.17 ՀՕ-309-Ն, 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 44.2. |
Պարտապանի գույքի վրա սահմանափակում կիրառելը |
1. Պարտապանի գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելը ներառում է պարտապանի շարժական գույքի գույքագրումը և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով միասնական գրանցամատյանում դրա նկատմամբ սահմանափակման գրանցումը:
Հարկադիր կատարողի կողմից գույքագրման ենթակա չէ պարտապանին պատկանող` սույն օրենքի 51 հոդվածով նախատեսված գույքը:
2. Սահմանափակումը կիրառվում է`
1) դատարանի որոշման հիման վրա.
2) պատասխանողին պատկանող գույքի վրա սահմանափակում կիրառելու մասին վարչական մարմնի որոշման հիման վրա.
3) հանրային իրավական դրամական պահանջները կատարելու ժամանակ։
3. Պարտապանի գույքի վրա սահմանափակում կիրառելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
4. Սահմանափակում կիրառված գույքի արժեքից բավարարման հերթականությունը և առաջնահերթությունը որոշվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14.1 գլխով սահմանված կարգով:
5. Գույքագրման աշխատանքների ժամանակի և վայրի մասին հարկադիր կատարողը գույքագրման անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ գրավոր տեղեկացնում է պահանջատիրոջը: Պահանջատիրոջ չներկայանալն արգելք չէ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար:
6. Օրենքի հիման վրա ստեղծված և ֆոնդի կառավարչին սեփականության իրավունքով պատկանող ֆոնդի միջոցների վրա սահմանափակում կարող է կիրառվել ֆոնդի կառավարչի միայն այն պարտավորությունների համար, որոնք ծագել են ֆոնդի կառավարման հետ կապված գործողություններից և սահմանված են այդ օրենքով:
(44.2-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-265-Ն)
Հոդված 44.3. | Պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանք դնելը |
1. Եթե այլ բան նախատեսված չէ կատարողական թերթով, ապա, որպես հայցի ապահովում, հայցագնի չափով արգելանք է դրվում պարտապանին պատկանող՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքի վրա:
2. Պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանքը դրվում է հետևյալ հերթականությամբ.
1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`
ա. անշարժ գույք,
բ. արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,
գ. անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,
դ. պատրաստի արտադրանք,
ե. շարժական գույք.
2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`
ա. անշարժ գույք,
բ. շարժական գույք:
3. Պարտապանի մոտ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գույքի բացակայության կամ անբավարարության դեպքում արգելանքը դրվում է պարտապանին պատկանող դրամական միջոցների վրա:
4. Նախորդ հերթի գույքի արժեքը հայցագնի չափին հավասար լինելու կամ գերազանցելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում հաջորդ հերթի գույքն արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու մասին:
5. Անշարժ գույքի վրա արգելանք չի դրվում, եթե հայցագինը չի գերազանցում 200.000 դրամը, ինչպես նաև եթե անշարժ գույքը, անկախ հայցագնի չափից, պարտապան ֆիզիկական անձի միակ բնակարանն է, բացառությամբ այն դեպքի, երբ պարտապանի այլ գույքի արժեքը պակաս է հայցագնի չափից:
6. Պարտապանը, որի գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա, որպես հայցի ապահովում, հայցագնի չափով արգելանք է կիրառվել, կարող է միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքն այլ գույքի վրա դնելու կամ հայցագնի չափը գերազանցող գույքը արգելանքից հանելու մասին` կցելով այլ գույքի կամ արգելադրված գույքի լիկվիդացիոն արժեքի` հայցագնի չափը գերազանցելու վերաբերյալ գնահատման եզրակացությունը և միջնորդությունն ու գույքի գնահատման եզրակացությունը պարտատիրոջ կողմից ստանալը հավաստող փաստաթուղթ:
7. Գույքի գնահատման եզրակացության մեջ նշված գույքի արժեքի հետ համաձայն չլինելու դեպքում պահանջատերը միջնորդությունն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, կարող է եզրակացության արժանահավատության վերաբերյալ առարկություններ ներկայացնել հարկադիր կատարողին:
8. Հարկադիր կատարողն առարկություններն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, գնահատման եզրակացության արժանահավատությունն ստուգելու նպատակով որոշում է կայացնում փորձաքննություն նշանակելու մասին:
9. Եթե փորձաքննության արդյունքներով հաստատվում է առաջարկվող կամ արգելադրված գույքի հայցագնից պակաս լիկվիդացիոն արժեք ունենալու հանգամանքը, ապա պարտապանի միջնորդությունը մերժվում է, և կատարողական վարույթն ավարտվում է:
10. Եթե պարտապանի միջնորդության մեջ նշված գույքի լիկվիդացիոն արժեքը համապատասխանում կամ գերազանցում է հայցագնի չափին, ապա հարկադիր կատարողը որոշում է կայացնում արգելանքը միջնորդությամբ նշված գույքի վրա դնելու, նախկինում արգելադրված կամ հայցագնի չափը գերազանցող գույքն արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու մասին:
11. Արգելանքը դրամական միջոց չհամարվող գույքի վրա դրված լինելու դեպքում պարտապանը կարող է միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքն իր անունով բացված բանկային կամ ավանդային հաշվում առկա դրամական միջոցների վրա դնելու վերաբերյալ` պայմանով, որ դրանց չափը պակաս չէ հայցագնի չափից, ինչպես նաև հայցագնի չափով գումարը մուծել հարկադիր կատարման դեպոզիտ հաշվին:
12. Պարտապանի անվամբ բացված բանկային կամ ավանդային հաշվում առկա դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դրվելու կամ հարկադիր կատարման դեպոզիտ հաշվին հայցագնի չափով պարտապանի կողմից գումար մուծված լինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում նախկինում արգելադրված գույքն արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու մասին:
13. Վարչական մարմնի կողմից ներկայացված` արգելանք դնելու մասին որոշումը և վճռի կատարման ապահովման վերաբերյալ կատարողական թերթը կատարվում են սույն հոդվածով սահմանված կարգով:
14. Հայցի ապահովմանը և վճռի կատարման ապահովմանը, ինչպես նաև վարչական մարմնի կողմից ներկայացված` արգելանք դնելու մասին որոշման կատարմանն ուղղված կատարողական վարույթները ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներ են:
(44.3-րդ հոդվածը լրաց. 13.12.17 ՀՕ-309-Ն)
Հոդված 45. | Այլ անձանց իրավունքների պաշտպանությունը պարտապանի գույքի վրա արգելանք դնելիս |
1. Արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:
2. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը:
3. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է ընդդեմ պարտապանի և պահանջատիրոջ:
4. Դատարանը գույքը արգելանքից հանելու վերաբերյալ հայցը քննում է այն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում:
5. Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում քրեական գործերով արգելանքի տակ գտնվող գույքի վրա:
(45-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-126-Ն, փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-237-Ն)
Հոդված 46. | Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու կարգը |
1. Պարտապանի մոտ հայտնաբերված դրամով կանխիկ դրամական միջոցները հարկադիր կատարողն առգրավում է և ոչ ուշ, քան այն առգրավելու հաջորդ օրը, հանձնում է բանկ` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին:
2. Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով համապատասխան նախարարության հետ:
2.1. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը ավել պահած գումարի համար պարտավոր է յուրաքանչյուր օրվա համար վճարել տույժ՝ նշված գումարի 0.1 տոկոսի չափով: Պարտապանը կարող է պահանջել պատճառված վնասի փոխհատուցում, եթե ապացուցում է, որ պատճառված վնասը գերազանցում է սույն մասով սահմանված տույժի չափը:
3. (մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)
4. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հարկադիր կատարողի որոշումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում դրանք փոխանցում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին:
5. (մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հատուկ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ուսումնական ավանդներում առկա դրամական միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել ավանդատուի կամ հաշվետիրոջ պարտավորությունների դիմաց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 905.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
(46-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 29.09.14 ՀՕ-145-Ն, 11.11.15 ՀՕ-140-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-280-Ն)
Հոդված 47. | Պարտապանի արտարժույթի վրա բռնագանձում տարածելու կարգը |
1. Պարտապանի մոտ հայտնաբերված արտարժույթով կանխիկ դրամական միջոցները հարկադիր կատարողն առգրավում է և ոչ ուշ, քան դրանք առգրավելու հաջորդ օրը, վաճառքի համար հանձնում է բանկին` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին:
2. Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով համապատասխան նախարարության հետ:
2.1. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը ավել պահած գումարի համար պարտավոր է յուրաքանչյուր օրվա համար վճարել տույժ՝ նշված գումարի 0.1 տոկոսի չափով: Պարտապանը կարող է պահանջել պատճառված վնասի փոխհատուցում, եթե ապացուցում է, որ պատճառված վնասը գերազանցում է սույն մասով սահմանված տույժի չափը:
3. (մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)
4. Հարկադիր կատարողի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում, բանկը կամ այլ վարկային կազմակերպությունն արտարժույթի վաճառքից ստացված դրամը փոխանցում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային բաժնի) դեպոզիտ հաշվին:
(47-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 29.09.14 ՀՕ-145-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-280-Ն)
Հոդված 47.1. |
Բաժնային կամ համատեղ սեփականության մեջ ունեցած պարտապանի բաժնի նկատմամբ բռնագանձումը տարածելու կարգը |
Պարտապանի գույքի գույքագրման ժամանակ պարտապանը պարտավոր է գրավոր տեղեկացնել հարկադիր կատարողին գույքի այն տեսակների մասին, որոնք հանդիսանում են բաժնային կամ համատեղ սեփականություն՝ նշելով համասեփականատերերի տվյալները (անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը): Պարտապանը պարտավոր է ներկայացնել նաև համասեփականատերերի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր:
Հարկադիր կատարողը, պարզելով համասեփականատերերի առկայությունը, գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը կայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում, պարտապանի ներկայացրած տեղեկությունների հիման վրա (անուն, ազգանուն (անվանում), բնակության (գտնվելու) վայր) պատշաճ ծանուցմամբ ուղարկում է գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը գնման նախապատվության իրավունք ունեցողներին: Որոշումն ստացվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, բաժնային կամ համատեղ սեփականության մասնակիցներից գնման նախապատվության իրավունքի իրականացման մասին գրավոր տեղեկություններ չստացվելու դեպքում գույքն իրացվում է սույն օրենքով սահմանված կարգով: Սույն օրենքով սահմանված կարգով գույքն ուղղակի վաճառքով առաջին անգամ չիրացվելու դեպքում հետագա վաճառքներ կազմակերպելիս գնման նախապատվության իրավունքը չի գործում:
2. Եթե բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքն անշարժ է, ապա բռնագանձումը սույն օրենքով սահմանված կարգով տարածվում է պարտապանին պատկանող բաժնի վրա:
3. Ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ բռնագանձում տարածվում է նրան պատկանող այդ ֆոնդի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի) փայի (փայերի) նկատմամբ բռնագանձում տարածելու միջոցով:
(47.1-ին հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն, 18.05.10 ՀՕ-68-Ն, 22.12.10 ՀՕ-254-Ն, փոփ. 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 47.2. |
Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի միջոցների նկատմամբ բռնագանձում տարածելու կարգը |
Օրենքի հիման վրա ստեղծված և ֆոնդի կառավարչին սեփականության իրավունքով պատկանող ֆոնդի միջոցների վրա բռնագանձում կարող է տարածվել ֆոնդի կառավարչի միայն այն պարտավորությունների համար, որոնք ծագել են ֆոնդի կառավարման հետ կապված գործողություններից և սահմանված են այդ օրենքով:
(47.2-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-68-Ն)
Հոդված 47.3. | «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված հատուցման հիմնադրամի միջոցների բռնագանձումը |
1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված հատուցման հիմնադրամի միջոցների վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որևէ այլ սահմանափակում որևէ պահանջով, բացառությամբ կյանքին կամ առողջությանը հասցված վնասներից, ինչպես նաև աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցներից բխող պահանջների, վարկային, փոխառության պայմանագրերով, հիմնադրամի կողմից թողարկված արժեթղթերով պարտատերերի, ինչպես նաև շահառուների պահանջների:
