Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-604-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (31.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.12.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2022
Дата вступления в силу
31.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասը «զբաղեցնողների,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայության,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «զբաղեցնողներին,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության,» բառերով.

2) 5-րդ մասը «զբաղեցնողների,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայության,» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ» բառերը փոխարինել «, ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով։

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «զբաղեցնողների,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Արտաքին հետախուզության ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով:».

3) 5-րդ մասը «ոստիկանությունում,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության,» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 1-ին հավելվածը՝

1) «Պետական վերահսկողության ծառայության ղեկավար 12.00» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Արտաքին հետախուզության ծառայության պետ 12.00».

2) «Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ 8.50» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ 8.50».

3) «Հակակոռուպցիոն կոմիտե» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.

 

«Արտաքին հետախուզության ծառայություն

Ենթախումբը

   

3

Բարձրագույն պաշտոններ

7.50

1

Գլխավոր պաշտոններ

6.80

2

6.40

3

6.20

1

Ավագ պաշտոններ

5.60

2

5.40

3

5.00

1

Միջին պաշտոններ

4.50

2

4.25

3

4.00

1

Կրտսեր պաշտոններ

3.80

2

3.60

3

3.50»:

 

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը Արտաքին հետախուզության ծառայության պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքների անմիջական անդամների վրա տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-604-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: