ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով․
«12.1) Արտաքին հետախուզության ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձը՝
ա. որը պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ, կամ
բ. որի ծառայությունը դադարեցվել է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 11-րդ կետով նախատեսված հիմքով.»։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը «զբաղեցրած» բառից առաջ լրացնել «, Արտաքին հետախուզության ծառայության ծառայողի պաշտոն» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 3.1-ին մասի «5-12-րդ» բառերը փոխարինել «5-12.1-ին» բառերով.
2) 4-րդ և 11-րդ մասերի «9-12-րդ» բառերը փոխարինել «9-12.1-ին» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «8-12-րդ» բառերը փոխարինել «8-12.1-ին» բառերով:
Հոդված 5. Օրենքի 1-ին հավելվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով․
«15.1) Արտաքին հետախուզության ծառայության պետի և նրա տեղակալի պաշտոն»։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-607-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|