(47.3-րդ հոդվածը լրաց. 15.12.16 ՀՕ-249-Ն)
Հոդված 48. | Կատարողական թերթում նշված գույքը պահանջատիրոջը հանձնելը |
Կատարողական թերթում նշված որոշակի գույքը պահանջատիրոջը հատկացնելու դեպքում հարկադիր կատարողն այն առգրավում է պարտապանից և հանձնում պահանջատիրոջը` կազմելով արձանագրություն:
Եթե պահանջատերը հրաժարվում է նշված գույքն ընդունելուց, ապա այն վերադարձվում է պարտապանին, իսկ կատարողական վարույթը կարճվում է:
Հոդված 49. | Պարտապանին պատկանող` այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձում տարածելը |
Պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձումը տարածվում է ընդհանուր կարգով` այդ գույքը պարտապանին պատկանելու վերաբերյալ փաստաթղթային տվյալների առկայության դեպքում:
Հոդված 50. | Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելը |
1. Պարտապանի գույքի գրավով չապահովված պահանջները բավարարելու համար պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն պարտապանի այլ գույքի բացակայության դեպքում:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում հարկադիր կատարողը ծանուցում է գրավառուին դատարանի վճռի, կատարողական թերթի կամ անբողոքարկելի վարչական ակտի, գրավադրված գույքի վրա արգելանք դնելու որոշման և գրավատուի չմարված պարտավորությունների չափի մասին:
Գրավ դրված գույքի վրա արգելանք դնելը արգելք չէ գրավի առարկան գրավառուի կողմից բռնագանձվելու և իրացվելու համար: Պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն իրավունք ունի պահանջելու գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում: Դատական կարգով պարտավորության վաղաժամկետ կատարման մասին պահանջը սահմանված կարգով բավարարվելու դեպքում գրավառուի` այդ գույքի արժեքից պահանջը բավարարվում է առաջնահերթ: Արտադատական կարգով վաղաժամկետ կատարման կամ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջ (բռնագանձման ծանուցում) ներկայացված լինելու կամ ներկայացվելու դեպքում գրավառուի` այդ գույքի արժեքից պահանջը ևս բավարարվում է առաջնահերթ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, վերջինիս դեպքում գրավառուն իրավասու է ինքնուրույն և իր հայեցողությամբ բռնագանձում տարածելու այդ գույքի վրա և իրացնելու այն, այդ թվում՝ երրորդ անձին ի սեփականություն հանձնելու` պարտավորության նկատմամբ առաջացած դրական մնացորդի նկատմամբ ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը: Գրավի առարկայի իրացման և գրավով ապահովված պարտավորությունների բավարարումից հետո մնացած գումարի վրա բռնագանձում է տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 243.1 հոդվածով սահմանված կարգով:
2. Եթե պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն չի պահանջում գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում, և այդ գույքի վրա բռնագանձում չի տարածում, ապա գույքի հարկադիր աճուրդից հետո գույքը համարվում է նոր սեփականատիրոջ կողմից գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր աճուրդով իրացումը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գրավի իրացման նախընտրելի եղանակի մասին գրավառուն պարտավոր է հարկադիր կատարողին տեղեկացնել հարկադիր կատարողի՝ սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Եթե նշված մեկամսյա ժամկետում գրավառուն հարկադիր կատարողին չի տեղեկացնում գրավի առարկայի՝ իր կողմից բռնագանձման նախընտրելի տարբերակի մասին, ապա գործընթացը շարունակվում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով։
(50-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, 17.12.14 ՀՕ-265-Ն, 17.06.16 ՀՕ-113-Ն)
Հոդված 51. | Գույքը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել |
1. Բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետևյալ գույքի վրա`
1) գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների, բացառությամբ պերճանքի առարկաների և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.
2) պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.
3) պարտապանի ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), ինչպես նաև գյուղատնտեսությունը որպես հիմնական զբաղմունք ունեցող պարտապաններին պատկանող անասնակերի և հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի վրա.
4) մինչև 5 000 դրամ արժողությամբ գույքի, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.
5) հաշմանդամների համար նախատեսված հատուկ, ինչպես նաև նրանց հնարավորություններին հարմարեցված փոխադրամիջոցների, վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների, որոնց օգտագործումը պայմանավորված է պարտապանի հնարավորություններով.
6) միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի, որը ենթակա է վերադարձման պարտապանին.
8) որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ՝
1) գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար.
2) բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման պահանջները.
3) հայցի ապահովման, վճռի կատարման ապահովման կամ պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշման կատարման փուլում պարտապանին սեփականության իրավունքով պատկանել է մեկից ավելի բնակարան (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամաս և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցներ) կամ դրա բաժին, և պարտապանը հետագայում օտարել է դրանք՝ պահպանելով սեփականության իրավունքը մեկ բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի նկատմամբ:
(51-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն,16.12.16 ՀՕ-226-Ն, խմբ. 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 52. | Պարտապանի գույքի պահատվությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 16.11.22 ՀՕ-425-Ն)
(16.11.22 ՀՕ-425-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 53. | Պարտապանի գույքի գնահատումը և իրացումը |
(վերնագիրը խմբ. 08.10.03 ՀՕ-18-Ն)
1. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու նպատակով արգելանք կամ սահմանափակում կիրառելուց հետո, իսկ գույքն առգրավման ենթակա լինելու դեպքում այն առգրավելուց հետո` ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում որոշում է կայացնում գույքի գնահատման մասին:
2. Պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո` եռօրյա ժամկետում:
(53-րդ հոդվածը խմբ. 08.10.03 ՀՕ-18-Ն, 25.05.11 ՀՕ-191-Ն, 13.12.17 ՀՕ-309-Ն)
Հոդված 531.
Գույքի ուղղակի վաճառքը
1. Ուղղակի վաճառք է համարվում գույքի իրացումը որոշակի գնորդի, որն իրականացնում է հարկադիր կատարողը` կատարողական թերթին համապատասխան:
2. Շուտ փչացող, պահպանման էական ծախսեր պահանջող (օրինակ` ընտանի կենդանիներ), սակավարժեք, օգտագործմանը պիտանի դարձնելու համար էական ներդրումներ պահանջող, սահմանափակ շրջանառության և յուրահատուկ հատկանիշներով գույքը, ինչպես նաև օգտագործված կենցաղային իրերը իրացվում են ուղղակի վաճառքի միջոցով:
Սույն օրենքի իմաստով`
ա) շուտ փչացող գույք են համարվում սննդամթերքը, օծանելիքակոսմետիկական ապրանքները, դեղորայքը, դեղամիջոցները, դեղանյութերը, կենցաղային քիմիայի ապրանքները և նմանատիպ այլ ապրանքներ, որոնց համար սահմանված պիտանիության ժամկետը գույքի վաճառքի պահին պակաս է մեկ տարուց.
բ) պահպանման էական ծախսեր պահանջող գույք են համարվում ընտանի և այլ կենդանիները և այլ նմանատիպ ապրանքներ, որոնց պահպանման համար մեկ ամսվա հաշվարկով սովորաբար կատարվելիք ծախսերը գերազանցում են գույքի արժեքի10 տոկոսը.
գ) սակավարժեք գույք է համարվում մինչև 10.000 դրամ արժողությամբ գույքը, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.
դ) օգտագործմանը պիտանի դարձնելու համար էական ներդրումներ պահանջող գույք են համարվում կիսաքանդ մեխանիզմները, հաստոցները, որոնց օգտագործման համար պիտանի դարձնելու անհրաժեշտ ծախսերը սովորաբար գերազանցում են գույքի արժեքի 30 տոկոսը.
ե) սահմանափակ շրջանառության գույք է համարվում օրենքով այդպիսին ճանաչված գույքը.
զ) յուրահատուկ հատկանիշներով գույք է համարվում այն գույքը, որն իր սպառողական հատկանիշներով հետաքրքրություն է ներկայացնում սահմանափակ թվով սպառողների համար.
է) օգտագործված կենցաղային իրեր են համարվում կենցաղային օգտագործման համար նախատեսված առարկաները:
Անշարժ գույքը, բաժնեմասերը (բաժնետոմսերը, փայը), ինչպես նաև մշակութային արժեք հանդիսացող գույքը իրացվում են միայն հրապարակային սակարկություններով:
Պարտապան հանդիսացող հաշվետու թողարկողների արժեթղթերի իրացումը կատարվում է հրապարակային սակարկությունների միջոցով` ֆոնդային բորսայում:
3. Ուղղակի վաճառքի մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում: Ուղղակի վաճառքի մասին որոշումը կայացվում է գույքագրման ժամանակ: Որոշման մեջ նշվում են գույքի անվանումը, ուղղակի վաճառքի գինը, ինչպես նաև այն ժամն ու վայրը, որտեղ պարտապանը կամ պահանջատերը սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով իրավունք ունի գնելու այդ գույքը:
Գույքի ուղղակի վաճառքի գինը որոշում է հարկադիր կատարողը: Որպես գույքի ուղղակի վաճառքի գին` սահմանվում է գույքային շրջանառության սովորական մասնակցից տվյալ տեսակի գույքի համար ակնկալվող ողջամիտ գինը:
Ուղղակի վաճառքի մասին որոշումը առձեռն հանձնվում է պարտապանին և ոչ ուշ, քան որոշման կայացումից հետո` մեկ օրվա ընթացքում, պատշաճ ծանուցմամբ ուղարկվում է պահանջատիրոջը (պահանջատերերին): Եթե գույքագրմանը մասնակցում է նաև պահանջատերը, ապա որոշումը նրան հանձնվում է առձեռն:
Եթե պարտապանին հնարավոր չէ գտնել, ապա այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, և որոշումը պատշաճ ծանուցմամբ ուղարկվում է պարտապանի բնակության վայրի կամ կատարողական թերթում նշված հասցեով:
4. Ուղղակի վաճառքի մասին որոշումը հանձնելուց (ուղարկելուց) հետո` երկշաբաթյա ժամկետում, կողմերը կամ իրենց մատնանշած անձինք իրավունք ունեն սահմանված ժամին և վայրում որոշմամբ սահմանված գնից ավելի բարձր գնով գնելու գույքը: Գույքի ուղղակի վաճառքին մեկից ավելի անձանց մասնակցության դեպքում գույքը վաճառվում է ավելի բարձր գին առաջարկողին:
Եթե սահմանված ժամկետում կողմերը չեն գնում գույքը սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով, ապա հարկադիր կատարողը գույքը վաճառում է ուղղակի վաճառքի մասին որոշմամբ սահմանված գնով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով տասնօրյա ժամկետում գույքը չիրացվելու դեպքում ուղղակի վաճառքի ներկայացված գույքի համար հարկադիր կատարողը սահմանում է նոր գին, սույն հոդվածով սահմանված կարգով տեղեկացնում է կողմերին և գույքի ուղղակի վաճառքն իրականացնում է սույն հոդվածով սահմանված կարգով:
(53.1-ին հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-157-Ն)
Հոդված 53.2. |
Պարտապանի իրացված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը |
Եթե աճուրդով կամ ուղղակի վաճառքով իրացվել է գույք, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա առուվաճառքի պայմանագիրը հիմք է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:
(53.2-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն)
Հոդված 54. | Պարտապանի գույքի իրացումը |
(հոդվածն ուժը կորցրել է 08.10.03 ՀՕ-18-Ն)
Հոդված 55. | Գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը |
Գ Լ ՈՒ Խ 6
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ
Հոդված 56. | Պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու հիմքերը |
Պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա տարածվում է բռնագանձում, եթե`
1) պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար.
2) կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ:
Մինչև 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից: Պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձումը տարածում է պարտապանի այլ գույքի վրա:
Սույն գլխի կանոնները կիրառվում են պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար և դրանից հետո հաշվարկված և պարտապանի ստացած աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների նկատմամբ:
(56-րդ հոդվածը լրաց. 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 57. | Պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափի հաշվարկի կարգը |
Պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը հաշվարկվում է հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների պահումներից հետո մնացած գումարից:
Հոդված 58. | Պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը |
1. Կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:
Կատարողական թերթի կատարման ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի դրամական ապահովությունից, բացառությամբ սույն օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ կետով նախատեսված դեպքի, աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ տրվող տեղեկանքի հիման վրա, կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարի լրիվ մարումը:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահումների չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե`
1) բռնագանձվում է ալիմենտ.
2) հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը.
3) հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:
Այդ դեպքերում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:
3. Սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են նաև պարտապանի, կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների վրա բռնագանձում տարածելիս:
3.1. Կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի պետական կենսաթոշակից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:
(58-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-254-Ն, փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-105-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-76-Ն, լրաց. 10.09.19 ՀՕ-145-Ն)
Հոդված 59. | Սոցիալական նպաստների վրա բռնագանձում տարածելը |
Ժամանակավոր անաշխատունակության և գործազրկության համար վճարվող սոցիալական նպաստների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելիս:
Հոդված 59.1. |
Կուտակային կենսաթոշակի վրա բռնագանձում տարածելը |
(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-76-Ն)
1. Ֆիզիկական անձի կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա (դրանց կուտակման ժամանակահատվածում) բռնագանձում չի կարող տարածվել մինչև նրա` օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալը:
2. Կուտակային կենսաթոշակների (ծրագրային վճարներ, անուիտետներ, միանվագ վճարներ) վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելիս:
(59.1-ին հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-254-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-76-Ն)
Հոդված 60. | Դրամական գումարները, որոնց վրա չի կարող բռնագանձում տարածվել |
Կատարողական թերթով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությամբ կամ կատարողական մակագրության թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են`
1) առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար.
2) ալիմենտային պարտավորությունների համար.
3) (կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-34-Ն)
4) (կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-34-Ն)
5) որպես պետական նպաստ կամ սոցիալական աջակցություն.
6) ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում` ընտանիքներին.
7) վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց` որպես փոխհատուցում.
8) հաշմանդամներին.
9) տուժողին` լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար.
10) աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ.
11) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին և սովորողներին՝ որպես դրամական ապահովություն.
12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին՝ որպես պատվովճար:
(60-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-34-Ն, լրաց. 11.09.18 ՀՕ-383-Ն, 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 61. | Ալիմենտի և ալիմենտային պարտքերի բռնագանձման կարգը |
Ալիմենտների և ալիմենտային պարտավորություններով պարտքերի բռնագանձման կարգը, այդ թվում նաև` պարտապանի արտասահման աշխատանքի կամ մշտական բնակության մեկնելու դեպքում, սահմանվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
(61-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-18-Ն)
Հոդված 61.1.
Ալիմենտային պարտավորություններով բռնագանձումներ կատարելը
Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով բռնագանձումը տարածվում է պարտապանի գույքի վրա, եթե նա չի ստանում աշխատավարձ, կենսաթոշակ կամ չունի այլ եկամուտներ:
Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով պարտապանի գույքն իրացվում է այն հաշվով, որպեսզի գույքի հարկադիր իրացումից ստացված միջոցները բավարարեն մինչև 3 տարի ժամանակահատվածի համար ալիմենտային պահանջների բավարարումը, սակայն ոչ ավելի, քան ալիմենտային պահանջների բավարարման ժամկետի ավարտը:
Բռնագանձված գումարները կապիտալացվում են և փոխանցվում հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ: Այդ գումարների հատկացումը պահանջատիրոջը կատարվում է կատարողական թերթով սահմանված չափով և պարբերականությամբ:
Եթե մինչև կապիտալացված միջոցների լրիվ բաշխումը պահանջատերը սահմանված կարգով հրաժարվել է պահանջից, կամ օրենքով սահմանված այլ հիմքերով դադարել է ալիմենտային պարտավորությունը, ապա դեպոզիտ հաշվում մնացած միջոցները վերադարձվում են պարտապանին:
(61.1-ին հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՎԵՃԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ԵՎ օրենքով սահմանված գրությունների ԿԱՏԱՐՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 18.11.21 ՀՕ-369-Ն)
Հոդված 62. |
Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթերի և օրենքով սահմանված գրությունների կատարման ընդհանուր պայմանները |
(վերնագիրը լրաց. 18.11.21 ՀՕ-369-Ն)
Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթի կամ օրենքով սահմանված գրության հիման վրա կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը պարտապանի համար սահմանում է դրանց կատարման ժամկետ:
Սահմանված ժամկետում այդ պահանջները չկատարելու դեպքում հարկադիր կատարողը կազմակերպում է կատարողական թերթի կամ օրենքով սահմանված գրության կատարումը՝ իր որոշմամբ պարտապանից բռնագանձելով փաստացի կատարված կատարման ծախսերի եռապատիկի չափով:
Պայմանագիր կնքել հարկադրելու մասին դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի կատարումը կազմակերպելիս հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ պարտապանի հաշվին և պարտապանի անունից կնքում է կատարողական թերթի պահանջներից բխող պայմանագիրը և իրականացնում է դրանից բխող բոլոր իրավաբանական գործողությունները:
(62-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 09.07.19 ՀՕ-126-Ն, 18.11.21 ՀՕ-369-Ն)
Հոդված 63. | Աշխատանքում վերականգնելու վերաբերյալ կատարողական թերթի կատարումը |
Աշխատանքում վերականգնելու վերաբերյալ կատարողական թերթի կատարումը համարվում է ավարտված` աշխատանքից անօրինական ազատված կամ տեղափոխված աշխատողին իր նախկին աշխատանքային պարտականությունների կատարմանը փաստացի թույլ տալու պահից, որը հաջորդել է աշխատողին աշխատանքից ազատելու կամ տեղափոխելու անօրինական հրամանը վերացնելու վերաբերյալ հրամանի հրապարակմանը:
Հոդված 64. | Վտարման վերաբերյալ կատարողական թերթի, կատարողական մակագրության թերթի կատարումը |
1. Վտարումը կատարողական թերթում կամ կատարողական մակագրության թերթում նշված անշարժ գույքը վտարվողից (վտարվողներից), ինչպես նաև այն անձանցից, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, և նրա (նրանց) գույքից ազատելն ու ազատված շենքից օգտվելն արգելելն է:
2. Հարկադիր կատարողը պատշաճ ձևով ծանուցում է պարտապանին հարկադիր վտարման օրվա և ժամանակի մասին: Վտարման մասին պատշաճ ձևով ծանուցված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար:
3. Հարկադիր կատարողը վտարումը կատարում է պարտապանի գույքի պարտադիր գույքագրմամբ:
Վտարման վայրում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց բացակայության, ինչպես նաև վտարվող գույքը վտարվող անձի կամ պահանջատիրոջ կողմից ի պահ ընդունելուց հրաժարվելու դեպքում գույքի պահպանությունը սույն օրենքի 40.1-ին հոդվածով սահմանված կարգով կազմակերպում է հարկադիր կատարողը՝ կատարված ծախսերը փաստացի կատարված ծախսերի եռապատիկի չափով գանձելով պարտապանից: Պարտապանին հարկադիր վտարելու վերաբերյալ որոշումը պետք է պարունակի նաև պարզաբանում՝ վտարվող գույքն ի պահ ընդունելու պարտապանի պարտականության և դրա չկատարման հետևանքների վերաբերյալ։
4. Վտարման վերաբերյալ կատարողական թերթի կատարման մասին հարկադիր կատարողը կազմում է արձանագրություն:
(64-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, խմբ., փոփ. 09.07.19 ՀՕ-126-Ն, խմբ. 16.11.22 ՀՕ-425-Ն)
(16.11.22 ՀՕ-425-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 64.1.
Աճուրդի ներկայացված շինություններից վտարումը
Բնակարանները, բնակելի տները և այլ անշարժ գույքն ամբողջությամբ աճուրդի ներկայացնելիս հարկադիր կատարողն իրավունք ունի մինչև աճուրդի իրականացումն իր որոշմամբ վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ այլ անշարժ գույքն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով:
Հարկադիր (հարկադիր էլեկտրոնային) աճուրդով օտարված կամ երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատիրոջը հանձնված բնակարանի, բնակելի տան և այլ անշարժ գույքի նոր սեփականատիրոջ պահանջով հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտավոր է վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ այլ անշարժ գույքը զբաղեցնող պարտապան նախկին սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով:
Գույքի նոր սեփականատերը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջը հարկադիր կատարողին կարող է ներկայացնել ոչ ուշ, քան տվյալ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո վտարումն իրականացվում է համապատասխան կատարողական թերթի հիման վրա:
(64.1-ին հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.07.19 ՀՕ-126-Ն)
Հոդված 65. | Բնակեցման վերաբերյալ կատարողական թերթի կատարումը |
1. Բնակեցումը հարկադիր կատարողի կողմից կատարողական թերթում նշված բնակելի տարածություն պահանջատիրոջ անարգել մուտք գործելու և այնտեղ բնակվելու ապահովումն է:
2. Հարկադիր կատարողը պատշաճ ձևով տեղեկացնում է պարտապանին բնակեցման օրվա և ժամանակի մասին: Բնակեցման մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար:
3. Պահանջատիրոջ բնակեցման վերաբերյալ կատարողական թերթը կատարելու մասին հարկադիր կատարողը կազմում է բնակեցման մասին արձանագրություն:
4. Պարտապանի կողմից դատական ակտն ըստ էության խախտելով` պահանջատիրոջ բնակվելուն հետագայում խոչընդոտելու դեպքում պահանջատերն իրավունք ունի կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկելու վերադասության կամ դատական կարգով ոչ ուշ, քան վարույթը կարճելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
5. (կետն ուժը կորցրել է 11.09.01 ՀՕ-222)
(65-րդ հոդվածը փոփ. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8
ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Հոդված 66. | Կատարողական գործողությունների կատարման ծախսերը |
1. Կատարողական գործողությունների կատարման ծախսերն են դրանց կազմակերպման և անցկացման համար հարկադիր կատարողի, ինչպես նաև կատարողական վարույթի կողմերի և այլ անձանց ծախսած միջոցները:
2. Կատարողական գործողությունների կատարման ծախսերն այն միջոցներն են, որոնք ծախսվել են`
1) պարտապանի գույքի հայտնաբերման, զննման, դրա վրա արգելանք դնելու, փոխադրման, պահատվության, գնահատման և իրացման համար.
2) փորձագետների վճարման համար.
3) բռնագանձված գումարները պահանջատիրոջը փոխանցելու համար.
4) պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզման համար.
5) կատարողական այլ գործողություններ կատարելու համար:
Հոդված 67. | Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման կարգը |
(վերնագիրը խմբ. 07.07.05 ՀՕ-157-Ն)
1. Կատարողական գործողությունները կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից`
ա) գույքային բնույթի կատարողական վարույթներով` 100.000 դրամ և ավելի չափով պահանջի բավարարմանն ուղղված գումարի, իսկ գույք հանձնելու դեպքում` այդ գույքի արժեքի 5 տոկոսի չափով.
բ) 10.000 դրամից մինչև 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով.
գ) մինչև 10.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ բռնագանձվող գումարի 50 տոկոսի չափով:
դ) գույքային բնույթի կատարողական վարույթներով պարտապանի գույքի պահպանությունը սույն օրենքի 40.1-ին հոդվածով սահմանված կարգով հարկադիր կատարման ծառայության կողմից իրականացվելու դեպքում՝ սույն մասի «ա-գ» ենթակետերով սահմանված ծախսերից զատ՝ նաև պահպանության համար փաստացի կատարված ծախսերի չափով։
Ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով կատարման ծախսեր չեն գանձվում:
3. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի բռնագանձումը կատարվում է հարկադիր կատարողի որոշմամբ:
4. Եթե ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը գերազանցում են 5.000 դրամը, ապա փաստացի կատարված ամբողջ ծախսը բռնագանձվում է պարտապանից:
Եթե կատարողական վարույթն ավարտվել է պահանջատիրոջ պահանջով կատարողական թերթը վերադարձնելու դեպքում կամ կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից: Բռնագանձվող գումարի չափը չի կարող պակաս լինել բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոսից:
5. Եթե կատարողական վարույթը կարճվել է պահանջատիրոջ կողմից այն գույքն ստանալուց հրաժարվելու հետևանքով, որն առգրավվել է պարտապանից պահանջատիրոջը հանձնելու վերաբերյալ կատարողական թերթը կատարելիս, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
5.1. Սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված փորձաքննության իրականացման կատարողական ծախսերը բռնագանձվում են պարտապանից, իսկ նույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում` պահանջատիրոջից:
6. Եթե կատարողական վարույթը կարճվել է պարտապանի սնանկության հետևանքով, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պարտապանից` սնանկության իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան: Այդ ծախսերը բավարարվում են դատական ծախսերի հետ միևնույն հերթում:
6.1. Եթե կատարողական վարույթը կարճվել է սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկով, ապա տվյալ վարույթով կատարողական գործողությունների կատարման ծախսերը չեն գանձվում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում:
7. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են պետական բյուջե:
8. Կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում, եթե կատարողական վարույթը կարճվել է կատարողական թերթի պահանջները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակներ տրամադրելու միջոցով կատարված լինելու հիմքով:
9. Հայցի և վճռի կատարման ապահովմանն ուղղված կատարողական վարույթների կատարողական ծախսերը բռնագանձվում են այն անձից, որի վրա դատական ակտով դրվել է դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը, իսկ մինչև գործի ըստ էության լուծումը հայցի ապահովումը դատարանի կողմից վերացվելու դեպքում` հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթով պահանջատիրոջից:
10. Հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթի կատարողական ծախսերը բռնագանձվում են հայցի ապահովմամբ ապահովված դատական ակտի հարկադիր կատարման վարույթում:
11. Դատական ակտը հարկադիր կատարման չներկայացնելու, ինչպես նաև մինչև գործի ըստ էության լուծումը հայցի ապահովումը դատարանի կողմից վերացվելու դեպքում հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթի կատարողական ծախսերը բռնագանձվում են հայցի ապահովման վերացման վերաբերյալ դատական ակտի կատարման վարույթում:
12. Սույն հոդվածով սահմանված կանոնները գործում են, եթե օրենքով կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման այլ կարգ սահմանված չէ:
(67-րդ հոդվածը խմբ. 07.07.05 ՀՕ-157-Ն, լրաց. 24.03.11 ՀՕ-71-Ն, 17.12.14 ՀՕ-252-Ն, խմբ. 25.10.17 ՀՕ-164-Ն, լրաց. 13.12.17 ՀՕ-309-Ն, փոփ., լրաց. 09.07.19 ՀՕ-126-Ն, փոփ., խմբ. 14.11.19 ՀՕ-238-Ն, լրաց. 18.11.21 ՀՕ-352-Ն, 16.11.22 ՀՕ-425-Ն)
(16.11.22 ՀՕ-425-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 68. | Ծախսերի դիմաց պահանջատիրոջ կողմից կանխավճար տրամադրելը |
(վերնագիրը խմբ. 07.07.05 ՀՕ-157-Ն)
1. Կատարողական գործողությունների կատարումն ապահովելու նպատակով պահանջատերն իրավունք ունի հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին մուծելու համապատասխան ծախսերի կամ դրանց մի մասի կատարման համար անհրաժեշտ չափով կանխավճար:
2. Կատարողական գործողություններն ավարտելուց հետո կանխավճարը վերադարձվում է պահանջատիրոջը, եթե այն հնարավոր է եղել բռնագանձել պարտապանից:
(68-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-222, 07.07.05 ՀՕ-157-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9
ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Հոդված 69. | Բռնագանձված գումարի բաշխման կարգը |
1. Պարտապանի գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը պահանջատերերի միջև կատարում է հարկադիր կատարողը:
2. Պարտապանից բռնագանձված, այդ թվում՝ պարտապանի գույքի իրացումից, ինչպես նաև բռնագրավման ենթակա գույքի արժեքից ստացված գումարները մեկից ավելի պահանջատերերի դեպքում բաշխվում են հետևյալ հերթականությամբ.
- առաջին հերթին բավարարվում են պարտապանի գույքի գրավով ապահովված պահանջները,
- երկրորդ հերթին բավարարվում են դատական և կատարողական ծախսերը,
- երրորդ հերթին վճարվում է հարկադիր կատարման ընթացքում պարտապանի նկատմամբ կիրառված տուգանքի գումարը,
- չորրորդ հերթին բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման, ինչպես նաև հանցագործության կատարմամբ պատճառված վնասը հատուցելու պարտավորություններով պահանջները,
- հինգերորդ հերթին բավարարվում են աշխատանքային և հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումների և դրանց բավարարումից առաջացող պարտադիր սոցիալական վճարումների պահանջները,
- վեցերորդ հերթին բավարարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ, ինչպես նաև պարտադիր պետական սոցիալական ապահովության վճարումներով պայմանավորված պարտավորությունները,
- յոթերորդ հերթին բավարարվում են մնացած պահանջատերերի պահանջները՝ ըստ կատարողական թերթի ներկայացման հերթականության, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո:
Միևնույն հերթի պահանջատերերի կողմից նույն օրը ներկայացված կատարողական թերթերի պահանջները բավարարվում են բավարարման ենթակա գումարներին համամասնորեն:
3. Եթե պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին կատարողական թերթ ներկայացնելիս պարզվել է, որ մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրը նույն պարտապանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, ապա բռնագանձումը կարող է տարածվել պարտապանի միայն այն գույքի վրա, որի նկատմամբ հայցի ապահովում չի կիրառվել: Հայցի ապահովման միջոց կիրառված գույքի նկատմամբ բռնագանձում կարող է տարածվել, եթե դատարանը հայցը թողել է առանց քննության կամ մերժել է: Եթե հայցի ապահովման միջոց կիրառված պահանջով հայցը բավարարվել է, և կողմը ներկայացրել է համապատասխան կատարողական թերթ, ապա պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս առաջին հերթին բավարարվում են հայցի ապահովման միջոց կիրառած պահանջատիրոջ պահանջները, եթե պահանջատերերը հանդես են գալիս որպես միևնույն հերթի պահանջատերեր:
4. Պահանջատերերի բոլոր պահանջները բավարարելուց և կատարողական ծախսերը գանձելուց հետո մնացած գումարը վերադարձվում է պարտապանին:
(69-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)
Հոդված 70. |
Պարտապանի սնանկության հայցով դատարան դիմելը |
Հոդված 70.1. |
Պահանջատերերի պահանջների բավարարումը նույն պարտատիրոջ գույքի նկատմամբ բռնագանձման երկու կամ ավելի վճիռների առկայության դեպքում |
Գ Լ ՈՒ Խ 10
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 71. | Հարկադիր կատարողի որոշումների պարտադիր լինելը |
Հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում կայացրած որոշումները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար ու ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Հոդված 72. | Պատասխանատվությունը կատարողական վարույթի ընթացքում թույլ տրված խախտումների համար |
1. Քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելու, կատարմանը խոչընդոտելու կամ դիմադրություն ցույց տալու, ինչպես նաև պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելու կամ դրանք խեղաթյուրելու կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելու դեպքերում հարկադիր կատարողն իրավունք ունի իր որոշմամբ կիրառելու վարչական պատասխանատվության միջոցներ:
2. Հարկադիր կատարողի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նրա դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք տալու, ինչպես նաև նշված անձանց մասին արատավորող կամ իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ գույքը ոչնչացնելու կամ վնասելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու գործողությունները՝ կապված օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության կամ բացառապես հարկադիր կատարող կամ նրա մերձավոր ազգական կամ մերձավոր կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող լինելու հանգամանքի հետ, առաջացնում է քրեական պատասխանատվություն: Այդ դեպքերում միջնորդություն է ներկայացվում դատախազություն՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
(72-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-222, 16.12.05 ՀՕ-18-Ն, 09.06.22 ՀՕ-237-Ն)
Հոդված 72.1. | Հարկադիր կատարողի նշանակած տուգանքների բռնագանձումը |
1. (մասն ուժը կորցրել է 05.12.13 ՀՕ-142-Ն)
2. Եթե կատարողական վարույթը կարճվել է այն դատական ակտի բեկանման հետևանքով, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը կամ կատարողական մակագրության թերթ տրամադրելու նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչվելու կամ կողմերի միջև կնքված նոտարական կարգով վավերացված համաձայնագիրը, որի հիման վրա տրվել է կատարողական մակագրության թերթը, անվավեր ճանաչվելու հետևանքով, ապա սույն օրենքի համաձայն նշանակված տուգանքները չեն բռնագանձվում, իսկ բռնագանձված տուգանքները վերադարձվում են պետական բյուջեից:
(72.1-ին հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, փոփ. 05.12.13 ՀՕ-142-Ն, լրաց. 19.10.16 ՀՕ-182-Ն)
Հոդված 73. | Պատասխանատվությունը բանկի կամ այլ վարկային կազմակերպության կողմից կատարողական թերթը չկատարելու համար |
Պարտապանի հաշիվների սպասարկում իրականացնող բանկի կամ այլ վարկային կազմակերպության կողմից կատարողական թերթով սահմանված պարտապանից դրամական միջոցներ բռնագանձելու պահանջները չկատարելը հիմք է հարկադիր կատարողի կողմից այդ բանկին կամ վարկային կազմակերպությանը բռնագանձվող գումարի հիսուն տոկոսի չափով տուգանելու համար:
Հոդված 73.1. |
Դատախազության լիազորությունները՝ կապված դատական ակտի կատարման հետ |
(հոդվածն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-237-Ն)
Գ Լ ՈՒ Խ 11
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ: ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 74. | Դատական ակտերի կատարումն օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ |
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ դատական ակտերը հարկադիր կատարելիս նրանց վրա տարածվում են սույն օրենքի դրույթները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
(74-րդ հոդվածը խմբ. 04.02.04 ՀՕ-32-Ն)
Հոդված 75. | Օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների դատական ակտերի ճանաչումը և կատարումը |
Գ Լ ՈՒ Խ 12
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 76. | Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 77. | Անցումային դրույթներ |
Հոդված 78. | Սակարկությունների կազմակերպումը |
Հոդված 79. | Աճուրդի անցկացման մասին հաղորդագրությունը |
Հոդված 80. | Աճուրդի անցկացման կարգը |
Հոդված 81. | Աճուրդի անցկացման կարգի խախտման հետևանքները |
Հոդված 82. | Աճուրդը չկայացած հայտարարելը |
Հոդված 83. | Կրկնակի աճուրդը (աճուրդները) |
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|